MosJan Posted August 20, 2012 Report Share Posted August 20, 2012 Armenian Foreign Ministry denies Syrian rebels’ taking Aleppo’s Jdayde district http://media.pn.am/media/issue/119/931/photo/119931.jpgAugust 20, 2012 - 21:40 AMTPanARMENIAN.Net - Reports suggesting Syrian rebels took Aleppo’s Jdayde district are not true to fact, Armenian Foreign Ministry spokesman Tigran Balayan told PanARMENIAN.Net Earlier, Syrian rebels claimed having invaded Aleppo’s Jdayde district, with Cilician seminary and local diocese of the Armenian Apostolic Church located nearby. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 20, 2012 Report Share Posted August 20, 2012 Syrian Armenian community’s decline in number in Turkey’s interest – expert August 20, 2012 - 18:42 AMTPanARMENIAN.Net - Syrian Armenian community’s decline in number and power is in Turkey’s interests, representative of the Institute of Oriental Studies at the Armenian National Academy of Sciences said. “Radical Islamists’ coming to power will significantly impair the community’s condition, bringing about a security problem,” Vahram Ter-Matevosyan said. The Syrian conflict has claimed between 14,000 and 20,000 lives since March 2011, according to estimates by various opposition groups and the UN. The West is pushing for Assad’s ouster, while Russia and China are trying to prevent outside interference in the country, claiming the Assad regime and the opposition are both to blame for the bloodshed. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Սիրիահայ 150 երեխաներ մոտ 1 ժամից վայրէջք կկատարեն «Զվարթնոցում» Այսօր երեկոյան «Արմավիա» ավիաընկերության 2 օդանավեր հատուկ չվերթ կիրականացնեն Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ, որով Հայաստան կժամանեն սիրիահայ երեխաներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ավիաընկերության լրատվական ծառայությունից: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թևոս Ներսիսյանը մեզ տեղեկացրեց, որ Հալեպից Երևան են տեղափոխվելու շուրջ 150 երեխաներ: Նրանք տեղակայվելու են կացարաններում, ճամբարներում: Թե ինչքան ժամանակ են սիրիահայ երեխաները հյուրընկալվելու հայրենիքում, Թ.Ներսիսյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին պատասխան կտրվի վաղը: Իսկ թե ինչպես են երեխաներին հասցնելու Հալեպի օդանավակայան, երբ քաղաքից այնտեղ տանող ճանապարհը գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ, Թ.Ներսիսյանը պատասխանեց. «Այնտեղ ամեն 10 րոպե փոխվում է իրավիճակը, գրոհայինները այդքան ուժ չունեն, որ կարողանան կառավարական զորքերի հետ… դա փախեփախ են անում, կես ժամով կարող է ինչ-որ ճանապարհ գրավեն, մինչև ուղղաթիռները գան ու ետ գրավեն»: 20:30 Մերձավոր Արևելք | Երեքշաբթի 21.08.2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 «Առաջինի» բացառիկը. Սիրիացի ահաբեկիչը փորձում էր պայթեցնել Հալեպի հայահոծ թաղամասը «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը Սիրիայի Հալեպ կատարած այցի ընթացքում բազմաթիվ խոչընդոտների հանդիպեց: Դրանցից ամենակարևորն առնչվում էր նկարահանում կատարելու համատարած արգելքին: Մեր ստեղծագործական խմբին, սակայն, հաջողվում էր, դժվարությունները հաղթահարելուց հետո, ոչ միայն նկարահանումներ կատարել Հալեպում բանակի հսկողության տակ գտնվող բոլոր արվարձաններում, այլև բարեկամական հարաբերություններ հաստատել հայերիս նկատմամբ բարյացակամ տրամադրված սիրիացի զինվորների և սպայակազմի հետ: Հերթական ցերեկային նկարահանումը որոշեցինք կատարել հայկական Թելեֆոն հաուայի շրջանում, որտեղ ապրում են հազարավոր հայեր, և որտեղ գտնվում է Սիրիայի Բերիո շրջանի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդանիստ եկեղեցին: Երկար նկարահանումների միջոցով փորձում էինք հասկանալ, թե սիրիացի զինվորի կողմից կանգնեցված յուրաքանչյուր մեքենան ինչպես է խուզարկվում, ինչպես են ստուգվում փաստաթղթերը: Ինչպես են հայտնաբերվում կասկածյալները և այլն: Նույն շրջանի մի քանի անցակետերում նկարահանելու պահին հանկարծ մեր նկարահանող տեսախցիկը իրարանցում արձանագրեց: Մենք տեսանք, թե ինչպես մի քաղաքացի, ձեռքին՝ խտասկավառակ ձայնագրող սարքի տուփ, արագ քայլերով ուղղվում էր դեպի զինվորական անցակետը: Զինվորներից մեկի աչքը չվրիպեց: Միջանկյալ նշեմ, որ մեր նկարահանող խմբին տեղի բնակիչները պատմում էին, որ Հալեպի պատերազմի սկսվելուն պես թաղերում անծանոթ որևէ անցորդի նկատմամբ շրջանի բնակչությունը շատ զգայուն է: Որևէ անծանոթ անձ տեսնելու դեպքում բնակիչները, առանց տատամսելու, հայտնում են զինվորներին: Մեր ներկայությամբ շրջանի վարսավիրներից մեկը մոտեցավ անցակետը հսկող զինվորին և զգուշացրեց, որ առավոտից անծանոթ երիտասարդը շրջում է հայկական թաղում: Անցորդը սկսեց նյարդայնանալ, երբ զինվորը իր մոտ կանչեց վերջինիս և հրահանգեց փաստաթղթերը ներկայացնել: Մյուս զինվորը որոշեց տուփի պարունակությունը ստուգել: Ամեն ինչ սկսվեց հենց այդ պահից, երբ պարզվեց, որ տուփի մեջ մի քանի կիլոգրամ տրոտիլ է տեղավորված` հատուկ հայկական այս թաղամասը պայթեցնելու նպատակով: Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ներկայացնում ենք առանց մեկնաբանության... 23:30 Մերձավոր Արևելք | Երեքշաբթի 21.08.2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Սիրիահայերը ոչինչ կրնան փոխիլ, եթե անգամ հայտարարեն Ասադի կողմնակից ըլլալը «Առաջին լրատվական»-ի ստեղծագործական խումբը շարունակում է գտնվել Սիրիայի երկրորդ խոշորագույն Հալեպ քաղաքում, որտեղ այսօր կենտրոնացել են հիմնական պատերազմական գործողությունները։ Մենք այսօր ականատես եղանք մի քանի այդպիսի գործողությունների, ձերբակալությունների, ինչպես նաև պայթյունների, որոնք շարունակվում են ցնցել քաղաքը։ Սիրիական այս ճգնաժամի մասին լրջագույն պարզաբանումներ ստանալու ակնկալիքով այսօր հանդիպել ենք սիրիական «Ալ խաբար» կայանի գործադիր տնօրեն, նաև քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանի հետ։ - Երկու տարի է արդեն, որ Սիրիան ցնցումների, ճգնաժամի մեջ է։ Կուզեի, որ նախ շատ համառոտ նկարագրեք ճգնաժամի, այս տագնապի բուն էությունը, որը շարունակում է ցնցել երկիրը։ - Ուրեմն՝ տագնապը սկսեցավ 2011-ի մարտի 15-ին, հարավային Դրա նահանգեն, հատկապես՝ Դրա քաղաքեն և հետզհետե տարածվեցավ սիրիական բոլոր նահանգներուն մեջ։ Այսօր Սուրիո մեջ կարելի է նշել մեկ կամ երկու նահանգ, որոնք տագնապ չեն ապրիլ։ Տագնապի պատճառները շատ-շատ են, կան ուղղակի պատճառներ, կան հեռու պատճառներ... - Կան բնական պատճառներ, կան ներմուծված պատճառներ, արտաքին աշխարհից ներմուծված պատճառներ, որոնք բնական պատճառների են վերածվել երկրի ներսում։ - Այո՛։ Կարելի է կենտրոնանալ հիմնականում երկու ուղղության վրա։ Նախ՝ երկրի էկոնոմիկ պրոբլեմը։ Սուրիա մինչև 2000 թվականը ուներ ամենևին տարբեր էկոնոմիկ քաղաքականություն, որը շատ կնմաներ համայնավար պետություններու։ Բաշար Ասադի իշխանության գալեն ետքը էկոնոմիկ շատ փոփոխություններ տեղի ունեցան, երկրի պատկերը 180 աստիճանով փոխվեցավ։ Այդ փոփոխության մեջ, հաստատ, շատ թերություններ կային։ 2005-են ետք մենք սկսանք Սուրիո ժողովուրդը տեսնել երկու դասակարգերու մեջ՝ շատ հարուստներ և շատ աղքատներ։ Միջին դասակարգի հասկացողությունը, ընդհանրապես օր-օր սկսավ ետ մնալ։ Էկոնոմիկ հարցը, անշուշտ, շատ մեծ ազդեցություն ունեցավ, առավել, եթե պիտի նկատի ունենանք նաև շրջանի փոփոխությունները, նոր ուժերու երևան ելնելը։ Այսօր այս հարցերու մեջ Թուրքիա պետությունը շատ մեծ դերակատարություն ունի։ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կուսակցության իշխանության գալով, Թուրքիա իր քաղաքականությունը ամենևին փոխեց և սկսավ իր հայացքը ուղղել դեպի Միջին Արևելք, արևելյան երկիրները, դեպի մինչև Կովկաս։ - Այդտեղ կապ ունի՞ նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իսլամիստական բնույթը։ - Այո՛։ Այդ կուսակցության իսլամիստական ուղղությունը ձև մըն է, որի ետևում կպահմտի Էրդողանն իր քաղաքականությամբ։ Հայտնի է նաև, որ Թուրքիո արտաքին քաղաքականություն ծրագրողը Դավութօղլուն է, որը հաճախ կհայտարարարե, թե իրենք եկած են նոր դիմագիծով։ Թուրքիո ազդեցիկ քաղաքական մարդիկ այսօր նույնիսկ հարց չունին հայտարարելու, թե իրենք Օսմանյան կայսրության ժառանգորդներն են։ Եվ Թուրքիո այդ քաղաքականության՝ շրջանին բացվիլը նպաստեց, և լավ հարաբերություններ հաստատվեցան Սուրիո իշխանություններուն հետ, որոնք չկային Հաֆեզ Ասադի օրոք։ Եվ տուրիստական մեծ շարժում սկսավ դեպի Թուրքիա՝ սուրիացիներու, լիբանանցիներու և հարևան մյուս ժողովուրդներու։ Թրքական ապրանքը շատ հստակ տեսանելի էր սիրիական շուկաներու մեջ, նույնիսկ ատիկա պատճառ դարձավ, որ Սուրիո մեջ թրքական հագուստի գործարանները փակվին։ Թուրքիան նույնիսկ ֆիլմերու միջոցով, մշակույթի միջոցով փորձեց խուժել այս շրջան և հաջողեցավ, մինչև որ եկավ «արաբական գարունը»։ «Արաբական գարունը» երբ իր հաջողությունը գտավ Թունիսի, ետքը՝ Եգիպտոսի, Լիբիայի մեջ, ասոնք դրդապատճառ էին, որպեսզի Սուրիո մեջ սկսին այդ հարցերը։ Այս հարցերը կարելի էր խաղաղական շարունակել, և հստակ էր, որ շատ բան պիտի փոխվեր երկրի մեջ։ Բայց, դժբախտաբար, այդ հարցերը այն երկիրներու միջամտությամբ, որոնք իրենց շահերն ունին այս շրջանին մեջ, վերածվեցան բախումներու։ - Կարելի է ասել, որ սիրիական ճգնաժամը այլևս «արաբական գարնան» շարունակությունը չի կարող դիտվել, որովհետև «արաբական գարունները» բոլորովին այլ սցենարով էին ընթանում, Սիրիայում այդ սցենարը հնարավոր չեղավ կիրառել, և ամեն ինչ ընթացավ բոլորովին այլ սցենարով։ - Այո՛։ Ճգնաժամը վերածվել է զինյալ բախումներու։ - Ակնհայտ է, որ այդտեղ Թուրքիան միայնակ չէ։ Աշխարհաքաղաքական ինչպիսի՞ շահեր են այստեղ կենտրոնացած, և, հատկապես, Ռուսաստանի դիրքորոշումը, որը Չինաստանի հետ կարծես փորձում է դիմակայել առայժմ ՄԱԿ-ում ցանկացած պատժամիջոց և միջազգային հանրության ուղղակի ներգրավումը, միջազգային ներխուժումը Սիրիայի ճգնաժամի մեջ։ - Սիրիական հարցի մեջ հիմնական դեր ունեցող կարելի է նշել Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը՝ իրենց հետ ունենալով Ամերիկան և եվրոպական պետություններ։ Սա պարզապես ամերիկյան ստրատեգիայի շարունակությունն է։ - Կարելի՞ է ասել, որ այդտեղ առաջին ջութակը Միացյալ Նահանգներին է պատկանում։ - Այո՛։ Եվրոպական պետություններն էլ ունին իրենց հատուկ դերը այս հարցին մեջ։ Շատ մեծ դեր վերապահված է Թուրքիային։ Իսկ մյուս ափին կարելի է նշել Ռուսաստանը, Պարսկաստանն ու Չինաստանը։ Սուրիո մեջ տեղի ունեցածը կարելի է դիտել երկու մեծ պետություններու՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի պաշտպանություն։ Սուրիան շրջանին մեջ վերջին պետությունն է, որ ռազմական հարաբերություններ ունի Ռուսիո հետ։ Լիբիան վերջին տարիներին հեռացած էր Ռուսաստանեն։ Պարսկաստանի պարագան տարբեր է։ Նա գիտի Սուրիայից հետո հերթը իրենն է։ Սուրիան իրեն համար պաշտպանության նախագիծ մըն է։ Այսօր «Համազ» կուսակցությունը չգիտե, թե որ կողմ պիտի թեքվի։ - Կարո՞ղ ենք ասել, որ կան բնական պատճառներ, որոնք Սիրիայի ժողովրդին հակում են դեպի ընդդիմադիրները։ - Այսօր այդ զինյալ շարժումին չմնաց այդ էլիտ դասակարգը, որ հաճախ կպահանջեր փոփոխություններ, քաղաքական, տնտեսական բարելավումներ։ - Ովքե՞ր են այս զինյալների ղեկավարները։ Սիրիայի ներսում կա՞ն այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք գործի են դնում այս զինյալներին։ - Բոլորի համար հստակ է, որ զինյալներու ղեկավարությունը արդեն կգտնվի Թուրքիո մեջ, նրանց կօգնի Ստամբուլի մեջ կազմված կոմիտեն։ Բայց Սիրիայում եղած զինյալները մեկ կամ երկու խումբ չեն, դրանք բավական շատ են։ Կան զինյալներու խումբեր, որ կազմված են սուրիական զորքե անջատված սպաներուց և զինվորներուց, որոնց թիվը համեմատաբար քիչ է։ Կան ժողովրդային զինյալներ, որոնք կշիռ չունին պատերազմի մեջ։ Կան վարձու պատերազմողներ, անոնց մեջ կան ջիհադականներ, որոնք կրոնական նպատակներով Սուրիա կգտնվին, որոնց համար սրբազան պատերազմ է արդեն։ Մեծ թիվով լիբիացիներ, Թունիսեն եկածներ, նույնիսկ Պակիստանեն, Աֆղանստանեն։ Առավել Եվրոպայի միջի երկրներեն եկած իսլամներե մասնակցողներ կան, և ունինք «Ալ Քայիդեն»։ Շատ փորձեր եղան այդ զինյալներուն միավորելու, սակայն չհաջողեցան։ Անոր համար մտավախությունը կա, որ եթե Բաշար Ասադը իջնե, ի՞նչ պիտի ըլլա ետքը։ Արդյո՞ք այս խումբերը իրենց ներքին պատերազմը պիտի չունենան։ - Այն «էլիտը», որ հեռացավ իր առաջնային նպատակից՝ անզեն իշխանափոխության նպատակից, ո՞ւր է։ - Մի բաժինը Դամասկոս է, որը կկոչվի Սուրիո համակարգող դաշնություն։ Նրանք Ստամբուլի կոմիտեեն շատ կտարբերին՝ այն իմաստով, որ բոլորն ալ իրենց քաղաքական պայքարի գինը վճարած են բանտարկությամբ՝ 4-15 տարի բանտարկված մարդոցմե կազմված է։ Նրանք ամեն անգամ կհայտարարեն, որ դեմ են որևէ մեկ զինյալ գործողության, որևէ մեկ օտար ուժերու ներխուժման։ Կա բաժին մը, որը կգործեր և կշարունակե գործել Ֆրանսայի մեջ, Անգլիայի մեջ։ - Չե՞ք կարծում, արդյոք, որ այդ մարտերի անկանոնությունը ավելի դժվարացնում է սիրիական բանակի գործը։ Մեծ հաշվով, այդ անկանոն մարտերը տարբեր քաղաքների տարբեր շրջաններում ավելի ու ավելի դժվար են դարձնում բանակի մարտական գործողությունները՝ թիրախավորելու համար այդ պայքարը և նրանց ընդհանրապես կործանելու, վերացնելու իմաստով։ Որովհետև սա մի պատերազմ է, որի վերջավորությունը, գոնե իմ տպավորությամբ, ես չեմ տեսնում։ - Այո՛։ Հիմնական հարցը այս պատերազմի մեջ ան է, որ դու դեմ առ դեմ ես զորքի և միլիցիաներու պատերազմի, որոնք ընդհանրապես կդառնան թաղերուն մեջ, քաղաքներուն մեջ։ Բնականաբար, զորքի շարժումը, կազմակերպումը շատ դժվար է այդ թաղերուն մեջ։ Օրինակ՝ եթե Հալեպի մասին պիտի խոսինք, որը Թուրքիո սահմանեն 60 կմ հեռավորության վրա կգտնվի, ադ սահմանը լրիվ բաց է զինյալներու դիմաց։ Զինյալներու վիրավորները կկազդուրվին Թուրքիո մեջ։ Միջազգային մեդիայի նշումներով՝ Թուրքիան զենքի փոխանակումը և այլն կապահովե ադ խումբերու, անգլիական «Գարդիանը», «Լը Ֆիգարոն» շատ մեծ բաժիններ տված էին այդ գաղափարին։ Դուն կպատերազմիս խմբակներու հետ, որոնք կներխուժեն ոևէ մեկ թաղամաս, կառնին, կդիրքավորվին, և ետքը դու կստիպվիս, իբր սուրիական զորք, անշուշտ, այդ թաղամասը մաքրել։ Հանկարծ այդ խմբակը կրնա փոխադրվիլ ուրիշ թաղամաս կամ բոլորովին ուրիշ քաղաք, կամ շրջակա գյուղերը փոխադրվիլ։ Իսկ սահմանի բաց ըլլալը շատ մեծ պրոբլեմ է, Սուրիո ամենե մեծ հարցը Թուրքիո այդ սահմանը զինյալների դեմ բաց ըլլալն է։ - Եվ այս պահին բավական դժվար պիտի լինի վերցնել սահմանը։ Սահմանը ընդհանրապես փակելը գրեթե անհնար խնդիր է։ - Այո՛։ - Որքա՞ն կարող է դիմանալ բանակը և երկիրը, ընդհանրապես, այս վիճակին որովհետև կարծես թե միջազգային հանրությունը շարունակում է նույնիսկ արդեն նյութական օգնություն հասցնել ապստամբներին՝ զինյալ գործողությունները շարունակելու համար։ - Այո՛։ Հիմա արդեն կհայտարարեն, թեև առաջին օրերեն այդ օգնությունը կար, թեև այդքան զենք չէինք կրնար տեսնիլ։ - Այս օրերին նույնիսկ հայտարարվեց, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նավատորմի որոշ բեկորներ պետք է հասնեն Սիրիայի ափեր ու ուղղակի օգնություն պիտի հասցնեն։ - Այո՛։ Մեծ Բրիտանիայի վերջին հայտարարությունը՝ 7,8 միլիոն դալարի օգնության մասին, չնայած Բրիտանիան մինչև այսօր կհաստատե, թե իր օգնությունը հաղորդակցության օգնություն է, ոչ զինյալ, բայց հստակ է, որ մեծ թիվով և շատ զարգացած զենքեր կան։ - Եվ այդ օգնությունները տեղ հասցնելու միջոցը Թուրքիան է։ - Այո՛։ Լիբանանեն ալ կա, բայց դա կառավարական որոշում չէ, այլ անհատական որոշումներ են, անհատական ձևեր։ Մեծ օգնություն տվողը, սատարողը Թուրքիան է, որը նախ շատ երկար սահման ունի Սուրիո հետ, և երկրորդ, որ անիկա կառավարական որոշում է։ Թուրքիո մեջ շատ քիչ կտեսնիս, որ պետություն և զորք համաձայն են որոշակի ռազմավարության շուրջ։ Թուրքիո համար Սուրիան պատուհան է այս շրջան ներխուժելու, և եթե կարենա Սուրիո մեջ իսլամական ոևէ մեկ կառավարություն նշանակել, իրեն համար շատ հանգիստ պիտի ըլլա Սուրիո հետ քաղաքական հարաբերությունները ըլլան հետևորդի։ Ինչպես նաև Թուրքիո ռազմական հաստատությունը ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ ուժն է և չի կրնար այդ գիծեն շեղիլ։ Ես արդեն այսօր լուծում չեմ գտնիր Սուրիո հարցին։ Լուծումը կարելի է ըլլալ պետական համաձայնությամբ, բայց հիմա երկու կողմերեն ոևէ մեկը չուզեր առաջ երթալ այս հարցին մեջ, դեպի լուծում երթալ, որովհետև շահերու բախում կա այստեղ։ - Չե՞ք կարծում, որ լուծումը ձեռնտու չէ նաև իշխանություններին։ - Չէ՛, հիմա ոչ, բայց միջազգային քաղաքականության մեջ կարելի է, որ ոևէ մեկ բան փոխվի։ - Իսկ իշխանությունները որքանո՞վ են ընդունակ դիմադրողունակ և կենսունակ պահել երկիրը։ Որովհետև այն, ինչին ականատես եմ լինում՝ ամեն փակված գործը, ամեն փակված խանութը մաշում ու հյուծում է երկիրը, և գնալով մարդիկ ավելի անհույս ու անապագա մթնոլորտի մեջ են հայտնվում։ - Եթե վերցնենք Ռուսիո պարագան (նկատի ունիմ նաև Պարսկաստանը ու Չինաստանը), ան ուրիշ միջոց չունի։ Ռուսիա շատ փորձեց լեզու գտնիլ ընդդիմադիրներու հետ՝ անհաջող։ Ամերիկա հիմա շահավոր է արդեն, որ Սուրիա կզբաղի իր ներքին հարցով, արդեն այն իշխանությունը չէ, որ իր ազդեցությունը ունի «Հըզբոլլահի» վրա՝ Լիբանանի հարավում, կամ «Համազի» վրա՝ Պաղեստինի մեջ։ - Ինչքա՞ն կարող է դիմանալ բանակը, իշխանությունը՝ դիմակայելու այս անկանոն գործողություններին։ - Եթե այս ռիթմով շարունակվի, կարծեմ, որ շատ երկար չի դիմանար, բայց աս մի քանի օրը Հալեպի պատերազմը ընդդիմադիրները շատ նահանջումներ արձանագրեցին։ Շատ կխոսվիր, որ Հալեպի պատերազմը պիտի ըլլա ընդդիմադիրներու մայր մարտը, վերջին պատերազմը, բայց շատ նահանջումներ եղան տարբեր ուղղություններով, իսկ զորքը որքան առաջ երթա, այնքան դա իր քաջալերանքը պիտի ըլլա։ Բայց այս ռիթմով շարունակելը դժվար է երկու կողմերու համար։ Հալեպը տնտեսական մեծ նշանակություն ունի երկրին համար, բայց այսօր արդեն 10 օր է՝ Հալեպի մեջ տնտեսական որևէ մեկ շարժում չկա։ Օրինակ՝ ամենամեծ դեղագործական գործարանները կգտնվին Հալեպ։ - Այսինքն՝ չի բացառվում, որ զինյալները փորձեն հենց այդ նպատակով երկարաձգել Հալեպում իրենց գործողությունները, որպեսզի այդ գործարանները փակ պահվեն, երբ այդ ապրանքների նշանակությունը ամբողջ երկրի համար է։ - Ճիշտ այդպես։ - Ի՞նչ եք կարծում՝ Հալեպը ոտքի հանելու ներուժ կա՞ քաղաքում։ - Զինլյալներու վերջին երեք-չորս օրվա նահանջը փաստ մըն է, որ վիճակը պիտի նորմալանա, առաջ զինյալներն էին ամեն օր հայտարարում, որ մտել են այս շրջանը, այն շրջանը, բայց արդեն զորքն է նման հայտարարություններ անում։ Սալադդինը, որը շատ մեծ շրջան է, արդեն ձերբազատված է զինյալներուց։ - Որպես հալեպցի և որպես հայ, ի՞նչ զգացողություններ ունեք հայ համայնքի հետ կապված և, ընդհանրապես, ազգային և կրոնական այլ փոքրամասնությունների ապագան ինչպե՞ս եք տեսնում։ Հալեպահայության շրջանում ինչ-որ տագնապներ են նշմարվում, մարդիկ չգիտեն իրենց ապագան, մի կողմից ապրուստի, մյուս կողմից՝ տունը լքելու դժվարություն կա։ Հայկական ունևոր խավն արդեն մեկնել է այստեղից, և մնացել են ամենախեղճերը, որոնք համայնքը պահելու դժվարություններ ունեն։ - Սուրիո մեջ գոյություն ունին 18 էթնիկ և կրոնական փոքրամասնություններ, որոնք բոլորն ալ մտահոգ են այսօր տիրող կացությամբ։ «Արաբական գարուն» տեսած բոլոր երկիրներու մեջ փոքրամասնությունները տուժեցին։ Սուրիո մեջ ապրող փոքրամասնությունները մտահոգ են նաև նրա համար, որ բոլոր զինյալ խմբավորումները իսլամական և ռադիկալ իսլամական շունչ ունին։ Հայերի համար երրորդ մտահոգություն կրնա ըլլալ նաև Թուրքիո դերը ընդդիմադիրներու քաջալերության մեջ։ - Պատմական հիշողությունը նաև հակատրամադրություն է ստեղծում այդ զինյալների նկատմամբ։ - Ճիշտ այդպես։ Իսկ Հայ համայնքի դիմանալու մասին միշտ կըսեմ ինձմե հարցնողներուն, որ Ցեղասպանութենե ելած և ապրած ժողովուրդը անպայման կդիմանա, բայց հստակ է, որ մեծ պիտի ըլլա գինը։ Բայց այս մտահոգությունը բոլոր փոքրամասնություններու համար է։ Քուրդերու համար կարող է առիթ մը ըլլալ այդ ինքնավար մարզի հռչակման, բայց մյուսները լուրջ մտահոգություն ցույց կտան։ Բայց մինչև այսօր ես ոևէ մեկ ո՛չ զինյալի, ո՛չ էլ պատերազմողի հանդիպեցա, որ ինքը լինի փոքրամասնության զավակ։ - Հայ համայնքը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ և դրական չեզոքություն հայտնեց այս տագնապին։ Կա՞ն տրամադրություններ, որոնք համայնքում քննադատում են այս դրական չեզոքությունը՝ հայտարարելով, որ հայ համայնքը պետք է լինի այսօրվա իշխանության կողքին, Ասադի կողքին, որովհետև Ասադի իշխանությունը ապահովում է նաև համայնքի անվտանգությունը, խաղաղ գոյակցությունը այս երկրում։ Ինչպե՞ս եք գնահատում, ընդհանրապես, այս դիրքորոշումները։ Դրական չեզոքությունը որքանո՞վ ընդունելի է իշխանության համար և ինչքանո՞վ կարող է ընդունելի լինել զինյալների, այսինքն՝ այն ապստամբների համար, որոնք հավակնություններ ունեն և, ենթադրաբար, կարող են մի օր իշխանություն լինել այս երկրում, և նրանց վերաբերմունքը ի՞նչ կլինի հայերի նկատմամբ։ - Երկու կողմերու համար չեզոքությունը ընդունելի չէ։ Կարծեմ՝ հայկական համայնքի այդ հայտարարությունը լիբանանյան պատերազմի կուտակումե եկած կեցվածք մըն է։ Հայկական համայնքը ոչ մի բան չի կրնար փոխիլ ներկայիս մեջ, եթե անգամ հայտարարե Բաշար Ասադի կողմնակից ըլլալը։ Հայկական համայնքի տրամադրությունն ընդհանրապես Բաշար Ասադի հետ է։ Այդ հայտարարությունը ոևէ մեկ բան չի փոխեր և, ընդհակառակը, քեզի իբր թիրախ ցույց կու տա։ Հայերը արդեն շատ պզտիկ ուժ են Սուրիո մեջ։ - Հայաստանը՝ որպես պետություն, ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ այս ճգնաժամի մեջ, հատկապես որ այստեղ ունի ներկայություն՝ ի դեմս հայ համայնքի, հայկական շրջանակների, այն ունեցվածքի, այն կալվածքների, որին տիրապետում է հայ համայնքը։ Նկատի առնելով, որ Հայաստանը պետություն է, հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, վատ հարաբերություններ չունի Եվրամիության անդամ երկրների հետ և կարող է այդ խողովակները օգտագործել ինչ-որ ձևով երաշխավորելու հայ համայնքի խաղաղ գոյակցությունը այս երկրում։ - Հայաստանի Հանրապետության գոյությունը շատ մեծ արժեք կներկայացնե։ Հայաստանը այդ նյութական կարողությունը չունի մեծ թիվով հայեր ընդունելու, բայց այսպիսի պարագաներու պետութենե միշտ կսպասվին գործնական քայլեր։ - Որպես լրագրող, ինչպե՞ս եք գնահատում պատերազմի լուսաբանումը, կա՞ կարծիքներ հայտնելու ազատություն, հանդուրժողականություն։ - Սուրիայի իշխանությունները 2001-են ետք հասան այն կետին, որ մեդիան պետք է խոսի։ Այսօր շատ բան փոխված է, կրցանք ունենալ անձնական TV կայաններ, թերթեր, ինտերնետային կայքէջեր։ Կարելի է ըսել՝ որոշ ազատություն մը կա, բայց պատերազմի մթնոլորտը իր շուքը, իր ազդեցությունը ունի մեդիայի վրա։ Կողմերեն ոևէ մեկը կրնա քեզի ուղղակի թիրախ սարքել։ - Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես հետագա համագործակցության հույսեր ունեմ Ձեզ հետ՝ որպես ներկայացուցիչ Սիրիայում։ Լիահույս եմ, որ խաղաղությունը չի ուշանա, և Ձեր աշխատանքը ավելի խաղաղ պայմաններում կարող եք շարունակել։ 23:30 Խոսք | Կիրակի 19.08. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Սիրիայի ճգնաժամի հայկական բանալին՝ «դրական չեզոքություն» «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը: - Վերապատվելի, այս օրերին Հալեպի մեջ սկսվեց բավական ոչ լիարժեք իրավիճակ, և վերջին օրերին Հայաստանում անընդհատ լուրեր էինք ստանում, որ կարծես պատերազմի հիմնական թիրախը Հալեպն է: Այս իրավիճակում ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը: - Տիրող անստույգ և անհանգիստ մթնոլորտի մեջ, երբ դուք այցելել եք Հալեպ, հատկապես Սուրիա և հանդիպումներ կնախաձեռնեք և՛ համայնքի ղեկավարների, և՛ ժողովուրդին հետ, ինձ համար ողջունելի է: Հայաստանի Հանրապետության՝ օգտակար լինելու այս վեհ ձգտումը մեզ համար հանգիստ ներշնչող իրականություն է: Պետք է ասենք, որ Հալեպի իրավիճակը նման չէ այլ գաղութների վիճակներին, որովհետև, պատմական իմաստով, Հալեպը մենք անվանել ենք Մայր գաղութ: Երբ ասում ենք՝ Մայր գաղութ, մեր մտքում պատմական Կիլիկիան է և այնտեղ մեր ունեցած տառապանքներն ու կոտորածը, Ցեղասպանությունը, որ տակավին թարմ է մեր հիշողության մեջ: Մեզ համար ցեղասպանը նույն ցեղասպանն է, և այսօր ցեղասպանի գիծը կշարունակվի նաև արաբ ազգի հանդեպ: Չնայած՝ այս պատերազմը և այս լարված ընդդիմությունը հիմնականում Հալեպի մեջ կենտրոնացավ, բայցևայնպես մեզ համար դա շարունակականություն է: Մեկուկես տարի առաջ, արդեն Սուրիո մեջ սկսվեց ընդհանուր այս լարվածությունը և խառնակությունները, և այս բոլորը, դժբախտաբար, բարեկարգություն իմաստի տակ գործունեություն ձևակերպվեց: Ամենուրեք խառնիճաղանջ վիճակ և անկարգություն, ահաբեկչական գործողություններ ծավալվեցին, մեր ժողովուրդի բոլոր խավերի առևանգումներ տեղի ունեցան, գողություններ և այնպիսի վատ վերաբերմունք ժողովուրդի հանդեպ, որ ժողովուրդն այսօր ուղղակի շփոթված է՝ այն իմաստով, որ չի կարողանում իմանալ՝ պատճառները որոնք են և ինչ կողմնորոշում ունենա: - Այս հարցում համայնքի միակամ դիրքորոշում կա՞, թե՞ ոչ, որովհետև համայնքը բազմաշերտ է՝ քաղաքական տարբեր թևեր կան, նաև միակամության իմաստով՝ լինել իշխանության հետ, լինել չեզոք: Շատ կարևոր է, որ Սիրիայի ամենամեծ համայնքը ունենա միակամ դիրքորոշում: - Հալեպահայության մեջ միակամություն կա: Ինձ համար, որպես Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, մեծ ուրախություն է, որ մենք Հայաստանյայց Առաքելական մայր եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին և մեր սփյուռքի կազմակերպված երեք քաղաքական կուսակցությունների հետ մնայուն կապի մեջ ենք և հաղորդակցությունը մեր միջև բաց է: Կարող ենք ասել, որ մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք պետք է մնանք արաբ ազնիվ ժողովուրդի կողքին, իրենց ազատատենչության, իրենց խղճի, մտքի ազատության և մարդկային իրավունքների հաստատման, ինչպես նաև անցյալից մեզ եկած մեր քրիստոնեական հայկական ազգային ավանդը, հարստությունը, մշակույթը պահելու և պահպանելու ամեն զոհողության կողքին: Մեր միակամ և համաձայնեցված քաղաքականությունը այս է: Ես նշեցի Ցեղասպանությունը, և այս ամենը մեզ համար տակավին թարմ նյութ է և պատմություն, ու մենք պետք է շարունակենք մեր պայքարը, պետք է շարունակենք մեր կրթությունը և դաստիարակությունը փոխանցել մեր ժողովուրդին և այսօրվա նորօրյա սերունդին։ Մենք մեր կապերը չպետք է խզենք Հալեպից` իմանալով, որ Հալեպը աշխարհագրական իմաստով Կիլիկիո հարստությունից և մեր գրավյալ հողերից հեռու տեղ չէ: Ուրեմն՝ պետք է մենք մեր մոտիկ աշխարհագրական տարածքի մեջ շարունակվենք իբրև ներկայություն, որպեսզի Հայ դատի հետապնդումը և պաշտպանությունը ավելի իրավական տվյալների վրա հիմնավորված լինեն: Բոլոր կողմերը կարող են օգտվել Հալեպի ունեցած հնարավորություններից և կարողություններից, իսկ եթե Հալեպը դատարկենք իր բնակիչներից, գործարարներից, մտավորական խավից, կկարծեմ, որ նրա ազդեցությունը և վնասը պետք է կրեն սփյուռքի տարբեր օջախները և հայրենիքը: - Նորից անդրադառնալով այդ միակամ դիրքորոշմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ դիրքորոշումը այս պահին չեզոք է: - Կարծում եմ, որ նաև պետք է ավելացնել մեկ բառ՝ դրական չեզոքություն, այսինքն՝ անզեն չեզոքություն: Մենք չենք հավատում, որ այսօր մենք մեր իրավունքները, մեր տները պետք է զենքի ուժով պաշտպանենք և դիրքորոշում կամ որևէ վիճակներ ամրապնդենք, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մենք արաբ ժողովուրդի իրավունքների և անոնց իրավունքի ընդհանուր դրվածքի հետ մեր ապագան խառնենք: Երբ հայ ժողովուրդը Կիլիկիայից դատարկվեց և եկավ դեպի այս հողերը, արաբ ազնիվ ժողովուրդն իր դռները բացեց, նրանք իրենց հողը տվեցին, իրենց ունեցվածքը մեզ հետ կիսեցին, հաց ու ջուր մեզ տվեցին: - Ինչպիսի՞ վտանգներ կան, որ հայ համայնքը կարող է ներքաշվել այդ տրամադրությունների մեջ և անջատողական կամ ապստամբական տրամադրությունների տակ հայտնվել: - Այդպիսի տրամադրություններ կան, բայց ես պատասխանատու չեմ ոևէ հայ անհատի ունեցած դիրքորոշման համար: Մենք խոսում ենք զանգվածային, համայնքային դիրքորոշումից: Բացարձակապես չունենք որևէ կողմնակցություն որևէ անջատողական ընդդիմադիր ճակատի հետ, ոչ էլ այսօր մենք մեր իշխանությունների հետ կապված ավելորդապաշտական կանչեր կամ կոչեր կբացականչենք: Մենք մեր պատկանելիությունը կհաստատենք սուրիական հայրենիքին: Ժողովուրդի ազատատենչությունը մեզ համար հավասար իրավունք և արժեք կներկայացնեն: Մեզ համար գերակայությունը հայրենիքն է, և մենք այսօր պետք է մնանք տիպար սուրիացի քաղաքացի, որոնք ունեն հայկական արմատներ՝ մեր ազնվությամբ, մեր եղբայրասիրությամբ, հոգին չարատավորելու ընդհանուր դրվածքով և արաբ ժողովուրդի հանդեպ մեր ազնիվ վերաբերմունքով: - Ազգային մյուս փոքրամասնությունները ինչպիսի՞ դիրքորոշում ունեն, և հայ համայնքի՝ Հալեպի, Սիրիայի մեջ ապրող ժողովրդի դիրքորոշումը որքանո՞վ է համահունչ մյուս փոքրամասնություններին: - Այլ փոքրամասնությունների և հայ քրիստոնյա փոքրամասնության միջև տարբերություններ կան: Սուրիո մեջ կան քրիստոնյա և ոչ քրիստոնյա փոքրամասնություններ, որոնք ունեն իրենց ազգայինի հետ կապված քաղաքական օրակարգեր: Հայ ժողովուրդի մասով քրիստոնյա զանգվածը սուրիական հայրենիքի հետ կապված քաղաքական որևէ հայտարարություն չունի: Մեր ունեցած քաղաքական ձգտումները և հայտարարությունները պահանջատիրության հոգով տոգորված մեր Կիլիկիո գրավյալ հողերի հետ են կապված: Այսօր մենք ուզում ենք վերադարձնել, ուզում ենք տիրություն անել, ուզում ենք մեր հավաքական հիշողության մեջ վերաթարմացնել Հայ դատի իրավունքները: - Վերապատվելի, ես արդեն հասցրել եմ ականատես լինել հարյուրավոր սիրիահայերի, որոնք տեղափոխվել են Հայաստան և, կարծես. ժամանակավոր են այնտեղ գտնվում՝ վստահ, որ պետք է վերադառնան իրենց տները: Այստեղ, սակայն, այլ տագնապ հիշեցնող տրամադրություններ եմ նշմարում, որ, եթե ճգնաժամը երկարի, այլ բան, քան իրենց տները լքելը, չի մնալու։ Համայնքի ղեկավարներն ունե՞ն համակարգված օրակարգ։ - Այս հարցերուն պատասխանելու համար նախևառաջ պետք է հստակեցնել մեր գաղափարախոսությունը՝ կապված սուրիական հայրենիքին և մեր տուներուն հետ։ Մենք ժամանակավոր չենք եկած այստեղ. արդեն մեկ դար կըլլա Կիլիկիո ժողովուրդին այստեղ գալը և ներկայությունը Սուրիո տարածքին մեջ։ Սուրիան մեզմե շատերուն համար տուն է։ Դժվարություն ունենալիս ո՞րն է նախընտրելի ձևը՝ մնալ ու հարցը դարմանե՞լ, թե՞ ձգել ու երթալ։ Քիչ առաջ, որ ես ըսի՝ դրական չեզոքություն, ես կկարծեմ, որ մեր չեզոքությունը պետք է ավելի դրական ուղղությամբ զարգանա, և մենք ևս պետք է մասնակից ըլլանք խաղաղության վերահաստատման գործընթացին։ Այսօր ճիշտ ատենն է, որ հայ ժողովուրդը, որպես խաղաղասեր ու խաղաղատենչ ժողովուրդ, կարենա ապացուցել իր եղբայրասիրությունը հանդեպ արաբ ազնիվ ժողովուրդին։ - Այդ չեզոքությունը որքանո՞վ է բավարար կողմերի համար։ - Եթե չեզոքությունը պիտի բացատրվի՝ բան չընել, ձեռնածալ նստիլ ու սպասել, թե ուրիշներն ինչ մեզի կուտան, կպարտադրեն կամ կթելադրեն, ես հակառակ եմ այդ չեզոքության։ - Վերապատվելի, իշխանության հետ մշտապես հայ համայնքն ունեցել է դրական կապեր, հարաբերություններ, և իշխանությունը մշտապես շատ հարազատ է նկատել հայ համայնքը իրեն։ Այսօր ընդդիմադիր կողմ կա, ապստամբներ կան։ Նրանց կողմից հակառակ տրամադրություններ եղե՞լ են համայնքի նկատմամբ, թե՞ ոչ։ Փորձ արվե՞լ է կապեր հաստատել համայնքի, համայնքի ղեկավարության հետ։ Հավասա՞ր են համայնքի հնարավորությունները երկու կողմերի հետ էլ կապեր հաստատելու և երկու կողմերի հետ հարաբերություններ ապահովելու իմաստով։ - Այսօր ևս սուրիահայությունը իշխանության հետ ունեցած է կապեր և ամեն գնով կաշխատի իր դրական մասնակցությունը բերել, որպեսզի պահե ու պահպանե իր եկեղեցիները, իր հայ լեզուն և մշակույթը։ Ես կողջունեմ ներկա իշխանության կողմնակից կամ ընդդիմադիր այն բոլոր ուժերը, որոնք անզեն դիրքորոշումներով, բայց մտավորական մասնակցություն և խաղաղ գործընթաց կծավալեն հայրենիքին մեջ։ - Շնորհակալ եմ այս հանդիպման համար, որ մեզ ընձեռեցիք։ Վստահ եմ, որ այս հանդիպմամբ պիտի փարատենք հայաստանցիների տագնապները՝ կապված Հալեպի և հալեպահայության հետ։ 23:15 Խոսք | Չորեքշաբթի 15.08.2012 | Արման Բաբաջանյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 22, 2012 Report Share Posted August 22, 2012 Հալէպի մէջ առեւանգում, պայթում եւ փրոփականտա http://hetq.am/static/news/b/2012/08/17731.jpg 12:20, 22 օգոստոսի, 2012Մինչ կը շարունակուի Հալէպի հետ կապ հաստատելու դժուարութիւնը, հասած տեղեկութիւնները գլխաւորապէս կարճ դէպքերու բացատրութիւններ են աւելի շատ քան պարագաներու ամբողջական պատկերացումներ: Կ'ըսուի թէ քաղաքին մէջ սուր կերպով աճած են առեւանգումները, եւ գլխաւոր դրդապատճառները փրկագիներու միջոցաւ նիւթական շահ ապահովել: Այս միջոցին ընդհանրապէս կը դիմեն խմբաւորումները երբ դրամական միջոցներու պակասը ըլլայ, ինչ որ է պարագան Սուրիոյ մէջ յեղափոխականներու ըստ երեւոյթին: Անշուշտ առեւանգումներէն զերծ չեն մնացած նաեւ հայեր, որոնք ճանչցուած են իրենց նիւթական պարագաներու լաւ ըլլալով: Մէկ պարագայի փրկագին հաստատուած էր երկու միլիոն սուրիական լիրա, որ համազօր է գրեթէ 30 հազար Ամերիկեան Տոլարի: Առեւանգումները համատարած են սուրիական խնդրին շուրջ, եւ միայն փրկագինի համար չեն: Լիբանանցի տասնմէկ ուխտաւորները որոնք առեւանգուած էին երեք ամիս առաջ կը մնան անյայտ ձեռքերու մէջ, հակառակ որ կասկածները ուղղուած են դէպի Թուրքիայ, զոր կ'ուզէ ճնշում բանեցնել Հիպուլլային վրայ, նկատելի առնելով որ տասնմէկ հոգին շիիթ են, եւ անոնց բարեկեցութեան անմիջական պատասխանատուն կը նկատուի Հիզպուլլան: Իսկ Հիզպուլլային մօտիկ Ալ Միքտատ աւատախումբը, վերջին ընթացքին առեւանգեց աւելի քան քառասուն սուրիացիներ եւ երկու թուրքիացի, փոխանակելու համար տասնմէկին հետ: Նման աւատախումբեր, ընդհանրապէս նաեւ տոհմախումբեր, միշտ պատրաստ են քաղաքական դեր խաղալ եթէ իրենց առիթը տրուի աւելի բարձր հեղինակութիւններէ: Սուրիոյ մէջ ալ, նման խմբաւորմներ են որ ողնայարը կը կազմեն յեղափոխութեան... ճիշդ է որ Հալէպի եւ Դամասկոսի մէջ կռուողները մեծ մասամբ օտար վարձկաններ են, բայց գիւղերուն տէրերը, եւ փոքր քաղաքներուն պահակները նման խումբերն են, որ ի յայտ եկած են, եւ զօրացած են կենդրոնական իշխանութեան նուազեցումով, իսկ Լիբանանի մէջ, ուր կեդրոնական իշխանութիւնը միշտ տկար է, նման խմբաւորումներ միշտ վայելած են իրենց երազած դրախտի պայմանները: Առեւանգումի լեզուէն զատ, կողմերը կը խօսին նաեւ պայթումներու լեզուով: Եթէ ուղղակի պայթում մը կը միտի անմիջական հարուած հասցնել տուեալ կողմին, ապա մօտակայ պայթում մը կրնայ զգուշացման ազդանշան ըլլալ: Երեւի ճիշդ այս իմաստով է որ պէտք է հասկնալ Հալէպի չորս եկեղեցիներու մօտ, Հայ Առաքելական, Լատին, Յոյն Առաքելական եւ Հայ Աւետարանական եկեղեցիներէն հարիւրական մեթրով հեռաւորութիւններու վրայ պայթած ռումբերը: Թերեւս այս ռումբերը ըլլան վարչակարգին կողմէ զետեղուած քրիստոնեաներուն վախցնելու համար, թերեւս ալ ապստամբներուն կողմէ դրուած ըլլան խուճապ յառաջացնելու համար, ո՞վ կրնայ ճիշդ գիտնալ թէ ինչը ինչ կը նշանակէ: Խուճապը որո՞ւն գործին կը ծառայէ: Եթէ մէկ կողմէն վարչակարգը կ'ուզէ քաղաքականացնել ժողովուրդը, քառասուն տարի ապաքաղաքականացնելէն ետք, միւս կողմէն ալ ուշադիր է որ այս քաղաքականացումը իր դէմը չլարուի յանկարծ, ինչպէս որ ապստամբները ուշադիր են որ ժողովուրդին ատելութիւնը չլարեն իրենց դէմ, եւ այդ տպաւորութիւնը չստեղծեն որ պատերազմին բոլոր չարիքներուն մեղաւորը իրենք են: Վարչակարգը կը փորձէ դիմացիներուն խաղը խաղալ արեւմտեան լրագրողները հրաւիրելով կանոնաւոր բանակի գիծերուն մէջ, ինչպէս Ռոպէրթ Ֆիսքը, եւ միւս կողմէն ժողովուրդին կը փորձէ համոզել թէ ինքն է տակաւին տէրն ու տիրականը երկրին: Ապստամբները կը փորձեն Արեւմտեան երկիրներու նեցուկն ու նիւթական օժանդակութիւնը շահիլ գետնի վրայ յառաջխաղացք ցոյց տալով, յայտարարելով որ Հալէպի վաթսուն տոկոսը իրենց հակակշռին տակ է, եւ միւս կողմէն կը փորձեն իրենց նետածը բռնել ու գոնէ այդ «վաթսուն»-ը ձեւականօրէն պահել: Մէկ խօսքով, սակաւ տեղեկատուութեան պայմաններու տակ, առեւանգումի, պայթումներու եւ փրօփականտայի լեզուն է որ ծանր կը կշռէ, ժամանակի խաղն է որ կը խաղան կողմերը, ո՞վ պիտի մեռնի արիւնահոսութենէն: Վահագն Քէշիշեան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 23, 2012 Report Share Posted August 23, 2012 Սիրիայի Գաղտնի սպասարկության սպան խոստանում է պաշտպանել հայկական շրջանները Վերջին օրերին Սիրիայի Հալեպ քաղաքից ստացված տեղեկությունները հիրավի ցնցող էին: Ժամերի ընթացքում միջազգային լրահոսը իրարամերժ տեղեկություններ էր հաղորդում, թե առավոտյան հայկական և քրիստոնեական շրջաններն անցել են սիրիական ազատբանակայինների հսկողության տակ, ապա սիրիական տեղական հեռուստաալիքները և կառավարական լրատվամիջոցները նշում էին, որ Թլել և Ջդայդե շրջանները, որոնք հայկական թաղամասեր չեն, այլ արաբ քրիստոնեական, որտեղ սակայն կենտրոնացած են Հայ Առաքելական Բերիո թեմի և Հալեպի Հայ Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, այլևս անցել են Սիրիայի կանոնավոր բանակի վերահսկողության տակ: Րոպեներ անց այս լուրերը հերքում էին Հայաստան նույն օրը ժամանած հայերը: Մի խոսքով, մենք հասկացանք, թե Հայաստանի համար, որքան նուրբ եւ կարևորություն ներկայացնող խնդիր է դարձել սիրիական ճգնաժամը և սիրիահայ գաղութի ճակատագիրը: Մեր հերթական նկարահանումը կատարել ենք Հալեպ քաղաքի հայկական թաղերում, ուր պաշտպանություն են իրականացնող հայ և արաբ զինվորականներ: Սիրիայի գաղտնի սպասարկության ներկայացուցչի հետ մեր զրույցը շատ երկար ու հետաքրքրական էր: Հալեպի պատերազմի սկզբնավորումից ի վեր, նա ստանձնել է Հալեպի Սիրիայի կանոնավոր բանակի առավելապես հայկական շրջանների պաշտպանության հարցերի պատասխանատվությունը. Իսկ հալեպահայ մեր մյուս հայրենակցի համոզմամբ, սիրիահայերը, որոնք ավանդաբար եղել են Սիրիայի կառավարության հետ, երկրի համար այս դժվար օրերին պետք է իրենց զորակցությունը հայտնեն Ասադի իշխանությանը և զինված միանան կանոնավոր բանակի ուժերին և պաշտպանեն ոչ միայն հայկական այլև քրիստոնեական շրջանները: Հայկական սփյուռքի մայրաքաղաքի` Հալեպի ճակատագիրը մնում է անորոշության մեջ, մեր հազարավոր հայրենակիցների անվտանգությունը մնում է օդից կախված եթե համայնքն այս դժնդակ օրերին իր որոշումների մեջ մնա մեն-մենակ` առանց Հայաստանից անհրաժեշտ խորհրդատվական և մասնագիտական աջակցության: Օգնությունը պետք է տեղ հասնի ժամ առաջ` առանց սիրիահայ համայնքից ՍՈՍ հնչեցնելու: 23:30 Մերձավոր Արևելք | Հինգշաբթի 23.08 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted August 28, 2012 Report Share Posted August 28, 2012 THE BIG LIE: TRADITIONAL ARMENIAN ORGANIZATIONS OF ALEPPO HAVE "FLOWN THE COOP"By Saghatel Basil http://hetq.am/eng/opinion/17836/the-big-lie-traditional-armenian-organizations-of-aleppo-have-flown-the-coop.html00:49, August 27, 2012 "I am amazed that nothing no longer amazes me..." Artour Meschyan Every year at around this time, Armenian from Aleppo make a massvoluntary exodus to the village of Kessab. Of course many would go for the religious holiday of Asdvadzadzin (theAssumption of the Mother of God - "Verapokhoum") and the blessing ofthe grapes. There are also the scouts who go for their summer campingevents and marches. In a word, all the Armenians of Aleppo, young and old, rich and not sowealthy, would pack their bags to spend time in the historic Armenianvillage of Kessab by the Mediterranean. I have remained in Aleppo as I write these lines. While I am walking the streets I have for years, I don't see thesame faces strolling around. It's as if the place is deserted. Someare staying in their homes behind locked doors. Others have left forYerevan, Beirut. The wealthier have left for points more distant. This year, no one has gone to Kessab. Those who have stayed behind in Aleppo have no money to go anywhereelse or don't have relatives with whom to stay elsewhere. Some stay based on the principle, "I was born here and her is whereI'll die if need be." Many of those who have stayed declare that they will remain untilforced to leave. "This is my city and no one has the right to tellme to leave," is what they profess. So, there are many reasons why those who remain in Aleppo chooseto do so. Those who have left, however, are united by the need forsafety and security. There is no right and wrong in this equation. The only thing I dolament is that Haleb, this very prominent "mother" community, withits leaders and political parties, is suddenly being emptied and onthe decline. For decades, our organizations have preached about "hayabahbanoum";the need to stay Armenian. They have worn down future generations withtheir inane combat exercises but have never fomented relations withother local groups. They have called others traitors in the beliefthat they are the best of the bunch - much better organized and noble. But when the time came to put that so-called power and organizationinto practical use, nobody was left to do so. They all ran and lefta void behind. What a scandal on all levels. Their place was filled by individuals and groups we always ridiculed. They have proved to be more visionary and organized than thetraditional Armenian organizations. What a pity...Once I read that it was difficult to tell a lie, butthat telling a lie was easier than listening to one. Today, I can say I have experienced these words on my very flesh. It'struly a pity. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2012 Report Share Posted August 29, 2012 Armenian family killed in Syria fighting http://media.pn.am/media/issue/120/880/photo/120880.jpgAugust 29, 2012 - 17:28 AMTPanARMENIAN.Net - An Armenian family was killed in Syria fighting in Damascus, Aztag daily correspondent reported from Syria’s capital. The dead bodies of the six members of the family were discovered Wednesday, Aug 29 in a mosque. In conversation with the founder of “Outreach to Syrian Armenians” Facebook page Anahit Adamyan, sources in Damascus neither confirmed, nor denied the information over lack of identity verification. Three Armenians were killed under unknown circumstances Tuesday evening in an Armenian neighborhood of the Syrian capital, Damascus, The victims were identified as Bedros Mattosian, 49. Kevork Matossian, 46, and 22-year-old Levon Bedros Matossian. As Syrian Armenians told Ms. Adamyan by phone, the dead bodies were still in Damascus streets due to ongoing battles. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2012 Report Share Posted August 29, 2012 ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ... Դեպորտ արված սիրիահայ ընտանիքի անդամ eMedia.am, 29.08.2012 | Դա մեր ազգն ա: Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է: Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները: Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ: (Օդանավակայանի հայ գերիների) մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը`9 ամսեկան:Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ և օդափոխիչից մրսած (իհարկե բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք և երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել): Ասեմ նաև, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում, Հագոբ և Հարութ Հենդյանները: Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն և գումար է ուղարկել իր ազգին: Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրսէ Ժան Հանդեյանը Սիրիայում հայակական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է 5000$ (իմ խոսքերը չեն կարող հերքվել, քանի որ դեսպանատներում գրված են):մեր ուզածը ընդամենը վիզա հատկացնելն էր, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել, փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք:Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս... Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել: Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ:Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել: Ուղղակի սրտացավով ասում եմ, ՈՉ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ԻՆՉՔԱՆ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ օգնություն են արել (հայակական դեսպանատան միջոցով) ու ՄԻՇՏ: Թուրքիայից են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում: Թուրքը, որ թուրք ա, իրոք ավելի մարդկային է եղել իրանց հետ, իմանալով, որ հայ են, քան մեր հայաստանցիք:Այս բառերը գրելիս ինձ աերոպորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած ա դեպի Իստանբուլ վաղը, ու առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար: 1400 եվրո: Իրանց ներսի աշխատողներն ասել են հա ձեր ախպերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք... ՀԱՅ ԱԶԳ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ.... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2012 Report Share Posted August 29, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2012 Report Share Posted August 29, 2012 Հայաստանն «Իսրայել» է խաղում սիրիահայերի հետ. ճկուն լուծումներ ընդունելու անկարողությունը eMedia.am, 29.08.2012 | Հայաստանը սիրիահայերին ապաստան տրամադրելու որոշումը, կարծես թե, ընդունել է հետևյալ սկզբունքով. տեսնենք, ինչ է արվել դրսում, վերցնենք ու շփ–թփ կիրառել սկսենք։ Եվ ահա, Սիրիայից ժամանած ընտանիքը, որտեղ մայրը հայ է, հայրը՝ ոչ, կարող է «դեպորտ» արվի Հայաստանից։ Ընտանիքի երեխաները չունեն հայկական եկեղեցում մկրտությունը փաստող թղթեր և, քանի որ հայրն արաբ է, արաբ են համարվում։ Նույն եկեղեցում կնքված լինելու պայմանը, ենթադրում եմ, «սովորել ենք» հրեաներից։ Իսրայելն իրոք, խոշոր հաշվով, պետություն է հուդայական հրեաների համար։ Սակայն մայրական գծով հրեա, հուդայական լինելու և մի շարք այլ պահանջները գործում են սովորական, բնականոն պայմաններում։ Երբ թե պետությունը, թե ենթադրյալ ներգաղթյալը թղթեր հավաքելու, կրոնական ծիսակատարումներ անցնելու և այլ գործողությունների համար բավարար ժամանակ ունեն։ 1990–ականներին Աբխազիայի պատերազմի ժամանակ իսրայելական ինքնաթիռը վայրէջք կատարեց Սուխումիի ռմբակոծվող օդանավակայանում ու տարավ իր հետ հրեաներին՝ թքած ունենալով, աթեիստ են նրանք, թե ծիսական թլպատումն անցած հավատացյալ։ Իսկ մենք ռմբակոծվող Հալեպից փախչող հայրենակիցներից հայկական եկեղեցում մկրտության թուղթ ենք պահանջվում։ Ինչու՞ մենք որոշեցինք, որ հայը պիտի պարտադիր մկրտված լինի եկեղեցում։ Եթե ծնողներս կոմունիստ են և աթեիստ, նրանք հա՞յ չեն։ Եթե նրանք կնքվելու հարցը թողել են իմ հայեցողությանը, ես հա՞յ չեմ։ եթե ես, վերջին հաշվով, կաթոլիկ եմ, ուղղափառ, կամ մահմեդական, ես հա՞յ չեմ։ Բնականաբար, հասկանալի է նաև, որ պետությունը չի կարող դռները բացել բոլորի համար, քանի որ «սիրիահայ» անվան տակ Հայաստան կարող է գալ ով ասես։ Անվտանգության առաջնային հարց կա; Բայց դժվա՞ր է արդյոք այդ մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրել ու սկսել պարզել իրենց ինքնությունը՝ 50 ժամ օդանավակայանում պահելու փոխարեն։ Եթե պարզվի, որ նրանք հայ չեն, կամ Հայաստան են ներգաղթել չարադիտական նպատակներով, արտաքսել նրանց երբեք էլ ուշ չի։ Հ.Գ. Պատկերացնենք, որ ԱՄՆ–ում, Աստված հեռու, քաղաքացիական պատերազմ է սկսվում։ Եթե Դավիթ Յանը՝ «ԱՅԲ» դպրոցի գլխավոր հովանավորն ու աշխարհահռչակ ABBY Lingvo ընկերության հիմնադիրը, Հայաստան ներգաղթել փորձի, նրան, հնարավոր է, «դեպորտ» անեն, որովհետև մայրը հայ է, հայրը՝ չինացի։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2012 Report Share Posted August 29, 2012 Ադրբեջանը 500 հազար եվրո օժանդակություն է հատկացրել Սիրիայի ապստամբներին eMedia.am, 29.08.2012 |Ադրբեջանն ընդառաջելով Անկարայի առաջարկին 500 հազար եվրո օժանդակություն է հատկացրել Սիրիայի ապստամբներին: Այս մասին տեղեկացնում է իրանական «Առան» լրատվական գործակալությունը՝ հղում տալով թուրքական աղբյուրներին։ «Առան»-ի համաձայն՝ Թուրք պետական այրերը «սիրիահայերին Ղարաբաղ տեղափոխելու ենթադրյալ հայկական ծրագրին» ի պատասխան Բաքվի իշխանավորներին համոզել են ֆինանսապես օժանդակել Բաշար Ասադի հակառակորդներին: Բաքվի նախապայմանը եղել է այն, որպեսզի օժանդակությունը գաղտնի մնա, որի պատճառով էլ դա փոխանցվել է Թուրքիայի միջնորդությամբ: Հիշեցնենք, ադրբեջանական մամուլը վերջին շաբաթներում անընդհատ խոսում էր «Հայաստանի կողմից սիրիահայերին Ղարաբաղ տեղափոխելու» ենթադրյալ ծրագրի մասին: «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 29.08.2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2012 Report Share Posted August 29, 2012 ughaki chem haskanum asenq kerk griqoryan@ mayr@ hye che, xoqi orinak . yete hima hasyatan gna aprelu iren el chen @endunelu ?? azerin kes milyon apstambneri k@ta.. isk menq mutqi vosa el chenq ta ?? ov enq menq ?? moratseq te ov enq yeghel... bayst mi teseq te inch enq darstel... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted August 30, 2012 Report Share Posted August 30, 2012 I know of some Assyrian families, who live as if they were Armenians. ARMENIAN NSS GAVE CLARIFICATIONS ABOUT THE ISSUE OF NOT GIVING ENTRY PERMISSION TO SYRIAN CITIZENS ARMENPRESS30 August, 2012YEREVAN YEREVAN, AUGUST 30, ARMENPRESS: Some days ago there was spreadinformation in the media according to which in "Zvartnots" airport afamily of Syrian Armenians which arrived by Istanbul-Yerevan flighthad not been permitted to enter Armenia. On that occasion "Armenpress"asked for clarification form the head of press center of NationalSecurity Service of the Republic of Armenia Artsvin Baghramyan. "Above-mentioned people in reality have Assyrian origin and tried tocross Armenian state border without necessary documents and properpermission. They had the aim to use the territory of the Republicof Armenia as a transit zone and with the help of illegal migrationorganizer to leave for a third country. While arriving in Armeniatheir attempt to leave for Europe from Istanbul did not have success. Above-mentioned citizens of Syria were returned by Yerevan-Istanbulflight to destination country - Turkey" said Baghramyan. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted August 30, 2012 Report Share Posted August 30, 2012 GOVERNMENT EXEMPTED SYRIAN ARMENIANS FROM VISA AND SHELTER STATUS EXTENSION FEES ARMENPRESS30 August, 2012YEREVAN YEREVAN, AUGUST 30, ARMENPRESS: Currently Homeland residing Syriancitizens of Armenian descent, whose visa and shelter status has expiredwill be exempted from state fees and fines. Armenian government inits August 30 session favored the suggestions to make amendments toState Tax law which will be later on introduced to National Assemblyapproval. "Our compatriots just cannot maintain formal procedures when emergencysituations are being created continuously, reportedly we have releasethem from fees, fines and are creating more favorable conditionsaimed at easing their task staying in the Homeland" Armenian PrimeMinister Tigran Sargsyan stated, Armenpress reports. In the words of Armenian Diaspora Minister Hranush Hakobyan thenecessity of this decision arose due the expire of Syrian Armeniansvisa and shelter status terms." The law stipulates 500 AMD for visaprolong, and accordingly 105-140 AMD for shelter acquire status. Bythe instruction of the President the issue was envisaged with thehead of the Executive Body. In accordance to the decision the feepertain to visa and shelter status should be excused" Hakobyan noted. Over 1900 Syrian Armenians have arrived Armenia due to lasting tenseclashes in Syria. 47 families consisting of 91 members have appliedto migration service of Armenia in order to get shelter and already20 families are already provided with habitations. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted August 30, 2012 Report Share Posted August 30, 2012 AAE CONCERNED WITH THE DANGERS THREATENING THE PEACEFUL CHRISTIAN POPULATION OF SYRIA armradio.am30.08.2012 12:17 The Assembly of the Armenians of Europe issued an appeal to thePresident of the European Parliament, the High Representative ofthe European Union for Foreign Affairs and Security Policy, and theEuropean Commission. "The arms and ammunition that Turkey provides abundantly to theopposition forces in the Syrian crisis are passing very easily in thehands of extremist fundamentalist elements that have entered Syriafrom other countries. This fact is a cause of deep concern amongstthe Christian minorities of Syria. The threatening declarations against Armenians and members ofother Christian minorities in Syria, that coincide with informationconcerning violent acts, demonstrate the seriousness of the situation. The Assembly of the Armenians of Europe expresses its concern forthe dangers threatening the life and the well being of the unarmedand peaceful Christian population of Syria and declares: The present Turkish government, heir of the Ottoman government that wasresponsible for the genocide of the Armenians and their forced exilefrom their ancestral lands, is continuing the traditional racist policyof all Turkish governments and will be held immediately responsiblefor any undesirable violation of the rights of the Armenian and otherChristian minorities of Syria. We warn the Turkish government asto the results of their policies and we call them to stop fomentingreligious hatred and passions in Syria. We appeal to the President of the European Parliament, Mr. MartinSchulz, to the High Representative of the European Union for ForeignAffairs and Security Policy, Ms Catherine Ashton and the EuropeanCommission to adopt immediate measures in order to prevent the dangersthat threaten the Armenian and other Christian communities of Syria,dangers that are sometimes caused by the direct or indirect policiesof a number of European governments. We also appeal to the General Secretary of the United Nations, Mr. BanKi Moun, to adopt the proper measures in order to put an end to thedangerous Turkish policy of arming extremist elements in Syria. The Assembly of the Armenians of Europe expresses its solidarityto all the efforts of the UN officials to stop the further loss ofhuman lives, to care for the thousands of refugees and to promote apeaceful solution of the crisis." Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted August 30, 2012 Report Share Posted August 30, 2012 ROBERT FISK: THE SYRIAN ARMY IS FAR FROM SQUEAKY CLEAN http://www.belfasttelegraph.co.uk/opinion/columnists/robert-fisk/robert-fisk-the-syrian-army-is-far-from-squeaky-clean-16202786.htmlMonday, 27 August 2012 Every day, a new massacre is reported in Syria. Yesterday, it wasDaraya. Slaughter by Syrian troops, according to those opposed toBashar al-Assad. Slaughter by Bashar's "terrorist" opponents, theSyrian army said, producing the wife of a soldier whom they said hadbeen shot and left for dead in a Daraya graveyard. Of course, all armies want to stay clean. All that gold braid, allthose battle honours, all that parade-ground semper fi. Thank God forOur Boys. Trouble is that when they go to war, armies ally themselvesto the most unsavoury militias, gunmen, reservists, killers and massmurderers, often local vigilante groups who invariably contaminatethe men in smart uniforms and high falutin' traditions, until thegenerals and colonels have to re-invent themselves and their history. Take the Syrian army. It kills civilians but claims to take every careto avoid "collateral damage". The Israelis say the same. The Brits saythe same, the Americans and French. And of course, when an insurgentgroup - the Free Syrian Army or Salafists - set up positions in thecities and towns of Syria, government forces open fire on them, killcivilians, thousands of refugees cross the border and CNN reports -as it did on Friday night - that refugees cursed Bashar al-Assad asthey fled their homes. And I cannot forget how Al Jazeera, loathed by Bashar now as it wasonce hated by Saddam, came back from Basra in 2003 with terrifyingfootage of dead and wounded Iraqi women and children who had beenshredded by British artillery firing at the Iraqi army. And we don'tneed to mention all those Afghan wedding parties and innocent tribalvillages pulverised by US gunfire and jets and drones. The Syrian military, whether it admits it or not - and I'm not happywith the replies I got from Syrian officers on the subject lastweek - work with the shabiha (or "village defenders" as one soldiercalled them), who are a murderous, largely Alawite rabble who haveslaughtered hundreds of Sunni civilians. Maybe the InternationalCourt in the Hague will one day name Syrian soldiers responsible forsuch crimes - be sure they won't touch the West's warriors - but itwill be impossible for the Syrian army to write the shabiha out ofthe history of their war against the "terrorists", "armed groups",Free Syria Army and al-Qa'ida. The attempted disconnect has already begun. Syrian troops are fightingat the request of their people to defend their country. The shabihahave nothing to do with them. And I have to say - and no, yet again,I am not comparing Bashar with Hitler or the Syrian conflict with theSecond World War - that the German Wehrmacht tried to play the samenarrative game in 1944 and 1945 and, then, in a much bigger way, inpost-war Europe. The disciplined lads of the Wehrmacht never indulgedin war crimes or genocide against the Jews in Russia, Ukraine orthe Baltic states or Poland or Yugoslavia. No, it was those damnedSS criminals or the Einsatzgruppen or the Ukrainian militia or theLithuanian paramilitary police or the proto-Nazi Ustashe who besmirchedthe good name of Germany. Bulls***, of course, though German historianswho set out to prove the criminality of the Wehrmacht still face abuse. The Vichy French army tried to clean its claws by claiming that allatrocities were committed by the "Milice", while the Italians blamedit all on the Germans. The Americans used the vilest criminal gangsin Vietnam, the French used colonial troops to massacre insurgentsin Algeria. The Brits tolerated the B Specials in Northern Irelanduntil they invented the Ulster Defence Regiment (UDR), which gotcontaminated by sectarian killings and was disbanded. No, the UDR wassqueaky clean compared to the Germans. But at the height of their Iraqioccupation war, the Americans were paying Sunni "neighbourhood guards"to liquidate their Shia enemies, and paying thug-like reservists -along with quite a few professionals - to torture their prisonersin Abu Ghraib. And then there is Israel - forced to grovel whentheir own Lebanese Phalangist militia slaughtered 1,700 Palestiniansin 1982. Their equally vicious South Lebanon Army militia torturedprisoners with electricity in the Khiam prison inside Israel's occupiedzone in southern Lebanon. Of course, war stains all who take part in it. Wellington's men in thePeninsula Wars could no more prevent their Spanish guerrilla alliescommitting atrocities than the Brits and Americans could preventtheir Soviet allies raping five million German women in 1945. Didn't the Turkish army use its own version of the SS - along withKurdish militia - to help in the genocide of the Armenians in 1915? The Allies of the Second World War did their share of extrajudicialexecutions - though on nothing like the scale of their enemies - and,thanks to YouTube, our very own beloved Free Syria Army has actuallyadvertised its own murders in Syria. Chucking policemen off roofs andshooting shabiha to death after torturing them doesn't burnish thereputations of La Clinton or the messieurs Fabius and Hague. Keepingclean is a dirty business. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 30, 2012 Report Share Posted August 30, 2012 Բաց նամակ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին դեպորտ արված սիրիահայ ընտանիքի վերաբերյալ eMedia.am, 30.08.2012 | Հարգելի, պարոն Հակոբյան, մեծ ցավով կարդացի Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանի մեկնաբանությունը Զվարթնոց օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքին՝ մանկահասակ երեխանների հետ միասին, Թուրքիա վերդարաձնելու մասին: Պարոն Բաղրամյանը նշում է, որ ընտանիքը իրականում ազգությամբ ասորի է և փորձել են Հայաստան մուտք գործել առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: Եթե Սիրիայում պատերազմական դրություն չլիներ, հնարավոր է այս փաստարկները որոշակի չափով ընդունելի լիներ: Սակայն Հայաստանը այդ ընտանիքին հետ է ուղարկել Թուրքիա այնտեղից էլ հնարավոր պատերազմի գոտի՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը: Պարոն, Հակոբյան, մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, մեծ պատասխանատվություն ենք կրում մարդկության առաջ նրա համար, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի չենթարկվի, քանի որ ժամանակին մեր ազգին ենթարկել են նման վտանգի ու Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին առանց նախապայմանների մի շարք երկրներում ընդունել են: Ժամանակին Ֆրիտյով Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր: Համոզված եմ, որ նա երբեք չի մտածել, արդյո՞ք հայերը ներկայացնում են այն երկրի ժողովուրդը, որից հետագայում անձնագիր են ստանալու: Նաև համոզված եմ, որ մեր ժողովրդի ներկայացուցիչներին ընդունող երկրներում չեն մտածել, թե արդյոք մազապուրծ հայ ժողովրդի ներկայացուցիչները ուզում են տեղափոխվել երրորդ երկիր, թե՝ ոչ: Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում եմ՝ պետական մակարդակով այդ ընտանիքին օգնություն տրամադրել կամ Հայաստան վերադառնալու կամ իրենց ապագա կյանքը անվտանգ տեղ շարունակելու համար: ՇնորհակալությունՀարգանքներով՝ Արմեն Գրիգորյան«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 30, 2012 Report Share Posted August 30, 2012 menq ... srtabats.. hyuraser..... mer dur@ bolori araj bats e...... pastoren iynqan enq asel or menq el enq havatum te menq srtabats.. hyuraser..... mer dur@ bolori araj bats e... qrostonyain vayel.. araqini ... menak te iydpes chenq aprum... te partadir 3rd masi ankyuni porniknerits mekin pit amusnana / mi 2 yerexa tsrtken or iravunq unenan gone yerkir mtnelu / kam yerkrum mnalu... ye sindz xosum em karoiq chka lurj @enduneq... meka karmir kov@ ir kashin chi poxelu.. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.