Այդ տունը չկա http://www.armtimes.com/sites/default/files/imagecache/Medium/img/6_282.jpg Ի հեճուկս վերջերս տարածված այն տեղեկությունների, թե Կարսում վաճառվում է Եղիշե Չարենցի ապրած տունը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը երեկ հայտարարել է, որ այն այլեւս գոյություն չունի: Վաճառքի մասին հայտարարությունները նա համարել է կեղծիք եւ նշել, որ դա ուղղակի քրդերի համար փող աշխատելու լավագույն միջոց է: Հուշարձանագետը հիշատակել է, որ Կարսի վերջին քահանայի թոռնուհին` երեւանաբնակ Հեղինե Աբրահամյանը, հստակ մատնանշում է Չարենցի հայրական տան տեղը: Ըստ այդմ, այն գտնվել է երկաթե կամրջի հարեւանությամբ: Տունը եղել է սեւ, երկհարկանի, որի լուսանկարները պահպանվել են: Սամվել Կարապետյանն ասել է, որ իրականում այն թաղամասը, որտեղ ապրել է հայ մեծանուն բանաստեղծը, հողին է հավասարեցվել, եւ տեղը կառուցվել նորը: Հուշարձանագետը նաեւ նկատել է, որ Թուրքիայում որպես Չարենցի տուն հաճախ ներկայացվում են տարբեր շինություններ: