MosJan Posted August 17, 2005 Report Share Posted August 17, 2005 Թատրոնը արուեստ է եւ ստեղծագործութիւն, յուշ է եւ պատմութիւն, ծիծաղ է ու լաց. http://www.azg.am/IMAGE/200514503.jpg Թատրոնը ինքը ` կեանքն է, իր բոլոր վերիվայրումներով .... թատրոնը քաղաքականութիւն է: Ներկայացումը` հայի վէրքն էր ու հայի վեր ելնելու պարտաւորութիւնը, եւ այն ոչ միայն նիւթական առումով, այլեւ հոգեպէս, այլեւ ինքներս ճանաչելու` մեր էութիւնը, պատմութեան ընթացքում մեր գործած սխալները եւ փոխելու համար այսօրուայ մեր ընտրած ուղին, որպէսզի այլեւս չկոտորուենք.... եւ այս անգամ ` սպիտակ ջարդից: Իսկ այդ թատերախաղում Վարդան Պետրոսեանը լաւագոյնս ցուցադրեց, թէ ինչո՞ւ կոտորեցին հային եւ ո՞վ էր իրականում յանցաւորը` Եւրոպա՞ն իր լռութեամբ, թո՞ւրքը իր գազանութեամբ, թէ հա՞յը իր եսապաշտութեամբ, իր անձնասիրութեամբ (ego) եւ իր պարծենկոտութեամբ: - Գուցէ բոլորը միատեղ: Բայց չէ՞ ո՞ր կոտորուողը մենք էինք. իսկ այսօր արդեօ՞ք փորձում ենք չկրկնել 1915-ի սխալները: Այսօր՝ երբ ունենք պետութիւն եւ այդ պետութեան իրական տէրը մենք ենք ` հայ ժողովուրդն ու ղեկավարութիւնը: Այսօր պէտք է գիտակցել, որ միայն եկեղեցիներ ու ապարանքներ կառուցելով գործում ենք նոյն սխալները, այսօր, երբ ունենք երկու ուղղագրութիւն եւ տառապում ենք արեւմտահայ ու արեւելահայ լինելու մոլուցքով: Այսօր, երբ դեռեւս հայը վիճում է հայի հետ, իսկ գլուխ խոնարհում եւ հլու գործակատարը լինում օտարի եւ, ափսոս, երբեք դասեր չի քաղում իր պատմութիւնից: Այսօր, երբ մեր երիտասարդութիւնը անտեղեակ իր պատմութեան, թուրքերէն երգերն ու պորտապարը գերադասում է իր սեփական երգից ու պարից, երբ հայրենիքը լքում են, թողնում, օտարի` ստրկութիւնը գերադասելով, երբ իւրաքանչիւր հայ Հայաստանում մտածում է միայն ի՛ր ապրած չորս պատի մասին, անտեսելով շրջապատը, դա լինի իր դրկիցը կամ բնակարանի միջանցքը, սեփական փողոցը, քաղաքը թէ հայրենիքը: Օտարամոլութիւնը, ռուսերէն եւ անգլերէն խօսելը, թւում է` ուշիմութիւն, մտային եւ հոգեկան բարձր իմացականութիւն, ճարտարամտութիւն, իսկ հայերէն խօսելը` ամօթ: Այսօր, երբ թոյլ ենք տալիս օտարը բարեգործութիւններ կատարի մեր սեփական երկրում, իսկ շատ բնական գտնում ապարանքներ կառուցել մեր անձնական առեւտուրը եւ շահը ապահովելու համար: Իսկ ինչպէ՞ս է լինում, որ իւրաքանչիւր օտարազգի մտածում է իր լեզուի եւ իր հայրենիքի պահպանման մասին, պայքարում եւ զոհեր տալիս սեփական իրաւունքը պաշտպանելու համար, ու միայն հայն է անտարբեր այդ բոլորի հանդէպ: ..... Եւ դեռ ինչքա՜ն ժամանակ պիտի սպասել գիտակցելու համար, որ` «մեր փրկութիւնը, մեր հաւաքական ուժի մէջ է», որքան ժամանակ պիտի կորցնել , գիտակցելու համար, որ մենք բոլորս անցորդ ենք այս կեանքում, իսկ յաւերժը` հողն է, հայրենիքը, եւ այդ յաւերժական հայրենիքում պիտի ապրեն մեր երեխաները, թոռներն ու ծոռները, եւ այսօր, մենք պարտականութիւն ունենք նրանց համար ստեղծել անկախ, բարգաւաճ ու ազատ մի երկիր- Հայաստան: Չէ՞ որ այսօր ունենք պետութիւն, չէ՞ որ մենք ունենք պատմութիւն եւ նոր բսնած ազգերից չենք, չէ՞ որ մեր պապերը պայքարել են այս մի կտոր հողի համար: Ի՞նչ եղաւ մեզ հետ, դեռեւս պատրա՞ստ ենք Խաչատուր Աբովեանին ուղարկել սարերը անհետ կորչելու` եւ Կոմիտաս Վարդապետին յանձնել խենթանոց: Ինչու՞: Մինչեւ երբ պիտի չլսենք ու անտեսենք Յովհաննէս Թումանեանի, Ռուբէն Սեւակի, Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի, Չարենցի եւ Պարոյր Սեւակի պատգամները, որոնք պայքարեցին այն հեռանկարով, որ շատ մօտ ապագայում խելքի ենք գալու: Ամէն հայ պէտք է տեսնի Վարդան Պետրոսեանի «Վերելք»-ը, ճանաչելու համար ցեղասպանութեան պատճառները, սթափուելու իր թմբիրից եւ ազատուելու համար իր եսից, մի պահ հանելով իր սեւ ակնոցները՝ տեսնի ու հաղորդակից լինի իր շրջապատում տիրող տխուր իրողութեանը: Բայց ինչ լաւ է, որ այսօր դեռ ունենք արուեստագէտներ, քաղաքագէտ անհատներ եւ հայրենասէր հայեր, որոնք ստեղծագործում են հայրենիքում, անտեսելով բոլոր դժուարութիւնները, յոյս ներշնչելով մեզ, որ դեռ կորած չէ ամէն ինչ, ու նրանց անմնացորդ մասնակցութեամբ ու յամառ ջանքերի շնորհիւ մի օր հասնելու ենք մեր երազած հզօր հայրենիքին: Իսկ վերջում` Վարդան Պետրոսեանին եւ բոլոր մասնակիցներին մաղթում եմ յաջողութիւն եւ ասում՝ վարձքներդ կատար, սիրելիներ: ԿԻՏՈՒՇ ԱՐԶՈՒԵԱՆ, Բեմադրիչ, Երեւան Quote Link to comment Share on other sites More sharing options...
AVO Posted January 27, 2008 Report Share Posted January 27, 2008 (edited) Վարդան Պետրոսյան - Կրակի Մեջ (հատված) Edited January 27, 2008 by AVO Quote Link to comment Share on other sites More sharing options...
Harut Posted January 28, 2008 Report Share Posted January 28, 2008 thanks avo... here is the full "verelq" i bumped into... part 0 http://www.youtube.com/watch?v=l5IRUZnKvF4 part 1 http://www.youtube.com/watch?v=hTpfnksPjqc part 2 http://www.youtube.com/watch?v=lTAmjEcPHAE part 3 http://www.youtube.com/watch?v=2M00e7q5254 part 4 http://www.youtube.com/watch?v=cH2T_c5yJAQ part 5 http://www.youtube.com/watch?v=ft2od-n2Qe0 part 6 http://www.youtube.com/watch?v=Vrjy3HZeliM part 7 http://www.youtube.com/watch?v=0hATZhFj13c part 8 http://www.youtube.com/watch?v=f8jfO6xj9zQ part 9 http://www.youtube.com/watch?v=orlsB0EfHlI part 10 http://www.youtube.com/watch?v=FDxDqb9VmJM part 11 http://www.youtube.com/watch?v=47nIqBSubMw part 12 http://www.youtube.com/watch?v=15qCw3-fK-U part 13 http://www.youtube.com/watch?v=j42jRFZBl4M Quote Link to comment Share on other sites More sharing options...
AVO Posted February 29, 2008 Report Share Posted February 29, 2008 Watch the part 6 http://www.youtube.com/watch?v=Vrjy3HZeliM and then this two videos Quote Link to comment Share on other sites More sharing options...
Zartonk Posted April 27, 2008 Report Share Posted April 27, 2008 You guys beat me to this. I hadn't heard of him, and I really like it. Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted April 28, 2008 Report Share Posted April 28, 2008 ԿԻՏՈՒՇ ԱՐԶՈՒԵԱՆ, Բեմադրիչ, Երեւան Աաա՜յ անուն... Գուցե Կատո՞ւշ է, ռուսերեն «Կատյուշայի(=Եկատերինա-Կատյա)» հայացված տարբերակը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.