դու, մարդ ես կոչվում...
բանականության, ա՜խ, ոչ մի նշույլ...
դու, մարդ ես կոչվում...
բայց մարդուն վայել, ա՜խ, ոչ մի արարք...
դու, մարդ ես կոչվում...
միայն անունով, իսկ քո պահվածքով՝ կատարյալ գազան...
դու, մարդ ես կոչվում...
լոկ այն պատճառով, որ ունես լեզու... թունավոր քանց իժ...
դու, մարդ ես կոչվում..
ունես երկու ոտք... բայց հոգուդ խորքում
(շատ եմ կասկածու, որ խորք էլ ունի հոգիդ սատանու)
սողում ես գետնին, մարդու ոտքի տակ... ինչպես վայել է քեզ նման կեղտին...
դու, մարդ ես կոչվում...
նստում ես սեղան... սակայն լափում ես հրեշի նման...
դու, մարդ ես կոչվում...
զզվում եմ արդեն ես մարդ լինելուց...