PaperBoy Posted March 30, 2005 Report Share Posted March 30, 2005 ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒՀԻ Յուլյա Տիմոշենկոն կիսով հայազգի՞ Ուկրաինայի ներկա կառավարության նախագահը՝ Յուլյա Տիմոշենկոն, խառնվածքով ակտիվ ու խիստ ընդգծված նկարագրով գեղեցկուհին, այդ «քնքուշ ժպիտով, շնաձկան գործելակերպով երկաթյա լեդին», համարձակ պահվածքով աչքի է ընկել դեռեւս դպրոցական տարիներից: Իններորդ դասարանում ուկրաինական մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխվելիս՝ նախկին ուսուցչուհու բնութագիրն այսպիսին է եղել. «Աչքի է ընկնում անպատկառ վարքով»: Ուկրաինական «նարնջագույն հեղափոխության» գլխավոր դերակատարուհին, պարզվում է, հայկական ծագում ունի: Այդ մասին տեղեկացնում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի՝ ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մի հրապարակման Արծվի Բախչինյանի պատրաստած հոդվածը: Յուլյան հայրական Գրիգյան ազգանունը փոխել է Դնեպրոպետրովսկի համալսարանի տնտեսագիտական բաժնում սովորելիս եւ վերցրել մայրական Տելեգինա ազգանունը: Հայրը թողել է ընտանիքը, երբ Յուլյան դեռ փոքր աղջնակ էր: Սկզբնական շրջանում Յուլյա Տիմոշենկոն զբաղվել է տեսասրահային բիզնեսով, վարձու տեսաժապավենների գործով: 1990-ականների սկզբին զբաղվել է նավթամթերքի առեւտրով: Դնեպրոպետրովսկյան խոշոր արդյունաբերողների համար Յուլյայի նման կնոջ հայտնությունն իրենց միջավայրում անակնկալ էր: Ուկրաինայի նախկին նախագահ Կուչմայի փեսան Յուլյայի հետ զբաղվել է ռուսական եւ թուրքմենական գազի ներմուծմամբ: Յուլյայի հիմնած «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգ» կորպորացիան դարձել է ռուսական գազի խոշորագույն ներմուծողը՝ տարեկան 10 միլիարդ դոլարի շրջանառությամբ: Իր կարիերայի ընթացքում նա բարձրաստիճան պատասխանատու հանդիպումներում եւ հարաբերություններում հաճախ է ցնցող տպավորություն թողել: Ակտիվ դերակատարումներ է ունեցել նախագահ Կուչմայի դեմ ընդդիմադիր ուժերի կազմակերպման գործում: 2001 թ. Յուշչենկոյի հետ փորձել է գահընկեց անել Կուչմային: Ձախողումից հետո նրա դեմ տնտեսական հանցագործության համար քրեական գործ է հարուցվել, եւ Յուլյան 42 օր նստել է Լուկյանովսկի բանտում: 2004 թ. ամռանը նախկին քաղաքական գործընկերների համաձայնությունը՝ Յուշչենկոյի նախագահ դառնալուց հետո Յուլյային վարչապետի պաշտոն տալը, իրականացավ «Նարնջագույն հեղափոխությունից» հետո: Մ. Բ. Quote Link to comment Share on other sites More sharing options...
kakachik77 Posted March 30, 2005 Report Share Posted March 30, 2005 sa norutyun chi aylevs, vaghuts rusakan terter@ grel en sra masin. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.