Documents and Digits: Plan to protect historic Matenadaran collection prompts heated debate
By Siranouish Gevorgyan
ArmeniaNow reporter
A press conference convened in one of the halls of the Matenadaran turned into a hot debate between the management of the institute of ancient manuscripts and journalists.
The reason was the memorandum recently signed between the Matenadaran and the Hill Manuscript Museum of St. John’s Monastery University of Minnesota, US (www.hmml.org), according to which manuscripts in the Matenadaran will be video recorded and digitalized. This initiative has caused anxiety among some of the institute’s researchers and other representatives of Armenia’s intelligentsia.
Sen Arevshatyan, director of the Matenadaran, defended the initiative against aggressive questioning from journalists and argued that digitalization was important for the preservation of the collection.
“Urgently saving acidized manuscripts is very important. The acidity of medieval paper is a problem across the world: the paper deteriorates from ink and [that is why] it needs to be urgently copied until it dies in a natural way,” Arevshatyan says.
Many of the journalists asked why the work could not be done with state sponsorship or support from a donor in Armenia, rather than a foreign partner. Arevshatyan admitted that the depositary had not sought government funding for the project.
“We have been refused even when we appeal to the state for smaller amounts. We appealed to some sponsors, but they have refused to finance a project as large as this,” he explained.
According to Arevshatyan, the Matenadaran requires several million dollars to complete the work. Ruben Tarumyan, a programmer who pioneered Armenian fonts for computers, countered that digitalization of the manuscripts could cost no more than $400,000.
Arevshatyan and Arshak Banuchyan, the Matenadaran’s deputy director for foreign relations, responded that Tarumyan’s calculations were based on applying twice less number of equipment and omit the fact that the American partner will also be restoring numerous ‘ill’ manuscripts before digitalization.
Acadamician Paruyr Muradyan, an opponent of the initiative, stated that only 900 of the 16,000 manuscripts kept in the Matenadaran have been studied, yet copies of 15,000 unstudied manuscripts were being turned over to foreigners. Armen Ter-Stepanyan, a researcher at Matenadaran, replied that the number of manuscripts he studied is 700.
“They say giving the manuscripts to foreigners is dangerous in terms of national security. The Manuscripts of Matenadaran do not include any secret information on military or national security. This is simply cheap patriotism,” Ter-Stepanyan says.
Vardan Grigoryan, deputy director of research and the head of the scientific council of Matenadaran, declared his support for the digitalization initiative but objected to doing it in the US. He argued that the work should be done in Russia, where manuscripts were kept during WWI (where they were placed for safekeeping) and returned safely seven years later.
Levon Chukaszyan, head of the UNESCO department of the History of Armenian Art at Yerevan State University, supports digitalization of the manuscripts, provided that the Matenadaran retains exclusive rights over their use.
He found it strange that no tender was announced for the digitalization project and that the Matenadaran’s management did not consult either Armenologists or computer specialists.
“Furthermore, the contract signed with the Hill [Museum] is kept secret. I wonder why Mr Arevshatyan, who never allows any manuscript to be fully copied, has agreed to the initiative so easily?” Chukaszyan says.
To this question raised by many others as well Arevshatyan responded: “There are only few professional institutions in the world specializing in this, and the Hill is one of them. I have received many references proving that they are a solid partner and that all Matenadaran’s copyright will be protected, served a ground for me to trust them the implementation of this project.”
Թվայնացում ընդդեմ թթվայնացման. Մատենադարանի պատմական հավաքածուն պաշտպանելու ծրագիրը թեժ բանավեճի առարկա
Սիրանույշ Գևորգյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Ապրիլի 26-ին Մաշտոցի անվան Մատենադարանի սրահներից մեկում հրավիրված մամուլի ասուլիսը վերածվել էր թեժ բանավեճի Մատենադարանի ղեկավարության և լրագրողների միջև:
Պատճառը Մատենադարանի և ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ ձեռագրերի թանգարան-գրադարանի (www.hmml.org) միջև վերջերս կնքված մտադրությունների հուշագիրն էր, որով նախատեսվում է պատճենահանել և թվայնացնել Մատենադարանում պահվող բոլոր ձեռագրերը: Այս նախաձեռնությունն առաջ է բերել Մատենադարանի որոշ գիտաշխատողների և այլ մտավորականների զայրույթը:
Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանը պաշտպանում էր նախաձեռնությունն ագրեսիվ հարցեր տվող լրագրողներից` պնդելով, որ ձեռագրերի թվայնացումը շատ կարևոր է դրանց պահպանման համար:
«Թթվայնացված ձեռագրերը շուտափույթ փրկելը շատ կարևոր է: Միջնադարյան թղթի թթվայնությունը պրոբլեմ է ամբողջ աշխարհի համար, դրա պատճառով թուղթը քայքայվում է թանաքից, և հարկավոր է ձեռագրերը շտապ պատճենահանել, քանի դեռ դրանք բնական ճանապարհով չեն մահացել»,- ասում է Արևշատյանը:
Լրագրողներից շատերը հարցնում էին, թե ինչու օտարերկրյա գործընկեր գտնելու փոխարեն թվայնացումը չի կարելի անել Հայաստանում` պետության կամ մեկենասների աջակցությամբ: Արևշատյանը խոստովանեց, որ ՀՀ կառավարությանը թվայնացման հարցով չեն դիմել:
«Մենք ավելի փոքր գումարների դեպքում ենք մերժում ստացել պետությունից: Դիմել ենք մեկենասների, բայց նրանք էլ չեն համաձայնել ֆինանսավորել այսպիսի մեծ ծրագիր»,- նշում է նա:
Ըստ Արևշատյանի`ծրագիրն իրականացնելու համար Մատենադարանին անհրաժեշտ է մի քանի միլիոն դոլար: Նրան հակադարձեց ծրագրավորող, համակարգչային հայերեն տառատեսակների ստեղծման պիոներ Ռուբեն Թառումյանը` ասելով, որ ձեռագրերի թվայնացման համար անհրաժեշտ է ընդամենը 300-400 հազար դոլար:
Արևշատյանը և Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն Արշակ Բանուչյանը պատասխանեցին, որ Թառումյանը հաշվի չի առել, որ ամերիկյան կողմը նախքան թվայնացնելը վերականգնելու է նաև բազմաթիվ «հիվանդ» ձեռագրեր:
Ծրագրի հակառակորդ ակադեմիկոս Պարույր Մուրադյանը հայտարարեց, թե Մատենադարանի 16 հազար ձեռագրերից ուսումնասիրված է միայն 900-ը, իսկ այդ հուշագրով 15000 չուսումնասիրված ձեռագրերի պատճենները Մատենադարանը պատրաստվում է տրամադրել օտարներին: Ի պատասխան այս հայտարարության` Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանն ասաց, որ միայն ինքը 700 ձեռագիր է ուսումնասիրել:
«Ասում են, թե ձեռագրերը օտարներին տրամադրելը վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից: Մատենադարանի ձեռագրերը ռազմական կամ ազգային անվտանգությանն առնչվող, ասենք` Գարեգին Նժդեհի կամ Արցախյան ազատամարտի մասին, ոչ մի գաղտնիք չեն պարունակում: Սա ընդամենը էժանագին հայրենասիրություն է»,- ասում է Տեր-Ստեփանյանը:
Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, գիտական խորհրդի նախագահ Վարդան Գրիգորյանը հայտարարեց, որ կողմ է ձեռագրերի թվայնացմանը, սակայն դեմ է, որ դա կատարվի ԱՄՆ-ում: Նրա կարծիքով` ամենահարմարը Ռուսաստանն է, որտեղ անվտանգության նկատառումներով հայկական ձեռագրերը պահվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և 7 տարի անց անվնաս հետ վերադարձվել:
Ձեռագրերի թվայնացումը ճիշտ է համարում նաև այս ծրագրի ամենաակտիվ ընդդիմադիրներից մեկը` ԵՊՀ հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավար Լևոն Չուգասզյանը, սակայն դրանց օգտագործման` Մատենադարանի բացառիկ մենաշնորհը պահպանելու պայմանով:
Նա տարօրինակ է համարում, որ Մատենադարանի ղեկավարությունը ձեռագրերի թվայնացման ծրագրի համար որևէ մրցույթ չի հայտարարել, չի խորհրդակցել ոչ հայագետների, ոչ բարձր տեխնոլոգիաների մասնագետների հետ:
«Ավելին, Հիլլի հետ կնքած պայմանագիրը գաղտնի է պահվում: Ինձ զարմացնում է այն, որ պարոն Արևշատյանը, որ միշտ այդքան զգուշավոր է եղել ձեռագրերի ցանկացած պատճենման դեպքում և երբեք թույլ չի տվել, որ որևէ ձեռագիր ամբողջությամբ պատճենվի, այժմ այդպիսի հեշտությամբ համաձայնում է այս ծրագրին»,- ասում է Չուգասզյանը:
Այս հարցին, որ մտահոգում է նաև շատ ուրիշներին, Արևշատյանն այսպես է պատասխանել. «Աշխարհում այս գործում մասնագիտացած միայն մի քանի պրոֆեսիոնալ կազմակերպություն կա, և Հիլլը դրանցից մեկն է: Ես շատ հանձնարարականներ եմ ստացել, որոնք հաստատում են, որ Հիլլը լուրջ գործընկեր է, և որ Մատենադարանի բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված կլինեն: Դրանց վրա հիմնվելով էլ ծրագրի իրականացումը նրանց եմ վստահել»:
http://www.armenianow.com/?action=viewArti...fb900674383f072