ասում էիք հայերը թուրքերից ինչո՞վ են տարբերվում... Ճիշտ ա՝ ոչմիբանով... ----------------------- «Վերնիսաժի» գրավաճառին 4 տարով դատեցին` ադրբեջանական ագիտացիայով զբաղվելու համար Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման դատապարտեց անցյալ տարվա ապրիլի 23-ին «Վերնիսաժ» կոչվող տարածքում 10,000 դրամով «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրք վաճառած գրավաճառ Սպարտակ Ակոջյանին: «Վերնիսաժի» գրավաճառին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում ձեռք է բերել հակահայկական ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող՝ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ զետեղված՝ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով ռուսերեն լեզվով հրատարակված թվով 10 գրքեր, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են, որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին», և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դիտավորությամբ՝ 2011 թվականի ապրիլի 21-ին դրանցից 7-ը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում, այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ անելով՝ այսպես կոչված «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող՝ իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ, այսինքն՝ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելու համար: 21:11 Իրավունք | Չորեքշաբթի 25.04.2012 http://1in.am/arm/armenia_right_77470.html