Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Ադրբեջանի դրոշն են վառել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ
  2. Իմ արարքը թասիբով հայի արարք է, ցանկությունս՝ Հայաստանում չծածանվի Ադրբեջանի դրոշը․ Արամ Նիկոլյան
  3. Agnes Joaquim (Ագնես Ջոաքիմ) «Այլ ժողովուրդների կյանքում հայերի ակտիվ մասնակցության՝ բարի, օգտակար ու շինարար մասնակցության քանի՞ օրինակներ կարելի է բերել․․․ Նույնիսկ Սինգապուրում․ ես ապշած կանգնած էի քաղաքի կենտրոնում՝ հայկական եկեղեցու առջև, 19-րդ դարասկզբի հայերի գերեզմանների մոտ և ինքս ինձ մտածում էի՝ Աստված իմ, չէ որ այս հայերը կառուցեցին Սինգապուրը․․․» - Այսպես էր գրել սինգապուրյան իր հիշողությունների մասին ռուս պոետ Օլեգ Շեստինսկին։ 18-րդ դարի վերջերից մինչև 19-րդ դարի երկրորդ կես, Սինգապուրը մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ՝ Բրիտանիա, Հնդկաստան, Ճապոնիա, նորից Բրիտանիա․․․միայն 1963թ-ին Սինգապուրն ազատվեց բրիտանական գաղութի կարգավիճակից և դարձավ անկախ պետություն․ ընդամենը 70 տարում դառնալով «ասիական չորս վագրեր» -ից մեկը՝ Հարավային Կորեա, Հոնկոնգ, Թայվան, Սինգապուր։ 1800-ականների առաջին կեսերից արդեն, բրիտանական գաղութ Սինգապուրում հասատվել էին մեծահարուստ Հովակիմյանները։ 1854թ․-ի ապրիլի 7-ին Սինգապուրում Բարսեղ Հովակիմյանի և Ուրելիա Զաքարյանի ընտանիքում ծնվեց նրանց դուստր Աշխենը։ Բարսեղը առևտրային գործակալ էր՝ մեծահարուստ Հովակիմյանների տոհմից։ Նա զգալի սեփականություններ ու կալվածքներ ուներ։ Աշխենի մորական պապը՝ Եսայի Զաքարյանը, բրիտանական գաղութ Սինգապուրի առևտրային պալատի հիմնադիրներից էր։ Ծնողները Աշխենի համար հատուկ մասնագետներ էին վարձում, և աղջիկը կրթվեց լավագույն վարժապետների շնորհքով։ 1880-ին Բարսեղը գործուղման մեկնեց Լոնդոն, և նրա հետ գնաց նաև Աշխենը։ Լոնդոնում աղջիկն ավարտեց բրիտանական համալսարանն ու վերդարձավ Սինգապուր։ Բուսաբան-գիտնական երիտասարդ Աշխենը սկսեց բույսերից նոր տեսակներ ստանալու փորձարկումներ անել։ Ուրելիան՝ նրա մայրը, հիանալի այգեգործ էր ու աղջկան սովորեցրել էր ծաղիկների «լեզուն»։ Աշխենը խոլորձների ֆերմա հիմնեց իրենց կալվածքների այգիներում։ Ամեն տարի մասնակցելով ծաղկի ցուցահանդեսներին, նա պարգևների տպավորիչ հավաքածու ուներ արդեն։1893-1895 թ-ին սինգապուրյան ամենամյա երեք ցուցահանդեսներում նա նվաճեց քսանյոթ առաջին և տասնհինգ երկրորդ մրցանակ։ 1893թ. -ին Հովակիմյանն իր ստեղծած բույսերից մեկը ներկայացրեց Սինգապուրի բուսաբանական այգու տնօրեն Հենրի Ռիդլիին։ Ռիդլին երբեք չէր տեսել նման ծաղիկ։ Բիրմայական և մալայական խոլորձների հիբրիդ «Միսս Հուակիմ» խոլորձը պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներ էր՝ աշխարհում առաջինը, որը ստեղծվել էր կնոջ ձեռքով։ Գիտնական-բուսաբան Աշխենի անունը հայտնի դարձավ բոլորին և այս գիտական գյուտի համար հատուկ պարգևատրման արարողություն կազմակերպվեց՝ 1899թ-ի մայիսին․ այս արարողությունից երեք ամիս անց մահացավ քաղցկեղից տառապող գիտնական Աշխեն Հովակիմյանը՝ ընդամենը 45 տարեկան հասակում․․․ Գիտնական-բուսաբան Աշխեն Հովակիմյանի անունով կոչված առաջին հիբրիդ ծաղիկը դարձավ տարբեր կազմակերպությունների, նույնիսկ քաղաքական առաջադիմական կուսակցությունների խորհրդանիշ։ Իսկ դրա ստեղծումից գրեթե հարյուր տարի անց, Աշխեն Հովակիմյանի «Միսս Ջոաքիմի Վանդա»-ն 1981թ-ին պաշտոնապես դարձավ Սինգապուրի անկախ հանրապետության խորհրդանիշը։ Ի սկզբանե Աշխենը թաղված է եղել Bukit Timah գերեզմանոցում, իսկ 20-րդ դարի կեսերին նրա գերեզմանաքարը տեղափոխվեց Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակ։ Նկարում՝ Աշխեն Հովակիմյան՝ Սինգապուրի ազգային խորհրդանիշ «Միսս Ջոաքիմի Վանդա»-ի մայրը․․․ Էդուարդ Մանվելյան https://www.facebook.com/ed.man.92167
  4. «Մասնավոր սեփականության իրավունքը չի հակասում մարդու իրավունքներին։ Դա ինքնին մարդու իրավունք է… Սա հիմք է ստեղծում՝ մասնավոր սեփականության իրավունքի վրա հիմնված համակարգը գերադասելու համար։ Մասնավոր սեփականության իրավունքը պաշտպանում է անձի ազատությունը»։ Անցյալ դարի կեսերին ամերիկյան հայտնի ամսագրում հայտնված այս մեջբերումով հոդվածը խիստ քննադատական ընդունվեց։ «Չոր օրենք» կոչվածից դուրս գալու օրից ամերիկյան տնտեսությունը լուրջ փոփոխությունների կարիք ուներ։ Այդ թվերին ամերիկյան տնտեսագետներն ավելի շատ գովազդային գործակալների էին նմանվում․․․մինչև որ հայտնվեց խիզախ մարդը։ 1914թ․-ի ապրիլի 12-ին Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյում Ալբերտ և Լիլի Ալչյան զույգի ընտանիքում ծնվեց նրանց որդին։ Ալբերտը Էրզրումի ջարդերից էր գաղթել Ֆրեզնո, իսկ Լիլին 1889թ․-ին Ֆրեզնոյում ծնված առաջին հայ երեխան էր․․․ Ալչյանների տղան նախնական կրթություն ստացավ Ֆրեզնոյի միջնակարգ դպրոցում։ Դեռևս մանուկ տարիներից, իսկ հետո՝ նաև դպրոցական տարիքից այս երեխան փայլում էր հաշվարկների ու մաթեմատիկական բարդ լուծումների իր տաղանդով։ Դպրոցն ավարտելուց հետո 1934թ-ին երիտասարդն ընդունվեց նախ՝ Կալիֆոռնիայի պետական համալսարան, ապա՝ Ֆրեզնոյի պետական Քոլեջ։ 1936թ-ին մեկնեց Սթենֆորդ և ընդունվեց Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Այնտեղ նա ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 1940-1941թթ-ին զուգահեռ դասավանդում էր Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում և Հարվարդի համալսարանում։ Հետո սկսվեց Երկրորդ աշխարհամարտը․․․ Երիտասարդ տնտեսագետը կամավորագրվեց ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին։ Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում նա ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ռազմավիճակագրական վերլուծաբանն էր։ Պատերազմից ավարտից մեկ տարի առաջ՝ 1944թ-ին, նա Սթենֆորդում ատենախոսություն պաշտպանեց և ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Պատերազմի ավարտից հետո ռազմաօդային ուժերի սպա անալիտիկը վերադարձավ Լոս Անջելես և միացավ Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսական կազմին։ Զուգահեռ նա համագործակցում էր ամերիկյան «Rand Corporation» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ, որը զբաղվում էր ԱՄՆ-ի անվտանգության և հանրային բարեկեցության խնդիրներով։ Այս փոխադարձ համագործակությունը ձգվելու էր մի ամբողջ կյանք․․․ 1958թ․-ին Ալբերտի և Լիլիի որդին՝ դոկտոր Արմեն Ալբերտ Ալչյանը, դարձավ Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր և հրատարակեց «մասնավոր սեփականության իրավունք» հոդվածը՝ դառնալով աշխարհում սեփականության իրավունքների տնտեսական տեսության հիմնադիրը․ այն կարճ կոչեցին «UCLA-ի ավանդույթ»՝ ի պատիվ Կալիֆոռնիայի համալսարանի, որտեղ անցավ պրոֆեսոր Արմեն Ալչյանի ողջ կարիերան։ Ավելի ուշ պրոֆեսոր Ալչյանը հրատարակեց տնտեսագիտության ծավալուն ձեռնարկը՝ բացատրական ոչ ավանդական մեթոդներով, և այս ձեռնարկով ուսուցումը տարածվեց համշխարհային տնտեսագիտության մեջ որպես «Ալչյանի թեորեմ»։ 1996թ-ին 82-ամյա պրոֆեսորը Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի կողմից ընտրվեց որպես պատվավոր գործիչ, և նրա անունով անվանվեց Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնը։ Նա համարվում է Կալիֆոռնիայի համալսարանի լեգենդար դասախոս։ 2000թ-ին պրոֆեսոր Ալչյանին շնորհվեց տնտեսագիտության մեջ պատվավոր՝ «Ադամ Սմիթի մրցանակ»։ Այս մրցանակից հետո Պրոֆեսորին սկսեցին կոչել հայկական Ադամ Սմիթ։ Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր դոկտոր-պրոֆեսորը մի քանի անգամ հայտնվեց Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում, բայց ամեն անգամ մի բան «խանգարեց»։ Նույնիսկ նրա ուսանող Ուիլյամ Շարպը Նոբելյան մրցանակ ստացավ, իսկ իրեն այդպես էլ չտվեցին․․․ Ալչյանը տնտեսագիտական դպրոցների հիմնադրման ու զարգացման առաջամարտիկն է։ Նրա աշխատությունները անջնջելի հետք են թողել ծախսերի տեսության, սեփականության իրավունքի տեսության, շուկայի կառուցվածքի, ինֆլյացիայի ու գործազրկության բնագավառներում։ Սեփականության իրավունքի և տրանսակցիոն ծախսերի մասին աշխատություններով՝ նա մեծ ներդրում ունեցավ ինստիտուցիոնալ տնտեսագիտության զարգացման գործում։ Ամերիկյան տնտեսական միության իսկական անդամ, Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, Հարվարդի, Օրեգոնի, Կալիֆոռնիայի համալսարանների պատվավոր Դոկտոր, սեփականության իրավունքների տնտեսական տեսության՝ «UCLA-ի ավանդույթ»- ի հիմնադիր պրոֆեսոր Արմեն Ալբերտ Ալչյանը մահացավ 2013թ-ի փետրվարի 19-ին Լոս Անջելեսում 98 տարեկանում։ Պրոֆեսոր Արմեն Ալչյանը համարվում է անցյալ դարի տնտեսագիտության զարգացման հիմնադիրներից՝ ամենահանճարեղ տնտեսագետներից մեկը։ Նկարում՝ Կալիֆոռնիայի Պետական Համալսարանի պատվավոր Պրոֆեսոր՝ Արմեն Ալբերտ Ալչյան։ Էդուարդ Մանվելյան
  5. Armen Alchian (Արմեն Ալբերտ Ալչյան) https://en.wikipedia.org/wiki/Armen_Alchian Armen Albert Alchian (/ˈɑːltʃiən/; April 12, 1914 – February 19, 2013) was an American economist. He spent almost his entire career at the University of California, Los Angeles (UCLA). A major microeconomic theorist, he is known as one of the founders of new institutional economics and widely acknowledged for his work on property rights. Early life and education Armen Albert Alchian was born on April 12, 1914, in Fresno, California, to Armenian-American parents. His father, Alexander H. Alchian (1884–1979),[8] was born in Erzurum, Ottoman Empire[9] and emigrated to the U.S. in 1901,[10] while his mother Lily Normart (1889–1976) was born to Armenian immigrant parents in Fresno.[11] Her parents were among the first Armenians to settle in the San Joaquin Valley and she was the first Armenian born in Fresno.[11][12] His parents married in 1909,[13] and Armen had a younger brother, Robert Haig Alchian (1917–1995).[14][15] His father worked as a musician and a jeweler and the family was of "modest means."[16] He grew up in the Armenian community, which was initially "subject to intense discrimination."[17] He himself was reportedly subject to anti-Armenian discrimination early in his life.[18] Alchian was called "the Armenian Adam Smith" by Michael Intriligator.[19][9] Alchian attended Fresno High School, where he excelled academically and athletically.[14] He initially enrolled in Fresno State College in 1932 and transferred to Stanford University in 1934, obtaining his bachelor's degree in 1936.[14] He earned his PhD in Philosophy from Stanford in 1943.[14][20] His dissertation was titled "The Effects of Changes in the General Wage Structure."[14] Anthony J. Culyer quoted Kenneth Arrow as saying that Alchian was the "brightest economics student Stanford ever had."[21] Career Alchian worked as a teaching assistant at Stanford (1937–40),[20] and then in 1940–41 he worked at the National Bureau of Economic Research (NBER) and Harvard University and in 1942 at the University of Oregon as an instructor.[16] He went on to serve in the Army Air Forces as a statistician between 1942 and 1946.[20][22] Alchian joined the Department of Economics at University of California, Los Angeles (UCLA) in 1946.[23] He was initially assistant professor (until 1952), then associate professor (until 1958), and eventually named professor in 1958.[20][19] He retired from UCLA in 1984 and was named professor emeritus of economics.[23][20] It was not until 2007, at the age of 93, that he closed his campus office.[23] In classroom, Alchian adopted the Socratic method and disliked the traditional lecture method.[24][25] James M. Buchanan, briefly a colleague in the late 1960s, classified Alchian as "the best blackboard economist" he had ever known.[26] In 2006 John Riley, chair of the UCLA economics department, stated that Alchian was the "father of the modern-day economics department at UCLA, and set the future for it."[27] William R. Allen noted that the department's "golden age" was from 1950 to 1980 because of Alchian's presence and leadership in the department.[27] Alchian was also affiliated with the RAND Corporation between 1946 and 1964 and was a consultant to business firms.[20] At RAND, he is remembered for his work on the hidden costs of regulation.[23] Alchian was the first economist to be employed at RAND and "became the conduit through which many Chicago stalwarts such as Ronald Coase, Gary Becker, and others received lucrative consultancies from RAND."[28] Alchian was also involved for around 20 years with the Law and Economics Center, initially affiliated with the University of Rochester, which provided "insight into economic theory to legal scholars and judges."[23] Timothy Muris opined that Alchian was "unexcelled in teaching economics to lawyers."[29] Research Alchian, an applied economist,[7] has been described by Robert Higgs as a master of applied price theory.[25] Alchian was a neoclassical economist,[30][31] specifically of the Chicago School.[32][33] Along with Harold Demsetz, Alchian is considered to be the founder of the "UCLA tradition",[19][34] alternatively known as the Los Angeles School.[35] Read explains: "Theirs is a school which shares some similarities with Chicago’s emphasis on the free market, Harvard’s tradition of institutional studies, and the strategic thrust of both the RAND Corporation and of the Hoover Institution, to which both contributed intellectually."[35] Alchian was also influenced by the Austrian School,[40] especially by the ideas of Ludwig von Mises and Friedrich Hayek.[41][42] He was influenced by Mises' Human Action (1949).[43] Alchian famously interviewed Hayek in 1978,[44][45] during which Alchian told him that he was particularly influenced by two of his articles: "Economics and Knowledge" (1937) and "The Use of Knowledge in Society" (1945).[46] In his turn, Alchian has influenced contemporary Austrian School economists.[47] Alchian, along with James M. Buchanan and Ronald Coase, served as a bridge between the "Old" and "New" Chicago School.[48] Boettke and Candela argue that these three economists founded the following branches in economics: New Institutional Economics, Law and Economics, and the economics of property rights.[48] Indeed, Alchian is widely considered one of the founders of the New Institutional Economics.[49][a] According to Robert Higgs Alchian had the greatest influence, aside from Coase, "in creating and fostering what has come to be known as the New Institutional Economics, one of the most notable improvements in mainstream economics during the past half century."[25] A large portion of Alchian's contribution is in property rights.[51][53] Henderson argued that Alchian has been most impactful on the economic analysis of property rights and summarized his work on it as follows: "You tell me the rules and I'll tell you what outcomes to expect."[18] Alchian opined that "In essence, economics is the study of property rights over resources."[54] Peter Boettke noted in 2015 that Alchian is "recognized as the founder of what was called 'property rights economics' in which he had to re-introduce to the economics profession the important role that property rights play in the determination of economic performance."[55] While working at RAND in 1954, Alchian conducted the first event study to infer what kind of fuel material was used in the development of hydrogen bombs, the construction of which were secret at the time. He successfully identified lithium as the fusion fuel through publicly available financial data. However, the paper was confiscated and destroyed because it was seen as a threat to national security.[56]
  6. Քրիստոս հարյավ ի մեռելոց օրհնյալ է հարությունը քրիստոսի Happy Easter ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
  7. loving Norayrs Duduk playing skills!!! Bravo
  8. was at her memorial in Solvang CA, was opened iin 2016.
×
×
  • Create New...