-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
Carolina Marquez - The Killers Song
-
Cyclone death toll may top 100,000 Aung Hla Tun, Reuters Published: Wednesday, May 07, 2008 YANGON - More than 100,000 people may have been killed in the cyclone in Myanmar, a U.S. diplomat said on Wednesday, citing information diplomats were receiving from the devastated Irrawaddy delta region of the Southeast Asian country. "The information that we're receiving indicates that there may well be over 100,000 deaths in the delta area," said Shari Villarosa, the charge d'affaires of the U.S. embassy in Myanmar. She spoke with reporters by conference call from the capital Yangon. State Myanmar radio and TV, the main official sources for casualties and damage, reported an updated death toll of 22,980 with 42,119 missing and 1,383 injured in Asia's most devastating cyclone since a 1991 storm in Bangladesh that killed 143,000. Most of the victims were swept away by a wall of water from the cyclone that smashed into coastal towns and villages in the rice-growing delta southwest of Yangon. "We estimate upwards of 1 million people currently in need of shelter and life-saving assistance," Richard Horsey of the United Nations Office of the Coordination of Humanitarian Affairs told Reuters in Bangkok. He added that 5,000 square km (1,930 square miles) of the delta were under water. Aid began trickling into Myanmar on Wednesday. But there were worries abroad over whether the country's ruling military junta would overcome its distrust of the outside world and open up to a full-scale international relief operation. Thailand, China, India and Indonesia were flying in relief supplies and the U.S. President and Australian Prime Minister appealed to the Myanmar government to accept their assistance. France called for the U.N. Security Council to get involved. The top U.N. humanitarian affairs official, John Holmes, said four Asian members of a U.N. disaster assessment team who do not need visas had received clearance to enter Myanmar on Thursday. A fifth non-Asian member is waiting for a visa. Speaking at a news conference in New York, Holmes also called on Myanmar to waive visa requirements for aid workers. Political analysts and critics of 46 years of military rule say the cyclone may have long-term implications for the junta, which is even more feared and resented since last September's bloody crackdown on Buddhist monk-led protests. (Additional reporting by Darren Schuettler and Sukree Sukplang in Bangkok and Michael Perry in Sydney; Writing by Louis Charbonneau; Editing by Bill Tarrant and Frances Kerry) The Vancouver Sun
-
Zara jan, welcome back!!! Where have you been???
-
Dear John, next time do not be shy to ask!! Afterall we are here to help you!!!
-
Telling someone that hey are full of baloney? has nothing to do with toothpicks, don't change the subjects... What really annoys me is people in the forum trying to write personal insults and then deny them... And personal insults shall not be tolerated any more. Please refrain from using personal insults. Calling someone full of baloney is considered to be an insult... Need I say more or we shall move on?
-
Johnmeld welcome to the forum! What topics do you have in mind lets have it!!!
-
Anonymouse is this your alibi for the personal insult in - http://hyeforum.com/index.php?s=&showt...st&p=243398 Post #30?
-
Kentucky Becomes 41st State To Recognize Armenian Holocaust
Ashot replied to Aratta-Kingdom's topic in Genocide
Arpa jan, that's exactly my point, we need more politicians in Texas, - vorpesi karoghanan qayqayel ayt nahang@... hamarya te bolor naxaganer@ texasits en... Hay diasporan shat tuyle texas, isk furqakan uzhegh... hayer depi texas!!! -
Dell laptops are one of the long running ones... they have the least glitches - in my opinion!!! I have used 10 laptops simultaneously the best running ones and longer are Dell!!!
-
ԳՅՈՒԼՆԱՐԱ (Նոր Ուղղագրութեամբ) Գրեց՝ Գեղամ Սարյան Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝ Իրանում չկար: Մայիսին բացվող նշենին անգամ Գյուլնարի քաղցր թովչանքը չուներ: Անձրեւից հետո յասամանն անգամ Գյուլնարի բույրն ու հմայքը չուներ, Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: 1 Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: Սիրուն էր Գյուլնարան շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա, Աչքերին սյուրմա չեր քաշում, Չեր դնում մազերին հինա: Նա խանի խանումների համար Հյուսում էր համամի խալիչա, Շիրազի վարդանոցից էլ վառ, Բայց խանի խանումների համար: Խփում էր դանակը հյուսվածքին, Կտրում էր թելերը գունգեղ, Գյուլնարի հինած դազգահին Շիրազը կարող էր նախանձել: Գյուլնարի հյուսած վարդերից Կխաբվեր բյուլբյուլը անգամ, Նա կարող էր մետաքսի թելերից Պարտեզներ հյուսել անթառամ: Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: 2 Գյուլնարա´, սիրուն Գյուլնարա, Ղալամքար հոնքերիդ տակին Թախիծ կա աչքերիդ վրա, Գյուլնարա, սիրուն Գյուլնարա: Ծաղկազարդ չթով սքողված Սրտիդ մեջ ու հոգուդ վրա Տրտունջ կա, բողոք կա պահված, Գյուլնարա´, վշտո´տ Գյուլնարա: Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 3 Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Ճմլվում է սիրտը Գյուլնարի, Շիծաղներ են լսվում հարեմից: “Շարյաթին դեմ գնալ չի լինի, Ուրացում է առանց չադրայի”, Կարծես թե լսվում է խանի Խոսքերը ականջին Գյուլնարի: Կարծես թե տեսնում է նրան, Զգում է սարսափն ահարկու, Բայց հյուսում է հինվածքի վրա Կուտակված տրտունջն իր հոգու: Խալիչա է հյուսում Գյուլնարան, Հույզերից է հյուսում կարծես նա, Ահա նա հինվածքի վրա Նկատում է պատկերը իրա: Ահա նա կանգնած է այնտեղ, Մետաքսե թելերից հյուսած, Աչքերը վառվում են կարծես, Չարսավը նետել է նա ցած: ... Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Հուզված է սիրտը Գյուլնարի Հարեմի թառից ավելի: 4 Ու մի օր երբ արեւն ելավ Ու ժպտած Իրանի վրա, Դուրս եկավ Գյուլնարան տնից՝ Խալիչան ձախ ուսի վրա: Հասավ նա պալատը խանի, որգազարդ օթախը նրա, Կլկլում էր ջուրը ղեյլանի՝ Խանի դեմ սանդալի վրա: Ղեյլանի հուզված ջրի պես Թպրտում էր սիրտը Գյուլնարի, Ամոթով խոնարհվեց նա կարծես, Ու դժկամ բարեւեց խանին: - Գյուլնարան նվեր է բերել, Գյուլնարան տրտունջ ունի, խա´ն, Թույլ տուր, որ բոլոի հետ մեկտեղ, Գյուլնարան դեն գցի չադըրան: Եվ փռեց նրա դեմուդեմ Խալիչան՝ բողոքը իրա, Գյուլնարան կանգնած էր այնտեղ, Համարձակ, առանց չադըրա: - Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց, Դղրդաց պալատը աղմուկից, Գյուլնարան ճչած ընկավ ցած՝ Երեսին իջած ապտակիծ: Ներս ընկան ծառաները խանի, Եվ կանայք խանի հարեմից, Փռվել էր մարմինը Գյուլնարի, Գյուլնարան տնքում էր ցավից, - Դուրս տարեք, թո´ղ մորթեն դրան, Թո´ղ փրթեն առաջը շների, Իմ հողում առանց չադըրա Ոչ մի կին չպետք է ապրի: Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 5 Այդ օրը իրի կնային պահին Արյունը հոսեց Գյուլնարի, Մեռավ նա արեւի կարոտ, Իրանի գյուլը սաբահին: Է՜ յ, խանի´ երկիր, թաջիրի´ երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրզում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արյեւը վկա՝ Իրանում չկար:
-
Մայրս Գլխիս վերև ամեն գիշեր Մի թռչուն է թառում լռին. Ես չգիտեմ՝ թե ինչպես է Գալիս, թառում իմ սնարին: Ճերմակ է նա, փրփուր-փետուր, Կարծես լույսի ալիք է ջինջ, Որ քշել է մութը մրուր Մենանոցիս ծոցը աննինջ: Թառում է նա տխուր ու լուռ, Գթոտ աչքով ինձ է նայում. Զուր եմ հայցում նրանից լուր ՈՒ նայվածքս վար է սահում... Երբ ուզում եմ տեսնել կրկին՝ Էլ ոչ նա կա, ոչ էլ իր չուն, ՈՒ թռել է դեպի երկինք Իմ կաթոգին մայրը՝ թռչուն: Քույրս ՈՒնի մի դեմք՝ ասես լուսին՝ Շուրջը երկու ամպ-խոպոպիկ. Վարսերի հետ սափորն ուսին՝ Գնում է նա ոտաբոբիկ: Ժպիտ ունի հոնքերի տակ,- Ամպի տակի շողն է հրե.- Ինքն էլ այնքան նուրբ է, հստակ, Որ տեսնում ես իր մեջ իրեն: Աղբյուրի մոտ կանգնած անհարց Նայում է նա ջրին այն ջինջ, Նախ ժպտում է, ապա հանկարծ Խառնում ջրին ծիծաղ ու ճիչ... ՈՒ փրփրում են ծիծաղ ու ջուր... Հրա՜շք, ինքն էլ քողվեց ամպով, Դարձավ ճերմակ-ճերմակ փրփուր... Ափին մնաց դատարկ սափոր: Մայրենի հող Մայրենի հող, տաք, կենդանի մարմնի պես, Դու չմեռնող արյունակից դարավոր. Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ Ինչպես քրոջ, ինչպես կնոջ, ինչպես մոր: Քո մեջ կա հին այնքան արյուն և աճյուն՝ Իմ արյունից, քո բույրից եմ զգում այդ. Քո աղբյուրներն իմ լեզվով են կարկաչում, Դու հավերժ մայր, գեղեցկուհի մանկամարդ: Ծաղիկներդ շշնջում են, բուրում սեր, Ավանդում են հին կտակդ քարերն ինձ. Այգիներդ, ուր սիրում եմ երազել, Հյութն ու համը բերել են հին դարերից: Դու իմ սերը հատուցում ես քո սիրով. Ես՝ քեզանով, ինձանով ես դու մնում. Ես իմ կյանքով, իմ իղձերով, հույսերով Սնում եմ քեզ, ինչպես դու ես ինձ սնում: Ես քո մեջ եմ գտնում կյանքում ամեն բան Քեզանով եմ ես երջանիկ և հարուստ. Ես՝ անցավոր, դու՝ հավերժող աներկբա, Սոսկ քո մեջ է անմահությունս անկորուստ:
-
ՄԱՐՄԱՐԱԿԵՐՏ ԳԵՂՈՒՀԻՆ (հունական առասպել) Պիգմալիոնը՝ Կիպրոսի նկարիչը մեծարվեստ, Որ գեղեցիկ ոչ մի կին չըգտավ իր ճաշակով, Ատեց կանանց ու քաշվեց հեռու դղյակն իր համեստ, Ապրեց մենակ՝ իր հոգու երազների հմայքով: Ապրեց մենակ: Բայց խոհերի մեջ մշտավառ Ճառագայթում էր չքնաղ ու անմարմին մի էակ, Իր հանճարի պատկերած գեղեցկության մի տիպար Լուռ, մենավոր իր հոգու այցելուն էր շարունակ; Եվ մի գարնան առավոտ գեղուհին այդ խոհածին, Երբ ծաղկոցներն արթնացան փարթամությամբ մի անբավ, Աներևույթ ու հանդարտ, նկարչի հետ միասին, Ստվերի պես հեզասահ, արհեստանոցը մտավ: Եվ Պիգմալիոնն ըսկսեց մարմին տալ իր խոհերին.- Առավ ծովի փրփուրի ճերմակությունն անարատ, Առավ հասակյ նոճու երկնասլաց ու նրբին, Առավ երկնի աստղերից նրանց հմայքը առատ, Անմեղությունն հավաքեց եղնիկներից անտառի, Արեգակը պարգևեց ճառագայթներն իր դեղձան, Եվ Պիգմալիոնը կերտեց, կերտեց առանց դադարի Չքնաղագեղ աղջըկա մարմարակերտ մի արձան; Կերտեց, նայեց, հմայվեց նկարիչը խանդավառ, Անհուն մի սեր բռնկվեց Պիգմալիոնի կրծքի տակ, Ախ թե հանկարծ ջերմանար գեղեցկուհու այտը սառ, Ախ թե իրեն երկարեր բազուկներն իր ըսպիտակ; -Ո՞Ւմ աղոթեմ ես, չքնաղ, որ քեզ տա շունչ ու արյուն, Որ նախանձով չընայի Աֆրոդիտեն քո տեսքին, Երբ իմանա քո հանդեպ ունեցած սերըս անհուն, Երբ իմանա ուզում եմ ունենալ քեզ որպես կին: Եվ լռությունն էր լինում Պիգմալիոնին պատասխան, Գեղաքանդակ արձանը նայում էր համր ու լռին, Տառապանքով էր լցնում նկարչի սիրտը միայն Իր հանճարի ստեղծած մարմարակերտ գեղուհին: Մերթ նա հանձնում էր իրեն անտառների կանաչին Եվ կամ նստում էր երկար մենակ հեռու ծովափում, Նա ունկնդիր ջրերի խռովահույզ շառաչին Փոթորկահույզ իր հոգու սիրո վիշտն էր ամոքում: Եվ մի անգամ, երբ հոգնած քնել էր նա անտառում, Տեսավ հանկարծ երազում երկնքի դուռը բացված, Ինքը կանգնել իր չքնաղ գեղեցկուհուն էր նայում, Երբ անսովոր մի լույսով Աֆրոդիտեն շողշողաց: Եկավ անհուն բարությամբ եկավ կանգնեց իր կողքին, Նայեց արձան աղջկան, նայեց, տխրեց սրտում ցավ, Ասաց - որքա՜ն վեհություն, անմեղություն կա դեմքին, Շոյեց գլուխն արձանի, հեկեկալով հեռացավ... Եվ Պիգմալիոնը զարթնեց... Ծառերն էին հառաչում, ՈՒ խոնարհում էին վար իրենց ճյուղերը ճկուն, Թվաց, թե ծովը հեռվից ինչ-որ երգ էր շառաչում, Նա վեր կացավ ու հանդարտ վերադարձավ դեպի տուն: Վերադարձավ ու նայեց մարմարակերտ գեղուհուն, Վերադարձավ ու տեսավ ժպտում էր նա հերարձակ, Տեսավ արձանն իր կերտած գորովանքով մի անհուն Դեպի իրեն է մեկնում բազուկներն իր սպիտակ: Եվ Պիգմալիոնն անսահման խնդությունից արբեցած՝ Հըրաշակերտ գեղուհու փարթամ ուսերը գրկեց, Պատվանդանի վրայից համբուրելով բերեց ցած, Նայեց...զղջաց սարսափով, դարձավ նրան ու գոչեց. -Դարձիր նորից դեպի քո պատվանդանի բարձունքին, Այնտեղ արվեստ էիր դու, անմահ էիր ու անհաս, Հազար էիր՝ դարձար մեկ, մահկանացու, միայն կին, Դարձիր, ապրիր դարերում, գեղեցկության իմ երազ: Եվ հեզասահ քայլերով գեղեցկուհին ելավ վեր, Զգեստներն իր շրշյունով պատվանդանին թափվեցան, Կանգնեց այնտեղ իբր անմահ գեղեցկություն, հավերժ ՈՒ վերստին դարձավ նա մարմարակերտ մի արձան: Եվ Կիպրոսի նկարիչ Պիգմալիոնը մեծարվեստ, Գեղեցկության ու սիրո աստվածուհու լույս կամքով Ապրեց նորից երջանիկ, դղյակի մեջ իր համեստ, Ապրեց մենակ՝ իր հոգու երազների հմայքով:
-
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ 1 Շրջում է մի աղջիկ ծաղկանոցում, Թախծում է նա տրտում ու մեն-մենակ: Նրան բոլոր-բոլոր ծաղիկներն են լսում, Եվ օրորվում են լուռ ու գլխահակ... - “Գիտե՞ք, լույս ծաղիկներ, իմ սիրելին գնաց, Նա կռվի դաշտ գնաց սերը սրտում. Տեսել եք դուք նրան, նրա բույրը մնաց, Նրա հայացքն է ձեր ամեն թերթում: Նա թուխ աչքեր ուներ, մազերն էին գանգուր, Բարձրահասակ էր իմ սերն առաջին, Ձեզնով էր ներշնչված նրա ամեն համբույր, Դուք ունկնդիր էիք մեր հառաչին... Քնքուշ իմ ծաղիկներ, մենք փարվեցինք իրար Վերջին հրաժեշտին եղաք վըկա. Ընծայեցի նրան ես մի լուսանկար, Իսկ նա ինձ համբուրեց, ասաց՝ կըգա... Ընծայեցի նրան ես մի լուսանկար, Եվ ասացի վերջին, վերջին պահին. Սիրտըս այս նկարում՝ կռվի դաշտերը տար, Թող նա քեզ փորձանքից ազատ պահի: Հիմա որտե՞ղ է նա՝ իմ թխադեմ տղան, Եվ ո՞վ գիտե խորհո՞ւմ է իմ մասին”... Ծաղկանոցով սահեց զեփյուռն առավոտյան, ՈՒ ծաղիկներն անխոս օրորվեցին... 2 Պատերազմի դաշտում մի կապավոր զինվոր Ոգի առած կռվում է քաջաբար, Պատերազմի դաշտում զինվորն ամեն մի օր Ծոցից հանում է մի լուսանկար: Եվ լուռ նայում է նա ժպտուն այն աղջկան, Վառվում է իր սրտում խոր մի կարոտ, Թվում է կենդանի տեսնում է նա նրան, Թվում է՝ կանգնած է աղջիկն իր մոտ... Եվ զինվորը մի օր իբրև հուշ մի անմար Նկարի տակ գրեց, որ միշտ մնա.- “Հայրենիքի համար, այս աղջկա համար Արժի, որ մարդ կռվի ու մահանա”: 3 Կտրել է թշնամին լարերն հեռախոսի, Երկու գնդերը չեն լսում իրար, Եվ հրաման տվեց գնդապետն այդ մասին, Հրաման եկավ՝ տղան պիտի գնար; Պատերազմի դաշտում մի կապավոր զինվոր Ոգի առած քայլում է քաջաբար, Չորս կողմը մահ, չորս կողմ կրակ է ահավոր՝ Ծոցում պահած մի լուռ լուսանկար... Գնում է՝ դեմ-դիմաց լեռներն են Կովկասի. Կատարներին հյուսեր մաքուր ձյունի. Գնում է՝ կտրված լարերն հեռախոսոի Երկու գնդերի հետ միացնի: Գնում է... բայց հանկարծ վայեց մի օդանավ, ՈՒ պտտվեց նա չար մտքի նման, Տղան ուզեց պահվել, իսկ նա թափով իջավ, Գնդացիրի կրակն ուղղեց նրան: Տղան տնքաց... իսկ նա սահեց, վեր խոյացավ, Տղան տնքաց, ընկավ երեսն ի վար, Ընկավ՝ թիկունքին վերք, ընկավ՝ սրտի մեջ ցավ, Ծոցում պահած մի լուռ լուսանկար... Ընկավ... սողում է բայց, սողում է նա առաջ, Շուրթերն է կծոտում՝ ցավը պահի, Սողում է՝ ներկելով արյամբ թուփ ու կանաչ, Ա՜խ, կսկծում է վերքը տղայի... Սողում է... արյունը որքան կուզի հոսի. Թող վերքն ավելի խիստ ցավեր ծընի, Պիտի գտնի կտրած լարերն հեռախոսի, Երկու գնդերի հետ միացընի... ՈՒ տեսավ ահա ընկած ճանապարհին Հեռախոսի մի լարն օձագալար. ՈՒ ծայրն ամուր բռնած լարեց ուժն իր վերջին, Առաջ սողաց տղան ճամփան դժվար: Սողում է, որ գտնի երկրորդ ծայրը լարի, Վերքից արյունն է հոսում վարար, Սողում է՝ ներկելով հողը ճանապարհի՝ Ծոցում պահած մի լուռ լուսանկար... 4 Գործում է հեռախոսն աշխույժ ու անընդհատ, ՈՒ լսում են երկու գնդերն իրար, Խոսում են գնդից գունդ ու ճակատից ճակատ, Բայց կապավոր զինվորը դեռ չըկար... Խփվե՞ց ճանապարհին, ընկա՞վ արդյոք տղան, Եվ մի՞թե նա երբեք չի դառնալու, Երկու զինվոր տղա ելան ճամփա ընկան Կտրիճ կապավորին որոնելու; Գտան նրան: Անշունչ ընկած էր մի քարի, Ընկած էր արնաքամ, երեսն ի վար, Եվ զույգ ծայրերն ահա հեռախոսալարի Ատամներով ամուր սեղմած իրար... Սառել էր նա իբրև հանգույց մի հասարակ Հեռախոսի կտրած լարի վրա, Ատամների ուժով նրան տվել էր կյանք Եվ իր արյունն ամբողջ և շունչն իրա... Երկու զինվոր տղա տխուր, տխուր հոգով Համբուրեցին նրան եղբայրաբար, Մեռել էր զինվորը քաջի վայել փառքով, Կողքին ընկած մի լուռ լուսանկար... ՈՒ նրանցից մեկը կարդաց բարձրաբարբառ Նկարի տակ գրված տողերն ահա. “Հայրենիքի համար, այս աղջկա համար Արժի, որ մարդ կռվի ու մահանա”: 5 Շրջում է մի աղջիկ նորից ծաղկանոցում, Լիալուսինն արդեն կիսեց ճամփան, Նրան խաղաղ քնած ծաղիկներն են լսում, Աստղերն են գունատված լսում նրան: -“Զարթե՛ք, ջինջ ծաղիկներ, չըկա իմ սիրելին, Կռվի դաշտում ընկավ նա հերոսաբար, Փարվել եմ ես նրան՝ նրա մահվան պահին Իբրև մի լուռ, մի լուռ լուսանկար... ...Ասում են՝ թաղեցին նրան մի անտառում ՈՒ կա այնտեղ հիմա մի գերեզման... Միտքըս հաճախ-հաճախ նրան տուն է բերում, Հայացքս մտախոհ թեքված վրան... ...Ասում են՝ դամբանին դրին հուշատախտակ, ՈՒ փակցրին վրան լուռ մի պատկեր... Սիրած աղջիկն է նա՝ կանգնած պատվո պահակ, Սրտում պահած անհուն, մաքուր մի սեր... ՈՒ գրեցին այնտեղ իբրև հուշ մի անմար, Իբրև հպարտության ու սրտի ցավ. “Հայրենիքի համար, այս աղջկա համար Կռվեց մարտիկը քաջ ու մահացավ”... Ծաղկանոցով անցավ աղջիկն առավոտյան, ՈՒ ծաղիկներն ամեն ելան քնից, Եվ նայեցին՝ լացած մանուկների նման Ցողի շիթեր կախված աչիկներից...
-
Զոհված մարտիկների հիշատակին Հոգնած նայում եմ ես ճամփաներին - Սերմնացանները չըդարձան տուն. Հանգան շողերը լուռ կատարներին - Սերմնացանները չըդարձան տուն: Իջավ երեկոն լուրթ ստվերներով - Սերմնացանները չըդարձան տուն, Գրկեց հոգիս իր մութ պաղ թևերով - Սերմնացանները չըդարձան տուն: Լույսերը վառվեցին խրճիթներում - Սերմնացանները չըդարձան տուն. Ահեղ լռություն է ճամփաներում - Սերմնացանները չըդարձան տուն...
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գեղամ Սարյան (1902-1976) Ականավոր քնարերգու Գեղամ Սարյանը ( Բաղդասարյան) ծնվել է 1902 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում, դերձակի ընտանիքում: Արամյան ծխական դպրոցում նախնական կրթությունն ստանալուց հետո Սարյանը ուսումը շարունակում է Թավրիզի թեմական դպրոցում` աշակերտելով հռչակավոր Հրաչյա Աճառյանին: 1920 թվականին ավարտելով դպրոցը, նա որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժական աշխատանքով: Երկու տարի անց իրականացնում է Սարյանի երազանքը. թողնում է խանական Պարսկաստանը և գալիս Հայաստան` իր իսկական հայրենիք: Գ . Սարյանը գրել է սկսել Պարսկաստանում եղած ժամանակ : Նրա պոեզիան նոր վերելք ապրեց հատկապես 30-ական թվականներին, երբ մի առանձին ուժով հնչեցին բանաստեղծի հայրենաշունչ ստեղծագործությունները: Սարյանի ստեղծագործական հաջողություններից է արդիականության կենսական հարցերին արձագանքելու նրա անուրանելի կարողություննները : Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված պոեմներում, բալլադներում և բանաստեղծություններում Գ . Սարյանը ճշմարտացի գույներով ներկայացնում է սովետական մարդու անձնազոհությունը , հայրենասիրությունը , հերոսականությունը և հաղթանակի մեծ հավատը: Սարյանի ստեղծագործություններում ուշագրավ երևույթ են “ Դեպի կառափնարան ” և “ Սայաթ Նովա ” պոեմները , հայրենասիրական ու ժողովուրդների բարեկամության թեմաներով գրված մի շարք բանաստեղծություններ (“ Հոգնած նայում եմ ես ճամփաներին ”, “Սևանի ափին”, “ Գովք Երևանի”, “Խոսք ռուս ժողովրդին ”, “ՈՒկրաինային ” և այլն): Մեծ է Գեղամ Սարյանի վաստակը քնարական բանաստեղծության զարգացման գործում : Նրա քնարական ստեղծագործությունները աչքի են ընկնում կառուցվածքի ավարտվածությամբ , մտահաղացման խորությամբ ու հյուսվածքի պարզությամբ : Հիանալի ճանաչելով խանական Պարսկաստանի դաժան կյանքյ, Սարյանը գրեց արևելյան ստեղծագործություններ , որոնց մեջ ուշագրավ էր “Գյուլնարա ” պոեմը :
-
ՓԱՌՔԻ ՏԱՃԱՐԸ (Դասական Ուղղագրութեամբ) Մեծագործ ճարտարապետ Թորոս Թորոմանեանի յիշատակին Հիւր եղաւ ծեր Մամիկոնեան իշխանին Բիւզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ, Եւ խնջոյքի նստած փարթամ սեղանին՝ Գոռոզ կայսրը հայ իշխանին խօսքն ուղղեց. Տեսայ շքեղ ձեր վանքերը ես հայեր, Քանդակազարդ պալատները հոյակերտ, Բայց անպիսի տաճար չունէք որ մրցէր Սուրբ Սօֆիայի աշխարհալուր փառքի հետ: Եւ մրցակից չի լինելու աշխարհում Անձեռակերտ, անգերազանց տաճարին, Չի´ յաղթելու ոչ մի վարպետ դարերում Անթեմիոսի, Իզիտօրի հանճարին: Այդ օրւանից դարձաւ իշխանը թախծոտ, Մռայլւեցաւ նրա հայացքն արծւենի, Եւ կանչեց նա մի առաւօտ իրեն մօտ Երկրում յայտնի ճարտարապետ Յովնանին: Եկաւ կանգնեց ճարտարապետը խոհուն, Խոնարհւեցաւ ծեր իշխանի հանդիման, Աչքերի մէջ նւիրական ցանկութիւն՝ Կատարելու իշխանական հրաման: --Բարձրացրու,-- ասաց իշխանը նրան,-- Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար, Սուրբ Սօֆիաի կերտւածքից էլ աննման, Որ Խափանւի Բիւզանդ կայսեր լեզուն չար: Թող այդ լինի յաւերժական մի կոթող Հայոց հոգին մարմնաւորող քարերով, Որ դարերում մեր սերունդները եկող, Հպարտ զգան նախնիքների գործերով: Լսեց Յովնան ճարտարապետն իշխանին, Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում, Առաւօտեան արեգակի ծիրանին Թւաց ուրախ իր սրտից է բարձրանում: --Պատրաստ եմ քո հրամանին տէր իշխան,-- Ասաց Յովնան ճարտարապետը խոնարհ-- Սուրբ Սօֆիաի կերտւածքից էլ աննման՝ Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար: Եւ գնաց նա որոնելու շքեղ ձեւ, Ընտիր քարեր հայրենական լեռներում, Գոյներ, զարդեր եւ արծիւներ սրաթեւ, Որ ամոռաց մնան յաւերժ դարերում: Եւ մի անգամ, երբ քանդակել էր արփին Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց, Տեսաւ Յովնան Ճարտարապետն այդ պահին Արարատի պերճ վեհութիւնն իր դիմաց: Փայլում էր նա արեգակի ցոլքերում Եւ երկնասոյզ իր կատարով ձիւնափառ Փիրուզափալ կամարներն էր սլանում, Որպէս լոյսից կերտած չքնաղ մի տաճար... Նայեց Յովնան ճարտարապետն արբեցած Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի --Միթէ՞ վեհ չէ այս կերտւածքը, ով ալստւած, Բիւզանդիոնի սուրբ Սօֆիաից աւելի: Եւ թափանցեց լեռան զանգւածը մտքով, Հիւսեց այնտեղ հարկեր, սիւներ, կամարներ, Տեսաւ հոգում Արարատի կեծւացքով Բոլորաձեւ մի տաճարի վեհ պատկեր... Եւ տուն դարձաւ ու մի գարնան առաւօտ, Երբ արեւը նայեց հայոց աշխարհին, Ծաղկաւորւած այգիների ճամփի մօտ Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին: Եւ մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն՝ Փլեց շինւածքն, եղաւ հողին հարասար... Անհուն վշտով լցւեց հոգին Յովնանի Ու գործ դրեց ամէն շնորհք ու հնար, Աղօթեց նա, որ չարն աստւած խափանի, Բայց փրկութեան ոչ մի յոյսի շող չկար: Եւ եօթն անգամ եօթը ցերեկ շարեցին, Եւ եօթն անգամ եօթ երեկոյ նա փլեց, Եւ մշակները տխրութեամբ գնացին, Եւ Յովնանին անյուսութիւն պաշարեց: Ու մտասոյզ շրջում էր նա դաշտերում, Քաշւում էր խորքը ստւերոտ անտառի, Նրա անյոյս վշտամորմոք խոհերում Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի: Եւ մի գիշեր երբ անտառում յոգնաբեկ Ննջում էր նա գլուխն յենած մի քարի, Հասաւ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ, Եւ հնչիւններ հեծկլտացող բնարի: --Մենք ենք կերտել սուրբ Սօֆիաի փառքն անհուն, Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր, Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն, Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սէր: Չի բարձրանայ, թէ չլսես մեր ձայնին Քո տաճարը ոչ մի կանգուն դէպի վեր, Պիտի թաղես քարերի տակ կենդանի Քո սիրելի էակն իբրեւ սիրտ ու սէր... Ու սարսափից Յովնանն իսկոյն արթնացաւ, Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդէն առաւօտ, Վեր կացաւ նա, հոգում անհուն վիշտ ու ցաւ, Գնաց սիրտը բանալու, ծեր իր հօր մօտ: --Ինձ տար, որդի, -- ասաց նրան հայրը ծեր,-- Չեմ ցանկանայ կեանքս քեզ վիշտ պատճառի. Թող բարաձրանայ շէնքն անխափան դէպի վեր, Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին... Եւ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած, Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում, --Պէտք չէ սգալ հարազատին,-- հայրն ասաց,-- Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում Ու մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն Փլեց շինւածքն եղաւ հողին հաւասար: Ու Յովնանն արցունքն աչքին հեռացաւ, Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին, Եւ քուն մտաւ կրծքին ճնշող նոր մի ցաւ, Ու անձնատուր եղաւ կրկին երազին: Եկան նորից ձիւնագանգուր ծերերն այն Ու տխրադէմ կանգնեցին իր սնարին, Մէկն իր քնարն էր նւագում մեղմաձայն, Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին: Չես տւել քո սիրտն ու սէրը բովանդակ, Լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ. Չի բարձրանայ քո տաճարը ոչ մի շարք՝ Թէ չթաղւի նրա հիմքում սիրտ ու սէր... Եւ յուսահատ Յովնանն բարձր հեկեկաց, Ու արթնացաւ հոգին մռայլ, սիրտն ամպոտ, Վեր կացաւ նա ու դէպի մայրը գնաց՝ Պատմի իր վիշտն ու լաց լինե նրա մօտ: --Ինձ տար, որդի,--ասաց մայրը ալեհէր,-- Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին, Թող բարձրանայ շէնքն անխափան դէպի վեր, Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին: Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ, Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում, --Պէտք չէ ասաց,-- սգալ մօր մահը, որդեակ, Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում: Ու մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Բայց երբ նորից իջաւ կապոյտ իրիկուն Փլեց շինւածքն եղաւ հողին հաւասար: Եւ Յովնանի սիրտն անսփոփ մղկտաց, Չկայ ոչ հայր, չկայ ոչ մայր... դատարկ տուն... --Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով աստւած... Ու սրտաբեկ, անմխիթար մտաւ քուն: Ու երազին նորից եկան ծերերն այն, Եւ գունատւած, կանգնեցին իր սնարին. Մէկն իր քնարն էր նւագում, մեղմաձայն, Մէկն իր երգով, ձայնակցում էր քնարին: Չես տւել քո սիրտն ու սէրը բովանդակ, Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ. Չի բարձրանայ քո տաճարը ոչ մի շարք՝ Թէ չթաղւի նրա հիմքում սիրտ ու սէր Ճչաց Յովնանն ու արթնացաւ նւազած, Շուրջն առաւօտ, ծերունիները չկան, Վեր կացաւ նա, դառն հեկեկաց ու գնաց՝ Տառափանքն իր պատմի սիրած աղջկան: --ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր,-- Սիրել եմ քեզ՝ տէր եմ եւ քո դժւարին. Թող բարձրանայ շէնքն անխափան դէպի վեր, Վէմ լինեմ թող հայոց փառքի տաճարին: Եւ երբ ծածկում էին քարերը նրան, Յովնանն անխօս, դառնօրէն լաց էր լինում, --Պէտք չէ ասաց,-- սգալ սիրած աղջկան, Երբ հայրենեաց փառքի համար է մեռնում: Եւ մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Եւ քարտաշները տաշեցին աննկուն, Ու բարձրացան քարաշարքերն անվթար: Եւ եօթն անգամ, եօթը ամիս շարեցին, Եւ եօոն անգամ, եօթը ամիս բարձրացաւ, Եւ սիւները կուռ կամարներ պահեցին, Եւ գմբէոը դէպի երկինք խոյացաւ: Ու վեհանիստ կամարներին, սիւներին Քանդակեցին սլաթռիչք արծիւներ, Եւ ողկոյզներ՝ խոյակների կատարին, Եւ տերեւներ ու եղնիկներ ու զարդեր... Ու վեհասլաց, բոլորաձեւ կեծւացքով, Ինչպէս վսեմ Արարատը ձիւնափառ, Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար... Հրճւեց Յովնան ճարտարապետը հոգով՝ Մարմնաւորւած իր երազով գեղանի, Եւ ներշնչումն իր հոյաշէն հմայքով Մատուցանեց Մամիկոնեան իշխանին: Եւ հմայւած նայեց իշխանն ալեհէր, Հոգին ձուլւեց կարծես ամէն մե քարի, Ու Բիւզանդիոն կայսեր գրեց հրաւէր՝ Շնորհ բերի օծման փառքի տաճարի: Եկաւ, նայեց Կոստանդիանոսը տարւած, Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի -- Մի՞թէ վեհ չէ այս կերտւածքը, ով աստւած, Բիւզանդիոնի սուրբ Սօֆիաից աւելի: Խնդաց հոգին Մամիկոնեան իշխանի, Իսկ փառամոլ կայսրը տւեց հրաման. --Պիտ Բիւզանդիոն ճամփել ինձ հեը Յովնանին Կառուցելու հար եւ նմանն իմ անւան: Տխրեց: գմբէթն ելաւ Յովնանն անվարան, Ու ձայն տւեց,-- յայտնի լինի թող կայսրին, Հայոց փառքի շքեղ տաճարն աննման, Հայոց երկրից պիտի նայի աշխարհին... Եւ գմբէթից իրեն թափով նետեց ցած, Մեռաւ, սիրտն ու սէրը տւած քարերին, Ու նրանից փառքի տաճարը մնաց Որպէս աւանդ սերունդներին, դարերին... 1944 թ.
-
ՓԱՌՔԻ ՏԱՃԱՐԸ (Նոր Ուղղագրությամբ) Մեծագործ ճարտարապետ Թորոս Թորոմանjանի hիշատակին Հյուր եղավ ծեր Մամիկոնյան իշխանին Բյուզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ, Եւ խնջույքի նստած փարթամ սեղանին՝ Գոռոզ կայսրը հայ իշխանին խոսքն ուղղեց. Տեսա շքեղ ձեր վանքերը ես հայեր, Քանդակազարդ պալատները հոյակերտ, Բայց այնպիսի տաճար չունեք որ մրցեր Սուրբ Սոֆիայի աշխարհալուր փառքի հետ: Եվ մրցակից չի լինելու աշխարհում Անձեռակերտ, անգերազանց տաճարին, Չի´ հաղթելու ոչ մի վարպետ դարերում Անթեմիոսի, Իզիտորի հանճարին: Այդ օրվանից դարձավ իշխանը թախծոտ, Մռայլվեցավ նրա հայացքն արծվենի, Եվ կանչեց նա մի առավոտ իրեն մոտ Երկրում հայտնի ճարտարապետ Հովնանին: Եկավ կանգնեց ճարտարապետը խոհուն, Խոնարհվեցավ ծեր իշխանի հանդիման, Աչքերի մեջ նվիրական ցանկություն՝ Կատարելու իշխանական հրաման: --Բարձրացրու,-- ասաց իշխանը նրան,-- Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար, Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման, Որ Խափանվի Բյուզանդ կայսեր լեզուն չար: Թող այդ լինի յավերժական մի կոթող Հայոց հոգին մարմնավորող քարերով, Որ դարերում մեր սերունդները եկող, Հպարտ զգան նախնիքների գործերով: Լսեց Հովնան ճարտարապետն իշխանին, Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում, Առաւոտյան արեգակի ծիրանին Թվաց ուրախ իր սրտից է բարձրանում: --Պատրաստ եմ քո հրամանին տեր իշխան,-- Ասաց Հովնան ճարտարապետը խոնարհ-- Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման՝ Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար: Եվ գնաց նա որոնելու շքեղ ձեվ, Ընտիր քարեր հայրենական լեռներում, Գույներ, զարդեր եվ արծիվներ սրաթեվ, Որ ամոռաց մնան հաւերժ դարերում: Եվ մի անգամ, երբ քանդակել էր արփին Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց, Տեսավ Հովնան Ճարտարապետն այդ պահին Արարատի պերճ վեհությունն իր դիմաց: Փայլում էր նա արեգակի ցոլքերում Եւ երկնասույզ իր կատարով ձիւնափառ Փիրուզափալ կամարներն էր սլանում, Որպես լույսից կերտած չքնաղ մի տաճար... Նայեց Հովնան ճարտարապետն արբեցած Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի --Միթե՞ վեհ չե այս կերտվածքը, ով ալստված, Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի: Եվ թափանցեց լեռան զանգվածը մտքով, Հյուսեց այնտեղ հարկեր, սյուներ, կամարներ, Տեսավ հոգում Արարատի կեծվացքով Բոլորաձեվ մի տաճարի վեհ պատկեր... Եվ տուն դարձավ ու մի գարնան առավոտ, Երբ ար¢ը նայեց հայոց աշխարհին, Ծաղկավորված այգիների ճամփի մոտ Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին: Եվ մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Բայց երբ իջավ աշխարհին լուրթ իրիկուն՝ Փլեց շինվածքն, եղավ հողին հավասար... Անհուն վշտով լցվեց հոգին Հովնանի Ու գործ դրեց ամեն շնորհք ու հնար, Աղոթեց նա, որ չարն աստված խափանի, Բայց փրկության ոչ մի յույսի շող չկար: Եվ յոթն անգամ յոթը ցերեկ շարեցին, Եվ յոթն անգամ յոթ երեկո նա փլեց, Եվ մշակները տխրությամբ գնացին, Եւ Հովնանին անհուսություն պաշարեց: Ու մտասույզ շրջում էր նա դաշտերում, Քաշվում էր խորքը ստվերոտ անտառի, Նրա անհույս վշտամորմոք խոհերում Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի: Եվ մի գիշեր երբ անտառում հոգնաբեկ Ննջում էր նա գլուխն հենած մի քարի, Հասավ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ, Եւ հնչյուններ հեծկլտացող բնարի: --Մենք ենք կերտել սուրբ Սոֆիաի փառքն անհուն, Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր, Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն, Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սեր: Չի բարձրանա, թե չլսես մեր ձայնին Քո տաճարը ոչ մի կանգուն դեպի վեր, Պիտի թաղես քարերի տակ կենդանի Քո սիրելի էակն իբր¢ սիրտ ու սեր... Ու սարսափից Հովնանն իսկույն արթնացավ, Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդեն առավոտ, Վեր կացավ նա, հոգում անհուն վիշտ ու ցավ, նաց սիրտը բանալու, ծեր իր հոր մոտ: --Ինձ տար, որդի, -- ասաց նրան հայրը ծեր,-- Չեմ ցանկանա կյանքս քեզ վիշտ պատճառի. Թող բարաձրանա շէնքն անխափան դեպի վեր, Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին... Եվ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած, Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում, --Պէտք չե սգալ հարազատին,-- հայրն ասաց,-- Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում Ու մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն Փլեց շինվածքն եղավ հողին հավասար: Ու Հովնանն արցունքն աչքին հեռացավ, Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին, Եւ քուն մտավ կրծքին ճնշող նոր մի ցավ, Ու անձնատուր եղավ կրկին երազին: Եկան նորից ձյունագանգուր ծերերն այն Ու տխրադեմ կանգնեցին իր սնարին, Մեկն իր քնարն էր նվագում մեղմաձայն, Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին: Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ, Լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ. Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝ Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր... Եվ հուսահատ Հովնանն բարձր հեկեկաց, Ու արթնացավ հոգին մռայլ, սիրտն ամպոտ, Վեր կացավ նա ու դեպի մայրը գնաց՝ Պատմի իր վիշտն ու լաց լինի նրա մոտ: --Ինձ տար, որդի,--ասաց մայրը ալեհեր,-- Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին, Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր, Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին: Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ, Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում, --Պէտք չե ասաց,-- սգալ մոր մահը, որդյակ, Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում: Ու մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Բայց երբ նորից իջավ կապույտ իրիկուն Փլեց շինվածքն եղավ հողին հավասար: Եվ Հովնանի սիրտն անսփոփ մղկտաց, Չկա ոչ հայր, չկա ոչ մայր... դատարկ տուն... --Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով Աստված... Ու սրտաբեկ, անմխիթար մտավ քուն: Ու երազին նորից եկան ծերերն այն, Եւ գունատված, կանգնեցին իր սնարին. Մեկն իր քնարն էր նվագում, մեղմաձայն, Մեկն իր երգով, ձայնակցում էր քնարին: Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ, Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ. Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝ Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր Ճչաց Հովնանն ու արթնացավ նվազած, Շուրջն առաւոտ, ծերունիները չկան, Վեր կացավ նա, դառն հեկեկաց ու գնաց՝ Տառափանքն իր պատմի սիրած աղջկան: --Ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր,-- Սիրել եմ քեզ՝ տէր եմ ¢ քո դժվարին. Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր, Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին: Եվ երբ ծածկում էին քարերը նրան, Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում, --Պետք չե ասաց,-- սգալ սիրած աղջկան, Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում: Եվ մշակները փորեցին օրն ի բուն, Որմնադիրները շարեցին անդադար, Եվ քարտաշները տաշեցին աննկուն, Ու բարձրացան քարաշարքերն անվթար: Եվ յոթն անգամ, յոթը ամիս շարեցին, Եվ յոթն անգամ, յոթը ամիս բարձրացավ, Եվ սյուները կուռ կամարներ պահեցին, Եվ գմբեթը դեպի երկինք խոյացավ: Ու վեհանիստ կամարներին, սյուներին Քանդակեցին սլաթռիչք արծիվներ, Եվ ողկույզներ՝ խոյակների կատարին, Եվ տերեվներ ու եղնիկներ ու զարդեր... Ու վեհասլաց, բոլորաձեվ կեծվացքով, Ինչպես վսեմ Արարատը ձիւնափառ, Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար... Հրճվեց Հովնան ճարտարապետը հոգով՝ Մարմնավորված իր երազով գեղանի, Եվ ներշնչումն իր հոյաշեն հմայքով Մատուցանեց Մամիկոնյան իշխանին: Եվ հմայված նայեց իշխանն ալեհեր, Հոգին ձուլվեց կարծես ամեն մի քարի, Ու Բյուզանդիոն կայսեր գրեց հրավէր՝ Շնորհ բերի օծման փառքի տաճարի: Եկավ, նայեց Կոստանդիանոսը տարված, Եվ շշնջաց հիացմունքով հոգին լի -- Մի՞թէ վեհ չէ այս կերտվածքը, ով Աստված, Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի: Խնդաց հոգին Մամիկոնյան իշխանի, Իսկ փառամոլ կայսրը տվեց հրաման. --Պիտ Բյուզանդիոն ճամփել ինձ հետ Հովնանին Կառուցելու հար եւ նմանն անպայման: Տխրեց: Գմբեթն ելաւ Հովնանն անվարան, Ու ձայն տվեց,-- յայտնի լինի թող կայսրին, Հայոց փառքի շքեղ տաճարն աննման, Հայոց երկրից պիտի նայի աշխարհին... Եւ գմբեթից իրեն թափով նետեց ցած, Մեռավ, սիրտն ու սերը տված քարերին, Ու նրանից փառքի տաճարը մնաց Որպես ավանդ սերունդներին, դարերին... 1944 թ.
-
ՀԱՅՐԵՆԻՔ Անցած դարերին հայացքըս հառած` նայում եմ հեռուն, Մեր ժողովրդի ոլորապտույտ մեծ ճանապարհին, Արարատի պես հավիտենական ու մտախոհուն` Հառնում են իմ դեմ մեր պապերը հին: Ահա սարից-սար, աշխարհից-աշխարհ թափառ, դեգերուն, ՈՒրարտու երկրի գարնան գունեգեղ արևածագին` Ելնում է իմ դեմ նախահայրը` շանթը աչքերում, Վիշապակործան աղեղը ձեռքին: Որպես փառապանծ դյուցազուն կանգնած Սիփանոս լանջին Դյութված, կախարդված դիտում է ծփուն ծովը Բզնունյաց, Առատ ըմպում է անկախ վայրկյանի հրճվանքն առաջին, Ձյունոտ լեռների կախարդանքն անանց: Թողած արևշատ երկիրն արգավանդ, հողը հայրական, Անսանձ տարերքի զարկին մատնելով տուն ու ընտանիք, Նետահարելով բռնակալ Բելի սիրտը դիվակում` Որոնում է նա ազատ հայրենիք: Թշնամու գլխին, որպես մահաբեր փոթորկածին շանթ, Ահեղ իջնում է հայրենապաշտպան թուրը Վարդանի, Որ իր արյան մեջ տապակվի անվերջ բռնապետը ժանտ, ՈՒ ազատ շնչի հողն Հայաստանի: Տեսնում եմ` հեծած Քուռկիկ Ջալալին, ձեռքին կայծակ-թուր, Կռիվ ե գնում Դավիթը ընդդեմ Մսրա Մելիքի, Զարկում է, զարկվում Սասնա կորյունը` հզոր, քաջակուռ` Հանուն հարազատ իր հայրենիքի: Մեռնում է Դավիթ` սուրբ հայրենիքի կարոտն իր սրտում, Եվ այդ կարոտը անցնում է անվերջ սերնդից-սերունդ, ՈՒ սերունդներից, որպես անմարում, անմահ սրբություն` Ժառանգում է մի ամբողջ ժողովուրդ: Մահճակալը լացող հորովելով է դաշտերն ակոսում, Ապառաժի դես մեջքին նստել է օտարը դժնի, Հնձվորի աչքից ոսկի հասկերին արցունք է հասնում, - Հայրենիք, ազատ հայրենիք չունի: Պանդուխնտ հյուծվում է օտարության մեջ գիշեր ու ցերեկ, Կարոտով դիմում երկնքով անցնող ամեն թռչունի, Հոգու հույզերից հորինում է նա աղեկտուր երգ, Հայրենիք ,ազատ հայրենիք չունի: Եվ բազմաքարքար մեր ժողովուրդը դարեր անդադրում Մի երազ ուներ` ամենից շքեղ, վար' ու գեղեցիկ, Այս արևի տակ, արևափափագ անծիր աշխարհում ՈՒնենալ մի շեն, ազատ հայրենիք: ՈՒ գալիս էին, անվերջ հաջորդում սերունդ-սերնդին. Բայց անկատար էր մնում երազն այդ` այրող ու անշեջ, Ե վ աշխարհում լոկ տոկուն, անկոտրում մեր ժոգովրդին Հայրենիք տվեց Հոկտեմբերը մեծ: Մեր սիրտը թնդաց, մեր կյանքը դարձավ խորն ու իմաստուն, Փռվեց, մեծացավ, օվկիանոս կտրեց մեր լիճը փոքրիկ, Ողբի ու ուրբի երկիրը դարձավ հերոսների տուն, Ծնվեց մի ազատ, անպարտ հայրենիք:
-
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ես մի մանուկ եմ դառնում` մանուկների աշխարհում, Մարած կրակս է հեռանում մանուկների աշխարհում: Ինչպես ծովում մարգարիտ` , անհայտ աստղեր` երկնքում, Այնպես գանձեր կան թաքուն` մանուկների աշխարհում: Ամպրոպ չկա, ամպ չկա, ձմեռ չկա, ձյուն չկա, Միշտ գարուն է ու գարուն` մանուկների աշխարհում: Միշտ ծիծաղ է, ցնծություն, միշտ շարժում է, խաղ ու վազք, Եռանդը միշտ վարարուն` մանուկների աշխարհում: Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ, Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում: Ծաղիկներ կան անթառամ, թռչուններ կան հազարան, Արևը մայր չի մտնում մանուկների աշխարհում: Հազար տարի էլ ապրես` չես հագենա, չես հոգնի, Հոգիդ երբեք չի մթնում մանուկների աշխարհում:
-
ԳԱԶԵԼ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ Մանկություն իմ քնքշագին, ես քեզ ինչպես մոռանամ, Ցավով լցրիր իմ հոգին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: Դեռ չծաղկած թոշնացիր, հանգար ինչպես որբ մանուկ, Կարոտ խինդի կրակին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: Պահմտոցիկ կաղ չարիր, թիթեռ, ծաղիկ չտեսար, Կարկտահար սոխակ իմ, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: փափագ, փափագ մնացիր քեզ ժպտացող աչքերի , Մայրական ջերմ գգվանքին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: Մրրիկ պայթեց քո գլխին, խնդության սով մնացիր, Քեզ վիշտ-սիրով զարկեցին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: ՈՒ հիմա, երբ նայում եմ մանկանս անուշ աչքերին, Դեմս ես կանգնում անմեկին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: Կուզեի քեզ հանդիպել այս լուսազարդ օրերին, Քեզ արև տալ, իմ անգին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ: Կուզեի, բայց, ա՜խ, ափսոս, գիտեմ, որ էլ ոչ մի օր Ետ չես դառնա դու կրկին, – ես քեզ ինչպե՞ս մոռանամ:
-
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ Ա Աշնան միջօրեն շռայլ պերճությամբ Գունազարդել է դաշտն Արարատյան, Երկինքը լազուր, երկինքը անամպ Փռվել է որպես անպարփակ ովկիան: Ամենուր գույնե՜ր, գույնե՜ր ու գույնե՜ր, Ոսկեզօծվել են և´ դաշտ, և´ այգի, Մասիսներն այնպես հաստատ են կանգնել, Որ կարծես սյուներ լինեն երկնքի: Անդորր է չորս դին. հովը չի փչում, Չեն դողում ո´չ շյուղ, ո´չ տերև, ո´չ ծառ, Երգով գնում է կռունկների չուն, Դեպի հեռավո՜ր արևոտ աշխարհ: Այդ խաղաղ պահին, թագավորանիստ Վաղարշապատի իր ապարանքում, Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ, Մի մարդ էր ցավից մերթ ընդ մերթ տնքում: Նրա մահճի մօտ նստել էին լուռ Ազնվատոհմիկ երկու այր հասուն. Մէկը հագել էր սքեմ սևաթույր, Մէկը կապել էր զօրականի սուր: Հիվանդը նստեց՝ բարձին հենւելով, Հայրաբար նայեց այցելուներին, Բացելով հոգու խորքերը խռով, Այսպես սկսեց խոսքն իր մտերիմ. -- Ծերությունը ինձ ուզում է հաղթել, Երկնքից մի ձայն կանչում է՝ արի, Երբ իմ տենչերը անկատար են դեռ, Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի: Մենք չունենք հիմա թագավորություն, Խլել են մեզնից թե´ թագ, թե´ երկիր, Մենք չունենք հիմա Լուսավորչի տուն, Սահակ Պարթևը մեռավ տարագիր: Եւ ես խորհում եմ, խորհում անդադար, Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս, Պիտի կորնչի՞ հայն ստեղծարար, Թե՞ պիտի ապրի ինչպես այս Մասիս: - Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին, Որ այդ վայրկյանին ննջում էր կարծես, Այնքան վճիտ էր, այնքան անբասիր Նրա հայացքը խորն ու վեհատես: Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց. --Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ, Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արյաց Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր: Երբ նա խոսում էր, զինվորականի Աչքերը հրով բոցկլտում էին, Սքեմավորը նման արձանի Լսում էր նրան լո՜ւռ, երազային: Հետո զրույցը հոսեց այլ հունով. Զվարթացել էր դահլիճը լռին, Խօսում էր հուզված, այրող ավյունով, Կյանքի կրակում կոփված ծերունին: --Քիչ ես երևում Վարդան սիրելիս, - Դիմեց տանտերը զինվորականին, - Ա´յ մեր Կորյունը հաճախ է գալիս, - Ասաց, նայելով իր խոնարհ սանին: --Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, - Մենք աղոթում ենք քո կյանքի համար Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը: --Զորանաս, որդի´, դու Մամիկոնյան Դյուցազուն տոհմի շառավիղն ես քաջ, Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման, Դեռ շա՜տ փորձություն, դավ կայ մեր առաջ: Հանկարծ խզելով վայրկյանն անշշունջ, Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ, Պատանիների վառվռուն մի փունջ Երգով գալիս էր դաշտից լիաբերք: Մայրենի լեզուն զնգում էր զվարթ, Այնպե՜ս հմայիչ, այնպե՜ս կենսալի, Կարծես կարկաչով լցրված մարգ ու արտ՝ Ուրախ հոսում էր գետակը սարի: Երգն այս պարուրեց թախծող ծերուկին, Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. - -Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբեք, Հայրենի բարբառ, հայրենական երգ: Ու կարծես մի պահ մոռացավ և´ ցավ, Ե´վ հիվանդություն, և´ խոր ծերություն. Տոթակեզ հոգին կարծես հովացավ, Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում: Կորյունն ուզում էր ինչ-որ բան ասել, Բայց տեսավ՝ խոսքը հեռուներ գնաց, Կանգնեց՝ աչքերում անսահման մի սեր Դեպի անկոտրում մարդն այդ մենակյաց: Վեր կացավ նաև Վարդանն առնական՝ Թավ հոնքերի տակ աչքերն հրացայտ, Թիկնեղ, թևերը երկաթամկան Ու սև մազերում թելիկներ արծաթ: Հրաժեշտ տալով սիրելի մարդուն, Փողոց դուրս եկան նրանք միասին. Դղյակում նորից տիրեց լռություն, Պատուհանի տակ թախծում էր սոսին: Այս խիստ հաճելի այցելությունից Կարծես կյանք առավ բեկված ծերունին, Ուժ տւեց բազկին, վեր ելավ մահճից, Հագավ սքեմը՝ կռթնելով սյունին: Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր, Արծվաքիթ էր նա, դեմքը՝ առնական, Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ: Հաղթահասակ էր, բայց քիչ կորացած, Կրծքին փառահեղ ձյունահեր միրուք, Թէև իր գլխին ձմեռ էր նստած, Բայց դեռ ամուր էր և հոգով առույգ: Մօտեցավ, բացեց Աստվածաշունչը Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան. Անդորրություն էր հեռուն ու շուրջը, Լոկ օրորվում էր սոսին գեղիրան: Աշնան արևի անխառն ոսկին, Անուշ մեղմությամբ անձրևում էր ցած. Նա խոհուն նստեց գահավորակին՝ Դաշտի, փշատի բույրով արբեցած: Հիշեց Հացեկաց գյուղն իր հայրենի, Կարոտով հիշեց Սահակ Պարթևին, Որի հետ հիսուն տքնաջան տարի Այրվելով, կյանքին, մարդուն լույս տվին: Ու մեկ-մեկ հիշեց սիրած սաներին - Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն Մամբրեին՝ այնպես երազկոտ, լռին, Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն: Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց, Եւ լուռ հանձնվեց նա Մորփեոսին, Որպես սրտակից ու եղբայր տարեց, Պատուհանի տակ երգում էր սոսին: Բ Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով Բացվում է օրը խստաշունչ ձմռան. Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով Հոսում-հորդում է դէպի Վեհարան: Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ, Հայոց առաջին ուսուցիչը մեծ. Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ, Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ: Լցվել է արդեն վանքի շրջական, Բայց մարդիկ դարձյալ գալիս են, գալիս. Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան, Տան դռան կանգնած նայում է, լալիս: Բոլորի դեմքին՝ վհատանք ու վիշտ, Ծիծաղը կարծես ջնջվել է հողից, Սևեր են կապել պալատ ու խրճիթ, Ձյունը մաղվում է որպես նուրբ թախիծ: Բյուր-հազարավոր աչքեր են հառած Դեպ Վեհարանի ապարանքը մեծ. Մի խուլ փսփսուկ ծայր առավ հանկարծ, Շրթից-շուրթ անցավ ժողովրդի մեջ. --Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին… Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ, Ջերմեռանդությամբ, քնքշությամբ նրբին Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ: Վարդան, Հմայակ Մամիկոնյաններ, Եւ Ամատունի իշխանը՝ Վահան, Եւ յոթը պարթև երիտասարդներ Դագաղը ուսած՝ բերում են ահա: Ճեղքվում է ծովը և ճամբա բացում, Թափորը հանդարտ շարժվում է առաջ, Նորից հույզերի խուլ ալեկոծում, Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ: Ջահերի լույսը մշուշն է ցրում, Թաղման երգերը հնչում են տխուր, Այրվում է սիրտը վշտի բոցերում, Ցավը դառնում է հանուր-ընդհանուր: Երկար է ճամբան, բքոտ է ճամբան, Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ, Արագածի տակ փորված է դամբան Մեծ լուսավորչի աճյունի համար: Վահան իշխանը, քաջ Ամատունին՝ Հազարապետը հողին հայկական, Տեղատարափին, ցրտաբեր ձյունին Թափորն ուղղում է դեպի Օշական: Ճամբին մարդկային խուռներամ խմբեր Գալիս ձուլվում են այս լաց ու կոծին, Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր Այն հացեկացի հրաշագործին: Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս, Որպես սուրբ մասունք՝ չեն դնում գետին. Հասան Քասախին՝ մեր փոթորկահույզ Հաւերժ հառաչող հայրենի գետին: Նոր ու կամարուն կամրջի ծայրին Թափորը կանգնեց քիչ հանգստանա, Որպես սրտաբեկ սգավոր այրի, Գետն է բարձրաձայն արտասվում հիմա: Մի պահ… և ահա սգերթը կանգնեց Օշական շենի այն ցածրիկ բլրին, Ուր ձյունի անծայր ճերմակության մեջ, Մի թափուր սև փոս թախծում է լռին: Եւ Ամատունյաց իշխանը ահա Գլխաբաց կանգնած փոսի եզերքին, Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար, Սրտի խոսքով է դիմում ամենքին. --Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում Մեր ամենամեծ հային ենք թաղում: Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան, Սա մի թանկագին անուն չէ միայն, Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի, Եւ դարեր, դարեր նման մի ջահի Մեր ճամբին պիտի շողա ու վառվի, Որ հայն ապրի միշտ ու չմոլորվի: Խոնարհվենք այս սուրբ աճյունի առաջ… Եւ երբ իշխանը այս խոսքը ասաց, Բաց գլուխների մի թանձր անտառ Խոնարհվեց, իջավ տխուր ու անբառ… Հետո տխրահունչ աղոթաերգի, Հազար սրտերի հառաչանքի տակ, Զսպած կսկիծը արնածոր վերքի, Իշխան Վահանը, քաջն Հմայակ, Կորյունն ու Գյուտը, Եզնիկ Կողբացին Ննջեցյալի դին հողին հանձնեցին… Վարդանն առաջին ափ հողը լցրեց Իր ուսուցչի անբիծ աճյունին, Հետույ՝ Եզնիկը, Հովսեփը երեց Կորյունն ու Գյուտը և Ամատունին… Ու երբ խոր փոսը լցվեց, բլրացավ, Մարեց աղոթքի մրմունջը վերջին Մի շիրմաքարի ելավ բարձրացավ՝ Տխրության մուժը աչքերի միջին, Երկար մազերը ուսերին թափված Հայացքը դյութող, հասակն հույաշեն, Իր խռովահույզ խոհերով տարված, Բոլորից սիրված քերթող Եղիշէն: --Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քույրե՜ր,- Այսպես դիմեց նա ծփուն ամբոխին,- Այսօր մեր ձեռքով մի անձնվեր, Մի մեծ իմաստուն հանձնեցինք հողին: Նա մեզ գիր տվեց, մեզ դպրոց տվեց, Փրկեց մեր հոգին, հավատն ու լեզուն, Ամեն մի գիրը՝ մի բանակ է մեծ, Հավիտյան հաղթող հսկա զորասյուն, Որ ժողովրդի ոգորող ոգին Միշտ պիտի պահի անվթար, անխոց, Եւ մեր դաշտերին, բերքին ու կյանքին Միշտ պիտի վառվի արևը հայոց: Հավիտյան հանգի՜ստ քո ոսկորներին, Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ, Հանձնում ենք ահա մենք քեզ դարերին, Դու մեր ներկան ես ու մեր ապագան, - Գոչեց Եղիշէն և արտասվաթոր Քաշվեց մի անկյուն, կանգնեց գլխահակ. Մի պահ՝ համրություն, ծանրաշունչ անդորր, Հետո սգերթը կոհակ առ կոհակ Սկսեց ցրվել, իջնել դէպի տուն, Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռություն: * Դարեր են եկել, գնացել անդարձ, Ազգեր են ծնվել ու մեռել անհետ, Այրուձիերի արշավն հողմընթաց Տրորելով մեր հողը ծաղկավետ, Մեր դաշտի, արտի, սրտի վրայով Անցել է որպես աւերիչ մորեխ, Հետքից թողնելով ավեր, մահ ու սով, Արյուն սփռելով ամե՜ն, ամեն տեղ: Կործանվել են մեր կոթողները ճոխ, Մեր ոստանները դարձել ավերակ, Մեր երգի, կյանքի ծառը բողբոջող Եղել է կացնին ու հրին ճարակ, Մեր ավանները, մեր շեները նոր Քանդվել են, դարձել հողին հավասար, Մեր տառապանքից՝ խոր ու ահավոր, Մեր տեսած վշտից մաշվել քար ու սար: Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր, Անուշ հնչում է մեր հայոց լեզուն, Նորից կերտում ենք շքեղ կոթողներ, Հայրենաբարբառ երգեր ենք հյուսում. Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով, Ծուխն է բարձրանում մեր օջախներից, Ու մեր խնդության երգի զնգոցով Սար ու ձորերը թնդում են նորից: Ու մեր հորդաբուխ ուրախության մէջ Մենք երբեք, երբեք քեզ չենք մոռացել, Դու մութն ակոսող հրի պես անշեջ Ժողովրդի հետ ճամբա ես անցել, Լուսավորել ես մեր դժվար ուղին, Մեր մաքառումին եղել ես սատար, Նոր ուժ ես տվել հայրենի հողին Ու քո ազգի հետ քայլել դարեդար: Դու քո գրերով զրահել ես մեզ, Դարձրել հավերժող ու անխոցելի. Մեր դեմ բացել ես անծիր ասպարեզ՝ Խոսքի, խոյանքի, խիզախումների: Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ, Ես՝ շառավիղը քո երախտապարտ, Իմ սրտի բոլոր լույսերը վառած Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝ Պսակ եմ դնում քո շիրմաքարին, Ջերմեռանդությամբ, հոգով ալեկոծ. Ընդունիր սերս, հիացքս խորին. Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սարմեն (1901 -1984) Բանաստեղծ Սարմենը (իսկական անունը` Արմենակ Սարգսյան է) ծնվել է 1901 թվականին, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում: 1915 թ. Սարմենը զրկվում է ծնողներից, որոնք ազգային արհավիրքի` մեծ եղերնի զոհեր են դառնում: Պատանի Սարմենը պապի հետ մեծ դժվարություններով գաղթում է Անդրկովկաս, լինում է Գանձակի, Ծաղկաձորի, Լենինականի և Երևանի մանկատներում: 1924 թ. Սարմենն ավարտում է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և զբաղվում ուսուցչությամբ: 1926 թվականին ընդունվում է Երևնաի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը և այն ավարտում է 1932 թ.: Այնուհետև նա աշխատում է ՀՍՍՀ ժողկոմսովետին կից ռադիոկոմիտեում և այլուր: Սարմենը գրել սկսել է վաղ հասակից: 1925 թվականին Լենինականում լույս է տեսնում նրա առաջին գրքույկը` <<Դաշտերը ժպտում են>> , տասը տարի հետո` բանաստեղծությունների <<Սրտի ձայնով>>, <<Հատընտիր>>, <<Գագաթային կարոտը>>, <<Հայրենի տուն>>, <<Կարոտի կրակներ>>, <<Հայոց սիրտ>> Ժողովածուները: 1967 թ. <<Հայաստան>> հրատարակչությունը լույս ընծայեց Սարմենի ընտիր երկերի երկհատորյակը: Սարմենի տեքստերով գրված շատերին հայտնի երգերը հաճելիորեն հնչում են ռադիոբարձրախոսներից, հեռուստատեսությամբ, համերգային բեմահարթակներից: Նախկին Սովետական կառավարությունը բարձր գնահատելով Սարմենի ծառայությունները մեր գրականությանը, նրան պարգևել է <<Կարմիր աստղ>>, <<Պատվո նշան>> շքանշաններով: 1967 թվականին Հայաստանի գերագույն սովետը Սարմենին արժանացրեց ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
-
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում, Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում: Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին, Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում: Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս, Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում: Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից, Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում: Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:
