Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Աչքիս առաջ է եղել գերի ընկած 18-20 ամյա երիտասարդների հոգեվիճակը. Հակոբը էշություններ է խոսում պայմաններից ելնելով Այսօր - 21:31 Չէի ցանկանա այս թեմայով խոսել։ Ստիպված եմ։ 1995-97թ. բանտարկությանս տարիներին տեսել եմ մի քանի ադրբեջանցի գերի զինվորական։ Նրանցից որոշները խցումս անցկացրել են թերեւս մի քանի քանի ամիս։ Մեկը կար, որ իրոք չէր ուզում վերադառնալ։ Անգամ, երբ տեղեկացավ, որ ուղարկում են ետ՝ որոշեց էլեկտրահարվել։ Բարեբախտաբար հսկիչը փրկեց ու ՙՉՊՙ չեկավ։ Աչքիս առաջ է եղել գերի ընկած 18-20 ամյա երիտասարդների հոգեվիճակը։ Ու առավել եւս՝ (ասում եմ առանց քաշվելու) նրանք նվաստացման չեն ենթարկվել. ոչ մեր խցում, ոչ էլ՝ իրավապահների կողմից։ Նրանք ռազմագերի էին։ Հակոբի շուրջ մեկնաբանությունները ուղղակի տխուր են։ ԿԱՆԳ առեք։ Փակեք թեման։ Այդ տղան էշություններ է խոսում պայմաններից ելնելով։ Նա անգամ որեւէ դիրքի մասին չի խոսում։ ՙԲլթացնումՙ է։ Էհ թող ՙբլթացնիՙ։ Դավաճանության մեջ չեք մեղադրում, չէ՞ այն պաշտոնյային, ով սուտ բաներ է առավոտից գիշեր խոսում։ Դավաճան չեք հռչակում չէ՞ այն շարքային քաղաքացուն, ով ընտրություններին կաշառքով քվեարկելուց հետո պաշտոնական տեսախցիկի առաջ հայտնում է իր սերն ու նվիրվածությունը առ իշխանություն։ Հապա ինչու՞ եք դավաճան հռչակում գերության մեջ հայտնված շարքայինին։ Եթե անարգանքի սյունին գամելու մոլուցք կա, ապա կարելի է գնալ Երեւանի կենտրոնի ցանկացած թանկարժեք սրճարան, մոտենալ այցելած սեւ վերնաշապիկով, թանկարժեք օծանելիքով նստած հղպացած ու իրավաբանականում կամ միջազգային հարաբերություններում սովորող երիտասարդի, կամ ՙջիպավորՙ երեսառած ամեն մի երիտասարդի մեքենայի ու հայհոյել, նրանց կոչել դավաճան, քանի որ չեն գնացել բանակ։ Չեն եղել Ղարաբաղա-ադրբեջանական մարտական դիրքում ու չեն հայտնվել ճիշտ այն դիտակետում, որտեղ ծառայել է Հակոբը։ Բայց դա արդեն ՖԲ-յան անշառ գրառում չէ։ Դա իրականությունն է։ Ու ինչպես շատերը խուսափում են ծառայությունից, այնպես էլ նման քայլ անելուց։ Դա ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է այլեւս լինելու։ Սակայն շատերը փորձում են վիրտուալությամբ ապահովել իրենց իրական աշխարհում ապրելու անզորությունը ցուցադրել։ Կամ կարող են նրանցից շատերը, պիկետ անել նաեւ Կարմիր խաչի շենքի դիմաց։ Ի վերջո նրանք են գլոբալ պատասխանատուները այս իրավիճակներում։ Բայց ոչ։ Բավական է ՖԲ-ն ու հայհոյանքը։ Հ.Գ. Չէի ցանկանա տեսնել այդ հայհոյողներից մեկի մոտ այն հայացքը, որ ունենում էր ադրբեջանցի զինվորը, երբ մտնում էր թշնամի (իր համար՝ Հայաստանը) երկրի անվտանգության ծառայության (Նալբադյան 103) բանտի ինչ որ խուց, ուր թշնամի ազգի (հայ) կալանավորներ են նստած։ Գրելուց առաջ այս իրավիճակը պատկերացրեք, հակառակ ճամբարում։ Աստված մի արասցե, սա տեսնեք ԻՐԱԿԱՆ կյանքում։ Ապեք ձեր ՖԲ-ով։ Բայց մի հայհոյեք։ Խնդրում եմ։ Հաքիմին, Ախմադին, Զաուրինի, ու եւս մի քանի հոգու հաց ու սիգարետ, երբեմն՝ հագուստ տված մարդ եմ ասում։ Գեղամ Մանուկյան Ֆեյսբուք
  2. Արմեն «Ցոյ» Սարգսյանը եւ Դավիթ Սեխպեյանը Համացանցում հայտնվել է Դավիթ Սեխպեյանի եւ Արմեն «Ցոյ» Սարգսյանի համատեղ եւս մեկ տեսահոլովակ: Այս անգամ երգի հեղինակն Արմենն է: Այն կոչվում է «Դիմանկար»: Ինչպես հայտնի դարձավ, Արմենի եւ նրա ծանոթությունը սկսվել է հենց երգից. «Վիկտոր Ցոյին նվիրված համերգ էր: Ես նույնպես ներկա էի եւ այնպես ստացվեց, որ ինձ առաջարկեցին բարձրանալ բեմ եւ նվագող խմբի հետ մեկ երգ կատարել: Խմբի մենակատարն Արմենն էր: Միասին երգեցինք «Пачка сигарет» երգը եւ զգացինք, որ մեր ձայները «բռնում են», - ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Դավիթ Սեխպեյանը:
  3. 22 տարի առաջ գերի ընկած զինվորի մայրը մինչեւ այսօր դուռը բաց է թողնում նոր քնում, որ որդին չգա դուռը փակ տեսնիՕգոստոս 22, 2013 | 01:03 22 տարի առաջ Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանցիների կողմից շրջափակումից հետո անհետ կորած Ս.Գ-ի մայրը մինչեւ այսօր իրենց տան դուռը փակ չի պահում, որ որդին հանկարծ չգա եւ դուռը կողպած տեսնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը: Նա պատմեց, որ Ս.Գ-ն 24 տարեկան հասակում է անհետ կորել: Նա ամուսնացած է եղել, սակայն կինը որոշ ժամանակ անց սպասելուց հետո մեկ ուրիշի հետ է ամուսնացել: «Այնինչ մայրը 100 տոկոս համոզված է, որ որդին կենդանի է ու անընդհատ սպասման մեջ է: Դուռը բաց է թողնում քնում, որ որդին գա, դուռը փակ չտեսնի: Այն աստիճան համոզված է, որ որդին, ուր որ է, գալու է, որ ամեն անգամ ճաշի պատրաստվելուց նրա բաժինն էլ է հաշվի առնում»,- պատմեց տիկին Ժորժետան: Նրանից նաեւ տեղեկացանք, որ տղայի մայրը միջնորդավորված անձանց միջոցով տեղեկություններ ունի, որ որդին Գյուլիստանի բանտում է: Անգամ նամակներ է ստացել, որը շատ է նմանացրել իր որդու ձեռագրին: «Նամակում գրված է՝ մամ ջան, սպասի, կգամ, ու մայրն այդպես էլ անում է, ինչպես մյուս անհետ կորածների ծնողները»,- մանրամասնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը:
  4. Եգիպտոսի խոշորագույն անկախ թերթը ճանաչում է հայերի ցեղասպանության փաստը: http://img.newsam.com/news/167639.jpgՕգոստոս 21, 2013 | 02:59 Թուրքիայի դիրքորոշումը մահմեդական աշխարհում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում անցյալ շաբաթ եւս մեկ լուրջ քաղաքական հարված ստացավ, երբ Եգիպտոսի խոշորագույն անկախ օրաթերթ «Վետոյի» գլխավոր խմբագիր Էսսամ Քամելը սուր հոդված գրեց՝ քննադատելով հայերի ցեղասպանության հետ կապված Օսմանյան Թուրքիայի մութ անցյալը: Քամելը քննադատել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության իրագործման փաստի շարունակական ժխտումը, ինչպես նաեւ նախկին Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների նկատմամբ բազմաթիվ անարդարությունների ու գազանությունների իրականացման մեջ: Այդ մասին գրում է «USA Armenian Life Magazine»-ը: Եգիպտական «Վետո» թերթի խմբագիրն իր մշտական սյունակում գրել է.« Եգիպտական կառավարությունը իրավունք ունի տատանվել թուրքական ուժերի կողմին հայերի զանգվածային սպանության փաստի ճանաչման շուրջ, հաշվի առնելով Անկարայի հրահրումները, եւ այն հանգամանքը, որ ճանաչումը բացասապես կանդրադառնա թուրք-եգիպտական հարաբերություններին: Եգիպտոսի տատանումը չի կանգնեցնի ինձ, որպեսզի ես ճանաչեմ ցեղասպանություն հանդիսացող զանգվածային սպանությունը, որին ենթարկվեց հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության օրոք: Մեջբերելով հայտնի եգիպտացի պատմաբանին, դոկտոր Մոհամեդ Ռեֆաթ ալ-Իմամին, խմբագիրն ընդգծել է.«դոկտոր Ռեֆաթի խոսքով, հայերը այն ժողովուրդն էին, որին Օսմանյան կայսրություն անվանում էր «Միլեթ Սադիկա»(«Արդար համայնք»)երկրին ու սուլթանին իր չեզոքության ու հավատարմության համար: Բայց, չնայած այդ ամենին, նրանք ամենա հետապնդվող խումբն էին, որ ողջ պատմության ընթացքում ենթարկվում էր ցեղասպանության իրավունքների համար պայքարի պատճառով: Եգիպտական ասացվածքի համաձայն «Նիհայաթ հեդմաթ էլ-գազ ալկա», «ոչ միայն մեկ ողբերկագան դրվագ, այլ նաեւ անվերջ տեղահանումների շղթա բաժին հասավ հայերին»,- հայերը մեկ անգամ չէ, որ կոտորվեցին, նրանց փողոցներում թալանում էին, ծեծի ենթարկում, սպանում, այնպես, ինչպես ոչ մեկի ողջ Օսմանյան կայսրությունում»: Երեւում է, հայերի ցեղասպանությունը ճանաչող Էսամ Քամելի մեկնաբանությունը հայտնվել է այն ժամանակ, երբ Եգիպտոսում ավելանում են հրապարակային քննարկումները, եւ արագ ձեւավորվում է ազգային համաձայնություն՝ հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին: Լուրեր Հայաստանից - NEWS.am
  5. MosJan

    Comedistan

    Aha yev txur irakanutyun
  6. asuma Papen el giti.. amma hech TanDzin el chi .. imanan chimanan . mer khachqarner@ het chi darna el... drants mern' & manuka !!!!
  7. Russia suggests Syria 'chemical attack' carried out by rebels, provocation not ruled out Published time: August 21, 2013 15:44Edited time: August 21, 2013 16:53 Get short URLhttp://rt.com/files/news/20/2d/90/00/000_nic6241941.si.jpgA handout image released by the Syrian opposition's Shaam News Network shows a man taking the body of a child wrapped in shrouds from a line of victims which Syrian rebels claim were killed in a toxic gas attack by pro-government forces in eastern Ghouta, on the outskirts of Damascus on August 21, 2013. (AFP Photo / Daya Al-Deen) Share on tumblr Reports by “biased regional media” about alleged chemical weapons use near Damascus might be “a provocation planned in advance,” says Russian Foreign Ministry spokesman, Aleksandr Lukashevich. “It draws attention to the fact that biased regional media have immediately, as if on command, begun an aggressive information attack, laying all the responsibility on the government,” Lukashevich said in a statement on Wednesday. The Russian Foreign Ministry, citing its sources, said that a homemade rocket carrying unidentified chemical substances had been launched from an area controlled by the opposition. “A homemade rocket with a poisonous substance that has not been identified yet – one similar to the rocket used by terrorists on March 19 in Khan al-Assal - was fired early on August 21 [at Damascus suburbs] from a position occupied by the insurgents,” Lukashevich said. The diplomat stated that it seems as though it was “a provocation planned in advance.” The “criminal action” near Damascus coincided with the beginning of UN experts’ work in Syria - which speaks in favor of such a conclusion. In Moscow’s view, the latest possible “provocation” might be the opposition’s attempt to get support from the UN Security Council and undermine the Geneva peace talks on Syria. Conflicting reports emerged of recent chemical weapons use in Syria. This comes on the same day that the UN inspectors arrive in Damascus to investigate allegations of use of toxic arms. The casualty figures range from dozens to almost 1,300 deaths. The chief UN chemical weapons investigator Ake Sellstrom is currently discussing the alleged chemical attack with the Syrian government. UN Security Сouncil is to hold emergency meeting on alleged Syria gas attack at 1900 GMT on Wednesday. Lukashevich pointed out that similar reports about Syrian authorities allegedly using chemical weapons have popped up before. However, the information has never been confirmed.
  8. MosJan

    Comedistan

    erdgan has friends in USA
  9. MosJan

    Comedistan

    Էրդողանը Իսրայելի հետ կապված սկանդալային հայտարարություն է արել20.Օգոստոս.2013 - 19:35 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ սկանդալային հայտարարություն է արել: Էրդողանն անդրադարձել է նաև եգիպտոսյան իրադարձություններին: Էրդողանը հիշեցրել է 2011թ. ընտրությունների նախաշեմին Ֆրանսիայի հրեաներից մեկի ասած խոսքերն այն մասին, որ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրները» եթե անգամ հաղթեն ընտրություններում, միևնույն է, վերջնական արդյունքում չեն հաղթանակելու, որովհետև ժողովրդավարությունը դա միայն ընտրությունները չեն: Նրա խոսքով` այս պահին Եգիպտոսում հենց այդ տրամաբանությունն է օգտագործվում: Էրդողանի խոսքով` դեմոկրատիայի ճանապարհը ընտրություններով է անցնում, իսկ քվեատուփը հենց ազգային կամքի դրսևորումն է:
  10. Բարեկարգվում է Գոգդաղ սարի շրջակայքըՀայաստանը հարուստ է հազարամյա բազմաթիվ սրբավայրերով: Այսօր նրանցից շատերը կործանման եզրին են կանգնած: Категория: GeneralРазместил: LusineՀայաստանը հարուստ է հազարամյա բազմաթիվ սրբավայրերով: Այսօր նրանցից շատերը կործանման եզրին են կանգնած: Հայ Առաքելական եկեղեցին եւ համայնքային իշխանությունները գործուն քայլեր պիտի ձեռնարկեն մեր սրբավայրերի փրկության համար: Եթե պետական կամ համայնքային միջոցները բավարար չեն այդ սուրբ գործի համար, ապա պիտի ապավինել բարերարների սրտացավությանը: Մեր բոլորիս սուրբ պարտականությունն է նախ եղածը պահպանել, նոր մտածել նորը կառուցելու համար: Այսօր Հայաստանում լայն թափով եկեղեցաշինություն է ընթանում, խաչքարեր են տեղադրվում, որն անշուշտ ուրախալի է, բայց միթե դրանց նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող եւ այսօր կործանման եզրին հայտնված պատմական սրբավայրերի հետ: Նոյեմբերյան աշխարհն էլ հարուստ է պատմական նշանակություն ունեցող վանքերով ու մատուռներով: Շատ զբոսաշրջիկներ, ովքեր եղել են Նոյեմբերյանում, ծանոթ լինելով մեր հազարամյա մատուռների ու վանքերի պատմությանը, ցանկություն են հայտնում տեսնել դրանք: Նա, ով գոնե մեկ անգամ եղել է Գոգդաղ սարում, չի կարող չհիանալ մեր հրաշք բնությամբ ու պատմական արժեք համարվող սրբավայրով: Ծովի մակերեւույթից 896 մետր բարձրություն ունեցող այս սարը պատված է անտառներով, լեռնագագաթը ծածկված է կանաչ “գորգով” , որի պատճառով երբեմն կոչում են կանաչ սար: Գոգդաղից երեկոյան կարելի է նկատել 7 քաղաքների լույսեր: Գագաթին կա սրբավայր, որի պատճառով 1990թ. տրվեց Սրասար անունը: Այս սրբավայրում շատերն են մոմ վառել, աղոթք հղել ու մատաղ մատուցել Առ Աստված: Սրբավայրի տարածքում բազմաթիվ գերեզմանաքարեր կան, ու բոլորիս պարտքն է սրբորեն վերաբերվել տարածքի պահպանությանը: Այս գիտակցումն է, որ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Մովսես Հարությունյանին մղեց սուրբ ու ազնիվ գործի: Նրա նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով սրբավայրի տարածքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում սրբավայրն ավելի կոկիկ է դարձել, լուծվել է սրբավայրի եւ խաչքարերի պահպանության հարցը: Ու այսօր մենք առանց ամաչելու, շատ զբոսաշրջիկների կարող ենք ուղեկցել սրբասար: Ցավոք այս սրբավայրի մասին չկարողացանք որեւէ պատմական ակնարկ գտնել եւ ներկայացնել, թե քանի տարվա կենսագրություն ունի: Բնավորությամբ բարի ու ազնիվ Մովսես Հարությունյանի այս հիանալի նախաձեռնությունը թող վարակի բոլորին` ի շահ մեր հազարամյա պատմական արժեքների պահպանության: Արման Տեր-Արսենյան
  11. Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը Մերի Մամյան http://hetq.am/static/news/b/2013/08/28794.jpg18:00, 20 օգոստոսի, 2013 Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Գոգդաղ սարը: Գոգդաղը սրբատեղի է: Այստեղ կան մի քանի խաչքարեր: Նոյեմբերյանցիների բարբառով նման սրբատեղիներին անվանում են խեչ` խաչ բառից: Գոգդաղում կան նաեւ նոր տեղադրված խաչքարեր, բայց դժվար է ասել, թե երբվանից է Գոգդաղ սարը դարձել նաև խեչ: Մարդիկ գալիս են այստեղ` իմանալով, որ իրենց նախնիների համար սա նույնպես սրբավայր է եղել: Շատերի համար Գոգդաղը նաև զոհ մատուցելու վայր է: Տեղացիներն ասում են, որ այստեղ մարդիկ ավելի շատ են գալիս, քան եկեղեցի: Անգամ նրանք, ովքեր իրենց հավատացյալ չեն համարում, ակնածանքով են վերաբերում այս վայրին. հավատում են, որ այս սարում զորություն կա` խեչի զորությունը: Այսօր արդեն գուցե սնահավատություն կամ պապենական սովորություն է, բայց նրանք, ովքեր գալիս են այստեղ, երեք անգամ պտտվում են խաչքարի շուրջը: Այնուհետև այցելուները մոմ են վառում, աղոթում կամ երազանք պահում, կատարում իրենց զոհաբերությունը: Զոհաբերությունը կարող է լինել կենդանու տեսքով, բայց հաճախ էլ մետաղադրամներ կամ որևէ իր են թողնում խաչքարի կողքին` որպես ուխտի նշան: Խաչքարերից բացի այստեղ շատ են նաև գերեզմանաքարերը. ժամանակին տեղացիներից շատերը հենց այստեղ են թաղել իրենց հարազատներին: Գերեզմանաքարերի մի մասը պահպանվել է, մի մասը կիսով չափ գետնի տակ է անցել կամ վնասվել: Ամենահին գերեզմանքարը 1874 թ.-ի թվագրված, սակայն ոչ բոլոր քարերի վրա են գրությունները պահպանվել: http://hetq.am/static/content/gogdagh/2.jpg http://hetq.am/static/content/gogdagh/3.jpg http://hetq.am/static/content/gogdagh/4.jpg http://hetq.am/static/content/gogdagh/5.jpg http://hetq.am/static/content/gogdagh/6.jpg http://hetq.am/static/content/gogdagh/7.jpg
  12. «Պատմություն, որը չդարձավ պատմություն». Դավիթ Ջիշկարիանիի հետազոտությունը` ստալինյան բռնադատությունների մասին Աննա Մուրադյան http://hetq.am/static/news/b/2013/08/28797.jpg18:26, 20 օգոստոսի, 2013 Եթե 1937-38թթ. ստալինյան բռնադատություններին գնահատական տրվեր, և բռնարարքներն իրականացնող նախկին չեկիստները պատժվեին, ապա այսօր վրաց հասարակությունը մեկ քայլ առաջ կլիներ: Այս եզրահանգմանն է եկել վրաց պատմաբան Դավիթ Ջիշկարիանին՝ Վրաստանի արխիվներում ուսումնասիրելով ստալինյան ժամակաշրջանի փաստաթղթերը: «Մինչև օրս Վրաստանում Ստալինյան ռեպրեսիաների տարիներն ընկալվում են որպես անցյալի մի մոռացված հուշ, որը եղել, անցել և գնացել է,- ասում է նա,- քանի որ այդ մարդիկ չպատժվեցին, ինչպես դա եղավ, օրինակ, Նյուրինբերգյան դատավարության ժամանակ»: Ջիշկարիանին ցավով նշում է, որ Վրաստանում մինչ այժմ առասպելներ են շրջում, որ Ստալինն այդ ամենի մասին տեղյակ չի եղել, և դա արտահայտվում է վրաց հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում և ակտիվ ազդեցություն ունի: Ջիշկարիանին համեմատական եզրեր է անցկացնում այս ժամանակաշրջանը նախորդ տարի վրացական բանտում իրականացված դաժան բռնությունները ներկայացնող կադրերի հանրայնացումից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ հասարակությունը չգիտեր, թե ինչպես պետք է վարվել այդ մարդկանց հետ: «Հայտարարվեց, որ հետաքննությունն անցկացվելու է գաղտնի, միչդեռ շատ հարցեր կային, որոնց պատասխանը ոչ ոք չգիտեր,- ասում է նա,- միգուցե նրանց պետք էր դատել տեղական ատյաններում կամ միգուցե՝ միջազգային դատարաններում: Բայց քանի որ այդպիսի դաժան դեպքի համար պատիժ սահմանելու նախադեպը չի եղել, մենք ստիպված ենք սկսել զրոյից»: «Պատմություն, որը չդարձավ պատմություն» հետազոտությունում ներկայացված են 1937-38թթ. Վրաստանում իրականացված բռնադատությունների ուսումնասիրության արդյունքները: Հայաստանում նման հետազոտություն չի արվել, քանի որ Հայաստանում 1991թ. սկսած արխիվները փակ են: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ հետազոտություններ արվել են Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում: Ու թեպետ բռնադատվածների թիվն ու պատմությունները տարբեր հանրապետություններում եղել են տարբեր, սակայն նրանց բոլորին միավորում է նույն համակարգը, և ընդհանուր պատկերը այս կամ այն տեղային տարբերությամբ եղել է նույնը: Ջիշկարիանին ասում է, որ 1937-388թթ. եղել են բռնություններ իրականացնող տարբեր մարմիններ: Դրանցից մեկն, օրինակ, եղել է արտագնա «Զինվորական կոլեգիա» կոչվող շարժական մարմինը և միայն Վրաստանում գնդակահարել է 1500 մարդ: Այս օրգանը շրջել է հանրապետությունից հանրապետություն, շրջանից շրջան և իրականացրել է տարբեր բնույթի բռնարարքներ՝ հիմնականում գնդակահարություններ: Սակայն հասկանալով, որ շարժական մարմինը չի կարողանում իրականացնել հրամանները, Ստալինին ուղղված նամակով Բերիան խնդրում է ստեղծել նոր մարմին և 1937թ. հուլիսի 8-ին Բերիայի հրամանով ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) (ՆԿՎԴ)-ին կից ստեղծվում է «Տրոյկա» կոչվող մարմինը, որի կազմում եղել են անդամներ ՆԳԺԿ-ից, դատախազությունից: Միայն «Տրոյկայի» գործով Վրաստանում բռնադատվել են 21000 մարդ, այդ թվում` աքսորվել և գնդակահարվել: Ջիշկարիանին ասում է, որ այդ թիվը զուտ սառը թիվ է և արտաքուստ ոչինչ չի ասում, մինչդեռ այդ 21000-ից յուրաքանչյուրի հետևում կանգնած է մի մարդկային պատմություն: Երբ նա արխիվների ուսումնասիրությունների հետո սկսել է հարցազրույցներ անել բռնադատվածների ընտանիքի անդամների հետ ու լսել նրանց պատմությունները, այդ թիվը նրա համար «կենդանացել է»: Ջիշկարիանին ներկայացրեց այդ պատմություններից մեկը, որը վերաբերվում էր այժմ 96-ամյա մի կնոջ կյանքին: Նա եղել է մոտ 17 տարեկան, երբ հորը ձերբակալել են, իսկ գիշերվա ժամը 5-ին ներխուժել են նրանց տուն և տանելով մեծ քանակությամբ գրքեր` երկու քույրերին դուրս են հանել տանից՝ ասելով, որ այդ տունն այլևս նրանց չի պատկանում: Աղջիկը, որ պատրաստվում էր իրավաբանություն սովորել, բացականչել է, որ թողնեն իր գրքերը, որին ի պատասխան չեկիստներն ասել են, թե այդ գրքերը նրան այլևս պետք չեն գալու, քանի որ հայրենիքի դավաճանները չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ: Աղջիկները, մերժվելով քեռու կողմից, ապաստան են գտել տատու տանը, և այնպես է ստացվել, որ այդ աղջիկը կարողացել է, այնուամենայնիվ, ընդունվել իրավաբանական ֆակուլտետ, և մի պատկառելի պրոֆեսոր ավարտական քննության ժամանակ շատ է հավանել աղջկան և առաջարկել է աշխատել դատախազությունում: «Նա այդ մասին շատ մեծ հպարտությամբ էր խոսում,- ասում է Ջիշկարիանին,- և այդ կինն ինքն էր անձամբ եկել օֆիս, որպեսզի խոսեր և ուզում էր տեսնել հրամանը, որով իր հայրը դատապարտվել էր գնդակահարության, ինչպես նաև իմանալ մարդու անունը, ով ստորագրել էր այդ հրամանի տակ»: Կինը հայտնել էր, որ այդ պրոֆեսորի անունը եղել է Լարիոն Տալախադձե, իսկ դա այն մարդն էր, ով ստորագրել էր նրա հոր դատավճիռը: «Եվ ինձ համար շատ դժվար էր դա ասել մի կնոջ, ով խոսելով այդ պրոֆեսորի մասին, անընդհատ ասում է, որ նա շատ լավ մարդ էր»,- ասում է Ջիշկարիանին: «Տրոյկայից» բացի եղել են նաև Ստալինյան ցուցակներ, որոնցում ընդգրկված մարդկանց ճակատագրերը տնօրինել է անձամբ Ստալինը՝ ցուցումներ տալով այս կամ այն մարդու վերաբերյալ: Այդպիսի ցուցակներ Վրաստանում եղել են 12 հատ, որտեղ ընդգրկված է եղել 3650 մարդ: Ջիշկարիանին ասում է, որ այդ ցուցակներում մարդկանց անունների դիմաց Ստալինի ձեռքով արված մակագրություններ կան. «Դեռ պետք չէ ձերբակալել», «Գնդակահարել» կամ «Ձերբակալել երեք օրից» և այլն: Բոլոր այս մարմինները չեն եղել դատական, օրինական մարմիններ և, հետևաբար, այդ մարդկանց ճակատագրերը տնօրինվել են ապօրինաբար, առանց որևէ փաստական հիմքի: Ստալինյան 12 ցուցակներում ընդգրկված 3650 մարդուց 320-ը եղել են հայ: Սա ստույգ թիվ է, քանի որ հստակ նշված է եղել այդ մարդկանց ազգությունը: Սակայն, բացի դրանից այդ 3650 մարդուց 694 հոգու դիմաց նշված չի եղել ազգությունը, և հետևաբար, հնարավոր չէ պարզել, թե եղել են արդյոք նրանց մեջ հայեր, թե ոչ: Ինչ վերաբերվում է «Տրոյկայի» գործով բռնադատված 21000 հոգուն, ապա Ջիշկարիանին հայտնեց, որ Վրաստանի ՆԳՆ այժմ հաշվարկներ է անում և մոտ ժամանակներս հայտնի կդառնան այդ արդյունքները: Արխիվների ուսումնասիրության արդյունքում Ջիշկարիանին ծանթացել է այն ժամանակվա չեկիստի հոգեբանությանն ու հասկացել տիրող մթնոլորտի ամբողջական պատկերը: «Այդ չեկիստները ցինիկ էին ,ու նրանք այդպիսին ստիպված էին լինել, քանի որ համակարգն էր պարտադրում լինել այդպիսին,- ասում է նա,- եթե մի սովորական մարդու կարող էին ձերբակալել իր տանը, ապա համակարգի աշխատողին շատ հաճախ ձերբակալում էին ժողովի կամ աշխատանքի վայրում, որպեսզի ցույց տրվեր, որ ոչ ոք համակարգից պաշտպանված չէ»: ՆԿՎԴ-ի աշխատողները շատ հպարտ էին, որ պատկանում էին հասարակության մեկ այլ շերտի, և նույնիսկ մինչև ԽՍՀՄ փլուզումը իրենք իրենց կոչում էին չեկիստներ: Նրանք ամբողջ հասարակությունը բաժանել էին երկու մասի՝ մենք և նրանք: Այդ մարդիկ մեծ արտոնություններ ունեին, նրանց բաժին էր հասնում լավ բնակարաններ, իսկ նրանց միջև մեծ մրցակցություն է եղել, թե ում է բաժին հասնելու բռնադատվածի գույքը: Ստալինյան այս վախի մթնոլորտ մանրակրկտորեն նկարագրված է 1949թ. հրատարակված Ջորջ Օրվելի «1984» վեպում, որը մինչև 1988թ. արգելված էր նախկին ԽՍՀՄ-ում: Այստեղ համակարգի շարքային աշխատակից Ուինսթոն Սմիթի և բարձրաստիճան չեկիստ Օ’Բրեյնի հարաբերությունների միջոցով Օրվելը աշխարհին ցույց է տալիս սովետական տոտալիտար համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը: Ստալինի մահից հետո սկսված արդարացման պրոցեսը Ջիշկարիանին անվանում է արդարացում, որն արդարացում չէր, քանի որ չեկիստները չպատժվեցին, իսկ այդ շրջանը չդարձավ պատմության մաս, այլ մնաց անհատական քաղաքացիների հուշերում, որոնց մեռնելուց հետո էլ այդ շրջանը կմեռնի: «Այդ ժամանակ նրանք հասկացան, որ չափից դուրս շատ մարդ են սպանել, և այդ մասին բացահայտ ասելը ճիշտ չէ,- ասում է Ջիշկարիանին,- և հնարեցին մի մոդել, համաձայն որի բռնադատվածների ընտանիքին նամակներ էին ուղարկում տարբեր լուրերով, թե ձեր բարեկամը մահացել է աքսորում, օրինակ՝ սրտի կաթվածից, այնինչ այդ մարդը ձերբակալության հաջորդ օրը գնդկահարվել էր»: Ջիշկարիանին սա անվանում է առասպելի մաս, երբ ինքը հարցազրույցների ժամանակ պարզել է, որ բռնադատվածների ընտանիքի անդամները մինչև այժմ ապրում են կեղծիքի քողով պարուրված և կարծում են, թե իրենց բարեկամը մահացել է այս կամ այն պատճառով, մինչդեռ իրականում նա գնդակահարվել է: Քանի որ ամբողջական որևէ ուսումնասիրություն արված չէ, ապա հնարավոր չէ պարզել ստալինյան բռնադատվածների ամողջական թիվը ողջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Ջիշկարիանին ասում է, որ այդ թիվն ընկած է 100 000 մարդուց մինչև 6 մլն շրջակայքում, քանի որ թվերի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե նրանք որ մարմնի կողմից են ենթարկվել բռնարարքների: Դավիթ Ջիշկարիանին վրացական «IDFI» հկ հետազոտող է, նա իր հետազոտության արդյունքները ներկայացրել է Գյումրիում և Երևանում: Լուսանկարը` Դավիթ Ջիշկարիանիի ֆեյսբուքյան էջից
  13. MosJan

    Comedistan

    Ahha gta sev Katun
  14. ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի գերին կվերադառնա հայրենիք, անկախ հայ գերու հարցում Ադրբեջանի որոշումիցhttp://media.pn.am/media/issue/168/637/photo/168637.jpg20 օգոստոսի 2013 - 18:08 AMTPanARMENIAN.Net - Անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում հանձնառություններին: Այս մասին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: «Մենք գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր` ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
  15. ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին20 օգոստոսի 2013 - 18:17 AMTPanARMENIAN.Net - ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ: Ադրբեջանական Apa լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլեխա Հուսեյնովան: Նրա խոսքով այցելությունը տեղի է ունեցել այսօր: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ստացել են Հակոբի նամակը: «Շատ կարճ, մի քանի տող էր: Բարևել է, գրել, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, քնելու տեղ ունի: Վերջում էլ գրել է «ձեր սիրելի Հակոբ»: Ձեռագիրն իրենն էր: Մենք էլ իրեն գրել էինք, որ լավ ենք ու իրեն ենք սպասում», - ասաց նա:
  16. Vaping May Be Hazardous to Your HealthBy the Editors Aug 18, 2013 3:00 PM PT Facebook ShareTweetLinkedInGoogle +1148 Comments PrintQUEUEQ“Mind if I vape?” The question may become more common as electronic cigarettes become more popular. The answer, however, remains elusive. Etiquette aside, the health effects of inhaling nicotine vapor (hence the term) are largely unknown. More research is clearly needed, but in the meantime, the U.S. Food and Drug Administration has to start regulating e-cigarettes. U.S. consumers will spend $1 billion on battery-powered smokes this year, 10 times more than they did four years ago. Are e-cigarettes, which come in such flavors as chocolate and butter rum, a benign device to help people stop smoking? Or are they just a new way to feed an old addiction? How safe, compared with tobacco smoke, is the vapor they create? No one knows. The small studies that have been done so far hint at both pros and cons; one found that smokers cut back on real cigarettes after trying the electronic kind, while another found particles of metal and silicates in e-cigarette vapor that could cause breathing problems. That there are more than 200 brands containing varying levels of nicotine and other substances only makes it harder to assess their safety. The FDA has indicated it will begin to regulate e-cigarettes this fall. After a federal judge ruled that it couldn’t classify them as medical devices (because they deliver a drug, nicotine), the FDA will regulate them as tobacco products (because nicotine is derived from tobacco). Unlike regular cigarettes, however, e-cigarettes are not known to be lethal. Wariness is warranted, but it’s safe to assume that their vapors are not nearly as dangerous as tobacco smoke. The FDA’s approach, therefore -- and that of states and cities that regulate tobacco use -- should be two-pronged: It should find out whether e-cigarettes are indeed safe. And while it does, it should ensure that “vaping” remains restricted to adults who are fully informed of the potential risks. To begin, e-cigarette makers should be required to report and label all ingredients in the nicotine solutions they use. Even though these deliver fewer poisons than are found in traditional cigarettes, they nevertheless have been found to contain carcinogenic nitrosamines and other harmful impurities derived from the tobacco, as well as the additive diethylene glycol, an ingredient in antifreeze. Manufacturers should also disclose the amount of nicotine that can be inhaled from their e-cigarettes. Today’s models haven’t been found to give users as large a hit of nicotine as regular cigarettes do, but that may not always be the case. (Some bottles of solution meant to refill e-cigarette cartridges have been found to contain enough nicotine to kill an adult if ingested.) Once more is known about the potential hazards of e-cigarette vapors, the FDA may need to restrict certain substances or place limits on nicotine levels. Then there is the issue of flavoring -- something the FDA forbids in standard cigarettes. All electronic cigarettes are flavored, so to ban flavoring would be to ban the product entirely. But it’s possible to allow tobacco- or even mint-flavored e-cigarettes and still ban or restrict flavors designed to appeal to children, hard as they may be to define. While they’re at it, the FDA should also ban sales to those younger than 18 and restrict e-cigarette marketing and advertisements in much the same way it limits them for cigarettes. As for health warnings, the agency will need to wait for more data before deciding what exactly they should say. States and cities, meanwhile, should include e-cigarettes in their restrictions on smoking in public places and office buildings, and apply the same rules on the retail sale of e-cigarettes as they do to tobacco products. Even in towns where there are few restrictions, bars and restaurants would be wise to prohibit “vaping” until they know whether it pollutes the air. On the question of taxes, states and cities may want to act gradually. If e-cigarettes are found to be valuable smoking-cessation tools, then they may warrant a tax rate that’s lower than what’s imposed on real cigarettes. It would be great if e-cigarettes turned out to be the breakthrough that gets people to give up smoking tobacco. In the meantime, we should all be careful that e-cigarettes not perpetuate a habit that society has come a long way toward snuffing out. Sensible regulation can help protect that progress. To contact the Bloomberg View editorial board: view@bloomberg.net.
  17. 8 days now no cigarette is it fun / no - but again smoking was not fun enter
  18. MosJan

    Comedistan

    tesnes vor mek sev katun antsav es vaghemi axperneri mijyev
  19. Թուրքիայի արձագանքը Եգիպտոսի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու "Twitter"-յան գրառմանը Այսօր - 21:00 Եգիպտոսի նախագահին վերագրվող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության "Twitter"-յան գրառումը շարունակում է հարցականներ առաջացնել։ Շաբաթ երեկոյան Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը "Twitter" միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել էր, որ այս երկիրը մտադիր է միանալ ՄԱԿ-ի փաստաթղթերին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նա, մասնավորապես, գրել է."ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային փաստաթուղթը, որը ճանաչում է թուրքական բանակի իրականացրած եւ մեկ միլիոն զոհ տված Հայոց ցեղասպանությունը": "Twitter"-ում գրեթե 80 հազար հետեւորդ ունեցող Մանսուրի այս հայտարարությունը 22 ժամում 365 անգամ վերստին տարածվել է, այն տեղադրել են մի քանի արաբալեզու թերթերի կայքեր նույնպես: Հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ "Facebook" սոցիալական ցանցում: Հատկանշական է, որ Ադլի Մանսուր օգտատերը գրառման մեջ հատուկ շեշտել է թուրքական բանակի դերը։ Հաշված օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանն էր, որ Եգիպտոսի բանակին մեղադրել էր Ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Առայժմ եգիպտական պաշտոնական աղբյուրները որեւէ մեկնաբանություն չեն տալիս նախագահի պաշտոնակատարին վերագրվող հայտարարության շուրջ։ Թեեւ Թուրքիայի արտգործնա[արարության խոսնակը պնդել է, թե իրենց աղբյուրներից ­ճշտմամբ՝ "Twitter"-ի նման էջ Եգիպտոսի նախագահը չունի։ Դրան հակառակ, որոշ աղբյուրներ պնդում են, որ այդ էջը ոչ պաշտոնական է, եւ ծառայում է Եգիպտոսի նոր իշխանությունների մասնավոր ուղերձները տարածելու համար։ Այդուհանդերձ, Թուրքիան չի ուշացրել արձագանքը: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այս առիթով ասել է, թե Եգիպտոսի ներկա իշխանություններն ու նրանց որոշումները Թուրքիայի համար օրինական ուժ չունեն: Հատկանշական է, որ թուրքական մամուլը խուսափում է այդ լուրը հրապարակելուց, իսկ "Հյուրիյեթի" անգլերեն կայքը լուրը տեղադրելուց կարճ ժամանակ անց հանել է։ Կահիրեի եւ Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել էին Եգիպտոսում սկսված արյունահեղությունների ֆոնին, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ էր արել դադարեցնել կոտորածները: Դրան ի պատասխան, Եգիպտոսի իշխանությունները Անկարային հորդորել էին չմիջամտել իրենց ներքին գործերին:
  20. Թուրքիայի պատասխանը Եգիպտոսին` Հայոց ցեղապանության ճանաչման հարցով Այսօր - 18:44 Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկությանը, ըստ որի, Եգիպտոսի նոր իշխանությունները մտադիր են Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրել ՄԱԿ-ում: Նշենք, որ այդ մասին «Twiter» միկրոբլոգում գրառում էր կատարել Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը: Ի պատասխան Բոզդաղն ասել է, որ Եգիպտոսում իշխանությունները լեգիտիմ չեն: «Այդ իսկ պատճառով մեզ համար ոչ մի օրինականություն չունի օրենքից դուրս գտնվող կառավարության ընդունելիք որոշումները»,- ըստ թուրքական «Հաբեր7»-ի' ասել է Բոզդաղը: Նա նաև նշել է, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբաններ, այլ ոչ թե պատգամավորները, քանի որ խորհրդարանների ընդունած բանաձևերը երբեք չեն կարող փոխել պատմական փաստերը: Հիշեցնենք, որ ԱՄՆ 42 նահանգ և աշխարհի երկու տասնյակ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին նախորդ դարասկզբի այդ հանցագործությունն անվանել է ցեղասպանություն:
  21. ICRC Baku office reps. to meet Armenian captive Hakob InjighulyanAugust 19, 2013 - 17:13 AMTPanARMENIAN.Net - Representatives of the International Committee of the Red Cross (ICRC) Baku office will meet with the Armenian captive Hakob Injighulyan August 20, 3pm Yerevan time, according to Azerbaijani Defense Ministry spokesman. “There is no problem for the meeting of ICRC representatives with the captive,” Eldar Sabiroghlu told APA. On the night of Aug 8, Injighulyan, born in 1991, failed to find his bearings on the ground and crossed into the Azeri-controlled territory. No meeting with the ICRC representatives has been organized so far.
  22. iy hima mi BAsturma Sujuxov Dzvadzegh liner mard Anush aner ...
  23. Arpa it has been 7 days since my last cigaret.. don't make me mad.. !!!!
×
×
  • Create New...