Jump to content

Inter խառնարան


Johannes

Recommended Posts

Sireli Johannes,

Kani tser kriche zoravor yev hamozich e, inchu voch araperen?

Artyok gareliyutyunner chunik tarkmanapar, anklereni , fransereni veradzelu tser trumnere?

Harkanok

 

وعدت صديقي على أن أكتب بالعربية. و لما لا, ما دام أجيد اللغة و إذا تمكنت من مخاطبة القارئين, قد أكمل كتاباتي.

 

أكتب؟ عن ماذا أكتب؟ و هل من قلّة في عدد الكتاب؟ لا بأس, استمتاعي بطباعة الأحرف العربية هنا, و الإبحار في فضاء لغة الضّاد تكفيني.

 

أردت الكتابة عن تلك التي ترافقنا في السفر, صباحاّ, بصوتها المريح و غنائها الأصيل, عن ظاهرة السيدة فيروز.

 

لكن, ما تشجعت في ذلك و ذلك خوفاً من عدم النجاح بالتعبير الصحيح, وتجنباً الفشل في تقديم مشاعري.

 

قديماً, ما كنت أفهم إعجاب كباري بالسيدة فيروز, و كنت أرى في كلامهم مبالغة. الآن أفهم ما كانوا يقصدون. التقدير التي تلقّتها السيدة فيروز و تلقاها إلى الآن ما هي من لا شيء, بل من الكثير من الأشياء. لست موسيقياً و لا خبير الغناء العربي, لذا سأكتفي بنقل البعض من انطباعاتي التي تكونت في ذهني أثناء استماعي لأغانيها و الإستمتاع بأصالتها.

 

الماء, تذكّرني بمياه ينابيع قرانا الجبلية وفوران مياه نوافير بركنا التي تتواجد في الإستراحات و باحات البيوت العربية العتيقة.

 

تذكرني إنعكاس ضوء الشمس الصباحي على قطرات الندى, التي توضعن على أوراق النبتات المحلية البلدية المعروفة.

 

تذكرني برائحة الزعتر البري و الريحان و النعناع و جميع الروائح الطيبة لخيرات بلدي و ترابي. هذه ليست إقلال من قيمتها, بل إقدار و تعظيم من مكانتها.

 

هي هوية بذاتها, الهوية الثقافية التي ننتمي إلها جميعاً. هي الضّمير, هي الأم التي تجمعنا جميعاً في سفرتها المجهزة بهواء جبالنا العليلة و مياه عيوننا العذبة و محصول ترابنا المعطاء.

 

و ما من عجبٍ, عندما الجميع يبدأ نهاره بأغانيها, إذاً, هي أمّ و سيّدة تنشر حنانها و عطفها لتجمع الجميع تحت مظلّتها.

 

 

 

 

Link to comment
Share on other sites

  • Replies 222
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Սիրելի Հովհաննես,

 

արաբական այս ժանեկահյուս տողերը գեղեցիկ են, բայց անհասկանալի: :)

 

Մի՞թե ճիշտ է, որ արաբերենում, բոլոր ժամանակների անխոնջ ու անխոս մշակ ուղտը, ունի ավելի քան յոթհարյուր հոմանիշ անուն-անվանումներ:

Edited by SAS
Link to comment
Share on other sites

Սիրելի Հովհաննես,

 

արաբական այս ժանեկահյուս տողերը գեղեցիկ են, բայց անհասկանալի: :)

 

Մի՞թե ճիշտ է, որ արաբերենում, բոլոր ժամանակների անխոնջ ու անխոս մշակ ուղտը, ունի ավելի քան յոթհարյուր հոմանիշ անուն-անվանումներ:

Այո ճիշտ է:

Նաեւ ճիշտ է թէ արիւծը** ունի հազար :P հոմանիշ :P , քանի, Արաբները ինչ որ երկիր գրաւեցին ներմուծեցին եւ արաբացուցին նրանց լեզուն:

** Տես ասատ եւ էլ լայս/layth

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

La Lugha ill- al Lughat al Arabi, wa Youhnnah rassoul al Lugha.

Or

La Lissan ill- al Lissan al Arabi, wa Youhannah Rassoul al Lissan. :P :D :)

I can read somehow, the above, even if I cannot fully understand it.

Dear Ohannes and SAS. Could you please tell us about the connection between the Armenian word “lezou/լեզու” the Latin “lingua/language/tongue”**, the Arabic “lugha/lissan”, and the Greek “logos”.

Please go to the Language section to start a new topic.

I must confess. I cannot make head or tails from what Ajarian says about the subject, its PIE?ՀՆԽ(Հնդ- Եւրոպական Նախալեզու) origin. It seems he is as confused, tongue-tied/լեզուակապ as I am. He does not invoke the possible connection between “lugha” “logos”* and “lezou”

BTW. The Ajarian says to go to ԼԷԶ to understand what ԼԵԶ means but I cannot find that monograph. Remember , լիզէլ(լզել) means to lick. And notice how the Է turns to Ի.

* The Greeks pronounce that word more like “loGHOs/ԼՈՂՈՍ/LUGHA”.

** If, on the one hand “Lingua Franca” may mean the “French Language” , it also mean the Frank/անկեղծ/true language.

 

Link to comment
Share on other sites

Սիրելի Հովհաննես,

արաբական այս ժանեկահյուս տողերը գեղեցիկ են, բայց անհասկանալի:

 

 

 

Սիրելի Սաս,

 

Ներքին պահանջք էր այդ լեզւով գրելս: Գրեցի: Նիւթը՝ լիբանանցի երգչուհի Փիրուզ-Ֆէյրուզի մասին էր: Ան իր արուեստով, արթնացրեց տեղական հայրենասիրութիւնս, որ շատ ուշ պարզուեց գիտակցութիւնումս: Սիրիացի հայրենասէր ե՞մ: Այո՛: Սիրիական լեռնային շէների լանջքից բխած աղբիւրների հայրենասէրն եմ, այս հողից ծլած բոյսի ու նրա անոյշ բոյրի հայրենասէրը: Հայրենասէրն եմ՝ բակով տների շատրուաններից ցայտած լոյսի կաթիլին, հայրենասէրն եմ այն բարիքին, որ վայելում եմ այս երկրում ամեն օր: Եւ այս ամենը, գտնում եմ Ֆէյրուզի երգերում:

 

Մի՞թե ճիշտ է, որ արաբերենում, բոլոր ժամանակների անխոնջ ու անխոս մշակ ուղտը, ունի ավելի քան յոթհարյուր հոմանիշ անուն-անվանումներ:

 

 

 

7 եւ 40 թիւերի մասին մեծայարգ Արփան բաւականին ծաւալուն աշխատանք ունի: 700-ը չափազանցուած թիւ է: Գիտեմ՝ ջամալ եւ նակա անունները: «Արաբ» լսելիս, եւրոպացու մտապատկերում՝ ուղտ, պորտապարուհի եւ նաւթահոր է գալիս: Շատ աւելին են, քան՝ յիշատակածս:

 

 

Link to comment
Share on other sites

Բարի երեկո, տիարք

 

 

Արփա, ահա թե ինչ են գրում ուրիշ գիտուններ http://www.etymonline.com/

 

logos

1587, "second person of the Christian Trinity," from Gk. logos "word, speech, discourse," also "reason," from PIE base *leg- "to collect" (with derivatives meaning "to speak," on notion of "to pick out words"); used by Neo-Platonists in various metaphysical and theological senses and picked up by N.T. writers. Other Eng. formations from logos include logolatry "worship of words, unreasonable regard for words or verbal truth" (1810 in Coleridge); logomachy "fighting about words" (1569); logomania (1870); logophobia (1923); and logorrhea (1902).

 

lingual

1650, from M.L. lingualis "of the tongue," from L. lingua "tongue," also "speech, language," from Old L. dingua, from PIE *dnghwa- (cf. O.E. tunge, Goth. tuggo "tongue," see tongue). Altered by assoc. with lingere "to lick."

 

tongue

O.E. tunge "organ of speech, speech, language," from P.Gmc. *tungon (cf. O.S., O.N. tunga, O.Fris. tunge, M.Du. tonghe, Du. tong, O.H.G. zunga, Ger. Zunge, Goth. tuggo), from PIE *dnghwa- (cf. L. lingua "tongue, speech, language," from Old L. dingua; O.Ir. tenge, Welsh tafod, Lith. liezuvis, O.C.S. jezyku). The substitution of M.E. -o- for O.E. -u- before -m- or -n- was a scribal habit (cf. some, monk, etc.) to avoid misreading the letters in the old style hand, which jammed them together; and the spelling of the ending of the word apparently is a 14c. attempt to indicate proper pronunciation, but the result is "neither etymological nor phonetic, and is only in a very small degree historical" [OED]. Meaning "foreign language" is from 1535. The verb meaning "to touch with the tongue, lick" is attested from 1687. Tongue-tied is first recorded 1529; tongue-in-cheek (adj.) is recorded from 1933, from phrase to speak with one's tongue in one's cheek "to speak insincerely" (1748), which somehow must have been suggestive of sly irony or humorous insincerity, but the exact notion is obscure.

 

Սիրելի Հովհաննես, ես եվրոպացի չեմ, հայ եմ... :D :P

 

Ես քեզ չեմ մեղադրում-կշտամբում արաբերեն գրելու համար: Քավ լիցի՛: Իմ գրածն ավելի շուտ ափսոսանք արտահայտող տնքոց էր( որ արաբերեն չգիտեմ) : :(

 

Ինչ վերաբերում է ուղտին, ապա այդ մասին ինձ ասել է մի արաբագետ աղջիկ: Ես հավատացի, որովհետև արաբի համար ուղտը եղել է ամեն ինչ:

Edited by SAS
Link to comment
Share on other sites

արաբի համար ուղտը եղել է ամեն ինչ:

Ճիշտ է՝ թափառաշրջիկ արաբի համար:

Սիրելի Սաս, քեզ չէի նկատում, եւրոպացի ասելով:

Սիրելի Արփա,

Մի օր առանձին շարան կը բացենք Լեզու-lingua-logo-ի մասին: Այժմ աղբիւր չունեմ: Միայն ասեմ. եթէ բոլոր հնդեւրոպական լեզուներում կայ այդ հնդեւրոպ նախալեզուի բառը, ուրեմն արաբներին անցել է հնդեւրոպացիներից: Գուցէ:

Link to comment
Share on other sites

Որակ եւ քանակ

Quality & Quantity

Երեկ, լաւ ֆիլմ (շարժանկար, կինո) մը դիտել կ'ուզէինք: Կէս ժամ փնտռեցի եթերին մէջ, չհաւնեցայ որեւէ ներկայացում: Մինչ այդ, յիշեցնեմ, որ մեր մօտ, արբանեակային աւելի քան 1000 կայան կայ, որոնցմէ թերեւս 50-ը՝ ֆիլմի կայաններ են: Մինչ այսօր, արտադրուած լաւագոյն ֆիլմերը դիտած եմ, ուստի դժուար կը հաճոյանամ նոյնը վերստին դիտելու: Թերեւս բացառում են՝ «Վերջին Սամուրայ», «Մաթիլդա» եւ նման ֆիլմեր, որոնք յաջորդաբար դիտուելով, հազիւ թէ տաղտուկ պատճառած ըլլան ինձ, արդէն ամեն ինչէ շուտ ձանձացող քմահաճիս: Ջոդի Ֆոստըրի խաղացած ֆիլմերը, առանձին ուշադրութեամբ կը դիտեմ ամեն անգամ: Ռոբերտ դէ Նիրո, Թոմ Հենկս, Ջեկ Նիկըլսըն, Անտոնի Հոպքինս, շարժապատկերի այնպիսի հերոսներն են, որոնք կը կը մղեն ուշքս հանդէպ իրենց խաղացած ֆիլմին: Ասոնք, աշխարհի տարածքին, Ամերիկայի անուղղակի դեսպաններն են, յար եւ նման, նախորդող սերունդի դերասաններուն. Չարլտըն Հեստըն (նոր մահացաւ), Ջեկ Պալանս, Մառլոն Բրանդո, Յուլ Բրայնըր, Քըրք Դագլըս եւ այլք: Մօտիկ անցեալին, փոքրիկ ժամերուն տուն կ'ուգայի եւ ֆիլմ դիտելու ոչ տրամադրում, ոչ ալ ժամանակ ունէի:

Երգի ասպարէզին մէջ եւս, քանակային աղբ եւ որակային սով մը ակներեւ է: Այսոր մասին շաղակրատելու կարիք չկայ: Յաճախ, այլեւ ընդհանրապէս, մեր ականջները, լսողական գործիները, դատապարտուած են ցկեանց ականջահարման, աղմկահարման եւ ձայնային խառնիճաղանճի, վաճառական եւ ոչ գեղարուեստական երգիչներու պատճառաւ: Վաճառական երգիչները պէտք է ամչնան. որակաւոր եւ բարձրարուեստ երգիչի մը ներկայացուցած երգը կրկին երգելէ, այն ալ իրենց մէյխանայի հարմարող երգեցողութեամբ: Ոչ միայն երգի պարագային, նաեւ միւս գեղարուեստի ասպարէզներուն մէջ, եթէ նորեկ մը պիտի չի գերազանցէ իր նախորդին, ապա աւելի լաւ է լռէ, անկիւն մը քաշուի, եւ եթէ պէտք է՝ ճգնաւոր կեանք մը ապրի..., որպէսզի չ'ապականէ, լաւին դեռեւս չհաղորդուած թարմ ուղեղը: Գուցէ մեղադրէ'ք ինձ խստութեամբ, եւ ըսէք, որ պէտք է առիթ տրուի բոլորին, ցուցադրելու արուեստնին: Սակայն հանճարեղը կամ գերազանցը պարզերեւ է, եւ ինքնզինք փաստելու եւ ցուցադրելու համար առիթի պէտք չունի:

Վերջ տուէ'ք հեռատեսլային խամաճիկութեան, ու փոխադարձ բարիդրացիական ու լաւ խնամիական գովասանամրցոյթներուն: Իշխանամետ, քառորդ ձայնով երգչուհիին, 24 ժամի վրայ 24 ժամ լսելէ բաւականացանք:

Ոեւէ հաստատութիւն, եթէ չունի զարգացման թեքում (մեքանիզմ), դատապարտուած է լճացման եւ անհետացման: Սփիւռքեան որոշ հաստատութիւններ, հետզհետէ անշքացող միջին արեւելեան գաղութներու մէջ, մահաքունի անցած են, կամ արուեստական միջոցներով, վերակենդանացման գործողութեանց մէջ են տեւաբար, որպէսզի ներկայութիւննին արձանագրուի. սոսկ ներկայութեան համար: Օրինակ, ինչո՞ւ արդէն չգոյ նիւթաբարոյական միջոցներ տրամադրել, ինքզինք չարդարացնող եւ 3-րդ դասակարգի մէջ խաղացող մարզական խումբ մը, տակաւին՝ մարզիկներ բերել ասդիէն ու անդիէն, եւ իբր հայկական խումբ պահել: Եթէ, հայկական տուեալ գաղութը, իր մէջէն չի կրնար հասցնել այդ երիտասարդները, ուրեմն անտեղի է կեանք երկարեցնող սրսկումներ տալ հիւանդ այդ մարմնին: Պիտի նայուէր, թէ ինչո՞ւ իրիտասարդ չի հասնիր, եւ ոչ թէ պահել ինքզինք չարդարացնող մարզական եւ մշակութային խումբեր: Լաւ կամ երբէք, այսինքն՝ փոխանակ յիսուն միութիւն ու ակումբ պահելու, եւ բոլորն ալ գաճաճ հասակի, նախընտրելի է մէկ հատ կազմակերպել եւ որակաւորը ընել:

Ժամանակին, երբ հայութիւն կը վխտար աշխարհի կողմն այս, մեր միութիւնները մարդու պակաս չունէին: Եթէ հիմա գրադարաններն այցելու չունին, այդ ժամանակ գիրք վարձակալողները բռնիչով կ'ընտրուէին:

Ներկայութիւն փաստել, ահա այս է մեր մարդկային. թերեւս եւ ազգային ցուցամոլութեան պատկերը:

Մեր մեծերէն լսած եմ, թէ նախապէս պտուղները համով եղած են, իսկ հիմա՝ անհամ: Այս հողը, կամ այս ծառը, եթէ տասը խնձորէն աւելի տայ, պտուղն իր համէն կը զիջի, վասնզի քանակը յաղթած կ'ըլլայ որակին:

Ծանօթ.

1.Մէյխանա- գինետուն (պարսկերէն):

Անկատակ՝ գրութիւնս է անորակ:

Link to comment
Share on other sites

]quote]Ծանօթ.

1.Մէյխանա- գինետուն (պարսկերէն):

Անկատակ

"ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, ԹՈՂ ՈՐ ԹՔՆԵՄ ՔՈ ԵՐԵՍԻՆ!!!" Սիամանթօ

Սիրելի Օհաննէս , քո ընդվզումը շատ հասկանալի է:

Իսկ, խնդրեմ մեզ ասա թէ ինչու Նիու Յորկի Սբ. Վարդան Տաճարի դպրաց դասի հանճարեղ երաժիշտ ղեկավար Խորենին մականունը ՄԵՅԽԱՆԱՃԻ (ՕՂԼՈԻ)ԵԱՆ Է?

Նրան ընկերակից երգեհոնահարին մականունը ՔԵՐԽԱՆԱՃԻ ՕՂԼՈՒ ԵԱՆ Է?

Բարեբախտաբար , երբ նա գրեց իր հոյակապ պատարագը , Երջանակայիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսը ընդվզեց եւ առաջարկեց որ այդ Քրիստոնեայ հոգեւոր գլուխ գործոցը անուանուի "Խորենեան Պատարագ" եւ ոչ թէ "Մէյխանաճեան Պատարագ".

Ինչ յանդկնում երբ Առաջնորդը, Կաթողիկոսը եւ հավատացեալ ժողովուրդը թոյլատրէ որ Սուրբ Պատարագի խմբավար մը կրէ ՄԷՅԽԱՆԱՃԻԵԱՆ մականուն մը:

ՔԷՐԽԱՆԱՃԻՆԵՐ!!!

Բարեբախտաբար, այժմ նկատեմ որ նա իր մականունը փոխել է եւ ինքնին կոչէ ՄԵՔԵՆԱՃԵԱՆ, ոչ ՄԷՅԽԱՆԱՃԵԱՆ

 

Link to comment
Share on other sites

Ոեւէ հաստատութիւն, եթէ չունի զարգացման թեքում (մեքանիզմ), դատապարտուած է լճացման եւ անհետացման: Սփիւռքեան որոշ հաստատութիւններ, հետզհետէ անշքացող միջին արեւելեան գաղութներու մէջ, մահաքունի անցած են, կամ արուեստական միջոցներով, վերակենդանացման գործողութեանց մէջ են տեւաբար, որպէսզի ներկայութիւննին արձանագրուի. սոսկ ներկայութեան համար: Օրինակ, ինչո՞ւ արդէն չգոյ նիւթաբարոյական միջոցներ տրամադրել, ինքզինք չարդարացնող եւ 3-րդ դասակարգի մէջ խաղացող մարզական խումբ մը, տակաւին՝ մարզիկներ բերել ասդիէն ու անդիէն, եւ իբր հայկական խումբ պահել: Եթէ, հայկական տուեալ գաղութը, իր մէջէն չի կրնար հասցնել այդ երիտասարդները, ուրեմն անտեղի է կեանք երկարեցնող սրսկումներ տալ հիւանդ այդ մարմնին: Պիտի նայուէր, թէ ինչո՞ւ իրիտասարդ չի հասնիր, եւ ոչ թէ պահել ինքզինք չարդարացնող մարզական եւ մշակութային խումբեր: Լաւ կամ երբէք, այսինքն՝ փոխանակ յիսուն միութիւն ու ակումբ պահելու, եւ բոլորն ալ գաճաճ հասակի, նախընտրելի է մէկ հատ կազմակերպել եւ որակաւորը ընել:

Եկ միասին երգենք

“Օտար ամայի ճաբեքի վրայ..”

Արդեոք տակավին Հալէպում քանի եկեղեցի եւ դպրոց է կարուցւում? Արդեոք Հալէպը արդեն մեր Նոր Անին Դարձաւ իր 1001 եկեղեցինով? Հոգ մի անի: Այժմ Նիու Յորքը եւ Գլէնտէյլը մեր Նոր Անիներն են:

Իմ յուշքը բավականին երկար է: Ես յիշեմ այն օրերը երբ Վասպուրական եւ ՀՄԸՄ ոտնգնդակի խումբերը , որ անպայման պիտի վերջնախաղը խաղային , ամբողջ Հալէպը, Քրիստոնեայ, Հայ, Արաբ կամ Մուսուլման( Արաբները նրանց կոչէին (“Fasforkan yev Hmtmn) խուժէին պետականխաղավայրը, որտեղ ոտք կանքնելիք տեղ չէր մնար:

Հիմա պիտի երգենք….

“Երեւան դարձար իմ Գլէնտէլունի, Դու մեր Նոր Դուին մեր Նոր Անի “

 

 

Link to comment
Share on other sites

Երեւան դարձար իմ Գլէնտէլունի, Դու մեր Նոր Դուին մեր Նոր Անի

 

Կը ներէք, որեւէ անձ հանդիմանելու միտում չունիմ. Երեւոյթն է ինձ մտահոգողը: Կիլիկիան դարձաւ փոքրիկ Հայաստան, հայերէնը պահելով, Հալէպը դարձաւ վերածնուած արեւմտահայաստան. Հայերէնը պահելով, սակայն պարագան նոյնը չէ Ամերիկային, բացառումներն յարգելով հանդերձ: Թերեւս, Հալէպի հին հայերը ինքնամփոփ կեանք կ'ապրէին, այդ պատճառով ալ պահած կամ զարգացուցած են հայախօսութիւնը: Իսկ հիմա, կը յարաբերինք այլազգիներու հետ եւ կը մոռնանք մեր մայրենին, ոչ միայն հալէպի մէջ այլեւ ողջ Սփիւռքի տարածքին: Ինչո՞ւ հայերէն չէք գրեր: Հայերէնը հայ տառերով կը գրուի միայն: Ի՞նչ հայութիւն առանց հայ լեզուի: Ի՞նչ հայֆորում, առանց հայերէնի: Հայաստանի վերաբերեալ թեմաներն իսկ անգլերէն են:

Թերեւս մեղադրեն ինձ կարծրամտութեամբ, սակայն չմոռնանք որ հաստատամտութեամբ պահեր ենք մեր ինքնութիւնը. մեր անտէր ժամանակներու ընթացքին: Հայերէնը սոսկ ուսումնասիրման առարկայ պիտի չի լինի, այլ կենդանի խօսակցութեան լեզու, այլապէս ինչո՞ւ է Սփիւռքի ազգային կառոյցները, այստեղ արաբ քրիստոնեայ, այնտեղ ալ ամերիկացի լինենք եւ վերջ: Եթէ մեր ինքնութեան հիմքը, էութիւնը գոյացնող մեր հայերէնը պիտի չի գործածենք, ինչո՞ւ ցեղասպանութեան ճանաչում պահանջենք, որպէս հոգեհանգի՞ստ մեռած մեր ազգին:

Եւ ցաւօք, մասնաւոր ճիգ չեմ տեսներ հայերէնի պահպանման ուղիով: Ինչո՞ւ այսքան դժուար է ազգային լեզուն, չեմ հասկնար, խառնամուսնմութի՞ւնը, բայց տեսնեմ որ Հայաստանէն նոր, ընդամէնը 10 տարի առաջ Ամերիկա գաղթած հայն իսկ նախընտրէ անգլերէն զրուցել: Ազգապահպանումը, մեր նահատակներու, եւ ոչ միայն անոնց, պատգամն է, ուրեմն ամեն կարգի ստեղնաշարային դժուարութիւն գաւաթ մը ջուր խմելու նման դիւրին, հեշտ պէտք է լինի մեզ համար:

Մեր ուղեղները հայերէնով պէտք է տրամաբանեն, մեր լեզուները հայերէնով պիտի բարբառեն, մեր բառապաշարը հայերէն պէտք է լինի, մեր երեխաները առաջինը հայերէն պէտք է սովորին:

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Թերեւս մեղադրեն ինձ կարծրամտութեամբ, սակայն չմոռնանք որ հաստատամտութեամբ պահեր ենք մեր ինքնութիւնը. մեր անտէր ժամանակներու ընթացքին: Հայերէնը սոսկ ուսումնասիրման առարկայ պիտի չի լինի, այլ կենդանի խօսակցութեան լեզու, այլապէս ինչո՞ւ է սփիւռքի ազգային կառոյցները, այստեղ արաբ քրիստոնեայ, այնտեղ ամերիկացի լինենք եւ վերջ: Եթէ մեր ինքնութեան հիմքը, էութիունը գոյացնող մեր հայերէնը պիտի չի գործածենք, ինչո՞ւ ցեղասպանութեան ճանաչում պահանջենք, որպէս հոգեհանգի՞ստ մեռած մեր ազգին:

 

Եւ ցաւօք, մասնաւոր ճիգ չեմ տեսներ հայերէնի պահպանման ուղիով: Ինչու այսքան դժուար է ազգային լեզու չեմ հասկնար: Խառնամուսնմութի՞ւնը, բայց տեսնեմ որ Հայաստանէն նոր, ինդամէնը 10 տարի առաջ Ամերիկա գաղթած հայն իսկ նախընտրէ անգլերէն զրուցել: Ազգապահպանմանում մեր նահատակներու եւ ոչ միայն անոցն, պատգամն է, ուրեմն ամեն կարգի ստեղնաշարային դժուարութիւն գաւաթ մը ջուր խմելու նման դիւրին, հեշտ պէտք է լինի:

 

Մեր ուղեղները հայերէնով պէտք է տրամաբանեն, մեր լեզուները հայերէնով պիտի բարբառեն, մեր բառապաշարը հայերէն պէտք է լինի, մեր երեխաները առաջինը հայերէն պէտք է սովորին:

 

 

Իրաւունք ունիս Յովհաննէս: Ես ալ վերջերս մտադրած եմ աւելի Հայերէն գրել քան թէ Անգլիերէն լեզուն գործածել, հակառակ անոր որ Անգլիերէնի մէջ բաւական զորավոր եմ։ Սակայն կուզեմ, կը նախընտրեմ իմ մայրենի լեզուս աւելի գործածել։ Եթէ մենք չի գործածենք, հապա որո՞ւն պիտի մնայ մեր հարուստ Հայերէնի լեզուն գործածելու եւ վայելելու։

Link to comment
Share on other sites

Իրաւունք ունիս Յովհաննէս: Ես ալ վերջերս մտադրած եմ աւելի Հայերէն գրել քան թէ Անգլիերէն լեզուն գործածել, հակառակ անոր որ Անգլիերէնի մէջ բաւական զորավոր եմ։ Սակայն կուզեմ, կը նախընտրեմ իմ մայրենի լեզուս աւելի գործածել։ Եթէ մենք չի գործածենք, հապա որո՞ւն պիտի մնայ մեր հարուստ Հայերէնի լեզուն գործածելու եւ վայելելու։

 

Կը գնահատեմ Թագուշ, արդէն տաս հոգիէ աւելի չենք, հայերէն գրողներս: Երբ անգլերէն գրես, մէկ միլիար մարդու (եւ աւելիին) խօսած կ'ըլլաս, մինչ հայերէնով՝ առաւելագոյնը 6 միլիոնի: Բայց մենք որո՞ւ համար կը գրենք, եթէ ո'չ մեզ համար:

 

Ի՜նչ օգուտ, եթէ ողջ աշխարհը մեզ, ու մեր դատը ճանչնայ, մինչ մենք զմեզ մոռցած ենք: Ի՞նչն է մեզ, միւս ժողովուրդներէն զանազանողը: Շատ ազգերու զաւակներ, դիմագծով հայի նման են, եթէ հայ մշակոյթով եւ հայերէնով պիտի չի յատկանշուինք, ապա ինչո՞ւ է մեր պայքարը:

 

Միայն ամերիկայի գաղութներու համար չէ ակնարկս, քանզի բոլոր գաղութներն ալ, այս կամ այն կերպ հայապահպանման գետնի վրայ տեղի կու տան, սա թուրք պետութեան հիմնադիրներու գործունէութեան հետեւանքի հետեւանքն է: Այո, միայն մենք զմեզ չմեղադրենք, բնութիւնը եւ կեանքի պայմանները իրենց ըսելիքը ունին: Կարելի չէր նոյնը մնալ, այնպէս որ էինք 150 տարի առաջ: Բայց նաեւ շատ բան մեզնէ կախեալ է, գիտակցաբար թէ անգիտակցաբար կ'անտեսենք մեր մայրենին:

 

Հետամուտ եմք Ցեղասպանութեան ճանաչմանն ու ցեղասպանի դատապարտմանը, բայց անիմաստ կը գտնեմ այդ ճանաչումը, անիմաստ կը գտնեմ նաեւ սփիւռքեան մեր կազմակերպութիւններու գոյութիւնը, եթէ այդ կազմակերպութիւններու կամ միութիւններու ատենագրութիւնները հայերէնով չեն գրուիր:

 

Այստեղ՝ Հալէպի մէջ, հայեր կան, ոմանք հայ առաքելական, ուրիշներ հայ կաթոլիկ համայնքի զաւակներ, որ անունով հայ են, եւ ոչինչով կը զանազանուին արաբ քրիստոնեաներէ, քանզի հայերէն չեն գիտեր, ուստի եւ չեն առնչուիր հայկական իրականութեանց, միայն «եան» մասնիկը ունին իրենց ազգանունի ետին, թաղումի, պսակի եւ կնունքի պահին կ'առնչուին հայկական երեւոյթի մը:

 

Առաջարկ. խնդրեմ ֆորումի թղթակիցներէն, երբ հայկական իրականութեան առնչւող նիւթեր պիտի տեղադրեն, լինի դա պատմական թէ քաղաքական, մշակութային թէ տնտեսագիտական, երանի հայերէն տարբերակներն ալ տեղադրեն:

 

Հայապահպանումը մեր կրօնը պէտք է լինի: Կը վիճինք, թէ՝ ո՞րն է ճիշտ կրօնը, ո՞ր ձեւէն պաշտամունքի ճիշտ կիրառումը: Պէտք չկան մեզ նման վէճեր, երբ ամենս մի կրօնի պէտք ունենք, դա հայապահպանման ու երկրապահպանման կրօնն է:

 

Պէտք է զարգացնենք հայախօսութիւնը եւ հայագրութիւնը:

 

 

 

Link to comment
Share on other sites

Կը գնահատեմ Թագուշ, արդէն տաս հոգիէ աւելի չենք, հայերէն գրողներս: Երբ անգլերէն գրես, մէկ միլիար մարդու (եւ աւելիին) խօսած կ'ըլլաս, մինչ հայերէնով՝ առաւելագոյնը 6 միլիոնի: Բայց մենք որո՞ւ համար կը գրենք, եթէ ո'չ մեզ համար:

 

Ի՜նչ օգուտ, եթէ ողջ աշխարհը մեզ, ու մեր դատը ճանչնայ, մինչ մենք զմեզ մոռցած ենք: Ի՞նչն է մեզ, միւս ժողովուրդներէն զանազանողը: Շատ ազգերու զաւակներ, դիմագծով հայի նման են, եթէ հայ մշակոյթով եւ հայերէնով պիտի չի յատկանշուինք, ապա ինչո՞ւ է մեր պայքարը:

 

Միայն ամերիկայի գաղութներու համար չէ ակնարկս, քանզի բոլոր գաղութներն ալ, այս կամ այն կերպ հայապահպանման գետնի վրայ տեղի կու տան, սա թուրք պետութեան հիմնադիրներու գործունէութեան հետեւանքի հետեւանքն է: Այո, միայն մենք զմեզ չմեղադրենք, բնութիւնը եւ կեանքի պայմանները իրենց ըսելիքը ունին: Կարելի չէր նոյնը մնալ, այնպէս որ էինք 150 տարի առաջ: Բայց նաեւ շատ բան մեզնէ կախեալ է, գիտակցաբար թէ անգիտակցաբար կ'անտեսենք մեր մայրենին:

 

Հետամուտ եմք Ցեղասպանութեան ճանաչմանն ու ցեղասպանի դատապարտմանը, բայց անիմաստ կը գտնեմ այդ ճանաչումը, անիմաստ կը գտնեմ նաեւ սփիւռքեան մեր կազմակերպութիւններու գոյութիւնը, եթէ այդ կազմակերպութիւններու կամ միութիւններու ատենագրութիւնները հայերէնով չեն գրուիր:

 

Այստեղ՝ Հալէպի մէջ, հայեր կան, ոմանք հայ առաքելական, ուրիշներ հայ կաթոլիկ համայնքի զաւակներ, որ անունով հայ են, եւ ոչինչով կը զանազանուին արաբ քրիստոնեաներէ, քանզի հայերէն չեն գիտեր, ուստի եւ չեն առնչուիր հայկական իրականութեանց, միայն «եան» մասնիկը ունին իրենց ազգանունի ետին, թաղումի, պսակի եւ կնունքի պահին կ'առնչուին հայկական երեւոյթի մը:

 

Առաջարկ. խնդրեմ ֆորումի թղթակիցներէն, երբ հայկական իրականութեան առնչւող նիւթեր պիտի տեղադրեն, լինի դա պատմական թէ քաղաքական, մշակութային թէ տնտեսագիտական, երանի հայերէն տարբերակներն ալ տեղադրեն:

 

Հայապահպանումը մեր կրօնը պէտք է լինի: Կը վիճինք, թէ՝ ո՞րն է ճիշտ կրօնը, ո՞ր ձեւէն պաշտամունքի ճիշտ կիրառումը: Պէտք չկան մեզ նման վէճեր, երբ ամենս մի կրօնի պէտք ունենք, դա հայապահպանման ու երկրապահպանման կրօնն է:

 

Պէտք է զարգացնենք հայախօսութիւնը եւ հայագրութիւնը:

Եղբայր Յովհաննէս, լիուլի կը հասկնամ եւ կը բաժնեմ քու ցավդ, եւ կը գնահատեմ քու Հայապահպանման պայքարդ որ իմ ալ բաբաքս եւ նաեւ պայքարս է։ Որքան ճիշդ եւ ուղիղ մտածելակերպ։

 

Իսկապէս եթէ մենք զորավոր ճիգ եւ ջանք չպիտի թափենք որ մեզմէ սկսեալ եւ ապա տալով մեր նուիրական պատքամն ու կտակը մեր զաւակներուն, այն ինչ որ մեր ծնողները մեզ լիովին փոխանձեցին, ապա մեր Հայապահպանման գործը մենք կիսատ պիտի ձգենք մի օր բաժնվելով այս աշխարհէն։ Ես կը կարծեմ թէ իմ Հայրս երկինքէն ինծմէ շատ պիտի նեղուի եթէ ես չի կարենամ փոխանձել իմ միակ զավակիս այն ինչ պաշար որ ունիմ եւ ձեռք կրցած եմ ձգել անձնապէս։

 

Քիչ մը ավելի դժվար է իմ պարաքաս, բայց ո՛չ անկարելի։ Զավակս Ամերիկեան դպրոցէն կուգայ արդէն դասերով բեռնաւորուած։ Բայց անկարելին կրնանք կարելիի դարձնել երբ մեր կամքը տկարութիւն չի ճանչնար. եւ պէտք չէ ալ ճանչնայ։ Աւելի կամք եւ աշխատանք եւ ահա անկարելիութիւնը կը դառնայ կարելիութիւն։

 

Սակայն ամէն Հայապահպանում պէտք է սկսուի մեզմէ։ Երբ երկար ժամանակ չեմ գործածեր իմ Հահերէնս, ես իսկ կ՚սկսիմ որոշ Հայերէն բառերս ու պաշարս քիչ քիչ կորսնցնել։ Ատոր համար քեզ շատ իրավունք կուտամ Հովհաննէս, թէ այո՛ մենք շատ աւելի նախընտրելի է եւ նոյնիսկ պարտաւորիչ որ միասին Հայերէն խօսինք, զրուցենք, գրենք եւ յաճախ գործածենք մեր հինավուրց եւ հարուստ Հահերէն լեզուն։

Link to comment
Share on other sites

Յեղափոխութիւն է պէտք հոգու ներսում, եղելոյթները դիտելով. ճիշտը դատելու ունակութիւն ձեռք բերելու համար: Յաճախ դէմ են լինում դժգոհները, բայց դէմ լինելով, ո՞ւմ հետ են, չեն էլ անդրադառնում: Չեն անդրադառնում, որ քաղաքական գործիչները հերթական անգամ խաբելու են, քանիցս խաբուած քաղաքացին, այս անգամ մի ուրիշ ծրագիր իրականացնելու համար: Կգային նոր-հին իշխանիկները, կը մնային դժգոհանքի պատճառները, կը փոխուէին լոկ դէմքերը: Աստուած գիտի:

 

Յուսահատ մարդը սիրում է խաբուել, տենչում նրան, քանզի յուսահատութեան անդունդի եզրին հասած, փրկարար լաստ է թւում իր հոգիի բուժման նպաստող սուտը: Զարմանալի է, ոմանց յիշողութեան կարճ հասակը, մանաւանդ ազգային պետական խնդիրներու կապակցութեամբ, չէ՞ որ ազգային շահերը մէկ օրից միւս օր չեն որոշւում:

 

Մարդիկ դէմ են, բայց որո՞ւ հետ են...յայտնի չէ: Պարզ չի եղել յեղափոխութեանց հետեւանքը, այդպէս է եղել Ֆրանսիայի, Ռուսիայի եւ այլ երկիրների յեղափոխութիւնները, երբ ելակետը միշտ չէ որ համընկնել է արդիւնքին: Զարմանալի է նաեւ, հասարակ եւ լաւը ցանկացող մարդկանց միամտութիւնը. իրադրութիւն փոխելու իրենց համոզմունքի մէջ: Ժողովուրդը կը շահագործուի մինչեւ կազմակերպուած ոյժ մը հասնի իշխանութեան: Կազմակերպութիւնն է արժէքը, ի վերջոյ նա է ղեկավարելու. hասնելով իշխանութեան: Ժողովուրդը ի՜նչ լոզունգներով էլ յեղափոխութիւն անի, ի վերջոյ իշխանութեան գերագոյն աթոռին հասնող անձն է դատելու եւ որոշումներ ընդունելու:

 

Կազմակերպութիւն ասելով, անպայման չհասկանալ որոշակի ծրագիր ու կանոնագիր ունեցող բացայայտ ու ժողովրդավար կազմով գործող մարդկային ոյժ: Կարելի է նաեւ հասկանալ. անյայտ մարդկանց խումբ ու չիմացեալ աղբիւրներից սնւող գաղափարներ ու ծրագիրներ իրականացնող մեքանիզմ: Քաղաքական գործիչները վարագոյրների ետին, ընկերական վստահելի շրջապատում, ինչե՞ր են խօսում. ոչ ոք գիտի: Կարծում եմ, որ նրանք աւելի անկեղծ են արտայայտւում, քան բեմում՝ ժողովուրդի առաջ:

Դատել նրանց արած գործով, եւ ո'չ միայն խօսքով:

 

Հայաստանի նման փոքր մի երկիր, չէ կարող տէր չ'ունենալ: Թող ոչ ոք հայրենասիրութիւնս կասկածի չի ենթարկի, այնպէս որ անում էին թուացեալ հայրենասէրները: Հայաստանը պիտի լինի անկախ ու ազատ, բայց այնքան, որքան կարող է լինել անկախ. Հայաստանի հանրապետութեան նման մի երկիր: Աւելին պահանջելը հայրենասիրութիւն չէ, հայրենաքանդում է:

 

Վերոյիշեալ խօսքը, ոմանք թարգմանեն ռուսապաշտութեամբ, կամ ռուսի գերի լինելու ստրկամտութեամբ: Մեղմ ասաց, սխալւում են: Սիրել ու չսիրելու առնչուած չէ, այլ՝ թէ գեր տէրութիւններից ո՞վ կարող է Հայաստանի շահը լաւագոյնս պաշտպանել, դա է: Եթէ բոլորն էլ Հայաստանը պաշտպանում են, հոյակա՜պ, սրանից լաւը չի կարող լինել: Բայց ինչպէ՞ս վերծանել, ոմանց տեւական պահանջը, ռուսական զօրքի Հայաստանից դուրս բերումի վերաբերեալ, մինչ նրանք, նոյն անձինք են, որ մեղադրում են միւսների «ռուսապաշտութիւնը»: Հայաստանի տնտեսութեան ռազմավարական իրերը ռուսներին նուիրելը ահագին սխալ էր: Այս տխուր երեւոյթը շահագործում են, Հայաստան-Ռուսաստան բարեկամական, փոխօգնութեան ու ռազմական գործակցութեան կապերը խանգարելու եւ հետագային խզելու համար: Խոշորացոյցով են ներկայացւում, անկասկածելիօրէն դատապարտելի ցեղապաշտական յարձակումները. թխամորթ քաղաքացիների հանդէպ, ի միջի այլոց՝ Ռուսաստանում բնակող հայերի:

 

Վրաստանը Հայաստան չէ, այդտեղի կացոյթը տարբեր հարթակի վրայ է, սակայն որոշ նմանութիւններ կան: Տարբերութիւնը այն է, որ Հայաստանի ապահովութիւնը անհամեմատ աւելի վտանգի է ենթակայ, քանց Վրաստանինը: Նմանութիւնը ՝ որ Ռուսաստանը ե'ւ Հայաստանի ե'ւ Վրաստանի համար շնչատու թոք է: Մի պահ ետ դառնանք պատմութեան, Ռուսաստանը իր բոլոր նենգութեամբ ու հայավնաս քաղաքականութեամբ, դարձեալ Հայաստանի գոյութեան համար պատճառ է եղել: Այլապէս, ի՜նչ էին Վրաստանի թագաւորները, եթէ ոչ թլփատուած գիւրջի խաներ, նստած թիֆիսում: Վրաստանը, Ռումինիան, Բուլգարիան, անհամեմատ աւելի են շահել Ռուսական թափանցումից, քան Հայաստանը: Հայաստանը, իր դիակով ու ողջով, այն յենարանն է եղել, որի վրայ կանգնել է Ռուսական կայմը: Պէտք է նրանք այնպէ՜ս փայփայեն Հայաստանի ներկան ու ապագան, որպէս փայփայում է մայրը սպասուած, սակայն ուշ ծնած մանկիկին: Ամերիկ-ռուս առճակատումը Հայաստանի հողի վրայ զերոյականի պէտք է իջնի, քանզի Հայաստանը այն հողը չէ, Հայ ժողովուրդը այն համայնքը չէ, որ կարող է այլեւս տանել գեր տէրութիւնների միջեւ բախման նոր վնաս: Բաւ է, սկսած Հռովմ-Պարթեւ առճակատումից, Հայաստանը շատ արիւնաքամ է եղել: Տեղ չկայ այլեւս նոր ցնցումների: Հայաստանը այն չէ, որտեղ կարելի է ուրիշների խնդիրներ լուծել: Բոլորը, պէտք է համաձանուեն, որ Հայաստանի, որպէս քարտէս, Հայ ժողովուրդի, որպէս մարդկային տեսակ, պահպանումը մի կերպ աշխարհի մեծ պետութիւնների բաժնեկցած խնդիրքը լինի: Պիտի հասկանան բոլորը, որ Հայաստանի համար մեծ զիջում, չ'ասելու համար զիջում բառը առանձին, լինել չլինելու խնդիր է: Այդպէս չէ միւս երկրների համար: Տեղ չունենք տալու, քայլ չունենք յետ դառնալու, մարդ չունենք կորցնելու, փող չունենք տալու, միջոց չունենք սահման պահելու:

 

Եթէ այսպիսի երկրի, ինչպիսին է Հայաստանի Հանրապետութիւնը, ձեռնտու է եւ Ամերիկային, Ռուսաստանին եւ ԵՄ, ապա թող բարի լինեն անսակարկ աջակցելու այդ պետութեան հզօրացմանը: Հզօրացման վերնագիրն ու բովանդակութիւնը հայ ազգն ինք պիտի գրի, եւ ոչ ինչ-ինչ վարկատու կազմակերպութիւններ: Ոչ ոք գիտի, շահը երկրի, հայից աւելի: Եթէ երբէք, աշխարհին տիրութիւն անող երկիրներ ու ուժեր, շահագրգրուած են Հայաստանի Հանրապետութեան նման մի երկրի գոյութեամբ եւ զարգացմամբ, ապա թող բարեհաճին, իրենց համար Հայաստանի հողը մրցադաշտ չսարքել:

 

Հայաստանի առաջին ու ամենաօրակարգային խնդիրը, անվտանգութեան խնդիրն է:

Այլապէս՝ ցամաքամասերի հիւսիսային մասը կազմող երկիրները ոչ հեռու ապագայում իրենց քթի տակ ունենալու են վեզիրիստանիկներ, այնպէս որ տեսանք նորագոյնը, Բալկանեան թերակղզում:

 

Հայաստանը խաղաղութեան եւ մշակութային ժառանգութեան անվտանգութեան գօտի է լինելու ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ աշխարհի համար:

 

Հայաստանը դեռ իր համաշխարհային ջրբաժանի դերն ունի կատարելիք Անդրկովկասում, Հայկական Բարձրավանդակում: Այլապէս, թուրքն ունի իր, միւսն ունի իր հակամերիկեան ու հակաեւրոպական ու հակառուսական ու հակահնդկական ու հակաչինական ծրագիրները: Պէտք է տեւաբար յիշեցնել ու համոզել, իւրաքանչիւր պետութեան քաղաքականութիւնը մշակողին ու գործադրողին, ըստ իր հասկացածին, Հայաստանի դերի ու կարեւորութեան առնչութեամբ: Օրինակ՝ Ռուսներին պէտք բացատրել, որ Հայաստանի 80% զոհ է գնացել Ռուսաստանի կասկածոտ եւ վարանոտ քաղաքականութեան պատճաառով, հանդէպ Հայաստանի ու նրա թշնամիների: Ռուսներին պէտք բացատրել, որ Հայաստանն է եղել ու է, միակ բարեկամն ու դաշնակիցը, այսքան տեւողութեան ընթացքին անընդմէջ:

Ռուսներին պէտք բացատրել, որ առանց ԱՄՈՒՐ Հայաստանի գոյութեան, հենց ռուսաստանի ոխերիմ ու դարաւոր թշնամու զինւորը, թուրքը, յայտնուելու է Ռուսաստանի հարաւային սահմաններին, Դաղստանից մինչ Բաշկիրիա ու աւելի խորը:

 

Եւրոպային պէտք է բացատրել, որ սխտորի քաղցրը չի լինի, մէկ է, Հայաստանն է Եւրոպական արժէքների իրական կրողը, թէեւ ոչ փորձառու ժողովրդավարութեան մէջ, այնուհետեւ, աներկբայօրէն Հայաստանը ընթանում է դէպի ժողովրդավարացում եւ եւրոպականացում:

Եւրոպային պէտք է բացատրել, որ Հայաստանը չի կարող եւրոպական մշակոյթի կրող չլինել, վասնզի իրենից է ու նոյնինքն է Եւրոպան: Մնացեալների շողոքորթումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական առեւտուր:

 

Եւրոպային պէտք է բացատրել, որ ինք աւելի պէտք ունի Հայաստանին, քան Հայաստանը Եւրոպային, քանզի Եւրոպան շրջափակւում է եւրոպական մշակոյթն ու արժէքները չկրողներից, եւ ուր որ է նրանք ունենալու են խօսք նոյնինքն Եւրոպայում, եթէ չունեն արդէն: Ապագայ հզօր Հայաստանը լինելու է Եւրոպայի պատասխանը, նրա դիմագիծը փոխողներին: Ապագայ հզօր Հայաստանը լինելու է Եւրոպայի պատուհանն ու դուռը. բացուած հին, երբեմնի Եւրոպային:

 

Բարձացող նոր գեր ոյժ Չինաստանին պէտք է բացատրել, Հայաստանի դերն ու տեղը, Չինաստանի հողային ամբողջականութեանը սպառնացող պանթուրքիզմի թափը կտրելու ուղղութեամբ: Փաստօրէն Հայաստանն ու Ջաւախքի հայերը միակն են, որ անջատում են թուրքերով բնակուած հողեր միմիանցից, թէկուզ թուրքական պետութիւններ չլինեն, սակայն սկսած Եւրոպայի հարաւ արեւելեան թերակղզուց, մինչեւ Թարիմ գետի աւազան (Չինաստան), բնակում են թուրքական ժողովուրդներ, կողք կողքի, առանց ժողովրդագրական բաժանումի: Պիտի պատմել, թէ ինչպէս օսմանի վերջին ռազմի նախարար էնվերն գործում էր հենց այս ուղղութեամբ, ու սպանուեց միջին Ասիայում:

 

Ամերիկային պէտք է համոզել, որ մի տեղ, որտեղ Հայաստանն է, Ռուսաստանի Եւրոպայի ու Եւրոպական մշակոյթը կրողների շահերը համընկնում են: Ամերիկային պէտք է համոզել, որ իր աշխարհագրական հեռաւորութիւնը չի արգելում իրեն հասնելու ահաբեկիչների բարկ զայրոյթը, որ ի վերջոյ Ալկայիդաի կազմում չկան արցախցի հայեր, այլ կան՝ թուրքազերներ, չեչեն ու աֆղաններ եւ մասամբ նոցին:

Ամերիկային պէտք է համոզել, որ Հայաստանի նման երկրներ, Եւրոպայի ու աշխարհի համար խաղաղարար մեծ դեր կարող էին կատարել, եթէ նոյնինքն հին Եւրոպայի մեծ տէրութիւնները գիտենային ու գնահատէին. ապագայի Հայաստանի կարեւորութիւնը:

 

Արաբական երկրներին պէտք է համոզել եւ հասցնել այն գիտակցութեան, որ Հայաստանը երբէք չի եղել նուաճող ու կայսերական գրաւող, ու ապագայ Հայաստանից երբէք վնաս չի գալու արաբական երկրներին, ի տարբերութիւն այդ կարմիր դրօշով երկրին, որ աւելի քան չորս հարիւր տարի քամել է արաբ երկիրների միտքն ու հարստութիւնը, վերջում աշխատելով թրքացնել արաբներին:

Արաբ երկիրներին պէտք է բացատրել, որ վաղը, էգուց, կգայ մի օր, երբ թուրքն իրեն չպատկանող ջուրը նաւթի գնով է վաճառելու արաբներին, որոնք հնուց վայելում էին Հայկական Բարձավանդակից բխող ջուրը, այն էլ առանց երախտիքի:

 

Հնդկաստանին պէտք է բացատրել, որ Հնդկաստանի արդի պետութեան հիմնումից ի վեր, նրա դէմ քանիցս պատերազմող Պակիստանը, անսակարկ եւ հաւատարիմ բարեկամն է. Հայաստանի ու Արցախի դէմ պատերազմող Ադրբադլջանի, ու այդ առիթներով, քանիցս ապացուցել եւ արձագանգել է, որ պատրաստ է զինւորապէս ու զինապէս օգտակաար լինելու Ադրբադլջանին:

 

Իրանում պէտք է գործ տանել: Պիտի բացատրել, որ հայը կայ ու կը լինի Իրանեան ազգի ու պետութեան միակ կռուանը: Պիտի բացատրել, որ արդի ու հին Իրանեան պետութիւնների կազմաւորման ու զարգացման մէջ անուրանալի է հայերի դերը: Պիտի տեւաբար յիշեցնել, որ նոյն թունոտ թուրքական ֆաշիզմը սպառնում է բարեկամ ու ապահով Իրանի հողային ամբողջականութեան եւ ցեղային միասնութեան:

 

Վրաց ժողովուրդներին պէտք է հասկանցել, որ Հայաստանն է միակը ու այն հինը, որ եղել է ու կայ, նման Վրաստանին:

Վրաց ժողովուրդներին պէտք է հասկանցել, որ գուցէ Վրաստանի ժամանակաւոր շահը չի համընկնում Հայաստանի շահին, բայց սա մշուշ է, եւ երբ մշուշը ցրի, այդ ժամ պիտի պարզուի վրաց եւ հայ ժողովորդները միակն են, տարածքի հին ժողովուրդներից, որ ձգտում են ամէն գնով պահել ու զարգացնել սեփական տեսակն իրենց, եւ այս գետնի վրայ (մարդաբանական, ժողովրդագրական եւ ապահովական մշակութային), Հայաստանն ու Վրաստանը իրականում դաշնակիցներ են, եւ ոչ մրցակիցներ:

 

Թուրքերին պիտի բացատրել (թէեւ շատ համոզուած չեմ), որ Հայաստան որքան ապահով լինի, ռուսական սուինը այնքան հեռու կը լինի, եւ հակառակը: Ուստի՝ պիտի աշխատել, թուրքին հասկացնել, որ, ինչո՞ւ չէ, նիւթապէս սատարեն, Հայաստանի բանակին, բայց առանց խառնուելու, խառնուելու, նրա բան ու գործին:

 

Ազերուն պիտի համոզել, որ Արցախը Հայաստանի համար լինել չլինելու խնդիր է, եւ պէտք է մոռանան առյաւէտ, Արցախը տեսնել, այսպէս կոչուած՝ Ադբեջանի կազմում: Լաւագոյն դէպքում, նրանք կարող են, որպէս զբօսնողներ, յայտնուել Խաչենի հովտում:

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Եթէ Ազատութիւնը պաշտելի աստուածութիւն է, ապա նրա ծնունդը աստուածային շքեղութեամբ պէտք է լինի:

 

Ազատութիւն չի կարող կերտել. հոգով անազատը: Հոգով ազատ կարող է լինել կայացած այն անձը, ով կեանքում գէթ մի պահ ապրել է ի'ր կամքի թելադրանքով, ու վայելել՝ իր հոգու թռիչքը:

 

Ազատութիւնը՝ գեղեցիկի, վեհի ու երջանկութեան մարմնացումն է, տենչում են նրան. գեղեցկութեան եւ վեհութեան սիրահարները, նրանք՝ չեն կարող տգեղանալ եւ ստորանալ. ազատութեան ճանապարհին:

 

Ազատութեան ճանապարհը կարող է յաւերժ լինել, բայց նրա ընթացքն է՝ միշտ դէպի վեր:

 

Ազատ կարող է լինել շինարարը, քանզի քանդող տրամադրութիւնը. քանդում է եւ ազատութեան կամուրջները:

 

Ազատ կարող է լինել նա, ով, առաւելագոյնս ինքն է կայացնում իր որոշումները, եւ ապրում՝ իր օրակարգը:

 

Թուլամորթ մարդուն շահագործողներ միշտ էլ կը գտնուեն: Ջանալ լինել համագործակցող, բայց երբէք՝ օգտագործուող: Եղի'ր հոգով ըմբոստ, աշխատանքով՝ շինարար: Մտածիր ինքուրոյն, բայց՝ բոլորի խելքով: Որոշումներդ ինքդ ընդունիր, որպէսզի նրա հետեւանքովն էլ ազատ լինես: Մտածի'ր անկաշկանդ, ապրիր նրբանկատ, աշխատիր հրախանդ:

 

Դաշինք, դա ուժեղների խոստումն է: Տկարի դաշինքը ուժեղի հետ, լոկ պատւոյ շքանշան է. կապած տկարի կուրծքին: Ուժեղը կարիք չունի դաշն կապելու, նա կը հրամայի, միա'յն:

 

Ո'չ բոլոր ուժեղներն են մեծասիրտ, յետեւաբար՝ տկարին գթացող: Նրանք քամում են տկարների արիւնը, այնքան, մինչեւ տկարներն ընկնեն ու աղերսեն ուժեղների ողորմութիւնը: Եւ ուժեղները տալիս են, այնքան, ինչքան անկեալ տկարները ողջ մնան, բայց երբէք կերտեն՝ ազատութիւններն իրենց: Ուժեղները տկարներին չեն ոչնչացնում այնքան ժամանակ, որքան ուժեղ են մնում. տկարների տկարութեամբ: Ուժեղների վախը, մենաշնորհեալի դիրքի կորուստն է, տկարներինը՝ կեանքի կորուստը: Ուժեղը չի լսում ճչացող երեխան, քանզի նրա երեխան կուշտ է ու հանգիստ ննջում, նա լսում է ճչացող երեխայի հօր ճիչը:

 

Ուժեղները պատերազմում են յաւելեալ հարստութեան եւ դիրքի համար, աւելանում են լո՜ւռ ճչացող երեխաները:

 

Ասում են. «կեանքն է անարդար, միայն մահն է արդար եւ հասու բոլորին»: Ես կասեմ. նաեւ մահն է անարդար, քանզի մարդիկ կան մեռնում եւ թաղւում են մարդու նման, ուրիշներ՝ շան նման սատկում:

 

Շարունակւում է մարդկային ոճրագործ կեանքը, մեռնողների վիշտը միայն մեռեալներն են լսում, քանզի մարդիկ՝ ոճրագործ կեանքի հեւքով են տարուած, ու երբեւէ տրամադիր չեն լսելու անարձագանգ ձայնը նրանց:

 

Դպրոցներում, երեխաներին առասպելներ են պատմում, մարդիկ ամաչում են երեխաներից ու իրական կեանքը չեն պատմում: Ու շարունակւում է. խաբուելով եւ խաբելով թաւալով ոճրագործ կեանքը:

 

Մարդն է գրել Աստուծոյ ինքնութեան վկայագիրը, տալով նրան գլխաւոր դերակատարութիւնը, այսպիսով նա ձեբազատուել է. տանջւող խղճին պատասխան տալուց, չէ՞ որ Աստուած է ստեղծել. չարն ու բարին:

 

Տանջւո՞ւմ է խիղճդ. Աստուած կայ մէջդ: Ոճրագործ մարդու գրած բոլոր օրէնքները անպէտ պիտի լինէին, եթէ մարդիկ իրենց ներսում Աստուած ունենային:

 

Ոճրագործ մարդկութեան բոլոր օրէնքները անպէտ են, այնտեղ որ գործում է խիղճը:

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...

Բարի լուս հայեր,

 

Հոգ չէ թէ երեկոյեան կը կարդաք, բայց թո'ղ լոյս լինի:

 

Վաղը պիտի երթամ եւ հըզբուլլահին անդամագրուիմ, ի՞նչ «մեղքս» թաքցնեմ. այդ մարտական կուսակցութեան ղեկավարի՝ Հասան Նասրալլայի ճարտասանքը կը հմայէ զիս, ինչ որ ափսոսանքի ալիք մը կը բարձրացնէ միտքիս մէջ, թէ ինչո՞ւ մենք՝ հայերս, չունինք Հասան Նասրալլահ, գոնէ որպէս ճարտասան:

 

Կիսամեակ մը անգամ, ան հրապարակաւ կը ճառէ. վերլուծելով այժմէական հարցեր: Գաղտնիք չէ, որ ներլիբանանեան քաղաքական նորագոյն նիւթն է Հըզբուլլահին պատկանող հեռաձայնի ցանցը, որ տասնամեակներ կը գործէր, սակայն ՄԱԿ-ի Ապահովութեան Խորհուրդի մօտ քննարկման չէր ենթարկուած:

 

Ժողովո՛ւրդ, մարդի՛կ, խելամիտնե՛ր, տեսէ'ք յանուն լոյսին եւ ջուրին, յանուն հողին ու շունչին, տեսէ'ք՝ ի՜նչ խեղկատակ է դարձեր. ՄԱԿ կոչուածը, ոմանց ձեռքին: Յիրաւի՝ Յունայտըդ Նէշընս աֆ Ամերիկա:

 

Երկրի երեսին գաղթեցուած ու անիրաւուած ժողովուրդ չէ մնացեր, զաւթուած հայրենիք ու գողցուած ինչք չէ մնացեր, քննարկելիք բնապահպանման խնդիրներ չեն մնացեր, մնացեր է միայն Հըզբուլլահին պատկանող կապի այդ տեղական ցանցը, եւ աշխարհի ծախուած խիղճը նստած. կը որոշէ Հարաւային Լիբանանի անվտանգութեան համակարգին հենքը կազմող այդ ցանցի ապագան: Ուշադիր չեմ ունկնդրեր այդ ՄԱԿ-ի զրոյցները, սակայն ինչ որ սղագիր էր՝ բնակած երկրիս դէմ շրջափակման ու պատիժներու խստացում կը հոտեր:

 

Չեմ գիտեր, եթէ համացանցի կապիս, յորդուն հոսանքի վերածումը՝ կաթկթման, անուղղակի հետեւանքն է պոկեմոնեան վերջին կարտուն մուլտիկ ֆիլմին:

 

Ծո հանգիստ թողուցէ'ք Լիբանանը, հանգիստ թողուցէ'ք շրջանը, երկու հազար երեքէն ի վեր կը քանդէք ու կը խառնէք, համայնքներ իրար դէմ կը լարէք: Առաջ՝ հեռատիլի կայաններէն չէինք լսէր. Սուննի, Շիի, Քրիստոնեայ, Մարոնի եւ նման համայնքներու անուններ: Հիմայ՝ տարիներով եւ տեւապէս ներածուած բառապաշարի եւ քաղաքականութեան որպէս հետեւանք. քաղաքական գործիչներ կը գործեն, յանուն եւ վասն այդ համայնքերու, աւելի ճիշտ՝ վասն կուսակցութեանց եւ ոչ վասն Հայրենիքի, երկրի ու բոլոր հայրենակիցներու շահին: Մերձաւոր Արեւելքի շուրջ դարձող խաղերու տարիներու դիտումս, փորձառու դարձուց զիս, կարգ մը գերպետութեանց արտաքին քաղաքականութեան վերաբերեալ, ինչ որ անվարան եզրայանգումներու հասցուց զիս, Երեբունիի հրապարակներուն շուրջ դարձող քաղաքական խմորումներուն վերաբերեալ: Ազգը պառակտուեցաւ, հայհոյեցինք զիրար,անվստահութեան վիհը խորացաւ, մէջքերնիս թուլացաւ... Պէտք չէր:

 

Կը յիշէք՝ գրած էի, երկու հազար վեցի յուլիսեան պատերազմի մասին, թէ ինչպէս իսրայէլացիք ընդունած էին իրենց պարտութիւնը հարաւային Լիբանանի տարածքին մէջ. յայտնի Վինոգրադ տեղեկագրով: Նասրալլան՝ երեկուայ ճառի ընթացքին, յիշեց այդ տեղեկագիրը, եւ շեշտեց, որ ըստ անոր, Իսրայէլ պէտք է խանգարէ եւ քանդէ Հըզբուլահի հաղորդակցութեան կապերը, որպէսզի գալիք հաւանական պատերազմի ընթացքին, թուլանայ, այլեւ լրտեսուի մարտական ջոկատներու եւ հրամանատարական կազմի միջեւ եղած հաղորդակցումը, ինչ որ անհրաժեշտ է իսրայէլեան յաղթանակի համար:

 

Թերեւս որոշ ընթերցողներ, մեղադրեն զիս, իբրեւ՝ հըզբուլահի քարոզչութեան ուղեղալուացքին ենթարկուած ոմն, բայց ի լուր անոնց յայտնեմ, որ եղելութեանց մասին տեղեկութիւն ստանալու համար, այս անգամ չեմ բաւականանար միայն «Հ1-Հայլուր»ով: Փա՜ռք, ունինք հարիւրաւոր լրատուներ, քանզի արբանեակային կայաններու սփռումն ու դիտումը մեր քով ազատ է, լրատւութեան համար՝ կայաններու բաժնեգրութեան կարիք չկայ:

 

«Մինչեւ այսօր, որեւէ ուժ չէ կրցած լրտեսել Հըզբուլլահի ղեկավարներու զրոյցը, ըսաւ Նասրալլահ, քանզի կարելի է լրտեսել անթել (անտեննա)՝ արբանեակային հեռաձայնը, քակտելով ծածկագրերը, սակայն կարելի չէ լրտեսել կաբելային կապի միջոցը, որ կը պատկանի Լիբանանեան դիմադրութեան եւ տարածուած է որոշ անձերու եւ կեդրոններու միջեւ»: Անլրտեսելիութեան այս անձեռնմխելիութիւնը, նպաստեց Հըզբուլլահի, նաեւ, ինչու չէ, Լիբանանի յաղթանակին: Լիբանանը չունի այնպիսի պետական բանակ, որ կարողանայ պաշտպանել պետութեան երկինքն ու երկիրը, որոնք տեւական սահմանախախտումներու կ’ենթարկուէին հրեաներու կողմէ: Եւ պատկերացուցէք, թէ ի՜նչ պիտի ըլլար Լիբանանի վիճակը, եթէ հրէական բանակը յաղթեր: Հազար ինն հարիւր ութսուն երկու թուականի նման, սիոնական հրասայլերը պիտի հասնէին Միջերկրականի մարգարիտին ու տարածէին իրենց աղբը անոր փողոցներուն մէջ: Հըզբուլլան պաշտպանեց Լիբանանը:

 

Քաղաքացիական պատերազմի տարիներուն –եօթանասուն հինգէն-իննսուն-, երբ չգոյ էր պետութեան գոյութիւնը, Լիբանանեան կազմակերպումներ մղեցին ազգային ազատագրական պայքար, ընդդէմ սիոնիստ բռնագրաւիչներուն, ինչ որ պսակուեցաւ փառաւոր յաղթանակով. երկու հազար թուականի իսրայէլեան նահանջով: Ազգ. ազատագրական պայքարին մասնակցեցան բոլորը, բայց քանի որ հարաւային Լիբանանը ընդհանրապէս շիի համայնքի զաւակներով բնակուած է, գլխաւորաբար անոնց ուսերուն բեռցուած էր երկրի ազատագրումը: Ժամանակի ընթացքին, Հըզբուլլահն դարձաւ գլխաւորող ոյժ, ազատագրումի եւ դիմադրութեան ճակատի շարքին: Հրեաներ, չմարսեցին պարտութիւնը, ինչպէս նաեւ Իրաքի շուրջ դարձող Ամերիկեան ծրագիրներէ մղուելով, եւ Գալիլիան հրեաներու համար ապահով դարձնելու միտումով, այդ ապուշի եւ իր ընկերակցութեան վայ ռազմավարներու յորդորներով. յարձակեցան Լիբանանի վերայ: Խայտառակօրէն պարտուեցան:

 

-Լիբանանի ընդդիմադիր ճակատի հետեւորդներն են-«Ամալ» (շիի-աշխարհիկ թեքումով), «Հըզբուլլա» (շիի-իսլամական), «Հայրենական Ազատ Հոսանք» (գեներալ Միշէլ Աունի համակիրներ), «Մարադա» (հիմնականը՝ Հիւսիսային Լիբանանի Զղարթա քաղաքի քրիստոնեաներ), ՀՅԴ, Սուննի եւ Դուրզի այնի անձինք, համալիբանանեան մանր կուսակցութիւններ:

 

-Իսկ միւս ճակատը ներկայացուած է գլխաւորաբար «Մուստակբալ» շարժումով (Սուննի-Հարիրի ընտանիք՝ սաուդներու հովանաւորեալք), Յառաջդիմական Ընկերվարական, կուսակցութիւն (աւանդաբար Դիւրզի համայնքին իշխող. Ջանպոլատ տոհմի ցեղապետը), Փաղանգաւորներ (Քրիստոնեայ Մարոնի-Ջումայէլ տոհմ), Լիբանանեան ուժեր (պատերազմի տարիներուն, Փաղանգաւորներէն սպրդած տարրեր Սամիր Ջահջահի գլխաւորութեամբ), մանր մունր ուրիշ ուժեր:

 

Հայերը դարձեալ կը փորձեն համախոհութիւն ստեղծել բոլորի միջեւ, եւ ի պատիւ իրենց, ըլլալով Միշէլ Աունի դաշնակից, կը փորձեն բոլորի հետ «լեզու գտնել»: Հայի շահը այստեղ. երկրի կայունութիւնն ու կառավարութեան կազմի մէջ արդար մասնակցութիւնն է միայն:

 

Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրի անարգ սպանդը, բաւարար պատրուակ էր «միջազգային ընտանիքի» համար. խառնուելու Լիբանանի, այլեւ ողջ տարածքի ներքին գործերուն: Սուրիական բանակը, որն առաջին օրէն պաշտպանած էր Լիբանանի ամբողջութիւնն ու քրիստոնեայ համայնքներու ֆիզիկական գոյութիւնը, գրաւող ուժ հռչակուեցաւ, տակաւին երեկ Սուրիոյ բարեկամ նկատուող շարք մը ուժերու, եւ աւանդաբար հակադրւող ուժերու կողմէ: Սուրիան դուրս հանեց իր բանակը, որպէսզի լիբանանցիք հանգիստ լուծեն իրենց խնդիրնրը, եւ որ գոյնափոխ նորայայտ ու հին ուժեր, պատրուակ չունենան Սուրիան ամբաստանելու: Տասն չորս տարի խաղաղ ապրող, ու բարգաւաճող Լիբանանն ականատես եղաւ նոր ահաբեկմանց: Իւրաքանչիւր ահաբեկումէ ետք. քաղաքական խօսնակ-գործիչներ զրպարտեցին Սուրիան, ահաբեկումը կազմակերպելու մեղադրանքով: Չսպասեցին ո'չ դատ ու ո'չ քննութիւն եւ մեղադրեցին աջ ու ձախ, ինչպէս Հարիրի Ռաֆիկի պարագային, որու ահաբեկումը միջազգային հետաքննութեան արժանացաւ (յիշեցէ՛ք Մարտ 1-ի երեւանեան դէպքերուն համար միջազգային հետաքննում պահանջողները): Հարիրիի քննութիւնը ունեցաւ երկու միջազգային դատախազ, տեղեկագիրներ, վկաներ, սակայն հետաքննումն աւարտին չհասաւ դեռ: Այս առթիւ, բանտարկուեցան լիբանանցի սպաներ, որոնք ամբաստանուած էին՝ հակասող վկաներու վկայութեամբք: Իսկ բանտէն հանեցին պատերազմի ոճրագործ նկատւող «Լիբանանեան Ուժերու» ղեկավարը:

 

Միջազգային հետաքքնիչ Սերժ Բրամերց, յստակօրէն նշեց իր տեղեկագրին մէջ, թէ Սուրիա, ամբողջական գործակցում ցոյց տուած է. նահատակ վարչապետի սպանդի բացայայտման ուղղութեամբ, ինչպէս նաեւ նշեց, որ արբանեակային լուսանկարման հնարք ունեցող պետութիւններ (Ա., Ֆ., Ի.) չեն օժանդակած իրեն, ինչ վերաբերի տեղանքի լուսանկարներու կապակցութեամբ...:

 

Այս ընթացքին նշեմ, որ ոմանց մեղադրանքը Սուրիոյ հասցէին, սնած էր Ռաֆիկ Հարիրի-Էմիլ Լահուդ անհամաձայնութենէն, վերջինիս առաջաձգուած նախագահական պաշտօնավարման առթիւ: Լիբանանի քրիստոնեաներու բարձրագոյն պաշտօնը, որ յետ քաղաքացիական պատերազմի համաձայնագրի՝ Սաուդական Թաէֆ համաձայնագիրի տրամադրութեամբ թուլացած էր, նախագահի պաշտօնն է:

 

Նախագահ Լահուդ, ի հեճուկս հնչող հրաժարականի պահանջներուն, մնաց իր պաշտօնին վրայ. մինչ աւարտը: Այս ընթացքին՝ Սուրիական ուժերու հեռացումէն ետք, աքսորուած քրիստոնեայ մէկ այլ ղեկավար, Միշէլ Աուն, վերադարձաւ Հայրենիք: Ան մեծ ժողովրդականութիւն կը վայելէր բոլոր լիբանանցիներու մօտ, մանաւանդ քրիստոնեայ զանգուածներուն մօտ: Բոլորն սպասեցին, որ Աուն, հակասուրիական դիրքորոշում ունենայ, քաղաքական կեանքին մէջ: Ան՝ Սուրիոյ հետ իր ունեցած խնդիրը փակած համարեց, քանզի այդ երկրի բանակը. դուրս ելած է Լիբանանէն: Փաստօրէն՝ Միշէլ Աուն, գոյնզգոյն յեղափոխութեան գործակալը չեղաւ, եւ իրմէ ակնկալուածը չտուաւ: Եւ տեղի ունեցաւ Միշէլ Աունի անտեսումը՝ «Հարիրի-Ամերիկեան դեսպանատուն» խմբակցութեան կողմէ, ինչ վերաբերի՝ կառավարութեան կազմութեան եւ նոր նախագահական ընտրութեան առնչութեամբ:

 

Հիմայ ընթերցողի մօտ կրնայ հարց առաջանալ, թէ ինչո՞ւ: Քանզի ան միակ քրիստոնեայ ղեկավարն էր, որ կրնար Լիբանանի քրիստոնեաներու մեծամասնութեան վստահութեան քուէն շահիլ, եւ որոշումներ ընդունիլ. առանց ծախելու իր խիղճը: Եղաւ սպասելին՝ Միշէլ Աուն դաշնակցեցաւ Հըզբուլլահ-Ամալ շիի ճակատին, որուն անմիջապէս միացաւ ՀՅԴ, քանզի վերջինս միշտ կը բողոքէր Հարիրի կառավարութիւնէն, հայութեան (հասկցի'ր՝ Դաշնակցութեան) զլացուած նախարարական պաշտօններու կապակցութեամբ: Հարիրի ունէր «իր» հայերը:

 

Շաղակրատումս լաւագոյն ապացոյցն է՝ աշխատանքային խճողուած պահիս:

 

Խօսքը չերկարենք՝ այսօր Լիբանան նախագահ չունի. Էմիլ Լահուդ տուն գացած է: Նոր նախագահ չկրցան, կամ չուզեցին ընտրել, եւ երկիրը կը կառավարուի Հարիրիի դրածոյ վարչապետ Սինիորայի կողմէ: Լիբանանի սահմանադրութեան տառին ու բանին կը հակադրուի այս եղելոյթը, քանզի ըստ անոր՝ Լիբանան կը ղեկավարուի զայն բաղկացնող բոլոր խոշոր համայնքներու՝ Քրիստոնեայ (նախագահ), Սուննի (վարչապետ), Շիի (Խորհրդարանի նախագահ) համայնքներու համախոհութեամբ: Լիբանանի եռոտանի ժողովրդավարութեան համախոհութիւնը կաղ է հիմայ:

 

Ինչ որ նկատեցի, այս ամէնը կը նպատակադրէ երկիրներուն վրայ ճնշում գործադրել, յատկապէս այն երկիրներուն, որոնք տակաւին հօբար Սամի «խնամքին» ու «ուղղումին» ենթարկուած չեն:

 

Ինչ որ է, մոռցանք նախագահի ընտրութիւնը, եւ եկանք Հըզբուլահի հեռաձայնային կապին, որ գրաւած է լուսարձակները: Ուզուածը միջհամայնքային պատերազմ է, որպէսզի արդարացուի խնդրի ալ աւելի միջազգայնացումը, յետեւապէս՝ ճնշումներու հզօրացումը, ինչ որ անուղղակի արձագանգ պիտի գտնէ Իրան-Արաբական աշխարհ յարաբերանքին վրայ՝ յատկապէս Իրաքեան ճակատի վրայ, եւ աւելի ապահով պիտի դարձնէ սիոնական պետութիւնը:

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Սիրտս գրել կուզէ, եւ ոչ ընդօրինակում: Օրերս զբաղ եմ վարչական թղթերու վաւերացումով, տրամադիր չեմ մանրակրկիտ արձանագրութեանց:

 

Լիբանանեան դէպքերը կը գրաւեն հետաքրքրութեանս խոշորագոյն մասը: Վերջին երկու-երեք օրերու պատահարները, եթէ համառօտ պիտի մեկնաբանեմ. ապա եղածը դաստիարակչական ապտակներ էին, երկար ժամանակէ ի վեր անարգանքի եւ դաւադրութեան ենթարկւողներու կողմէ, տրուած՝ «իշխող» վարչախումբին: Գետնի վրայ եղածը ցոյց տուաւ թէ՝ երկրի տէրը անոնք են, որոնք կրնան 12 ժամուայ ընթացքին յեղափոխել եւ վարչակարգ տապալել, սակայն դաւանելով ժողովրդավարութիւն եւ օրէնքի իշխանութիւն, չէին ուզեր արտաքին թշնամիի համար գոյացած զէնքն ուղղել ներս:

 

Անխտիր, բոլորի վկայութեամբ, Լիբանան չի կրնար կառավարուիլ միապետօրէն, ճիշտ այդ պատճառով, Լեռնալիբանանի եւ Բէրութի թաղերը գրաւողները, շուտով իրենց դիրքերն յանձեցին բանակին: Այսօր, սպասելի է Սենիորայի կառավարութեան յետդարձը. նախապէս առնուած սխալ որոշումներէն:

 

Փաստօրէն, «միջազգային» աջակցութիւն վայելող Սենիորա-Հարիրիի կառավարութիւնն ու անոր համախոհները, շրջափակուեցան օդակայանի ճանապարհի փակումով: Մնաց ծովային ճանապարհը:

 

Յուսանք ամեն ինչ լաւ կըլլայ, եւ ազգային համախոհական ժամանակաւոր կառավարութիւն մը կը կազմուի, որուն պարտականութիւնը պիտի ըլլայ, կազմակերպել նախագահի ընտրութիւն, եւ երկիրը հասցնել՝ օրինական իր հունին:

 

 

Link to comment
Share on other sites

Johannes

 

What does Hassan Nisrallah represent? I suppose it is impressive to listen to his oratory skills, Castro and Chavez have similar skills but I wouldn't want them to rule my country.

 

What about the other factions in Lebanon, who is to say the Sunni element is less of a Lebanese than the Shia or the Druze, Is Nisrrallah's main interest the interests of his Shia community or the well being of Lebanon as an entity. Is he saying that all Lebanese will have to abide by his community's wishes or else he will destroy Lebanon? Are the Sunni saying "No" to Nisrallah at the cost of them destroying the country?

 

Also, who is to say the Shia of Lebanon are less Lebanese than the others (a sentiment echoed often in the past). I saw Sunni demonstrators in Tripoli stepping on Iran's current Ayatollah's pictures, I saw huge pictures of Bashar Assad of Syria hanging in the streets of West Beirut, no doubt Christians have pictures of their foreign "saviours" hanging in Christian areas of Lebanon. It seems to me unless foreigners, who occupy front and center in the minds and the hearts of the Lebanese themselves, are exorcised nothing will be solved in that country. That responsibility rests on the shoulders of no others than the Lebanese themselves.

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Having personally witnessed the Lebanese tragedy since 1947-1952-1958-1975---1990 to date... also having paid a very heavy loss in my immediate family, killed in 1978 by a Syrian bomb... in our house, let me remind you forum members, that Lebanon is indeed a perfect exemple of HOW FAR MENS' GREED AND VANITY can be destructive... and suicidal!

 

Like most of the ruling classes in the world (FAMILIES AND TIES), that form their respective governments... Lebanon is not only a theater for international settling of accounts by proxi, ( USA-EU-Iran-Syria-Israel) BUT ALSO is a stage for pre-runs of conflicts.

She is also ethnically and factionally sooooooooooo divided that it's a miracle that she exists today.

 

The multiple religious divisions, as well as inter family (mafia type feuds) that date over 100 years, don't seem to allow Lebanon to live in peace for any lenght of time and prosper.

 

The moral decadence as well as material worship and snobery of her population, regardless of ethnicity, have been her fatal sicknesses...just as Khalil Gebran lamented about her in the early 1900s!

 

The more it changes the more it's the same B.S. :angry:

 

A microcosm of what global calamity awaits the world through so called globalization :huh: One big happy family?

Trying to explain this huge pot-pourri ( Rotten Makhloutah) is a total waste of time...

Edited by garmag
Link to comment
Share on other sites

Johannes

 

What does Hassan Nisrallah represent? I suppose it is impressive to listen to his oratory skills, Castro and Chavez have similar skills but I wouldn't want them to rule my country.

Բարեկամ, թոյլ տո'ւր հայերէն պատասխանեմ, քանզի անգլերէն գրելը ինձ համար չարչարանք է:

Իր՝ Հասան Նասրալլահի եւ այլոց վկայութեամբ, Հըզբալլահն նպատակ չունի երկիրը կառավարել, եւ քանիցս արտայայտուեցաւ ասոր մասին թէ՝ «Our target is not to rule the country, but to keep the resistance weapon»: Իր այս խօսքին հաւատացողներ կան, կան եւ չհաւատացողներ:

What about the other factions in Lebanon, who is to say the Sunni element is less of a Lebanese than the Shia or the Druze, Is Nisrrallah's main interest the interests of his Shia community or the well being of Lebanon as an entity?

Hizbullah is one of oppositions parties, ընդդիմութեան մէջ կան Selim Hiss-ի, Omar Karameh-ի նման, յարգուած եւ քաղաքական անցեալ ունեցող սուննի գործիչներ: Սաադ Հարիրին իր հօր դրամով, կարողացաւ սուննիներու մեծամասնութեան իր կողմը գրաւել, սակայն այս ամէնը դեռ չի նշանակէր թէ, սուննիները համամիտ են Սաադ Հարիրիի ամերիկամետ քաղաքականութեան:

Խնդիրն իրողապէս սուննի-շիի-մարոնի-դուրզի համայնքներու միջեւ չէ, որովհետեւ both in opposition and in Hariris' side there are whom I mentioned above.

Ինչ որ կը տեսնենք, երկու ծրագիր կայ Լիբանանի հանդէպ: Լիբանանի նման փոքր երկիր, որ միշտ ունեցած է «տէր», այսօր ճամբաբաժանի առջեւ կը գտնուի: Լիբանանէն հիմական ուզուածը՝ Հրէաստանի հետ խաղաղութեան հասնիլն է, պաղեստինցի գաղթականներուն լիբանանեան քաղաքացիութեան շնորհումը (որպէսզի տուն չդառնան), եւ ամերիկեան լրտեսական ու զինուորական խարիսխի վերածումը: Եւ այս ծրագիրի հետեւորդները. «ազատութիւն», «անկախութիւն», «ինքորոյն երկիր» ըսելով գոռացին եւ Քարամէի կառավարութեան հրաժարական պարտադրեցին, երբ Հարիրին սպանուեցաւ:

Վերջին դէպքերը, ցոյց տուին որ Ամերիկան կարողութիւն չունի, կամ չուզեց պաշտպանել իր դաշնակիցները (Ուալիդ, Հարիրի-Սենիորա):

Ինչ որ է, ըսածիդ պէս, արտաքին ուժերը պէտք չէ աջակցին կողմի մը, միւս կողմը ոչնչացնելու չափ:

Երանի, երանի Ամերիկայի իշխանութեան հասնի խելքը գլուխը մարդ մը, եւ վերջ տայ ծայր աստիճան գրգռուած իրավիճակին, որովհետեւ միայն ուժեղները կրնան խաղաղութիւն բերել:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Յարգելի Կարմակ,

Խորապէս կը ցաւակցիմ Բարեկամ, ըսելիք խօսք չեմ գտներ ամոքելու վիշտդ: Իսկապէս ժողովուրդն է որ կը տուժէ, մինչ անոնք, կը հարստանան պատերազմի ընթացքին եւ անոր պատճառով:

Ինչպէս նաեւ չմոռնանք, հիմնական խնդիրը, որմէ ծնան մանր խնդիրներ ու մոռցնել տուին մայրը. Պաղեստինը: Արաբներէն ուզուածն այս է. մոռացում պաղեստինցիներու տուն դարձի ու բռնագրուած տարածքի ազատագրումի իրաւունքը: Եթէ պաղեստինցիներ չհեռացուէին իրենց հայրենիքէն, թերեւս Լիբանանի մէջ այսպիսի պատերազմ տեղի չունենար:

Եթէ Իսրայէլ չըլլար, հաւանաբար շատ պատերազմներ տեղի չունենային:

Գոնէ ես գիտեմ, որ մարդիկ այսքան ծայրայեղական չէին: Որքան աւելնայ իրաւազրկումն ու անարգանքը, այդքան մարդիկ ծայրայեղական կը դառնան: Եթէ ահաբեկչութեան ճահիճը պիտի չորցուի, ապա Վաշինգտոնի ծաւալապաշտներու գրասենեակներուն մէջ գործող գլուխներէն պէտք է սկսիլ:

Link to comment
Share on other sites

..... Եթէ ահաբեկչութեան ճահիճը պիտի չորցուի, ապա Վաշինգտոնի ծաւալապաշտներու գրասենեակներուն մէջ գործող գլուխներէն պէտք է սկսիլ:

 

Harkeli Johannes,

Khorabes shnorhagal em vshdagtselut hamar mer tsavin.

 

Ayt djahidjin choratsume angareli yev chardonvadz yeraz bidi mena...

Dzavalabashdneru dzrakire aysorva haverj pokr baderzmnerou sharounagumn e esd "the new world order"in!

Ays dzrakri kordzatroume bushi hor haydararoutyan artunkn er 1991in, Iraki arachin ameriguian vodnaharoumen yedk...

Link to comment
Share on other sites

Երեկ, կը դիտէի Հըզբուլահին պատկանող «Մանար» կայանի մէկ յայտագիրը, որտեղ զրուցավարի հիւրն էր. «Ազգային Սուրիական Ընկերվարական Կուսակցութեան» (Կովմի) ղեկավար. Ալի Կանսու-ն: Հըզբալլահն եւ ԱՍԸ կուսակցութիւնը ունին բոլորովին հակադիր գաղափարական դիրքի վրայ, սակայն վերջին դէպքերու ընթացքին, քաղաքական գետնի վրայ նոյն դիրքին մէջ կը գտնուէին: Օրին՝ Ալի Կանսույին հարցուցած էին թէ՝ «Հըզբուլլահին հետ համագործակցա՞ծ էք յեղափոխութեան առթիւ», անա պատասխանած էր թէ՝ «Մենք քաղաքական պայքար տանելու համար Հըզբուլլահէն դասեր առնելու պէտք չունինք»:

 

Այս կուսակցութեան մասնագէտը չեմ, սակայն մի քանի միտք կրնամ պարզաբանել: Սկսիմ անունէն. Հըզբ Սուրի Ղովմի Իջտիմայի, կը կարծեմ որ այստեղ, Սուրի բառը երբէք քաղաքացիական իմաստով չէ եկած, այսինքն՝ Սուրիոյ Արաբական Հանրապետութիւնը նկատի չունի: Կուսակցութեան հիմնադիրը, Անտոն Սաադէ-ն է, որ լիբանանցի է: Զարմանալի թող չթուի, եթէ ասեմ Սուրիոյ մէջ պաշտօնապէս արգիլեալ կուսակցութիւն է: Կուսակցութեան դրօշը կը յիշեցնէ Կեռ Խաչը: Վերհամայնքային, վերդաւանական գաղափարախօսութիւն ունենալու է որ՝ այսպէս իր մէջ ընդունած է տարբեր կրօններու եւ յարանուանութեանց պատկանող անձեր: Փաստօրէն՝ Անտոն-ի կուսակցութիւնը հիմա կը ղեկավարէ Ալի-ն: Անձնապէս կը ճանչնային ղովմի երիտասարդ մը՝ հասաքեցի (հասիչեցի), որ բացատրեց ինձ իր կուսակցութեան հակարաբ չըլլալը, քանզի ոմանք ելլելով «Սուրի» անունէն, կը կարծէն որ կուսակցութեան նպատակն է՝ արաբ լեզուն վերացնել եւ ասորերէնը (արամերէնը) վերականգնել: Բարեկամս անհիմն եւ անհեթեթ կը գտնէր նման ամբաստանում, եւ արաբերէն լեզուի յաղթանակը վերջնական ու կայացած կը համարէր: Բայց զգալի է, որ այս կուսակցութեան համակիրներն ու հետեւորդները, իրենք զիրենք աւելի շատ սուրիացի-ասորի-արամէացի կը համարեն, կամ գոնէ այդ ծագումը կը վերագրեն իրենց: Բնական է, որ այս գաղափարախօսութիւնը պիտի հակադրուէր՝ Բաասի գաղափարախօսութեան, որ արաբ ազգայնական է, բայց Ղովմիի նման ընկերվարական: Հետեւապէս՝ բնական է, որ ղովմիները «Սուրիա» ըսելով հասկնան ոչ թէ ՍԱ հանրապետութիւնը, այլ այն պատմական աշխարհագրական ժողովրդագրական ու քաղաքակրթական տարածքը, որտեղ արամէացիներն ու մնացեալ նախարաբական սեմական ժողովուրդները բնակած են, այսինքն՝ Սուրիա, Լիբանան, Յորդանան, Պաղեստին, չմոռնալով թուրքիա կոչւող պետութեան հարաւ արեւելեան տարածքը (Անտիոքէն Ուրֆա եւ Մարդին), որն ամէն ինչով (քաղաքաշինութեամբ, մշակոյթով) Սուրիա կը յիշեցնէ:

 

Մանարի խօսնակը փողկապ կը հագուի: Մենք գիտենք, որ Հըզբուլահի անդամները փողկապ չեն գործածեր, իրանցիներու նման: Բայց խօսնակուհիները կը ծածկուին իսլամական շարիյաթի օրէնքով: Ես՝ խօսնակներու յայտագիրները դիտեմ, իսկ խօսնակուհիները դիտելու համար երթամ Ó tv (Աունին պատկանող), New tv եւ այլն:

 

Տակաւին չանցայ բուն ըսելիքիս: Կը դժուարանամ:

 

Երբ բացի «Մանար» կայանը, Ալի Կանսուն եւ փողկապաւոր խօսնակը կը դիտէին եւ մեզ կը դիտեցնէին բջիջայինով (mobile phone) արձանագրուած տեսարաններ, ուր գետին ընկած եւ վիրաւոր երիտասարդներ կը քարկոծուէին եւ կը ջարդուէին. նո'յն թաղի, նո'յն հայրենիքի, թերեւս նոյն համայնքի պատկանող այլ երիտասարդներու կողմէ:

 

Սկիզբը կարծեցի ժըմպլատի-ջանպոլադի մարդիկն են ջարդողները, իսկ գիտինինները Հըզբուլլահի անդամներ (որովհետեւ այդպէս եղած էր. Լեռնալիբանանի մէջ), բայց ետքը անդրադարձայ հաղորդումէն, որ հիմնովին սուննիներով (ամօ'թ մեր այս բառապաշարին) բնակուած Աքքար գաւառի Հալբա աւանին մէջ տեղի ունեցած է այս ջարդը, որուն զոհ գացած է 11 ղովմի երիտասարդ: Արդարեւ՝ «Մուստակբալ» շարժումի պատկանող երիտասարդներ (հաւանաբար աքքարցի), յարձակած են շրջանի Ղովմի կուսակցութեան ակումբ եւ մինչեւ մահ կոտրտած են այդ երիտասարդներու յօդերը ու մարմնի մասերը: Տեսա'յ ինչպէս կը դողան եւ կը հեւան վիրաւորները, սակայն անոնք կը շարունակէին քարկոծել եւ չարչարել. մինչ արիւնաքամ դառնան:

 

Պատերազմի մէջ բարի հրեշտակներ չկան, բոլորը սատանայ կը դառնան: Վրէժ՝ փոխվրէժ եւ այսպէս շարունակ: Իսկ քաղաքացիական պատերազմէն աւելի վատ բան չի կրնար ըլլալ, քանզի թշնամիդ մէջդ է եւ կրակին մէջն ես դուն, եւ ո'չ առջեւը:

 

Լիբանանը գեղեցիկ երկիր է, եւ Լիբանան է իր բոլոր համայնքերու ներկայութեամբ եւ ազատութիւններու գոյութեամբ: Լիբանանը Լիբանան ըլլալէ կը դադրի, եթէ որեւէ մէկը պարտադրէ իր օրէնքը, կրօնը, հաւատքն ու գաղափարախօսութիւնը միւսներուն:

 

Թող Աստուած (կը լսե՞ս՝ տէ'ր իմ) պահէ Լիբանանը նոր պատերազմներէ, թող պահէ ողջ տարածքը անտեղի նոր ցնցումներէ: Միջին Արեւելքը աշխարհի ամենահարուստ տարածքներէն մէկն է, եւ քաղաքակրթութեանց օրրան, ու կրնայ նոր քաղաքակրթութեանց օրրան ըլլալ, եթէ երբեմնի մոնղոլ-թաթարներուն նման՝ մեր նորօրեայ մոնղոլները չքանդեն տեղւոյս ժողովուրդներու զարգացման բնականոն ընթացքը:

 

Չեմ ուզեր հեռանալ այս երկրէն, եւ ապաստանիլ ծովերէն անդին: Պատմական հայրենիքիս մօտ եմ, եւ որպէս զբօսնող՝ ընդամէնը մէկ ժամ թռիչքով կրնամ իջնել եւ իջեւանել Երեւան: Բարին ընդ ձեզ:

 

 

Link to comment
Share on other sites

Մայիս ամսուն, աչքիդ երկնագոյն, կամ կապոյտ գոյն շատ կը զարնէ: Նախապէս, մերոնք, ականջ չէին կախէր հալէպցիական կապտազգեստաւորման մայիսեան այս սովորոյթին: Իսկ հիմայ՝ արդի տարազաւոր մեր ազգի քնքոյշ կէսը, վասն իր ուխտին, հանդէպ՝ սրբոյն Ռիթայի (Մար+գա+ռիթա), կամ՝ Աստուածամօր, մէկդի կը նետէ իր զանազան ու զարմանազան զգեստները, մէկդի նետելով նաեւ շուարումն իր, թէ պահուի ո՞ր զգեստն է նպատակահարմար, ու մէկ ամիս շարունակ կը զգենի մայրապետի հագուստ, ծածկելով երբեմն՝ մազն իսկ: Յիրաւի, շատ հարմար է այս տարազը, եւ ամառնամուտային տաք այս օրերուն, աւելորդ գաղթակղութեան եւ խանդի առիթ չի տար: Մայիսը կը վերջանայ, եւ մեր օրիորդներն ու տիկինները միանգամայն աշխարհիկ կը դառնան:

Ինչ որ կը յիշեմ, երբ կը խօսուէր կապտազգեստաւորման մասին, մերոնք կըսէին սա կաթոլիկի սովորոյթ է, մեր ժողովուրդի մօտ չկայ սապէս երեւոյթ: Բայց կանայք, երբ իրենք են կրօնական շուկայի հիմնական յաճախորդները, իրենք ալ կը որոշեն եկեղեցւոյ օրակարգը: Ուստի՝ մեր տէրտէրները տեսնելով որ՝ հայ իգական սեռը կը յաճախէ «օտար» եկեղեցիներ, եւ այնտեղէն կը ստանայ օրհնուած մայրապետական իր զգեստը, որոշում կայացուց կազմակերպել՝ Աստուածամօր նուիրուած մայիսեան աղօթք եւ ընթացքին՝ զգեստ օրհնելու շուկայ ստեղծեց:

Մեղա՜յ, մեղա՜յ:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Guest
This topic is now closed to further replies.

×
×
  • Create New...