Arpa Posted July 12, 2008 Report Share Posted July 12, 2008 (edited) Hajis Zaahder@ chi moranas mej@ dnel. It reminds me the day, when, on th way back from Church, my daughter must hve been so hungry that she was naming all the delicacies, like lits, terev, khorovats, hum kufta and on, on top of which was "փոշի հաց/zahter hats". Now that she is 8 months pregnant I wonder if she still dreams of "zahter flavored icecream" ? Edited July 12, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 12, 2008 Report Share Posted July 12, 2008 Arpa Zahtar Phoshi e n@shanakum ??? te voroshaki buysi anun e ?? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 14, 2008 Author Report Share Posted July 14, 2008 -Մէջբերում ԺՀԼԲ բառարանից. Քաքար, իւղով տապակած կարկանդակ: Ճարտարապէս շարուած կային հազար բանդակներ եւ այլ քաղցրաւենիք քաքարներ (ՏԿ) : -Մէջբերում Արմատականից. Քաքար «մի տեսակ խմորեղէն, կարկանդակ»: = Ասորերէն kakārîthā «մեղրահաց», որի հետ նոյնն է երբր. քաղդ. Kikkār «կարկանդակ կամ ալիւրով խմորեղէն ինչ»: -Մէջբերում Արմատականից. Քաք «չոր հաց, պաքսիմատ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ Շնորհ. առկ. (ագռաւի հանելուկի մէջ). «Զետ ասորի երէց կարդայ, ուտէ չոր քաք ու թարխանայ»: ...նախ Շնորհալին ասորի երէցի հետ այսպիսի պիղծ համեմատութիւն չէր կարող անել, երկրորդ՝ որ յարադրեալ թարխանայ բառը նշանակում է «չորաթանի նման մի նիւթ, որով ապուր են շինում», եւ երրորդ՝ որ ունինք նաեւ՝ =պարսկերէն كاك «չոր ճաց, պաքսիմատ. 2. չորացած միս, ապուխտ», որից փոխարեալ է արաբ كعك ka‘k «պակսիմատ».: Իբն-ի Բատուտա ասում է որ Ափրիկէի ծովերի վրայ ճանապարհորդելիս ինքը ուտում էր միայն كعك و خبز xubz-un va ka‘k-un այն է «հաց եւ քաք», որ է «պակսիմատ»: Մինչեւ հիմա գործ ունենք ուրիշ լեզուներից փոխառեալ բառերի հետ, որոնք նշում են ուտելիքի տեսակ: Այժմ տեսնենք ի՞նչ է ասում Աճառեանը «մաքուր» հնդեւրոպական քաք բառի մասին, որ առանձին բառ է, եւ չի առնչւում քիչ առաջ նշուած բառին: Արմատականից. Քաք «կղկղանք (յատկապէս մարդու)». հներից աւանդուած չէ. գտնւում է միայն յետին հայերէնում եւ նոր բարբառներում: =Բնիկ հայ բառ՝ հնխ. Kakka հոմանիշից, որ յատուկ էր մանկական բարբառին. ժառանգները տես քակոր բառի տակ: Նման ձեւեր գտնւում են նաեւ ոչ-հնդեւրոպական լեզուների մէջ. ինչպէս մանչուրերէն kaka «երեխայի կղկղանք»: Քակոր «թրիք, աթար, արջառի աղբ»: =Բնիկ հայ բառ՝ հնխ. kakka «քաք» մանկական բառից՝ -որ մասնիկով. ժառանգներից են պրս. ككه kaki, յն. χαχχάω, միջին իռլանդերէն cacc, քիմրերէն cach, լատիներէն cacare եւայլն եւայլն Թէեւ հնուց չէ աւանդուած, անհաւանական էր աւանդուելը, այդուհանդերձ կարողացել են որոշել Հնդեւրոպական մայր լեզուից ժառանգուելը, հայոց քակոր բառն էլ դրան ապացոյց: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 14, 2008 Report Share Posted July 14, 2008 Arpa Zahtar Phoshi e n@shanakum ??? te voroshaki buysi anun e ?? Zaatar @ bouysi anounn e, isk ayd phoshin kazmvats e zanazan nyuterov, aghatsvats siser, shushma yevln, hamemvats zaatarov. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 14, 2008 Report Share Posted July 14, 2008 [/size] Թէեւ հնուց չէ աւանդուած, անհաւանական էր աւանդուելը, այդուհանդերձ կարողացել են որոշել Հնդեւրոպական մայր լեզուից ժառանգուելը, հայոց քակոր բառն էլ դրան ապացոյց: Այո, Սիրելի: Խնդրեմ ինձ չստիպել պատկերաւոր լեզուով խօսիլ: Պիտի տեսնել որ այդ բոլոր բառերը, ինչ որ լեզուով, հիմնուած են պատկերաւոր (graphic image)տեսքի վերայ: Նոյնիսկ Անգլիերէն CAKE ը, Իտալերէն "focaecia", also known as "pane cera=dry bread". But pay close attention to the former and see if you don't see "faex/faeces" ? Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 14, 2008 Report Share Posted July 14, 2008 Ռուսերենում նույնպես կակա=кака մանկական բարբառով նշանակի կղկղանք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 14, 2008 Author Report Share Posted July 14, 2008 (edited) Յարգեի Արփա, Գնածս գիրքերի մասին ակնարկելով, անուղղակիօրէն յանձնարարեցիր գրելիքս: Արդէն տնից որոշել էի. երբ գնամ Հայաստան, գնալու եմ վերնիսաժ, ու յափշտակելու եմ գետին փռուած գիրքերը: Մեր կեցութեան առաջին շաբաթ օրն արդէն վերնիսաժում էինք: Հնարաւոր չէ խումբով մնալ: Խումբը պիտի տարտղնուի, եւ իւրաքանչիւր խմբակ պիտի թափառի իր նախասիրած արուեստի գործերին դիտելով: Մասնակիցները ամէն գնով վաճառելու տրամադիր չէին: Գները բարձր էին: Ամէն օր գալիս են. ու նոյն գեղանկարները շարում: Չեն կարողանում հեշտաբար բաժանուել. վաճառականի մտայնութիւն կամ հոգի չունեն, սիրտ են քամել ու ստեղծել արուեստի գործեր: Մշակոյթը, արուեստը, որեւէ ժողովուրդի հոգու հայելին է: Որեւէ ժողովուրդի մշակոյթին ու արուեստին կարելի ծանօթանալ թանգարաններում: Թանգարանների մշակոյթն ու արուեստը «զմրսուած» ձեւով է ներկայանում այցելուին, քանզի ստեղծող արուեստագէտները, ոչ եւս են, ու ստեղծագործումներն էլ, յաճախ կրում են տուեալ ժամանակի ու փչած հովերի ազդեցութիւնը: Վերնիսաժում, ներկայ Հայաստանի ապրող հոգին է թեւածում, նրա սիրտն է տրոփում, նրա կենդանի արուեստն ու մշակոյթն է ցուցադրւում: Յարգում էի վաճառողներին, որոնք ընդհանրապէս հեղինակներն էին, ու ակնածանքով էի անցնում տաղաւարների կողքից: Փայտ, քար, կտաւ, եւ ի՜նչ-ի՜նչ նիւթեր, կեանք էին ստացել ու խօսում էին հայերէն: Մուտքին՝ տեսայ աչքի լոյս գրքերը փռած գետին: Վաճառողին արագ-արագ արտասանեցի. «Աճառեան, Ղափանցեան, Ջահուկեան, լեզուաբանական, ակադեմական», չէի ուզում ուշանալ եւ բաժանուել խմբակիցներիցս: Չունէր ուզածս, անցայ միւսին: Արդէն մերոնք հեռացել էին: Շուտով աչքիս դիպաւ վաղուց որոնածս «Ջահուկեանը»: Սակարկել չգիտեմ: Երկու-երեք խօսք փոխանակելուց ետք, ուզածը տուեցի: Դեռ նոր էինք եկել Հայաստան, ու առջեւում ծրագրեր կային: Ստիպուած էի ժլատ լինել, ու գոհանալ առածովս: Գրքերս թեւիս տակ առած, ես ու որդիս գնացինք ու նստեցինք վերնիսաժում, մայթին վրայ: Նայեցի գրքիս. «Հայոց Լեզուի Պատմութիւն-նախագրային ժամանակաշրջան» ու վաղուց կորցրած բարեկամը գտածի նման. փարուեցի նրան: Որդիս էլ, մի մանկական հեքիաթների գրքի գունապատ կազմից հրապուրուելով, ուզեց գնեմ: Կարեւոր չէ, հասկանում է թէ ո'չ, կարեւորը գիրք գնելու մշակոյթ (կուլտուրա) առաջանայ նրա մտքում: Սրանով էլ հրաժարուեցի նրան հնարովի եւ յանպատրաստից պատումներ պատմելուց, դրանք փոխարինելով՝ ամենայն հայոց բանաստեղծ Յ. Թումանեանի հեքիաթներով: Լսում է նոր բառեր, պէտք է ընտելանայ արեւելահայերէնին: Նա արդէն գիտի, որ Հայաստանում խօսւում է «միւս հայերէնը», ու հատուկենտ յիշատակում. այդ միւս հայերէնից բառեր: Յոգնեցուցիչ է. շարունակ տեսնել գեղեցկութիւն: Նայում էի շուիներին, դուդուկներին, զուռնաներին: Այդ փողերի միջից է հնչում մեր թախիծն ու խինդը: Սիրել ենք այս փողերը, քանզի դրանց ձայնը, մեզ է յիշեցնում, նոյն ժամանակ, ողջ մարդկութեանն է պատկանում: Գնելով ի՞նչ անէի, նուագել չգիտեմ: Իսկ ես չեմ ուզում, որ մեր ազգային նուագարանները, որպէս զարդ տեղադրուեն բոհեմիական քրիստալների կողքին: Ուզում եմ հնչեն ու կանչեն, մինչեւ մաշուեն: Նախորդ անգամ, ներկայ եղել էի ակորդիոնիստի կենդանի նուագին, ու աւելի լաւ էի հասկացել. ո՞ւմ համար են յօրինուել սիրոյ մեղեդիներն այդ. ծանօթ-անծանօթ: Այս անգամ, ներկայ եղայ թառի նուագին, ու աչքիս առաջ պարզուեց արեւելքը, այս պարագայում, հայկական արեւելքը, Արեւելեան Հայաստանը: Արեւմտահայաստանից մի փոշի էի, ու Հայաստանով աւելի էի հայանում: Մի օր պիտի կուտակուե՞ն փոշիներն այդ, որ դառնան լեռ, որ Հայաստանը լինի աւելի Հայաստան: Որոշեցինք մի անգամ եւս գտնուել վերնիսաժում: Գուցէ այս անգամ համարձակութիւն ունենանք գնելու, այն ինչ չէինք գնել նախորդ անգամ: Անձրեւ էր: Կերպընկալէ անձրեւանոցները պատրաստ էին, որպէս երդիք: Արագաշարժ երկու տղամարդ մօտեցան եւ ձեռքով հպան քիչ առաջ խօսածս վաճառորդին: Նա ասաց.«Հլա բան չեմ վաճառել»: Ըստ էութեան՝ հարկայինի պաշտօնեայի երբեւէ չնմանողները շուտով հեռացան, առանց կանգ առնելու: Ինձ հետաքրքրողը գրքերն էին ու մէկ էլ... դաշոյնները: Կար ժամանակ, երբ դաշոյնը եւ տղամարդը անբաժանելի ընկերներ են եղել, դաշոյնը եւ առհասարակ զէնքը՝ մարդու պատիւն է եղել: Պիտի տարբերել դաշոյնը խենչալից (արաբերէն՝ խանջար), որ կեռ է լինում եւ աւելի շատ՝ մորթելու է ծառայում, մինչ դաշոյնը, ուղիղ եւ սրածայր է լինում ու դրանով խրում են միայն: Դաշոյնը իր խաչաձեւ տեսքով, աւելի շատ գործ է ածուել հիւսիսային ժողովուրդների մօտ: Մօտ անցեալում դիտեցի, թէ ինչպէս են դաշոյն պատրաստում Դաղստանեան մի գիւղում, որտեղ դաշոյնի պատրաստումը պապենական արհեստ է եղել: Վերնիսաժում կային չինական գործարանային, վրացական եւ հայկական դաշոյններ: Վրաց եւ Հայոց դաշոյնները ձեռագործ էին, ամրակուռ՝ բազմապիսի մետաղէ ու քարէ զարդանիւթերով, հայկական ու քրիստոնէական ձեւակերպումով: Աչքս դաշոյնների վրայ մնաց...: Գրատուներ գտայ Հանրապետութեան հրապարակի կողքին՝ աջ կողմը, երբ պետական թանգարանն է թիկունքում: Ասում են. նախապէս իւրաքանչիւր խաչմերուկում գրավաճառ է եղել: Հիմա մարդիկ չեն կարդում: Վերոյիշեալ խանութները հաւատ արթնացրին մէջս, գիրքի եւ ընթերցասէր հասարակութեան գոյութեան վերաբերեալ, քանզի երկուսն էլ կային, ու նորահարատարակ գրքեր էին վաճառւում: Դարձեալ գոհ չէի ու ուզածս գրքերի տեսականին սահմանափակ էր: Հայագիտութեան տիտանների գործերը վաղուց սպառուել են գրատուներից, ու վաճառւում են անհատական գրադարանների տէրերի կողմից: Հարցրի ծանօթիս, թէ՝ ո՞ւր կարող եմ գտնել գրքեր: Վերնիսաժի գրավաճառները աղքատիկ էին, շաբաթ եւ կիրակի ազատ օր չէր մնացել: Երիտասարդական մետրոկայանն էր յաջորդ թիրախս: Վերջընթեր օրն էր, ազատ ժամանակ ունէի, նստեցի տաքսի: Ես էլ չգիտէի, ուր եմ գնում, պողոտա՞յ թէ գետնուղու գնացքի կայարանամուտ: Տաքսուց ու մետրո-կայարանի մուտքին տեսայ մի քանի գրավաճառներ: Գտածս անբաւարար էր, չկար: Ընթացքում անցնում էին լիլիթներ, մտքով ասացի. «Ախր դուք էլ էք ուսանելի հայագիտութիւն»: Իջայ ներքեւ ու... գրքերի աշխարհ, տասնեակ հազարներով, նոր ու հին, հայերէն ու ոչ հայերէն, գրական ու գիտական, ու ի՜նչ ասես չկար: Առնելու այնքա՜ն բան կար: Գրքերով բեռնաւոր վեր ելայ ու առաջին նկատածս այգում նստեցի գարեջրելու: Անյագ դիտում էի «աւարս». մոռանալով շուրջս: Ահա՛ այն հարստութիւնը, որ բերել եմ հետս: Ահա այն Հայաստանը, որին ճանաչել եմ ու գիտեմ: Գրքերը, գիտութիւնը, ուսումը, զարգացումը, համալսարաններն ու Ակադեմիան է Հայաստանը Հայաստան անում: Edited July 14, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted July 15, 2008 Report Share Posted July 15, 2008 (edited) Արդեն տնից որոշել էի. երբ գնամ Հայաստան, գնալու եմ վերնիսաժ, ու յափշտակելու եմ գետին փռուած գիրքերը: Ակամայից հիշեցի իմ Երևանյան թափառումներն ու որոնումները՝ Վեռնիսաժում, գետնանցումներում, գրախանութներում և ինչպես արդեն նշվեց մայթերի վրա: Ամեն մի փնտրածս գիրքը գտնելը տոն էր ... իսկ երբ գտնում էի մանկությանս գրքերից որևէ մեկը (որին տեղ չէր հատկացվել մեր Ամերիկա ուղարկվող ճամպրուկում) կարծես կորցրած հարազատի էի վերագտնում: Եվ ծանր-ծանր պայուսակներով, «ուսերս պոկվելով» հասնում էի իմ ժամանակավոր կացարանս և առանց այդ էլ գրքերով ծանրաբեռնված ճաշասեղանին ավելացնում նոր «ավարս»: Ծանոթներիս համար, սկզբում զարմանալի, այս երևութը տարիների ընթացքում դարձավ սովորական: Իսկ անծանոթ այցելուները (ապրանք ստացող և ուղարկողները) կասկածանքով էին նայում գրքերիս կույտերին և երևի մտածում, որ «գրքի գործ» եմ անում: Հիմա արդեն չեմ հիշում որ թվին Վեռնիսաժից 5,000 դրամով գնեցի Հովհաննես Թումանյանի (գրավաճառի ասելով) առաջին հրատարակությունը (1903 թ): Հետո մեղավոր զգացի ... «թերավճարելու» համար, թեպետ չսակարկեցի և վճարեցի պահանջված գումարը: Բայց մի՞թե այդքան արժեր մոտ 100 տարեկան այդ գիրքը: Edited July 15, 2008 by Nané Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 16, 2008 Author Report Share Posted July 16, 2008 Ողջոյն Անեթա, Գրասէրների միջավայրը հոգեհարազատ է ինձ: Վեռնիսաժ բառը ռ-ով ճիշտ գրել էք: Հայերէնում, ն բաղաձայնից առաջ հնչող բոլոր R-երը, հայի լեզւում հնչում են շեշտուած, Ռ: (գրավաճառի ասելով) առաջին հրատարակությունը (1903 թ): Կարող էք ստուգել ուղղագրութեան նայելով, եթէ դասական է, ուրեմն հին հրատարակութիւն է: Գինը յարաբերական արժէք է: Գնածս գրքերի առաջին էջերում, յաճախ նկատել եմ մակագրումներ, ուր գրուել է թէ գիրքը նուիրուել է ...ից ...ին: Գիրքը արժէքաւորը նրա արժէքը իմացողի մօտ: Պատմութիւնը վկայում է բարբարոսների վերաբերմունքը, ամբողջ գրադարանների հանդէպ: Լինելով գրադարանի պատասխանատու, յաճախ հանդիպել եմ մարդկանց, որոնք նուիրում են իրենց գրքերը գրադարանին, քանզի ընտանիքում չկայ այդ գրքերի արժէքը իմացող, ու եթէ չնուիրուեն, գուցէ յայտնուեն աղբի տակառի կողքին: Պատկերը աւելի ցցուն է լինում, երբ մտաբերենք նոր սերունդների մօտ համատարած անգրասիրութիւնը: Հանացանցը, համակարգիչը եւ այլ զբաղումներ, գրաւում են երիտասարդների ազատ ժամանակի մեծ մասը: Ինքս ընթերցանութեան ժամանակ ունեցել եմ, սակայն չգիտեմ, եթէ երբէք զաւակներս ունենալու են այդքան ժամանակ, կամ տրամադրելու են ժամանակ: Հիացումով դիտում եմ եւրոպացիներին՝ ֆրանսիացիների, ռուսների ընթերցասիրութիւնը: Շոգեկարգում լինի, թէ հանրային զբօսավայրում կամ ծովափում, յաճախ տեսնում եմ որեւէ տարիքի եւրոպացի. գիրքը ձեռքին ընթերցում է: Այստեղ, հանրային պարտէզում, նկատել եմ մի ռուս կին գիրք էր կարդում, մինչ իր երկու դուստրերը հեծանիւ էին քշում: Մեր՝ մերձաւոր արեւելեան ժողովուրդների համար, գուցէ ծիծաղելի է այս երեւոյթը, բայց իրօք՝ այս մտայնութիւնն է ծիծաղելի: Ծիծաղելի է, երբ ոմանք ասում են ձանձրանում են: Ընթերցասէր մարդը ձանձրանալու ժամանակ չի գտնում, նոյնիսկ եթէ ուզի ունենալ: Գիրքը աշխարհ է, իսկ գրադարանը աշխարհների գումարում: Գրքերում ամբողջ կեանքերի փորձառութիւնն է հրամցւում: Նա քո հաւատարիմ ընկերն է, եւ ուզածդ պահին կարող ես դադարել, շարունակել, վերստին ընթերցել, արագ կամ դանդաղ ընթերցել: Հեռուստացոյցը իշխում է դիտողին, մինչ գիրքը չի իշխում, նա քո տրամադրութեան տակն է: Ես զարմանում եմ մեր ժողովուրդի մտայնութեան վրայ, քանզի յաճախ շուար ենք մնում, մէկի տուն հիւր գնալիս, ի՞նչ նուիրել: Եթէ առաջին անգամ ենք գնում, տուն շնորհաւորելու, տունտեսի, նուիրում ենք գաճէ, ապակիէ կամ ինչ որ նիւթէ կազմուած զարդ, որ ուր որ է պիտի դրուի տան մէկ անկիւնը, սա եթէ տանտիրուհին հաւանի: Այդ զարդը որոշ ժամանակ ետք ժամանակավրէպ է լինելու, ու իջնելու է ներքնայարկ՝ մառան: Ոմանք, ուրիշ առթիւ, մի երկու շիշ խմիչք ու եւայլն են նուիրում, որ յաջորդ օրն իսկ բաժին է դառնալու ջրի շրջանին: Ինչո՞ւ գիրք չնուիրել, արժէքաւոր ու անժամանցնելի հատորներ սեփականը չդարձնել հիւրընկալ բարեկամիդ: Քանի որ այդ գիրքը քեզ համար է արժէքաւոր, Յովհաննէս, իսկ ուրիշի համար, գուցէ ոչ արժէքաւոր այդքան: Ու կը ծիծաղեն վրադ, եթէ գիրք նուիրելու միտք յայտնես: Ու դեռ կը զարմանանք, թէ ինչո՞ւ իրար ետեւից փակեցին քաղաքիս գրավաճառներ: Բայց մի բացառութիւն կայ այստեղ: Այո գիրք նուիրում են իրար, բայց միայն Աստուածաշունչ: Տանը մի զատ գրադարան պէտք է զետեղեմ ունեցածս աստուածաշունչերի համար: Մեկը ուխտ է արել, եթէ աստծուց խնդրածը ի կատար ածուի, աստուածաշունչ է նուիրելու այսքան մարդու: Միւսը՝ իր հարազատի քառասունքի կամ տարելիցի առթիւ, հոգեհացի փոխարէն աստուածաշունչ է բաժանում: Երրորդը՝ դրդուած իր կրօնական զգացումների սլացքից, աջ ու ձախ աստուածաշունչ է բաժանում, որպէսզի երկնքի արքայութեան լիֆտը յանկարծ չխափանի ընթացում: Եւ այսպէս: Աստուած խելք-շնորհք տայ այս ժողովուրդին, որպէսզի գիտենայ, թէ աշխարհում գիրքը միայն աստուածաշունչը չէ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 Թէեւ անտեղի լինի սա նիւթի մասին խօսել այստեղ: Այո, ամեն մի Հայ տուն պիտի անպայման ունենայ քսան հատոր այսպէս կոչեալ Արստուածաշունչ, պիտի կարծել որ մենք ենք գրել այդ առասպելներու ժողովածուն, ինձ համար նոյնքան ընդվզեցուցիչ է տեսնել իմ բարեկամների գրադարանը որտեղ տաս գրքէն իննը եղեռնի մասին են: Շատ պատումներ ունիմ այդ նիւթի մասին: Թէ ինչպէս վերջի օրերին ինձ, ընթէրցասերին նուիրուել են մօտ տաս գիրք որոնց իննը եղեռնի մասին են եղել: Միթէ մեր եղելութեան միակ ազդակ եւ նպատակը եղեռնն է? Միթէ ինչպիտի անենք, ինչ բանի մասին խօսենք երբ այդ կնճիռը հարդուի? Ներիր ինձ, երբեմն ես ցանկամ որ այդ կնճիռը յաւիտեան չի լուծուի, քանի այդ ժամուն մենք այքան մերկ պիտի զգանք որ ոչ մի համամ չի կարող մեզ ծածկել: Քանի յետ 1915 գրագէտ, մասնաւոր Արտասահմանում ստեղծել է գրական գեղարուեստական գործ? Այո, Չարենցներ, Իսահակեաններ,Շիրազներ, Սեւակներ եւ այլք արել էն: Բայց ով, մանաւանդ արտասահմանցի կարդայ նրանց, կամ նոյնիսկ ճանաչի նրանց? Այո, գիտենք Բալաքեանը գրել է միջազգային որակով, բայց տես թէ ինչ են նրա շարժաառիթ նիւթերը! Ես լրիւ չեմ կարդացել նրա գործերը, եւ ոչ ալ պիտի կարդամ, քանի ես այդ “պատկերները” տեսել եմ միլիոն անգամ: Բայց մի բացառութիւն կայ այստեղ: Այո գիրք նուիրում են իրար, բայց միայն Աստուածաշունչ: Տանը մի զատ գրադարան պէտք է զետեղեմ ունեցածս աստուածաշունչերի համար: Մեկը ուխտ է արել, եթէ աստծուց խնդրածը ի կատար ածուի, աստուածաշունչ է նուիրելու այսքան մարդու: Միւսը՝ իր հարազատի քառասունքի կամ տարելիցի առթիւ, հոգեհացի փոխարէն աստուածաշունչ է բաժանում: Երրորդը՝ դրդուած իր կրօնական զգացումների սլացքից, աջ ու ձախ աստուածաշունչ է բաժանում, որպէսզի երկնքի արքայութեան լիֆտը յանկարծ չխափանի ընթացում: Եւ այսպէս: Աստուած խելք-շնորհք տայ այս ժողովուրդին, որպէսզի գիտենայ, թէ աշխարհում գիրքը միայն աստուածաշունչը չէ: === Մի այլ տեղ դու գրիր հետեւեալը: Այլապէս՝ մեզմէ ո՞վ լիիրաւ քրիստոնեայ է: Մեզմէ ո՞վ գիտէ տարբերութիւնը. քաղկեդոնականի, կաթոլիկի եւ բողոքականի միջեւ: Այլեւս ո՞վ մաքուր ...ական է: Ի՞նչքան է եւ ո՞վ այստեղացի է: Ո՞վ հայերէն գիտէ: Ո՞վ հայրենիքի մէջ կը բնակի: Եւ շատ ու շատ «Ո՞վ»-ով սկսող հարցումներ, պիտի բաժան բաժան ընեն Հայ Ժողովուրդը: Եւ եթէ կան ոմանք որ պնդեն թէ 301 թուին մենք Քրիստոնեայ դարձանք, թէ մենք գիտակցաբար եւ կրօնական հասկացմամբ ընդունեցինք այդ անբաստարկու եւ խակ կրօնը, այո խակ է մինչ այսօր: Սա մի այլ նիւթ է!!! Տեսնել թէ մենք ինչպէս եւ ինչու քրիստոնեայ դարձանք, իմա , հտռանալ արեւելեան Պարսկաստանից եւ փարուել արեւմտեան Հռոմին, ոչ միայն այդ, այլ յաղթել Հրոմին այդ խոլ արշաւում, որ եւ տակաւին, մինչ այսօր չենք հասկացել: Այո, այո մենք Հռոմին յաղթեցինք մի տասնեակ տարով, մենք առաջին ենք!!! : clap: Հապա ինչու այսօր մենք ՎԵՐՋԻՆ-ն ենք? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 16, 2008 Author Report Share Posted July 16, 2008 Ես ու Դուք, ու շատ հայեր, թերեւս դատապարտենք 301 տարեթիւը, սակայն այդ ի՜նչ ծաղր եւ հակադրութիւն է, երբ քրիստոնեական խաչքարն ու քրիստոնեայ Մեսրոպի ձեւագծած Այբուբենը, յաճախ լաւագոյն վկաներն են, նոր պեղուած հնավայրի հայկական պատկանելիութեան: Այս պարագային շատ հարմարի «հայախօս» նախահայրերու սա առածը. «Քեզ չեմ սիրեր. առանց քեզ չեմ ապրիր»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 (edited) Վեռնիսաժ բառը ռ-ով ճիշտ գրել էք: Հայերէնում, ն բաղաձայնից առաջ հնչող բոլոր R-երը, հայի լեզւում հնչում են շեշտուած, Ռ: Վերնատուն, վերնախավ, երնեկ և այլն ր-ն հնչում է շեշտված... Ր: Ինչպես նաև վերնիսաժ: Edited July 16, 2008 by SAS Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 nayeq ha - enqan en HAyastaniost xoselu or norits jamprukners mejtegh hanem Hayastan meknelu hamar - mexq em eli Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 Վերնատուն, վերնախավ, երնեկ և այլն ր-ն հնչում է շեշտված... Ր: Ինչպես նաև վերնիսաժ: Հիմա ինձ շփոթության մատնեցիք քանզի երկուսիդ կարծիքն էլ հարգում եմ: Բայց վերջնական պատասխան տվեք՝ վեռնի՞ թե վերնի՞: Սպասում եմ ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 et ruserenits vertsvats bar chi ?? yes kartsum eyi te iyo - Hayereni het kap chiuni VerniSaj@ isk te inchpes en ausm - de da nayats te ov asenq mi Qyartu Rabiz kaser - VERniSajj Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 (edited) Կարող էք ստուգել ուղղագրութեան նայելով, եթէ դասական է, ուրեմն հին հրատարակութիւն է: Հինը հին է (քանզի դասական է) ... պազապես համոզված չեմ Թումանյանի ամենառաջին հրատարակությունն է թե ոչ: Գինը յարաբերական արժէք է: Գնածս գրքերի առաջին էջերում, յաճախ նկատել եմ մակագրումներ, ուր գրուել է թէ գիրքը նուիրուել է ...ից ...ին: Այո, մակագրված գրքեր ես էլ եմ շատ գնել և զարմացել ... Ինքս ընթերցանութեան ժամանակ ունեցել եմ, սակայն չգիտեմ, եթէ երբէք զաւակներս ունենալու են այդքան ժամանակ, կամ տրամադրելու են ժամանակ: Դժվար հարց է բայց կարեցածիս չափով պիտի աշխատեմ ընթերցանության բարի սովորույթը փոխանցել զավակներիս: Ես զարմանում եմ մեր ժողովուրդի մտայնութեան վրայ, քանզի յաճախ շուար ենք մնում, մէկի տուն հիւր գնալիս, ի՞նչ նուիրել: ... Ինչո՞ւ գիրք չնուիրել, արժէքաւոր ու անժամանցնելի հատորներ սեփականը չդարձնել հիւրընկալ բարեկամիդ: Այո ... անձամբ ես հիմնականում նվիրում եմ տվյալ անձին հետաքրքրող նյութի մասին գիրք (մեքենաներ, լուսանկարչություն, «կերակրապատրաստում» և այլն): Իսկ որոշ (հոգեհարազատ) անձանց այն գրքերը որոնք կարդում և ՇԱՏ եմ հավանում և ցանկանում եմ կիսել խանդավառությունս: Իսկ Աստվածաշունչ ոչ նվիրել եմ ոչ ստացել: Ունեմ մեկ օրինակ հայերեն և մեկ օրինակ անգլերեն որոնք ինքս եմ գնել: Անետա Edited July 16, 2008 by Nané Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 16, 2008 Report Share Posted July 16, 2008 (edited) Հիմա ինձ շփոթության մատնեցիք քանզի երկուսիդ կարծիքն էլ հարգում եմ: Բայց վերջնական պատասխան տվեք՝ վեռնի՞ թե վերնի՞: Սպասում եմ ... Yes rouseren chgitem, yew minch ays chem karogh chshtel VERNISAGE bari armat@. Im bnazt@ indz telatreh the na piti kap ounena Latino-Fransakan Ver/verre/apaki/glass bari het. Apakya paharan? Ov dzanod e Franseren "vitrine/tsutaspeghk/showcase/glass cabinet" barin? Edited July 16, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 17, 2008 Report Share Posted July 17, 2008 (edited) Հիմա ինձ շփոթության մատնեցիք քանզի երկուսիդ կարծիքն էլ հարգում եմ: Բայց վերջնական պատասխան տվեք՝ վեռնի՞ թե վերնի՞: Սպասում եմ ... Անետա, վերնիսաժ: Կարող ես չհավատալ, բայց... Googl-ում փնտրիր վեՐնիսաժ իսկ հետո՝ վեՌնիսաժ... Լույսը քեզ տեսնողին: Արփա, ինձ թվում է, վեՐնիսաժ ռուսերեն բառ չէ, փոխառություն է ֆրանսերենից: Մյուս կողմից էլ ռուսերենի միջոցով կարելի է ստուգաբանել այսպես. Վերխնիյ(վերևի, վերի) + Էտաժ(հարկ) = Վերնիսաժ(Վերնահարկ) Edited July 17, 2008 by SAS Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 17, 2008 Author Report Share Posted July 17, 2008 (edited) Ամենառաջինի եւ առաջինի միջեւ ի՞նչ տարբերութիւն կայ: Առաջին հրատարակութիւնը առաջինը կարող է լինել, իսկ եթէ ո'չ՝ երկրորդը, երրորդը եւայլն: Բեռլինի գրաւումը չէ, որ կարենանք ասել. «Մեր տղաքը առաջիններից էին, որ մտան քաղաք» այսինքն՝ կային եւ այլք, որ նոյն պահին ուրիշ կողմերից մտնում էին: Երբ «առաջիններ» հասկացութիւնը ընդունելի լինի, նախադասութեան իմաստի մէջ, այդժամ «ամենառաջինը» տեղին կը լինի: Վերնատուն, վերնախավ, երնեկ և այլն ր-ն հնչում է շեշտված... Ր: Ինչպես նաև վերնիսաժ Վեռնիսաժ ի'նչ իմաստ էլ ունենայ, ընդունւում է որպէս միաձոյլ բառ, քանզի փոխառեալ է օտար լեզուից: Սասի մէջբերած հայերէն բարդբառերը սղած ձայնաւորներ ունեն իրենց մէջ: Այսպէս՝ Վերինտուն, վերինխաւ (ինչպէս կարող էր լինել ներքին տուն, ներքին խաւ եւայլն) եւ երանի>երանիակ>երնեկ: Եւ քանի որ բառը երանի է, եւ ո'չ եռանի, չի կարելի գրել եռնեկ: Մնացեալ բոլոր R հնչոյթները, որոնք գալիս են բաղաձայներից առաջ, եւ արմատ բառ են, գրւում են Ռ-ով: Edited July 17, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 17, 2008 Report Share Posted July 17, 2008 (edited) Անետա, վերնիսաժ: Կարող ես չհավատալ, բայց... Googl-ում փնտրիր վեՐնիսաժ իսկ հետո՝ վեՌնիսաժ... Լույսը քեզ տեսնողին: Արփա, ինձ թվում է, վեՐնիսաժ ռուսերեն բառ չէ, փոխառություն է ֆրանսերենից: Մյուս կողմից էլ ռուսերենի միջոցով կարելի է ստուգաբանել այսպես. Վերխնիյ(վերևի, վերի) + Էտաժ(հարկ) = Վերնիսաժ(Վերնահարկ) I was close but no cigar, when I assumed it to be from the French (In fact it is also in the Italian). I tried to connect it with the French verre=glass, it seems it has to do with “varnish”. From ArmeniaPedia. Thank you Raffi K. The French word "Vernissage" (a private showing held before the opening of an art exhibition) has been rooted in the vocabulary of Yerevanians since the late 1970s. http://www.armeniapedia.org/index.php?title=Vernissage From Wikipedia, the free encyclopedia A vernissage (varnishing, from French), also known as a preview, private view or simply opening, is the start of an art exhibition. Guests may be served canapés and wine as they discuss with artists and others the works in the exhibition. Critics and press may also be present, or invited to separate private viewings. At official exhibitions, such as the Royal Academy summer exhibition, artists, in the past, would give a finishing touch to their works by varnishing them (J M W Turner was known for making significant changes to works on varnishing day while his fellow academicians were simply varnishing). The custom of patrons and the élite of visiting the academies during the varnishing day prior to the formal opening of the exhibition gave rise to the tradition of celebrating the completion of an art work or a series of art works with friends and sponsors. Nowadays, for commercial shows it is an opportunity to market the works on sale to buyers and critics. Այո, Օհաննէս, Ր- ն Ռ դառնայ բաղաձայնից առաջ, ինչպէս արիւն- առնանման: Նմանապէս, ինչպէս արդեն դու ասիր ԱՒ ը Օ հնչէ բաղաձայնից առաջ բայց ոչ երկու ձայնավորէ առաջ, ինչպէս ԱՒԱՆ, բաւական եւլն: Իսկ թէ ինչու վեՐնիսաժ եւ ոչ վեՌնիսաժ, քանի սա օտար բառ է: --- Յաւելեալ Այո, իմ Անգլիերէն Բացատրական Բառաարնը ասէ Vernes =varnish. Տես թէ Ագլ-Հայ բառարանը ասի- “Varnish= լաք(laquer/varnish), վերնիճ, ջնարակ”. Զարմանք? Տես սա , նոյն այդ բառարանից- “Varnishing day= գեղարուեստական ցուցահանդէսի բացման նախօրեակը, երբ նկարները զետեղւում եւ լաքով են պատում:” Edited July 17, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 17, 2008 Report Share Posted July 17, 2008 Այո, Օհաննէս, Ր- ն Ռ դառնայ բաղաձայնից առաջ, ինչպէս արիւն- առնանման: Արփա, հավանաբար ոչ բոլոր դեպքերում: Եթե դու ճիշտ լինեիր, ապա պետք է լիներ բրինձ- բՌնձանման-բՌնձե(այսպիսի օրինակներ շատ կան) , կամ պետք է գրել ու կարդալ՝ ԱՌնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛Ռն եմ ... Այր-ի սեռականը գրաբարում կլինի աՌն: Իսկ աՌնանման՝ այրի(տղամարդու ) նման: Հովհաննես, իսկ կոՐՆգան, եՐնջակ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 17, 2008 Report Share Posted July 17, 2008 Ռուսերեն Вернисаж(Վերնիսաժ ) Торжественное открытие художественной выставки в присутствии специально приглашенных художников, деятелей культуры и искусства и т.п. Գեղարվեստական ցուցահանդեսի հանդիսավոր բացում՝ ներկայությամբ հատուկ հրավիրված նկարիչների, մշակույթի ու արվեստի գործիչների և այլ: Վերնիսաժ բառի Ժ-ն ցույց է տալիս, որ ռուսերենը փոխ է առել ֆրանսերենից: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted July 17, 2008 Report Share Posted July 17, 2008 (edited) Արփա, հավանաբար ոչ բոլոր դեպքերում: Եթե դու ճիշտ լինեիր, ապա պետք է լիներ բրինձ- բՌնձանման-բՌնձե(այսպիսի օրինակներ շատ կան) , կամ պետք է գրել ու կարդալ՝ ԱՌնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛Ռն եմ ... Այր-ի սեռականը գրաբարում կլինի աՌն: Իսկ աՌնանման՝ այրի(տղամարդու ) նման: Հովհաննես, իսկ կոՐՆգան, եՐնջակ: Հոյակապ գիւտ: Խնդրեմ շարունակիր: Բայց, "առնանման ծաղիկներ" ը միթէ նշանակի արու մարդկանց նման, թէ կարմիր արեան գոյն? Նաեւ չի մոռանալ "արու տղամարդ" եւ "առու առուակ" stream/դետակ" որտեղից այդ մարքունական բառ "արըխ/առխեան". Edited July 17, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted July 17, 2008 Report Share Posted July 17, 2008 Արփա, իհարկե, արնանման՝ արյունի նման, այսինքն՝ կարմիր գույնի... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted July 17, 2008 Author Report Share Posted July 17, 2008 Բարեւ ձեզ, Կորնգան բառ չեմ լսել, ներեցէ'ք: Երնջակ տեղանուն նշող բառում, ակ նուազական, փաղաքշական, անունակերտ եւն մասնիկ է, եւ բառի արմատի հետ առնչում չի կարող ունենալ: Բառի արմատն էլ երնջ չի կարող լինել, ուստի լինելու է երինջ «էգ հորթ»: Երինջն էլ իր կարգին երէ-ից ածանցեալ կարող է լինել, բայց սա արդէն այլ թեմա է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.