Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Hang drum duet improvisation/connection in a beautiful cave in a beautiful city! A water cistern below an Ortodox Church in the Old City of Jerusalem!
  2. http://buybook.am/news/907/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-10-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8.html
  3. Հայ տղաների 10 ամենատարածված սխալները առաջին ժամադրությանը Posted on 3rd Sep 2011 @ 3:04 PM Սիրելի տղայի հետ առաջին ժամադրությունը պետք է լինի անմոռաց, չափազանց ռոմանտիկ, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է գրքերում ու ֆիլմերում: Բայց արի ու տես, մի անհաջող քայլ ու քո պատկերացրած գեղեցիկ սցենարի հերն անիծվում է http://www.cosmo.am/media/images/products/205/shutterstock_72450049.jpgԸստ Մարգարիտա Եսոյանի «Սոցիալական կայքերից մեկում հաճելի մի տղայի հետ ծանոթությանս հետևեց ժամադրությունը սրճարաններից մեկում: Տպավորությունը երիտասարդի վերաբերյալ իդեալական էր, հավանաբար այդպիսին էլ կմնար, եթե միայն... Քանի որ ես ավտոմեքենա եմ վարում, տղային առաջարկեցի տուն տանել: Ի պատասխան առաջարկիս, նա շատ ոգևորված բացականչեց. «Ուխայ, այսօր էլ հազար դրամ կպավ»: Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ են տալիս մեր տղաները առաջին ժամադրության ժամանակ: Հարցումների արդյունքում կազմել ենք ամենից շատ կրկնվող իրադրությունների և հարցերի թոփ տասյնակը: Ավելի ճիշտ տիպիկ հայկական թոփ տասնյակը: Կարդա, ժպտա ու թեթև տար, լա՞վ: 1.«Ընկեր ունեցե՞լ ես»: Երբ նյութի շրջանակներում անցկացնում էինք հարցումը, աղջիկների մեծամասնությունը միաձայն ասաց, որ առաջին ժամադրության ժամանակ տղայի կողմից տրվող այս հարցն ուղղակի հունից հանում է նրանց: «Չգիտես ինչու հայ տղայի հետ ժամադրությունը մեծ մասամբ վերածվում է հարցաքննության: Լավ էլի: Թույլ տվեք, որ այդ օրը ես պատմեմ այն ամենը, ինչ ցանկանում եմ կամ ճիշտ գտնում: Ինձ ընդհանրապես հաճելի չէ այդ պահին հիշել իմ նախկին բոյֆրենդին, ով անհաջողակի մեկն էր: Կամ անմիջապես սիրտս բացել ու ասել, որ, գիտես, ես 24 տարեկան եմ, բայց մինչև հիմա բոյֆրենդ չեմ ունեցել, որովհետև... Երբ ժամանակը գա, ես ինքս կխոսեմ այդ մասին: Իսկ հիմա մեր առաջին ժամադրությունն է».- Վարդինե, 24 տարեկան 2. «Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ զույգը մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունենում»: Հարցմանը մասնակցած աղջիկներից ոչ մեկն իրականում չի հասկանում, թե ինչ թաքուն նպատակ է հետապնդում այս հարցը: «Եթե մտածում է, որ այդ խորամանկ հարցով կկարողանա որոշել իմ կույս լինել-չլինելը, կամ առավել ևս, այդ ձևով փորձում է հասկացնել, որ ուզում է ինձ հետ սեքսով զբաղվել, ապա գլուխը պատովն է տալիս: Միայն անկիրթը նման հարց կտա առաջին ժամադրության ժամանակ, այն էլ ինձ նման աղջկան».-Էմմա, 21 տարեկան: 3. «Իմ եղբայրը շատ ազդեցիկ մարդ է, մոտիկ ընկերս մեծ հեղինակություն է, հարևանս էլ պատգամավոր է, դե ես էլ մեծ ընկերություն ու երկու ավտոմեքենա ունեմ...»: «Եթե ես սիրահարված եմ այդ տղային, ինձ համար միևնույն է նա փող ունի, թե չունի, ու ովքեր են իր շրջապատի վառ ներակայացուցիչները: Չեմ հերքում, որ փողն ու դիրքը հիմա շատ կարևոր դեր են խաղում, բայց դա ամենակարևոր խաղաքարտը չէ: Իմ սիրտը սկզբում պետք է գրավել վերաբերմունքով, նրբանկատությամբ, հետո նոր մտածել, թե ինչ միջոցներով ցուցադրել դրամապանակի պարունակությունը: Ծաղկեփունջը, կարծում եմ, լավ տարբերակ է».- Արուսյակ, 23 տարեկան 4. «Բա հետո՞»: Աղջիկների կարծիքով սա ամենասարսափելին է, որ կարող է պատահել հայկական ժամադրության ժամանակ: "Այ քեզ բան, պետք չի, որ լեզուդ օձին կարողանա բնից հանել, բայց եթե գիտես, որ դու ու հռետորական արվեստը իրարից շատ հեռու եք, գոնե նախապես պատրաստվիր, որ նման ձանձրալի պահեր չստեղծես ժամադրության ժամանակ: Փառք Աստծո, ինտերնետ գոյություն ունի. տնաշեն, ինֆորմացիա հավաքի տարատեսակ ոլորտներից, որպեսզի զրուցելու հետաքրքիր թեմաներ ունենաս».- Ադրինե, 25 տարեկան 5. «Ես շատ ընկերուհիներ եմ ունեցել»: Հարցմանը մասնակցող աղջիկների մեծ մասը անկեղծորեն խոստովանեց, որ այդ արտահայտությունը լսելուց հետո հազիվ են զսպել ջղայնությունն ու մի ծանր իր նրա գլխին իջեցնելու ցանկությունը: "Ատում եմ այն պահը, երբ տղան սկսում է պատմել իր նախկին ընկերուհիների ու նրանց հետ ունեցած արկածների մասին: Դա ձանձրալի է և վիրավորում է ինձ: Այլ է հարցը, եթե ես եմ խնդրում նրան պատմել: Այդ դեպքում, նա պետք է պատմի ինձ ամեն ինչ, բոլոր մանրամասներով".- Աննա, 23 տարեկան 6. «Ինձ սև սուրճ, աղջկան նարնջի հյութ»: Աղջիկները համոզված են, որ առաջին ժամադրությունը չպետք է նման լինի սովորական տաղտուկ հանդիպման: «Չեմ հասկանում` ինչու են միշտ հայ տղաները առաջին ժամադրությանը մեզ հրավիրում «շաբլոն» սրճարան: Միշտ այնքան շատ մարդ է լինում այդ սրճարանում, որ ռոմանտիկա ասածը միանգամից կորում է: Ստիպված սկսում ես մի փոքր բարձր խոսել, որովհետև ուրիշ տարբերակ չկա. մի կողմից սրճարանում հնչող երաժշտությունն է, մյուս կողմից` այցելուների ձայները: Օրիգինալ ուտեստի ու խմիչքի փոխարեն մատուցողը առանց էնտուզիազմի բերում է պատվիրված դառը սև սուրճն ու նարնջի հյութը: Հետո էլ, որպես կանոն, այդտեղ հանդիպում ես ծանոթներիցդ մեկին, ով անպայման մոտենում է ու սկսում հարցուփորձ անել, թե կողքիդ նստած տղան ով է».- Արփինե, 21 տարեկան 7. «Կներես ինձ, մի հատ էս զանգին էլ պատասխանեմ»: "Հնարավոր է չէ՞ սեղմել բջջայինի վրա համապատասխան կոճակն ու երկու ժամ քսանվեց րոպեով անջատել այդ անիծյալ բջջային հեռախոսը: Ժամադրությունը չպետք է ընդհատվի հեռախոսային զանգերով ու sms գրելով: Ինչ պարտադիր է ամեն անգամ պատասխանել ընկերների զանգերին ու ասել, որ "Հեչ, ախպերս, աղջկա հետ կաֆե նստած եմ": Նա պետք է մոռանա իրեն շրջապատող աշխարհը, երբ ես իր կողքին եմ".- Լուսինե, 25 տարեկան: 8. «Ոչինչ չէ՞, որ ծխում եմ»: "Ամբողջ աշխարհը քարոզում է առողջ ապրելակերպը, իսկ ինքը, ոնց որ այս աշխարհից չլինի. մի ծխախոտը մյուսի հետևից է վառում: Անիմաստ տեղը ժամերով ընտրություն էի կատարում օծանելիքների բուրմունքների միջև, որ ժամադրությունից տուն վերադառնալուց հետո մազերիցս ու անգամ դրամապանակիցս ծխախոտի հոտ գա".-Մարիաննա, 22 տարեկան 9. «Դու այն աղջիկն ես, ում ես այսքան ժամանակ փնտրում էի»: "Ախր անբնական է ու շատ քիչ հավատալի, որ այդքան կարճ ժամանակահատվածում նա կարող է գալ այդ եզրակացությանը, որ ես հենց այն միակն եմ, որին նա միշտ փնտրել է: Ինձ վրա նման արտահայտությամբ տպավորություն հաստատ չես թողնի: Ես էլ հարկ եղած ժամանակ կարողանում եմ դերասանություն անել".- Էլեն, 27 տարեկան 10. «Կյանքս, սերս, համովս...»: Տղաների սիրո ու քնքշանքի նման դրսևորումն առաջին ժամադրության ժամանակ աղջիկներին շատ հաճախ տհաճություն է պատճառում: «Միգուցե ինքը ինձ այդ կերպ է դիմում, որովհետև ես նրա համար իր կյանքից էլ թանկ եմ, համով լինել -չլինելը դեռ վիճելի է, բայց կան շփման էթիկայի տարրական կանոններ, որոնց մասին հայ տղաների մի մասը շատ հաճախ մոռանում է: Մտերմիկ խոսելաոճին անցումը պետք է աստիճանաբար արվի և ոչ թե "Դուք"-ից հետո միանգամից "կյանքս"-ով դիմել".- Լիլիթ, 26 տարեկան cosmo.am
  4. iy mard es srants $$$ verjatsel er ?? es inch avart er .. yes boghoqum em
  5. An investigation into 56 Atlanta schools revealed a decade of systematic cheating by 178 principals and teachers on standardized tests used all around the country to measure how well schools are doing. Mark Strassmann reports.
  6. Ani jan et 2008 tvakani tvyallner en iy esor asem or Kyanqi gin aveli shat mardiq knayen verjki seryana
  7. MosJan

    Impressions Of The Day

    ehhhhhhhhhh.. gnam i bajak gini jarem .... hishoghutyuner....
  8. Karine Hakobyan, 38 Died March 26, 2010 at 8:20 p.m. http://www.latimes.com/includes/projects/homicide_report/karine_hakobyan.jpg Karine Hakobyan, a 38-year-old white woman, was fatally shot Friday, March 26, in the 5800 block of Lexington Avenue in Hollywood, according to Los Angeles County coroner's records. On Friday night, Hakoybyan's 14-year-old daughter came home to an empty apartment. She got worried when her mother didn’t come home from work, so the girl walked down to the carport looking for her. There, she found her mother's body slumped in her Honda CRV with a gunshot wound to the back of the head. Eighteen months earlier, the same daughter arrived home from school and discovered her father and 8-year-old sister shot to death inside the family’s Hollywood apartment. On Monday, a team of Los Angeles police detectives were trying to piece together the three killings, which occurred a few blocks from each other in Hollywood’s Little Armenia district. Detectives believe the killings are connected but declined to provide more details. — Andrew Blankstein and Ching-Ching Ni
  9. Former Armenian Soldier, 65, Indicted on Four Counts of Murder http://hetq.am/static/news/b/2011/08/3929.jpg13:00, August 30, 2011 A grand jury indictment was unsealed Monday against a former Armenian army soldier accused of killing four people. Those killed included the family of a woman he allegedly was obsessed with and a prostitute on Sunset Boulevard. Alberd Tersargyan, 65, was arrested last year shortly after the body of Karine Hakobyan was discovered by her teenage daughter slumped in the front seat of her car in Little Armenia. She had been shot at close range. Fifteen months earlier, the same daughter had come home to the family's apartment to find the bodies of her father, Khachik Safaryan, and her younger sister. The four-count murder indictment returned Aug. 26 claims the daughter witnessed her father's killing. The special circumstance makes Tersargsyan eligible for the death penalty. The indictment supersedes existing charges and avoids the need for a preliminary hearing. Tersargyan once served in the Armenian army and fancied himself "a professional killer," detectives said. He became a suspect in the slayings after police received a tip from his employer. Police and prosecutors claim Tersargyan killed Hakobyan's husband and child after becoming obsessed with her. Tersargyan and his wife became close friends of Hakobyan's family almost immediately after they arrived in the country in 2003 and moved to Little Armenia on the eastern edges of Hollywood, police say. Safaryan had confided in Tersargyan that he was having an affair with an old girlfriend he had known in Armenia, said LAPD Det. Mike Whale. By then, Tersargyan had fallen in love with Hakobyan and tried to drive the couple apart by helping Safaryan arrange his trysts while also telling Hakobyan details about the affair, detectives said. Hakobyan remained in the marriage, which appears to have angered Tersargyan and led him to more drastic measures, detectives said. Safaryan received an anonymous threat that he should leave the country quickly, which detectives said they now believe was an attempt by Tersargyan to scare the man off. Within days of the threat, Safaryan and his daughter were dead. During the investigation into those killings, Tersargyan fed detectives details about the affair, which helped to turn suspicion on the mistress and her husband. In the months after the slayings, Tersargyan continued to pursue Hakobyan without success. Police believe the constant rebuffs ultimately drove him to kill her, as well. Suspicion first fell on Tersargyan when his boss at a cabinet-making company called an Armenian American police officer he knew in the Glendale Police Department with concerns about one of his workers. He told the officer that he had seen Tersargyan with a handgun and had talked of his close relationship with the Safaryan family. After his arrest, ballistics tests on a gun he owned showed it had been used to fire the bullets that killed Hakobyan, Whalen said. While searching Tersargyan's residence police found a beat-up gray van that they connected to the killing of prostitute Julie Kates. Kates had been standing alone at a bus stop in daylight on the corner of Sunset Boulevard and Kingsley Drive when she suddenly fell to the ground. When she was taken to a hospital, doctors discovered she had been shot in the temple with a small-caliber weapon. An acquaintance of Kates told detective that a man driving an old gray van had angrily accused Kates of stealing a DVD player the day before she was killed and threatened to harm her if she did not return it. Los Angeles Times, August 29, 2011
  10. http://www.artsakhtert.com/arm/images/stories/29.08.2011/010911ShushiGrantHotell_Info.jpg http://www.artsakhtert.com/arm/images/stories/29.08.2011/010911ShushiGrantHotell_Info.jpg
  11. Հանդիսավորությամբ բացվեց «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցը http://armenpress.am/static/news/b/2011/09/662384.jpg 15:28, 1 Սեպտեմբեր, 2011 ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր հանդիսավորությամբ բացվել Է «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել Է նաեւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ ղեկավարը Շուշիում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի շահագործման հանձնելը կարեւոր է համարել քաղաքի զարգացման եւ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից: Բ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի եւ ԱՄՆ-ի հայ բարերարներին' ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում համազգային նշանակության խնդիր Է: Արարողությանը մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
  12. iysor asetsy te bacasakan baner chkardam / nayem chstatsvets
  13. Արենիում հայտնաբերել են աշխարհի ամենահին հագուստը 2010-10-26 14:21:06 http://www.yerevaklur.am/photo/i12880849917336480469.jpg Հայտնի ամենահին կոշիկից հետո Արենիում հայտնաբերվել է աշխարհի ամենահին հագուստը` կնոջ կիսաշրջազգեստը: Այն ծղոտից է և, հայ մասնագետների կարծիքով, պատրաստված է մոտավորապես մ.թ.ա 4-րդ հազարամյակի կեսերին: Վերջնական պատասխանը կտա Օքսֆորդի համալսարանը, երբ ավարտի թվագրման աշխատանքները. փոխանցում է epress ը: Բայց հայ մասնագետներն այսօր արդեն կարող են ասել, որ ծղոտից կիսածրջազգեստը, գոտին ու հայտնաբերված հագուստի մյուս տեսակները պատրաստված են ապշեցուցիչ համադրությամբ, դրանց վրայի զարդերն էլ ժամանակակից զարդերին ոչնչով չեն զիջում: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսոքով` այս հագուստները մեզ հնարավորություն կտան պատկերացում կազմելու այդ ժամանակահատվածի արհեստների և մարդկանց հագուկապի մասին: Արենիում պեղումներն ընթանում են արդեն 4-րդ տարին: Սովորաբար հնավայրի պեղումները տևում են 1-2 ամիս, ասում է Արենիի արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը, բայց սա այլ դեպք է: Ամեն անգամ նոր իր հայտնաբերելիս` արշավախումբը կրկին համոզվում է, որ գործ ունի բացառիկ նշանակության ու արժեքի հնավայրի հետ: Հայ մասնագետների հետ միասին այստեղ աշխատում են նաև Իռլանդիայի հնագետները: Այն ամենն, ինչ գտել ենարշավախմբի անդամենրը, հնարավորություն է տալու լույս սփռել Առաջավոր Ասիայի պղնձի ու քարի ժամանակահատվածի վրա, ինչը, իր հերթին, բացահայտելու է այդ ժամանակահատվածի քաղաքակրթության ձևավորաման մեխանիզմները: «Հայտնաբերված մարդկային մնացորդները մեզ` հայերիս, հնարավորություն են տալու բացահայտել այն, ինչը մինչև այժմ ուսումնասիրվել է աշխարհում ընդամենը մեկ անգամ: Խոսքը մարդկային մնացորդների գենետիկ կոդն ամբողջապես բացելու մասին է: Սա աշխարհում միայն մեկ անգամ է արվել` Իռլանդիայի համար: Խնդիրն այն է, որ այն շատ թանկ արժե` 60.000 եվրո, բայց այդ ժամանակահատվածին պատկանող ու այդքան լավ պահպանված մարդկային մնացորդներ դեռ չեն հայտնաբերվել, այնպես, որ սա պատմության կողմից մեզ տրված եզղակի հնարավորություն է», - ասել է Բորիս Գասպարյանը:
  14. Recently repaired church opened in Yeghvard 23.08.2011 - 15:53 http://www.armregions.am/imgs/1314093215-908d233ba4.150x150.jpg On Saturday, in Yeghvard village of Kapan district the opening ceremony of the recently repaired church took place, reports the correspondent of armregions.am in Syunik. The church of the St. Virgin Mary, which had been constructed in 1700 and its adjacent territory was completely renovated by the French Charitable Organization "Erkir ev Mshakuit" ("Country and Culture"), under the leadership of Gegham Gevonyan and by the assistance of the villagers and the Armenian students from the Diaspora. The Charitable Organization "Erkir ev Mshakuit", which had been engaged in the restoration of the cultural monuments of Armenia, year ago had gladly responded to the request of the head of Yeghvard community Spartak Zakaryan to save the church of 18th century from the complete destruction. The cross-stones that had been founded during the construction works had been carefully cleaned and mounted on the church territory. The territory was cleaned away from the garbage and stones; the stone fence had been constructed; the roof of the church was repaired and the altar was placed. The Diaspora volunteers had carried out the significant work as well. -We are very grateful to our friends from Diaspora: for their work, the joy and fervour that made the villagers life happier, shares the head of the community Spartak Zakaryan. -During the entire period of their visit, the village was filled with new energy, it seemed like the village became younger. But I want to notice the most important, is that our friends from Diaspora had taught us to be patriotic. Initially it was scheduled to sanctify the church on the same day. However, the ceremony was postponed, as the supreme church officials who have the right to carry out the ceremony, did not appear. Nevertheless, the holiday was celebrated. The art collectives of the Municipal Culture House and the Regional Drama Theater named after A. Shirvanzade had performed with the concert and theater programs. The pomegranates had been planted around the church. Kapan spiritual pastor Galust Vardapet Darbinyan said a prayer and blessed all the participants. After the ceremony the guests and Yeghvard residents had been invited to continue the celebrations at tables. © Armregions.am
  15. Excavations are carried out on the territory of the ancient stronghold and settling near Azatan (photos) 28.08.2011 - 17:41 http://www.armregions.am/imgs/1314519259-390be5f0e6.150x150.jpg The stronghold, the populated in the past area and the ancient burial place that are located in the mountains, not so far from Azatan, were revealed in 1995. Currently the employees of the geological museum and the German University named after Martin Luther are enrolled in this process. http://www.armregions.am/imgs/1314373807-6bcaff7cd0.jpg According to the director of the geological museum Hamazasp Khachatryan, they are going to bring together the excavations from the entire territory of the monument for creation of the exact chronology. http://www.armregions.am/imgs/1314375481-d48d47abe8.jpg Currently the excavations are being carried out on the eastern area of the burial place. The detailed examination of the grave-yard, the clarification of all the details will provide with the possibility to create a chronology. During the excavations, the women adornments were found: the hair-pins, the necklaces, the earrings and the buttons. http://www.armregions.am/imgs/1314373910-ea6f36c5d1.jpg Similar excavations had been carried out on the territory of the residential settlement of 1st century B.C. Two rooms with granaries had been found. Various instruments and everyday subjects had been discovered. http://www.armregions.am/imgs/1314373932-660d6d95c8.jpg Mr. Khachatryan had said that these granaries are dated from 7-6 centuries B.C. They can provide a lot of information. The ceramics from the granaries will help to determine the dates. Approximately the wheat had been kept here. The head of the group of the German archeologists Andreas Furtwngler is satisfied with the results of the excavations. The excavations are being financed by the German side. http://www.armregions.am/imgs/1314373855-90d44904a0.jpg The stronghold is being located on the upland. It was probably constructed earlier. According to the existing opinion, already at the times of Urartu the residential settlement was located only in the stronghold, later in 7-6 centuries B.C. it was distributed all over the mountainside. http://www.armregions.am/imgs/1314375522-f08d771d03.jpg -This is the first time that we visit Armenia, said the archeologist of the German University Galle Dorothea Mauermann. -Previously, we had worked in Georgia and were somehow familiar with the archeological monuments of the South Caucasus. Armenia is very interesting from the point of view of archeology. The monument in Azatan is interesting also with the fact that here we had found the variety of valuable materials. http://www.armregions.am/imgs/1314375371-e5ed9eb91e.jpg The archeologist from the same university Tobias Noisen is interested, in particular, with the stronghold, which, according to his opinion, does not refer to Urartu period. He expects to find out many interesting and valuable excavations on this territory. The stronghold is being interesting for the archeologist by its possible connection with the Hellenistic Era, when Armenia was a strong state. The stronghold is located conceivably at the center of the former state. However, in the result of excavations something else was revealed as well. http://www.armregions.am/imgs/1314375414-014ad6f500.jpg -We had excavated many ceramics, typical for the Hellenistic Era (1st century B.C.). It testifies that the life was complete, in the ancient stronghold of Benyamin was found as well, said the director of the geological museum. http://www.armregions.am/imgs/1314375445-2e2329adfd.jpg The archeologists try to solve the problem of the dating, as so far the material cultures of the 7th and 6th centuries are not determined. The materials, which relate to Yervandids reign (5th century B.C.) and Mets Hayk were excavated. © Armregions.am
  16. St. Saviour church construction will be completed soon 31.08.2011 - 20:36 http://www.armregions.am/imgs/1314762822-c43185e956.150x150.jpg In the coming future, in Gyumri, one more church will be constructed, the church of the St. Saviour. The construction works had been financed by the family of the mayor, Vardan Ghukasyan. http://www.armregions.am/imgs/1314726424-41bd280c45.jpg -St. Grigor Lusavorich is constructed in Yerevan with the efforts of the entire nation. We do not have such possibilities, but it should be mentioned that this church is quite difficult in terms of its architectural construction, says the mayor. http://www.armregions.am/imgs/1314726590-2ba9b19c04.jpg Shirak diocese and St. Etchmiadzin has no connection to the construction of this church. http://www.armregions.am/imgs/1314726660-8abe698b97.jpg -For 12 years I had turned to St. Etchmiadzin with the request to help with the restoration of the St. Saviour church, says Shirak diocese leader Michael the bishop Adjapahyan. However, despite the fact that this church is important for us, for St. Etchmiadzin it is not so important. St. Etchmiadzin has other serious problems. http://www.armregions.am/imgs/1314726870-705e36ec58.jpg After the completion of the construction works, the mayor is going to turn to St. Etchmiadzin to ask to help with the interior of the church. On this stage the opinion of St. Etchmiadzin will be taken into consideration in order not to infringe the traditions of the Armenian Apostolic Church. The bishop had announced that the entire internal works will be carried out on the means of the church. http://www.armregions.am/imgs/1314726972-6d79a28594.jpg -The financing is significant, it is the interior, the furniture, the heating and the electrification works, says the diocese leader. However, the most important is that the church will be opened soon. © Armregions.am
  17. The calmness of Mets Parni village is being disturbed by the construction of hydroelectric power station near Trchkan waterfall. The village was divided into two parts: one part of the residents considers the construction project as positive and the others disagree with it. Some of them suppose that due to the construction new working places will be set up, and others complain that this quiet place will disappear soon. Besides, there is an ecological danger. Trchkan waterfall charms everyone. Recently in the social networks the discussions on the electric power station construction had started. During the talk with armregions.am the villagers had said that thanks to the entrepreneur Robert Ohanyan the roads were restored, the church was constructed, the water supply was built. Others, also noted the contribution of the businessman, but reminded that it will not be right to harm the waterfall. According to the head of community, the golden mean is being found. By the agreement it is being approved that during three summer months the station will work using the half of its capacity. He also noted that the stream canal will not be changed and nothing threatens the waterfall.
  18. Կապանի Եղվարդ գյուղում հնագիտական պեղումներ են սկսվել 2011-07-04 15:53:05 http://yerevaklur.am/photo/i13097769244031628906.jpg Մեկ շաբաթ է, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղի վարչական տարածքում հնագիտական պեղումներ է սկսել, եւ արդեն հայտնաբերվել են բավականին արժեքավոր իրեր' արծաթից, ոսկուց թվագրված մետաղադրամներ, կանացի զարդեր եւ այլն։ Պարզվել է, որ դամբարանադաշտում Տիգրան Մեծի ժամանակների հելլենիստական կարասային թաղումներ են եւ ունեն 2500-2800 տարվա վաղեմություն: Դամբարանադաշտը գտնվում է Եղվարդ գյուղից 2 կմ դեպի հարավ-արեւելք: Այն 500 մ է հեռու նախկին պետական սահմանից: «Հաճախ եմ շրջում գյուղի վարչական տարածքում, այդ նույն տարածքով շատ եմ անցել, բայց այս վերջին անգամ' սելավներից հետո, տեսա կարասներ են բացվել: Դա ինձ անհանգստացրեց եւ ամիջապես զանգեցի Երեւան, որ հնագետներ ուղարկեն: Նախկինում եւս գյուղի տարածքում բրոնզե իրեր են գտնվել, բայց սա ուրիշ է. մտադիր եմ գյուղի ողջ տարաքը ուսումնասիրել: Այժմ աշխատում են երկու հնագետներ, մեկ ճարտարապետ եւ 10 բանվոր գյուղից», - «Արմենպրես»-ի' Սյունիիք թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի գյուղապետը:
  19. http://www.armregions.am/en/2011/07/08/news-1310134375 In Yeghvard village of Kapan the Hellenic period pitcher burial found 08.07.2011 - 18:45 http://www.armregions.am/imgs/1310134429-6c8ab7dd7a.150x150.jpg Within four kilometers of Yeghvard village of Kapan district the Hellenic period pitcher burial had been found, reports the correspondent of armregions.am in Kapan. In the result of archeological excavations two earthenware pitchers at the size of 100x70 and 70x55 cm had been revealed. The remains, the jewelry from gold and silver, the ancient seal, the fragments of the horse harness and the coins had been found. The imprints on the coins belong to Mitridat II, the Parthia king, which symbolizes that the found things belong to the period of Tigran the Great rule, the 1st century B.C. http://www.armregions.am/imgs/1310123504-ab8c4ecd2c.jpg The valuable finds two weeks ago were revealed by chance by the tractor driver. He told the head of the village that along the road leading to the sowed fields out of the ground there are the fragments of the earthenware pitchers seen. The head of Yeghvard Spartak Zakaryan in his turn informed the archeologists of the science and research center of the historical and cultural heritage of the ministry of culture of Armenia that are carrying out the excavations on the territory of the St. Virgin Mary in Yeghvard village. http://www.armregions.am/imgs/1310123535-6357c9e882.jpg The excavations are being conducted by Tigran Aleksanyan and Arman Nalbandyan. The leader of the carried out works are the director of the center Hakob Simonyan. His visit is being awaited in Yeghvard on these days. After the revealing of the valuable pitcher burial it was decided to increase the area of the excavations. Currently the searches of other possible burials are being conducted. In order to carry out and increase the excavations it is awaited to welcome the larger expedition, consisting of the specialists of the various kinds. http://www.armregions.am/imgs/1310123567-f5a7000cac.jpg Currently the works are being conducted every day, form the eight of the morning till the eight of evening. Ten residents of Yeghvard village are helping the archeologists. http://www.armregions.am/imgs/1310123613-feee03c16b.jpg It is too early to discuss the value of the coming works, to make some conclusions and to set up a hypothesis. But it will be hard to deny that Syunik land is full of undiscovered secrets of the history of Armenia and hopefully it will make more surprise sin the future. http://www.armregions.am/imgs/1310123669-0876cb1dd6.jpg http://www.armregions.am/imgs/1310123980-d1d091cd87.jpg © Armregions.am
  20. In Yeghvard village of Kapan the Hellenic period pitcher burial found
  21. Լևոն Տեր-Պետրոսյան. 13 տարի առաջ 98թ. հունվարին, նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հողի վրա տեղի ունեցած իշխանափոխությունը, գումարվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Նիստում ելույթ է ունեցել նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ամփոփել է ղարաբաղյան հակամարտությունն արագ չկարգավորելու կողմնակիցների փաստարկները և բացատրել, թե ինչ է սպասվելու Հայաստանին 5 կամ 10 տարի հետո, եթե ղարաբաղյան խնդրում Հայաստանը գնա «ստատուս-քվոյի» պահպանման ճանապարհով: Որոշ կրճատումներով ներկայացվող ելույթն այսօր էլ չափազանց արդիական է, քանի որ բանակցային դիրքերի մասով իրավիճակը, ըստ էության, անցած տարիների ընթացքում փոխվել է ի վնաս Հայաստանի, իսկ այսօրվա արագընթաց զարգացումներն այլևս խափս տալու ժամանակ չեն թողնում: Նախքան բուն ելույթին անցնելը, կարծում եմ, ավելորդ չէ ներկայացնել երկու օրվա ընթացքում այստեղ հնչած որոշ կարծիքներ, որոնք կարևոր են քննարկվող հարցի համակողմանի լուսաբանման տեսակետից: Եվ այսպես. «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից և ուժերի մոբիլիզացիայից» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան). «Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ և խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան). «Սփյուռք-Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400-500 մլն դոլարի օգնություն» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան). «Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել: Մեզ կօգնեն Ռուսաստանը և Իրանը: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից» (Վ. Սարգսյան). «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու: Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան). «Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը: Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել» (Ս. Սարգսյան). Այժմ անցնենք բուն նյութին: Ինչպես իմ բացման խոսքում ասացի, գոյություն ունի Ղարաբաղի հարցի կարգավորման երեք հնարավորություն. 1. Փաթեթային տարբերակ. 2. Փուլային տարբերակ. 3. Ստատուս-քվոյի պահպանում։ Ես այսօր չեմ պատրաստվում խոսել առաջին երկու տարբերակների առավելությունների ու թերությունների մասին, քանի որ նախ՝ բոլորդ էլ դրանց ծանոթ եք, և ապա՝ մեր վերապահումներն այդ տարբերակների վերաբերյալ արտահայտված են Մինսկի խմբի համանախագհությանն ուղղված պաշտոնական պատասխաններում: Բացի այդ, նշված տարբերակների մասին խոսելն իմաստ կունենա միայն այն բանից հետո, երբ պարզենք՝ մենք պատրա՞ստ ենք, կամ համոզվա՞ծ ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, թե՞ դեռ անհրաժեշտ է սպասել, այսինքն՝ առայժմ պահպանել ստեղծված ստատուս-քվոն, հույս ունենալով, թե ժամանակը մեր օգտին կաշխատի, և Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնըստինքյան՝ աշխարհը վաղ թե ուշ կհաշտվի կատարված փաստի հետ: Քանի որ ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ շատերը հակված են երրորդ տարբերակին, ուստի ես կկենտրոնանամ բացառապես դրա վրա: Տեսականորեն չեմ ժխտում, որ ստատուս-քվոյի պահպանումը թերևս կարող էր լինել լավագույն ելքը, քանի որ ի տարբերություն առաջին երկու տարբերակների, որոնց հիմքում ընկած է փոխզիջման գաղափարը, այն ենթադրում է բացառապես հաղթական լուծում: Սակայն դա միայն տեսականորեն: Գործնականում այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք պարտավոր ենք պատասխանել այն հարցին, թե Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, հաղթահարել շրջափակումների հարուցած դժվարություններն ու դիմագրավել միջազգային աճող ճնշումներին: Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի: Վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունն ինձ բերել է այն համոզման, որ Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է ֆիզիկական լիմիտների, որոնք կախված չեն կառավարության գործունեության արդյունավետությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից: Թեև գրեթե բոլոր ցուցանիշների գծով աճը դեռևս շարունակվում է, բայց արդեն առկա է նրա տեմպի դանդաղեցման ակնհայտ միտում: Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս պրոցեսը ոչ միայն շարունակվելու է, այլև մեկ-երկու տարուց մեր տնտեսության մեջ դրսևորվելու են նաև անկման միտումներ: Ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք մեր վատ աշխատանքը, արդյո՞ք տնտեսական բարեփոխումների ձախողումը կամ դանդաղեցումը: Չեմ ժխտում, որ այստեղ կան ռեզերվներ, և որ մեր աշխատանքի բարելավման ու վերափոխումների արագացման շնորհիվ կարելի է հասնել որոշ դրական տեղաշարժի: Բայց միևնույն է, դա չի կարող էապես ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ երևույթը կախված է շատ ավելի օբյեկտիվ ու խորքային գործոններից: Այդ գործոններն են, որ ես կոչում եմ Հայաստանի տնտեսական զարգացման ֆիզիկական լիմիտներ: Դրանք են՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով խորացող Հայաստանի քաղաքական մեկուսացումը, շրջափակումները և արտասահմանյան ներդրումների բացակայությունը: Քանի դեռ չեն վերացել այդ գործոնները, ինչպիսի իշխանություն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին, միևնույն է, ոչ միայն չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլև հնարավոր չի լինելու լուծել առկա սոցիալական խնդիրները: Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական զարգացման վրա մի շարք առումներով: Առաջին. Շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է թե մեր արդյունաբերողների, թե գործարարների համար: Շրջափակումը հատկապես խոչընդոտում է մեծածավալ ապրանքների արտահանմանը… Իսկ առանց երկաթուղիների դժվար է պատկերացնել քիչ թե շատ կենսունակ տնտեսություն: Երկրորդ. Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր արտասահմանյան ներդրումների հոսքը կախված չէ ղարաբաղյան հակամարտությունից, և դրանք կարելի է ապահովել, եթե Հայաստանի իշխանություններն ավելի ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականություն վարեն: Չմերժելով այդպիսի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը` գտնում եմ, որ դրա արդյունքն այնուամենայնիվ չնչին է լինելու։ Նախ, ոչ ոք չի կարող առարկել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Հայաստանը, արտասահմանյան ներդրումների տեսակետից, դարձնում է ռիսկի գոտի: Օտար կապիտալը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, և դա բազմիցս արտահայտվել է միջազգային տնտեսական կազմակերպությունների փորձագետների մակարդակում: Հակամարտությունների կարգավորման պարագայում Անդրկովկասում կարող էր ձևավորվել շուրջ 15 միլիոնանոց շուկա, որը անտարակուսելիորեն բարենպաստ հող կհանդիսանար օտարերկրյա ներդրումների համար: Մի գործարան կկառուցվեր Հայաստանում, մեկը՝ Վրաստանում, մի ուրիշն էլ Ադրբեջանում, որոնք հավասարապես կսպասարկեին այդ միացյալ շուկան: Բացի այդ, նման պայմաններում հնարավոր կլիներ իրականացնել նաև լայնածավալ տարածաշրջանային ծրագրեր, որոնք արտասահմանյան կապիտալի համար շատ ավելի գրավիչ են, քան կոնկրետ երկրներում կատարվող ներդրումները։ Մասնավորապես այն պատճառով, որ այդ տիպի ծրագրերը, կողմնակիորեն նպաստելով տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը, տնտեսական նպատակահարմարությունից բացի ձեռք են բերում նաև քաղաքական նշանակություն։ Երրորդ. Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական և շահավետ տնտեսական գործընկերներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից և մասամբ՝ Իրանից։ Բնական և շահավետ նախ և առաջ այն պարզ պատճառով, որ նրանք մեր անմիջական հարևաններն են։ Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարևաններին։ Մինչդեռ Հայաստանի դեպքում դա գործնականում հավասարվում է զրոյի։ Մեր Արդյունաբերողների միության կատարած հաշվարկների համաձայն՝ Հայաստանի ու Թուրքիայի հաղորդակցության ճանապարհների վերագործարկման դեպքում, երկու երկրների միջև շրջանառությունը մեկ տարվա ընթացքում կարելի է հասցնել մոտ 600 միլիոն դոլարի։ Եվ վերջապես չորրորդ, որն իմ կարծիքով ամենացավալին ու վտանգավորն է, ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կազմակերպություններից՝ դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման։ Հայաստանն այժմ անդամակցում է ընդամենը երկու տարածաշրջանային կազմակերպության՝ ԱՊՀ-ին և Սևծովյան տնտեսական համագործակցությանը։ Իսկ այժմ դիտարկենք այստեղ հնչած մյուս պնդումները։ Այն, որ պետք է պայքարել ստվերային տնտեսության դեմ և խստացնել հարկային կարգապահությունը, դժվար թե առարկություն վերցնի։ Բայց որ դրանով հնարավոր է զգալիորեն մեծացնել բյուջեն, խիստ կասկածելի է թվում։ Այդպիսի միջոցներով լավագույն դեպքում կարելի է հասնել ժամանակավոր արդյունքների, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ բյուջեի աճը կախված է ոչ այնքան վարչարարական մեթոդներից, որքան տնտեսության զարգացման ընդհանուր դրական միտումներից։ Հասկանալի չէ նաև, թե ինչի վրա է հիմնված Սփյուռքից ակնկալվող օգնության հսկայական չափը` տարեկան շուրջ 400-500 միլիոն դոլար։ Ասվում է, որ մինչև հիմա Սփյուռքի հետ լավ չենք աշխատել, նրա հետ հարաբերությունները ճիշտ չենք կառուցել, այդ պատճառով էլ առայժմ նրանից չնչին օգնություն ենք ստացել։ Եթե անգամ այս դիտողություններն արդարացի համարենք, չեմ կարծում, որ Սփյուռքին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը կարող է պնդել, թե նա Հայաստանին տարեկան 400-500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու կարողություն ունի։ Ինձ համար բաց է մնում նաև այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի և Իրանի հետ։ Ռուսաստանն, այո, մինչև այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի ու զինամթերքի մատակարարման բնագավառներում։ Ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ։ Ինչ վերաբերում է այն բանին, թե՝ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները, մենք զենք կստանանք Իրանից, ապա կարծում եմ, դա էլ զուրկ է առարկայական հիմքից։ Ճիշտ է՝ իրանա-ադրբեջանական հակասությունների ֆոնի վրա Հայաստանի հզորացումն ու տնտեսական բարգավաճումը բխում են Իրանի պետական շահերից։ Ճիշտ է նաև, որ Հայաստանի ամենախիստ շրջափակման տարիներին Մեղրու ճանապարհը եղել է մեր գոյատևման ամենակարևոր պայմաններից մեկը։ Բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ երկու հանգամանք։ Առաջին՝ Մեղրու ճանապարհի սահմանափակ հնարավորությունները և լրացուցիչ ծախսատարությունը չեն կարող լուրջ տնտեսական համագործակցություն ապահովել մեր երկրների միջև։ Երկրորդ՝ Իրանում պետական շահերից բացի գոյություն ունի նաև իսլամական համերաշխության գիտակցություն։ Ամենաապշեցուցիչը, սակայն, այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու և փաթեթային ու փուլային տարբերակների շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեև խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին, բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։ Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է տրվում այն փաստը, որ Հայաստանը (ճիշտ է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, և Ղարաբաղն ինքն է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային տարբերակը, և Հայաստանը (նորից սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը սա նույնպես մերժել է և այժմ առաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը շարունակում պնդել փուլային տարբերակի վրա։ Պատասխանում եմ. առաջին՝ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, իսկ այսօր ուրիշ լուծում չկա, քան փուլայինը, և երկրորդ՝ մենք համոզված ենք, որ երկար ժամանակ, գուցե թե երբևէ, փաթեթային տարբերակի շուրջ համաձայնություն չի կայացվելու Ղարաբաղի և Ադրբեջանի միջեւ։ Փաթեթային տարբերակին վերադառնալու առաջարկն, ուստի, հետապնդում է ոչ թե հարցը լուծելու, այլ ժամանակ շահելու նպատակ։ Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։ Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երեւում է ելույթիս սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին։ Հոդվածը տրամադրել է Պոլիտ Լայֆ ամսագիրը:
  22. Havatq & kron da nuyn@ che - hameniyn deps vorosh kronavorner iydpes en asum - chnayats or irents KRONavor en anvanum.. iysor KhachYekhbors het handipelu em iren k@harstnem
×
×
  • Create New...