Lion1700 Posted July 6, 2007 Report Share Posted July 6, 2007 Բարև ձեզ Երևանի կենտրոնական գրախանութներում արդեն վաճառքի է դրված իմ նոր գիրքը <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք Առաջին /3000-1561/> վերնագրով: Այստեղ, բացի նրանից, որ խրոնոլոգիական հերթականությամբ տվել եմ նշված Հայկական բանակի տվյալ ժամանակաշրջանի պատերազմներն ու ճակատամարտեր, անդրադարձել եմ նաև տվյալ ժամանակաշրջանի որոշ վիճահարույց հարցերին. և Հայկի և այսպես կոչված Բելի ճակատամարտին, և այսպես կոչված կուտիական գերիշխանությանը Միջագետքում ու արիա-հայկսոսյան արշավանքներին, և ըստ Խորենացու ու Չամչյանի տրված Հայկազունիների գահակալական ցանկին, և առանձին արքաների գործունեության վերլուծությանը /օրինակ Արամ 1-ին և Արա 1-ին Գեղեցիկ/... Շատ կուզենայի իմանալ պատմությամբ և հատկապես ռազմական պատմությամբ հետաքրքրվող մարդկանց կարծիքները սույն աշխատության վերաբերյալ: Ասեմ, որ ծրագիրը ոչ առևտրական է, չնայած որ հեռանկարում ես չէի հրաժարվի գործարար առաջարկից... Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ... Ի դեպ, շարունակությունները ամենայն հավանականությամբ կհետևեն: Ընդհանուր առմամբ Գիրքը հնարավորին մանրամասնությամվ ընդգրկում է մոտ 4500 փաստ Հայկական բանակի տված պատերազմների և ճակատամարտերի մասին` մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թ-երին: Հուսով եմ, որ այն կհետաքրքրի ընթերցողին, քանզի մեծապես հենց դրանից է կախված շարունակությունների հրատարակությունը... + Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Գրախանութ Աբովյան 25 հասցեով (Երիտասարդականի մոտ) 2. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 3. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 4. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Առաջինի (մ.թ.ա. 3000-1561) շարունակությունը` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Երկրորդ (մ.թ.ա. 1561-883), որն ընդգրկում է Հայ ժողովրդի պատմությունը Հինգի թագավորության (Արմենի, Հայա, Արարատ, Միտանի, Կիլիկիա) ժամանակ: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523) 2. Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412) 3. Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405-1283) 4. Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241) 5. Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110) 6. Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. 1078-1071) 7. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-771) (սկզբնական փուլը) Ըստ էության տրվում է Հինգ թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Այդ հերոսական պայքարի արդյունքում Հայ ժողովուրդը մեծ հաշվով հաջողությամբ ետ մղեց թշնամիների ոտնձգությունները և նախապատրաստեց իր հերթական վերելքը ի դեմս Արարատյան թագավորության… Ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4500 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: + Երևանի կենտրոնական գրախանութներում` 5. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 6. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 7. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 883-614), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 8. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-774) (վերջնական փուլը) 9. Հայ-Ասորեստանյան VI պատերազմը (մ.թ.ա. 743-705) 10. Հայ-Ասորեստանյան VII պատերազմը (մ.թ.ա. 699-685) 11. Արարատյան թագավորության պայքարը ընդդեմ կիմերների, հետագայում սկյութերի հորդաների, ինչպես նաև թափ հավաքող Մարաստանի թագավորության: Ըստ էության տրվում է Արարատյան, Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, ինչպես նաև Հայոց թագավորությունների պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Մանրամասն անդրադարձ է կատարվում Արարատյան թագավորության ներսում ծավալված քաղաքական պայքարին, ինչպես նաև առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացվում է կիմերների և սկյութերի արշավանքների ժամանակագրությունը: Գրքում ներկայացված է Արարատյան թագավորության հովանո ներքո ստեղծված Հայկական Չորորդ համաշխարհային գերիշխանության կայացումը և կործանումը, նկարագրվում է Արարատյան թագավորության բարձրացումը, փայլը և անկումը. Վերջինիս ֆոնի վրա ի դեպ հատկապես ակնառու է երևում Արմենիի թագավորության բարձրացումը… Այս ամենի արդյունքում Հայկական թագավորությունները վերջին հաշվով հաջողությամբ ետ մղեցին հարևանների գիշատիչ պետությունների ոտնձգությունները և կարողացան պաշտպանել իրենց տարածքները: Նկարագրված ժամանակաշրջանի վերջում Հայաստանի վրա գերագահության իրավունքը կրկին վերադարձավ Արմենիի Հայկազունիներին, որոնք կրկին փաստացի իրենց ձեռքը վերցրին գրեթե ողջ Հայաստանի ղեկավարումը մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո: Հենց այս ժամանակաշրջանի վերջում էր, որ արդեն ստեղծվել էին բոլոր նախադրյալները Մեծ Հայքի թագավորության հռչակման համար… Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ուղարկել 5 եվրո DEUTSCHE BANK AG, FRANKFURT am MAIN, GERMANY SWIFT: DEUT DE FF EUR ACCOUNT No. 9471632 OF ARMECONOMBANK FOR FURTHER CREDIT NAME HAKOBYAN MHER Account; 163038123093 WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK կամ 300 ռուբլի АКБ Промсвязьбанк: SWIFT: PRMS RU MM INN 7744000912 BIK 044583119 K/S 30101810600000000119 RUR 30231810010000168801 Мясникян филиал Армэкономбанка Получатель АКОПЯН МГЕР Р/счет 163038123101 Կամ 7 դոլար USD ACCOUNT No 36121242 OF ARMECONOMBANK SWIFT: ARECAM22 ROUT nom. 365362 FOR FURTHER CREDIT NAME HAKOBYAN MHER Account N 163038123085 WITH MYASNIKIAN BRENCH OF ARMECONOMBANK 12 Isahakyan str. Հասցեով կամ փոխանցել ինձ գումարը այլ եղանակով որից հետո և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ: Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա... Հաջողություն Ձեզ! Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted February 28, 2009 Author Report Share Posted February 28, 2009 Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք 1>>-ից <<Եգիպտոս մտած Հայկական բանակի ռազմիկները բնականաբար իրենց անվանում էին "հայք" այսինքն "հայեր", որտեղ "ք"-ն ինչպես գիտենք հավասար է ներկայիս հայերենի հոգնակի "ներ" կամ "եր" վերջածանցին: Իր հերթին տեղաբնիկները, չունենալով "յ"-ին հավասարժեք հիերոգլիֆ, գրավոր աղբյուրներում սկսեցին նրանց անվանել "հաք": Հետագայում, եգիպտական տաճարներում պահպանված պապիրուսներից օգտված հելլենականացված պատմիչ Մանեթոնի, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու ու Հովսեփ Փլավիոսի մոտ այն հնչյունափոխվեց "հակսոս"-ի (որտեղ "սոս"-ը լոկ զուտ հունական վերջածանց է, իսկ "ա"-ն "ու"-ի վերափոխվելու հատկության մասին արդեն խոսվել է), իսկ ներկայումս` "հյուկսոս"-ի: Այս հարցին ներկայումս հանգամանալից անդրադարձել է Սուրեն Այվազյանը` իր "Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք" (Մոսկվա 1997) (ռուսերեն) աշխատության մեջ: Ավելացնենք նաև, որ "հակսոսներ"-ի աստվածային պանթեոնում առաջնային տեղ ուներ կայծակի աստվածը և նրա կին Անահիտը: Հետաքիքիր է նաև, որ Եգիպտոսը գրավելուց հետո հայերն հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը, կոչելով այն "Ավարիս", այսինք "սա իմ ավարն է` Ավարս": Այս մայրաքաղաքի երկրորդ անունը, ի դեպ "Հայ-արու" (ըստ իմ ձեռքի տակ եղած ռուսական աղբյուրների` "Խայարու") էր, որը ակնհայտորեն նշանակում է "Հայ տղամարդ"` հավանական է այն պատճառով, որ սկզբնական շրջանում այս քաղաքում, որն այդ ժամանակ դեռևս մի լայնատարած ռազմական ճամբար էր, բնակվում էին միայն հայ տղամարդիկ, քանզի արշավանքի և նվաճման բնականաբար մեկնել էին հենց նրանք, իսկ կանայք մնացել էին տանը: Եգիտոսում իշխած և Հայկազունիների ճյուղը հանդիսացող տեղի արքայական դինաստիան կոչվում էր Հայկազուտներ: Հայկազուտների գահացանկը, որի անունների շարանում ի դեպ ակնհայտ են հայկական արմատ ունեցող անունները, ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների "միջազգային-ընդունված" ձևը), 1. Սասուն (Սեսու) (մ.թ.ա. 1725-1707) 2. Հակուբ-հայր (Իակուբհեր) (մ.թ.ա. 1707-1699) 3. Օհանե Հիանալի (Իանե Հիանա) որդի (մ.թ.ա. 1699 - մոտ 1650) 4. Հակոբ I (Ապոպի I) (մ.թ.ա. մոտ 1650-1610) 5. Հակոբ II (Ապոպի II) (մ.թ.ա. մոտ 1610-1600) 6. Կիռնակ (Կեռտա, Կիռտա) (մ.թ.ա. մոտ 1600-1561) "Հուրի" անվանումը ռուսալեզու գրականության մեջ անցյալ դարում բացատրելիորեն սխալ կերպով (քանի որ ռուսական այբուբենը չունի "հ" տառը) սկսեց գրվել "Խուրի" կամ "Խուռի" և այդ տեսքով հետագայում սկսեց արտաբերվել հայալեզու գրականության մեջ (օր.` ՀՍՀ հատոր 5, էջ 102)` ավելի հեռացնելով այն իր սկզբնական տեսքից, այն դեպքում, երբ "հ" տառ ունեցող այբուբեններով գրականությունում` օրինակ ֆրանսալեզու գրականության մեջ (պրոֆեսոր G. Contenau ,La Civilisation des Hittites et Hurrites du Mitanniiե, Paris 1948) նրանք կոչվում են իրականության ավելի մոտ` "հուրի" անունով, ինչպես նրանց իրականում կոչել են օրինակ եգիպտացիները: Իր հերթին հանրահայտ է "ա" և "ու" տառերի նույնացումը սեպագիր լեզվում (ամենահայտնի օրինակը` Արարատ-Ուրարատ և այլն): Այսպիսով կարելի է ասել, որ "Հուրի"-ին իրականում հնչվել կամ գրվել է որպես "Հարի", որն էլ իր հերթին ակնհայտորեն հանգում է "Հայարի"-ի: Հետաքրքիր է, որ այս "Հայարի"-ների ակտիվությունը Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում հանընկնում է Հայկական մեծաքանակ հեծյալ բանակի` "Հակսոս"-ների ("Հակսոս" անվանումը այստեղ օգտագործվում է պայմանականորեն, խառնաշփոթից խուսափելու համար, քանզի "Հակսոս"-ներն ուղղակիորեն հայերն էին. այս մասին վերևում արդեն խոսվել է), Եգիպտոսից Պաղեստինի ուղղությամբ հեռանալու հետ: Այս գործընթացը սկսվեց արդեն մ.թ.ա. մոտ XVII դարի կեսերից և ավարտվեց մ.թ.ա. 1561 թ-ին: Իսկ մ.թ.ա. 1561 թ-ից հետո ըստ Մանեթոնի "Հուրի (Հայարի – Մ.Հ.) երկրից" եկած "Հակսոս"-ների մասին տեղեկությունները իսպառ դադարում են (ինչը բնական է, քանի որ այդպես Եգիպտոս մտած հայերին կոչում էին եգիպտացիները, իսկ այժմ նրանց մեծ մասը, չհաշված անկասկած "անարժան հիշատակման" որոշակի թվով գերիների, այլևս Եգիպտոսում չէր) և դրա փոխարեն աղբյուրները սկսում են ավելի ակտիվորեն խոսել "Հայարի"-ների մասին: Հատկանշական է, որ. 1. Եգիպտոսից իր ժողովրդի և բանակի հետ հեռացած Հայկազուտների հերթական արքայի անունը` Կեռտա, մի, այն էլ իրար նման տառի (որը լիովին կարող էր շփոթվել արձանագրություններում կամ դրանց վերծանություններում) ճշգրտությամբ համապատասխանում է Միտանիի թագավորության առաջին արքայի անունին` Կիռտա, որը հատկապես վերևում ասվածի ֆոնի վրա, լիակատար հիմք է տալիս ասելու, որ դրանք նույն անձիք են: 2. Եգիպտոսից Մովսեսի հեռանալու հայտնի պատմությունը տեղադրվում է այս իրադարձություններից մոտ 100 տարի հետո, մի հանգամանք, որը, հիմք ունենալով նաև հայ և հրեա ազգերի ընդհանրությունները, հիմք է տալիս համարձակ ենթադրություն անելու այն մասին, որ Պաղեստինում գտնվող հրեական ազգի սեմիտական նախնական էթնոզանգվածին խառնվել են Եգիպտոսում մ.թ.ա. 1561 թ-ին Հայկական հիմնական բանակի հեռանալուց հետո գերի մնացած և միայն հետագայում Մովսես անունով իրենց առաջնորդի գլխավորությամբ դժվարությամբ փախուստի դիմած հայեր ու արդյունքում վերջնականապես ձևավորվել է հրեական ազգը: 3. Հարիներն արևապաշտ էին, որը բնորոշ է Հայկական լեռնաշխարհին, իսկ նրանց գերագույն աստվածներն էին Արևը և համաշխարհային գրականության մեջ Ինդրա անունով ընդունված աստվածը: Սակայն երբ "Ինդրա" անունը կարդում ենք ոչ թե ձախից աջ, այլ հակառակը, ապա ստանում ենք այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհի աստվածներից մեկի անունը` "Արդնի": Համաշխարհային գրականության մեջ այժմ գերիշխում է այն տեսակետը, որ "Հակսոս"-ներն ազգակից են եղել Հարիներին ("Հայարի"-ներին) կամ էլ ուղղակիորեն եղել են Հարիական ցեղեր (վերջին տեսակետի հիմնադիրն է հայտնի եգիպտոլոգ Վ. Հելկը): Այսպիսով հաստատելով ճշմարտությունը խառնաշփոթ կերպով ներկայացնող այս սխեման, կարելի է ուղղակի պարզաբանելով ճշգրտել այն և ասել, որ Հարիները (իրականում` "Հայարի"-ները) պարզապես հայերն էին, որոնք մտնելով Եգիպտոս և այստեղ կոչվելով "Հակսոս"-ներ ու հետագայում Պաղեստինով նահանջելով իրենց Հայրենիքի ուղղությամբ, Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում իրենց կոչել կամ շրջապատի կողմից կոչվել են "Հարի" ("Հայարի")` կամ այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում "Հայ" և "Արի" անվանումները նույնացվում և դեռևս հավասարապես օգտագործվում էին (այդ հետագայում էր հայերի մեջ ամրապնդվելու "Հայ"-ը, իսկ օտարների մեջ` "Արի"-ին համարժեք "Արմեն"-ը) կամ էլ դրանով Եգիպտոսի Հայկազուտների դինաստիայի "Հայարիները" իրենց առանձնացնում էին ընդհանուր "արիական" տարածքից արդեն որպես առանձին ժողովուրդներ առանձնացած այլ "Արի"-ներից (օրինակ` Հնդկաստանի հյուսիսում և Պարսկաստանի արևելքում իշխող "Մարտի նետվող" Հայկերի դինաստիայի "Հնդարի"-ներից): Հայրենիք վերադարձած Հարիները ("Հայարի"-ները) "տեղ չգտնելով" (թող սա ճիշտ իմաստով հասկացվի) Արատտայի կենտրոնական շրջաններում (որը բնականաբար զբաղեցված էր ժամանակին իրենց Հայրենիքից չհեռացած անձանց կողմից) ստիպված հաստատվեցին համեմատաբար նոսր բնակեցված Արատտայի ծայրամասային շրջաններում` Հայոց Միջագետքում և Հյուսիսային Ասորիքում, որտեղ հիմնեցին նոր Հայկական պետություն` Միտանիի թագավորությունը, որը արիական գերիշխանության վերջնական փլուզումից հետո ձեռք բերեց լիակատար ինքնուրույնություն:>> Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.