PaperBoy Posted March 29, 2005 Report Share Posted March 29, 2005 (edited) ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ Ոտնձգություններ անգամ գիտական աշխարհում հաստատված անվանումների հանդեպ Օտարին մնացած մեր պատմական հայրենիքի հայկականության դրոշմը վերացնելու կամ յուրացնելու թուրքական ջանքերը չեն սահմանափակվում միայն մշակութային արժեքներով, այդ մոլուցքն ուղղված է նաեւ գիտական ասպարեզում վաղուց հաստատված նույնիսկ կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչների հայկական ծագմանն ու նրանց անվանումներին: Տակավին վերջերս BBC-ն տեղեկացրեց թուրքական իշխանությունների՝ այն կենդանիների, որոնցում որեւէ կերպ հիշատակվում են հայերը կամ քրդերը, անուններում փոփոխություն մտցնելու որոշման մասին: Վայրի ոչխարը, որ նախկինում հնչել էր «Ovis Armeniana», այսուհետեւ հնչելու է «Ovis Orientalis Anatolicus», «Capreolus, Capreolus Armenus» անունով պախրան՝ «Capreolus Cuprelus Capreolus», կարմիր աղվեսը, որ կոչվել էր «Vulpes Kurdistanica», վերանվանվել է «Vulpes Vulpes»: Քաղաքական ենթատեքստով այս փոփոխությունները միտված են ժխտելու վավերական այն փաստերը, որ այդ տարածքները բնակեցվել են հայերով ու քրդերով, որոնք էլ համապատասխանաբար անվանակոչել են այդ կենդանիներին: Գիտական աշխարհի նկատմամբ թուրքերի կամայական այս ոտնձգությունները նորություն չեն: Դեռեւս 1972 թ. Լենինգրադում (այժմ Պետերբուրգ ) կայացած Բուսաբանական 12-րդ կոնգրեսում թուրք գիտնականները ցանկացել են փոխել ծիրանի լատինական վաղուց ընդունված անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ: Սակայն կոնգրեսի մասնակից գիտնականներից հակահարված են ստացել եւ առաջարկը մերժվել է: Այս հարցի շուրջը զրուցելիս, մեզ տեղեկացրեց կենսաբանական գիտ. դոկտ., պրոֆեսոր Լեւոն Հարությունյանը. «Գոյություն ունեն մի շարք լատիներեն անվանումներ, որոնք պատմական երկրների կամ զանազան այլ անուններով են կոչվում: Կան նույնիսկ բույսեր ու կենդանիներ, որոնք կոչվում են ներկայումս գոյություն չունեցող պետությունների անուններով, ինչպես՝ պոնտական, տավրյան, ասորական, բաբելոնյան, բյուզանդական, միջագետքյան, եւ մոտավորապես 80-100 անուն զուտ հայկական («Արմենիակա», «Արմենա»): Հայկական ծիրանի «Արմենիակա» անվանումը հնագույն ծագում ունի: Դեռեւս մ.թ.ա. 1-ին դարում հռոմեական Լուկուլլոս զորավարը, երբ պատերազմում էր հայոց արքա Տիգրան Մեծի դեմ, Հայաստանից Հռոմ է տանում ծիրանենու տնկիներ, որոնք մշակվեցին այնտեղ եւ անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, եւ անվանեց Armeniaca Vulgaris: Այդ անունը գոյություն ունի միչեւ այսօր, եւ չնայած «թուրք գիտնականները» բազմիցս փորձել են փոխել այդ անվանումը, գիտական հասարակությունը մշտապես արհամարհանքով մերժել է նրանց առաջարկը: Այդ անունները փոփոխման ենթակա չեն, դրանք հավերժացել են պատմական փաստաթղթերում, հանրագիտարաններում, զանազան գիտնականների կոթողային աշխատություններում, դասագրքերում: Այս քայլին թուրքերին մղում է այն սարսափը, որը նրանց հետապնդում է Բյուզանդիան, Փոքր Ասիան, Հայաստանը նվաճելուց հետո: Իրենք այս տարածաշրջանում զուրկ լինելով պատմական որեւիցե արժեքներից, չեն կարողանում հանդուրժել այդպիսիք ունեցող հնագույն, ճանաչված ժողովուրդներին, եւ, իհարկե, առաջին հերթին հայերին»: Այո՛, յուրօրինակ հարեւանության է մեզ դատապարտել ճակատագիրը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Edited March 29, 2005 by PaperBoy Quote Link to comment Share on other sites More sharing options...
Harut Posted March 29, 2005 Report Share Posted March 29, 2005 ես մի բան չեմ հասկանում... սրանց ո՞վ ա իրավունք տվել, որ անուն են փոխում... կամ վ... թե իրանց մոտ չեն փոխում... մնացածը թող հին անունները օգտագործեն... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 29, 2005 Report Share Posted March 29, 2005 arajin@ irents anun@ togh poxen - mi aveli normal anasuni anun dnen Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted March 29, 2005 Report Share Posted March 29, 2005 arajin@ irents anun@ togh poxen - mi aveli normal anasuni anun dnen style_images/master/snapback.png Inch anasun Movses? Gayl te boreni? It takes two to tango. Yekeq khaghanq. I'll start. Change the name of the country to Dodo as it will go the way the Dodo did. Change Eastern Aanatolia to Western Armenia. How many phrases, names can you think that has "turkish" or "ottoman" in it? How do we change them? Think about sourj, taffy, towel, bath... and more. Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted August 5, 2005 Report Share Posted August 5, 2005 Inch anasun Movses? Gayl te boreni? ԲՈԶqurt` իրենց ավելի է սազում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MiG-35 Posted August 5, 2005 Report Share Posted August 5, 2005 ես մի բան չեմ հասկանում... սրանց ո՞վ ա իրավունք տվել, որ անուն են փոխում... կամ վ... թե իրանց մոտ չեն փոխում... մնացածը թող հին անունները օգտագործեն... style_images/master/snapback.png Here is the answer: «Шэхэр бизим — халва бизим» «Город наш и халва наша» (тюркская пословица) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Zartonk Posted August 5, 2005 Report Share Posted August 5, 2005 Հայկական ծիրանի «Արմենիակա» անվանումը հնագույն ծագում ունի: Դեռեւս մ.թ.ա. 1-ին դարում հռոմեական Լուկուլլոս զորավարը, երբ պատերազմում էր հայոց արքա Տիգրան Մեծի դեմ, Հայաստանից Հռոմ է տանում ծիրանենու տնկիներ, որոնք մշակվեցին այնտեղ եւ անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, եւ անվանեց Armeniaca Vulgaris: Այդ անունը գոյություն ունի միչեւ այսօր, եւ չնայած «թուրք գիտնականները» բազմիցս փորձել են փոխել այդ անվանումը, գիտական հասարակությունը մշտապես արհամարհանքով մերժել է նրանց առաջարկը: Գիտական աշխարհի նկատմամբ թուրքերի կամայական այս ոտնձգությունները նորություն չեն: Դեռեւս 1972 թ. Լենինգրադում (այժմ Պետերբուրգ ) կայացած Բուսաբանական 12-րդ կոնգրեսում թուրք գիտնականները ցանկացել են փոխել ծիրանի լատինական վաղուց ընդունված անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ: Ays mek@, kartses te im andz@n en anhargel.. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.