Jump to content

Aram Rafaelyants Rafaelyan Aveo engineer


MosJan

Recommended Posts

 

 

 

By : Էդուարդ Մանվելյան
https://www.facebook.com/ed.man.92167

 

335892120_761346268592988_66023315505329


335914738_3543148439240477_5682794446384
·
1957-ին, Մոսկվայի հարավ-արևմտյան Տուշինո թաղամասում անցկացվող շքերթի ժամանակ, Սովետական Միության հերոս, օդաչու-փորձարկող Յուրի Գարնաևը, մոսկովյան երկինք բարձրաձրեց իր տեսակի մեջ եզակի ու առաջին՝ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար նախատեսված, ռուսական «Տուրբոլյոտ» (Турболёт) թռչող լաբորատորիան, որը նախագծվել և կառուցվել էր Ժուկովսկ քաղաքի «Թռիչքային հետազոտությունների ինստիտուտում»։
Դրանից շատ ավելի շուտ՝ առաջին տանկերը, որ հայտնվեցին մարտադաշտում Առաջին Համաշխարհայինի ժամանակ, անդուր և կոպիտ կառուցվածք ունեին, բայցևայնպես, պատերազմող երկների զինված ուժերը հենց այս՝ «անշնորհք կառուցվածքով մետաղե արկղերի» մեջ էին տեսնում պատերազմների հաղթության ելքը։
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, սեփական երկրների վերքերը բուժելուն հետ զուգահեռ, աշխարհում սկսեցին մտածել նոր զինտեխնիկա ստեղծելու մասին, որն իրենց ապահով կաներ հաջորդ վտանգի ժամանակ։
Մշակվեց նոր մարտավարության ծրագիր, որի արդյունավետությունը դրա կայծակնային հարձակումն էր․
ոչ մի տեղից, հանկարծակի հայտնված տանկերը, ավիացիայի և հետևակի հետ միաժամանակ, պիտի կայծակնային հարված հասցնեին թշնամուն, և այս մտքի հետ, աշխարհում սկսեցին մտածել թռչող տանկեր ստեղծելու մասին։
Մնում էր «աննշան» մի խնդիր՝ պետք էր նախ ստեղծել այդպիսի տանկ։
1930 -ականների ռմբակոծիչները հազիվ «քարշ էին տալիս» իրենց և երկու օդաչուներին․
Դրանք տանկ տեղափոխելու ընդունակ չէին, ու ռազմական ինժեներիայի համաշխարհային հսկաները որոշեցին ոչ թե տանկը կապել ռմբակոծիչներին պօչին, այլ տանկին թևեր տալ։
Առաջինը, ով 1932-ին գծեց նման տանկի գծագիր, ամերիկացի Ջոն Ուոլթեր Կրիստին էր, սակայն, չնայած նախագծի ողջ թվացյալ իրատեսությանը, այն գործնականում հնարավոր չեղավ իրականացնել՝ այն ժամանակվա տեխնոլոգիաների զարգացման մակարդակով, դա անլուծելի խնդիր էր։
Շուտով, Կրիստին խզեց իր հարաբերությունները Պենտագոնի հետ, և, ինչպես սպասելի էր, Սովետ Միությունը նրան հափշտակեց՝ «М.1932» թռչող տանկի գծագրերով, որն իրականացնել չէր հաջողվել։
Սովետական ավիաինժեներներից մեկին հաջողվեց արդիականացնել և իրագործել ամերիկացու «վաղամեռիկ երազանքը», և այս ինժեների մասին ռուսները կասեն՝ ավիոինժեներ, ով մշակեց ու ստեղծեց թռչող տանկը՝ Авиаконструктор, разработавший летающий танк и создатель первого в мире реактивного самолета с вертикальным взлетом!
Այս ինժեների մշակած «BT-2» տանկն ավելի լայն հնարավորությունների և ֆունկցիաների իրականացման պոտենցիալ ուներ․
Այն օդ բարձրացավ և վայրէջք կատարեց ոչ թե սեփական շասսիի, այլ սլայդերի՝ բարձր վայրէջքի շասիի վրա։
Հենց այս ավիոինժեներն էլ կգծագրի ու 1958 -ի շքերթին մոսկովյան երկնքում կցուցադրի ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար նախատեսված, ռուսական «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան, բայց ո՞վ էր այս ինժեները, ում մասին այնքան քիչ ու գրեթե ոչինչ չի խոսվում․․․
1897-ի ապրիլի 10-ին, Թիֆլիսում, համիդյան ջարդերից գաղթած, ատաղձագործ Նազար Ռաֆայելյանի ու նրա կնոջ ընտանիքում ծնվեց նրանց երրորդ որդին։
Ընտանիքը ծայրահեղ աղքատության շեմին էր՝ գրեթե սովամահ։
Երեք որդիներից միայն ամենափոքրին կարողացան ուսումի տալ։
Նախ միջնակարգ կրթություն, իսկ 1916-ին արդեն աշխատանքի անցավ Թբիլիսիի ավիոբազայում որպես վարորդի օգնական՝ օրվա հաց վաստակելու համար։
19 ամյա երիտասարդը աշխատանքից հետո մտնում էր ինքնաթիռների արտադրամասեր և ժամերով հետևում դրանց վերանորոգման աշխատանքներին։
Ավիացիոն գրականություն շատ կարդալով, շուտով ինքն էլ սկսեց մասնակցել այդ աշխատանքներին, ու նրան ընդունեցին կամավոր հիմունքերով աշխատելու։
Երիտասարդը տարվեց նաև կոմունիզմի գաղափարախոսությամբ, որի մեջ նրան ներքաշեց ապագա կինը՝ Սոֆյա Աղայանցը։
1918-ին, վրացական կառավարությունը արտաքսեց նրան Հայաստան, որտեղ ավելի անմխիթար վիճակ էր՝ սով ու համաճարակ․․․
21-ամյա երիտասարդը մտավ Հայաստանում տեղակայված՝ Հայկական ավիացիոն ջոկատ, ու ծանոթացավ բոլշևիկների հետ։
Բոլշևիկ հայերի խորհրդով, երիտասարդին գործուղեցին Ղարս՝ իբրև Ղարսի ավիացիոն ջոկատի կազմում, բայց՝ պարտիական առաքելություն ու պրօպագանդա ծավալելու, որտեղ էլ ծանոթացավ սովետի լեգենդար՝ ծովային օդաչու Երվանդյանի հետ։
Եղեռնից մազապուրծ ընտանիքի այս երիտասարդը, Երվանդյանի և Փարիզից ժամանած Ղուլյանի հետ, Ղարսում սովետական բանակի համար կռվում էին դաշնակների դեմ․
հայերը կոտորում էին հայերին, որ կարմիր բանակը մտներ Ղարս, ու մտավ․․․
Ավելի ուշ, թուրքերը կձերբակալեն այս երեքին էլ, ու միայն՝ ռուսական բանակի սպա լինելու փաստը, գնդակահարությունից կփրկի Թիֆլիսցի Նազարի տղային, իսկ Երվանդյանին ու Ղուլյանին կգնդակահարեն իր աչքի առաջ․․․
1922-ին, ՀԿ Կենտկոմը նրան գործուղեց Օդային Կարմիր Նավատորմի ինժեներների Ինստիտուտ՝ ինժեներական ֆակուլտետ, որտեղ էլ նա, կարճ ժամանակում դարձավ լավագույններից՝ ինժեներ, ով կկառուցի սովետական BT-2 թռչող տանկն ու իր տեսակի մեջ եզակի՝ «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան։
Արդեն 1926 -ին, ատաղձագործ Նազարի որդին նախագծեց և կառուցեց առաջին երկտեղանոց «ՌԱՖ-2 ավիետկան»՝ փոքրիկ ինքնաթիռը, ապա, 1927 - ին՝ «RAF-2»-ը, որն արդեն երկու երկար թռիչք կատարեց Խորհրդային Միության և Եվրոպայի տարածքով, ընդ որում՝ Մոսկվայից Բեռլին չվերթն իրականացվեց առանց վայրէջքի, ու առաջին ուղևորն էլ ինքն էր՝
Լենինի շքանշանի շքանշանակակիր,
Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանի շքանշանակակիր,
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր,
Պատվո նշանի շքանշանակակիր,
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալի մեդալակիր,
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնուրաց աշխատանքի համար» մեդալի մեդալակիր,
«1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալի մեդալակիր,
«Մոսկվայի 800-ամյակ» մեդալի մեդալակիր,
1920-1922 թթ.-ին՝ հայկական առաջին հետախուզական ավիացիոն ջոկատի կոմիսար,
1933-ից՝ ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիոն էսկադրիլիայի պետ,
1940-ականների վերջին՝ անթև, ոչ աերոդրոմային, ռեակտիվ ինքնաթիռների ստեղծման նախագծային կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր,
Раф-1 (1925), Раф-4 (1928), Раф-П (1937), ПО–12 (1939) մակնիշի ինքնաթիռներ ստեղծող,
Հատուկ Կոնստրուկտորային Բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր,
ՍՍՀՄ քաղաքացիական ավիացիայի ղեկավարներից՝ Թիֆլիսցի Նազարի որդի՝ Արամ Ռաֆայելյանցը։
Կրեմլի հանձնարարությամբ, Ռաֆայելյանցը կարճ ժամանակում նախագծեց և արատադրության դրեց «R-5»՝ հետախուզական-գրոհային մարտական ​​ինքնաթիռները, որոնք հսկայական դեր ունեցան հայրենական պատերազմում։
Արամ Ռաֆայելյանցը, ոչ միայն նոր տեսակի մարտական ու մարդատար ինքնաթիռների նախագծման՝ սովետական ուղեղներից էր, այլև որոշիչ դեր ունեցավ ռուսական ավիացիոն գիտության մեջ․
Նա աշխատում էր նոր մետաղական համաձուլվածքների ստեղծման վրա՝ ինքնաթիռների պրոֆիլների, թևերի և ֆյուզելյաժի արտադրության համար։
1931-ին նա հրատարակեց «Չժանգոտվող պողպատի Էներժավ-6-ի գլանման հետազոտություն» աշխատությունը, որը մեծապես նպաստեց ավիացիոն արտադրությանը և հնարավորություն տվեց նախագծել ավելի մեծ բեռներ տեղափոխող ինքնաթիռներ:
Ռաֆայելյանցի այս հայտնագործությունը միանգամից մտավ սովետական ավիացիոն արդյունաբերության մեջ։
Հայրենական պատերազմի տարիներին Ռաֆայելյանցն աշխատում էր ռազմաճակատը մարտական ​​ինքնաթիռներով ապահովելու գործում։
1948-ին, նրա ստեղծած «Տուրբոլյոտի» հայտնվելով, Ռաֆայելանցը բոլորովին նոր մտքեր դրեց թռիչքի տեսության մեջ և հարստացրեց ավիացիոն գիտությունը ողջ աշխարհում։
Ռաֆայելյանցի գաղափարներն ու մտքերը օգտագործեցին համաշխարհային շատ ավիոինժեներներ, իսկ ռուս ինժեներները, նրա ղեկավարությամբ ու նրա գծագրերի վրա, նախագծեցին առաջին՝ ուղղահայաց օդ բարձրացող մարտական ռեակտիվ ինքնաթիռը։
Թիֆլիսցի Նազարի որդի Արամ Ռաֆայելյանցը մահացավ 1960-ի մարտի 3-ին ու թաղվեց Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ հետևից թողնելով Սովետական ավիոինժեներիայի լեգենդ անունը՝ ավիակոնստրուկտոր, ով նախագծեց ու ստեղծեց աշխարհում առաջին՝ ուղղահայաց թռիչքով ռեակտիվ ինքնաթիռն ու իր տեսակի մեջ եզակի՝ «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան։
Տեսնես քանի՞ դար ու աշխարհ, քանի՞ տիեզերք կմաշի մարդկությունը, մինչև մեկը գտնի հայի ֆենոմենը՝ սեփական ժողովրդին կոտորում էր երկու հայերի հետ, բայց հասավ կրեմլի փառքին ու դարձավ լեգենդ․
Հետևությունները ձեզ, իսկ մնացածը՝ սպասվելիք գրքում՝ շուտով․․․
Նկարում՝ Արամ Նազարի Ռաֆայելյանցն ու 1957-ին օդ բարձրացած, առաջին՝ «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան։
Էդուարդ Մանվելյան



Specially thanks you to Edward Manvelyan

  • Like 1
Link to comment
Share on other sites

https://janes.migavia.com/ru/rafaelyants.html

RAFAELYANTS

Aram Nazarovich Rafaelyants was chief engineer at GVF repair/mod shops at Bykovo on Volga 1929-59. Major improvements 1929 to transports, PR-5, U-2L and Li-2, and own-design RAF-1 ultralight 1925, RAF-2 2-seat monoplane 1926, RAF-11 twin-engine transport 1938 (production prevented by war) and Turbolyet jet-lift test rig designed with Prof. Matveyev 1957.

Link to comment
Share on other sites

https://www.thedefencematrix.in/rafaelyantsturbolyot

 

Rafaelyants Turbolyot
Fact for 13/6/2021

FACTS
6/12/2021
During the late 1950s and through the 1960s
both France and Britain gained a lot of experience in V/STOL-type aeroplanes. They also gathered some very early experience using
test-rig airframes fitted with engines whose thrust was directed downwards to allow the machine to hover above the ground, but which were never intended to fly any distance. The British built the Rolls-Royce Thrust
Measuring Rig or 'Flying Bedstead'. which flew in mid-1953, while the French built two test machines. There was the EWR Sud hover
rig fitted with three Rods-Royce RB.108 lift jets and then in 1957 came the Snecma ATAR- and then in 1957 came the Snecma ATAR- Volant which served as a testbed for the Coleoptere research machine

Link to comment
Share on other sites

Aram Nazarovich Rafaelyants modified the N. N. Polikarpov Po-2 serial aircraft in such a way that it could carry up to seven people or more than five hundred kilograms of cargo. This machine was tested under the brand name RAF-2 and was operated for a long time at the Scientific-Research Institute of the Air Force. Professor Semyon Osipovich Zhonshai and his successor, Associate Professor Arkady Lvovich Dinmifarb created an experimental E-1 aircraft with a motor M-48. When designing it, the lightest magnesium metal alloy was used. Friedrich Dupé built the G-1 sport avionette with the M-11 engine in GOSNIIGVF. She successfully flew in the mid-thirties, quite astonishing flight crew. It is impossible not to recall with kind words of the remarkable protnev of the Central Aero-Hydrodynamic Institute ( TsAGI ), Professor Viktor Nikolaevich Belyaev, a modest and charming man. The strength group of the aircraft headed by him calculated the designs with an accuracy in the range of 100-103 percent

 

 

https://www.globalsecurity.org/military/world/russia/industry-aviation-gpw-1.htm

Link to comment
Share on other sites

http://xn--80aafy5bs.xn--p1ai/aviamuseum/aviatory/aviakonstruktory/5-sssr/rafaelyants-aram-nazarovich/

 

 

Рафаэлянц Арам Назарович (1887-1960).

Арам Назарович родился 10 апреля 1887 года в г. Тифлисе, в семье плотника. Начальное и среднее образование получил в родном городе.
В 1915 году окончил Николаевское городское училище.
В 1916 году Рафаэлянц поступил на работу в Тифлисскую авиационную базу помощником шофера. В свободное время посещал авиамастерские, изучал авиационные двигатели, помогал рабочим и солдатам в ремонте и сборке авиадвигателей и вскоре стал хорошим авиаспециалистом. Наряду с практической работой читал авиационную литературу. В декабре 1916 года Рафаэлянца приняли в качестве вольнонаемного моториста в авиамастерские.
Общаясь с рабочими и солдатами мастерских, он впервые познакомился с большевиками. Уже в феврале 1917 года он активно выступал против меньшевиков, дашнаков, муссаватистов, разоблачал их антинародную политику.
В 1918 году меньшевистское правительство Грузии за революционную деятельность арестовало и выселило в Армению многих большевиков, в том числе и Рафаэлянца. Рафаэлянц после долгих мытарств поступил в Армянский авиационный отряд (бывший 3-й Кавказский авиаотряд), который в это время бездействовал из-за отсутствия авиабензина.
3 декабря 1920 года Рафаэлянц и Гулян, объединив всех авиаторов Эривани и Карса в один отряд, добровольно вступили в состав Красной Армии. Ревком Армении назначил Гуляна командиром авиаотряда, а Рафаэлянца его комиссаром. В декабре 1920 года Арам Назарович вступил в ряды партии большевиков.
В сентябре 1922 года по решению ЦК КП Армении А.Н.Рафаэлянц был командирован в Институт инженеров Красного Воздушного Флота, на инженерный факультет.

В 1923 году Рафаэлянц спроектировал легкий спортивный самолет. Усилиями Рафаэлянца и рабочих завода «АВИАХИМ» к августу 1925 года самолет был построен.
8 сентября 1925 года летчиком Вержбицким в присутствии начальника Военно-Воздушных Сил РККА Баранова и специально выделенной комиссии авиаэтка Рафаэлянца была испытана. Баранов поздравил Рафаэлянца с блестящей победой и приказал назвать самолет именем его конструктора — «РАФ-1». На международных соревнованиях легких спортивных самолетов в Германии «РАФ-1» превзошел своими летно-тактическими и техническими данными все лучшие авиэтки мира, в том числе английскую авиэтку «ДН-53».
В 1926 году он сконструировал и построил двухместную авиэтку «РАФ-2». В 1927 году «РАФ-2» на совершили два продолжительных перелета по Советскому Союзу и по Европе. Причем полет из Москвы в Берлин был совершен без посадки. В качестве пассажира был сам Рафаэлянц.

Осенью 1927 году А.Н.Рафаэлянц с отличием окончил академию. Начальник Военно-воздушных сил страны назначил его инженером-конструктором на вновь построенный опытный самолетостроительный завод. Арам Назарович работал в конструкторском бюро под руководством выдающегося авиаконструктора А.Н.Туполева над созданием новых типов военных самолетов.
В 1928 году инженер-конструктор А.Н.Рафаэлянц сконструировал 2 самолета «РАФ-3» и «РАФ-4». Газета «Правда» от 29 апреля 1928 года писала об этих самолетах и указывала: «В лице Рафаэлянца мы имеем одного из растущих талантливых молодых авиаконструкторов, который вносит очень многое в авиаконструкторское дело и в авиационную науку.»
В 1929-1959 годах А.Н.Рафаэлянц состоял в должности главного инженера авиаремонтного завода ГВФ в Быково. Разработал нескольких модификаций самолетов Р-5, Ли-2, У-2.
В 1931 году им был опубликован труд «Исследование прокатки нержавеющей стали «Энержав-6», который значительно облегчил производство и дал возможность проектировать самолеты с большей нагрузкой. Открытие Рафаэлянца было внедрено во всей авиапромышленности.
В 1931 году прошел практическое испытание самолет «РАФ-7» пассажирского варианта. На его первых полетах присутствовали члены Политбюро ЦК ВКП(б). Побеседовав с летчиком-испытателем, они дали высокую оценку самолету. В этом же году году за успехи в создании новых военных самолетов А.Н.Рафаэлянц был награжден орденом Трудового Красного Знамени.
В 1933-1941 годах создал несколько модификаций самолёта Р-5 Н.Н.Поликарпова. В 1935 году на пассажирском варианте этого самолета — ПР-5, летчик В.С.Молоков совершил перелет по маршруту: Москва — остров Диксон.
В 1937-1939 годах спроектировал и построил лёгкие пассажирские самолёты РАФ-11 и РАФ-11бис.

В период Великой Отечественной войны Рафаэлянц работал по обеспечению фронта боевыми самолетами, за что неоднократно награждался орденами и медалями.

После Отечественной войны Арам Назарович возглавлял ряд научных и конструкторских организаций страны. С 1949 года он был Главным конструктором особого конструкторского бюро.
В 1957 году под его руководством был построен экспериментальный вертикально взлетающий аппарат «Турболёт».

В последние годы своей жизни Рафаэлянц работал над созданием пассажирского лайнера того же типа, что и турболет. Однако преждевременная смерть в 1960 году унесла из жизни талантливого конструктора с его мечтами.

Награждён орденами Трудового Красного Знамени, «Знак Почёта», медалями.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...