vartahoor Posted February 9, 2007 Report Share Posted February 9, 2007 (edited) ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ Յովհաննես Թումանեան Թէ ինչպէս են աղաւաղում անմահ Թումանեանի ստեղծագործութիւնը, դուք կարող եք տեսնել արևմտահայերէնի վերածւած տարբերակի մէջ որը կարող էք կարդալ նախաբանից յետոյ: ՆԱԽԱԲԱՆ Գրեց՝ Վարդահուր Իրանում հայոց դպրրոցներում գրքերը պարունակում էին թէ´ արևելահայ և թէ´ արևմտահայ բանաստեղծների գործերը, որոնք նոյն ոճով մնում էին անաղարտ, առանց որևէ փոփոխութեան: Նոյնն էր և Հայաստանում: Իսկ մեր արևմտահայ հատւածը յատուկ ոխ ունենալով մեր մաքուր և գեղեցիկ արևելահայերենի հանդէպ և մինչև օրս էլ դա շարունակելով, առանց անյարմար զգալու փոխում է մեր հսկայ բանաստեղծների ստեղծա-գործութիւնները վերածելով նրանց արևմտահայերենի և դրանք ներկայացնում մեր մատաղ սերնդին: Չգիտեմ մինչև երբ պիտի շարունակւի այս խայտառակ վերաբերմունքը հանդէպ արևելահայերէնին՝ մեծամասնութեան լեզուն, որը դեռևս մահամերձ չէ: Նոր իշխանութիւններից մերժւած, երկիրը թողած, անգիտակից-անգրագէտ «հայագէտ»ները, դէպի անդունդն են տանում մեր գրականութիւնն ու ոսկեղենիկը: Նրանք մինչև օրս էլ չեն ուզում հասկանալ որ առոգանութեան տեսակէտից հետամնաց են պահել ստւար հայախօս արևմտահայերին: Հայերէնը ունի երկու լեզւական տարբերականեր որոնց հնչիւնները պիտի լինեն նոյնը, բայց ա՜ւաղ այդպէս չէ: Լաւ յիշում եմ երբ Շաւարշ Նարդունին գտնւում էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» միութեան սրահից արտայայտւեց թէ «Խաչատուր Աբովեանը ռուսական մի լրտես է եղած և ուրիշ ոչինչ», որից յետոյ սրահում գտնւող ունկնդիրների առաջին երկու շարքը՝ մտաւորական դասը, որպէս բողոք թողեցին սրահը և հեռացան: Նարդունին նոյն անգիտակից ինքնակոչ «մտաւորական» դասին էր պատկանում, որին պատկանում էին «Յառաջ»ի, «Հայրենիք»ի, «Դրօշակ»ի և ուրիշ նման արևելահայատեաց պարբերականների խմբագիրները, որոնք ոչ թէ մտաւորական-քաղաքագէտ անձինք չէին, այլ ճիշտն ասած նախկին հին «յեղափոխականներ» ովքեր իրենց ամբողջ կեանքում, քաղաքական և կրթական ասպարէզներում ոչ մի դրական գործ չէին կատարել: Երբ տարիներ յետոյ 1963 թւին Նարդունին գտնւում էր Քլիւլանդ, Օհայօ, ԱՄՆ-ում և ինձնից խնդրել էին մի միջոցառման առթիւ, նրան տանել ՀՅԴ-ի ակումբը, որտեղ ես էլ էի հրաւիրւած: Երբ դեռ ճանապարհին էինք նրան հարց տւի թէ արդեօք յիշո՞ւմ էր իր արտայայտութիւնը Խաչատուր Աբովեանի մասին, Իրանի Թեհրան քաղաում գտնւող «Արարատ» միութեան սրահում, որը շատ վիրաւորական ակնարկ էր, և արդեօք այդ արտայայտութեան համար նա զղջացե՞լ էր: Պատասխանեց թէ՝այո´, զղջացել է: Ես անմիջապէս աւելացրի թէ այդ մասին իր թերթում կամ որևէ ուրիշ տեղ արտայայտւե՞ց և մեղանչե՞ց. այս անգամ աւա՜ղ պատասխանը բացասական էր: Մինչ ակումբ հասնելը, ևս մի ուրիշ հարց, այս անգամ՝ արևմտահաերենի հնչիւնաբանութեան մասին էր հարցս, և այդ այն էր՝ թէ ինչո՞ւ մինչև օրս ոչ մէկը չի ընդունել հայերեն տառերի սխալ արտասանելը արևմտահայերէնում և ոչ մի ջանք էլ չի թափւել, որ այդ անհանդուրժելի սխալը ճշտեն: Նարդունին ասաց թէ ընդունում է այդ սխալը և դրա պատճառը իր կարծիքով եղել է «թուրքերէն»ի ազդեցութիւնը հայերէնի վրայ, սա իհարկէ նրա կողմից մի անտրամաբանական մօտեցում էր, որովհետև արևելահայաստանում աւելի շատ թուրքեր կային քան արևմտահայաստանում, և դա երբևիցէ մեր լեզւի վրայ ոչ մի բացասական ազդեցութիւն չունեցաւ: Շարունակելով զրոյցը, մի ուրիշ հարց՝ թէ արդեօ՞ք նա որ ինձ մօտ այդ սխալն ընդունում էր, թերթերում այդ մասին երբևիցէ արտայայտւե՞լ է... Լա´ւ գուշակեցիք, պատասխանը բացասական էր... Այժմ էլ պիտի՞ հանդուրժենք, որ մեր գեղեցիկ, սահուն, հանգաւորւած լեզւով գրւած բանաստեղծութիւնները, փոխադրւեն ինչ-որ բէյրութահայերէնի , որպէսզի չլինի թէ յանկարծ արևմտահայերէնով խօսողները, սովորեն մեր լեզւական տարբերակը, և սկսեն մեզ «հանդուրժել»... Ինձ համար շատ ցաւալի է, որ երբ խօսում ես մի արևմտահայի հետ, անմիջապէս ասում են - չեմ կրնար հասկնալ քեզի, և մարդ կարծում է թէ ինքը Մարսից է եկել: Թողնենք այս խայտառակ կեցւածքը հանդէպ մեր ՕՐԻՆԱԿԱՆ ԼԵԶՒԻՆ, որով մեր ժողովրդի մեծամասնութիւնն է իրար հետ հաղորդակցւում, և որը ՄԱՀԱՄԵՐՁ չէ: Մենք պահել ենք ու պահում ենք այն արևմտահայերէնը որով գրում էին Վարուժանը, Սիամանթօն, Մեծարենցը, Օտեանը, Պատկանեանը, և շատ ուրիշ հռչակաւոր գրողներ, դա արդէն Պոլսահայերէնն էր և ոչ թէ սփիւռքում աղաւաղւած և չհասկացւող արևմտաբէյրութահայերէնը, որով մի խումբ թափթփուկներ Թումանեանի բանաստեղծութիւնները ներկայացնում են արտառոց գրութեամբ: ՈՒԶԵՆՔ ԹԷ ՉՈՒԶԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆԸ , ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՒ: ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐէՆՈՎ) Կար ու չկար աղքատ մարդ մը ու կին մը կար, որոնք ունէին երեք աղջիկներ: Օր մը, հայրը աշխատելու պահուն կը ծարաւնայ, մեծ աղջիկը կը ղրկէ, որ ջուր բերէ: Այս աղջիկը կ'առնէ կուժը եւ աղբիւր կ'երթայ: Աղբիւրին գլուխը կար բարձր ծառ մը: Ծառը որ կը տեսնէ, ինքնիրեն կը մտածէ. - Հիմա, եթէ ես ամուսնանամ ու որդի մը ունենամ, անունն ալ դնենք Կիկոս: Կիկոսը գայ, այս ծառին վրայ բարձրանայ ու իյնայ, գլուխը դպչի քարին եւ մեռնի... - Վա՜յ, ԿԻկոս ջան, վա՜յ... Տեղւոյն վրայ, ծառին տակ կը նստի, կը սկսի լալ ու ողբալ: Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... Մայրը կը սպասէ ու կը սպասէ. երբ կը նկատէ որ աղջիկը չի գար, միջնեկ աղջիկը կը ղրկէ, ըսելով անոր. -նա', նայէ թէ քոյրդ ինչո՞ւ ուշացաւ: Միջնեկ աղջիկը կ'երթայ: Մեծ քոյրը երբ զայն կը տեսնէ, ձայնը աւելի կը բարձրացնէ. - Եկու'ր, եկու'ր, անբախտ մօրքուր, տե'ս քու Կիկոսը ի՜նչ եղաւ: - Ի՞նչ Կիկոս: - Լուր չունի՞ս. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, - կը գոռայ միջնեկ քոյրը, կը նստի մեծ քրոջը կողքին ու կը սկսի անոր հետ լալ ու ողբալ: Մայրը կը սպասէ ու կը սպասէ: Երբ կը նկատէ որ անոնք չեն գար, պզտիկ աղջիկը կը ղրկէ, ըսելով անոր. - Աղջիկ, գնա', տե'ս քոյրերդ ի՞նչ եղան: նացին, ետ չեկան: -Այս անգամ պզտիկ աղջիկը կ'երթայ: Կ'երթայ, կը տեսնէ որ երկու քոյրերը աղբիւրին գլուխը նստած կու լան: - Վա՜հ, ինչո՞ւ կու լաք: - Լուր չունի՞ս,- կ'ըսէ մեծ քոյրը, - Ի՞նչ Կիկոս: - Լուր չունի՞ս. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, - Վա՜յ քու մօրքուրին, Կիկոս ջան, վա՜յ, - պզտիկ աղջիկն ալ կը սկսի բարձրաձայն լալ ու կը նստի միւս քոյրերուն կողքին, կը ձայնակցի անոնց: Մայրը, երկար սպասելէ ետք, երբ կը նկատէ որ աղջիկները չեն գար, ինքն ալ կ'երտայ: Հեռուէն հազիւ թէ կը տեսնեն իրենց մայրը, երեք աղջիկները միասնաբար կը կանչեն. - Եկո'ւր, եկո'ւր, անբախտ մեծ մայր, տես թոռնիկիդ գլխուն ի՜նչ եկած է: - Ի՞նչ թոռնիկ, ա'յ աղջիկներ, ի՞նչ պատահած է: - Լուր չունի՞ս, - կ'ըսէ մեծ աղջիկը, - մայրիկ ջան, Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ, կուրնան քու մեծ մօր աչքերը, Կիկոս ջան, - կ'ըսէ մայրը, ձեռքերը կը զարնէ ծունկերուն, կը նստի աղջիկներու կողքին, կը սկսի լալ ու ողբալ անոնց հետ: Մարդը կը տեսնէ, թէ կինն ալ գնաց աղջիկներուն ետեւէն ու ան ալ չեկաւ, կ'ըսէ ինքնիրեն. - Երթամ տեսնեմ, թէ ի՞նչ պատահած է, որ ասոնք իրի ետեւէ գացին ու մնացին աղբիւրը: Կ'ելլէ ու կ'երթայ: Կինն ու աղջիկները հազիւ թէ հեռուէն կը տեսնեն իրենց հօր գլուխը, ձայն կու տան. - Եկո'ւր, եկո'ւր, անբախտ մեծ հայր, տես թոռնիկիդ գլխուն ի՜նչ եկած է... վա՜յ քու Կիկոսին... - Ի՞նչ Կիկոս, ի՞նչ կ'ըսեք, - կը զարմանայ մարդը: - Միթէ դո՞ւն ալ լուր չունիս, խեղճ հայր, - կ'ըսե մեծ աղջիկը. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, - Մայր ու աղջիկներ ձեռքերնին կը զարնին իրենց ծունկերուն, կու լան ու կ'ողբան: Ասոնց մէջ, ամենէն խելացին հայրն է եղեր: Կ'ըսէ. - Ա'յ, յիմարներ, ինչո՞ւ այստեղ նստած էք ու սուգ կը բռնէք: Ինչքան ալ սուգ բռնէք, ինչքան ալ լաք, Կիկոսը ա'լ ետ չի գար: - Ոտքի ելէ'ք, տուն երթանք, մարդ կանչենք, թող պատարագ մատուցուի, Կիկոսի համար հոգեճաշ մը տանք, լացէն ի՞նչ կ'ելլէ: Աշխարհի օրէնքն է, ինչպէս եկած է, այնպես ալ պիտի երթայ: Դուն մի' ըսեր, ասոնց ունեցած-չունեցածը մէկ հատիկ եզ մըն է եղեր, եւ մէկ տոպրակ ալ ալիւր: Կու գան, այս եզը կը մորթեն, մէկ տոպրակ ալիւրով հաց կը թխեն, ժողովուրդ կը կանչեն, Կիկոսի համար պատարագ մատուցանել կու տան, ապա կու տան հոգեճաշ: Ատկէ ետք միայն կը հանգստանան: Edited June 17, 2007 by vartahoor Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 9, 2007 Report Share Posted February 9, 2007 Իրադրութիւնից անտեղեակ ընթերցողը պիտի մտածէ թէ արեւմտահայ ժողովուրդը, ատում է արեւելահայ մշակոյթը: Մասնաւոր պարագաներ ընդհանրացնելով, արդարութեան, ճշմարտութեան, ազնւութեան, չ'ասելու համար՝ մեր ժողովրդի միութեան հանդէպ՝ մեղանչում են (է, չ'գիտեմ ո՞վ է զրուցակիցս): Հայերէնը՝ ընդհանրապէս պաշտպանութեան կարիք ունի: Արեւմտահայերէնը՝ քիչ մը աւելի: Մի՛ հալածեք: Այդ «Յառաջ», «Հայրենիք»,«Դրօշակ» պարբերաթերթերըը զորս յիշեցիք, երկար տարիներ ղեկավարուել են արեւելահայ մտաւորական խմբագիրներով: Էջերը պարունակած են (գուցէ աւելի շատ) արեւելահայերէն եւ արեւմտահայերէն: Հեղինակը ատում է մի կուսակցութիւն: Ատելութեան երկունքի մէջ, շփոթում է արեւմտահայը ուղղագրութեան հետ, արեւելահայը ռուսասիրութեան հետ, դեռ չ'գիտեմ...սոխը սխտորի հետ: Այդ կուսակցութեան հանդէպ քննադատանքս՝ սկիզբ կ'ունենայ, բայց ոչ վէրջ: Սակայն ես չեմ խառնում կամ շփոթում՝ իրերը: Գրութեան մնացեալ կէտերին համաձայն եմ: Նախապէս ասել եմ, հիմա կրկնեմ: Ոչ արեւելեան գրական հայերէնախօսների, ոչ էլ արեւմտեան գրական հայերէնախօսների պապերի խօսակցական լեզուն վերոյիշեալ երկու բարբառները, անպայմանօրէն չեն եղել: Այս երկու գրական լեզուները կրթական համակարգերի կողմից պարտադրուել է հայ բարբառախօս, թուրքա-քուրդախօս հայերին: Արեւմտահայերը չեն կարող ասել.«արեւելահայերէնը մեր լեզուն չէ»: Արեւելահայերը նոյնպէս չեն կարող ասել. «արեւմտահայերէնը մեր լեզուն չէ»: նախապէս ասել եմ. ու՞ր է արեւելահայաստան-արեւմտահայաստան սահմանը, գիծը: Ի՞նչ տուեալներ կան փաստելու, թէ կիլիկեցւոց, զմիւռնեցոց նախահայրերը՝ Արցախէն եւ Սիւնիքէն չեն եկած: Ի՞նչ փաստ կայ դրժելու այն իրականութիւնը, թէ՝ այժմեան Հայաստանի բնակչութեան համարեայ կէսից աւելին, ձեր սահմանած արեւմտահայաստանից եկել է: Մեծ Հայքի Վասպուրական նահանգը, արեւելեա՞ն, թէ՞ արեւմտեան Հայաստաններին պատկանում է: Նոյն հարցը՝ Այրարատ, Տայք, Կորճայք նահանգների վերաբերեալ: Խնդրեմ. գծէ քարտէսին վրայ, եւ այս զրուցարանին ուղարկէ, թէ ու՞րկէ կ'անցնի. արեւել-արեւմուտ Հայաստաններու սահմանը: Տակաւին պամաբաններ (խորհրդահայ եւ ոչ միայն խորհրդահայ) հին հայերի տարածման ուղին գծել են. արեւմուտքից արեւելք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
vartahoor Posted February 11, 2007 Author Report Share Posted February 11, 2007 (edited) Իրադրութիւնից անտեղեակ ընթերցողը պիտի մտածէ թէ արեւմտահայ ժողովուրդը, ատում է արեւելահայ մշակոյթը: Մասնաւոր պարագաներ ընդհանրացնելով, արդարութեան, ճշմարտութեան, ազնւութեան, չ'ասելու համար՝ մեր ժողովրդի միութեան հանդէպ՝ մեղանչում են (է, չ'գիտեմ ո՞վ է զրուցակիցս): Հայերէնը՝ ընդհանրապէս պաշտպանութեան կարիք ունի: Արեւմտահայերէնը՝ քիչ մը աւելի: Մի՛ հալածեք: Այդ «Յառաջ», «Հայրենիք»,«Դրօշակ» պարբերաթերթերըը զորս յիշեցիք, երկար տարիներ ղեկավարուել են արեւելահայ մտաւորական խմբագիրներով: Էջերը պարունակած են (գուցէ աւելի շատ) արեւելահայերէն եւ արեւմտահայերէն: Հեղինակը ատում է մի կուսակցութիւն: Ատելութեան երկունքի մէջ, շփոթում է արեւմտահայը ուղղագրութեան հետ, արեւելահայը ռուսասիրութեան հետ, դեռ չ'գիտեմ...սոխը սխտորի հետ: Այդ կուսակցութեան հանդէպ քննադատանքս՝ սկիզբ կ'ունենայ, բայց ոչ վէրջ: Սակայն ես չեմ խառնում կամ շփոթում՝ իրերը: Գրութեան մնացեալ կէտերին համաձայն եմ: Նախապէս ասել եմ, հիմա կրկնեմ: Ոչ արեւելեան գրական հայերէնախօսների, ոչ էլ արեւմտեան գրական հայերէնախօսների պապերի խօսակցական լեզուն վերոյիշեալ երկու բարբառները, անպայմանօրէն չեն եղել: Այս երկու գրական լեզուները կրթական համակարգերի կողմից պարտադրուել է հայ բարբառախօս, թուրքա-քուրդախօս հայերին: Արեւմտահայերը չեն կարող ասել.«արեւելահայերէնը մեր լեզուն չէ»: Արեւելահայերը նոյնպէս չեն կարող ասել. «արեւմտահայերէնը մեր լեզուն չէ»: նախապէս ասել եմ. ու՞ր է արեւելահայաստան-արեւմտահայաստան սահմանը, գիծը: Ի՞նչ տուեալներ կան փաստելու, թէ կիլիկեցւոց, զմիւռնեցոց նախահայրերը՝ Արցախէն եւ Սիւնիքէն չեն եկած: Ի՞նչ փաստ կայ դրժելու այն իրականութիւնը, թէ՝ այժմեան Հայաստանի բնակչութեան համարեայ կէսից աւելին, ձեր սահմանած արեւմտահայաստանից եկել է: Մեծ Հայքի Վասպուրական նահանգը, արեւելեա՞ն, թէ՞ արեւմտեան Հայաստաններին պատկանում է: Նոյն հարցը՝ Այրարատ, Տայք, Կորճայք նահանգների վերաբերեալ: Խնդրեմ. գծէ քարտէսին վրայ, եւ այս զրուցարանին ուղարկէ, թէ ու՞րկէ կ'անցնի. արեւել-արեւմուտ Հայաստաններու սահմանը: Տակաւին պամաբաններ (խորհրդահայ եւ ոչ միայն խորհրդահայ) հին հայերի տարածման ուղին գծել են. արեւմուտքից արեւելք: Զրուցակիցդ է լաւատեղեակ մի անձ, որը քառասունհինգ տարուց աւել տեսել է այդ վերաբերմունքը Ամերիկայում, և առանց չափազանցնելու ներկայացրել է ճշմարտութիւնը, որը մինչև օրս էլ դուք չէք կարողանում տեսնել և ըմբռնել: Հայերէնը պաշտպանութեան կարիք չունի, խօսքս վերաբերում է արևելահայերէնին, իսկ աղաւաղւած արևմտաբէյրութահաերէնը, որը խեղաթիւրելով ոսկեղենիկ պոլսահաերէնը պատւազերծ է արել արևմտահայերէնին, պաշտպանութեան կարիքը ունի՞... Այդ պարբերականների, աւելի ճիշտն ասած «թեթօնների» խմբագիրները արևալահայ լինելով հանդերձ, գերադասում էին արևմտահաերէնը և նրանցից ամէնակարկառուն դէմքը Վահան Նաւասարդեանը ատելութիւն ունէր հանդէպ այդ լեզւական տարբերակին (vernacular = լեզւական տարբերակ, dialect = բարբառ), որի համար սուրբ-սրբոց էր համարւում Յակոբ Օշականը, որին, հենց դաշնակցութեան կարկառուն ներկայացուցիչ Դրաստամատ Կանաեանը (Դրօ) համարում էր՝ հայ գրականութեան ղասսաբը (մսագործ): Մեր բոլորի լեզուն եղել է հայերէնը, որի աշխարհաբարը առաջին անգամ ներկայացրեց մեր աննման Խաչատուր Աբովեանը և որի հոյակապ «Վէրք Հայաստանի»ն (առաջին հայերէն վէպը) այսօր Պուրճ Համուտում նստաց անգիտակից հայերէն չիմացող ոչնչութիւնները, յանդգնել են փոխել անհասկանալի բէյրութահայերէնի և նոյնիսկ աւելին, ամփոփել այդ գիրքը: Այդ անհասկացողները նոյնն են արել միւս բոլոր արևելահայերէնով գրւած գործերը, որպէսզի հայ երեխան չսովորի այդ լեզուն: Ախր ինչպէս կարելի է կարդալ Ղ. Աղայանին, Յ. Թումանեանին, Վ. Տէրեանին, Ա. Խնկոյեանին, և միւսներին բէյրութահայերէնով: Դուք կարող էք նրանց այդ զզւելի արարքը որևէ կերպ բացատրե՞լ : Ինչո՞ւ մեր արևելահայ գրականութիւնը այնպէս որ կայ չի դասաւանդւում արևմտահայ դպրոցներում (այս ածականները մեծատառով չեն գրւում), և փոխարինւում է բէյրութահայերէնի: Իսկ Իրանում և Հայաստանում արևմտահայ գրականութիւնը ուսուցանւում էր հենց այնպէս որ կար, ինչո՞ւ ուրեմն, նոյնը չի արւել ձեր դպրոցներում և ճեմարանում: Տրամաբանութիւն ունեցող անհատը շատ շուտ կարող է ըմբռնի, որ դա գալիս է միայն ատելութիւնից և բարդոյթներից: Դուք ինձ մեղադրում էք, որ ես ընդհանրացրել եմ մասնաւոր պարագաներ, ուրեմն թոյլ տւէք, տամ մի ուրիշ դրւագ որ տեղի ունեցաւ 1978-ին, երբ Վահէ Օշականը՝ «ղասսաբի որդի», Համազգայինի կողմից հրաւիրւած էր Դիթրօյթ, Միշիգըն, դասախօսելու համար, այդ դասախօսութեան ներկայ էի և ես: Վահէ Օշական կոչեցեալը իր դասխօսութեան ընթացքին առանց կարմրելու, մեր բոլոր արևելահայ բանաստեղծներին ոչնչութիւն համարեց: Իմիջի այլոց պէտք է յիշել որ իր դոկտորակնի թէզը, նւիրւած է եղել՝ Ակսել Բակունցի ստեղծագործութեանը: Դասախօսութիւնը վերջանալուց յետոյ առաջին հարց տւողը ես էի. -Դու ո՞վ ես որ քեզ իրաւունք ես տալիս դաժանօրէն մեկնելու մեր հոյակապ հանճարներին, սկսած Աբովեանով մինչ Սևակ: -Դու և քո հայրը որ քո նման արևելահայատեաց էր, ի՞նչ էք տւել մեր գրականութեանը, և արդեօ՞ք դու այսօր քո այդ կեղտոտ գրութիւններով կարող ես համեմատւել քո քննադատած անձանց հետ: Նրա պատասխանը եղաւ՝ - Ես և դուք չենք կարող իրար հետ համեմատւել: Կրկին անգամ ստանալով խուսափուք պատասխան, ընդմիջման ժամանակ, ես պատասխանեցի իմ տւած հարցերի և իր հարցադրումներին, որը բնաւ կարիք չկայ այս կայքէջում վերյիշելու: Օրինակները բազմաթիւ են և մասնաւորի չեն, եթէ ցանկութիւն ունենաս ինքդ էլ կարող ես վերյիշել: Քո յիշած այդ բոլոր գծերը իրականում չեն անցել ոչ մի թղթի ու քարտէսի վրայով, բայց ցաւալիօրէն այդ գծերը դրոշմւած են «ձեր նայիրեան նւացող գանգերում» ինչպէս ասում է հանճարող Չարենցը իր «Երկիր Նայիրի»հռչակաւոր գործում: Այդ գծերը սարդոստայնի նման ծածկել են ձեր ուղեղի ծալքերը և ձեր յօրինած սարդանման պատմաբանների կոհորտան յանձինս Րիչըրդ Յովհաննիսեանի և իր թայֆաների: Դու չպիտի զարմանաս որ ես մտածւած օգտագործեցի «կոհորտա և թայֆա» բառերը, որոնք հայերէն չեն, այն տրամաբանութեամբ որ ոչ Րօնալդ Սիւնին է հայ և ոչ էլ Ջէյմզ Րասըլը: Այդ պատմաբանները խեղաթիւրել են մեր պատմութիւնը, դրանց ամենակարկառուն դէմքն հենց ինքն է՝ Րիչըրդ Յովհաննիսեանը, որի համագործակիցները՝ Ռոնալդ Սիւնին, Ջէյմզ Րասըլը և մի քանի ուրիշներ ի կատար են ածել այն, ինչ որ թուրքերն են ցանկանում: Եթէ այդ պատմաբանների կարծիքը իրականանայ մեր ժողովուրդը մոռացութեան կը մատնւի: Աւելացնեմ... Դուք որպէս ընդիմախօս խուսանաւում , յետոյ էլ մեղանչում էք: Եթէ այսօր ես եւ իմ նման արեւելահայ կրթութեամբ հայերս կարողանում ենք ազատ առանց բարդոյթների խօսել ռուսասէր բալշեւիկների մասին, քննադատելով ու անգամ աթարբեկյաններին անիծելով: Պարզապէս զարմանում եմ ու ծիծաղս չեմ կարողանում զսպել , որ իմ բէյրութակրթական դպրոցն անցած հայրենակիցը ջանասիրաբար ամէն անգամ թաքնւում է դրօշի հետեւում , ու դեռ աւելին մի շարք աթարբեկյանանման` ռուբենների , դարբինեանների . նավասարդեանների , վրացեանների հասցէին չի համարձակւում ասել այն, ինչ իրականում արել են նրանք , որպէս սրիկա , ինչպես ` Աթարբեկեանները: Նոյնիսկ այդ սրիկաների դիմակները պատռած ծառուկյաններն ու համաստեղներն էլ են թաղւում մշուշներում, ինչպէս յիշւած «թերթոնների» մշուշապատ էջերում չես տեսնի անդրանիկների և նժդեհների նկարները: Սխալւելը մարդկային է , բայց հարիւրամեայ յամառութիւնը , արդէն մարդուն բնորոշ չէ, գոնէ այսօրւայ աշխարհում. երբ Վեհապետեանների թիւը անցնում է տասնեակներից: Մարդու հասցէին ասւածը իրավունք չունէք ընդհանրացնելու իմ արեւմտահայ յամառ ու ինքնասիրահարված հայրենակից ՆԱՐՑԻՍ: Edited February 11, 2007 by vartahoor Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted February 18, 2007 Report Share Posted February 18, 2007 (edited) Praise da lawd, Khoda, Allah! Allah-u- ekber as the Perisans would pronounce it. Hurray! How insultful and warlike can one be? I won’t even stoop as low as to quote from the above. One wonders if one is familiar with the one time bumper stickers that read- “America. Love it or leave it”. Our friend does not tell us who it was that forced him and his hero that pseudo professor Sargsian/Kakisian to immigrate to that rotten nest of “western Armenians”, also known as the “far diaspora”. Our self appointed house linguist, who cannot even distinguish between orthograpy, kakography/ soviet Manukography and idiom/so called dialect had enough decency to cite the likes of Varuzhan, Siamanto, Metsarents, Tourian and others. Thank you. He dismissed the likes of Arshak Chobanian, Vahan Tekeyan and others who wrote, and many of their progeny are still writing in impeccable Armenian. At least they don’t use such Turkish/Persian/Arabic words like “ghourban, choban, bala, yar,, dolmeh, sabze and ghorme**“ neither do they use Russian words. When id the last we saw the so called western writers use such Turko-Rusiian words like "Kolkhozi choban arevid ghurban " or such Perso-Turkish words like "haves/havas"? Just as many of the so called western Armenians are ever so timidly trying to approach and unite our vernacular, ask Johannes and see how he writes. Yet our savior of the Perso/Aboviano/Abeghiano/Russo/SarGSiano/KhachaTRiano ( Let me ask one time. Where are the I’s of Sargis and the “ou’s” of Khachatour”) dialect had to stoop so low to quote a rendition by a seemingly sixteen year old, a sixth grade dropout kindergarten supervisor ( I won’t say “teacher”) to abase and debase the so called “western language and literature“. Does the above writer realize that, were it not for the likes of Varuzhan , Siamanto and their “students” the so called Persian Armenians would be writing and speaking in Farsi and that the Yerevanites would be speaking and writing in Azeri, not to mention the language of Ivan the Terrible? CAN WE HAVE SOME RESPECT!!?? Or does that undermine one’s legitimacy and confidence? ** Note that “ghorme” is an Armenian word from “ghaur/khaur/khor/ khorel./ khorovats”. Edited February 18, 2007 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Takoush Posted April 19, 2007 Report Share Posted April 19, 2007 (edited) Հարգելի Պարոններ Հովհաննէս եւ Արբա: Պարոն Հովհաննէս այս որքան Հայկական պաշար եւ լեզուի մաքուր գրութիւն եւ նաեւ ճշգրիտ եւ արդար գիտակցութիւն ունիք: Ոչ միայն կը գնահատեմ այլ շատ իրաւասու կը գտնեմ ձեզ: Արբա քեզ ալ բաձարցակ իրաւունք կուտամ "հարգանք" պարտադրելու մեր հոյակապ եւ հանճարեղ ստեղծագործիչ բանաստեղծներուն որպիսին են Վարուժանն ու Սիամանթօն եւ իրենց բերած ներմուծումն ու բաձարցակ արժէքները մեր գրականութեան էչերէն ներս, եւ որոնք եղած են անկասկած արեւմտահայ մեր գրողներէն: Ուրիշ կարեւոր կէտ մըն ալ կուզեմ աւելցնել այս գրածիս վրայ եւ այդ այն է թէ ո՛չ մէկ նշանակութիւն ունի ինծի համար եւ շատ վստահաբար յարգելի Պարոններ Արբայի եւ Յովհաննէսի համար թէ գրողները եւ կամ գրականութիւնը արեւելահայերէն է թէ արեւմտահայերէն: Կարեւորը միայն սա է թէ ըլլայ արեւելահայերէն եւ կամ արեւմտահայերէն, մենք բոլորս ալ ՀԱՅ կը կոչուինք եւ ենք եւ այդ է եւ պէտք է ըլլայ մեզ բոլորիս համար կարեւորագոյն ազդակը: Նաեւ ըլլան արեւելահայ եւ կամ արեւմտահայ մեր անցեալի եւ կամ ներկայիս գրողները ու Հայագէտները ընդհանրապէս մեծ մասամբ եղած են արժէք եւ տուած են մեր գրականութեան պէսպիսուն բայլք ու գրական եւ մշակութային հարստութիւն: Edited April 19, 2007 by Anahid Takouhi Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.