Հա, Իմպորտնի, էն էլ Էյրբասի վերջին մոդելներից…
Հիմա որ թռչող էշից խոսեցինք, մի բան էլ պատմեմ…
Մոլեն ճանապարհորդության գնալոց առաջ մտածում է, թե որտեղ պահի ոսկեղենը։ Մտածում, մտածում ու ասում է–Կպահեմ խոհանոցիս կարասներից մեկի մեջ։ Վերցնում է ոսկեղենն ու պահում կարասի մեջ ու դուրս գալիս տնից։ Ճանապարհի կեսից վերադառնում է տուն, մտածելով–Ասենք թե գողը ես եմ, ու եկել եմ թալանելու… տեսնեոս որտեղ պահած կլինի ոսկիները։ Ու ինքն իրեն ասում, դե որ մոլեն է պահել, ուրեմն պիտի կարասներից մեկի մեջ պահած լինի։ Ասում է–Չէ, չեղավ, սպասի մի ուրիշ տեղ պահեմ։ Դուրս է գալիս դուրս, շան բունն է տեսնում, ասում–Ըհը, հենց ստեղ էլ կպահեմ։ Նորից երկմիտ տարակուսանքով վերադառնում է ու գտնում իր իսկ պահած ոսկին։ Վերջը, որոշում է պահել ծառի ճյուղին հյուսած թռչնի բյունի մեջ։ Բարձրանում է ծառը, պահում, ու իրենից գոհ գնում իր գործին… Այդ պահին հարեւանը տեսած է լինում մոլի ծառ հելնելն ու… մի քանի ժամ հետո ինքն է հելնում ծառն ու գտնում ոսկիները… Մոլի հոգու հետ խաղալու համար էլ, ոսկիների փոխարեն էշի թրիք է դնում, ու իջնում։ Մի երկու շաբաթ անց մոլեն գալիս է տուն, բարձրանում ծառը որ ոսկիները հանի, ու ապշած ասում–Լավ, ոսկին տարել են, ոչինչ, բայց հետաքրքիրն այն է, թե էշը ոնց է հիլե ծառը… այ քե բան…