MosJan Posted March 25, 2014 Author Report Share Posted March 25, 2014 Բարձր արագությամբ եւ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը խախտում չէ՞. Հակոբյանների փաստաբանը պատասխանում է Մարտ 26, 2014 | 00:34Վարդան Պետրոսյանի փաստաբանի եւ փորձագետի կողմից ներկայացված մոդելավորումը վթարի վերաբերյալ իրենց դիրքորոշումն է եւ ցանկալի տարբերակը, որը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժող Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը։Թե ինչպես է եղել վթարը, փաստաբանը չի շտապում ներկայացնել իր տարբերակը՝ խոստանալով իր դիրքորոշումը ներկայացնել եւ ապացուցել դատարանում։ Նա շեշտեց, որ միգուցե այսպես պաշտպանական կողմը փորձում է բացահայտել իր խաղաքարտերը, ինչի հնարավորությունը ինքը չի տա։ Ամեն դեպքում, Ռուբեն Բալոյանը անդրադարձավ մի շարք հանգամանքների։ Նախ, նա պարզաբանեց «Նիվա» մեքենայի հետ կապված խախտումները, մասնավորապես՝ ապակիների մգեցում, գազի բալոն տեղադրելու թույլտվություն եւ այլն։ Ռուբեն Բալոյանը հաստատեց, որ վարորդ Արթուր Հակոբյանը «Նիվայի» վրա գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի ունեցել, սակայն շեշտեց՝ «ի՞նչ կապ ունի դա վթարի հետ»։ «Օրինական է եղել գազի բալոնը, թե ոչ, ի՞նչ կապ ունի դա վթարի հետ։ Այդ վթարի հետ ճանապարհային նշաններն էլ կապ չունեն, իզուր են փորձում կապ գտնել։ Չարաչար սխալվում են նման հայտարարություններ անելով։ Ի՞նչ է՝ եթե ապակին թույլ մգեցված է, կարող է առանց հետին տեսանելիության հայելիների մեքենա վարել, ես համաձայն չեմ։ Ապակիների մգեցվածությունը եւս վթարի հետ կապ չունի, եթե սահմանված չափորոշիչը այն գերազանցում է, ապա դրա համար կա տուգանք, բայց դա վթարի հետ կապ չունի»,- ասաց Ռուբեն Բալոյանը։Փոխարենը, Հակոբյանների փաստաբանը նշեց Վարդան Պետրոսյանի կողմից թույլ տրված խախտումները, որոնք նպաստող հանգամանքներ են եղել վթարին։ «Իսկ հեռախոսով խոսելիս, գերազանցված արագությամբ եւ ալկհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը նպաստող հանգամանքներ չե՞ն։ Զուգահեռներ անցկացրեք իմ եւ մյուս կողմի պատճառաբանությունների միջեւ, իմ ասած բոլոր երեք հանգամանքները ուղղակիորեն կապված են վթարի հետ»,- ասաց նա։Նա նորից անդրադարձավ վթարի հետ կապված եւ ամենից շատ շահարկվող հարցին՝ վթարը եղել է կողնակում, թե ճանապարհի բանուկ մասում։ «Դեռ այն ժամանակ, երբ ես ծանոթացել եմ քրեական գործի նյութերին, հայտարարել եմ եւ այժմ է; պնդում եմ, որ բախումը եղել է հողածածկ գոտում, իսկ «Նիվան» կանգնած է եղել, հետընթաց չի կատարել։ Հեղուկ, ապակի թափվելու եւ մնացածի վերաբերյալ իմ դիրքորոշումը ավելի մանրամասն կներկայացնեմ դատական նիստին։ Միայն մի բան կցանկանայի նշել, ես այդպես էլ չհասկացա՝ ով է որոշել, որ դա խաչմերուկ է, թե ոչ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, թե Գուստավ Կասանիցկին, այդ հատվածը խաչմերուկ չէ, սովորական ճանապարհ է։ Ես Կասանիցկիի դիրքորոշման հետ համաձայն չեմ, կապ չունի, որ ինքը դոկտոր պրոֆեսոր է»,- ասաց փաստաբանը։Ինչ վերաբերում է նախաքննության մարմնի կողմից կողասահքի հետքերը չարձանագրելուն, Ռուբեն Բալոյանը պարզաբանում է, որ հենց ինքն է հայտնաբերել այդ հետքը, սակայն դա բնորոշ է արգելակման հետքին, ոչ թե կողասահքի հետք է։Փաստաբանը չցանկացավ անդրադառնալ Հակոբյանների եւ Պետրոսյանների միջեւ բանակցությունների տապալման պատճառներին՝ նշելով, որ դա կողմերի խնդիրն է եւ ինքը չի ցանկանում դրանց մեջ մտնել։Լուրեր Հայաստանից - NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 27, 2014 Author Report Share Posted March 27, 2014 «Le Figaro». Ալեն Դելոնը պաշտպանել է Վարդան Պետրոսյանին«Le Figaro». Ալեն Դելոնը պաշտպանել է Վարդան ՊետրոսյանինՄարտ 28, 2014 | 00:01Ավտովթարի ենթարկված հայտնի հայ դերասան Վարդան Պետրոսյանը մարտի 28-ին կկանգնի դատարանի առջեւ այն բանի համար, որ «ոչ դիտավորյալ դարձել է երկու մարդու մահվան պատճառ»: Նրա քենի Էլիզաբեթ Ամելը դատապարտում է «ոչ արդարացի դատական գործընթացը»: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը:Հայաստանում հանրահայտ դերասան ու հումորիստ Վարդան Պետրոսյանը մեկն է երկրի բնակիչների կողմից ամենասիրված հինգ դերասաններից՝ հայտնի լինելով նաեւ Ֆրանսիայում Ռոբեր Օսեյնի հետ աշխատանքի բերումով: Նա միշտ պայքարում էր կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների դեմ: Երկիրը հաճախ քննադատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնարար իրավունքների խախտման համար, սակայն այս անգամ վճարում է Վարդան Պետրոսյանը:Էլիզաբեթ Ամելը պատմել է. «Ամեն ինչ սկսվեց 2013թ.-ի հոկտեմբերի 20-ին: Վարդանն ընթանում էր մայրուղով, երբ վեց ուղեւորով մեքենան բախվեց իրեն: Վարորդը ճանապարհին սխալվել էր, ուստի հետ էր ընթացել: Իհարկե, վարորդը չի բացառում փաստերը: Հարվածը, որն անխուսափելի էր, հանգեցրել է երկու դեռահասի մահվան: Վարդանն էլ ծանր վիրավորվել էր: Նա երեք օր կոմայում էր, բազմաթիվ վիրահատությունների է ենթարվել: Այսօր նա շարունակում է տառապել վնասվածքներից ու սակավարյունությունից՝ նիհարելով 15 կգ-ով»:Հաջորդ օրը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ: Տվյալ հանցանքի համար կարող են դատապարտել 4-10 տարվա ազատազրկման: Անձին, ով կյանքն անց է կացնում է Փարիզի եւ Հայաստանի միջեւ, մեղադրանք է ներկայացվել , երբ նա մահանում էր, իսկ դատավորները որոշել են տեղավորել նրան բանտային հիվանդանոցում: «Նրանք եկան նրա ետեւից, երբ նա վերակենդանացման բաժնում էր, նրան քարշ տվեցին շտապօգնության մեքենա, որպեսզի տանեն դատավորի մոտ, նա աթոռին նստած մի քանի ժամ է անցկացրել՝ կորցնելով գիտակցությունը եւ փսխելով»,- նշել է Էլիզաբեթ Ամելը:Լսելով նորությունը՝ Երեւանի 11 հազար բնակիչ միջնորդագիր են ստորագրել դերասանի աջակցության կապակցությամբ, իսկ 80 հայ գործիչների միավորվել են մեղադրյալին աջակցելու համար՝ խոստանալով վճարել ցանկացած գրավ, որը կսահմանեն Վերաքննիչ դատարանի դատավորները: Սակայն դարձյալ նրա ազատ արձակումը, նույնիսկ գրավի դիմաց, մերժվել է: Նոյեմբերի 9-ից նա Երեւանի բանտային հիվանդանոցում է գտնվում, որտեղ անհրաժեշտ բուժօգնության համար պայմանների բացակայության պատճառով նրա առողջական վիճակն օր օրի վատանում է: Հինգ ամսվա ընթացքում նրա նախնական կալանքն ընթանում է «առանց անմեղության կանխավարկածի խախտման որեւէ դրդապատճառի», ինչպես որ նշել է նրա կնոջ քույրը: Նրա կարծիքով՝ Վարդան Պետրոսյանը դատական համակարգի կողմից ենթարկվում է «իրական դաժանության»:Դատական նիստը կկայանա մարտի 28-ին, սակայն հաշվի առնելով տվյալ գործում անկողմնակալությունը, նրա ընտանիքը կարծում է, որ այնուամենայնիվ նրան արդարադատությունում կմերժեն: Հենց այդ պատճառով էլ մոբիլիզացվում են: ՎարդաՆ Պետրոսյանի գործը աղմուկ էր հարուցել Ֆրանսիայում: Այսօր նրա աջակցության միջնորդագիրը հավաքել է ավելի քան 9000 ստորագրություն, ստորագրողների թվում են Ալեն Դելոնը, Սեդա Ազնավուրը, Ֆրանսիայում «Who's Who»-ի հրատարակիչ Էթիեն Պրեւոն, Անրի-Ժանա Սերվան: Էլիզաբեթ Ամելի խոսքով վերջնական նպատակն է այն, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա պետական մակարդակում: «Ֆրանսու Օլանդն այս տարի մայիսին կմեկնի Հայաստան: Մենք խնդրել ենք Լորան Ֆաբիուսին եւ Քրիստիան Տոբիրային, որպեսզի նրանք դիմեն բարեկամ երկրին, որպեսզի Վարդան Պետրոսյանն արդար դատաքննության իրավունք ստանա: Հարկավոր է դիվանագիտական որոշում գտնել, որպեսզի նրան դատեն բոլոր կանոններին համաձայն կամ որ նա բուժում ստանա Ֆրանսիայում, քանի որ դրա կարիքն ունի»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 28, 2014 Author Report Share Posted March 28, 2014 Վ. Պետրոսյան. «Խափանման միջոց կալանքը խափանեց մեր մերձեցումը»Զարուհի Մեջլումյան16:00, 28 մարտի, 2014Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավտովթարի գործով դատավարության ժամանակ դիմել է տուժող կողմին` Հակոբյանների ընտանիքին` ասելով. «Իմ մասին դուք շատ բան եք ասել այս ընթացքում, շատ բան կարող եք ասել, որ ավելի լավ կլիներ` ես ծնված չլինեի կամ ես մեռած լինեի: Ես ինքս մտածում եմ` ավելի լավ կլիներ ես մահացած լինեի: Ես կուզենայի ծնկաչոք գալ եւ ներողություն խնդրել, սակայն խափանման միջոց կալանքը խափանեց մեր մերձեցումը: Ես չկարողացա գալ եւ անձամբ իմ սրտի խոսքն ասել: Եվ ինձ համար վիրավորական էր, որ ինձ վերաբերվում էին իբրեւ փախուստի դիմողի, չնայած հազարավոր ստորագրություններ էին ներկայացվել»: Նշենք, որ դատական նիստի ողջ ընթացքում մահացած տղաներից մեկի մայրը երկու տղաների` շրջանակի մեջ առնված նկարները պարզել էր Վարդան Պետրոսյանի ուղղությամբ:Այսօրվա նիստին ներկա էին նաեւ Վարդան Պետրոսյանի` Ֆրանսիայից հրավիրած երկու փաստաբանները իրենց թարգմանչի հետ, սակայն նրանք սոսկ ունկնդրի կարգավիճակով մասնակցեցին, քանի որ նրանց թարգմանիչը չէր ներգրավվել դատաքննությունն իրականացնող մարմնի կողմից:Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Դատավորը հեռացավ խորհրդականցական սենյակ` միջնորդության մասին որոշում կայացնելու: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 28, 2014 Author Report Share Posted March 28, 2014 Նամակ Վարդան Պետրոսյանին՝ Հակոբյանների ընտանիքից14:21, 24 մարտի, 2014Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ընտանիքը «Հետք»-ին է ուղարկել բաց նամակ՝ ուղղված դերասանին, որը ներկայացնում ենք ստորեւ.«Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակինՊարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա ձեզ թույլ չի տալիս կորցնել բարոյականությունը և ոտնահարել մեր արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում բազմիցս փորձել ենք հանդիպել և մերժում ենք ստացել: Իսկ դուք ո՞նց էիք պատկերացնում, ձեզ այդքան հարազատ ծափահարություններո՞վ պետք է դիմավորեինք ձեր բարեկամներին:Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:Ավելի լավ կլիներ՝ պատմեիք, թե ինչպես խրախճանքներից հետո ոչ սթափ վիճակում, բարձր արագությամբ, միեւնույն ժամանակ, հեռախոսով խոսելիս ոչնչացրեցիք 2 ընտանիք, 2 ջահել կյանք:Դրա փոխարեն՝ գեղարվեստականորեն ներկայացրել էիք ձեր քրոջ եւ կնոջ հանդիպումը մեզ հետ: Այո, եկել են, բայց ինչ են տեսել եւ ինչ են խոսել: Տեսել են դժբախտացած 2 ընտանիք, ցավի ու սեւի մեջ մտած 2 մայրեր: Եւ գալուց հետո ինչ են առաջարկել. առաջարկել են Տաթեւիկի համար բժիշկ բերել, որը խորհուրդներ կտա, թե ինչ վարժություններ անի, այն դեպքում, երբ 20-ամյա Տաթեւը, որին հազիվ փրկեցինք մահվան ճիրաններից, դեռ հարց է՝ կկարողանա արդյոք ապրել լիարժեք կյանքով:Ոչ մի անգամ չհիշեցիք մեր աղջկան, որը հոգեկան մեծ տրավմա է տարել: Ձեզ անգամ չանհանգստացրեց հուղարկավորության հետ կապված խնդիրները՝ այն դեպքում, երբ բազմիցս դա դարձրել եք շահարկման առարկա՝ իբր հոգացել եք այդ մասին: Մենք չենք էլ սպասել, պահեք ձեզ, դա ձեզ հաստատ պետք է գալու:Հիմա քեզ ասում եմ՝ ոչ մի հաշտեցում, մենք թշնամիներ ենք: Եւ ավելի լավ էր՝ ընդհանրապես չխոսեիր: Ինչպես նշել ես, որ որոշեցիր խոսես: Ձեր ամեն քայլը մեզ ավելի է խոցում: Դա վաղուց մշակված անմարդկային ծրագիր էր ձեր եւ ձեր քրոջ կողմից: Մտածեք ձեր հոգու փրկության մասին: Ո՞նց եք ապրելու այդ մեղքով: Չենք լռելու եւ չենք ներելու: Բոլոր ձեր քայլերը անտրամաբանական են եւ նման ձեր խեղկատակ բեմադրություններին:Իսկ ինչու չանդրադառնամ նրան, որ հինգ ամիս է՝ դատապարտյալների հիվանդանոցում եք, եւ ոչ թե կալանավայրում: Ինչ է, դեռ չառողջացա՞ք, ոնց հասկանանք, երբ մեր մահից փրկված հիվանդները՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ վնասվածքներով, վաղուց արդեն ստիպված տանն են, իսկ դուք դեռ բուժվում եք: Եւ դուք դեռ մտածում եք նոր բեմադրությունների մասին. դա մենք թույլ չենք տա: Դուք այնքան լաց եք բերել, որ իրավունք չունեք ծիծաղելու:Խորտակեցիր երկու ջահել կյանք: Եւ փոխարեն ծնկաչոք ներողության գայիք, դեռ փորձում եք ալեկոծել մեզ: Ամոթ ձեզ:Եւ որտեղից եկաք, հանդիպեցիք մեզ, փոխարենը լսելու էինք հերթական վթարն է եղել՝ ոչ սթափ վիճակում, որը վերջացել է կորստով:Ետ բեր մեր տղաներին եւ հեռացիր մեր ճանապարհից: Այս անգամ ձեր արտիստիզմը չփրկեց ձեզ, դուք ավելի բարդացրիք ձեր վիճակը՝ ստեղծելով ձեր չարաբաստիկ եռյակ միությունը՝ Վարդան, Աշխեն, Կոլյա:Այնպիսի տպավորություն է, ոնց որ պարտք էինք ձեզ մեր տղաներին: Ինչ է, մտածում եք՝ ձեր երեխաներից վա՞տն էին: Այո, կարող ենք նաեւ սպառնալ: Ձագերին կորցրած վիրավոր գազանների ենք վերածվել:Բազմիցս ասել եք, որ դուք կիսում եք մեր վիշտը: Փաստորեն դա ակնհայտ սուտ է, քանի որ սգալու փոխարեն դուք ընդամենը զբաղված եք եղել ֆիքսելով հանդիպման օրերը, ժամերը, վայրերը:Մենք ձեզ վաղուց հանձնել ենք Աստծո դատին:Հակոբյանների ընտանիք»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 28, 2014 Author Report Share Posted March 28, 2014 Կիսատ չթողնենք Երգը12:34, 26 մարտի, 2014Կարեն ԱգուլյանԿիսապարզ, կիսաբարդ,պատմություն անավարտ,մենության կիսաբեմ,կիսաբաց,կիսասեր, կիսախանդ,փշրված ակնթարթ,կիսամեղք, կիսահետք,կես ավարտ...Մարինե ԱԼԵՍՎթարի պահից ի վեր, գերմարդկային ճիգով եմ ինձ ստիպել չգրել` զուտ բարոյականության սկզբունքներից դրդված. նախ` զոհվածների անմխիթար ծնողներին, հարազատներին ու մտերիմներին հավելյալ ցավ չպատճառելու մտահոգությամբ, այնուհետև` հետաքննության անկողմնակալությանը չվնասելու... և ի վերջո, ամենակարևորը` կիսատ ու անհավաստի տեղեկությունների հիման վրա արվող դատողություններիս համար ի՞նչ պատասխան էի տալու Ահեղ Դատաստանի Օրը, մանավանդ երբ երկու անմեղ երեխա էր զոհվել։Շատ կուզեի կարողանալ չգրել... գոնե մինչև դատավճռի հրապարակումը։Սակայն, մարտի 16-ին դիտեցի ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության թերի ու կողմնակալ «պետ-պատվերը»։ Անբարոյականությունը դրոշ դարձրած` հայկական սերիալ...Ով էր պատվիրատո՞ւն։ Հակոբյանների փաստաբան Ռ. ԲԱԼՈՅԱ՞ՆԸ, թե՞ նրա վերադաս` ոստիկանության կամ դատախազության համակարգի ղեկավարները, այլևս էական չէ։Ռուբիկոնն արդեն անցել են և, ափսոս, խեղճ Հակոբյանները միամտորեն ընկել են այդ ծուղակը։Ուրեմն, թող ինձանից չնեղանան բարոյականությունից շաղակրատողներն` անկեղծ լինելուս համար։ՍԵՆԵԿԱՆ է ասել. «Ճշմարիտ վիշտը համր է»։ Հասկացի՛ր, ով կարող է։Չեմ թաքցնի, որ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մտերիմն եմ։ Եվ հպարտ եմ դրանով։Այս հինգ ամիսների ընթացքում, հազար անգամ գիշերներ լուսացնելով, ինձ հարց եմ տվել. «Իսկ եթե իսկապե՛ս խմած է եղել, իսկապե՛ս արագ է վարել, իսկապե՛ս հանցավոր է մեքենային չտիրապետելու հարցում... ինչպիսի բեռ` մնացած ողջ կյանքի համար, երբ մարդն արդարամիտ է, ազնիվ ու զգայուն... ինչպե՞ս ապրել...»։ Թշնամուս չէի կամենա։Արդ, պարզվում է նույնիսկ քննիչ Հ. Հակոբյանի ու իր նմանների ավարտած օրինազանց հետաքննության արդյունքում, ոչ՛ հարբածության, ոչ՛ արագության գերազանցման փաստեր չկան դատարան ներկայացված քրեական գործում։Ո՞րն է ուրեմն դժբախտ պատահարի իրական պատճառը։Դա ստույգ գիտեն միայն հինգ հոգի` վթարից ողջ մնացածները։Էմմա Հակոբյանի և իր ընկերուհու` Սիրանույշ ՏՌՈՒԶՅԱՆԻ վարկածները Youtube-ում բոլորս ենք դիտել դեպքից անմիջապես հետո, երբ թերիները դեռ չէին միջամտել իրենց «խորհուրդներով»։Եվ ԱՐՄԵՆԻԱ հեռուստատեսության բեմադրած սադրանքը իրականությունը նենգորեն խեղաթյուրելու ձախողված փորձի ապացույցն է։Խե՜ղճ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ...Աստվա՛ծ է վկա, որ ամենայն անկեղծությամբ եմ ասում. «խե՜ղճ մարդիկ»։Իրոք, այդպես եմ մտածում ու կարեկցում ձեզ, ու սփոփել ցանկանում, ու օգնել, քանի որ վստահ եմ` դուք շատ լավ գիտեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչպես... սակայն դատապարտված եք չասելու։Եվ որքան իմ հարազատ Վարդանի համար էի մտահոգված թե` ինչպե՞ս է ապրելու այդ ծանր բեռով, հիմա ձեզ եմ դիմում. ճշմարտության ու արդարության դեմ մեղանչելով` ինչպե՞ս եք տանելու այս նոր բեռը մնացած ողջ կյանքում։Անձնական վիշտը, որքան էլ այն մեծ լինի, արդյո՞ք նոր մեղքի արդարացում է։Մոմ վառելուց, եկեղեցի կառուցելուց ենք խոսում. հիշեցնե՞մ պատվիրանները...Իսկ գուցե ճանապարհային երթևեկության կանոննե՞րը, կամ տրանսպորտային միջոցի` «ՆԻՎԱ»-ի շահագործման պարտադիր նորմերը խախտելու անսպառ շա՞րքը։Գիտակից եմ ու կրկին ձեր ներողամտությունն եմ հայցում ծանր խոսքերիս համար։Եվ կշարունակեի լռել, եթե այդ կերպ չմասնակցեիք մարտի 16-ին հեռարձակված խեղկատակությանը։Մարդը, առավել ևս քրիստոնյան, շահի և պարկեշտության միջև մի՛շտ էլ ընտրություն ունի։ Մենք պատասխանատու ենք մեր ամեն մի խոսքի ու արարքի համար։Այն, որ քննիչներն ու դատավորներն ինչ ուզում, անում են, իրենց խղճին թող մնա. դեռ ինչքա՜ն կիսատ ու թերի զավակներ, թոռներ ու հարսներ են ունենալու։ Գլխներին են տալու, բայց ուշ կլինի. ընտրությունն իրենք են արել։ Գիտե՞ք այսօր Հայաստանում ինչու են այսքան թերիներ վխտում։ Պարզապես, ժամանակին սրանց հայրերն ու պապերն էլ են ընտրության առաջ եղել` մե՞ղք վերցնել հոգուն, թե՞ Մարդ մնալ... ու կատարվել է անուղղելին։Կիսատների դարում, կիսատների աշխարհում ու կիսատների մեջ ենք ապրում։Սակայն դա էլ մեր ընտրությունն է եղել։ Ոչ ոք իրավունք չունի ուրիշից բողոքելու։Փաստերն ավելի քան խոսուն են.Երբ 1988-ին ազգովի չէի՛նք ուզում անկախ պետություն ունենալ։Երբ ռեժիմի փլուզման պահին կոմունիզմի ՆՅՈՒՐՆԲԵՐԳ-ը ազգովի չպահանջեցինք։Երբ օտարի գործակալին ազգովի, 83 % -ով, «նախագահ» ընտրեցինք։Երբ շարունակում ենք «անվանի» հանցագործներին պետական պաշտոններ հրամցնել։Երբ «մտավորականը», կամովի, իշխանավորին հաճոյանալու գնով է կայանում։Երբ «գործարարը» հայաստանցուց քերթած-փախցրածն արտասահմանում է ներդնում...Երբ «ընդդիմությունն» ասելիք չունի ու իշխանության գալու երազախափությամբ է զուտ մխիթարվում։Իսկ արտագաղթը դատարկում է երկիրը...Շարունակե՞նք, թե՞ բավ է...Մեր այս մեղքերի համար ենք պատասխան տալիս ու դեռ գալիք սերունդներն էլ են պատասխան տալու։Ու մի՞թե պարզ չէ, որ կիսատների այս գաղջ մթնոլորտում լիարժեք մարդուն կենդանու բնազդով պիտի ոչնչացնեն, առնվազն` վարկաբեկեն։Մեր մեծարգո ակադեմիկոսի բառերով. «Սա պարզապես տեսակի' պայքար է»` թերիներն ի բնե չեն կարող հադուրժել ազնվականին։ Ու դրանց «տնամերձ»” հեռուստակայաններն ու «մարտնչող» թերթուկներն, ինքնակոչ լրագրողներով, ջերմաչափ կոտրելու լավագույն գործիքն են` սեփական ջերմախտը թաքցնելու համար, հայելի մրոտողները` սեփական թերությունները չտեսնելու համար։Նեռի հետ սրանց հաղորդության զոհասեղանին անդադար թարմ միս ու արյուն է պետք։ Միջոցների մեջ ու զոհերի` տարբերություն չի էլ դրվում։ Այսպես, հանգիստ հոշոտեցինք ԱԲՈՎՅԱՆԻՆ, ԿՈՄԻՏԱՍԻՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ՉԱՐԵՆՑԻՆ... վտարեցինք մեր միջից ՆԺԴԵՀԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻՆ, ԴՐՈՅԻՆ... կենդանության օրոք մոռացության դատապարտեցինք ԶԱՐՅԱՆԻՆ, ՕՇԱԿԱՆԻՆ, ՉՐԱՔՅԱՆԻՆ... ու շարունակում ենք իրար ուտել։Մինչև ե՞րբ ենք այսպես կիսատ ու կիսված, թերացած, թերացող ու թերի ապրելու` սեփական մեղքերն այլոց վրա բարդելով ու արդարամտություն պահանջելով միայն ուրիշներից։Գեթ մի անգամ կարո՞ղ ենք մեզ կողքից նայել ու հասկանալ, թե ինչո՞ւ ենք դաժան օրինաչափությամբ կոտրում հատկապես Ասպետներին։Շատերի՞ն եք ճանաչում Հայաստանում, ում հաջողվում է բոլորիս ոգի, հույս ու հավատ ներշնչել մեր սեփական ուժերի ու ապագայի, մեր Առաքելության նկատմամբ։Իսկ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆՆ, անգամ բանտում փակված, կարողանում է գոտեպնդել մեզ ու սիրելով բոլորիս, շարունակում ասել. «Գլուխդ բա՛րձր, հայ ժողովուրդ, հերիք՛ վհատվենք, ոտքի՛ հանուն մեր արժանապատվության, ձեռք մեկնենք միմյանց, որ միասին երգենք մե՛ր Երգը»։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 18, 2014 Author Report Share Posted April 18, 2014 Վարդան Պետրոսյանի հեռախոսազրույցը ալեհավաքը որսացել է Եղվարդի մոտ. նոր փաստաթուղթ գործի նյութերում Դերասան Վարդան Պետրոսյանը Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի օրը հեռախոսով խոսել է մինչեւ դեպքի վայր հասնելը։ Սա ապացուցելու նպատակով նրա պաշտպանները հարցում են ուղարկել «Ղ-Տելեկոմ», որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ ալեհավաքը, որը որսացել է նրա հեռախոսազանգը, տեղադրված է եղել Եղվարդ քաղաքում։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այդ փաստաթուղթը այսօր՝ ապրիլի 18-ին, հրապարակեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում եւ խնդրեց կցել այն գործի նյութերին։Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը չառարկեց, որ փաստաթուղթը կցեն գործի նյութերին, սակայն ասաց, որ դրանք ամբողջական չեն, քանի որ մեկ ալեհավաքի ծանրաբեռնվածության դեպքում մյուսը կարող է սպասարկել տվյալ զանգը:Հիշեցնենք, որ տուժող կողմը հայտարարել էր, թե Վարդան Պետրոսյանը մեքենան վարելիս խոսելիս է եղել հեռախոսով, ինչին առարկել էր պաշտպանական կողմը։ Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը կարճ հեռախոսազրույց է ունեցել մինչեւ դեպքի վայր հասնելը:Դատարանը որոշեց փաստաթղթերը կցել գործի նյութերին: Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց նաեւ գործի նյութերին կցել դեպքի վայրի չորս լուսանկար՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արխիվից։Ռուբեն Բալոյանը նկատեց, որ քրեական գործի նյութերում դրանք առկա են, ինչի հետ չհամաձայնեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Բալոյանը դատարանին ասաց, որ այդ նկարներն իրենց մոտ կան, եւ իրենք չեն ցանկանում դրանք կցել գործին: Դատարանը, սակայն, որոշեց կցել դրանք քրեական գործի նյութերին:Փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ տուժող կողմի կարծիքով՝ այս ամենն արվում է լրատվամիջոցների համար.«Գործի չհետազոտված ապացույցները նախօրոք է հրապարակում ՝ խախտելով քրեական օրենսգիրքը: Դատարանին խնդրում եմ կասեցնել պաշտպանական կողմի անօրինականությունը եւ թույլ չտալ, որ գործն ընթանա պաշտպանական կողմի հայեցողությամբ»:Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը Քրեական օրենսգրքի որեւէ կետ չի խախտում: Նա միջնորդություն ներկայացրեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հիմնավորելով, որ դեպքի վայրում բացակայել է բնակավայրի ելքի ճանապարհային նշանը, ինչը պարզվել է Տրանսպորտի նախարարություն եւ Եղվարդի քաղաքապետարան արված հարցումների արդյունքում: Նա նաեւ նշեց, որ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է 71 կմ/ժամ արագությամբ, այնինչ ճանապարհի այդ հատվածում թույլատրվում է 90 կմ/ժ արագություն. «Այսինքն Պետրոսյանի մեքենայի արագությունը թույլատրելի է, եւ նա ճանապարհային երթեւկության խախտում չի կատարել: Այս արագությամբ նա լիարժեք կարողացել է կառավարել մեքենան»։Ռուբեն Բալոյանը առարկեց՝ ասելով, որ տպավորություն է, թե գործում առկա են միայն Բաղդասարյանի ներկայացրած փաստաթղթերը, եւ նախաքննական մարմնի առկայության կարիք չկա. «Պարոն Բաղդասարյանի կարող է ներկայացնել, որ վթար ընդհանրապես չի եղել: Միջնորդությունն անհիմն է, նման տվյալ չկա, որ վարել է 71 կմ/ժամ արագությամբ: Այնպիսի տպավորություն է, որ փաստաբանը Վարդան Պետրոսյանի փոխարեն ցուցմունք է տալիս, հնարավոր է, որ Պետրոսյանը իր ցուցմունքում ասի 100 կմ/ժամ արագությամբ է վարել մեքենան»:Դատական նիստը շարունակվում է։Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 18, 2014 Author Report Share Posted April 18, 2014 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 2, 2014 Author Report Share Posted May 2, 2014 Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀԶարուհի Մեջլումյան12:33, 29 ապրիլի, 2014Քիչ առաջ «Հետքը» լուր ստացավ, որ դերասան Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխում են:Տեղեկատվությունը ստուգելու նպատակով դիմեցինք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանին, ով հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանին տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մաս, քանի որ նրան բուժող բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վ.Պետրոսյանին անհրաժեշտ ստացիոնար բուժումը պետք է շարունակվի: «Վարդան Պետրոսյանը ստացիոնար բուժում կստանա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասում»,-«Հետքին» ասաց Գոռ Ղլեչյանը:Գլխավոր էջ7Տպել | In English | На русском Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 2, 2014 Author Report Share Posted May 2, 2014 Հերթապահ բժիշկը մեկ անգամ ևս պնդել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղելԶարուհի Մեջլումյան22:50, 26 ապրիլի, 2014Վարդան Պետրոսյանի գործով «Հետքի» վերջին հոդվածին արձագանքել էր տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը՝ shamshyan.com կայքում հանդես գալով հրապարակմամբ, որտեղ նա կասկած էր հայտնել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրության իրական լինելու վերաբերյալ, քանի որ դատարանում հետազոտված նույն ապացույցում՝ հետազոտության մեթոդը տողում բացակայում է հետևյալ արտահայտությունը. «արտաշնչման օդի մեջ ալկոհոլի հոտ»: Նշված է միայն ալկոմետր բառը:Փաստաբան Ռուբեն Բալոյանը նաև ցանկանում էր պարզել, թե որտեղից է «Հետքը» ստացել այդ փաստաթղթի լուսապատճեն: Այստեղ որևէ գաղտնիք չկա, քանի որ դեռ անցյալ տարվա նոյեմբերի 11-ի հրապարակման մեջ նշված է, թե որ մարմինն է այդ փաստաթուղթը տրամադրել: Այդ հրապարակումից մեջբերում. «Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել Նաիրիի ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր Նաիրիի ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից: Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում»:Այս պատասխանին կից էլ ներկայացվել է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արձանագրության պատճեն, ինչն էլ հրապարակել է «Հետքը»: Բացի այդ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից կատարված հարցումն ու Նաիրիի բժշկական կենտոնի պատասխանը՝ կից արձանագրությամբ, ապրիլի 25-ի դատական նիստում ներկայացվեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին:Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նաև փաստաբանական հարցում է կատարել և ստացել վթարի օրը՝ հոկտեմբերի 20-ին Նաիրիի բժշկական կենտրոնում հերթապահած բժիշկ Համազասպ Գևորգյանի պատասխանները, ով և կատարել է վարորդների սթափության վիճակի մասին զննությունները, այդ թվում և Վարդան Պետրոսյանինը: Ըստ Գևորգյանի պատասխանի, հոկտեմբերի 20-ին, ժամը 23:10 անցկացվել է վարորդ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրությունը: Հերթապահ բժիշկը մեկ անգամ ևս պնդել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել: Ստուգման արդյունքներն արտացոլված են նաև Նաիրիի բժշկական կենտրոնի վարորդների սթափության զննության մատյանում, որը համարվում է խիստ հսկողության մատյան: Այդ մատյանի 58-րդ էջում գրանցված է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արդյունքը, որտեղ նշված է՝ սթափ: Օրվա հերթապահ բժիշկ Գևորգյանը ներկայացրել է մատյանի 58-րդ էջի լուսապատճեն, որտեղ երևում է սթափ բառը: Հասկանալի պատճառներով մատյանում գրանցված այլ անձանց անձնական տվյալները փակված են լուսանկարում:Հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր արձանագրություն կազմվում է 2 օրինակով, սովորական պատճենահանող թղթով՝ կապիրովկայով, օրինակներից օրիգինալը տրվում է իրավապահ մարմնին, մյուսը մնում է բժշկական կենտրոնում, իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցմանը պատասխանելով՝ հոկտեմբերի 31-ին ուղարկվել է երկրորդ կրկնօրինակը վավերացված վիճակով, որտեղ լրացվել է նաև ստուգման մեթոդը՝ արտաշնչման օդի մեջ ալկոհոլի հոտի պարզում՝ ալկոմետրի օգնությամբ: Այսինքն՝ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի նշած զննության մեթոդի ավելացումը, ինչպես բժիշկ Համազասպ Գևորգյանն է նշում, կատարվել է իրենց՝ ԲԿ-ի կողմից:«Վերջերս պարբերաբար հրապարակումներ են լինում, որտեղ Ռուբեն Բալոյանը կասկածի տակ է դնում Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը: Այն, որ իմ պաշտպանյալը վթարի օրը մեքենան սթափ է վարել, հաստատված է համարել նաև նախաքննական մարմինը: Այդ փաստը չի վիճարկել նաև տուժողի ներկայացուցիչը: Սակայն նախաքննության ավարտից հետո, երբ արդեն սթափության հարցը չէր կարող վիճարկման ու քննարկման թեմա դառնալ, Ռուբեն Բալոյանը սկսեց մամուլում կասկածի տակ դնել Վարդան Պետրոսյանի սթափ լինելու փաստը: Սա անհասկանալի է, քանի որ տվյալ հարցի քննությունը դուրս է դատական լիազորությունից»,-զարմանք հայտնեց փաստաբան Բաղդասարյանը՝ հիշելով խորհրդային ժամանակները. «Երբ մի հայտնի անձի ուզում էին պատասխանատվության ենթարկել, նախ փորձում էին նրան տարբեր կերպ վարկաբեկել: Նույն ձեռագիրն է նաև մեր օրերում: Ինչպես բացատրել, որ shamshyan.com-ում Ռուբեն Բալոյանը ընդգծել է. «…նշված է հետազոտության արդյունքը՝ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ»։ Դա հետազոտության արդյունքը չէ, այլ գրված է հետազոտության մեթոդը տողում, իսկ որպես արդյունք նշված է՝ սթափ բառը: Սա հիշեցնում է մի հայտնի անեկդոտ, երբ անգլիացի լորդն ուզում է լորդերի պալատի նախագահ դառնալ, իսկ նրա ընդդիմախոսներից մեկը լուր է տարածում, թե լորդի աղջիկն անբարոյական է: Մյուսը, թե՝ լորդը աղջիկ չունի: Ընդդիմախոսն էլ, թե՝ իսկ դա արդեն կարևոր չէ, ես իմ ասածն ասացի»,-ամփոփեց փաստաբանն ու տեղեկացրեց, որ հերթապահ բժշկի հարցումն ու պատասխանները, նաև բժշկական կենտրոնի հատուկ մատյանից տրամադրած պատճեները կներկայացնի դատարան: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 2, 2014 Author Report Share Posted May 2, 2014 Գոյություն չունեցող անձը Վարդան Պետրոսյանի գործով արձանագրություններ է ստորագրելԶարուհի Մեջլումյան22:45, 25 ապրիլի, 2014Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստին Հակոբյաններից ներկայացել էր միայն Արթուր Հակոբյանի ընտանիքը: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին Հայկ Հակոբյանի ընտանիքից հայտնել էին, որ դատական նիստն առանց իրենց շարունակեն:«Առ այսօր ինչ արվել է, լրատվամիջոցների համար է արվել». Ռ.ԲալոյանԱնցյալ դատական նիստին ապացույցների հետազոտումը սկսվել էր Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումից: Եվ քանի որ այդ ապացույցն արդեն հետազոտված էր, Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ դեպքից 5 օր անց տուժող Տաթևիկ Հակոբյանը դատաբժշկին հայտնել է, որ իրենց մեքենան ճամփեզրին է եղել, երբ մեքենան հարվածել է:Հետո փաստաբան Բաղդասարյանը միջնորդեց news.am կայքում տպագրված տուժող Էմմա Հակոբյանի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հարցազրույցը սկավառակով կցել քրեական գործին: Հարցազրույց-տեսանյութում Էմմայի ընկերուհին նշել է, թե «Նիվայի» մեջ որտեղ են նստած եղել Հակոբյան ընտանիքի երեխաները: Օրինակ, ըստ այդ հարցազրույցի, Էմման նստած է եղել երկու նստատեղերի արանքում դեմքով դեպի քույրն ու եղբայրները: Դատախազ Արթուր Սարգսյանն առարկեց՝ նշելով, որ մասնավոր կայքից հանված մասնավոր անձի զրույցը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ, և անիմաստ է այն կցել գործին: Ռուբեն Բալոյանն ասաց. «Բառ չեմ գտնում ասելու: Պաշտպանական կողմը գտնում է մի բառ, որ կառչի, փորձում է օգտվել նրանից, որ Տաթևիկը շատ ծանր վիճակում է պատասխանել դատաբժշկի հարցերին: Այս միջնորդության նպատակը նույնպես այն է, որ լրատվամիջոցների ուշադրությունը գրավի, այն գործի նյութերի հետ կապ չունի: Առ այսօր ինչ արվել է, լրատվամիջոցների համար է արվել: Իսկ եթե լրատվամիջոցները շարունակեն կողմնակալ լուսաբանել, ապա ստիպված կլինեմ միջնորդել, որ առհասարակ չլուսաբանվեն նիստերը»,-ասաց Ռուբեն Բալոյանը՝ կարծիք հայտնելով, որ լրատվամիջոցները հիմնականում ներկայացնում են պաշտպանական կողմի դիտարկումները:Միջնորդության մասին իր դիրքորոշումը հայտնելով՝ Վարդան Պետրոսյանը նշեց. «Նույն համացանցում քաղաքացի Բալոյանը հանգիստ կերպով բաներ է գրում իմ հարբած լինելու մասին, տուժող կողմը գրում է հարբած վիճակով սիրուհիներիս մոտ գնալու մասին: Այսինքն՝ այդ ամենը կարելի է անել, բայց այն, ինչ կարող է որոշիչ դեր խաղալ այս դատավարության ընթացքում, ասվում է՝ պետք չի»:«Մենք մեր աշխատանքն ենք անում, լրատվամիջոցները կարող է և չլինեն, բայց մենք դատական քննությունը պիտի անենք: Պարզապես ապահովում ենք դատավարության հրապարակայնությունը»,-նշեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը՝ որոշում կայացնելով սկավառակը կցել գործի նյութերին:Ինչքան առաջ է տարվում մեքենայի հետվթարային դիրքը, այնքան բարձրանում է արագությունըԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտումը: Հրապարակվեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որը կայացվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին: Հրապարակվեցին նաև դեպքի վայրի զննության (կից սխեմայով), ապա երկու մեքենաների զննությունների արձանագրությունները: Հենց կից սխեման էլ դարձավ քննարկման առարկա:Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց գործի նյութերին կցել «Կառուցագետ» անկախ փորձագիտական կենտրոնի կողմից կատարված տեղանքի չափագրման սխեման: Կենտրոնի փորձագետ Ա.Հարությունյանի կատարած աշխատանքի և նախաքննության քննիչ Հ.Հակոբյանի կատարած սխեմաները տարբեր թվերում 4-6 մետրի տարբերություն էին տալիս: Իսկ գործի նյութերում առկա սխեմայում գրված 8 մետր նշումը, ըստ փաստաբանի, առհասարակ չի համապատասխանում իրականությանը:«Ինքներդ նայեք, որ այդ թիվը սարքված է, դա ի սկզբանե 8 չի եղել: Մեքենաների հետվթարային դիրքերի տեղը 4 մետրով քննիչը սխեմայի մեջ շարժել է առաջ: Իսկ ինչքան առաջ է տարվում մեքենայի հետվթարային դիրքը, այնքան բարձրանում է արագությունը: Սխալ է նշվել նաև ավտոմեքենայից թափված հեղուկի տեղը, անվադողերի հետքերը նշված չեն, արձանագրված չեն կողասահքի հետքերը»,-ասաց Բաղդասարյանը՝ խոշորացույցը մոտեցնելով քննիչի կողմից պատրաստված սխեմային ու փոքր մոդելի մեքենաներով ցույց տալով երկու մեքենաների հետվթարային վիճակը: Արձանագրությունների տակ ստորագրել է գոյություն չունեցող անձԴեպքի վայրի արձանագրությունը հրապարակելուց հետո (որը կատարվել է հոկտեմբերի 20-ին, սա հետաքրքիր է այնքանով, որ քրեական գործը հարուցվել է միայն ամսի 21-ին) փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, ըստ որոնց արձանագրությունների տակ ստորագրած ընթերականերից մեկը գոյություն չունեցող անձ է: Բանն այն է, որ Վազգեն Գարեգինի Կարապետյան անուն, ազգանուն, հայրանունով մարդ (Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 1985 թ-ին ծնված) Հայաստանում չկա:Փաստաբանը դիմել է ոստիկանության անձնագրային վարչություն ու ստացել պատասխան, որ նման անձ Հայաստանում հաշվառված չէ և չի էլ եղել: Այնուհետ Բաղդասարյանը elections.am կայքից դուրս է բերել բոլոր Վազգեն Կարապետյաններին, սակայն Գարեգին հայրանունով 4 անձ է գտնվել, որոնք, սակայն, 1985 թ-ի ծնունդներ չեն եղել, այլ տարիքով մարդիկ: Բացի այդ, այլ հաշվառում ունեն, իսկ հաշվառումից դուրս գալու տվյալներ չկան: Փաստաբանը նաև հարցում է կատարել Զորավանի գյուղապետարան ու ստացել պատասխան, որ նման բնակիչ իրենք չեն ունեցել և չունեն:Այս բոլոր հարցումներն՝ իրենց պատասխաններով փաստաբանը միջնորդեց կցել քրեկական գործին: Տուժող կողմն ու դատախազը չառարկեցին: Դատարանը դրանք կցեց քրեական գործին: Նիկոլայ Բաղդասարյանը միջորդեց անթույլատրելի ճանաչել այն ապացույցները, որոնք, որպես ընթերակա, ստորագրել է Վազգեն Գարեգինի Կարապետյանը, քանի որ դրանք ձեռք են բերվել քննչական գործողությունների խախտմամբ: Դատախազ Արթուր Սարգսյանի կարծիքով, հնարավոր է անձնագիր չունեցող անձը ներկայացել է այդ տվյալներով: Ուստի խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը ևս կարողանա պարզել՝ նման տվյալներով անձ կա Հայաստանում, թե՝ ոչ: Ռուբեն Բալոյանի կարծիքը նույնպես այն էր, որ իրենք ևս փորձեն ընթերակայի վերաբերյալ տվյալներ ճշտել. «Եթե Բաղդասարյանը չի գտել ընթերակային, դա դեռ չի նշանակում, որ նա չկա»,-ասաց փաստաբան Բալոյանը: Դատախազն ու տուժողի ներկայացուցիչը խնդրեցին հետաձգել միջնորդության քննությունը: Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև դրա վերաբերյալ էական հանգամանքների պարզումը:Սթափ բառի «ս» տառն, ըստ Ռ. Բալոյանի, կասկածելի էՆաիրիի (Եղվարդի) բժշկական կենտրոն ընդունվելիս հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին ստուգվել է՝ արդյոք Վարդան Պետրոսյանը սթա՞փ է վարել մեքենան, թե՞ ոչ: «Հետքը» դեռ նոյեմբերին հրապարակել էր ԲԿ-ի կողմից հաստատված փաստաթուղթը, ըստ որի Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ:«Սթափ բառը ջնջումով է գրված»,-շեշտեց տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: «Պարոն Բալոյանը ճիշտ չի ասում, հարգելի դատարան: Ոչ մի ջնջում էլ այդ փաստաթղթում չկա, պարզապես «ս»-ի պոչիկը մի քիչ վերև է: Վարդան Պետրոսյանի սթափ լինելու հանգամանքը չի հերքել նախաքննական մարմինը, չի վիճարկել նաև Ռուբեն Բալոյանը ողջ նախաքննության ընթացքում, իսկ դատաքննության սկսվելու նախօրեին սկսեց հրապարակումներով հանդես գալ, թե կապացուցի, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել»,-առարկեց Նիկոլայ Բաղդասարյանը: Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ կարող են անգամ այդ «սթափ» բառի «ս» տառը հանել ու թողնել «թափ» բառը, և եթե ինքը սթափ չլիներ, ապա միգուցե կգրվեր «անսթափ» բառը:Ռուբեն Բալոյանն ասաց, որ Հայկ ու Արթուր Հակոբյանների, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունները միջնորդելու է, որ անթույլատրելի ապացույցներ ճանաչվեն. «Բոլոր տեղերում էլ միայն նշված է սթափ բառը, իսկ 0,00 տոկոս գրված չէ»,-առարկեց Բալոյանը: Նրա կարծիքով, առհասարակ Վարդան Պետրոսյանի հիվանդության ողջ պատմությունն է խեղաթյուրվել:Նիկոլայ Բաղդասարյանն, իր հերթին, հարցումներ է արել Նաիրիի (Եղվարդի) և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, որտեղից էլ ստացվել են պատասխաններ, առաջին դեպքում ուղարկվել է Վարդան Պետրոսյան վարորդի սթափության վիճակի մասին արձանագրությունը, իսկ «Էրեբունի» ԲԿ-ից փաստաբանին պատասխանել են, որ նման ստուգում իրենց մոտ առհասարակ չեն կատարում: Դատաքննությունը կշարունակվի մայիսի 16-ին: Այդ օրը փաստաբան Բաղդասարյանին կմիանան նաև Ֆրանսիայի քաղաքացի փաստաբանները: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 2, 2014 Author Report Share Posted May 2, 2014 http://hetq.am/arm/news/54255/goyutyun-chunecox-andzy-vardan-petrosyani-gortsov-ardzanagrutyunner-e-storagrel.html aveli manramasner yev nkarner http://hetq.am/arm/news/54255/goyutyun-chunecox-andzy-vardan-petrosyani-gortsov-ardzanagrutyunner-e-storagrel.html Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 17, 2014 Author Report Share Posted May 17, 2014 Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին երեկ մասնակցել է Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Դեզեն, ով փորձել է միջնորդություն ներկայացնել դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Միջնորդություն էին ներկայացրել արդարության համար: Վարդան Պետրոսյանի կալանավորումն օրինական չէ, և յոթ-ութ տարի անց Հայաստանը Եվրադատարանում սրա համար պատասխան կտա»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը, գրում է թերթը:See Translation Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 19, 2014 Author Report Share Posted May 19, 2014 Սերգո Կարապետյանը ընդդեմ Վարդան ՊետրոսյանիՄայ 19, 2014Գյուղատնտեսության նախարարը որոշել է փող աշխատել դերասան Վարդան Պետրոսյանից, որը մեղադրվում է ողբերգական ավտովթարի մեջ: Սերգո Կարապետյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենին դիմել քաղաքացիական հայցով և Վարդան Պետրոսյանից պահանջել 2 մլն 600 հազար դրամ՝ այդ ընկերությանը պատկանող «Վազ» 21 214-126-20 մակնիշի 870 0L 64 պետհամարանիշի ավտոմեքենան վնասելու համար: Ինչպես հայտնի է, մեքենայի վարորդը Արթուր Հակոբյանն է, որը քրեական գործում հանդես է գալիս որպես տուժող: Հանցագործությունը դեռ դատարանի կողմից չի բացահայտվել, բայց ահա Սերգո Կարապետյանը որոշել է դժբախտության մեջ հայտնված դերասանին մեղավոր ճանաչել և նրանից մեքենայի գումարն էլ գանձել: Այս ամենն ուշագրավ է նաև նրանով, որ աստիճանաբար բացահայտվում են այն ուժերը, որոնք կանգնած են Վարդան Պետրոսյանի դեմ քրեական գործի հարուցման և ապօրինությունների թիկունքում: Ուրեմն, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, որը քրեական գործի «պատվիրատուն» է, կողքին հայտնվում է նաև Սերգո Կարապետյանը:Մ. ԼևոնյանNewsbook.amԳլխավոր Թողարկում266 դիտում0 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 27, 2014 Author Report Share Posted May 27, 2014 Դատական դեպարտամենտի ղեկավար. Վարդան Պետրոսյանի գործով ֆրանսերենի թարգմանիչները զգուշացվել են` անորակ աշխատանքի համար Մայիս 27, 2014 | 13:12Վարդան Պետրոսյանի գործով ֆրանսերենից անորակ թարգմանությանների համար խիստ զգուշացումներ են տրվել: Այս մասին մայիսի 27-ին 2013թ. պետբյուջեի իրականացման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:Հարցման հեղինակը նշել է, որ դատական վերջին նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքն այնքան անորակ է թարգմանվել, որ նույնիսկ ինքը` փաստաբանն է դա նկատել: Փոլադյանը համաձայնել է` ասելով, որ դատական թարգմանությունների որակը ցավալի փաստեր է գրանցում: 2013թ. հիշյալ ծառայությունը հայտարարված տենդերի արդյունքում «Վի Գրուպ» ընկերությանն է վստահվել: «Մենք տեղյակ ենք պատահածի մասին եւ արդեն զգուշացում ենք ուղարկել նրանց: Ներկայացված մասնագետը գրավոր թարգմանության է տիրապետում, արդյունքում բանավոր խոսքի հետ կապված խնդիրներ են ծագել», - մեկնաբանել է դատական դեպարտամենտի ղեկավարը: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել, թե ինչպես կարող է պետությունը վճարել, եթե գործընթացի կողմերն իրենք թարգմանիչ ընտրեն: «Թարգմանչական ծախսերն տարեց տարի աճում են:2013թ. դատական թարգմանությունների համար պետ.բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ, որը չի բավարարել, ինչի հետեւանքով էլ դատարանների պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացվել է եւս 57 մլն դրամ», - նշել է Կարեն Փոլադյանը:Դերասան Վարդան Պետրոսյանը 2013թ. նոյեմբերին է ձերբակալվել` անզգուշության հետեւանքով ճանապարհային վթարի պատճառ դառնալու մեղադրանքով: Փաստաբան Մարի Դոզեն մտադիր է բողոքարկել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու եւ մինչեւ դատական գործընթացի ավարտը ազատ արձակելու միջնորդության մերժումը:Լուրեր Հայաստանից - NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 18, 2014 Author Report Share Posted July 18, 2014 Ես քեզ ճակատից եմ գյուլելու. միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին15:45, 18.07.2014 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, ՊատահարներԴերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական հերթական նիստն այսօր՝ հուլիսի 18-ին, սկսվեց միջադեպով, ինչի հետեւանքով դատավորը սանկցիա կիրառեց եւ դահլիճից հեռացրեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններին, իսկ դերասանին սատարելու եկած քաղաքացիներից՝ Անահիտ Մարգարյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա։NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժող Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ Էմմայի հորը՝ Հայկ Հակոբյանին բարկացրեցին Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը, եւ նա սկսեց հայհոյել։Դատավորը հեռացրեց նրան դատարանի դահլիճից, հեռանալուց առաջ Հայկ Հակոբյանը սպառնաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլելու»։Նիկոլայ Բաղդասարյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին խնդրելով դիմել դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։«Համբերել եմ առաջին օրվանից, տարել հայհոյանքներն իմ անձի նկատմամբ, եւ ասեմ՝ համբերատար սպասել եմ, ասել՝ հասկանում եմ նրանց վիշտը, սակայն չի դադարում այս վիճակը»,- դժգոհեց Նիկոլայ ԲաղդասարյանըԱմբնաստանյալ Վարդան Պետրոսյանը միջամտեց՝ խնդրելով իր փաստաբանին հետ վերցնել միջնորդությունը։«Ես հասկանում եմ իմ պաշտանին, բայց ես այդ հայհոյանքներն իմ վրա եմ վերցնում, դրանք ինձ են ուղղված, խնդրում եմ դա հետ վերցնել, չեմ ուզում նոր գործ՝ սա չվերջացած»,- ասաց դերասանը։Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց իր միջնորդությունը։ Դատական նիստը շարունակվում է։Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.amԼուրեր Հայաստանից - NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 30, 2015 Author Report Share Posted January 30, 2015 Vartan gets 5 years .. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 30, 2015 Author Report Share Posted January 30, 2015 Վարդան Պետրոսյան. «Գիտեմ, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց»Զարուհի Մեջլումյան20:41, 26 հունվարի, 2015Հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում կհրապարակվի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ մեղադրողը 6 ու կես տարվա պատժաչափ է միջնորդել դատարանին՝ համարելով, որ Պետրոսյանի մեղքն ապացուցվել է շուրջ մեկ տարի տևած դատավարության արդյունքում: Այսպիսով՝ մեղադրանքի կողմը գտնում է, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեջ մեղավոր է Վարդան Պետրոսյանը, իսկ պաշտպանական կողմը գտնում է, որ Պետրոսյանի մեղավորությունը դատարանում չհաստատվեց:«Ես կարծում եմ, որ այս դատավարության ժամանակ ոչ թե Վարդան Պետրոսյանի մեղքը չհաստատվեց, այլ ոչինչ չարվեց, որպեսզի բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը»,- ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:«Ի՞նչ հայտարարություն ա՝ քո տեղն էլ եմ նստում, լավությո՞ւն ա անում». տուժող Արթուր Հակոբյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 30, 2015 Author Report Share Posted January 30, 2015 «Տուժող Արթուր Հակոբյանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, ասաց. «Իրենք հաշտեցումը նայում են մենակ պայմանով, որ ես մեղքը իմ վրա վերցնեմ: Վարդանը պարզ ճակատով դուրս գա, ասեն՝ հալալ ա: Ամեն ինչը ֆռացնում են մեր վրա: Ուզում են մեզ միշտ ճնշած պահեն: Ինչի՞ համար, երկու էրեխա տվեց սպանեց, մի էրեխուն էդ օրը գցեց: Ու մի հատ էլ ծափահարություններով ողջունում են: Մի հատ էլ կարելի ա մեդալ գցել վզից: Ո՞նց հասկանանք, 2 երեխայի զոհ տա, ինձ ասեն ոնց գերեզման սարքեմ, ոնց երեխային տանեմ բժշկի… վրդովված եմ, շատ նեղված եմ, շատ բան ունեմ ասելու: Ի՞նչ հայտարարություն ա՝ քո տեղն էլ եմ նստում, լավությո՞ւն ա անում: 6 տարի կլինի, 6 ու կես կլինի, էդ շատ քիչ ա»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 30, 2015 Author Report Share Posted January 30, 2015 Հետո տուժողներից Արթուր Հակոբյանը պատմեց, որ եղբոր՝ Հայկ Հակոբյանի տուն է գնացել Վահագն Հովնանյանը, գումար է առաջարկել դարձյալ պայմանով, իսկ եղբայրը դուրս վռնդել բիզնեսմենին: Այս ամենից հետո Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը վրդովվեց. «Սուտ է»,-ասաց նա: Դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ 5 ժամով հեռացնելով նիստերից: «Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ»«Այս ամբողջ ընթացքում ինձ երկու բան է զարմացրել: Չեմ հավատացել, որ հնարավոր է մարդուն այդ վիճակով տանել կալանավայր և չեմ հավատացել, որ անցած նիստին այդ ստի մեջ կներքաշեն նաև Նաիրա Կարապետյանին՝ մայրերից մեկին: Ձեր վերջին ֆրազը, որ Վարդան Պետրոսյանի ամենաանբարո քայլը նա էր, որ ասաց՝ լրիվ կոնպեսացիա կստանաք միայն այն դեպքում, երբ Արթուր Հակոբյանը ասի հետընթաց է կատարել, չի համապատասխանում իրականությանը: Ցավում եմ, որ Դուք ներքաշվեցիք էս ամենի մեջ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ ռեպլիկի կարգով: Օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից՝ Պետրոսյանը մեջբերում արեց մի իտալական ֆիլմից. «Այնտեղ ասվում է՝ ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ… Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ Դուք գիտեք: Գիտեմ նաև, թե ինչու այս գործն այսպես դասավորվեց և ինչու այսպես սարքվեց: 1966 թվականին Պարույր Սևակը Հայաստանի Գրողների միությունում խոսեց գազոնային քաղաքականության մասին: Սա նույնի շարունակությունն է՝ անհատ և հասարակություն, ավելի ճիշտ՝ ռեժիմ: Չեմ ուզում ինքս ինձ մեծարել: Պատահական չեն Սևակի օրնակը, Մինասի, Երվանդ Քոչարի, Չարենցի, Աճառյանի, շատ շատերի օրինակները, որոնց ճնշել են, ճզմել են, Աբովյանին նույնիսկ»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ հիշելով Ռուբեն Քոչարի՝ Երվանդ Քոչարի որդու պատմածը: Երբ Երվանդ Քոչարը բանտից դուրս գալուց հետո սիրել է մի մարդու հետ նարդի խաղալ, տղան հետաքրքրվել է, թե ով է այդ մարդը: Պարզվել է, որ նա բանտում իրեն ծեծել է: Հարցին, թե ինչու է այդ դեպքում հայրը շփվում նրա հետ՝ պատասխանել է, որ նա համեմատաբար քիչ ծեծողներից է եղել: Հետո Պետրոսյանը նշեց, որ այնքան էլ կողմ չէ մեղադրողի մեղադրանքին, բայց չի կարող չնշել դատավարության ընթացքում մեղադրող դատախազի դրսևորած կոռեկտության, զսպվածության մասին, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի «սարյանական դեղին գույնի» մասին:Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր երեք փաստաբաններին. «Շնորհակալ եմ իմ փաստաբանին՝ Նիկոլայ Բաղդասարյանին, ով շատ ծանր պայմաններում աշխատեց, հոգեբանական ճնշումների տակ: Ուղակի զարմացել եմ: Փաստաբաններ վարձել եմ մի նպատակով՝ քննչական, դատաիրավական պրոցեսների ընթացքում իմ նկատամամբ կիրառված անօրինությունների պատճառով»,- ասաց նա: Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նաև լրագրողներին ու իր ընկերներին. «Մարդը սայթաքում է: Վթարը բոլորի համար է: Ամենամեծ վարորդը կարող է վթարի ենթարկվել: Ասում են՝ եզը, որ ընկնում է դանակավորները շատանում են: Ու կողքիդ են մնում միայն մոտ մարդիկ… Շնորհակալություն իմ կալանակից, իմ սիրելի իմ հարազատ եղբայրներին, որոնց Դուք համարում եք հանցագործ, իսկ նրանք հանցագործ չեն: Նրանք ինձ ոտքի կանգնեցրին, նրանք ինձ սովորեցրին այս դժբախտությունը ապրել: Շնորհակալություն իմ ընտանիքին, որ իմ կողքին է միշտ: Շնորհակալություն իմ հադիսատեսին, որն իմ կյանքի իմաստն է»,- նշեց Վարդան Պետրոսյանը: Տեղի ունեցածը նա համարում է դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: «Գիտակցելով պատասխանատվությանս չափը, զղջալով հատկապես սգավոր մայրերի, ծնողների առջև՝ այնուամենայնիվ ասում եմ՝ ինքս ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում»,- իր «վերջին խոսքն» այսպես ավարտեց Վարդան Պետրոսյանը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 31, 2015 Author Report Share Posted August 31, 2015 Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. Վճռաբեկ դատարանը մերժել է տուժող կողմի բողոքը վարույթ ընդունել 17:26 31.08.15 Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ այն համարելով անհիմն: «Թեպետ դա ստանդարտ պատճառաբանություն է բոլոր գործերով, որոնք վարույթ չեն ընդունվում»,-ասաց պաշտպանը: Նա ասաց, թե գործը Վճռաբեկ դատարանի կողմից պետք է ներկայացվի առաջին ատյանի դատարան, իսկ դատարանը գործը ստանալուց երեք օր հետո դատական ակտն ի կատար ածելու որոշում կկայացնի: Պաշտպանն ասաց, որ իր տեղեկություններով քրեական գործն այսօր արդեն կլինի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: «Մնում է դատավորը որոշում կայացնի և գործը հանձնվի ի կատար ածման, որից հետո քրեակատարողական հիմնարկում նիստ կգումարվի և որոշում կկայացնեն, թե Վարդան Պետրոսյանը որ վայրում և ինչ ռեժիմով է պատիժը կրելու: Ռեժիմի հարցը լուծում է օրենքը, դա կլինի բաց ռեժիմ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted September 3, 2015 Report Share Posted September 3, 2015 ARMENIAN ACTOR VARDAN PETROSYAN RELEASED FROM JAIL - NEWS.AM19:38 | September 2,2015 | SocialWell-known actor Vardan Petrosyan has been released.On September 2, a court in Kotayk marz decided that Petrosyan wouldspend the rest of his punishment outside prison.Today, the actor was taken from the Nubarshen prison to a temporaryplace where he will be waiting for a decision of the PenitentiaryDepartment Commission.Vardan Petrosyan was taken to jail in connection with the deadlyroad accident in October 2013 in which his BMW collided with anothervehicle, Niva, on Yeghvard-Yerevan highway. Two passengers of theNiva were killed in the crash. Petrosyan himself was among the injuredpeople who were hospitalized that night. The actor later declared thathe would not run away from justice and was ready to bear responsibilityif found guilty as charged.http://en.a1plus.am/1217807.html 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 3, 2015 Author Report Share Posted September 3, 2015 Դերասան Վարդան Պետրոսյանը ընդունել է թատրոնում աշխատելու առաջարկըԴերասան Վարդան Պետրոսյանն ընդունել է թատրոնում աշխատելու առաջարկը: Նրա ու թատրոնի տնօրինության միջև աշխատանքային պայմանագիր կկնքվի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:Նա նշեց, որ դեռևս չի կարող հայտնել այն թատրոնի անունը, որում կաշխատի դերասանը:«Բացի այդ դեռևս որոշում չի կայացվել, թե ինչպես է նա կրելու իր պատիժը: Հնարավոր է՝ որոշում լինի, որ նա գիշերը չանցկացնի ՔԿՀ-ում, քանի որ ունի առողջական խնդիրներ»,- բացատրեց փաստաբանը:Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 23, 2023 Author Report Share Posted June 23, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 23, 2023 Author Report Share Posted June 23, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.