Takoush Posted March 13, 2006 Report Share Posted March 13, 2006 (edited) ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հանճա՛րդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն Արեւաբառ՝ Ա՛լ վերածնե բլատակներեն, եւ բառագոչ քնարըդ ա՛ռ: Հանո՜ւն Ույժին, Հանո՜ւն Գեղին, մտիր մեհյանն Աստվածներուն. Չահը ձեռքիդ՝ բագնե բագին համասըբռե՛ Հուր ու արյուն: Եվ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր Բաժակըդ նուռ, Հետո զոհվող քերթողներուն սըրտին վրա Լեցո՜ւր, լեցո՜ւր: Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին Ցեղիդ Մարմարեն կույս, Մե՛նք, Զավակներդ օգոստաբառ, պիտի կերտենք Նո՜ր Արշալույս: Edited March 13, 2006 by Anahid Takouhi Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts