-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Դատարանն ուժի մեջ է թողել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը. նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է21.Նոյեմբեր.2013 - 19:13 Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ: Դատարանն ուժի մեջ է թողել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանը որոշումը դեռևս չի հիմնավորել. այն կհրապարակվի երեք օրվա ընթացքում:
-
Գյումրին՝ Վ. Պուտինի այցին ընդառաջ
-
i have merged 3 topics in to 1
-
Սարգսյան-Ալիև հանդիպումը ստիպեց Պուտինին վերջնականապես հաստատել իր այցը ՀայաստանԱյսօր - 00:45 Արդեն պարզ է դարձել՝ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը կկայանա, այդ մասին, ըստ մամուլի, պաշտոնապես հայտարարել է Լավրովը: Կովկասյան շախմատային խաղատախտակը սկսում է աշխարհաքաղաքական սուր «քայլերի» հարթակ դառնալ: Քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունը բերում է գլոբալ պրոցեսների կառուցվածքային փոփոխության, և ԱՄՆ-ն, տիրապետելով հզորագույն տնտեսական, տեխնոլոգիական ռեսուրսների կարողանում է յուրաքանչյուր գործընթաց դարձնել գլոբալ ու դրա շրջապտույտում ներքաշել ցանկացած տարածաշրջան: Սարգսյան-Ալիև հանդիպումը, փաստորեն, ստիպեց Պուտինին վերջնականապես հաստատել իր այցը Հայաստան, որը մինչ այդ միայն խոսակցությունների մակարդակով էր: Ինչքան էլ որ Ռուսաստանում գիտեն հայկական հավատարմության մասին, այնուամենայնիվ, նույնքան լավ էլ պատկերացնում են ամերիկյան քաղաքականության դոմինոյի էֆեկտը: Թե որքան ուշադրությամբ են Մոսկվայում հետևել արևմուտքից եկող քամիներին, ցույց է տալիս հանդիպումների, այսպես կոչված, հիերարխիան. նախ, պետք է հանդիպեն Նալբանդյանն ու Լավրովը, որը տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից առաջ: Արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովը Ալիևի հետ բանակցությունների, դրանում ԱՄՆ-ԵՄ մասնակցության ձևի ու աստիճանի, ՄՄ-ին միանալու որոշման իրագործման ընթացքի, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման առնչությամբ որոշ պարզաբանումներ Նալբանդյանից կպահանջի: Այդ պարզաբանումները կլինեն դիվանագիտական այն լծակները, որով Հայաստանին հետ կպահվի ղարաբաղյան հարցի առնչությամբ արևմտյան հավաստիացումների գայթակղություններից, այսինքն՝ Հայաստանը Սարգսյան-Ալիև հանդիպումը չպետք է դիտարկի որպես իր արտաքին անվտանգության պահանջմունքների բավարարման այլընտրանքային մեխանիզմ: Դրանից հետո, երբ կհանդիպեն արդեն նախագահները, Պուտինը իր դաշնակցի մասով կունենա սեփական երկրի շահերի ու նպատակների իրացման ավելի հանդարտ պայմաններ: Այստեղ հաշվի է առնվում նաև Թուրքիայի գործոնը, որը կարող է բացել սահմանը ՀՀ հետ, իսկ դա Մաքսային միության ապագա անդամի մոտ կարող է այլ գայթակղությունների հեռանկարներ բացել ԵՄ հետ ազատ առևտրի առնչությամբ: Ահա ևս մեկ հարց, որ Պուտինը կպարզի Երևան կատարելիք իր այցի շրջանակներում: ԱՄՆ-ը լավ է հասկանաում, որ Թուրքիան կարող է ազդել և Հայաստանի և Ադրբեջանի, և նաև Ռուսաստանի վրա: Դրա համար այն տիրապետում է բավական կարևոր ռեսուրսների, ինչը գեոստրատեգիական մանևրի լայն դաշտ է բացում ԱՄՆ-ի համար: Հայաստանի մասով Թուրքիան ունի «անվտանգության սպառնալիքի» ռեսուրս, Ադրբեջանի նկատմամբ մշակութային և քաղաքական ազդեցություն, իսկ Ռուսաստանի մասով բալանսային գործենկերոջ նշանակություն: Այս 3 կարևոր ռեսուրսներով էլ ԱՄՆ-ը փորձում է գտնել շահերի համադրություն և թուլացնել ռուսական մրցակցությունը: Դրա համար նոյեմբերի 22-ին ծրագրվում է Էրդողանի այցը Մոսկվա, որը, եթե կայանա, ռեգիոնալ և գլոբալ որոշ հարաբերությունների նոր մոդելավորման հիմքեր կարող է ապահովել: ՌԴ-ն էլ իր հերթին Թուրքիայից ունի ակնկալիքներ, քանի որ Իրանը զբաղված է սեփական խնդիրներով, ուստի պետք է նրա հետ հարաբերությունները բարելավել աշխարհաքաղաքական բալանսի համար, իսկ Անկարան էլ, օգտվելով երկկողմանի տրված առիթից, կարող է մեծացնել սեփական դերակատարությունը գործընթացների վրա ազդելու առումով: Կրեմլը սկսել է հասկանալ, որ ճիշտ ժամանակն է պրևենտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ: Ընդհանրապես, Ռուսաստանը միշտ էլ ԱՄՆ-ի հետ իր մրցակցային հարաբերություններում հանդես է եկել, այսպես կոչված, կոնտրպրոցեսներով, այսինքն՝ մարտահրավեր-պատասխան մարտավարությամբ, որը շատ հաճախ եղել է վաշինգտոնյան սրած աշխարհաքաղաքական խաղի արդյունք: Բայց ժամանակն ու գործընթացները ցույց են տալիս, որ այդ կերպ ռուսական մրցակցությունն արդյունավետ չի ստացվում, և վերջիններս ստիպված ապավինում են իրենց ամենակենսունակ ռեսուրսին՝ ուժին: Արման Սահակյան
-
Վարդան Պետրոսյանի հանդեպ կա բարձր մակարդակում կայացված քաղաքական դատավճիռ Այսօր - 00:01 ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ. Պաշտպանենք Վարդան Պետրոսյանին հաշվեհարդարից Այսօր Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի դատական լսման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կայացրած վճիռը Վարդան Պետրոսյանի կալանքն անփոփոխ թողնելու մասին վկայեց մի քանի կարեւոր բաների մասին. 1. Վարդան Պետրոսյանի հանդեպ կա բարձր մակարդակում կայացված քաղաքական դատավճիռ, իսկ դատարանների վրա հրահանգ է իջեցված նրա խափանման միջոցը չփոխելու համար: Այսինքն՝ Վարադան Պետորսյանի նկատմամբ իրականացվում է հետապնդում: 2. Կոտայքի մարզի առաջին ատյանի կատարածու դատավորի կողմից Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելուց հետո նախագահականի մամուլի խոսնակի շուրթերով Սերժ Սարգսյանի «մտքերի» վերծանման հարցոմ թերեւս ամենաճշմարիտը ես եւ մի քանիսը դուրս եկանք. Սերժ Սարգսյանն ասել էր, որ ընդհանրապես երկրում է առկա կալանքի՝ իբրեւ խափանման միջոց վերանայման անհրաժեշտությունը, սակայն դա չի վերաբերվում Վարդան Պետրոսյանին, ում հարցով ինքը չի պատրաստվում միջնորդել: Դա նշանակում էր՝ քննիչ ու դատավորներ ջան, ինչ անում եք՝ ճիշտ եք անում, եւ ես չեմ պատրաստվում միջամտել, շարունակեք նույն ոգով: Եւ վերքաննիչ դատարան ուղերձը կատարեց... 3. Այսօր ցավալի էր տեսնել, որ հասարակությունն անտարբեր է իր երեւելիների ճակատագրի հանդեպ եւ հլու հնազանդ հանձնում է այն մարդկանց, ովքեր տարբերվել են հետուքաբնակ մտավորակններից եւ իրենց արվեստով արտահայտել իրենց ընդվզումը իշխանությաւնների կողմից տարիներ շարունակ հասարակությանը հարստահարելու, խոշտանգելու ու նսեմացնելու դեմ: Մինչդեռ հասարակությունը, որ միշտ տրտնջացել է, թե ինչու իր մտավոականներն իր կողքը չեն կանգնում, պատրաստ չէ անգամ պաշտպանել նույն այդ եզակի անուններին... 4. Դատական երկու ատյաններում համանման վճիռների ընդունումը նշանակում է, որ այդ երկու վճիռների «օրինականությունն» ապացուցելու համար Վարդան Պետրոսյանի համար հետագայում արձակվելու է մեղադրող դատավճիռ եւ հիմիկվանից թող ոչ մեկ հույս չունենա, որ ավտովթարի գործով դատաքննությունը անաչառ է լինելու: Այլապես իշխանությունները չեն կարողանալու հանրությանը «ապացուցել», թե այս օրերին Վարդան Պետրոսյնաիի նկատմամբ խափանման միջոցը ճիշտ են ընտրել: Իշխանությունը որոշում է ընդունել նստեցնել Վարդան Պետրոսյանին ու պատժել Հայաստանում «մտավորական այլախոհությունը»՝ ի դեմս Վարդան Պետրոսյանի: Ստեղծված իրավիճակը հարկադրում է, որ մենք անցնենք էֆֆեկտիվ ու նախահարձակ քայլերի, որի նախագիծ եմ ներկայացնում բոլոր ծահագրգիռ անձանց քննարկմանը՝ լրամշակումների ու առաջարկների հավաքագրման նպատակով. 1. Փչացնել Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Արդարադատության նախարարի բոլոր այցերը արտերկիր եւ երկրի ներսում. այս առումով արտերկրում ու տարբեր քաղաքաներում ապրող մեր հայրենակիցները պետք է նրանց մշտապես դիմավորեն հավուր պատշաճի: Թող ոչ մեկ հայրենասիրությունից այլեւս վայրահաչ չտա. մենք պետք է փրկենք ՀՀ քաղաքացուն ու մտավորականին հաշվեհարդարից: 2. Հենց հիմիկվանից պետք է Վարդան Պետրոսյնաի իրավունքների խախտման ահազանգեր հնչեցվեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու հաստատությունների առջեւ. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար, ԵԱՀԿ, Human Rights Watch, Article 19, Amnesty International եւ այլք, 3. Բողոքի ցույցեր Հանրապետության քաղաքային բնակավայրերում՝ Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ այլուր՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի: 4.Հայտնի դեմքերի ներգրավում պայքարում՝ թե օտարեկրացի /որ ճանաչում են Վարդան Պետրոսյանին, ինչպես օրինակ Շառլ Ազնավուրը/, թե տեղացի անվանիներ, մարդաշատ ֆորումների կազմակերպում ու հայտարարությունների ընդունում: 5. Ինֆորմացիոն դաշտում ավտովթարի եղելության ներկայացում վերլուծությունների, օպերատիվ տեղեկատվության միջոցով եւ քննիչի, դատավորների ստորագույն արարքների մերկացում:Հասարակական ակցիաներ այդ մարդկանց գործունեության մասին հանրությանն իրազեկելու մասին: 6. Ամենակարեւորը՝ հոգատար վերաբերմունք զոհ տված ընտանիքի հանդեպ՝ նրանց շահագրգռելով ճշմարտությունը բացահայտելու հարցում, թույլ չտալ, որպեսզի այդ ընտանիքին իշխանություններն ուղղորդեն Վարդան Պետորսյանի ու նրա ընտանիքի դեմ, ինչը արեցին ավտովթարի սկզբից. Այս բոլոր նպատակները իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղխել համակարգող մարմին՝ արտերկրում ու Հայաստանի մարզերում իր բջիջներով: Ստյոպա Սաֆարյան Ֆեյսբուք
-
Անգամ հզոր Ուկրաինան չդիմացավ ռուսական ճնշմանը 21.Նոյեմբեր.2013 - 23:09 Ուկրաինայի կառավարությունը համապատասխան որոշմամբ կասեցրել է Եվրոպական միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքները։ Կառավարությունը բացատրել է իր որոշումը Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ։ Անկախ պաշտոնական բացատրությունից՝ ակնհայտ է, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինայի իշխանության քաղաքական կամքի բացակայության հետևանքով։ Յանուկովիչի իշխանությունը տեղի տվեց Կրեմլի աննախադեպ ճնշմանը, մյուս կողմից՝ վախեցավ ազատության մեջ տեսնել իր հիմնական ընդդիմախոս Յուլիա Տիմոշենկոյին։ Ուկրաինան «Արևելյան գործընկերություն» ծրագրի առանցքային սուբյեկտն է և Վիլնյուսի գագաթաժողովն արժեզրկվում է՝ առանց Կիևի մասնակցության փաստաթղթի ստորագրման։ Բայց Կիևի որոշումն որոշակի մանևրի հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին։ Մի կողմից՝ մերոնք կարդարանան, թե անգամ հզոր Ուկրաինան չդիմացավ ռուսական ճնշմանը, մյուս կողմից՝ եթե Եվրամիությունը հարկադրված համագործակցության նոր մոդել առաջարկի Ուկրաինային, դա կարող է կիրառելի լինել նաև Հայաստանի համար։
-
Սեռական հարաբերություն ունենալ` պետական գաղտնիքներ իմանալու համար. նոր աղանդԹողարկված է՝ 2013-11-18 13:56:41-ին Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը հայտարարեց, որ ի հայտ է եկել նոր աղանդ, որը կոչվում է “Արևաբուժություն” և նշեց, որ նորահայտ աղանդը հանդես է գալիս հակաքրիստոնեական քարոզներով: Սևակ Հովհաննիսյանի տեղեկությունների համաձայն` աղանդի ղեկավարը ոմն տիկին Կիման է, ով հավաքներից առաջ բոլոր անդամներին նույն բաժակով թեյ է տալիս, որ խմեն: “Իրենք թուրքերի հետ եղբայրության մասին են խոսում”,-ասաց Սևակ Հովհաննիսյանը` հավելելով, որ այս աղանդի հետևորդները հավաքվում են Փարաքարում և հավանաբար Թուրքիայից են ֆինանսավորում: Նա հայտնեց, որ հավաքին լինում են 30-ից ավելի միայն կանայք, որոնց քարոզում են տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալ ինֆորմացիա ստանալու նպատակով, այսինքն` ազգային անվտանգության, պետական գաղտնիքներ իմանալու համար: Նա խոստացավ շուտով փաստեր հրապարակել: Պիտակներ՝ աղանդ, ՄԵԼ, հոգեբան
-
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԱՆԴԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Այսօր մամուլի ասուլիսում Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը հայտարարեց, որ ի հայտ է եկել նոր աղանդ, որը կոչվում է «Արևաբուժություն» և վարում է հակաքրիստոնեական գործունեություն: Նա հայտնեց, որ իրենց ղեկավարն է տիկին Կիման, ով հավաքներից առաջ բոլոր անդամներին նույն բաժակով թեյ է տալիս, որ խմեն: «Իրենք թուրքերի հետ եղբայրության մասին են խոսում»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը և ավելացրեց, որ այդ աղանդավորները Փարաքյարում են հավաքվում և հավանաբար Թուրքիայից են ֆինանսավորվում: Նա հայտնեց, որ հավաքին լինում են 30-ից ավելի միայն կանայք, որոնց քարոզում են տղաների հետ հարաբերություններ ունենալ ինֆորմացիա ստանալու նպատակով, այսինքն` ազգային անվտանգության, պետական գաղտնիքներ իմանալու համար: Նա խոստացավ, որ շուտով փաստեր կհրապարակեն: «Բոլոր աղանդները լուրջ վտանգ են սպառնում ազգային անվտանգությանը»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը: «Իրավունքի» այն հարցին, թե աղանդներ կողմից որն է ամենամեծ վտանգը սոցիալական հոգեբան Իզաբելա Ղազարյանն ասաց, որ ամենմամեծ վտանգը դպրոցներում է, և հաճախ շատերը չեն կարողնում տարբերել աղանդավորին: Նա զուգահեռ անցկացրեց թմրանյութերի հետ և ասաց, որ թմրանյութերի և աղանդի ազդեցությունը նույնն է: «Աղանդը խլում է մեր մտքի ազատությունը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է վերոնշյալ աղանդին, հոգեբանն ասաց, որ Հայաստանում միայնակ կանայք շատ են և հնարավոր է հեշտությամբ են նրանց ներքաշում նման հավաքների մեջ: ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
-
Այսօր մամուլի ասուլիսում Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը հայտարարեց, որ ի հայտ է եկել նոր աղանդ, որը կոչվում է «Արևաբուժություն» և վարում է հակաքրիստոնեական գործունեություն: Նա հայտնեց, որ իրենց ղեկավարն է տիկին Կիման, ով հավաքներից առաջ բոլոր անդամներին նույն բաժակով թեյ է տալիս, որ խմեն: «Իրենք թուրքերի հետ եղբայրության մասին են խոսում»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը և ավելացրեց, որ այդ աղանդավորները Փարաքյարում են հավաքվում և հավանաբար Թուրքիայից են ֆինանսավորվում: Նա հայտնեց, որ հավաքին լինում են 30-ից ավելի միայն կանայք, որոնց քարոզում են տղաների հետ հարաբերություններ ունենալ ինֆորմացիա ստանալու նպատակով, այսինքն` ազգային անվտանգության, պետական գաղտնիքներ իմանալու համար: Նա խոստացավ, որ շուտով փաստեր կհրապարակեն: «Բոլոր աղանդները լուրջ վտանգ են սպառնում ազգային անվտանգությանը»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը: Սոցիալական հոգեբան Իզաբելա Ղազարյանը խոսեց աղանդի ազդեցության մասին, և ասաց, որ ամենմամեծ վտանգը դպրոցներում է, և հաճախ շատերը չեն կարողնում տարբերել աղանդավորին: Նա զուգահեռ անցկացրեց թմրանյութերի հետ և ասաց, որ թմրանյութերի և աղանդի ազդեցությունը նույնն է: «Աղանդը խլում է մեր մտքի ազատությունը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է վերոնշյալ աղանդին, հոգեբանն ասաց, որ Հայաստանում միայնակ կանայք շատ են և հնարավոր է `հեշտությամբ են նրանց ներքաշում նման հավաքների մեջ: - See more at: http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/item/177100-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4,-%D5%B8%D6%80%D5%A8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6#sthash.Q2lDRibA.dpuf
-
ՀՀ-ում ստեղծված նոր աղանդը թուրքերի հետ եղբայրություն է քարոզում10 hours agoMore Sharing Services 3լուրեր, Հայաստան, նոր, վիդեո«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է ստեղծվել ՝ «Արևաբուժություն» անվամբ : Լուրեր | HotTV
-
New York Becomes First Major City To Ban Sale Of Tobacco To Young Adults New York (AP) – Mayor Michael Bloomberg planned to sign landmark legislation Tuesday banning the sale of tobacco products to anyone under the age of 21, making New York the first large city or state in the country to prohibit sales to young adults. City health officials hope that raising the legal purchase age from 18 to 21 will lead to a big decline in smoking rates in a critical age group. A majority of smokers get addicted to cigarettes before age 21, and then have trouble quitting, even if they want to do so. The ban has limitations, in terms of its ability to stop young people from picking up the deadly habit. Teenagers can still possess tobacco legally. Kids will still be able to steal cigarettes from their parents, bum them from friends or buy them from the black-market dealers who are common in many neighborhoods. But City Health Commissioner Thomas Farley said the idea is to make it more inconvenient for young people to get started, especially young teens who had previously had easy access to cigarettes through slightly older peers. "Right now, an 18-year-old can buy for a 16-year-old," he said. Once the law takes effect, in 180 days, Farley said, that 16-year-old would "have to find someone in college or out in the workforce." Tobacco companies and some retailers had opposed the age increase, saying it would simply drive teenagers to the city's thriving black market. "What are you really accomplishing? It's not like they are going to quit smoking. Why? Because there are so many other places they can buy cigarettes," said Jim Calvin, president of the New York Association of Convenience Stores. "Every 18-year-old who walks out of a convenience store is just going to go to the guy in the white van on the corner." Bloomberg also was to sign legislation Tuesday that will seek to keep the price of tobacco high by prohibiting coupons and other discounts and setting a minimum cigarette price of $10.50 per pack. Large cigarette companies now commonly offer merchants incentives to run price promotions to bring in new customers. "For someone who might be trying to quit smoking, it makes it easy for them to buy on impulse," Farley said. Calvin said the elimination of discounts would further feed the drift away from legal cigarettes, and toward illicit supplies brought into the city by dealers who buy them at greatly reduced prices in other states, where tobacco taxes are low. Both bills were passed by the City Council late last month. The legislation also prohibits the sale of small cigars in packages of less than 20 and increases penalties for retailers that violate sales regulations. Follow us on twitter.com/foxnewslatinohttp://global.fncstatic.com/static/v/all/img/external-link.png
-
New York cigarette law bans tobacco sales to anyone under 21 By The Associated PressNovember 19, 2013 - 09:29 am NEW YORK (AP) - Mayor Michael Bloomberg planned to sign landmark legislation Tuesday banning the sale of tobacco products to anyone under the age of 21, making New York the first large city or state in the country to prohibit sales to young adults...
-
good to know next time wan im in HK i'l stop by that's if i don't have food poisoning like last time
-
http://youtu.be/5mdtEZr-9kI
-
http://youtu.be/ugfplVJskHw Samvel Grigoryan Javakhq
-
Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ծովամթերքի վաճառքը Մարինե Մադաթյան http://hetq.am/static/news/b/2013/11/30807.jpg15:30, 16 նոյեմբերի, 2013 Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը սահմանափակում է դրել ևս մեկ հայկական ընկերության` Ռուսաստան արտահանած ծովամթերքի վաճառքի վրա: «Աքվատիկ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների վաճառքի վրա արգելանք է դրվել «արգելված և վտանգավոր նյութերի» հայտնաբերման հիմքով: Հիշեցնենք, որ հայկական երկու այլ ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքը Ռուսաստանում արգելվել էր ավելի վաղ: 2013թ. օգոստոսի 30-ից արգելանք էր դրվել «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ-ի, իսկ հուլիսի 15-ից` «ԳՈՍ» ՓԲԸ-ի ատադրության ծովամթերքի վրա` դրանցում «կոլիֆորմ» տեսակի բակտերիաների հայտնաբերման հիմքով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը այս արգելանքից հետո պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայություն` վերոնշյալ ընկերությունների գործունեության սահմանափակումը վերացնելու համար, իսկ ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե դիմումը «ոչ միայն ցուցակում գրանցված ձկնարտադրողներին էր վերաբերում, այլև նոր արտահանել ցանկացողներին»: Մեկ ամսից ավելի է արդեն, ինչ դիմումն ուղարկվել է, սակայն համաձայն Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության տվյալների` ոչինչ չի փոխվել: Վերոնշյալ ընկերությունների գործունեությունը շարունակվում է սահմանափակվել: Ավելին, Ռուսաստանը վտանգավոր նյութեր է հայտնաբերում հայկական այլ ընկերություններիի` իր տարածք արտահանած ապրանքի մեջ: Եվ եթե նախկինում Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը նշում էր արգելանքի հիմքը, ապա վերջին հրամանի մեջ չի հստակեցրել, թե ինչ վտանգավոր նյութի մասին է խոսքը:
-
Դավիթ Ասատրյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն Այսօր - 20:51 Ռուսաստանի Անապա քաքաքում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցաշում Հայաստանի միակ ոսկե մեդալակիր դարձավ Դավիթ Ասատրյանը. 48 կգ քաշային կարգի եզրափակչում Դավիթն առավելության հասավ ռուսաստանցի Մագոմեդգաջի Ասևովի նկատմամբ՝ 2:1 հաշվով: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Վարդան Քոսյանը երեկ նվաճել էր բրոնզե մեդալ՝ 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում զիջելով ադրբեջանցի Հուսեյն Տավերդիլիին: Մեր մյուս մարզիկներն առանձնակի հաջող ելույթներ չունեցան:
-
ArmComedy 152 - Հակիրճ վարչապետը, ուղեվարձն ու Չարենցը Alco Tangaran !!!
-
Ուրվագիծ 14.11.2013
-
http://armenianow.com/news/50011/vardan_petrosyan_car_accident_arrest Fatal Accident in Question: Supporters say popular actor should not be detained http://armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/vardan-petrosyan_1.jpg A group of intellectuals have addressed an open letter to Prosecutor General of Armenia Gevorg Kostanyan and Kotayk regional prosecutor Vazgen Rshtuni on behalf of popular actor Vardan Petrosyan, currently detained on charges resulting from two deaths in an automobile accident. The letter seeks to have Petrosyan released from detention on the personal surety of the letter’s co-signers. On October 20, a BMW driven by Petrosyan collided with a Niva carrying six passengers on the Yeghvard-Yerevan highway. Two teenagers – Eduard and Edgar Hakobyan, age 16 – were killed and three others injured. Petrosyan himself was hospitalized and underwent surgery at Erebuni Medical Center. On November 9, Petrosyan was arrested on charges of negligent manslaughter, a charge that carries up to 10 years imprisonment. His attorney is seeking to have him released while trial is pending. Before his arrest Petrosyan told media that it was a tragic accident and offered his condolences to the family of the victims. The actor expressed his distrust in the investigators’ actions, assuring that he had no intention of hiding and would serve his term should the court rule so. “If I deserve to serve 4 to 10 ten years or 14 to 20 years in prison, I will. But let no one dare to think that I might make the slightest attempt to evade responsibility,” he said. The family of the victims is demanding a fair investigation into the accident to identify the causes of their tragedy. Hovhannes Tumanyan Puppet Theatre director Ruben Babayan extended his condolences to the family, and says Petrosyan’s supporters are not asking that charges be dropped against the actor, but that he be released on his own recognizance while awaiting trial. “What do we expect from justice – fairness or cruelty? The way they are treating the actor today is far from justice,” says Babayan. Professor of Arts Henrik Hovhannisyan believes it was a tragic accident the consequences of which have affected both sides, and supporters of Petrosyan are appealing on moral-legal grounds. “In our country people commit deliberate murders and get away with it,” he says. Petrosyan is a popular actor, whose performances are most often based in political satire and freedom of speech. During last winter’s presidential election campaign Petrosyan spoke at rallies in support of opposition candidate Raffi Hovannisian. His attorney has turned to a number of international organizations for help in preparing a 3D re-inactment of the accident. “Investigative bodies have harmed this case. I know by 99 percent how the accident happened and can prove it,” says defense attorney Nikolay Baghdasaryan. “Vardan and the aggrieved party know it as well. It is most regrettable that two young boys died. For now I can only assure you that it has been established that Vardan Petrosyan was not speeding, neither had he used alcohol prior to driving, nor was he napping at the wheel. Nonetheless, the investigative body has illegally arrested him. They first detained him then started collecting evidence, but when they saw the facts were actually proving something else, they refused to make those available to us,” says the defense attorney. Heritage party representative Stepan Safaryan told ArmeniaNow that the actions of the authorities against Petrosyan that look like revenge lead one to assume that it might well be connected with the actor’s support for the opposition movement last spring. Meanwhile, presidential spokesman Arman Saghatelyan offered clarification regarding the case in a Monday interview to Panorama.am, saying that the RA President is not authorized to intervene in legal processes. Nonetheless, he said, “considering the general concerns in Armenia over the application of imprisonment under guard, the president of the Republic of Armenia believes there is a need to once again reconsider the legislative and practical issues of this restraining measure.”
-
Ալեքսանդր Մանթաշով Published on Feb 27, 2013 1911 թվական, ապրիլ: Պետերբուրգից Թիֆլիս մեկնող գնացքի յուրաքանչյուր կանգառում անթիվ հայեր են խմբված: Անգամ կայարանների համար նման իրարանցումն անսովոր է: Մարդիկ եկել են ծաղկեպսակներով ծածկելու բոլոր ժամանակների ամենահռչակավոր հայ բարերարի` Ալեքսանդր Մանթաշովի տապանը, որը գնում էր իր վերջին հանգրվանը գտնելու հարազատ քաղաքում... Encyclopedia, Alexander Mantashev April, 2011. Countless Armenians flocking in every station of the train departing from Peterburg to Tiflis. This disarray was unusual even for the train stations. People came to cover with wreaths the shrine of the most outstanding Armenian philanthropist of all times - Alexander Mantashev, who was going to find his last haven in his hometown...
-
Եթե չպատժեն քննիչին, մեր` այստեղ մնալն անիմաստ կլինի. Միքայել Պողոսյան 12-11-2013 Մենք կանգնած ենք Վարդան Պետրոսյանի թիկունքին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը: Նա մեկն է այն մտավորականներից, որոնք այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով: Պողոսյանը նշեց, որ այն, ինչ կատարվել է Վարդանի հետ, կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, եւ նման անմարդային վերաբերմունք դրսեւորել ու այսքան անհանդուրժող լինել պետք չէ: «Վարդանն այս քաղաքի գույներից մեկն է: Կարծում եմ` օրենքը, որքան էլ խստորեն պատժի նրան, միեւնույն է, ինքն իր հանդեպ, ինքն իր խղճի հանդեպ ավելի խիստ է լինելու»,- ասաց Պողոսյանը: Ըստ դերասանի` դատական գործը վարող քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ փոխվի, քանի որ քննիչի վերաբերմունքը Վարդանի հանդեպ ուղղակի արհավիրք է. «Եթե մեր պետական այրերը չպատժեն այդ քննիչին, ապա մեր` այստեղ մնալն ու արարելն անիմաստ կլինի»:Մենք կանգնած ենք Վարդան Պետրոսյանի թիկունքին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը: Նա մեկն է այն մտավորականներից, որոնք այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով: Պողոսյանը նշեց, որ այն, ինչ կատարվել է Վարդանի հետ, կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, եւ նման անմարդային վերաբերմունք դրսեւորել ու այսքան անհանդուրժող լինել պետք չէ: «Վարդանն այս քաղաքի գույներից մեկն է: Կարծում եմ` օրենքը, որքան էլ խստորեն պատժի նրան, միեւնույն է, ինքն իր հանդեպ, ինքն իր խղճի հանդեպ ավելի խիստ է լինելու»,- ասաց Պողոսյանը: Ըստ դերասանի` դատական գործը վարող քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ փոխվի, քանի որ քննիչի վերաբերմունքը Վարդանի հանդեպ ուղղակի արհավիրք է. «Եթե մեր պետական այրերը չպատժեն այդ քննիչին, ապա մեր` այստեղ մնալն ու արարելն անիմաստ կլինի»:
-
Երբ Րաֆֆին հանրահավաքներ էր անում, Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից եկավ Հայաստան՝ ժողովրդի և նրա կողքը կանգնելու համար, իսկ Րաֆֆի՞ն...12.Նոյեմբեր.2013 - 15:18 Երբ Րաֆֆին հանրահավաքներ էր անում, Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից եկավ Հայաստան հատուկ ժողովրդի և Րաֆֆու կողքը կանգնելու համար: Հիմա, երբ Վարդանը դժբախտության մեջ է, ես անընդհատ սպասում էի, որ Րաֆֆին ինչ-որ ձև կարձագանքի, կփորձի բարոյապես սատարել: Այսօր մի տեսակ հույսս կոսրցրեցի և որոշեցի կիսվել: Պետրոս Ղազարյան
