Jump to content

Վագրի կայս&#1408


Lion1700

Recommended Posts

Բարև Ձեզ!

 

Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել է հերթական հատորը` Գիրք Յոթերորդը:

 

Ինչպես և նախորդ հատորներում, այստեղ նույնպես ժամանակագրական հերթականությամբ տրվում են Հայոց բանակի տված ճակատամարտերը նկարագրված ժամանակաշրջանում: Մանրամասն տրված է.

 

1. Հայկական Վեցերորդ Համաշխարհաին գերիշխանության ձևավորման և փլուզման տարեգրությունը (մ.թ.ա. 94-66)

2. Հայ-Հռոմեական պատերազմը (մ.թ.ա 69-66)

3. Միհրդատյան I պատերազմը (88-85 д.н.э.)

4. Միհրդատյան II պատերազմը (83-81 д.н.э.)

5. Միհրդատյան III պատերազմը (73-71 д.н.э.)

 

Գրքում մանրամասն և ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են վերը նշված պատերազմների բոլոր իրադարձությունները, ընդ որում դրանք քննարկված և վերլուծված են սթափ և նախապաշարմունքներից զերծ հայացքով: Վեր են հանված փաստեր, որոնք համաշխարհային և մասսամբ էլ հայկական պատմագիտության մեջ ստացել են չափազանց սուբյեկտիվ և սխալ գնահատականներ: Մասնավորապես խոսքը վերաբերվում է իրադարձությունների հիմնական սկզբնաղբյուր հանդիսացող Պլուտարքոսի և Ապպիանի հաղորդումներին: Ցույց է տրված, թե հաճախ ինչ աստիճանի միակողմանի և թշնամական դիրքերից են նրանք ներկայացրել իրադարձությունները, իսկ հաճախ էլ կեղծել են դրանց իրական բովանդակությունը: Ընդ որում այս հաղորդումները համեմատվում են հայկական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների հետ, որի արդյունքում, կիրառելով համեմատական վերլուծության մեթոդները, դրանք ստանում են իրենց իրական գնահատականները, տեղն ու դերը: Գրքում առաջին անգամ տրված է մոռացված հայկական մի թագավորության պատմություն. խոսքը վերաբերվում է Հայոց Միջագետքի թագավորությանը: Տրվում են նաև ժամանակաշրջանի Հայկական հինգ թագավորությունների գահակալների գահացանկերը:

 

Մի խոսքով, գրքում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը, քանի որ վերջիս ավելի կհարստացնի Հայոց պատմության վերաբերյալ Ձեր գիտելիքները, իսկ Հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ Ձեզ կտա անգնահատելի մի տեղեկատվություն, որն այլ տեղերում այլևս չեք հանդիպի...

 

Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել

 

1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում,

2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ),

3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ),

4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց:

 

Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

 

Հուսով եմ, շարունակությունները կհետևեն: Առայժմ ամեն ինչ գնում է շատ բարեհաջող: Ես արդեն ստացել եմ ընթերցողներիս բազմաթիվ դրական արձագանքները: Ընդ որում, ընթերցողներս շատ են կարևորել արածս գործը և բազմիցս ընդգծել են դրա կարևորությունը Հայ ժողովրդի համար: Այս արձագանքները ինձ համա շատ կարևոր են, քանի որ դրանք ինձ ուժ և ոգևորություն են տալիս շարունակելու աշխատանքս, ցույց են տալիս, որ ես պետքական գործ եմ անում... Շնորհակալություն բոլոր ընթերցողներիս, դուք ինձ շատ եք օգնում...:)

 

Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

 

Հաջողություն Ձեզ!

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 year later...
Հիմք ընդունելով Մովսես Խորենացու հաղորդումները (գիրք 2, գլուխ 17), կարելի է կարծել, որ վերանայման կարիք ունի Տիգրան II Մեծի գահակալման ժամանակի վերջի հարցը, քանի որ ըստ Պատմահոր (գիրք 2, գլուխ 17-21) հայոց այս մեծագույն արքան մահացել է մ.թ.ա. 38 թ-ին: Ամենայն հավանականությամբ սկսած արդեն մ.թ.ա. 55 թ-ից հռոմեական աղբյուրներում հիշատակվող և Մեծ Հայքի կառավարման գործում ակտիվ դերակատարություն ստանձնած Արտավազդ III-ը հանդիսացել է խորը ծերության հասած իր հոր գահակից կառավարողը և միայն վերջինիս մահից հետո է կառավարել միանձնյա:
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...