Jump to content

Hayastan


Recommended Posts

Կորնգան և երնջակ խոտաբույսեր են:

 

Ինչպես տեսանք, գրաբարում հոլովման ժամանակ, Ր-ր կարող է դառնալ Ռ(այր- առն ) : Բայց սա կապ չունի հաջորդող Ն-ի հետ:

Քոյր(քույր)-ի սեռականը կլինի քեռ, այստեղից՝ քեռայր՝ քրոջ ամուսին, քեռի՝ քրոջ եղբայր:

 

Նաև նկատենք, որ առն = առԸն, ձեռն = ձեռԸն:

Link to comment
Share on other sites

  • Replies 76
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Արդեօ՞ք պէտք էր ասէի վերջին վանկում, երբ ն յաջորդում է R հնչիւնը: Ամենայնդէպս չեմ յամառի:

Դուռն, լեառն բեռն եւ այլն:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Ամենառաջինի եւ առաջինի միջեւ ի՞նչ տարբերութիւն կայ: Առաջին հրատարակութիւնը առաջինը կարող է լինել, իսկ եթէ ո'չ՝ երկրորդը, երրորդը եւայլն:

Կարծեմ առաջինի և ամենառաջինի հարց չէր քննարկվում: Պարզապես փորձում էի հայտնել, որ գիտեմ ՀԻՆ հրատարակություն լինելը բայց համոզված չեմ ԱՌԱՋԻՆ հրատարակությունը լինելուն մեջ:

Edited by Nané
Link to comment
Share on other sites

Ամենառաջինի եւ առաջինի միջեւ ի՞նչ տարբերութիւն կայ: Առաջին հրատարակութիւնը առաջինը կարող է լինել, իսկ եթէ ո'չ՝ երկրորդը, երրորդը եւայլն: Բեռլինի գրաւումը չէ, որ կարենանք ասել.

 

Հարգելի Հովհաննես,

 

"Առաջին հրատարակություն" ասելով ի նկատի ենք ունենում (եթե սխալվում եմ խնդրում եմ ուղղիր Անետա :) ) գրքի տվյալ խմբագրությամբ ու պարունակությամբ առաջին անգամ լույս տեսած տպաքանակը...

Օրինակ, ես Տերյանի առաջին հրատարակության մի գիրք ունեմ, լույս է տեսել 1940 թվականին, Ավ. Իսահակյանի խմբագրությամբ, իր մեջ պարունակում է քառահատորի գործերը և "սևագրություններ" (չնայած չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է Տերյանի որևէ գործ սևագրություն անվանել :angry: )...

 

P.S. Pordzeci grqi kazm@ scan anel ev post anel estegh chstacvec...:(

Link to comment
Share on other sites

Կարծեմ առաջինի և ամենառաջինի հարց չէր քննարկվում:

Անետ ջան, ինչպէ՞ս էք: Խնդրեմ մի' խռովէ'ք ինձանից, որովհետեւ վիրաւորելու միտում չեմ ունեցել: Կարեւոր չեն, ո'չ առաջինը, ո'չ էլ ամենառաջինը, կարեւորը այժմ ձեր թանկագին որպիսութիւնն է: :)

 

 

Link to comment
Share on other sites

Հարգելի Հովհաննես,

 

"Առաջին հրատարակություն" ասելով ի նկատի ենք ունենում (եթե սխալվում եմ խնդրում եմ ուղղիր Անետա :) ) գրքի տվյալ խմբագրությամբ ու պարունակությամբ առաջին անգամ լույս տեսած տպաքանակը...

Օրինակ, ես Տերյանի առաջին հրատարակության մի գիրք ունեմ, լույս է տեսել 1940 թվականին, Ավ. Իսահակյանի խմբագրությամբ, իր մեջ պարունակում է քառահատորի գործերը և "սևագրություններ" (չնայած չեմ պատկերացնում թե ինչպես կարելի է Տերյանի որևէ գործ սևագրություն անվանել :angry: )...

 

P.S. Pordzeci grqi kazm@ scan anel ev post anel estegh chstacvec...:(

Այդ հատորը ես էլ ունեմ` կազմին Տերյանի կլոր լուսանկարն է… :)

Link to comment
Share on other sites

Այդ հատորը ես էլ ունեմ` կազմին Տերյանի կլոր լուսանկարն է… :)

 

 

Այո :)...Բայց իմ գրքի վրա Տերյանի լուսանկարի կեսը պատռված է...Իմ անփութության պատճառով, տվեցի մի մարդու, որը գիրքս բառիս բուն իմաստով "կերել էր" :angry: , մի կերպ հետ ստացա պատռված, էջերին խզբզած...Մի խոսքով դրանից հետո սովորեցի "ոչ" ասել...

 

 

 

Ինչպես Հովհաննեսը վերը նշել էր, գիրքը տպագրված է հին ուղղագրությամբ...

Օրինակ, բառասկզբում "ո" հնչյունը գրված է "վո"...

 

"Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,

Վորպես թովիչ իրիկնամուտ։

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,

Վորպես գարնան մթնշաղում։ "

Edited by Ani
Link to comment
Share on other sites

Ինչպես Հովհաննեսը վերը նշել էր, գիրքը տպագրված է հին ուղղագրությամբ...

Օրինակ, բառասկզբում "ո" հնչյունը գրված է "վո"...

Դա Աբեղեանի ուղղագրութիւնն է, իր չբարեփոխուած՝ նախնական տարբերակով:

 

Link to comment
Share on other sites

Դա Աբեղեանի ուղղագրութիւնն է, իր չբարեփոխուած՝ նախնական տարբերակով:

Այո Օհաննէս, ցաւդ տանեմ, let me bear your pain. :P :D

ԱՐԴԵՕՔ- ԱՐԴԻՕՔ??

Միթէ մեզ նման, այսքան ինքնակործան մի այլ ժողովոըրդ կայ?

Մեր ամբողջ պատումը եղած է մի քայլ ետեւ, փորցվերագտնել մեր իսկական ինքնանքը, waste of energy in DAMAGE CONTROL.

Խնդրեմ Օհաննէս, գրիր արդեօք- արդիօք բառի մասին: Պիտի գտնել Արմատականի “ԱՐԴ” բառի ներքեւ:

Այսրեղ անտեղի է խօսել Ե/Grk. Epsilon եւ Ո/Grk. Omicron տարերի մասին: Տեսնենք թէ նրանք ՎՈ** եւ ՅԷպիտի հնչէին? Ինչու Ոսկանեան ը տարադարձնենք իբր Oskanian (Vosganian) եւ Երեբունի / Erebouni/Էրեբունի ն իբր Յերեւան/Yerevan?***

Գնանք Language եւ տեսնենք նրանց նախնականեւ մտադիր հնչման մասին:

**Պիտի տեսնել որ Յն Alphabet ը V չունիբաց ի այժմ ոմանք հնչեն Beta ն իբր Վետա, եւ տես թէ ինչպէս մեզմէ ոմանք ՈՏ ը հնչեն իբր ՎՈՏ/vot-an-avor, չի նայածոր այդ համանիշ է Յն. OD, as in odometer/ոտնաչափ:

http://www.greek-language.com/alphabet/

*** Անշուշտ պիտի տեսնել որ այսօր մեր Մայրաքաղաքը կոչուել Էրէուան/Erewan, Իրիուան/Iriwan հայհոյանքի համաձայն է: Նրաք Ե ը ճանաչեն իբր E, as in Epsilon, կամ Ռուսերէն E ն իբր E, եւ ոչ YE. Չի մոռանալ Eltsin/Yeltsin, Evgeni/Yevgeni.

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Նկարներով պիտի խօսէի. հրաժարեցի, քանզի ահագին գործ է շարժուն նկարը սառած նկարի վերածել: Դիտում եմ, տանը նստած ու հիանում, հիանում: Խօսքը նկարով չի փոխարինուի, իսկ նկարի տուած գեղեցկութիւնը, գունագեղութիւնը,-զօր օրինակ Մասիսի աստուածային ներկայութիւնը,- ո'չ մի, ո'չ մի Յովհաննէս չի կարող, իր բառապաշարով պատկերել: Կարելի է, անձնական յոյզերը նրա հանդէպ արտայայտել, սակայն նրա հրաշք տեսքը, չի կարելի պատկերել ու պատկերացնել, առանց իրական պատկերին: Թող սա էլ խթան լինի, որ իւրաքանչիւրս անձամբ աշխատենք, սեփական աչքերով տեսնելու հայրենիքի ազատագրեալ եւ անկախացեալ այս մասը:

 

Ընկերոջս ցուցմունքով գնացել էինք Բնապահպանական թանգարան, Տիգրան Մեծի անուան փողոցում: Նոյն փողոցում գտնւող «արագ-ճաշ» (fast food) պատրաստող ճաշարանում հանգրուանել էինք: Որքա՜ն նման են նոյն արհեստը աշխատողները աշխարհի որեւէ անկիւնում: Նման են, նոյն աշխատանքային մարզում գործող արհեստանոցները, խանութները, մարդկային հոգեբանութիւնները, յաճախորդների պահուածքը: Այս ֆաստ ֆուդ մատուցող ճաշարանում, կար մանուկների խաղավայր. լաբիւրինթ, օրօրոց, ճոճանակ, մագլցելիք խողովակներ եւայլն, յար եւ նման Հալէպում գտնւող նոյն աշխատանքը կատարող ճաշարաններին: Ամերիկեան կենսաձեւն (American lifestyle) էր սա, երեւան եկած Երեւանում Հալէպում ու այլուր: Նման էին, երեխաների խաղավայր հասնող տապկոցի հոտը, սպասարկողների տարազը, մատուցուող ճաշատեսակները. pizza, hamburger, եւայլն: Հայաստան չէի եկել սրա համար: Քայլելով անցանք Հանրապետութեան հրապարակ, որն իր փառաւոր տեսքով առաջին անգամն էր երեւում. տարիների հեռաւորութիւնից ետք: Ամեն տեղ, երեխաների համար բարդով աշխատող փոքր կառքեր կային: Երգող շատրուանների դիմաց, լայն մայթի վրայ, Հրապարակն իր գեղեցկութեամբ եւ ազատ տեսադաշտով մեզի էր «տրամադրուած». շատ մարդ չկար: Արեւոտ էր բայց ո'չ տաք: Հազար փառք Ալեքսանդր Թամանեանին, օտար աշխարհում ապրած ու ուսանած այս մարդուն, որ վերցրեց Հայաստանի պատմական ու մշակութային անցեալից, ու թարմացնելով վերադարձրեց նրան. տալով Երեւանին նոր պատկեր, ինքնութեան վկայագիր, հրաշագեղ հրապարակ:

 

Մի քիչ կառքով խաղացնելուց ետք, առաջարկեցի գնալ Ստեփան Շահումեանի արձանի ուղղութեամբ: Երեւում էր կանաչապատ գօտի, յիշում էի նախորդ անգամուանից, այնտեղ սեղան աթոռներ կային: Չէի սխալուել, ուստի նստեցինք մի քիչ հանգչելու: Լաւագոյնը Կոտայք մակնիշի գարեջուրն է, իր ոսկեգոյն կաթիլներով, փոր տուած, խոշոր ու քրտնած բաժակում: Խմում էի ու վայելում երկրում կեցութեանս րոպէները, փորձելով հասկանալ, այն ամէն ինչը, որ հասկանալի էր ու ծանօթ, բայց յոգնած ուղեղս չէր կարողանում կապկել եւ արագ պատասխանել դէպքերի դէմքերի ու նկարների առատ ընթացքին:

 

Այսպէս նստած, զգացի որ մէկն արդէն ինձ հետ խօսում է, ու ես ետ եմ մնացել անդրադառնալուց, նրան լսելով, ասածները հասկանալու ընդունակութիւն ցուցաբերելուց: Առողջապահութեան վերաբերեալ գիրք էր վաճառում:

 

Առհասարակ, առողջագիտական տեղեկատւութիւնից հրաժարւում եմ: Լինի հեռուստատեսութեան, լինի տպագիր հրատակութեան միջոցով. առողջագիտական հաղորդումները անհանգստացնում են ինձ: Չեմ ուզում յիշել, թէ որքա՜ն ապառողջ կեանք եմ ապրում, թէ սխալ են սրանք, եւ ճիշտ են դրանք:

 

Սկիզբը չանդրադարձայ, որ ինձ դիմողը կոյր է, կամ տեսողութեան խնդիր ունի, քանզի հանգիստ կանգնած, մեղմ՝ սակայն յորդորալից ոճով քաջալերում էր. գնելու շաքարախտի վերաբերեալ իր գրած գիրքը: «Երեխան կեանքում չի հիւանդանայ, եթէ հետեւի այս բժշկութեան»:

 

Սպիտակամորթ, դեռեւս վարդագոյն թուշերով, գեղադէմ պապիկ էր կողքիս կանգնողը, ու ես, չէի կարողանում վճռական ո'չ ասել նրան, քանզի նրա պատկառելի տարիքը եւ ալի մազը խանգարում էին: Մի քանի անգամ «չեմ ուզում» ասելուս, նա դիմեց յաջորդ «մարտավարական» քայլին, որ նուաճեց դիմադրութեանս վերջին դիրքը: Առանց հրամանի դաստակս բռնեց ու զարկերակս չափեց: Լուռ Վայրկեաններից ետք. տուեց իր «տեղեկագիրը», որ ճիշտ էր (համոզիչ):

 

-«Ջղային կազմուածդ պինդ է եւ զօրաւոր: Էութեամբ շատ բարի ես, սակայն երբէք չես կատարի մի բան որին համոզուած չես: Սրտանօթային երակներումդ...»:

 

Չգիտեմ, եթէ երբէք նոյն խօսքերը ուրիշին էլ է ասում, քանզի գիրքը ինձ վաճառելուց անմիջապէս ետք, ետեւի սեղանում նստած մի տղամարդու, նոյն հաստատակամ ոճով. ինչ որ բաներ էր ասում:

 

Երբ տակաւին ցնցուած էի, գրավաճառիս զարկերակային ախտաճանաչումից, մի հարց տուեց. «Ո՞րտեղացի ես»: Հաւանաբար ակնկալում էր, որ Հայաստանից որեւէ վայրի անուն պիտի տամ, քանզի նրա դէմքի արտայայտանքը շատ փոխուեց, երբ լսեց. «Հալեպից եմ»: Այստեղ անդրադարձայ, որ նա համարեայ կոյր է, իր իսկ խոստովանութեամբ՝ նոր էր կորցրել տեսողութիւնը: Երբ պատասխանս լսեց, խորը շունչ քաշեց, մի պահ խոկաց ու ասաց.

 

-«Է՜հ Հալէպ: Դու գիտե՞ս թուրքերը ինչքա՜ն հայ են մորթել հալէպում»:

 

-«Գիտեմ, գիտեմ. պատմութիւնից տեղեակ եմ» ասացի, ու փակեցի. Հալէպի, Ցեղասպանութեան եւ գրքի գնման թեմաները միանգամից:

 

Սա առաջին գիրքն էր, որ ակամայից գնեցի Հայաստանում: Երեւանում մեր ապրած տունը, գրադարան չունէր, ուստի՝ Յոգ Արմուշի վաճառած գիրքը եղաւ առաջին մի քանի օրերիս ընթերցման առարկան: Կարդացի, եւ յարգեցի այդ մարդուն, եւ ինչո՞ւ չէ՝ նաեւ հպարտացայ, որ այդ գրքի հեղինակին հանդիպել եմ: Երանի յոտնկայս ընդունէի նրան:

 

Գիրքը ծայրից ծայր, ինքն է գրել. առաջաբան, վերջաբան ու բովանդակութիւն: Առաջաբանում յիշում է, որ ծնուել է Աշտարակի շրջանի Դովրի գիւղում: Զանազան քարտէզներում որոնեցի. չգտայ այս տեղանունը:

 

Գիրքը բովանդակում է սննդականոնի, շնչառութեան ու զանազան արեւելեան խոկմանց մտավարժանքներ եւ մարմնավարժանքներ: Դեռեւս չեմ ընթերցել ամբողջովին:

 

Առ ի յարգանք այս մարդուն. տեղադրեմ գրքի յառաջաբանում գրուած կենսագրականը:

 

«Արմուշ Թորգոմի Բաղդասարեան

 

Ծնուել է 1924 թ դեկտեմբերի 2-ին՝ Աշտարակի շրջանի Դովրի գիւղում: Սկզբնական կրթութիւնը գիւղի եօթնամեայ դպրոցում ստանալուց յետոյ ուսումը շարունակել եւ աւարտել է Երեւանի մանկավարժական ուսումնարանը: 1942-44 թթ. ծառայել է Սովետական բանակում, զօրացրուել՝ Հայրենական մեծ պատերազմի ընթացքին. հաշմանդամութեան պատճառով: Բարձրագոյն կրթութիւնն ստացել է Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետում: Երկար տարիներ աշխատել է մանկավարժութեան բնագաւառում, միաժամանակ կատարել է թղթակցական աշխատանքներ: Նա բազմաթիւ յօդուածների, ակնարկների, սցենարների, տեղեկանքի հեղինակ է: Գործուն ստեղծագործական աշխատանք է կատարել Յոգայի ուսմունքի միջոցով առողջութեան պահպանման եւ բուժման ուղղութեամբ ու դրանց վերաբերեալ հրատարակել մի շարք աղխատութիւներ:

 

Առանձնակի ուշադրութիւն է դարձրել իր առողջութեան պահպանման վրայ, չնայած ճակատագրի բերումով տառապել է մի շարք հիւանդութիւններից, յատկապէս՝ երկար տարիներ ողնաշարի ողերի սկաւառակի տեղաշարժման ծանր հիւանդութեամբ, իսկ 70 տարեկան հասակում երթարկուել է աւտովթարի, որի պատճառով ստացել է ձախ ոտքի բարդ կոտրուածք երեք տեղից:

 

Դրսեւորելով աննկուն կամք իր առողջութեան պահպանման հարցում, 46 տարեկան հասակից մինչեւ այսօր զբաղւում է Յոգայի ուսմունքով, որի շնորհիւ հասել է ապշեցուցիչ յաջողութեան: Այդ ուսմունքը նրան հնարաւորութիւն տուեց պատկառելի տարիքում ստեղծագործելու, զարկերակային գիտելիքների խորը տիրապետման շնորհիւ ձեռք բերելու մարդկանց ճանաչելու իւրայատուկ ունակութիւն: 78 տարեկան հասակում հրատարակեց «Առողջութեան ութ գաղտնիքները» աշխատութիւնը, որն իր ստեղծագործական մտքի արդիւնքն է, իսկ «Արիւն, թթուայնութիւն, փորկապութիւն, անմարսողութիւն» աշխատութիւնը հեղինակի իւրայատուկ կռահման եւ կողմնորոշման արդիւնքն է՝ մարդկանց բնականոն բուժելու ուղղութեամբ:....

 

Հեղինակն իր վերջին միջոցները, որը վաստակում է չարքաշ գրավաճառութեամբ, ներդնում է իր ուսումնասիրութիւնները ժողովրդին հրամցնելու շնորհակալ գործին: Նա համոզուած է, որ իր նպատակին կհասնի, քանի որ ամեն անգամ ապրում է մաքուր գիտակցութեան պահ, եւ իր հոգին օգնում է իր մարմնական եւ հոգեկան բոլոր անհարթութիւնները կարգաւորելուն:»

 

Ի միջի այլոց, յարգելի ընթերցող, նախօրօք ձեր ներողամտութիւնը հայցում եմ, եթէ ձեզ համար անկարեւոր, ու անտեղի մանրամասներ գտնէք այս յուշագիրում:

 

Քիչ առաջ, բարեկամս Արփան, խօսք բացեց հայոց այբուբենի 5րդ տառի արտասանութեան վերաբերեալ: Համոզուած եմ ամբողջովին, որ հայոց ե տառը, երբ ստեղծուեց, ունէր E արտասանութիւնը: Ժամանակի ընթացքին, կամ գուցէ սկզբից, այդ տառով սկսող բառերը արտասանուեցին ye ձեւով, բայց ոչ բոլոր բարբառներում, եւ ոչ բոլոր հայերի կողմից: Քանիցս գրել եմ,- գլուխ արդուկելս կներէք-, որ արեւմտահայ բարբառներում, երբ արտասանւում է ergir «երկիր», eghso «եղսո», ega «եկայ», erthank «երթանք», սխալ՝ կամ ոչ գրական ձեւով չի արտասանւում: Ընհակառակը՝ բնիկ ձեւն է այդ տառի այդպէս արտասաանումը:

 

Երեւանում, նստած բնիկ երեւանցու սեղանի շուրջ, խօսք բացուեց հին Երեւանի մասին: Նա ասած. «Մենք բնիկ երեւանցիներս Yerevan չենք ասում, մենք Erevan ենք ասում, E-ով»:

 

Ուստի, յարգելիներս, Erevan ձեւով արտասանութիւնը, երեւանցի թուրքերին միայն յատուկ չէ: Ի վերջոյ՝ ո՞ւմից ենք սովորել Հայաստանի տեղանունները, եթէ ոչ բնիկ ժողովուրդից:

 

Ինքս Yerevan եմ արտասանում, ու ոչ ոքից չեմ պահանջում. այսպէս կամ այնպէս արտասանել: Միայն մեր տառերը լաւ ճանաչենք, ուրիշ ոչինչ:

 

Երեւանում, պատուհանից երեւում էր Արագածը եւ Արա լեռը: Հեռուից իրար շատ մօտ էին երեւում: Եթէ Արագած անունը հիմնուած է Արա դիցի անուան հիմամբ, ապա ի՞նչ է նշանակում գած: Արա եւ Արագած լեռները գտնւում են Մեծ Հայքի Այրարատ նահանգում եւ Երեւան քաղաքի տեսադաշտում: Ուրարտերէն Erebuni անուան ու ձայնաւորը հայերէնում դարձել է ա, իսկ եթէ E ձայնաւորն էլ դառնար ա, այդ ժամանակ հայոց մայրաքաղաքի անունը այժմ կլինէր Արաւան, Արայի աւան: Հայերէնում ե/ա փոխանցումներ եղել են, բայց սա առանձին եւ խոր թեմա է:

 

 

Link to comment
Share on other sites

Արմատականում կայ գատոյ բառ, որ նշանակում է՝ ցաւ: Չլինի՞ Արագատ, որ հնչիւնափոխմամբ դարձել է Արագած: Յիշենք՝ Տրդատ/ Ծրդատ, Տիրան/Ծիրան, որոնք բոլորն էլ հնուց աւանդուած եւ ճիշտ ձեւեր են:
Link to comment
Share on other sites

Յաղթանակի Այգի

 

Գիտէի. Երեւանի մեծագոյն այգին, Յաղթանակի այգին է: Առաջին երթը, փորձեցինք Կասկադով գնալ: Օպերայի ետեւ գտնւող, ու հետզհետէ դէպի այգիի տարածք բարձրացող Կասկադը, ակնդիրին սքանչելի տեսարաններ է պարգեւում: Տեւաբար վեր ելնող աստիճաններով, հնարաւոր է գնալ Կասկադի պատշգամբները, որտեղից Երեւանի մասնակի համայնապատկերը կարելի է տեսնել. ամպի քուլաներից իրեն բարձր պահած Մասիսի սպիտակ գագաթի հետ: Մեր կեցութեան առաջին շաբաթը, Մասիսը ընդհանրապէս չէր երեւում, ամպոտ էր երկինքը: Որդուս ուրախութեան չափ ու սահման չկար, թռչկոտում էր Կասկադի պատշգամբների շատրուանների ու ցայտող ջրերի հետ, տեւապէս զգօն պահելով ինձ: «Ուշադի'ր, վայր չընկնե'ս, չմօտենա'ս, չցատկե'ս»: Սովոր չէինք նրա. բառի լիակատար իմաստով, առողջ չարութեան: Հայաստանի օդը եւ տարածքի ընդձեռաց հնարաւորութիւնը, նրան չարուկ էր դարձրել: Եղանակը գարուն էր, տարածքում տեղադրուած արուեստի գործերին, արձանիկներին եւ խնամքով աճեցուած ծաղկի թփիկներին հսկող ոստիկաններ կային ամէն տեղ: Կասկադի վերեւ, Մայր Հայաստան կոթողն է, կանգնած՝ Հայաստանի համար յաղթանակ կերտողներին ձօնուած թանգարանի վրայ: Կոթողի (մանումենտ) դիմաց, ընդարձակ բակ կայ, որ Կասկադի պատշգամբների շարքում, Երեւանը Մասիսի հետ միասին դիտելու ամենաբարձր կէտն է տարածքում:

 

Բարձրացանք ինքնաշխատ աստիճաններով, մինչեւ ընդհատուի: Շարունակեցինք ընթացքը քայլելով: Մուտք գործեցինք այգի, որին հանդիպել էի տարիներ առաջ, բայց առանց նրան անուն տուող թանգարանն այցելելու: Ուղիներ կային, ո՞ր մէկով գնալ: Հարցրի պատահական մի մարդու, գուցէ խաղալիք վաճառողին, թէ՝ ո՞ւր է այգու լիճը: Գնալիք տեղս ես չէի որոշողը, այլ՝ տեղատարափ անձրեւը, որ դեռ եւս խնայում էր մեզ, եւ ամպի կարգավիճակում էր: Արդէն յոգնել էինք, պէտք էր փութով տուն գնալ: Յաղթանակի այգուց Կոմիտաս, ուղին, երեւանեան նեղ, դարդարձիկ, զարիվեր-զարիվար փողոցներով էր գնում: Այգու դարպասի փողոցը յոյժ ծանօթ էր ինձ, տարիներ առաջ, այդ փողոցով էի գնում, այդ ժամանակուայ «տունս», Զէթունի ճանապարհին, վայեն-կոմադի դիմաց: Միշտ փորձում էի, գնացածս վայրերի տեղանքը ու դրանց ուղիները մտքումս քարտէսագրել, ու ոչ միշտ յաջողում էի դրանում: Իւրաքանչիւր կառավար (աւտովարիչ), իր նախասիրած ճանապարհը ունէր: Մեկի համար, նախընտրելին կարճն էր, թէկուզ խորտուբորտ լինի, միւսի համար՝ մայրուղին: Ընթացքում՝ հարցնում էի վարիչներին, թէ այս ի՞նչ կառոյց է, եւայլն: Երեւանի կենտրոնից Կոմիտաս գնացող ճանապարհում, մի ճամփաբաժան կայ, մինը գնում է, կարծեմ Դաւթաշէն, միւսը՝ Կոմիտաս: Այդ ճամփաբաժանի դիմաց, բլուրի վրայ, Հայաստանի ամերիկեան հոյակերտ ու բերդանման համալսարանն է: Համալսարանի եւ ճանապարհի միջեւ կանգնած է ասպետի մի արձան, որ, երբեմնի ցարական բանակի զինւոր, Սարդարապատի ճակատամարտի մասնակից, ու Հայրենական Պատերազմի հերոս, մարաջախտ (մարշալ) Յովհաննէս Բաղրամեանի արձանն է: Տաքսու մէջ մտորում էի, Ամերիկան ինչքան էլ ներկայ լինի, դարձեալ տարածքի մարտական հսկողութիւնը, աւանդաբար, ռուսներին է պատկանում: Համալսարանը՝ կարծեմ, ՀԲԸՄ-ի նուիրատւութեամբ է կառուցուել, իսկ մարաջախտը՝ ազգութեամբ հայ է, այդուհանդերձ, գուցէ արհեստականօրէն, ուզեցի տեսնել ռուսամերիկեան մրցակցութեան բեմականացումը այդ ճամփաբաժանում: Ովքեր էլ պայքարեն, իրենց ռազմավարական շահերի համար, Յովհաննէս Բաղրամեանի ծննդավայրը, Մեծ Հայքի Արցախ կամ Ուտիք նահանգում գտնւող, հայրենի Չարդախ գիւղը պիտի մնար «Ատրպայճանի» կազմում:

 

Մի օր տնից դուրս թռայ, մարշռուդնի նստեցի, իբր նրա ցուցապաստառին նայեցի, որտեղ իբր գրուել էր «Հանրապետական հրապարակ»: Գնացինք ու գնացինք: Զգացի որ մի քիչ գեղական է տարածքը, բայց ոչինչ, Երեւանում շատ են այգիով տները: Խօսելու էլ տրամադիր չէի: «Վարպետ ջան, հրապարակ չէ՞ք գնում», «Չէ ապեր, Դաւթաշէն ենք գնում»: Բախտի բերմամբ վարիչը Հանրապետական հրապարակի մօտ էր գնալու, առաջարկեց ինձ մնալ մարշռուդնիում, որպէսզի միասին գնանք: Ենթարկուեցի: Հրապարակի մօտ կանգնեց, իջնելուց ետք հարցրի. «Վարպետ ջան, ըստեղ չի՞ գրուել Հանրապետական հրապարակ», «Չէ ապեր, Հանրապետական հիւանդանոց ա գրուել»:

 

 

Link to comment
Share on other sites

Արմատականում կայ գատոյ բառ, որ նշանակում է՝ ցաւ: Չլինի՞ Արագատ, որ հնչիւնափոխմամբ դարձել է Արագած: Յիշենք՝ Տրդատ/ Ծրդատ, Տիրան/Ծիրան, որոնք բոլորն էլ հնուց աւանդուած եւ ճիշտ ձեւեր են:

Այո, բայց առանց վկայի:

Սա կարող է լինել ԳԱՏԱՅ- ի մի գաւառական տարբերակը, ինչպէս շատ մը գաւառականներում Ա դառնայ Ո

Մեզմէ ոմանք ասեն “ղադա-դ տանեմ”, եւ այդ նոյն բառը գործ ածեն մի այլ ժողովպւրդ եւս:

Սուքիասեան բառարանը ասէ “ՂԱԴԱ= ցաւ, նեղութիւն”՛ եւ շարունակէ “ՂԱՂԵԴ ԱՌՆԵՄ , ՂԱԴԷԴ ՏԱՆԵՄ= ցաւդ տանեմ”:

Ինձ թուի թէ սա Արաբերէն ՂԱԶԱ/ՂԱԴՀԱ բառից է: (Տես Աճառեան- ՂԱԶԱ=արկած, պատուհաս++)

 

 

Link to comment
Share on other sites

Արագած՝ գուցե՞ Արա գնաց > Արա գաց >Արագաց > Արագած...

Ոմանք ասեն Արա -գած Արա-(յի) Գահ- ի մի տարբերակ է: Իմա, Արագահ

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Այո, բայց առանց վկայի:

Սա կարող է լինել ԳԱՏԱՅ- ի մի գաւառական տարբերակը, ինչպէս շատ մը գաւառականներում Ա դառնայ Ո

Մեզմէ ոմանք ասեն "ղադա-դ տանեմ", եւ այդ նոյն բառը գործ ածեն մի այլ ժողովպւրդ եւս:

Սուքիասեան բառարանը ասէ "ՂԱԴԱ= ցաւ, նեղութիւն"՛ եւ շարունակէ "ՂԱՂԵԴ ԱՌՆԵՄ , ՂԱԴԷԴ ՏԱՆԵՄ= ցաւդ տանեմ":

Ինձ թուի թէ սա Արաբերէն ՂԱԶԱ/ՂԱԴՀԱ բառից է: (Տես Աճառեան- ՂԱԶԱ=արկած, պատուհաս++)

 

Ականջ մի' կախեր գրածիս, ես ալ համոզուած չեմ այդ «ստուգաբանումին»:

Link to comment
Share on other sites

Ականջ մի' կախեր գրածիս, ես ալ համոզուած չեմ այդ «ստուգաբանումին»:

Շատ հետաքրքիր:

Գուցէ սա պատկանի Ասացուծքների շարանի?

Որտեղ են մեր երգիծանկարիչները?

Յովաննէս, դու ծանօթ ես Սարուխանի արժանաւոր հոգեզաւակ, ժառանգորդ, քո հայրենակից Հալէպցի երգիծագնկարիչ Մասիս Արարատեանին? Միաժամանակ Անդրանիկ Ծառււկեանի հոգեզաւակ:

Ցաւոք, իր գործն էլ վերցուել է համացանցից:

Այդ ասացուածքը յաճախ մեզ խնդրոյ արառկայ է եղել:

"ղուլաղ ասմա"?, "don't hang an ear"? :P :) :D

Միթէ "ղուլաղ "ը մեր "ԽՈՒԼ" բառին առնջում է?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Ոմանք ասեն Արա -գած Արա-(յի) Գահ- ի մի տարբերակ է: Իմա, Արագահ

Այդպիսի մեկնաբանությունը իմ դուրը գալիս է: Մեկ ուրիշ տարբերակ.

 

Արա + Կայծ = Արա + Գայծ= Արագած

 

Ինձ թվում է, Հովհաննես Թումանյանի «Լուսավորիչի կանթեղը» բանաստեղծության մեջ կա այդ կրակ-կայծերի արձագանքը: :)

 

Կեսգիշերին կանթեղը վառ

Կախ է ընկած երկընքից,

Լուսավորչի կանթեղն անմար

Հայոց մըթնած երկընքից։

 

Կախ է ընկած առանց պարան

Արագածի կատարին,

Ու սեղանից հսկայական

Լույս է տալիս աշխարհին։

 

Լույս է տալիս երկար դարեր

Ու վառվում է միշտ անշեջ

Սուրբի մաքուր արցունքները

Յուղի տեղակ նըրա մեջ։

 

Ոչ մարդկային ձեռք կըհասնի

Էն ահավոր բարձունքին,

Եվ ոչ քամին կըհանգցընի`

Վիշապ-քամին ահագին։

 

Երբ պատում է մութ խավարը

Չընաշխարհիկ մեր երկրին,

Երբ տիրում է ահն ու վախը

Թույլ կասկածոտ սըրտերին,

 

Ով անմեղ է, լիքը սիրով

Ու հավատով անսասան,

Ով նայում է վառ հույսերով

Դեպի Հայոց ապագան, -

 

Նա կըտեսնի էն մըշտավառ

Ջահը կախված երկընքից,

Ասես` աստծո աչքը պայծառ

Հըսկում է ցած երկընքից։

 

Link to comment
Share on other sites

Այո, գիտենք թէ ինչպէս այդ բառախաղի վարպետ Յովաննէսը նաեւ բառախաղեց եւ Աղթամար Յաղթ(victorious, invincible, ամուր)** ամար բերդը վերածեց, բառախաղեց իրան դուսդր Թամար ի անուան եւ գրեց "Ախ Թամար" երկը:

** See also Մեծ-ամոր, “մեծ եւ ամուր”.

 

Link to comment
Share on other sites

Յարգելիս Արփա,

 

Աղթամար անուան սքանչելի ստուգաբանմանդ համամիտ եմ եղել միշտ, ու ամէն տեղ դրա քարոզչութիւնն եմ անում, սակայն, թոյլ տուէ'ք, չհամաձայնուել Ձեզ, Մեծամօրի առնչումով:

 

Խնդրեմ ընթերցէք Արմատականում Մօր բառը, որ բնիկ հնդեւրոպական է, ու նշանակում է ճահիճ, լիճ: Մեծամօրն էլ, ամէն ինչից առաջ գետի անուն է: Նոյնն է վկայում. «Աշխարհագրական անուների բացատրական բառարանս»:

 

 

‘‘Կախ է ընկած առանց պարան

Արագածի կատարին,

Ու սեղանից հսկայական

Լոյս է տալիս աշխարհին:’’

 

 

Ինչպէս ասացի նախապէս, Յունիս ամսում Երեւանում տեղատարափ անձրեւ էր գալիս: Անձրեւին նախորդում էր, ու յետոյ նրան ընկերանում, անընդմէջ կրկնւող որոտումներ: Զարմանում էի՝ որոտումների յաճախականութիւնն ու երկնքի ալեկոծումն ի տես: Հալէպում այսքան որոտում, շանթ ու կայծ չի լինում. անձրեւի տեղացման ընթացքում: Երեկոյից մինչ առաւօտ, լսում էի այդ որոտումները, որոնք ոչ այլ ինչ էին, քան պայթիւններ ամպերի ոլորտում, ու պատուհանից երկինք դիտողին թւում էր, թէ հենց Արագածն է բարկացել, ու նրանից է այս բոմբիւնը: Ի դէպ՝ Երեւանում լոյս է մինչ երեկոյեան ժամը 10ը: Ու պատկերացրէ'ք, երբ Արագած լեռան հրաբուխը դեռ գործօն էր, Արարատեան հարթավայրի բնակիչները ինչե՜ր էին մտածում, հրաբուխին առընթեր յորդառատ տեղացող անձրեւն ու բարկ որոտումներն ի տես: Ոնց որ Երկինքն է փորձում մեղմացնել Արագածի բարկոյթը, իր թաց ամպերից ջուր քամելով նրա հրին: Երկինք երկիր մօտեցում, ահաւոր երկունքով:

 

Գուցէ Գրիգոր Լուսաւորիչը, ապառիկով, Արայից է վերցրել կանթեղն Արագածի:

 

 

Link to comment
Share on other sites

Սիրելի Օհաննէս, պարտիմ քեզ "ՄՕՐ" բառի համար:

Աճառեանը գուցէ չի տեսել որ Անգլիերէնով "mire" բառը նմանապէս նշանակի ցեխ:

Ինչ հայհոյանք որ այդ ապուշ աբեղսկին այսպէս աղաւաղեց մեր լեզուն, մշակոյթն ու պատումը՛ երբ մենք չենք կարող տեսնէլ Օ ի եւ Ո ի , Է ի եւ Ե ի տարբերանքը:

Բաւական հայհոյանք! :huh:

Արի գնանք LANGUAGE եւ տեսնենք քանի բառ գիտենք օդային, մթնոլորտային եղանակի առնդեր:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...

Մարդասէր Թամանեան, Երեւանի յատակագիծը կազմած է այն ժամանակ, երբ դրամատիրական մոլուցքը չէր լափել տակաւին. քաղաքային բնականոն կեանք, հանգիստ ու զբօսանք որոնող քաղաքացու միջավայրը: Ֆրանսիացիների օրօք, Հալէպում, տնկուել է մի այգի, որին փոխարինող չկայ դեռեւս: Արձակուրդի օրերին, շուար ենք մնում. ո՞ւր գնալ, ի՞նչպէս անցկացնել հաճելի ժամանց: Երեւանը՝ գոնէ մեզ համար, զբօսանքի դրախտ էր: Լայն պողոտաներն ու իւրաքանչիւր օր մեզ համար նոր յայտնաբերուած մի նոր զբօսայգի. ձանձրանալու տեղիք չէր տալիս: Երկինքը դեռ ամպոտ էր, ու ապահովութիւն չէր ներշնչում. քաղաքից դուրս արշաւելու նկրտողիս:

 

Թիավարել

 

Յիշում եմ փոքրիկ այդ տղուն, որ լալիս էր ու բողոքում, խնդրելով աղերսում, որ առանձին թիավարի. դամասկեան Բարադա գետի կազմած մի ճահճուտում: Պարագան տարբեր էր:

 

Յաղթանակի այգին ունէր արհեստական լճակ: Ամեն ինչ նոյնն էր մնացել կարծես, ու 97 թուից ասդին, աւելացեր էր միայն հեծանիւային նաւակներ: Ինչքան էլ արհեստագիտութիւնը զարգանայ, ու նորանոր ձեւով ու թեքումով մակոյկներ ստեղծի, դարձեալ թիավարումով ընթացող մակոյկները ի պատուի են, ու մեզ նման, սակայն տեղաբնիկ զբօսնողները. նախընտրում էին այդ գունաթափ ու ծփացող տախտակամածները:

 

Երեւանի գլխաւոր զբօսայգու արհեստական լիճը աւելի շատ ճահիճ յիշեցնէր, քան լողաւազան, այնուհանդերձ լողացող երիտասարտներ կային մէջը: Պզտիկ բարոնս մեծ մարդու նման քշեց նաւակը, թէեւ ուժը չէր բաւում՝ երկու թին նոյնհետայն վարելու, բայց էլի քշում էր: Ինձ մնում էր հաւասարակշռել մակոյկի ընթացքը, մերթ-մերթ «բռնագրաւելով» նրա թին, իւր բողոքների տարափին ենթարկուելով հանդերձ: Յիշում եմ նրա եռանդը ու դրանով կարմրած դէմքը, ու ափսոսում, քանզի ողջ օրը խաղով ու առողջ զբաղմունքով էր անցկացնում, մինչ հիմայ, ողջ օրը հեռուստացոյցի դիմած նստած մուլտիկ ֆիլմ է դիտում:

 

Երանելի պահեր, տարածք, օդ, Արեւ եւ երկինք, ամեն քայլափոխին նոր բացայայտումներով լի զբօսանք: Գիտէի մայր Հայաստան կոթողը այնտեղ էր, բայց չէի գնացել մօտը: Շուտով պարզուեց. կոթողը բարձրացուել է թանգարանային հոյակերտի վերայ: Շուրջը ռազմական իրեր կային: Վառ երեւակայութեամբ ապրող տղուս համար, թանգարանը ընդհանրապէս, հրասայլը զրահամեքենան թնդանօթն ու ռազմական օդանաւը մասնաւորապէս, լաւ ապացոյց եղան, շօշափելու այն ինչ խօսքով փոխանցած էի իրեն, յօրինածս Քաջ Գէորգի սխրանքի մասին: Անտէր շներ կային. չհասկացայ՝ ինչո'ւ չէին հեռացւում: Երեւանը եւ Մասիսը դիտելու խնդրոյն, յանձնարարելի տեղանքից մինն էլ սոյն թանգարանի բակն է, որ պատշգամբի նման բացուել է Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքի եւ Արարատեան տեսարանի հանդէպ: Թանգարանը պարունակում էր Արեւելեան Հայաստանի Ռուսական գրաւումից մինչեւ Արցախեան հերոսամարտը պարփակող արժէքաւոր հնանիւթեր: Հրովարտակներ, թուրեր, ատրճանակներ, դաշոյներ, լուսանկարներ, ինչե՜ր եւ ինչեր: Նշանաւոր ազատամարտիկներ՝ Աւոյի, Աշոտի, Վարդանի եւ այլոց անձնական իրերը ցուցադրուած էին: Մտքով տեղափոխուեցի այդ օրերը, երբ չկային նեցուկ եւ պետութիւն, ու այս արի հայորդիները, իրենք ստանձնեցին մատակարարի զինւորի ու հրամանատարի դերեր միաժամանակ: Առաջիններն էին, ռահվիրայք, ճանապարհ հարթողներ հետեւորդների համար: Թանգարանի դարպասի աջակողմեան եւ ձախակողմեան որմնախորշերում ներկայացուած է Երկրորդ Աշխարհամարտի՝ կամ ինչպէս Հայաստանում սովոր են ասել՝ Հայրենական մեծ պատերազմից դրուագներ, լուսային ու ձայնային մատուցումով: Թանգարանի աշխատակից տիկինները նկատել էին ուշադիր դիտելնիս, վառեցին դրուագների լոյսերը, ու պատերազմը ձայնով ու լոյսով ներկայացուեց:

 

Դուրս եկանք եւ ուղղուեցինք մանկական աշխարհ: Մթնեց տասին: Խաղավայրի լոյսեր, երեխաների հրճուանք եւ տարբեր աշխարհ պարզուեց այգում: Ծնողի համար աւելի ուրախալի պահ չկայ, հարազատ երեխայի անհուն ուրախութիւնն ու խանդավառութիւն ի տես: Յոգնեցինք խաղերից, ուզեցինք նստել: Փոշեշաքարի մէջ թաթախ, տապակած խմորի սկաւառակները ախորժաբեր էին:

 

-Ի՞նչ արժեն,

 

+Քանի կիլո ես ուզում,

 

-Չգիտեմ, համին պիտի նայեմ...

 

+Լաւ, ուրեմն տամ քառորդ կիլո:

 

5 րոպէ ետք դարձեալ.

 

- Մի քիչ էլ կտա՞ս,

 

+Որտեղի՞ց եք դուք,

 

-Հալեպից,

 

+Հալեպի ո՞ր թաղամասից, ...եաններին, ...եաններին ճանաչո՞ւմ էք,

 

-Լսել եմ այս ազգանուները, բայց անձամբ չեմ ճանաչում: Գետի թաղից եմ:

 

+Ծնողներս Հալեպից են եկել, դրա պատճառով, հարազատութիւն եմ զգում երբ այնտեղերից եկածների հանդիպեմ: Ես Նորաշխարհեան եմ:

 

Այստեղ, տողերիս հեղինակը Զէթունի եւ զէթունցիների վերաբերեալ իր գիտելիքը հակիրճ փոխանցեց:

 

+Ո՞րտեղից գիտես այսքան բան:

 

-Հայագէտ եմ...

 

Քիչ անց ամաչեցի ամպագոռ յայտարարութիւնիցս ու աւելացրի.

 

-Իրականում հայագէտ չեմ, պարզապէս ուրիշ բառ չգտայ այս պահին բնորոշելու ընթերցասիրութեամբ ձեռքբերուած գիտելիքս,

 

+Ես էլ իշխանական ընտանիքի դուստրս (ինքս իր ազգանունը կրողներին այդպէս էի յիշել), բարձր կրթութեան տէր, այստեղ քաղցրաւենիք եմ վաճառում:

 

Վերոյիշեալ խօսքը ցածր եւ համեստ ձայնով արտասանեց, այնպէս որ, երբէք մեծամտութիւն չկար: Նրան մխիթարելու պէս ասացի.

 

-Կարեւորը հոգու ազնւութիւնն է:

 

Ասել ուզեցի, եթէ հոգին ազնիւ ու հարուստ է, ապա մարդը երջանիկ է: Թէ որքա՜ն կարողացայ մխիթարել նրան՝ չգիտեմ: Զրոյցի նիւթը փոխելով.

 

+Ձեր մօտ սրան դոմատ են ասում:

 

-Չեմ հանդիպել: Եղաւ, շնորհակալ եմ, ցտեսութիւն:

 

Ես ուրախ էի, զբօսնում էի ու զուարճանում ընտանիքով: Ինձ համար անակնկալ չէր, Երեւանում հանդիպել ներգաղթողների զաւակներին: Նա տխուր էր եւ թախծոտ: Նրան յիշեցրել էի, գուցէ կեանքից բաժանուած, ու իրեն մենակ թողած ծնողներին: Ի'նք, իրեն աւելիին արժանի էր գտնում: Լունապարկում դոմատ էր վաճառում, Զէթունի երբեմնի իշխանների թոռնուհին: Ինչքան էլ զգացումները խառը լինէին, դարձեալ ուրախ էի այս հանդիպումով, ուրախ էի նրա ծագումը ճանաչելով ու իրեն տալով՝ հանրաճանաչ մարդկանց զաւակ լինելու զգացմունքը:

 

Լողացող փուչիկների պատասխանատուն, իր փիլիսոփայական պատասխաններով զարմացրեց ինձ: Նրա ամեն մի խօսքում դատողութիւն ու առակ կար: Զգացի, որ մեզ յարգեց իր վարուելակերպով (էթիկայով): Շնորհակալ եմ:

 

Հիմա, երբ այս տողերն եմ գրում, զգում եմ, որ օտարութեան մէջ եմ, իսկ երբ այնտեղ էի, ուր ամենը հայ են, իմ տանն եմ եղել, թէեւ հայերէնիս պատճառով շուտ էի զանազանւում մնացեալներից:

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Եկաւ մի պահ, ու կանգ առի, քանզի գիտէի, գիտեմ, ապրումները թղթին ու գրիչին վստահելով, յաճախ որքա՜ն պահածոյացւում են՝ վերածուելով մումիաների:

 

Մտածում եմ. ընթերցողի ի՞նչին է պէտք՝ ո'ւր եմ գնացել, ի'նչ եմ արել:

 

Այսպիսի մի ասացուած կայ. «Կերածդ խմածդ քեզի թո'ղ ըլլայ, պատմէ մեզի տեսածդ»: Եթէ պատմելիքս, մշակութային պատմական ու բացառիկ փորձառութիւն չի բովանդակում, ո՞ւմ ի՞նչ է պէտք:

 

Մի բան է միաւորում ինձ ընթերցողներիս... Հայրենիքի կարօտը:

 

 

 

Չգիտեմ, ո'ւմ, ի'նչ է պէտք, բայց ինձ պէտք է՝ գէթ մի թոյլ վերապրում, Հայրենիքում ապրած օրերիցս, օտարութեան մէջ հայ լինելու պարտադրուածիս:

 

Արդէն, որպէս երկրին ծանօթ, որոշեցի ու պնդեցի գնալ դէպի Հայաստանի հրաշք վայրերից մին՝ Գուգարք: Անքնութիւն, յոգնածութիւն չպատճառաբանել, օրերը սահմանափակ են, պիտի երթամ Հայրենիքիս մէկ գողտրիկ անկիւնը... մի ուրիշ հայրենիք:

 

Պիտի գնալ հեռո՜ւ, բայց ոչ շատ, դէպի անտառ բնակա՜ն: Թէեւ, Երեւանը «հետախուզելու» ընթացքին, հասկացայ, որ անտառ տեսնելու համար, երկու հարիւր կիլոմետր ուղի անցնելով Դիլիջան հասնելու կարիք չկայ, քանզի Երեւանի տարածքին կան անտառներ, կայ Բուսաբանական այգին, որի մասին հետագային գրելու եմ:

 

Նախապէս հասկացել էի, որ ես «դիլիջանցի» եմ էութեամբ, ու անպայման երկրորդ անգամ՝ մի ու տասնեակ տարի ետք, պէտք է կրկին տեսնեմ հայրենիքս: Ուզում էի գնալ Լոռի՝ Հաղպատ, Սանահին, բայց խնայեցի ճամփեկիցներս. դարձդարձիկ, ոլորուն ու զարիվեր ելքից: Հայաստանը հրաշք է ընդանրապէս, իսկ Գուգարքը, հրաշքում յայտնուած չքնաղ դիցուհի՜, հուրի, փերի: Այստեղ փարթամ է ամեն ինչ:

 

Ճանապարհը անցնում էր երբեմնի գործարանային քաղաքների կողքից: Այժմ ի՞նչ գործի վրայ էք, սիրելի եզերք հայրենի:

 

Գեղարքունեաց ծովում մկրտուելու ծրագիր չկար: Չէինք կարող չկանգնել, գոնէ ի պատիւ ծով արտասուքին, որ ծորել էր Արեգունի, Գեղամի ու Սեւանի լեռներից: Օդը կանուխ գարնանային էր: Փոքրիկ վարպետս հաղորդուեց Սեւանի ջուրին: Անցանք երբեմնի կղզիի կողքով:

 

Յիշում եմ քեզ, հայրենանուեր կղզեակ, քո ինքնապաշտպանութի՜ւնը, մղուած՝ նորայայտ պղնձալուր թշնամու դէմ, թէ ինչպէ՜ս վանականներդ, խունկ ու մագաղաթ թողած, ստիպուած էին առժամեայ մոռանալ երկնային օրէնքը, ու տուրք տալ երկրայինին՝ թակարդ լարելով անսանձ պղծողներին:

 

Մի օրուայ ընթացքում, պիտի հասցնէինք գնալ, տեսնել ու ետ դառնալ: Ուղեւորութեան ընթացքին, կտրուելով, ընդհանրապէս ամեն զբօսաշրջիկի ունեցած զգացական աշխարհից, յիշեցի որ ապրում ենք իրական աշխարհում, իրական մարդկանց մէջ:

 

Մարդիկ պիտի ապրէին, ընտանիքներ ունէին: Ապրելու համար պարտաւոր էին օրէնք խախտել: Ապօրինի որսացած ձուկը առանց բացայայտելու, անցնող ուղեւորին առաջարկելու ձեւ էին գտել՝ թեւերը լայն բանալով, խաչաձեւ տեսք ընդունելով:

 

Վասպուրականի հայոց Թամարը իր սիրոյն համար փարոսացել է Սեւանի ափին: Քնքուշ կեցուածքդ, բարակ մէջքդ, դէպի դէմ կիսաթեք իրանդ կերտող վարպետին վարձքը կատար: Սա Վանայ ծովակը չէ Թամար, ի զուր ես որոնում նրան: Սէրդ չի ապրել, դու չես ապրել, պատում ես դարձել, հասել բանաստեղծին, ու նրա բառերում կերպարանք ստանալով արձանացել՝ ուղեւորիս ճանապարհն ես լուսաւորում՝ դողդոջ ձեռիդ հոյլ ճրագով:

 

Հայրենիք՝ գաղթի տարեգիրք, ժողովրդիդ պատումներն էլ տեղում չեն մնացել, բայց դեռ ոչինչ, սա մեր Սեւանն է՝ երկինք հայող քո միւս ակդ:

 

Թամարը յուզեց ինձ, քանի՜ պատճառներով միանգամայն:

 

Վարորդին ասացի, թէ հիմա հասնելու ենք Սեմիոնովկա, ու ահա, ուր որ է, տեսնելու եմ Հայրենական պատերազմի զոհերի յուշարձանի հովանիում նստած թոշակառուներին: Գեղական, տաղտկալի, բայց մաքուր առօրեայով ապրող այս մարդկանց դէմքի խորշոմներում գծագրուած իմաստնութիւն կայ, որի անդորրը խանգարել համարձակում է միայն համրիչների հատիկների չխկոցը:

 

Այս անգամ պիտի չի անցնէինք այս գիւղի միջով, քանզի կառավարութիւնը, նախկին՝ լեռնանցքով գնալու փոխարէն, նոր ճանապարհ էր բացել՝ Սեւանի աւազանից Գուգարք գնալու համար, լեռան միջից, փապուղիով:

 

 

Link to comment
Share on other sites

Մտածում եմ. ընթերցողի ի՞նչին է պէտք՝ ո'ւր եմ գնացել, ի'նչ եմ արել:

 

petq a Johannes jan, petq a. 2 or a veradarcel em hayastanic xar@ tpavorutyunnerov. aprumner@ shat xorn en. teryevs qo gratsneri mijocov voroshaki parzutyun mtcnem ancats gnacatsneri mijev. maisin noric em hayastan gnalu u es angam shat avli yerkar jamanakov. qo grvatsneri mijocov yes u eli shater@ porcelu en aveli hstak dzevov kartsiq dzevavoren hayastanyan irakanutyan masin.

 

shnorhakalutyun kataratsd gortsi hamar

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...