Takoush Posted December 30, 2005 Report Share Posted December 30, 2005 (edited) Երեք Քույրեր Անոնք երեք քույրեր էին Նըման երեք Շընորհներուն. Երեքն երեք ուխտեր ըրին Առչեւն երեք բագիններուն: Երեցն ըսավ.- «Դի՛ք կայծակի, Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի:»- Միչնեկն ըսավ.- «Ըզգա՛ստ Հիմեն, Քե՛զ կ՚ընծայեմ մատնիս հրեղեն:»- Կըրտսերն ըսավ.- «Վավա՛շ Աստղիկ, Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ:»- Ո՛վ որ մազերն ձոնեց Զեւսի՝ Յոթը ազգի յոթ խույր կապեց Գահին վըրա Արտաշեսի: Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝ Յոթը չըքնաղ հերոս ծընավ Գերահըզոր Հայաստանին: Ո՛վ կույս գոտին մեչքեն ձըգեց՝ Ան՝ տառապյալ քույրը եղավ, Եվ շուկային մեչ նուռ ծախեց: Դանիել Վարուժան Edited June 13, 2007 by MosJan Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts