Jump to content

Erebuni -=- Yerevan 2009


MosJan

Recommended Posts

Էրեբունի-Երևան.2791

 

Երևանն արդեն 2791 տարեկան է:

Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն <<Բ>> հնչյունը հայերենում հնչում է <<Վ>>: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդան գետի երկու ափերին` ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է` շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ: Քաղաքը վարչական սահմանով հարում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերին:

 

 

 

Միջոցառումներին կհետևեն նաև www.yerevan.am կայքով

 

 

http://www.yerevan.am/edfiles/images/10.10.09/camera_map.jpg Հոկտեմբերի 11-ին` <<Էրեբունի-Երևան.2791>> տոնակատարության օրը, մայրաքաղաքում անցկացվող միջոցառումներն աշխարհասփյուռ հայությանն ու հայաստանաբնակներին տեսանելի դարձնելու նպատակով Երևանի պաշտոնական համացանցային կայքում բացվել է <<Էրեբունի-Երևան>> ուղիղ միացում բաժինը:

Բաժնից օգտվողները առաջին անգամ հնարավորություն կունենան ուղիղ կապով, էլեկտրոնային քարտեզի օգնությամբ հետևել ոչ միայն այդ օրն անցկացվող բազմաբնույթ տոնական միջոցառումների ժամանակացույցին, այլև տեղեկանալ տոնի առիթով ժամանակավորապես փակ փողոցների մասին, դիտել քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված հանդիսությունները:

Քաղաքի փոքր կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տեղադրած 6 տեսախցիկներն ուղիղ միացմամբ կապահովեն Մոսկովյան պուրակում, Կասկադ համալիրում, Կարապի լճին հարակից տարածքում, Մաշտոց - Բուզանդ խաչմերուկում, Հանրապետության հրապարակում և Ռուսաստանի հրապարակում անցկացվելիք աննախադեպ տոնական միջոցառումների հեռարձակումը:

Link to comment
Share on other sites

 

Հին Երևան

 

 

 

http://www.yerevan.am/edfiles/images/Hin%20Yerevan/erebuni.jpg

 

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Էրեբունի-Երևանը 2791 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. <<Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնի երկրի, տերը Տուշպա քաղաքի>>:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ: Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

....1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:

 

http://www.yerevan.am/edfiles/images/Hin%20Yerevan/yerevan-old.jpg

 

Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ Գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:

Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել <<Վարդագույն քաղաք>>: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց:

1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

 

http://www.yerevan.am/edfiles/images/Hin%20Yerevan/yerevan-new.jpg

 

Մայրաքաղաքի մասին պատմական, գիտական և ճանաչողական բնույթի հնարավորինս շատ տեղեկատվություն մատուցելու նպատակով www.yerevan.am կայքի խմբագրությունը <<Հին Երևան>> խորագրի ներքո ընթերցողին է ներկայացնում Երևան քաղաքի պատմության թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա պատրաստված, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի <<Երևան. 7օր>> թերթի 2004-2009թթ. թողարկումներում տեղ գտած հրապարակումների շարքը: Հուսով ենք` դրանք կօգնեն ձեզ համակողմանի պատկերացում կազմել մեր բազմադարյա մայրաքաղաքի պատմության մի շարք ուշագրավ դրվագների մասին:

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...