Takoush Posted September 3, 2007 Report Share Posted September 3, 2007 (edited) Հ Ա Յ Լ Ե Զ Ո Ւ Ի Ն Դո՛ւն, առաջին վանկ շըրթունքիս, առաջին ձայն իմ հոգւոյս, Նախկին հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ, Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս, Իմ մայրենի քաղցրի՜կ բարբառ, ողջո՜յն քեզ: Քու բառերէդ՝ արեւէն վառ ու բիւրեղէն ալ վըճիտ՝ Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մըշտակէզ, Հուր ծարաւը անհունութեան, բարւոյն, մեծին ճըշմարիտ. Ո՜վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ՚օրհնե՛մ քեզ: Օրհնեա՜լ ըլլան մեր մայրերը, որոնք ըզքեզ սընուցին Իրենց շունչովն ու աղօթքով սրտակէզ, Խարխուլ, փըլած կըտուրին տակ, կարօտ՝ պատառ մը հացին, Գուրգուրանքո՛վ պահպանեցին միշտ ըզքեզ: Թող որ ե՛ս ալ, յետին զաւակն հայրենիքիս իմ թշուառ, Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ՝ Միշտ տառապած, երբեք շիջած սըրտէս կայծ մը խանդավառ, Հոգւով պաշտեմ ու քնարովս օրհնեմ քեզ: Սիպիլ Զապէլ Ասատուր Edited September 3, 2007 by Anahid Takouhi Quote Link to comment Share on other sites More sharing options...
Takoush Posted September 3, 2007 Author Report Share Posted September 3, 2007 (edited) Մ Ի - Խ Ա ՌՆ Է Ք - Մ Ե Զ Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, — Մեր երկիրը աւերուած, բայց է եւ հին: Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն, Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն: Բաբելոնն է եղել մեր ախոյեանը՝ տե՛ս, — Անհետ կորել, անցել է չար մշուշի պէս: Ասորիքն է եղել մեր թշնամին ահա՛ Դաշտ է տեղը եւ չկայ քար քարի վրայ: Ամրակուռ է մեր հոգին դարերի զաւակ՝ Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք, Լաց է այնտեղ ամէն երկ եւ ողբ ամէն գիրք: Գերուած ենք մենք, ո՛չ ստրուկ, գերուած մի արծիւ, Չարութեան դէմ վեհսիրտ միշտ, վատի դէմ ազնիւ: Բարբարոսներ կը գան ու կ՚անցնեն անհետ, Արքայական խօսքը մեր կը մնայ յաւէտ: Չի հասկնայ ձեր հոգին ե՛ւ ծոյլ ե՛ւ օտար, Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամէն քար: Եգիպտական բուրգերը փոշի կը դառնան, Արեւի պէս, երկիր իմ, կը վառուես վառման: Որպէս փիւնիկ կրակից կ՚ելնես, կ՚ելնես նոր Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր: Կանգնի՛ր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն, Արիացի՛ր, սի՜րտ իմ, ե՛լ հաւատով տոկուն: ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ Edited September 3, 2007 by Anahid Takouhi Quote Link to comment Share on other sites More sharing options...
Takoush Posted November 17, 2007 Author Report Share Posted November 17, 2007 (edited) Ուզում եմ լինի իմ երգս խոնարհ, Ինչպէս կտոր հաց սեղանի վրայ Աշխատաւորի. Ինչպէս համեստ հարս՝ ծաղկած նռենի՝ Որ գարնան տենդով վառում է աշխարհ Ու լուռ տառապում տարփատենչ սէրով, Գաղտնի վշտերով: Ճառագայթի խաղ՝ արցունքի բոցում, Լուսնի արծաթում, Ստուերների խորքին կամ ձայն հառաչող, Սազի ելեւէջ Մեղեդիի մէջ — Ուզում եմ լինի իմ երգս թեւող: Ինչպէս լերան գիծ պարզ եւ հոյակապ, Ինչպէս աշնան ծառ մունջ եւ ոսկեթափ. Տխուր պանդուխտի ծանր ոտնաքայլ, Կոտրած հայլիի թառամած մի փայլ Եւ ցորենների Լռիկ տատանում — ուզում եմ լինի: Եւ թող պարզ սրտեր, այրուած խորհուրդի Նոր հմայքներով. Կանթեղ լոյսերով Կամ վիրաւորուած սիրոյ սուր սուրէն՝ Իմ երգս երգեն: Edited November 17, 2007 by Anahid Takouhi Quote Link to comment Share on other sites More sharing options...
Takoush Posted March 20, 2008 Author Report Share Posted March 20, 2008 (edited) ԻՄ ՍԵՐԸ Ես սիրել եմ վարդը տըժգույն Սիրուց տանչուած այտերի, Մելամաղձոտ խաղաղություն Զույգ սեւորակ աչքերի։ Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուռ գաղտնիք սիրային, Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում Հայտնելու չեմ աշխարհին։ Բայց եւ պահել անկարող եմ, Օ՜, դըժվար է համբերել, Չասել՝ ինչով բախտավոր եմ, Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։ Հովհաննես Թումանյան Edited March 20, 2008 by Takoush Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.