Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. MosJan

    GOOD NEWS

    Վազգեն Թեւանյան Դրանից մեկ օր անց Զագրեբում փայլեց ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թեւանյանը (65 կգ): Նրան վերջապես հաջողվեց Եվրոպայում ոսկի մեդալ ունենալ: Թեւանյանը մրցաշարը շատ վստահ անցկացրեց, իսկ եզրափակչում 12:1 հաշվով ժամանակից շուտ ուժեղ հաղթեց բուլղարացի Միխայ Սալիմ Նաիմին: Լուսանկարը` UWW «Անչափ երջանիկ եմ, քանի որ այս մեդալը շատ ցանկալի էր: 2018 թվականից չեմ կարողացել Եվրոպայի առաջնությունների մասնակցել, դրա համար էլ ուրախ եմ հաղթանակի համար: Էմոցիաներս շատ են ու տրամադրությունս՝ բարձր: Մեծահասակների հաղթող դառնալը տարբերվում է մյուս տարիքայինների չեմպիոնությունից, քանի որ ինձ համար իրական սպորտը սա է: Ապրիլի 16-ին հայրիկիս ծննդյան օրն էր։ Նա ասաց, որ իր համար ամենամեծ նվերը կլինի, եթե Եվրոպայի չեմպիոն դառնամ։ Այս մեդալը նաեւ իմ ընտանիքի ու հարազատների համար էր չափազանց սպասված, դրա համար էլ այն նվիրում եմ բոլորին»։
  2. MosJan

    GOOD NEWS

    Արսեն Հարությունյան Հաջորդ օրը փայլելու հերթն արդեն նրա թիմակցինն էր: Արսեն Հարությունյանին (61 կգ) հաջողվեց Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալ: Եզրափակչում նրա մրցակիցն Աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովն (Ալբանիա) էր: Հարությունյանը մինչեւ վերջ վստահ գործեց ու հաղթեց 5:2 հաշվով: Հարությունյանը Եվրոպայում լավագույնն է եղել նաեւ 2019 եւ 2022 թվականներին։ Լուսանկարը` UWW «Առաջին անգամ հաղթելուց հետո հույզերս բոլորովին այլ էին, 2-րդ անգամ շատ ուրախ էի, բայց սպասում էի այս մեկին, որ ինձ ապացուցեմ՝ իզուր չեմ գիշեր ու ցերեկ մարզվել: Եզրափակիչն ավարտին էր մոտենում, երբ նայեցի լուսատախտակին ու տեսա, որ 6 վայրկյան է մնում։ Զգացի, որ մրցակիցս արդեն ուժ չունի ձեռքերի մեջ ու չի կարողանալու գլորում կատարել։ Ուրախացա, որովհետեւ հասկացա, որ երրորդ անգամ եմ դարձել Եվրոպայի չեմպիոն»:
  3. MosJan

    GOOD NEWS

    Արսեն Խանջյան Լուսանկարը` sambo.sport Իսրայելի Հայֆա քաղաքում էլ կայացավ սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը 3 հաղթանակ տարավ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:
  4. MosJan

    GOOD NEWS

    Արման Ավանեսյան Լուսանկարը` sambo.sport Հայաստանի սամբոյի ընտրանու համար ոսկի նվաճեց նաեւ Արման Ավանեսյանը (98 կգ): Արցախցի մարզիկը հավասարը չուներ մարտական սամբոյում, հիանալի անցկացրեց ողջ մրցաշարն ու ոսկու համար պայքարում առավելության հասավ բելառուս Ռոման Դամիեւի նկատմամբ:
  5. MosJan

    GOOD NEWS

    Դավիթ Հովհաննիսյան Ապրիլի 21-ին Երեւանում 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Նա հաջող ու հանգիստ օգտագործեց իր մոտեցումներն ու ապահովեց ոսկի մեդալը: Երկամարտում ծանրորդի գրանցած արդյունքը 377 կգ է: Ինչպես եւ նախորդ տարի այդ քաշային կարգում արծաթը 364 կգ-ով նվաճեց Արա Աղանյանը: Լուսանկարը` Մեդիամաքս «Պայքարը շատ հետաքրքիր ու ադրենալինով լի ստացվեց։ Լավ էի պատրաստվել առաջնությանը, ինչն էլ իր արդյունքը տվեց: Երկուսս էլ լավ էինք մարզվել, տարբերություն չկար, թե ով չեմպիոն կհռչակվեր: Երկրպագուներին շնորհակալ եմ մեր կողքին լինելու եւ աջակցելու համար: Մեդալս նվիրում եմ մեր զինվորներին, թող ամուր լինեն»:
  6. MosJan

    GOOD NEWS

    Գարիկ Կարապետյան Ապրիլի 22-ին մարզահամերգային համալիրում Հայաստանի օրհներգը երկու անգամ հնչեց, նախ Գարիկ Կարապետյանի (102 կգ) պատվին: Իր առաջին մեծահասակների ԵԱ-ում նա տարիների փորձ ունեցող ծանրորդի պես ելույթ ունեցավ՝ առանց լարվածության ու շատ հանգիստ: Դա երեւում էր նրա մոտեցումներից ու գրանցած արդյունքից: 19-ամյա ծանրորդը երիտասարդների ռեկորդներ սահմանեց ու երկամարտում ցույց տվեց 392 կգ: Լուսանկարը` Photolure «Մրցումն իմ հայրենիքում էր, կարողացա բարձր պահել հայ ազգի պատիվն ու բարձրացնել մեր դրոշը: Շատ ուրախ եմ, որ այսպիսի լարված պայքար կար, դա օգնեց, որ ավելի էքստրեմալ զգացողություններ ունենամ: Շնորհակալ եմ իմ ծնողներից, հավաքականի մարզիչներից, ովքեր ինձ դաստիարակել են եւ օգնել դառնալ այսպիսի մարզիկ: Խոսք եմ տալիս, որ դեռ շատ կլսեք իմ անունը: Հաղթանակս նվիրում եմ հայ ազգիս, բոլոր նրանց, ովքեր ինձ հետ ուրախացել են»:
  7. MosJan

    GOOD NEWS

    Սամվել Գասպարյան Ապա պատվոհարթակի 1-ին աստիճանին կանգնեց Սամվել Գասպարյանը (109 կգ): Դա Գասպարյանի երկրորդ չեմպիոնությունն էր, առաջինը նա նվաճել էր 2021-ին Մոսկվայում, սակայն 102 կգ քաշային կարգում: Լուսանկարը` Մեդիամաքս 2 տարի անց Գասպարյանը Եվրոպայի առաջնությունում նորից հավասարը չուներ ու երկամարտում բարձրացրեց 395 կգ: Այդ քաշային կարգում նորամուտը նշած Պետրոս Պետրոսյանը 379-ով բրոնզե մեդալակիր դարձավ: «Ինձ համար մրցաշարն էլ ավելի կարեւոր էր, քանի որ նոր քաշային կարգում էի հանդես գալիս, ինքս ինձ ապացուցելու բան ունեի: Համոզվեցինք, որ ես կարող եմ ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել: Մարզահամերգային համալիրում հավաքվածներն ու ընտանիքս իրենց ջերմությամբ օգնել են հասնել նպատակին: Սենսացիոն է, արդեն չորս ոսկե մեդալ ունենք, էլ չասեմ արծաթն ու բրոնզը»
  8. MosJan

    GOOD NEWS

    Մալխաս Ամոյան Գասպարյանի հաղթանակից ժամեր անց Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ): Եզրափակչում նա մրցեց սերբ Վիկտոր Նեմեշի հետ եւ անհավանական կամքի ուժ ցույց տվեց: Գոտեմարտի ավարտին վայրկյաններ էին մնացել ու Ամոյանը զիջում էր 4:1 հաշվով, սակայն կարողացավ անսովոր հնարքով հետ բերել կորցրածն ու հաղթել 6:4 հաշվով: Լուսանկարը` UWW «Մինչեւ վերջ հավատացել եմ ինձ ու կարողացել հասնել նպատակիս։ Չեմ սիրում նախապես ասել, բայց ցանկանում եմ այս տարի հաղթել նաեւ Աշխարհի առաջնությունում ու սկսել մտածել Օլիմպիական խաղերի մասին։ 77 կգ քաշային կարգն ամենաբարդերից մեկն է, երբեք չես իմանա, թե ով ավելի ուժեղ կլինի: Ես պատրաստվում եմ բոլոր մրցակիցների դեմ»:
  9. MosJan

    GOOD NEWS

    Արթուր Ալեքսանյան Վերջին ոսկե մեդալը նվաճեց Արթուր Ալեքսանյանը, որը Եվրոպայի 6-ակի չեմպիոն դարձավ: 3 տարվա դադարից հետո նրա վերադարձը ԵԱ հաղթական էր, եզրափակչում Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց բուլղարացի Կիրիլ Միլենովին՝ 6:1: Լուսանկարը` UWW Դա Ալեքսանյանի 9-րդ մեդալն էր ԵԱ-ից: Նա Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր է, մեկ անգամ էլ բրոնզ է նվաճել: Առաջին անգամ եվրոպական պատվոհարթակին կանգնել է 2011-ին Դորտմունդում ու եղել 2-րդը: Ոսկիներ է նվաճել նաեւ 2012, 2013, 2014, 2018 ու 2020 թթ.:
  10. MosJan

    GOOD NEWS

    https://sport.mediamax.am/am/news/other/51101?fbclid=IwAR3euwZFfjCZ2fdu0lA5koe72rxsPeUKEtKDt5qtKyWZ_1_MwALsI09abg0 8 օրվա ընթացքում հայ մարզիկների նվաճած 11 ոսկի մեդալները
  11. MosJan

    GOOD NEWS

    Կեցցեն մեր մարզիկները 🇦🇲 🇦🇲 🇦🇲 Շնորհավորորում եմ բոլոր մարզիկներին։ Սիրով շնորհավորում եմ նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներին Այնպես ստացվեց, որ ապրիլին մի քանի օրերի տարբերությամբ ու զուգահեռաբար ընթացան Եվրոպայի 4 առաջնություններ՝ մարմնամարզության, ծանրամարտի, ըմբշամարտի ու սամբոյի: 8 օրվա ընթացքում Հայաստանն ունեցավ Եվրոպայի 11 չեմպիոն:
  12. MosJan

    GOOD NEWS

    the Best !!!!
  13. MosJan

    GOOD NEWS

    Armenian weightlifter Garik Karapetyan put on a sensational performance to become the European champion and set a new European record. On the 8th day of the competition, Karapetyan lifted a total of 392 kg in the doubles event to secure the title. During the snatch exercise, he lifted an impressive 178 kg, setting a new European youth record. In the clean and jerk exercise, he lifted 214 kg on his second attempt, further solidifying his dominance in the competition.
  14. MosJan

    GOOD NEWS

    Jannnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnnn
  15. MosJan

    GOOD NEWS

    Jannnnnnnnnnnnnnnnnnnnnnnn
  16. MosJan

    GOOD NEWS

    Jannnnn !!!!
×
×
  • Create New...