Հայերեն Ինչու՞ չես խոսում հայերեն... Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար Իջնում ես հայոց լեռներեն, Ինչու՞ չես խոսում հայերեն: Ես երգ եմ հյուսում քեզ համար, Դու չես հասկանում իմ լեզուն: Ես խորտ եմ, օտար քո հոգուն, Բայց քո տեսիքլով խանդավառ Ես երգ եմ հյուսում քեզ համար: Հոնքերդ հպարտ ու կամար Հանց վեհ տաճարները հայոց: Հայացքդ մաղում է ամառ: Հայկից են աչքերը քո բոց, Հոնքերդ հպարտ ու կամար: Իջնում ես հայոց լեռներեն Ինչպես թեթևոր մեր պախրան, Նազանքդ այսպե՛ս հայերեն` Իջնում ես հայոց լեռներեն: Ինչու՞ չես խոսում հայերեն: Նորքից ես թռել դու, ի՛մ լոր, Զանգուն է երգել քեզ օրոր, Մասիսն է հսկել վեհորեն, Ինչու՞ չես խոսում հայերեն: Նաիրի Զարյան