Takoush Posted February 13, 2007 Report Share Posted February 13, 2007 (edited) ԱՌԿԱՅԾ Ճրագ Դանիել Վարուժան Հաղթանակի գիշերն է այս տոնական. — Հա՛րս, եղ լեցուր ճըրագին: Պիտի դառնա կռիվեն տըղաս հաղթական. — Հա՛րս, քիթը ա՛ռ պատրույգին: Սայլ մը կեցավ դըռան առչեւ, հորին քով. — Հա՛րս, վառե՛ լույսը ճրագին: Տըղաս կու գա ճակատն հըպարտ դաբնիով. — Հա՛րս, բե՛ր ճըրագը շեմին: Բայց... սայլին վրա արյո՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են.. Հա՛րս, ճրագդ ասդի՛ն երկարե: Հերոս տըղաս հոն զարնըվա՜ծ է սըրտեն. — Ա՜խ, հա՛րս, ճըրագըդ մարե՜ ... Edited February 13, 2007 by Anahid Takouhi Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts