-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
-
Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում Հունգարիային ճանաչել Լեռնային Ղարաբաղը Սեպտեմբեր 04, 2012 | 13:49 Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Այդ մասին ասվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ: «Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսեւորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում եւ «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը»,- ասվում է հայտարարության մեջ: «Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է: Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- նշել են Քոչարյանի գրասենյակից:
-
Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը: - Վերջին օրերին Հայաստանի հասարակությանը հուզող գլխավոր թեման Ռամիր Սաֆարովի արտահանձնման շուրջ սկսված թնջուկն է և հասարակության տարբեր շերտերի արձագանքը… Ի՞նչ հետևանքներ կունենա այս գործը Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության համար… - Մեղք է Ադրբեջանի ժողովուրդը, որի հերոսը քնած մարդուն կացնահարած հանցագործն է, մեղք է նաև այդ մարդը, որը չի հասկանում իր մեղքի բաժինը… Հունգարիայում իրականացված դատավարությունը և այնուհետև Սաֆարովի հանձնումը իրոք ցավալի էր, և դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ… Հայկական դիվանագիտությունը ամեն ինչ պիտի աներ՝ կանխելու այդ գործընթացը, որը ղարաբաղյան հիմնահարցի հետևանք է… Այսօրվա իրավիճակից աշխարհը պետք է հետևություններ անի, այսինքն՝ այն խոսակցությունները, թե Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմում գոյատևել որպես ինքնավար մարզ, սին են… Հայկական դիվանագիտությունը լուրջ անելիքներ ունի… Տեսեք, թե ովքեր արձագանքեցին՝ ԱՄՆ նախագահը, Պետդեպարտամենտը, եվրոպական կառույցները… Մեր ռազմավարական գործընկերը որևէ տեսակետ չհայտնեց… Լավ, Ռուսաստանը չհայտնեց, բայց չէ՞ որ մենք չորս հարևան ունենք… Մեկի դիրքորոշումն ակնհայտ է, իսկ մնացած երե՞քը… Սա Անվտանգության խորհուրդ հրավիրելու և քննարկելու շարժառիթ է… Արդյո՞ք Ղարաբաղի հիմնահարցի ադրբեջանանպաստ լուծումը ձեռնտու չէ մեր բոլոր հարևաններին, և, վերջապես, ինչպե՞ս ենք մենք տեսնում ղարաբաղյան խնդրի լուծումը… Ինչո՞ւ արևմտյան արժեքներ դավանող Վրաստանը տեսակետ չի հայտնում, և ի՞նչ է անում Վրաստանում ՀՀ դեսպանը… Ինչո՞ւ տեսակետ չի հայտնում դեպի Եվրոպա ձգտող Թուրքիան… Երբ նրանք չեն արտահայտվում, մեղավորը հայկական դիվանագիտությունն է… - Այս իրադարձություններից մի քանի ժամ անց առաջինը արձագանքեց ԱՄՆ-ը՝ ամենաբարձր մակարդակով, նրան հաջորդեց Եվրամիությունը… Ինչո՞ւ նրանք արձագանքեցին, և ինչո՞ւ չարձագանքեց Ռուսաստանը… - Միացյալ Նահանգները և Եվրամիությունը շահագրգիռ են ղարաբաղյան հիմնահարցի լուծմամբ… Նրանք շատ լավ հասկանում են, որ նման քայլերը հետաձգում են հարցի լուծումը… Տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ պետություններն արտահայտվել են… Ռուսաստանը դրանով պարզապես շահագրգիռ չէ… - Աշխարհի տարբեր ծագերում հայ համայնքները, տեղի հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում Հունգարիայի դեսպանատների առաջ, սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի 3 միլիոն հայության մասին… - Ես հեռու եմ որևէ ժողովրդի մեղադրելուց. խնդիրը իշխանության մեջ է… Ռուսաստանը սկսել է արհամարհել մեզ, գործընկերոջը հարգում են, իսկ մենք արհամարհված ենք… - Սակայն չեք կարող ժխտել, որ Օբամայի հայտարարությունը ինքնավստահություն ներշնչեց հայկական կողմին… Արկադի Ղուկասյանը հայտարարում է, թե Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է, տեսակետներ կան, որ բանակցությունների կարելի է վերադառնալ միայն Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմ լինելու պարագայում, պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, գնալ ընդհուպ մինչև պատերազմի, եթե Արևմուտքից մենք այդպիսի պաշտպանություն ենք տեսնում… - Այս տարածաշրջանը վերածվել է վառոդի տակառի, սակայն պատերազմը ձեռնտու չէ ո՛չ մեզ, ո՛չ Ադրբեջանին… Ես համարում եմ, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները այլընտրանք չունեն… - Նախընտրական այս շրջանում ինչպե՞ս եք գնահատում արտաքին քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա… - Հայաստանը մեծ կախվածության մեջ է արտաքին քաղաքական, տնտեսական ազդակներից… Աշխարհաքաղաքականությունն է որոշում Հայաստանում ստատուս քվոյի պահպանությունը կամ փոփոխությունը… Մենք պիտի չափավոր համագործակցենք և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ, մենք պետք է մեր շահը տեսնենք… - Դուք ամենակազմակերպված և առանցքային ուժն էիք, որ դուրս եկաք Հայ ազգային կոնգրեսից… Ի՞նչ ծրագրեր ունեք… - Հանրապետություն կուսակցությունը ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու առաջիկա նախագահական ընտրություններին… Ես համոզված եմ, որ 2013թ. Հայաստանում և 2014թ. Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները բերելու են փոփոխություններ… Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանում փոփոխություններ տեղի ունենան… Մեր տարածաշրջանում առաջին հերթին պիտի լուծվի ժողովրդավարության հարցը, հետո արդեն տարածաշրջանային ինտեգրման, Ղարաբաղի, անվտանգության հարցերը… - Հայաստանում նախընտրական շրջան է մեկնարկում, և, բնականաբար, մեր երկրում սկսել են ինվենտարիզացիայի ենթարկվել քաղաքական ուժերը՝ ռուսամետ, արևմտամետ և այլն։ Եվ կարծես Եվրասիական միության, եվրաինտեգրման շուրջ բանավեճերը նաև այս նպատակն են հետապնդում։ 2011թ. հոկտեմբերին, երբ «Իզվեստիա» թերթում Պուտինը հանդես էր գալիս այդ նախաձեռնությամբ, նրա մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանում այդքան լուրջ կարող են ընդունել այդ գաղափարը, որը ոչ մի առարկայական բան չի առաջարկել։ Մինչդեռ Եվրոպական միության ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների առաջարկ Հայաստանին արդեն արվել է։ Հայաստանի նախագահը և վարչապետը մագիստրալ քաղաքական գիծ են հռչակել եվրաինտեգրումը, բայց հայտնվել են ինչ-որ քաղաքական ուժեր, որոնք մտածում են, որ մենք պետք է քննարկենք Եվրասիական միության ապագայի հնարավոր առաջարկները։ Հասկանալի է, որ այս ուժերը կոնկրետ աջակցություն են ակնկալում հյուսիսից։ Ինչպե՞ս եք գնահատում արտաքին ազդեցությունը մեր ներքին քաղաքական իրավիճակի վրա այս պահին՝ նախընտրական շրջանում։ - Իմ խորին համոզմամբ, արտաքին քաղաքական ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքում երբեք այդքան կարևոր չի եղել, որքան վերջերս։ Դրա մեղավորները բազմաթիվ են՝ թե իշխանությունն է, թե ընդդիմությունն է։ Ես բնական եմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունում պիտի լինեն քաղաքական ուժեր, որոնք նայեն դեպի Ռուսաստան, պրոպագանդեն եվրասիական արժեքները (եթե գիտեն այդ արժեքները)։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները աշխարհաքաղաքական հակադրություն են իրենց մեջ պարունակում։ Որքան էլ փորձեն աշխարհաքաղաքական բևեռներն ասել, թե դա այդպես չէ, գույները մգացնում եք, դա այդպես է։ Օրինակ՝ Եգիպտոսում։ Մուբարաքի իշխանությունը ձեռնտու էր արևմտյան քաղաքականությանը, համենայն դեպս՝ համահունչ էր։ Մուբարաքն արգելել էր «Մուսուլման եղբայրների» իշխանությունը, բեն Լադենը այնտեղ մուտք չուներ, «Ալ Քաիդայի» դեմ այնտեղ ամենադաժան միջոցներն էին ձեռնարկվում։ Եգիպտոսն այն երկիրն էր, որն աջակցում էր ԱՄՆ ռազմավարական գործընկեր Իսրայելին ու նրա համար բաց պատուհան էր մշտապես։ Իսկ Մուբարաքն ուներ ռազմական և քաղաքական ազդեցություն ոչ միայն իր երկրում, այլև Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգների շահերից բացարձակապես չէր բխում Մուբարաքին փոխելը։ ԱՄՆ-ը ունի հետևյալ հստակ սկզբունքը՝ սկսվեց գործընթաց, երբ ժողովուրդը բողոքի դուրս եկավ՝ նման դեպքում ԱՄՆ-ը միշտ կանգնում է ժողովրդի կողքին։ Ու հենց ԱՄՆ-ը կանգնեց ժողովրդի կողքին, մյուս բլոկի պետությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, կանգնեցին Մուբարաքի կողքին։ Բայց հյուսիսը պարտվեց, որովհետև Միացյալ Նահանգները հստակ հասկանում է, որ եթե ժողովուրդը դուրս է եկել բողոքի, ավելի լավ է լինել ժողովրդի կողքին։ Ցանկացած ժողովուրդ երախտամոռ չէ, ցանկացած ժողովուրդ իրեն ընդառաջ քայլին մեկին՝ հինգ է պաստասխանելու, և որ ԱՄՆ-ի դերը կմեծանա այդ ժողովուրդների պատկերացման մեջ, իրենց սրտերում որոշակի բան կփոխվի, դա շատ ավելին է, քան այն ստաբիլ գործընկերը, որը մինչ այդ գործում էր։ Նույնը տեղի ունեցավ Լիբիայում։ Էլի ռուսները, ուշացած, մինչև վերջին օրը պաշտպանեցին Կադաֆիին, որը զրկվեց իշխանությունից, և Ռուսաստանը ու իր գործընկերները զրկվեցին այդ տարածքից։ Հաջորդը Սիրիան է, և այսպես շարունակ։ Այսինքն՝ Ռուսաստանը միշտ անում է ուշացած քայլեր։ Ու քանի որ քայլեր է անում նաև Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, մեր քաղաքական ուժերն էլ փորձում են ինչ-որ ձևով տեղավորվել այդ շարասյան մեջ։ Մեր տարածաշրջանում ամերիկյան մոտեցումներն աստիճանաբար ավելի մեծ բազա ու տեղ են ունենում, և իրենք հաղթում են, մենք պիտի հաղթողի հետ լեզու գտնել կարողանանք։ Այսպես, թե այնպես՝ այդ հաղթանակների շարքն անցնելու է։ Ու պետք չէ հաղթողին, չգիտես՝ ում շահերից ելնելով, հակադրվել, որ հետո մեր հաշվին փորձեն ուրիշի խնդիրը լուծել։ Սա շատ կարևոր հանգամանք է
-
Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշման առնչությամբ, հաղորդում է BBC-ն: Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկում էր կրում Հունգարիայումհայ սպայի սպանության համար,ում նա կացնահարել էր: Հունգարիան նրան հանձնել է ադրբեջանական իշխանությունների ձեռքը այն կոնվենցիայի շրջանակներում, որը ստորագրել է ինչպես Բուդապեշտը, այնպես էլ Բաքուն, և որի համաձայն դատապարտվածները կարող են իրենց պատիժը կրել հայրենիքում: Սակայն հենց Սաֆարովը ժամանել է Ադրբեջան, նախագահ Ալիևը նրան ներում է շնորհել: Հունգարիայի ԱԳ նախարարի տեղակալը Ադրբեջանի դեսպանին հայտնել է, որ Բուդապեշտը «անընդունելի է համարում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և դատապարտում է այն»: Ավելի վաղ Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները` հայտարարելով, որ Բուդապեշտը «լուրջ սխալ է թույլ տվել»` Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջանին:
-
Մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին խնդրում եմ չայրել Հունգարիայի դրոշը. Ս. Սարգսյան Սերժ Սարգսյանը այսօր Գյումրիում պատասխանել է լրագրողների հարցերին: Հարց-Պարո´ն Նախագահ, եթե կարելի է մեկ հարց այլ թեմայով: Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով: Պատասխան-Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:
-
http://news.am/pic/content/2012/04_sept/004.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/005.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/0061-e1346776907965.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/007.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/008-e1346777492692.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/418732_3730171174325_1979836493_n-e1346777738263.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/TSD_7428.jpg
-
Հունգարիայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Սեպտեմբեր 04, 2012 | 20:54 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, խորհրդարանի շենքի մոտ, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակց հետ զրույցում տեղեկացրեց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները թիվը հասել է 3000-ի: Մասնակիցները հիմնականում ազգությամբ հունգարներ են եղել, ովքեր վրդովված են երկրի կառավարության Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումից: Ըստ Հակոբյանի՝ միտինգում ելույթ են ունեցել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: «Ցուցարարները ներողություն են խնդրում հայերից իրենց կառավարության արարքի համար: Ելույթ ունեցողները հիմնականում քննադատել են կառավարությանը, որ այն համարձակվել է ծախել հունգարների խիղճն ու պատիվի հանուն մի քանի գրոշի: Նրանք նշեցին նաեւ, որ երկու բռնակալներ զրկեցին Հունգարիային ազնիվ ապագայից: Հավաքվածները ընդգծեցին, որ Հունգարիայի «կողտոտ» իշխանությունները չպետք է մնան իշխանության ղեկին»,- ասաց Հակոբյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին: http://news.am/pic/content/2012/04_sept/564375_400810523306706_1835631405_n.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/hands.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/001.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/003.jpg http://news.am/pic/content/2012/04_sept/004.jpg
-
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Սաֆարովի մեծարումը Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և մեծարելու առիթով իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար, լատվիացի քաղաքագետ Նիլ Մույժնիեկսը: Այս մասին ծանուցում է ԵԽ-ի պաշտոնական կայքը: Իսկ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ռասիստական բնույթի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Հենց զոհերի և նրանց հարազատների վրա ունեցած կործանիչ հետևանքներից բացի, դրանք կարող են կործանիչ լինել նաև ամբողջ համայնքների համար և խարխլել հասարակության բուն հիմքերը: Պետությունները պարտավորություն ունեն՝ հակախրախուսական պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր չարամիտ հանցագործություններ են կատարել»: Հանձնակատարն ընգծել է այն, որ մարդասպանը փառաբանվել է և պարգևատրվել Ադրբեջանի կողմից: «Նման մարդու մեծարումն ու պարգևատրումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերիշխանության՝ բոլոր ընդունված չափանիշերին: Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների նման մեծարումը կարող է միայն պատգամ հղել, որ զոհի էթնիկ խմբին պատկանող մյուս մարդիկ «հեշտ թիրախ» են: Սա հույժ վտանգավոր պատգամ է»,- եզրափակել է Մույժնիեկսը: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
-
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարում Սաֆարովին հերոսացնելը 20:52 • 04.09.12 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է ինչպես Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումը, այնպես էլ Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու՝ Ադրբեջանի քայլերը։ «Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեղավոր է ճանաչվել մարդասպանության համար և դատապարտվել է ցմահ բանտարկության։ Օգոստոսի 31–ին հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել դատական վարույթները, սակայն անընդունելի եմ համարում, որ մարդասպանության համար դատապարտվածին որպես հերոս են դիմավորում»,– նշել է նա։ «Ես մերժում եմ հեռանկարն այնպիսի աշխարհի, որի բարոյական վարքի նորմերը սկսվում են քայքայվել, որտեղ մարդկային արժանապատվությունը մերժվում է։ Սա այն Եվրոպան չէ, որ մենք պետք է ցանկանանք մեր ապագա սերունդներին։ Ես դատապարտում եմ հանցագործության այսպիսի փառաբանումը և կոչ եմ անում, որպեսզի մենք բոլորս սատարենք կյանքի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող մեր արժեքները»,– ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Լուրեր Հայաստանից - Թերթ.am
-
Hima Asum en or nranq hayer Chen iyl asori ... Yev vor zrpartogh hodvats irenq Chen grel iyl urish mi 3rd mard
-
Stalini haykakan arshav
-
Մարդասպան Սաֆարովից փրկված Հայկ Մակուչյանը մտադիր է պատասխանատվության ենթարկել Հունգարիային Օգոստոս 31, 2012 | 23:02 Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանը մտադիր է դիմել դատարան Հունգարիային իրավական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մակուչյանը՝ նշելով, որ այժմ խորհրդատվություն է անցկացնում իրավաբանների հետ, որպեսզի ճիշտ ձեւակերպի իր իրավական քայլերը։ «Հունգարիայի քայլը աններելի եմ համարում։ Եվրոպական ընտանիքի անդամ պետությունը իրավունք չուներ նման քայլ կատարելու։ Հունգարիան բազմիցս զգուշացվել է, որ Ադրբեջանում Սաֆարովը մարդասպան չի համարվում, նա այնտեղ հերոսացվում է»,- ասաց պարզապես երջանիկ պատահականությամբ Սաֆարովի զոհը չդարձած հայ սպան։ Ըստ նրա՝ ինքը, որպես տուժող կողմ մտադիր է միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկել Հունգարիային անպատասխանատու քայլի համար։ «Ես անպայման միջոցների դիմելու եմ, պարզապես այժմ իրավական հիմքերն եմ ուսումնասիրում»,- նշեց Մակուչյանը։ Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Հայկ Մակուչյանը եւս մասնակից է եղել նույն ծրագրին։ Գուրգենին կացնահարած ադրբեջանցի Սաֆարովը պատրաստվել է սպանել նաեւ Հայկին, սակայն փորձը կանխվել է լիտվացի սպայի օգնությամբ։ Դատվարության ժամանակ Հայկ Մակուչյանը ճանաչվել է, որպես տուժող կողմ, ինչը իրավական հիմք կարող է հանդիսանալ նրա իրավունքները խախտողին, այս դեպքում հնարավոր է Հունգարիային, պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ Հունգարիայի մեղքով ազատ է արձակվել մարդասպան Ռամիլ Սաֆարովը։ NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարել է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի խզման մասին։ Լուրեր Հայաստանից - NEWS.a
-
A New Addition to Yerevan square PanARMENIAN.Net Արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ Հրապարակի ճարտարապետական լուծումն «ամբողջացնող» նոր նախագծին??? Ի՞նչ կասեք... Նկարիչ-դիզայներ Էդուարդ Վանեսքեհյանի կողմից մշակված «Անկախության եւ միասնության կամարի» նախագիծը Հանրապետության հրապարակի ճարտարապետական լուծումը ամբողջացնելու նպատակ ունի: Ըստ հեղինակի` «կամարի առավելություններից է լիովին ոճական համապատասխանությունը հանճարեղ Թամանյանի նախագծած Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի հետ»... http://sphotos-b.xx.fbcdn.net/hphotos-snc7/293331_10151121251774284_2113157075_n.jpg
-
Hungary provides no info on Safarov’s alleged extradition to Azerbaijan http://media.pn.am/media/issue/121/103/photo/121103.jpgAugust 31, 2012 - 16:15 AMTPanARMENIAN.Net - Hungarian state institutions refrain from commenting on the alleged extradition of Armenian officer Gurgen Margaryan’s assassin Ramil Safarov to Azerbaijan. Lieutenant of the Armenian Armed Forces Margaryan, 26, was hacked to death, while asleep, by lieutenant Safarov, in Budapest during a three-month English language course in the framework of NATO-sponsored Partnership for Peace program. On April 13, 2006, Budapest District Court sentenced Safarov to life in prison for murdering Margaryan. On February 22, 2007, Budapest Court rejected the Azerbaijani military officer's appeal against the verdict, precluding possibility of pardon for the initial 30 years. According to Azerbaijani media outlets, “Azerbaijani President Ilham Aliyev has signed a decree to grant Ramil Safarov amnesty.” A PanARMENIAN.Net reporter tried to clarify the information from Hungary’s Ministry of Foreign Affairs and Justice, all the attempts ending with being requested to file a note by email, with no reply received yet.
-
Vice-speaker: Safarov amnesty proves Azeri hostility to Armenians http://media.pn.am/media/issue/121/100/photo/121100.jpgAugust 31, 2012 - 16:33 AMTPanARMENIAN.Net - National Assembly vice-speaker commented on reports about extradition of Armenian officer Gurgen Margaryan’s assassin Ramil Safarov to Azerbaijan. “Hungarian authorities’ step to extradite Azeri criminal Ramil Safarov sparks minimum bewilderment and indignation. As to Azeri President Ilham Aliyev’s granting amnesty to him, it reaffirms Azeri hostility to Armenians,” Eduard Sharmazanov said. Lieutenant of the Armenian Armed Forces Gurgen Margaryan, 26, was hacked to death, while asleep, by a fellow Azerbaijani participant, lieutenant Ramil Safarov, in Budapest during a three-month English language course in the framework of NATO-sponsored Partnership for Peace program. On April 13, 2006, Budapest District Court sentenced Safarov to life in prison for murdering Margaryan. On February 22, 2007, Budapest Court rejected the Azerbaijani military officer's appeal against the verdict, precluding possibility of pardon for the initial 30 years. By a decree of then-President of Armenia, Robert Kocharian, officer Margaryan was awarded with a posthumous Medal for Courage on February 19, 2005.
-
Azerbaijani President had no legal right to pardon Safarov – expert http://media.pn.am/media/issue/121/130/photo/121130.jpgAugust 31, 2012 - 17:59 AMTPanARMENIAN.Net - Azerbaijani President Ilham Aliyev did not possess any legal right to pardon the Armenian officer’s murderer Ramil Safarov, an Azeri expert says. According to professor Khanlar Alikperov, whose comments appeared on Contact.az website, in compliance with the article 82.3 of Azerbaijan’s criminal code, life sentence can be replaced by a 25-year prison term only. “Thus, President Aliyev did not have the right to pardon a person who had been sentenced to life. The best what he could do for the convict is to cut the service term to 25 years,” Alikperov says.
-
Hungarian MFA says it bears no responsibility for Safarov extradition http://media.pn.am/media/issue/121/128/photo/121128.jpgAugust 31, 2012 - 18:08 AMTPanARMENIAN.Net - The Hungarian Foreign Ministry says it bears no responsibility for the extradition of Azeri assassin Ramil Safarov. In response to PanARMENIAN.Net rsquo;s inquiry, the MFA advised the agency to address the Ministry of Justice, which, however, has not answered phone calls for the past several hours. Lieutenant of the Armenian armed forces Gurgen Margaryan, 26, was hacked to death, while asleep, by lieutenant Safarov, in Budapest during a three-month English language course in the framework of NATO-sponsored Partnership for Peace program. On April 13, 2006, Budapest District Court sentenced Safarov to life in prison for murdering Margaryan. On February 22, 2007, Budapest Court rejected the Azerbaijani military officer's appeal against the verdict, precluding possibility of pardon for the initial 30 years. However, Safarov was extradited to Azerbbaijan, where he was granted a presidential pardon almost immediately after his arrival.
-
Armenian MP says Azeri assassin will be ranked as national hero http://media.pn.am/media/issue/121/137/photo/121137.jpgAugust 31, 2012 - 18:52 AMTPanARMENIAN.Net - Prosperous Armenia parliamentary group member Naira Zohrabyan is confident that after a presidential pardon Armenian officer’s killer Ramil Safarov will be officially ranked as national hero of Azerbaijan. “Azerbaijan spared no effort for Safarov’s extradition and it was quite clear that he would be set free upon arrival. I don’t doubt that the killer will soon get the rank of a national hero,” Zohrabyan told a PanARMENIAN.Net reporter. She reminded of the statement by Azerbaijan’s human rights defender Elmira Suleymanova, who said that “Safarov should be an example for patriotic youth.” “The problem is not in Azerbaijan, where one who kills as Armenian is treated like a hero. The problem is that the Council of Europe accepted a country for which murder is a feat,” the MP said.
-
Armenian parliament speaker waives visit to Hungary http://media.pn.am/media/issue/121/149/photo/121149.jpgAugust 31, 2012 - 19:30 AMTPanARMENIAN.Net - Armenian parliament speaker Hovik Abrahamyan has waived his visit to Hungary. According to the parliament’s press office, the decision was taken following the extradition of Armenian officer’s assassin Ramil Safarov to Azerbaijan. Lieutenant of the Armenian armed forces Gurgen Margaryan, 26, was hacked to death, while asleep, by lieutenant Safarov, in Budapest during a three-month English language course in the framework of NATO-sponsored Partnership for Peace program. On April 13, 2006, Budapest District Court sentenced Safarov to life in prison for murdering Margaryan. On February 22, 2007, Budapest Court rejected the Azerbaijani military officer's appeal against the verdict, precluding possibility of pardon for the initial 30 years. However, Safarov was extradited to Azerbaijan, where he was granted a presidential pardon almost immediately after his arrival.
