Lion1700 Posted July 31, 2007 Report Share Posted July 31, 2007 Բարև Ձեզ! Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 614-331), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605), 2. Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546), 3. Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538), 4. Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530), 5. Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525), 6. Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), որը հետագա լատինական աղբյուրները կբնորոշեն որպես գալլուսների արշավանք 7. Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520), 8. Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449), 9. Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401), 10. Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384), 11. Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331), 12. ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում: 13. Գրքում մասսամբ արտացոլված է նաև Կորինֆյան պատերազմը (մ.թ.ա. 399-387): Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները: Գրքում մասնավորապես տրված է Մեծ և Փոքր Հայքերի առաջացմանպատմությունը,ինչպես նաև Արմենիի Հայկազունիների, Կիլիկիայի թագավորության/սատրապության և Փոքր Հայքի 13-րդ Հայկական սատրապության դինաստիայի գահացանկը: Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted February 28, 2009 Author Report Share Posted February 28, 2009 (edited) Բասքերի և գալլերի մասին ես մի տեսակետ եմ առաջ քաշել գրքումս: Միանգամից ասեմ, որ այն խիստ համարձակ է, գուցե և ամենահամարձակը իմ ողջ գրքում: Ես կուզենայի Ձեր կարծիքը լսել այդ մասին... Հատված <<Հայ ժողովրդի ռազմակա Տարեգիրք, Գիրք 4>>-ից <<522 սկիզբ - Եվրոպական արշավանք: Հյուսիսային Աֆրիկա-Պիրենյան թերակղզի-Հարավային Եվրոպա-Բալկանյան թերակղզի-Թրակիա-Փոքր Ասիայի արևմուտք երթուղով արշավեց աշխարհազորայիններով համալրված միացյալ Հայկական (մոտ 130.000, 700 նավ), պարսկական (մոտ 10.000) և մարական (մոտ 10.000) միացյալ բանակը` Տիգրան I Աշխարհակալի գլխավորությամբ: Այն առանց լուրջ մարտերի վերադարձավ Հայաստան: Ողջ երթուղու Եվրոպական մասի երկայնքով թողնվեցին Հայկական կայազորներ: Ստեղծվեց Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց ոչ լրիվ 1 տարի, այդ ընթացքում իր մեջ ընդգրկեց ողջ Հյուսիսային Աֆրիկան, Պիրենյան թերակղզին, Հարավային Եվրոպան, Բալկանները, Հունական թերակղզու հյուսիսը, Փոքր Ասիան և որի ընթացքում Արիական Եռադաշինքում գերագահությունն անցավ հայերին: Այս արշավանքի թվականը ես տվել եմ, ելնելով այն հաշվարկից, որ ըստ ուսումնասիրությունների հենց մ.թ.ա. VI դարի վերջերին Եվրոպա մտավ հնդեվրոպական արմատ ունեցող մի ժողովուրդ, որը կոչվում էր գալլուս: Միանգամից նշենք, որ քիչ հավանական է այս ժողովրդի ռուսական և մերձսևծովյան տափաստաններից գալը, այսինքն նրանց սկյութա-սարմատական ծագում ունենալը, քանի որ դա չի հաստատվում մշակութային նյութական կրիչների տվյալներով: Ընդհակառակը. հսկայական քանակությամբ տվյալներ (մանրամասն տես` Ա. Ս. Վարպետյան <<Ովքեր են ի վերջո արիացիները>> (Մարսել 1988)) վկայում են, որ գալլուսները և հայերը նույն արմատից սերող ժողովուրդ են: Տվյալ ժամանակաշրջանում միակ □հարմար□ ժամանակը, որի ընթացքում հայերը կարող էին իրականացնել այս ներխուժումը` մ.թ.ա. 522 թվականն է, երբ իր հիմնական բանակով Եգիպտոսում գտնվող Աքեմենյան արքա Կամբիզ II-ը (մ.թ.ա. 530-522) ծրագրել էր արշավանք իրականացնել մի քանի, այդ թվում նաև արևմտյան` Կարթագենի, ուղղությամբ (Հերոդոտ, գիրք 3) և սակայն որի սպանությունից հետո Աքեմենյան Պարսկաստանը մի քանի տարի ցնցվում էր հզոր ապստամբություններից: Ինձ թվում է, որ հենց այս լույսի տակ են իրենց բացատրությունը գտնում Մովսես Խորենացու 2-րդ գրքի 11-ից 14-րդ գլուխներում հիշատակված առեղծվածային իրադարձությունները, որոնք մինչ այժմ մասնագետների կողմից հիմնականում տարբեր տարբերակներով մեկնաբանվել ու պարզաբանվել են որպես թյուրիմացություն, մի հանգամանք, որը սակայն հավանական չէ, քանի որ այդ տվյալները ըստ Խորենացու հիշատակվում են բազմաթիվ աղբյուրներում (<<Այս բանն ասում են հունաց պատմագիրները և ոչ թե մեկ կամ երկու, այլ շատերը>> Մովսես Խորենացի, Գիրք 2, գլուխ 13), որոնք մեջբերում է սկզբնապես այդ ամենին կասկածած, սակայն ի վերջո ինքն էլ այդ ամենի հետ համաձայնած Խորենացին: Սակայն պետք է նշել, որ եթե Խորենացու մոտ հիշատակված <<Արտաշես>>-ին ընդունենք որպես հետագա Արտաշես I (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա), ապա իրոք գործ կունենանք անախրոնիզմի հետ, իսկ եթե նույն այդ <<Արտաշես>>-ին ընդունենք որպես մ.թ.ա. VI դարի երկրորդ կեսում (Լյուդիայի վերջին արքա Կրեսոսին (մ.թ.ա. 560-547) ժամանակակից) Արմենիում իշխած արքա, ապա այդ դեպքում էլ հակասության մեջ կմտնենք այլ աղբյուրներից հայտնի և բավականին հաստատ համարվող այդ ժամանակ իշխած Արմենիի արքաների ցանկի հետ, քանզի <<Արտաշես>> անունով որևէ արքայի մասին տվյալ ժամանակում մենք տեղեկություններ չունենք: Դրան հակառակ հավաստի տվյալներ կան հենց այս ժամանակ գահակալած Տիգրան I Աշխարհակալի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) մասին, որը իր գործերով հսկայական տպավորություն է թողել ժամանակիցների վրա և, դատելով եղած տեղեկատվության համակարգված վերլուծությունից, իր թագավորության վերջում իրականացրել է <<Եվրոպական արշավանք>>-ն ու ստեղծել է Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը: Նշենք նաև, որ այս իրադարձությունների մասին խոսում է նաև Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի. <<Բազում առաքինի քաջագործություններից ու նվաճումներից և մարերի իշխանությունը վերացնելուց հետո նա (Տիգրան I-ը – Մ. Հ.) իշխում է բոլորի վրա և նվաճելով բավական ժամանակով իրեն է ենթարկում նաև հույներին>> (գլուխ 3): Բացի այդ, ինչպես վերևում արդեն նշվեց, այս ամենի մասին աղոտ ակնարկներ են պահպանվել նաև Հերոդոտի մոտ, թեև հետագայում նույն պատմիչը հայտնում է նաև, որ փյունիկիացիների` արշավանքին ծովային ուժերով օժանդակելուն հրաժարվելու պատճառով արևմտյան արշավանքը չի կայացել: Վերականգնելով իրադարձությունների իրական պատկերը` կարելի է ենթադրել, որ հենց այս ժամանակ Հայկական հիմնական բանակով Եգիպտոսում գտնվող Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522), Հայաստանից եկած խոշոր աշխարհազորային ուժերով համալրելով իր բանակը ու. <<… երկու ծովերի մեջ եղած ցամաքը նվաճելով (Պիրենյան թերակղզի և Եվրոպա – Մ. Հ.), Ովկիանոսը (Միջերկրական ծովը – Մ. Հ.) լցնում է նավերի բազմությամբ (այն բանից հետո, երբ փյունիկիացիները հրաժարվեցին նավատորմային ուժերով օժանդակել արշավանքին, կարելի է ենթադրել, որ դա Կիլիկիայի նավատորմն էր – Մ.Հ.)… որովհետև Հռոմում (նկատի է ունեցվում մասնավորապես Ապենինյան թերակղզին և ընդհանրապես Եվրոպան – Մ. Հ.) մեծ խռովություն և շփոթություն լինելով` ոչ-ոք նրան ուժեղ դիմադրություն ցույց չտվեց>> (Գիրք 2, գլուխ 12), իրականացրեց պատմական նշանակություն ունեցող այս արշավանքը: Այսպիսով կարելի է առաջարկել հետևյալ սխեման. Խորենացու հիշատակած <<Արտաշես>>-ին վերագրվող գործունեությունը իրականում իրականացրել է այդ ժամանակ Արմենիում թագավորող Տիգրան I-ը, իսկ <<Արտաշես>>-ի որդի <<Տիգրան>>-ի գործունեությունը` Տիգրան I-ին հաջորդած նրա որդի Վահագն Վիշապաքաղը (մ.թ.ա. 522-493): Այս ամենի արդյունքում իր բացատրությունն ու պատմական տեղն է գտնում համաշխարհային հսկայական նշանակություն և հետևանքներ ունեցած մի իրադարձություն` գալլուսների մուտքը Եվրոպա, որի արդյունքում թեև կարճատև, սակայն Եվրոպայի տարացեղ և նոսր բնակեցված տարածքներն ու Հունաստանի մի մասը ճանաչեցին Հայաստանի գերիշխանությունը: Եվրոպայի հիմնականում հարավ-արևմտյան եզրում` Միջերկրական ծովի ափի երկայնքով, թողնված կայազորները հետագայում դանդաղ առաջխաղացում իրականացրեցին դեպի հյուսիս և առանց լուրջ մարտերի` խաղաղորեն, իրենց քաղաքական, հոգևոր և գենետիկ ազդեցությանը ենթարկեցին ողջ մայրցամաքը` ներառյալ Բրիտանական կղզիները: Հետաքրքիր է, որ հետագա լատինական աղբյուրները Եվրոպա մտած Հայկական բանակի ռազմիկներին և նրանց հետագա սերունդներին անվանում են <<գալլուս>>, որը լատիներեն նշանակում է <<աքաղաղ>>: Կարելի է ենթադրել, որ մի կողմից <<գալլուս>>-ը, <<լույսի գալը>> (<<գալլուս>>-ը) կանչող կենդանուն բնորոշող իմաստով հայերեն նշանակել է <<աքաղաղ>>, որն էլ փոխանցվել է լատիներենին, իսկ մյուս կողմից էլ, քանի որ արշավող բանակը բնականաբար գրեթե ամբողջովին կազմված էր տղամարդկանցից, այն խորհրդանշում է բանակի <<սեռային կազմը>>, նրա, ինչպես նաև հետագա կայազորային ուժերի` գրեթե բացառապես արական կազմ ունենալու փաստը: Բացի այդ, արշավանքի արդյունքում Պիրենյան թերակղզուց և Բալկաններից գաղթեցվեցին իբերական և ալբանական ցեղերը, որոնք համապատասխանաբար բնակեցվեցին Հայաստանի հյուսիսային սահմանից հյուսիս և Կուրի ձախափնյա տարածքում: Ի դեպ Հայկական պետությունը, բնականաբար ցանկանալով իր նոր և օտարազգի հպատակների հոգեբանության մեջ ամրապնդել այդ փաստը, որոշ ժամանակ անց Իբերիայում տեղադրեց Վահագն արքայի արձանը` բնական մեծությամբ, որը սկսվեց պաշտվել իբերների կողմից զոհաբերություններով (Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 31): Կարելի է ենթադրել նաև, որ Բասեն գավառի հայերը և Բասենի նախարարական տոհմը մնացել են Պիրենյան թերակղզու հյուսիսում և հենց նրանց հետնորդները են, որ մինչև այսօր իրենց կոչում են Բասք (Բասենցիներ, որտեղ <<ք>>-ն հավասար է ներկայիս հայերենի հոգնակի <<ներ>> կամ <<եր>> վերջածանցին): Սակայն այս անգամ էլ կրկին, ինչպես Երրորդ Հայկական համաշխարհային գերիշխանությունների ժամանակ, ստեղծված պետության մասերը իրար հետ թույլ էին կապված և շատ արագ, չնայած գտնվելով ընդհանուր հոգևոր-մշակութային տարածքում, լիովին դադարեցին ենթարկվել Արմենիի կենտրոնական իշխանությանը, առավել ևս, որ վերջինս սկսեց ծանր պատերազմ վարել Աքեմենյան Պարսկաստանի դեմ: Ինչպես և նախկինում, արիական արշավանքների ժամանակ, այս անգամ արդեն Եվրոպան ստացավ հսկայական գենետիկ պոտենցիալ, որից զրկվեց Հայաստանը: Ու եթե վերջինս դրա արդյունքում մեծապես թուլացավ, ապա Եվրոպան, ծանոթանալով առաջավոր նվաճումներին ու ստանալով հսկայական գենետիկ պոտենցիալ, կտրուկ զարգացում ապրեց: Իրենց հերթին Հայ ռազմիկների հետագա սերունդները` օտարազգի կանացից ծնված նոր սերնդի <<գալլուսները>>, շատ արագ դադարեցին իրենց հայ զգալ, իսկ Հայաստանի, որպես Հայրենիքի հասկացությունը նրանց մոտ լիովին բացակայում էր: Ու թեև հզոր, սակայն վաղանցիկ մի արշավանքով ստեղծված պետությունը կործանվեց, սակայն մինչ օրս էլ ողջ Եվրոպայի բնակչության մեծ մասը հայ ժողովրդի հետ գտվում է մեկ ընդհանուր հոգևոր-մշակութային և գենետիկ տարածքում: Նշեմ նաև, որ սկզբում ողջ Իբերիայում (Իսպանիա), մայրաքաղաք ունենալով Տարսիսը, իսկ մ.թ.ա. 500 թ-ից Կարթագենի նվաճումներից նահանջած և միայն Հյուսիսային Իբերիայում իշխած առաջին արքայական` Բասքյան դինաստիայի, գահացանկն ունի հետևյալ տեսքը (արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների <<միջազգային-ընդունված>> ձևը). 1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470) 2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410) 3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350) 4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290) 5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)>> Edited February 28, 2009 by Lion1700 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted February 28, 2009 Author Report Share Posted February 28, 2009 Նշեմ նաև, որ սկզբում ողջ Իբերիայում (Իսպանիա), մայրաքաղաք ունենալով Տարսիսը, իսկ մ.թ.ա. 500 թ-ից Կարթագենի նվաճումներից նահանջած և միայն Հյուսիսային Իբերիայում իշխած առաջին արքայական` Բասքյան դինաստիայի, գահացանկն ունի հետևյալ տեսքը (արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների <<միջազգային-ընդունված>> ձևը). 1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470) 2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410) 3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350) 4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290) 5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)>> Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.