Arpa Posted November 13, 2007 Report Share Posted November 13, 2007 ARMGLISH ՀԱՅԱՆԳԼԵՐԷՆ Յովան Յակոբ եւ այլք. We have spoken about similar subjects under a variety of topics. At this article in AZG Culture supplement. http://culture.azg.am/?lang=AR&num=2007110301 There are other interesting articles as well here http://culture.azg.am/ The article is too long to copy and paste, we can take sections and comment. Here is the opening paragraph; "ԻՆՉԵՐԵ՞Ն ԵՆՔ... ԼՍՈՒՄ Վասն բազմաչարչար հայերենի ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ Ժյուլ Վեռնի վեպերից մեկում այսպիսի տեսարան կա. Ժակ Պագանելը, հեռավոր Ավստրալիայի տափաստաններում հանդիպում է մի պատանու, որը կարծում է, թե աշխարհում գոյություն ունի ընդամենը մեկ լեզու՝ անգլերենը, որ երկրագունդն ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիային, եւ որ անգամ լուսինն է անգլիական տարածք: Պատանունհատկապես զարմացնում է այն փաստը, որ աշխարհում խոսում են նաեւ ուրիշ լեզուներով"Another interesting paragraph; "Ուշագրավ երեւույթ. Գլենդեյլում հաստատված հայը կարող է այնտեղ ապրել առանց անգլերենի գիտության: Հայաստանում արդեն դյուրին չէ ապրել առանց անգլերեն հասկանալու, եւ եթե այսպես գնաց, ապա առաջիկա տարիներին, յուրաքանչյուր հայ, սեփական հայրենիքում լիարժեք կյանքով ապրելու համար պարտադիր պիտի սովորի այդ լեզուն: Նաիրյան ուզվորների սինդիկատն արդեն յուրացրել է այս դասը. «Պլիի՜զ, միստըր, ուան դոլլա՜ր», - լալահառաչ մուրում են նրանք աստղազարդ հյուրանոցների մերձակայքում: Տասը-քսան դրամով օձիքդ չես ազատի, օտար լեզվի իմացության համար շոշափելի հավելավճար է հասնում:" This is what floored me. We talked about how my campaign to name the Tricolor ԿԱՐՄԻՐ ԿԱՊՈՅՏ ԾԻՐԱՆԻmay have finally fallen on receptive ears even in Yerevan. I’ll be damned! I have been campaigning to impress upon us the “yoghurt” is an Armenian word, and I have written here and elsewhere. I have even written to the editors of the Websters Dictionary to amend their assertion that word is of furkish origin they responded saying that even in Central Asia the word is used hence….That is the same dictionary that in my copy says “heathen” is of Armenian origin from “hethanos” , which in subsequent editions was revised out. I’ll be damned! Look where my campaign has finally reached!! "Ազգային նկարագիրը կորցրած մի հայ, ժամանակին «մածուն-յողուրթը» տարավ Ֆրանսիա, որպեսզի այնտեղից եվրաթրքացած գա եւ հաստատվի Հայաստանում: Պատմա-մշակութային առումով ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնել, երբ նախկինում քոչվոր ցեղն, ուրիշի ձեռքով, աստիճանաբար դուրս է մղում հազարամյակների պատմություն ունեցող տոհմիկ, առարկայի էությունը ճշգրիտ ներկայացնող բառը, որն աշխարհում գործածում են միայն հայերն ու վրացիները: (*)" See editor’s note; "(*) Ի դեպ, «յողուրթ» բառն էլ ունի հայկական ծագում՝ «իւղորդ», «իւղ», «յուղ»բառից - Ծ.խ". Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 14, 2007 Report Share Posted November 14, 2007 Յարգելիք՝ Արփա եւ ընթերցողներ, Այս յօդուածի հեղինակի նման մարդկանց կը համակրիմ: Ան իր պապենական արհեստին համահունչ թնդանօթաձգութեան, կամ եթէ կուզէք. հրետակոծութեան ենթարկած է այն յօռի երեւոյթները, որոնք քիչերու ակնոցով տեսանելի են ըստ երեւոյթին: «Jazz» անունով շարանի մէջ Յակոբ Ն.ը հիանալի նկարագրած է՝ այդ «չտես» մարդկանց, որոնց մասին ակնարկած է Ա- Թ.ը: Նոյնն է, վերցուր «երգ» բառը փոխարէնը զետեղելով «լեզու»ն: Լեզուական անճաշակութեան մասին Ա.Թ.ի նկատմանց, համահունչ արձագանգ է Յակոբ Ն.ի գրածը: Չենք քննադատեր հայի որեւէ տեսակ. քանզի նոյն պարագան է եւ Սփիւռքի տարածքին: XVIII դարի վերջում, իսպանացի Խոզե դե Կադալսոն բողոքում էր իսպաներենի ֆրանսացումից, Անրի Էտյենը` ֆրանսերենի իտալացումից, Ջորջ Մուրը, 1924-ին` անգլերենի ֆրանսացումից, 1964-ին ֆրանսիացի լեզվաբան Էտիամբլը ստվարածավալ մի ուսումնասիրություն տպագրեց` «Խոսո՞ւմ եք ֆրանգլերեն» պերճախոս վերնագրով, իսկ կանադացի ֆրանսախոս մի քահանա, 1960-ին կանադական ֆրանսերենն ամերիկյան անգլերենի ուծացնող ազդեցությունից փրկելու համար պահանջում էր կտրուկ միջոցներ ձեռնարկել. «Կացնի, կացնի պետք դիմել, - գրում էր նա: Պետք է` ա. բացարձակ հսկողություն սահմանել ռադիոյի եւ հեռուստատեսության վրա: Մահվան սպառնալիքի տակ արգելել խոսել փողոցային լեզվով: բ. ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ոչնչացնի անգլերեն կամ գռեհիկ լեզվով գրված ցուցանակները: գ. իրավունք տալ, երկու տարվա ընթացքում, տեղնուտեղը սպանել բոլոր այն պաշտոնյաներին, նախարարներին, ուսուցիչներին եւ քահանաներին, որոնք կխոսեն անգլերենախառն լեզվով»: Խոստովանիմ. փափաքած եմ սպանել այն անճաշակ անձը (կամ անձերը), որն իր խեղկատակ ուսմունքի դպրոցով, անճաշակութեան տարածիչ սերունդներ հասցուց, տակաւ կը հասցընէ, Հայաստանի եւ Սփիւռքի երիտասարդութեան «համտեսման» զգայարանը անդամալուծելու համար: Հզօր ազգերու արուեստը, գաւառական «արուեստ»ի կրկնօրինակուած (կեղծ, շինծու) վիճակով տարածողները. հայկական դէմքը հարթող, տափակցնող «արդուկ» են, ոչ աւելին: Կրկնօրինակուած (կեղծ) ապրանքանիշով (մակնիշով, վաճառանիշով) տաբատներ, օծանելիներ, պայուսակներ կան, որոնք աջողակ կեղծման արդիւնք են, մինչ մեր «սոդոմ գոմոր»ները (Աստուծոյ պատիժները) տակաւին չեն հասած չինական կեղծարարութեան «բարձր» մակարդակին: Ի՞նչ է հարսանիքը, եթէ ոչ երգ ու պար, ետքը՝ կերուխում: Ստիպուած էի այդ «պատիժ»ի ոռպատռուածքեան (կամ կոկորդ պատռուածքի) կաղկանձը լսել: Հալէպի, իբր լաւագո՜յն ճաշարան Touringի հայ երգիչը, մարդասպան լինելու տարօրինակ մարմաջ ստեղծեց մէջս: Դատապարտ էի ժամեր շարունակ լսելու անոր «արուեստ»ը, որ աւելի ձախող կրկնօրինակումն էր. քիչ առաջ նկարագրածս Հայաստանեան կրկնօրինակման «քաջագործութեան»: Ո՞վ իրաւունք տուած է այդ կաղկանձողին. բարձրախօս (microphone) բռնելու, տակաւին երգելու: Ճաշարանի տէրը, որ արաբ է (կրօնը կարեւոր չէ), գիտէ՞ ինչ է հայ երգը: Մե՞նք ենք մեղաւորները, վասնզի ամաչկոտ լռութեամբ «կուլ կուտանք» ականջ ծակող սուլոցները: Հարսնեւորներու բարեկամ մի երգչուհի, եւ ճաշարանի արաբ երգիչը. բարկութիւնս (ոչ միայն իմ) մեղմացնող մթնոլորտ մը ստեղծեցին յետագային: Այս քանիերրորդ անգամն է, կը ներկայանամ այդտեղ, ստիպողաբար կունկնդրեմ այդ այլանդակ բանը (անուն չկարեցայ տալ արտաբերուած ձայնին): կանադացի ֆրանսախոս մի քահանայ Երբ քահանան ինքն իր մէջ իրաւունք գտած է... Ճանապարհին տեսայ վերը նկարագրածս դէպքի հերոս «երգիչը»: Չի սպանեցի, չի բղաւեցի, ոչ այլ խօսեցայ, ինքս ինձ ասի. «ինչի՞դ պէտք, ճանպադ քալէ»: Աստուած հոգիդ լուսաւորէ Յակոբ Բարոնեան, դեռ եւս ենթարկ ենք՝ վնասներուն քաղաքավարութեան: Ինչու՞ սպաննելու ցանկութիւն: Քանզի կեանքը կեանք դարձնողը արուեստն է, որ ի բնէ գեղեցիկ է: Իսկ նմանօրինակ ձախող պատճէնահանողներ, կեանք կսպաննեն. սպանելով արուեստը գեղեցիկ: Բոլորովին վերջերս, լեզվամշակութային աղքատամտության տիպական օրինակ մատուցեցին մեր կինեմատոգրաֆիստները: Նրանք Հայաստան էին հրավիրել Տոնինո Գուեռռային: Լավ էին արել: Բայց ինչո՞ւ էին աֆիշների վրա անգլերեն գրել. «Tonino Guerra & his friends»: Քեռի Սեմն ի՞նչ գործ ունի մեր եւ իտալական մշակութային ուղղակի հարաբերություններում: Այդ նախադասությունը պիտի գրվեր կամ հայերեն, կամ իտալերեն: Թերեւս վերջինը: Դրանով հարգանքի տուրք կմատուցեինք մեծ մշակույթին, սքանչելի լեզվին: Չեմ կարծում, թե Տոնինո Գուեռռային հրճվանք պատճառեր երրորդ լեզվով գրված այդ ազդը: Ազգային մշակույթի զորավոր գիտակցությունն ունեցող եվրոպացի արվեստագետները չափազանց զգայուն են անգլերենի նման` կատարելապես անտեղի միջամտության հանդեպ: Սակայն համոզված չեմ, թե իմ պահանջները հասկանալի եւ ընդունելի կլինեն մեր կինոգործիչների համար: Չնչին բացառությունները չհաշված, նրանք միշտ եղել են Տիրոջ լեզվի հարկատուները: Երեկ ռուսերենն էր, այսօր` «ամերիկերենը»: Լեզուական անաղարտութեան մասին զրուցող տիարին, քիչ մ'ալ ես «ռմբակոծեմ»: Այդ ո՞ր լեզուական օրէնքով, լատին իրերաջորդ երկու RR.ը տառադարձած էք հայոց երկու ռռ տառով: Այստեղ յիշենք Արփայի խօսքը. «միթէ՞ Մաշտոց տգէտ էր», երբ ստեղծեց «ռ» տառը: Հայոց Այբուբենը պատրաստողը, 1600 տարի առաջ լուծած է երկու «ՐՐ» (RR) ձայնի խնդիրը, ստեղծելով Ռ գիրը, որ կուտայ եւրոպական լեզուներով արձանագիր RRը: Իսկ "uncle Sam"ը ինչու՞ «քեռի Սեմ» եւ ոչ՝ «քեռի Սամ»: Այդ երբուանից լատին a տառը հայոց «ե» տառն է: Դէ, ի հարկէ գիտենք ինչպէս է արտասանւում այդ անունը անգլախօսների մոտ: Այդ անունը հայոց անծանօթ չէ, Հեմինգուէյ, Ուաշինգտըն անունների պէս: Միթէ՞ տառափոխման ենթարկենք «Սամուէլ» անունը, դարձնելով Սեմուըլ: Կինեմատոգրաֆիստները ... Այս բառի տեղ կառաջարկեմ՝ «ֆիլիմճիներ» կամ «սինեմաճիներ»...կը ներէք, ի հարկէ սա ծաղր է: Լեզուի անաղարտութեան մասին զրուցող մը, առնուազն իր յօդուածին մէջ իրաւունք պիտի չի ունենար նման բառեր գրելու: Եթէ չկան հայերէն նոյնանիշները. կստեղծուին կամ կը հրաժարինք այդօրինակ բառերու գործածումէն: Ամէնայն հաւանականութեամբ կան հայերէն հոմանիշ-նոյնանիշները, սակայն անգործ են: Բեմագործանք, թատերագործութիւն, բեմադրութիւն, բեմական գործիչութիւն, բեմագործութիւն, շարժանկարի արտադրանք: Դեմ չենք նաեւ, որ Հայաստանում, հայկականի կողքին նաեւ օտարանուն հաստատություններ լինեն, ինչպես հայանուն հաստատություններ կան Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում կամ Լիբանանում, բայց օտար լեզվով գրելիս, հաճեցեք, տիարք եւ տիկնայք, պահպանել տվյալ լեզվի ուղղագրության տարրական պահանջները, եւ ոչ թե «Rendez-vous»-ի փոխարեն գրեք «Randevou», ինչպես կարդում ենք Տերյան եւ Թումանյան փողոցների անկյունում` Առնո Բաբաջանյանի հրեշակերպ արձանի դիմաց, կամ «Mademoiselle»-ի փոխարեն` «Madmazel» (Մաշտոցի պողոտա): Կարելի՞ է մեկ բառի մեջ վեց տառասխալ թույլ տալ Սա Աբեղեանասովետական (իսկ այժմ դժբախտաբար՝ Հայաստանեան) տրամաբանութեան՝ տառ-հնչիւն յարաբերութեան արգասիքն է: Եթէ արտասանում ես մադմազել, ուրեմն կը գրես madmazel, ի՞նչ պէտք խրթին «Mademoiselle»-ի: Գոյություն ունի նաեւ մշակութային էկոլոգիա: Ճիշտ է, մենք դեռեւս չենք անցել անշտկելիի սահմանագիծը, բայց վտանգավոր արագությամբ մոտենում ենք դրան: Մեզանում շատերն արդեն դադարել են հայերեն լսել, մանավանդ նրանք, ովքեր (ոչ միայն հեռուստաէկրանից) հայերենը խոսում են «ամերիկերենի» պես: Անգլագիտությունը դառնում է անգրագիտություն, եւ եթե այս ամենի դեմը չառնվի պետականորեն, մեզ բոլորիս սպասվում է ավստրալիացի տղայի ապագան Այս Էկոլոգիա բառը... Միթէ՞ ծանօթ չէք կենսոլորտ բառին: Հ.Գ. Հոդվածն արդեն ավարտված էր, երբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գովազդներից իմացանք, որ ցուցադրվելու է «Հերուվիմ» բազմասերիանոց ֆիլմը Շղթայաշար նկար, բազմաշղթայ շարժանկար, կամ պարզապէս՝ շարանաւոր: Չէ՜՜՜՜՜՜ բազմաՍԵՐԻԱնոց ֆիլմ: Եզրակացում. Կարելի է պարզապէս ծիծաղելով անցնել, լեզուի անաղարտութեան մասին խօսողների կողքով: Գուցէ ես էլ այդ խօսողների բազմասերիանոց շարքից եմ...: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted June 10, 2009 Author Report Share Posted June 10, 2009 (edited) I had the urge to post this under Comedistan but as we see, even though it is IRONIC it is no laughing matter. Even before we rid ourselves from furkahay, arabahay, parskahay, fransahay and roussahay look what is happening. Then why do we still subject ourselves to all kinds of stressful contortions and insist to say “shunorhakaloutyounnërov” in stead of just plain and simple “thanks”? The irony is that the letter written by a concerned parent questioning the final exam combining Language and Literature in one “test“, which caused undue “stress” to the students, many of whom got failing marks.. Once again the irony, as the article is about Armenian Language and Literature, look at the headline again. “dest” and “sdress”? I intentionally misspelled them to “stress” the point. Btw. What is “չինովնիկ”?** Although the writer uses “քննութին” below which means “ëxamination” the word for “test” is «փորձ» with all its implications. **Edit. I found out what chinovnik means. It is now used to mean bureaucrat, named after someone named Chinovnik, a clerk in the Tsar's service. ---- AZG June 9, 2009 ՀԱՅԵՐԵՆԻ ԹԵՍՏԸ` ԿՐԿՆԱԿԻ ՍԹՐԵՍԻ ՊԱՏՃԱՌ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների չինովնիկներն անվերջ խոսում էին միասնական քննության առավելությունների մասին, նշելով, որ շրջանավարտն առանձին-առանձին չհանձնելով ավարտական ու ընդունելության քննությունները, կխուսափի 2 անգամ սթրեսի ենթարկվելուց: Հունիսի 5-ին կայացած միասնական քննության հայերենի թեստին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ նրանք որոշել էին միանգամից կրկնակի սթրես պատճառել մեր շրջանավարտներին: Մինչ հիմա էլ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ անլույս տարիներին (1992-93 թթ.) ծնված ու ճգնաժամի տարում դպրոցն ավարտած հենց այս սերունդը դարձավ հոգեկան նման ցնցման թիրախ: Մեզանում, ավա՜ղ, քննությունը երբեք էլ տոն չի եղել: Բայց ոչ մեկի` չինովնիկ լինի, թե թեստեր կազմող, իրավունք չի տրված այն սուգի վերածելու: Հայերենի քննությունից դուրս եկող յուրաքանչյուր երկրորդն արցունքներ ուներ աչքերին: Բոլորն էին անակնկալի եկել: Նման բարդության առաջադրանքի չէին սպասում ո՛չ ուսուցիչները, ո՛չ կրկնուսույցները, ո՛չ էլ իրենք` աշակերտները: Ու պարզ չէ այս քայլի իրական նպատակը. ապացուցե՞լ, որ դպրոցներն այսօր թույլ են եւ չեն ապահովում իմացական պատշաճ մակարդակ: Բայց ի՞նչ մեղք ունեն դրանում աշակերտները: Մյուս կողմից, մեզանում որքան իջնում է կրթական մակարդակը, անհասկանալի տրամաբանությամբ բարդանում են քննական հարցաշարերը: Ամենախոհեմը կլիներ, թեկուզ ուշացումով, այդ միասնական քննության հարցաշարը ենթարկել փորձագիտական վերլուծության պարզելու համար` այն նախատեսված էր բուհական ընդունելության քննությա՞ն, թե՞ համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելու համար: Ավելի քան վստահ եմ, որ նույնիսկ դասատուներն ու դասախոսները չպիտի կարողանային դրանից բարձր միավորներ ստանալ (այդտեղից հետեւություն, թե ովքե՞ր էին ստացել նման միավորներ): Բացի վիճահարույց կետերից, կային նաեւ դպրոցական ծրագրից դուրս հարցեր: Այսպես, վերոհիշյալ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կազմած «Հայոց լեզու եւ հայ գրականություն» ուղեցույցում (Երեւան, 2008 թ.) Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմը բացակայում է ծրագրային ստեղծագործությունների ցանկից: Մինչդեռ այս տարվա թեստում կա նման հարց: Ո՞վ է պատասխան տալու նման անփութության համար, որը կարող է ճակատագրական դառնալ հազարավոր դիմորդների համար: Միաժամանակ առկախ է մնում նշյալ ուղեցույցի պարունակյալ եւ տարվա ընթացքում տարբեր հեղինակների թողարկած թեստային առաջադրանքների հարցը. ինչի՞ համար էին դրանք տպագրվում եւ մեծ եկամուտ ապահովում դրանց հեղինակներին, եթե իրենց բարդության աստիճանով հեռու էին քննական օրինակից: Այս եւ ուրիշ շատ հարցեր ամենեւին էլ զուտ ուսումնական կամ քննական ոլորտից չեն: Տեղի ունեցածը նախ ական էր կրթության եւ գիտության նորանշանակ նախարարի դեմ, ապա` հայրենի իշխանությունների հանդեպ լրացուցիչ անվստահություն սերմանելու մի ավելորդ փորձ: Հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր ծնողների անունից առաջարկում եմ չեղյալ հայտարարել հայոց լեզու եւ հայ գրականություն միասնական քննության արդյունքները կամ, ծայրահեղ դեպքում, վերանայել գնահատման կարգը: ՎԱՐԴԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ծնող Edited June 10, 2009 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Posted June 10, 2009 Report Share Posted June 10, 2009 I had the urge to post this under Comedistan but as we see, even though it is IRONIC it is no laughing matter. Even before we rid ourselves from furkahay, arabahay, parskahay, fransahay and roussahay look what is happening. Then why do we still subject ourselves to all kinds of stressful contortions and insist to say “shunorhakaloutyounnërov” in stead of just plain and simple “thanks”? The irony is that the letter written by a concerned parent questioning the final exam combining Language and Literature in one “test“, which caused undue “stress” to the students, many of whom got failing marks.. Once again the irony, as the article is about Armenian Language and Literature, look at the headline again. “dest” and “sdress”? I intentionally misspelled them to “stress” the point. Btw. What is “չինովնիկ”?** Although the writer uses “քննութին” below which means “ëxamination” the word for “test” is «փորձ» with all its implications. **Edit. I found out what chinovnik means. It is now used to mean bureaucrat, named after someone named Chinovnik, a clerk in the Tsar's service. ---- AZG June 9, 2009 --------------------------------------------------------------- Les Arméniens du monde entier emploient des mots étrangers dans leur langue, même ceux d'Arménie emploient des mots russes. Les Arméniens de France emploient aussi des mots français. C'est notre destin. Mais au fond du coeur nous restons quand même arméniens. Nos enfants, un peu moins. opu alors il faudrait des écoles arméniennes plus nombreuses. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Posted June 10, 2009 Report Share Posted June 10, 2009 Les Arméniens du monde entier emploient des mots étrangers dans leur langue, même ceux d'Arménie emploient des mots russes. Les Arméniens de France emploient aussi des mots français. C'est notre destin. Mais au fond du coeur nous restons quand même arméniens. Nos enfants, un peu moins. ou alors il faudrait des écoles arméniennes plus nombreuses. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted August 20, 2009 Author Report Share Posted August 20, 2009 (edited) On the surface this may be amusing but deep down it is scary. We have often seen such peculiarities in (literal) translations where, obviously the translator is not familiar with the culture and the idiomatic nuances of the language in question. Yes, this may be harmless and amusing, yet one wonders how many times such “literal/dictionary” translations have misquoted the original message. How many times serious socio-political terms have been translated out of context? Oddly enough, I am intimately familiar with the Kalayjian (bulghurji) clan and I know exactly where the said building is. Part 1 was in yesterday’s issue. http://www.azgdaily.com/EN/2009082002 Part 2 http://www.azgdaily.com/AR/2009082115 Below, see how the translator has “watering hole” to «ջրավազան». HUH!! , does he mean the «ձաւարաղաց», the bulgur factory was converted to a “water basin”, a “fish pond”, a “water hole” an oasis for the camels to drink from? In popular (slang) English “watering hole” means a bar, a place alcoholic beverages is served. Թվում էր, թե ոչինչ չի փոխվել 15 տարիների ընթացքում: Քրիստոնեական թաղամասը դեռեւս պահպանում === Իսկ փողոցի ներքեւի մասում գտնվող Գալայճյան ընտանիքի՝ քաղաքում գուցե ամենահայտնի ձավարաղացը իր տեղը զիջել էր գեղեցիկ մի ջրավազանի՝ պահպանելով իր նախկին «Բուլղուրջի» մականունը, որով ծանոթ էր բոլորին: --- The Christian Information Office, operated by the Franciscan fathers, traded jaded glances with the Citadel opposite but further down the road, the Kalayjian family that had inherited what was probably the Old City's most famous grinding mill, had finally decided to dismantle that anachronism and put their shoulders to the task of transforming the site into another watering hole. The venture has turned out to be a pleasant success. And they have kept the nickname, Bulghourji, by which everyone knew their former enterprise. Here is a picture of that so called “watering hole”. http://www.flickr.com/photos/30252231@N05/...in/photostream/ PS. How many times do we see the phrase “ ÖFF course”, to mean “OF course/sure/anshusht”, yet when written as “OFF….” it means “off the way, out of the intended direction”, as in “ÖFF- topic“. In other news items we see the word "commencemënt" where, obviously the translator means "beginning/սկիզբ", yet, AAAH!looking up the dictionary they see the word "commencement" how sophisticated! Not knowing that that word is reserved to the University end of year ceremony. The Armenian word for "beginning" is "skizb" John.1 [1] In the beginning was the Word, and the Word was with God, and the Word was God. Յովհաննէս 1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ 2Նա սկզբից Աստծու մօտ էր։ 3Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ --- 1 Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր բանն։ 2 Նա էր ի սկզբանէ առ Աստուած։ 3 Ամենայն ինչ՝ նովաւ եղեւ. եւ առանց նորա եղեւ եւ ոչինչ՝ որ ինչ եղեւն։ Edited August 21, 2009 by ArpA Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nairian Posted January 5, 2010 Report Share Posted January 5, 2010 Վերջերս Լոս Անջելեսի հայկական ալիքներից մեկով գովազդ են անում.Եթե դուք չեք կարող ստանալ վարորդական իրավունք, մենք կապահովենք այդ խնդիրը... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 5, 2010 Report Share Posted January 5, 2010 (edited) Վերջերս Լոս Անջելեսի հայկական ալիքներից մեկով գովազդ են անում.Եթե դուք չեք կարող ստանալ վարորդական իրավունք, մենք կապահովենք այդ խնդիրը... Եթե դուք չեք կարող ստանալ վարորդական իրավունք, մենք կլուծենք այդ խնդիրը: Եթե դուք չեք կարող ստանալ վարորդական իրավունք, մենք կապահովենք այդ խնդրի լուծումը: Այլապէս՝ խնդիր ապահովելը լեզուական սխալ է, քանի որ ապահովել բայը դրական իմաստ է հաղորդում, իսկ խնդիրները յաճախ գլխացաւոտ են: Ուստի՝ եթէ խնդիր առաջացնելու հարց լինի, ապա ճիշտը՝ յարուցել խնդիր գրելն է: Edited January 5, 2010 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nairian Posted January 6, 2010 Report Share Posted January 6, 2010 Եթե դուք չեք կարող ստանալ վարորդական իրավունք, մենք կլուծենք այդ խնդիրը: Եթե դուք չեք կարող ստանալ վարորդական իրավունք, մենք կապահովենք այդ խնդրի լուծումը: Այլապէս՝ խնդիր ապահովելը լեզուական սխալ է, քանի որ ապահովել բայը դրական իմաստ է հաղորդում, իսկ խնդիրները յաճախ գլխացաւոտ են: Ուստի՝ եթէ խնդիր առաջացնելու հարց լինի, ապա ճիշտը՝ յարուցել խնդիր գրելն է: Դե իհարկե: Ափսոս, որ գովազդը պատրաստողները այդ տարական բանը չեն իմացել/նկատել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.