Jump to content

Komitas on big screen


MosJan

Recommended Posts

Կոմիտասը` համաշխարհային էկրանին

 

 

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:

- Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:

- Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:

- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:

Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու կամ Ռոբերտ Դենիրոն է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:

 

 

Link to comment
Share on other sites

- Էլ ի՞նչ դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:

- Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:

Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:

- Ինչպե՞ս եք ներկայացնելու մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:

- Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:

- Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ եք փաստերն ու պատմությունը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայությամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտավորականի, ազնիվ արվեստագետի իր նկարագրով:

-Մտավորական, արվեստագետ լինելուց բացի, Կոմիտասը նաև մեծ հեղինակություն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու հանցավոր կյանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթե նա բարձրաձայներ այդ ամենի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետև խոսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եվրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից հետո, բայց խելագարության չի հասել: Յուրաքանչյուր նորմալ մարդ նման դեպրեսիա կապրեր: Ցեղասպանությունն ուղղակի պատճառ էր, որպեսզի հայտարարվեր, թե Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարվել է, իսկ ֆրանսիացի մասնագետները ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացավ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտե կոշիկներ էին հագցնում հիվանդներին. ոտնամանը հարել է Վարդապետի ոտքը. վերքը բորբոքվել է ու մահվան պատճառ դարձել:

- Եթե այդ պատմությունն էկրան բարձրանա, դժվար չէ կռահել, թե ինչ արձագանք կառաջացնի հանրության կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրվել են և հայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դավեր են նյութվել, ապացուցել են, որ նա հոգեկան հիվանդություն չի ունեցել, բայց մոտ 20 տարի պահվել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացվել ու տարածվել:

- Ֆիլմում ամեն ինչ բացահայտ կցուցադրվի: Որևէ բան թաքցնելու իմաստ չկա: Մարդկանց պետք է ճշմարտոթյունը հայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմությունը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խոսել տարբեր մասնագետների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրյանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամեն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչյանին եմ հանդիպել, որը խորությամբ է ուսումնասիրել Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը: Թող աշխարհն իմանա, թե ինչ հանճար ունենք մենք, որի առջև խոնարհվել են Դեբյուսին ու Գնեսինը:

- Հոգեբուժարանը, փաստորեն, գործողությունների հիմնական վայրն է և առանցքային նշանակություն ունի ֆիլմում:

- Այո, պետք է պատկերացնել պարզապես, թե որքան է տանջվել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի ներսում: Կոմիտասի մասին հորինված լեգենդից այն կողմ Ցեղասպանության ողբերգությունը շարունակվել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարավորություն չունի, բայց համակերպվել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցույց ենք տալիս նաև հրեա շախմատիստ Շպիլմախերի կյանքի դիպվածները: Հոգեբույժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալյոխինին ծանոթացնում է Շպիլմախերի հետ ու հորդորում, որ նրա հետ շախմատ խաղա: Բժիշկը վստահ էր, որ եթե Շպիլմախերի աստղային հիվանդությունը կոտրվի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լավ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարավոր կլինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալյոխինին. «Ես քեզ 21-րդ քայլում կհաղթեմ»: Ալյոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եվ իսկապես, 21-րդ քայլում պարտվում է: Ալյոխինը ռևանշ է պահանջում: Շպիլմախերն ասում է . «Ռևանշ՝ մեկ պայմանով. եթե ինձ ու ընկերոջս՝ Կոմիտասի համար էսկիմո պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձյալ 21-րդ քայլում պարտության է մատնում Ալյոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարավոր չէ:

Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժեն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցույթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ հաղթել է աշխարհի չեմպիոն Ալյոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու շատ հեշտությամբ պարտության է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբվանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջո, «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենյակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելույթը. «Ո՞վ է այսօր հիշում 1,5 միլիոն կոտորված հայերի մասին, վաղը ոչ ոք չի հիշի հրեաների մասին»:

- Դուք զուգահեռնե՞ր եք անցկացրել Հայոց եղեռնի ու Հոլոքոստի միջև:

- Մեր ֆիլմն ասում է՝ եթեՀայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին ու միջազգայնորեն դատապարտվեին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պետք է բոլորը դիտեն, ու դահլիճում պետք է թուրքեր էլ լինեն:

- Նախատեսել եք ֆիլմի համաշխարհային պրեմիերանե՞ր:

- Իհարկե, կինովարձույթ, կինոթատրոններ, փառատոներ. ամեն տեղ պետք է ցուցադրվի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա և Իսրայել:

-Ճապոնիա՞:

- Այո, Ճապոնիան մեծապես հետաքրքրված է այս նախագծով: Ընդհանրապես այդ երկիրը պատմական իրողությունների, հատկապես ցեղասպանությունների մասին նախագծերին հաճախ է նախապատվություն տալիս:

- Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը:

- Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ:

Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացելէ սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

Link to comment
Share on other sites

Կոմիտասը` համաշխարհային էկրանին

Adrien-Brody-adrien-brody-140505_600_433Ինչպես գրում է Kinoashkharh.am կայքը, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:

- Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:

- Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:

- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:

- Էլ ի՞նչ դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:

- Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:

Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:

- Ինչպե՞ս եք ներկայացնելու մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:

- Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:

- Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը:

- Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ:

Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացելէ սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը:

Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու կամ Ռոբերտ Դենիրոն է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ
Մանրամասները՝ Kinoashkharh.am կայքում:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...