Jump to content

Search the Community

Showing results for tags 'aram rafaelyants rafaelyan'.

  • Search By Tags

    Type tags separated by commas.
  • Search By Author

Content Type


Forums

  • ARMENIA
    • Republic of Armenia
    • History
    • Famous Armenians
    • Diaspora
    • Artsakh
    • Javakhk
    • Western Armenia
    • My Visit Or Memories Of Armenia
  • BUSINESS & ECONOMY
    • Business
    • Economy
  • CULTURE
    • Arts
    • Culture
    • Humor
    • Language
    • Literature
    • Music
    • Performing Arts
    • Sports and Recreation
  • GENERAL
    • Help
    • Life
    • Love and Romance
    • Gender Issues
    • Science and Technology
    • Internet
    • Other
    • Personal Corner
  • NEWS & EVENTS
    • Events & Action Alerts
    • News Feed
    • News
  • POLITICS
    • Genocide
    • International
    • National
  • RELIGION & THEOLOGY
    • † Armenian Apostolic Church
    • Religion
    • Theology
    • Mythology

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


AIM


MSN


Website URL


ICQ


Yahoo


Jabber


Skype


Location


Interests

Found 1 result

  1. By : Էդուարդ Մանվելյան https://www.facebook.com/ed.man.92167 · 1957-ին, Մոսկվայի հարավ-արևմտյան Տուշինո թաղամասում անցկացվող շքերթի ժամանակ, Սովետական Միության հերոս, օդաչու-փորձարկող Յուրի Գարնաևը, մոսկովյան երկինք բարձրաձրեց իր տեսակի մեջ եզակի ու առաջին՝ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար նախատեսված, ռուսական «Տուրբոլյոտ» (Турболёт) թռչող լաբորատորիան, որը նախագծվել և կառուցվել էր Ժուկովսկ քաղաքի «Թռիչքային հետազոտությունների ինստիտուտում»։ Դրանից շատ ավելի շուտ՝ առաջին տանկերը, որ հայտնվեցին մարտադաշտում Առաջին Համաշխարհայինի ժամանակ, անդուր և կոպիտ կառուցվածք ունեին, բայցևայնպես, պատերազմող երկների զինված ուժերը հենց այս՝ «անշնորհք կառուցվածքով մետաղե արկղերի» մեջ էին տեսնում պատերազմների հաղթության ելքը։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, սեփական երկրների վերքերը բուժելուն հետ զուգահեռ, աշխարհում սկսեցին մտածել նոր զինտեխնիկա ստեղծելու մասին, որն իրենց ապահով կաներ հաջորդ վտանգի ժամանակ։ Մշակվեց նոր մարտավարության ծրագիր, որի արդյունավետությունը դրա կայծակնային հարձակումն էր․ ոչ մի տեղից, հանկարծակի հայտնված տանկերը, ավիացիայի և հետևակի հետ միաժամանակ, պիտի կայծակնային հարված հասցնեին թշնամուն, և այս մտքի հետ, աշխարհում սկսեցին մտածել թռչող տանկեր ստեղծելու մասին։ Մնում էր «աննշան» մի խնդիր՝ պետք էր նախ ստեղծել այդպիսի տանկ։ 1930 -ականների ռմբակոծիչները հազիվ «քարշ էին տալիս» իրենց և երկու օդաչուներին․ Դրանք տանկ տեղափոխելու ընդունակ չէին, ու ռազմական ինժեներիայի համաշխարհային հսկաները որոշեցին ոչ թե տանկը կապել ռմբակոծիչներին պօչին, այլ տանկին թևեր տալ։ Առաջինը, ով 1932-ին գծեց նման տանկի գծագիր, ամերիկացի Ջոն Ուոլթեր Կրիստին էր, սակայն, չնայած նախագծի ողջ թվացյալ իրատեսությանը, այն գործնականում հնարավոր չեղավ իրականացնել՝ այն ժամանակվա տեխնոլոգիաների զարգացման մակարդակով, դա անլուծելի խնդիր էր։ Շուտով, Կրիստին խզեց իր հարաբերությունները Պենտագոնի հետ, և, ինչպես սպասելի էր, Սովետ Միությունը նրան հափշտակեց՝ «М.1932» թռչող տանկի գծագրերով, որն իրականացնել չէր հաջողվել։ Սովետական ավիաինժեներներից մեկին հաջողվեց արդիականացնել և իրագործել ամերիկացու «վաղամեռիկ երազանքը», և այս ինժեների մասին ռուսները կասեն՝ ավիոինժեներ, ով մշակեց ու ստեղծեց թռչող տանկը՝ Авиаконструктор, разработавший летающий танк и создатель первого в мире реактивного самолета с вертикальным взлетом! Այս ինժեների մշակած «BT-2» տանկն ավելի լայն հնարավորությունների և ֆունկցիաների իրականացման պոտենցիալ ուներ․ Այն օդ բարձրացավ և վայրէջք կատարեց ոչ թե սեփական շասսիի, այլ սլայդերի՝ բարձր վայրէջքի շասիի վրա։ Հենց այս ավիոինժեներն էլ կգծագրի ու 1958 -ի շքերթին մոսկովյան երկնքում կցուցադրի ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար նախատեսված, ռուսական «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան, բայց ո՞վ էր այս ինժեները, ում մասին այնքան քիչ ու գրեթե ոչինչ չի խոսվում․․․ 1897-ի ապրիլի 10-ին, Թիֆլիսում, համիդյան ջարդերից գաղթած, ատաղձագործ Նազար Ռաֆայելյանի ու նրա կնոջ ընտանիքում ծնվեց նրանց երրորդ որդին։ Ընտանիքը ծայրահեղ աղքատության շեմին էր՝ գրեթե սովամահ։ Երեք որդիներից միայն ամենափոքրին կարողացան ուսումի տալ։ Նախ միջնակարգ կրթություն, իսկ 1916-ին արդեն աշխատանքի անցավ Թբիլիսիի ավիոբազայում որպես վարորդի օգնական՝ օրվա հաց վաստակելու համար։ 19 ամյա երիտասարդը աշխատանքից հետո մտնում էր ինքնաթիռների արտադրամասեր և ժամերով հետևում դրանց վերանորոգման աշխատանքներին։ Ավիացիոն գրականություն շատ կարդալով, շուտով ինքն էլ սկսեց մասնակցել այդ աշխատանքներին, ու նրան ընդունեցին կամավոր հիմունքերով աշխատելու։ Երիտասարդը տարվեց նաև կոմունիզմի գաղափարախոսությամբ, որի մեջ նրան ներքաշեց ապագա կինը՝ Սոֆյա Աղայանցը։ 1918-ին, վրացական կառավարությունը արտաքսեց նրան Հայաստան, որտեղ ավելի անմխիթար վիճակ էր՝ սով ու համաճարակ․․․ 21-ամյա երիտասարդը մտավ Հայաստանում տեղակայված՝ Հայկական ավիացիոն ջոկատ, ու ծանոթացավ բոլշևիկների հետ։ Բոլշևիկ հայերի խորհրդով, երիտասարդին գործուղեցին Ղարս՝ իբրև Ղարսի ավիացիոն ջոկատի կազմում, բայց՝ պարտիական առաքելություն ու պրօպագանդա ծավալելու, որտեղ էլ ծանոթացավ սովետի լեգենդար՝ ծովային օդաչու Երվանդյանի հետ։ Եղեռնից մազապուրծ ընտանիքի այս երիտասարդը, Երվանդյանի և Փարիզից ժամանած Ղուլյանի հետ, Ղարսում սովետական բանակի համար կռվում էին դաշնակների դեմ․ հայերը կոտորում էին հայերին, որ կարմիր բանակը մտներ Ղարս, ու մտավ․․․ Ավելի ուշ, թուրքերը կձերբակալեն այս երեքին էլ, ու միայն՝ ռուսական բանակի սպա լինելու փաստը, գնդակահարությունից կփրկի Թիֆլիսցի Նազարի տղային, իսկ Երվանդյանին ու Ղուլյանին կգնդակահարեն իր աչքի առաջ․․․ 1922-ին, ՀԿ Կենտկոմը նրան գործուղեց Օդային Կարմիր Նավատորմի ինժեներների Ինստիտուտ՝ ինժեներական ֆակուլտետ, որտեղ էլ նա, կարճ ժամանակում դարձավ լավագույններից՝ ինժեներ, ով կկառուցի սովետական BT-2 թռչող տանկն ու իր տեսակի մեջ եզակի՝ «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան։ Արդեն 1926 -ին, ատաղձագործ Նազարի որդին նախագծեց և կառուցեց առաջին երկտեղանոց «ՌԱՖ-2 ավիետկան»՝ փոքրիկ ինքնաթիռը, ապա, 1927 - ին՝ «RAF-2»-ը, որն արդեն երկու երկար թռիչք կատարեց Խորհրդային Միության և Եվրոպայի տարածքով, ընդ որում՝ Մոսկվայից Բեռլին չվերթն իրականացվեց առանց վայրէջքի, ու առաջին ուղևորն էլ ինքն էր՝ Լենինի շքանշանի շքանշանակակիր, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանի շքանշանակակիր, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր, Պատվո նշանի շքանշանակակիր, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալի մեդալակիր, «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնուրաց աշխատանքի համար» մեդալի մեդալակիր, «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալի մեդալակիր, «Մոսկվայի 800-ամյակ» մեդալի մեդալակիր, 1920-1922 թթ.-ին՝ հայկական առաջին հետախուզական ավիացիոն ջոկատի կոմիսար, 1933-ից՝ ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիոն էսկադրիլիայի պետ, 1940-ականների վերջին՝ անթև, ոչ աերոդրոմային, ռեակտիվ ինքնաթիռների ստեղծման նախագծային կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, Раф-1 (1925), Раф-4 (1928), Раф-П (1937), ПО–12 (1939) մակնիշի ինքնաթիռներ ստեղծող, Հատուկ Կոնստրուկտորային Բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, ՍՍՀՄ քաղաքացիական ավիացիայի ղեկավարներից՝ Թիֆլիսցի Նազարի որդի՝ Արամ Ռաֆայելյանցը։ Կրեմլի հանձնարարությամբ, Ռաֆայելյանցը կարճ ժամանակում նախագծեց և արատադրության դրեց «R-5»՝ հետախուզական-գրոհային մարտական ​​ինքնաթիռները, որոնք հսկայական դեր ունեցան հայրենական պատերազմում։ Արամ Ռաֆայելյանցը, ոչ միայն նոր տեսակի մարտական ու մարդատար ինքնաթիռների նախագծման՝ սովետական ուղեղներից էր, այլև որոշիչ դեր ունեցավ ռուսական ավիացիոն գիտության մեջ․ Նա աշխատում էր նոր մետաղական համաձուլվածքների ստեղծման վրա՝ ինքնաթիռների պրոֆիլների, թևերի և ֆյուզելյաժի արտադրության համար։ 1931-ին նա հրատարակեց «Չժանգոտվող պողպատի Էներժավ-6-ի գլանման հետազոտություն» աշխատությունը, որը մեծապես նպաստեց ավիացիոն արտադրությանը և հնարավորություն տվեց նախագծել ավելի մեծ բեռներ տեղափոխող ինքնաթիռներ: Ռաֆայելյանցի այս հայտնագործությունը միանգամից մտավ սովետական ավիացիոն արդյունաբերության մեջ։ Հայրենական պատերազմի տարիներին Ռաֆայելյանցն աշխատում էր ռազմաճակատը մարտական ​​ինքնաթիռներով ապահովելու գործում։ 1948-ին, նրա ստեղծած «Տուրբոլյոտի» հայտնվելով, Ռաֆայելանցը բոլորովին նոր մտքեր դրեց թռիչքի տեսության մեջ և հարստացրեց ավիացիոն գիտությունը ողջ աշխարհում։ Ռաֆայելյանցի գաղափարներն ու մտքերը օգտագործեցին համաշխարհային շատ ավիոինժեներներ, իսկ ռուս ինժեներները, նրա ղեկավարությամբ ու նրա գծագրերի վրա, նախագծեցին առաջին՝ ուղղահայաց օդ բարձրացող մարտական ռեակտիվ ինքնաթիռը։ Թիֆլիսցի Նազարի որդի Արամ Ռաֆայելյանցը մահացավ 1960-ի մարտի 3-ին ու թաղվեց Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ հետևից թողնելով Սովետական ավիոինժեներիայի լեգենդ անունը՝ ավիակոնստրուկտոր, ով նախագծեց ու ստեղծեց աշխարհում առաջին՝ ուղղահայաց թռիչքով ռեակտիվ ինքնաթիռն ու իր տեսակի մեջ եզակի՝ «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան։ Տեսնես քանի՞ դար ու աշխարհ, քանի՞ տիեզերք կմաշի մարդկությունը, մինչև մեկը գտնի հայի ֆենոմենը՝ սեփական ժողովրդին կոտորում էր երկու հայերի հետ, բայց հասավ կրեմլի փառքին ու դարձավ լեգենդ․ Հետևությունները ձեզ, իսկ մնացածը՝ սպասվելիք գրքում՝ շուտով․․․ Նկարում՝ Արամ Նազարի Ռաֆայելյանցն ու 1957-ին օդ բարձրացած, առաջին՝ «Տուրբոլյոտ» թռչող լաբորատորիան։ Էդուարդ Մանվելյան Specially thanks you to Edward Manvelyan
×
×
  • Create New...