not really about Mashtots or the alphabit, but a little about our language...
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միեւնույն պահին
Պայծառ է նա, որպէս մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։
Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Յղկել են այն դարեր, որպէս մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպէս բիւրեղ,
Մերթ կոպտացել, ինչպէս լեռնային քար։
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
Եւ եթէ մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրայ Ժանգ չչոքի։-
Այդ նրանից է, որ մեր այսօրուայ ոգուն
Այլեւս չի կարող լինել պատեան
Ո՛չ Տէրեանի բարբառը նուագուն,
Ո՛չ Նարեկի շունչը մագաղաթեայ։-
Եւ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանեանի բարբառը գեղջկական,-
Բայց նա կը գայ - լեզուն այս երկաթեայ բերքի
Եւ խոհերի այս խո՜ր ու երկրակամ...
-- Եղիշե Չարենց
http://armenianpoetry.com/arm/1091.html
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի։
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մէջ,
Նա աղն է մեր ինքնութեան,
Էութեան խորհուրդը մեր։
Մեր լեզուն արիւնն է մեր,
Արիւնից աւելի թանկ,
Մեր բուրմունքն ու գոյնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք։
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սէրը լինի,
Ինչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի։
-- Համո Սահյան
http://armenianpoetry.com/arm/1077.html