MosJan Posted July 2, 2009 Report Share Posted July 2, 2009 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 2, 2009 Author Report Share Posted July 2, 2009 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 2, 2009 Author Report Share Posted July 2, 2009 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 2, 2009 Author Report Share Posted July 2, 2009 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 2, 2009 Author Report Share Posted July 2, 2009 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Em Posted February 24, 2011 Report Share Posted February 24, 2011 (edited) Արթուր ՄԵՍՉՅԱՆ. Ամենից շատ վախենում եմ պարապ մարդուց /templates/ja_teline/images/printButton.png Հասարակոււթյուն Հեղինակ` Մարինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ /images/stories/N169/10pageMeschyan.jpgՄատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ, սիրված երաժիշտ Արթուր Մեսչյանի հետ հանդիպումը կայացավ անսպասելիորեն: Քանի որ նախապես հրաժարվել էր` տպագիր մամուլին հարցազրույց չտալու պատճառաբանությամբ, ես որոշեցի հանդիպել Մատենադարանի նոր մասնաշենքը կառուցող«Ալբերտ Կարախանյան և որդիներե շինարարական կազմակերպության ղեկավարի հետ` պարզելու` ինչպե՞ս է ընթանում շինարարությունը: Ալբերտը հազիվ էր սկսել ծանոթացնել աշխատանքներին, երբ շինհրապարակում հայտնվեց ինքը` Արթուր Մեսչյանը: Ինչպես ասում են` բարևեց ու կրակն ընկավ: Փոխադարձ թախանձանքներին (ես իրեն էի համոզում, որ պատասխանի իմ հարցերին, ինքն ինձ, որ«ձեռ քաշեմե իրենից), արվեստագետը տեղի տվեց` միայն մեկ հարցի պատասխանելու կեսկատակ-կեսլուրջ ժլատ պայմանով: Ես իհարկե հետո համոզվեցի, որ դա ոչ թե քմահաճույք է կամ ինքնագնահատանքի ձև, այլ պարզապես ինքնանվիրումով աշխատող մտավորականի, համեստագույն մարդու վարքագիծ, ով պարզապես չի ուզում, որ իրեն խանգարեն և ընդհատեն: Կներեք, հարգելի պարոն Մեսչյան, բայց ես էլ իմ գործն եմ անում, գուցեև` ոչ այնքան կարևոր: - Ի տարբերություն մտավորական և ոչմտավորական անվանյալների (այդպես եմ ասում, քանի որ այդ բառի իմաստը չեմ հասկանում), ես սարսափելի չեմ սիրում խոսել: Ինչո՞ւ. այսքան տարի խոսում ենք, ու գրեթե ոչինչ չենք անում: Եկեք սուս մնանք ու գործ անենք: - Համաձայն եմ, բայց դուք աշխատում եք, ընդ որում ազգային մեծ գործ եք անում: Պատմեք, խնդրում եմ, Մատենադարանի կառուցվող մասնաշենքի մասին: - Դա` ուրիշ: Շատ գրագետ կառույց է: Նախատեսված էր կառուցել այնպես, որ քաղաքի ոչ մի կետից չերևա: Նպատակը մեկն էր` գլխավոր մասնաշենքի հետ չմրցել: Գլխավորն այդպիսին էլ պետք է մնա, իսկ նորը կլինի նրա սահուն, փափուկ շարունակությունը: Այն միայն պոլիտեխնիկի բակից է տեսանելի: - Ի դեպ` պոլիտեխնիկի մասին. մի առիթով դուք ասել եք` իսկական տղամարդը պիտի պոլիտեխնիկն ավարտի: - Անպայման: Ընդ որում լավ սովորի: Ես որ նախագահ լինեի, այդպիսի հրաման կտայի, որ հայ տղամարդկանց մեծամասնությունը պոլիտեխնիկում սովորեն, գոնե պետական և քաղաքական գործիչները: - Ինչո՞ւ: - Այդ դեպքում ահագին սխալներ թույլ չէինք տա, տղամարդը մինչև գիշերն անքուն գծագիր չգծի, ես նրան չեմ հավատում` ինչ թեմայից էլ խոսի` գիտությունից, փիլիսոփայությունից, թե քաղաքականությունից: Ճարտարագիտական կրթությունը զարգացնում է ռացիոնալ մտածողությունը: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Հարց տվեք ինձ: - Ահա, տեսնո՞ւմ ես, իսկ քիչ առաջ չէիր ուզում,- խոսակցությանը ժպտալով միջամտում է շինարարության ղեկավար Ալբերտ Կարախանյանը: - Պարոն Մեսչյան, ո՞ր թվականից եք սկսել նախագծային աշխատանքները: - 1987 թ. որոշվեց, որ կցակառույց պիտի արվի, բայց դա նախագծային համեստ առաջադրանք էր, քանի որ ֆինանսավորման խնդիր կար: Շինարարության մի մասը` կամարաշար հատվածը, կառուցեցինք խորհրդային տարիներին, սակայն երկրաշարժի հետևանքով աշխատանքներն ընդհատվեցին: - Իսկ ինչպե՞ս ստացաք երկրորդ առաջարկը, որքան գիտեմ` դուք այդ ժամանակ ԱՄՆ-ում էիք: - Ի դեպ երբ ինձ առաջարկեցին, կարծում էին` Բոստոնում եմ, բայց արդեն վերադարձել էի: - Այսինքն ձեր վերադարձը համընկավ առաջարկի հե՞տ: /images/stories/N169/10%20page%20Meschyan1.jpg- Սա թերևս իմ կյանքի երջանիկ համընկնումներից մեկն էր: - Այս հանդիպումն էլ իմ կյանքի երջանիկ համընկնումներից է... Հայաստանում սա ձեր ո՞րերորդ նախագիծն է: - Չորրորդ, իսկ իմ կյանքի 11-րդ կառույցն է: Սրանով ես ինձ բավարարված և կայացած եմ զգում: Եթե շարունակվի այնպես, ինչպես մենք ենք ուզում, սա կլինի դարի գլուխգործոց, գլուխ չեմ գովում, իսկապես և ճարտարագիտական, և կառուցման որակի տեսանկյուններից յուրահատուկ շենք է, ընդ որում, ոչ միայն Հայաստանի սահմաններում: Վերջերս մի իտալացի էր եկել, ապշել էր` այս ամենը տեսնելով: Սա արժեք է, որն արդեն ազգային պատկանելություն չունի: Ընդ որում մի մարդու աշխատանք չէ, այս գործին լծված է 400 մարդ` այդ թվում վարպետներ և բանվորներ, որոնց մասին չգիտես ինչու, վերջին ժամանակներս մոռանում ենք: Եվ կարիք չկա անընդհատ շեշտելու, թե Հայաստանում լավ վարպետներ չկան, վստահորեն ասում եմ` լավ շինարար-վարպետներ այսօր կան և այն էլ շատ, պարզապես պետք է նրանց գործ տալ և լավ վարձատրել: Շենք կառուցելը, շինարարության արժևորումը Հայաստանում շատ թերի են: Հավաքվում են մարդիկ` շինարարներ, արժեք են ստեղծում, տուն են պահում: Վերջին տարիներին Երևանում այսքան շինարարություն է կատարվել, վարպետի, բանվորի, շինարարի մասին ինչքա՞ն ենք լրատվամիջոցներում կարդացել... Ի՞նչ են ցուցադրում հեռուստատեսությամբ, երգեր` լավ կամ վատ, ապա` որտեղ ում են ծեծել կամ սպանել, քանի տուն են կողոպտել և... սերիալներ: Կարծես շինարարական արժեքը Հայաստանում գոյություն չունի: Ախր շենք կառուցելը մարդկային միջավայր կառուցել է, այն, ինչ մենք անում ենք, միայն շենքը չէ, աշխատող մարդիկ են` իրենց ճակատագրերով, իրենց հպարտությամբ, որ մասնակից են ինչ-որ արժեքի ստեղծման: Նրանք պիտի լինեն առաջին տեղում, ավելի իմաստավոր և կարևոր կլինի նրանց պատմածն իրենց աշխատանքի մասին, քան իմ փիլիսոփայական մտքերը: Ինձ շատ է հուզում և մտահոգում, որ իրական արժեքների մասին այսօր Հայաստանում չի խոսվում, էկրանն ու թերթերը լցնում ենք միայն վատ բաներով: Թերթերը բացում ես` ուզում ես կախվել, այնպիսի տպավորություն է, որ կյանքը կանգ է առել, ոչ շենք է կառուցվում, ոչ երեխա է ծնվում, ամեն ինչ շատ վատ է, գնացեք կախվեք: Այդ կարծրատիպը խախտելու համար պետք է շփվեք այն մարդկանց հետ, ովքեր արժեք են ստեղծում, ովքեր«մեյդանումե չեն, այլ առավոտյան սուս ու փուս արթնանում են, գալիս գործի, երեկոյան մթան հետ տուն վերադառնում, լվացվում են, երեխեքին կերակրում, պառկում քնելու: Կարգին մարդիկ նրանք են: Իսկ ես գծողներից եմ: - Նոր մասնաշենքն ի՞նչ բաժիններից է բաղկացած լինելու: - Մենք Մատենադարանի համար պետք է ապահովենք երկու գործառույթ` հարմարավետություն և ապահովություն: Ապահովությունը ստեղծվելու է երեքհարկանի բունկերի միջոցով, որն ունի աստիճանավանդակ և վերելակ: Բունկերն ունի ներքին ընթերցասրահ` այն գրքերի համար, որոնք ոչ մի դեպքում այնտեղից չպետք է դուրս տարվեն: Բայց վիրտուալ մատենադարանը, որի սերվերը գտնվում է բունկերում, հնարավորություն կտա ուսումնասիրել մատյանների վիրտուալ տարբերակները: Ապա գրապահարաններն են` 30000 գրքի համար: Միջանցքի վերջում գտնվում է«մատուռըե` ապակե դռնով, որտեղ պետք է պահպանվի Սուրբ գիրքը, ի դեպ այն պետք է հանվի նախագահների երդման արարողության ժամանակ: Ունենք տպագիր գրականության բաժին, մամուլի բաժին: Իհարկե ամենակարևոր բլոկը ձեռագրատունն է, արխիվը, գիտաշխատողների սենյակները, վարչական մասը (նախկին մասնաշենքից տեղափոխվելու է այստեղ), համակարգչային և թվայնացման բաժինները, բավականին շքեղ ընթերցասրահ ունենք, 220 տեղանոց դահլիճ: Գիտահետազոտական ինստիտուտի դասական տարբերակի ներքին կառուցվածքը բավականին գրագետ ձևով պահպանված է, ամենակարևորը` բավարարում է Մատենադարանի պահանջները, համենայնդեպս այն ծավալները, որոնք մենք ստեղծում ենք, առաջիկա 20 տարում Մատենադարանի բնականոն գործունեության համար բավարար կլինի: - Ինչո՞վ եք առաջնորդվել ճարտարապետական լուծումներ փնտրելիս: - Իմիջիայլոց 21-րդ դարի ճարտարապետական հնարքներն օգտագործելու մեծ գայթակղություն կար` բարձր, մեծ ապակիներ և այլն, բայց մտածեցի` ավելի ազնիվ և արդարացի կլինի, եթե ոչինչ չհնարեմ, այլ ուղղակի շարունակեմ գլխավոր մասնաշենքը: Ձևավորելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ սա համենայնդեպս թանգարան չէ, այլ ինստիտուտ: Գրքի նկատմամբ վերաբերմունքը պարտադրում է, որ ճարտապետական լուծումները լինեն համաչափ: Նախասրահի հատակը և գրանիտե սյուները նմանվելու են Զվարթնոց տաճարին: Ի դեպ շենքը իրականում չորս անգամ ավելի մեծ է, քան երևում է. երեք քառորդը մխրճված է ժայռերի մեջ: Դրանով մենք կրճատել ենք տեսողական ծավալը: - Ո՞րն է լինելու Մատենադարանի հին մասնաշենքի գործառույթը: - Մեր նպատակն է` ավելացնել ցուցասրահները, քանի որ դրանք շատ սահմանափակ են: Մատենադարանի հին մասնաշենքը կդառնա թանգարան-ցուցասրահ: - Ե՞րբ է նախատեսված շինարարության ավարտը: - Ոչ թե կարծում ենք կամ մտածում ենք, այլ բացումը միանշանակ լինելու է սեպտեմբերի 21-ին` Անկախության 20-ամյակի օրը: Կարծում եմ` սա ամենալուրջ ազգային օբյեկտն է, դարի կառույց, որն իսկապես կդառնա հայկական խորհրդանիշ: Ես ասում եմ ոչ թե ազգային սնափառությունից ելնելով, այլ անկանխակալ գնահատմամբ: - Ձեր հանդիսատեսն անհամբեր սպասում է, թե Մեսչյանը երբ է ավարտելու շինարարությունը, որ դարձյալ կիթառը վերցնի ձեռքը: Քանի որ գիտենք` շինարարությամբ զբաղվելու ժամանակ կիթառն ու երգը մի կողմ եք թողնում: - Մեսչյանն այլևս չի երգելու, նա գնալու է Անտառաշեն` ձի պահելու, իմիջիայլոց հանաք չեմ անում, ամենայն լրջությամբ եմ ասում: Էնքան երգող կա, թող երգեն, էլի: - Իսկ Մեսչյանն ինչի՞ց է վախենում: - Ամենից շատ վախենում եմ պարապ մարդուց, զբաղված մարդը ժամանակ չունի ցույցի գնալու, ժամանակ չունի բամբասելու, շենքի բակում նստելու և բողոքելով նարդի խաղալու: Ամեն ինչ սկսվում է նրանից, թե ինչ ենք անում այս կյանքում, ինչպես է սկսվում մեր օրը: Եկեք դա արժևորենք: Եթե դա արժևորես, ուրեմն և հայրենասեր կլինես, և մտավորական: Եթե դու մի բան ես անում` երկիրն էլ է ոտքի կանգնում: Կյանքը շատ պարզ է. աշխատում ես` լավ ես ապրում, չես աշխատում` վատ ես ապրում: Աշխատում ես` լավ քաղաքացի ես, ազգասեր ես, լավ ծնող ես: Edited February 24, 2011 by Em Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted February 25, 2011 Report Share Posted February 25, 2011 www.arthurmeschian.com --------------------------------------------- sa el Ruben Haghverdyani mtqi msxanq@ Meschyani masin. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted September 26, 2012 Report Share Posted September 26, 2012 ARTHUR MESCHYAN 21 09 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.