Jump to content

Harut

Members
  • Posts

    5,721
  • Joined

  • Last visited

  • Days Won

    7

Everything posted by Harut

  1. in armenian script.... Համերգից Հետո Գեվորգ Էմին Ինչ ուզում էի քեզ խոստովանել Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում, Այնքան հարազա’տ ու այնպես անե՜ղծ, Դու լսում էիր երեկ… համերգում: Դու’ էլ նույնն էիր ուզում ինձ ասել, Ինչ ես լսեցի երեկ համերգում… Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել, Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու… 1 Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի, Այնքան հպա’րտ է սիրտն իմ առնացի, - Իմ սիրո’վ ես դու չքնաղ, սիրելի’ս, Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ: Չէ՞ որ շուրթերըդ շիկնու’մ են, վառվու՜մ, Իմ շշուկների’ց ու համբույրների’ց. Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում` Երբ սե’ր են հայցում իմ խերթ աչքերից: Եվ ե’րգն այս , որ դու երգում ես հնչեղ, Մի՞թե սիրու’ց չի ծնվում շուրթերիդ, Մի՞թե քո սիրո անտես թելին չեն Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի. Եվ ինչու՞, ինչու՞ մեկեն ու հանկարծ, Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար. Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա` Աշխարհը նու’յնն է` Սիրու՜մ ենք իրար… 2 Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին. Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, - Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին Կասի աշխարհին իմ գրած երգը. Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից, Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը, Որիշ սիրահար սրտե’ր կհուզի, Սին փառքի փոխած սիրո վայելքը… Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի, Չգիտես նրան մորմոքող վերքը. - Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի` Աշխարհի համար դա միայն… ե՜րգ է. Այդպե’ս է եղել դարերում բոլոր - Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը… Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր` Չէ՞ որ ուրիշի համար նա … ե’րգ է: 2 Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին, Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր, Թե սրբությու’ն էր որոնում, անգին, Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի. Թե ցնորք - սե’ր էր տենչում, լուսածին, Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս. Ների՜ր այս բոցը, որից այրվեցին Թիթեռնե’րը քո լուսե տենչերի… Ների՜ր — որ ինձ սիրի’ր, ոչ ատիր.- Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների, Սիրո ձևերից հազարապատիկ, Ես խե՜նթն եմ սիրում… Ներիր, օ՜, ների՜ր… 2 Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր Եվ արցունքները քո աչքերի, Անձր—ի նման ցա՜ծ մաղվեցին Եվ բու’յր տվեցին ծաղիկներին: Դու արցունքների մեջ ժպտացիր Եվ քո ժպիտի հուր ցոլքերից, Ծիածա՜ն իջավ աղեղնածիր Ու գույնե’ր բերեց ծաղիկներին… Լեռներով պատած այս ձորը խոր Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված, Եվ ծիածանը` կո’թը կլոր - Սուզված երկընքում կապույտ ու թաց… Ուզու՞մ ես` բռնած ծիածանից, Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ, Միայն չգնա’ս դու ինձանից, Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս… http://armenianpoetry.com/arm/2201.html
  2. man, you're losing it... plus, don't yell at the kid like that... he'll develop a severe disorder, which will be a cause of uncurable depression in his adult years...
  3. Harut

    Impressions Of The Day

    wow... you've had really busy 'honeymoon' period...
  4. god save us from logical neighbors like this... ======================== ՚ԱՇԽԱՐՀԸ ԿՔԱՆԴՎԻ, ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՆԿԱԽԱՆԱՙ [18:47] 27 Հունիսի, 2006 ՚Ա1+ՙ-ի հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: - Դուք գո՞հ եք երեկ ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւից: - Այո, որովհետեւ այն պատգամավորները, որոնք ելույթ ունեցան, բոլորը պաշտպանեցին Ադրբեջանին եւ չտեսնել այն զարգացումը, որ կա մեր երկրում անհնար է: Իհարկե, կան նաեւ քննադատության արժանի պահեր, բայց զարգացող երկրում խնդիրներ կլինեն, քանի որ այնտեղ են վերջանում խնդիրները, որտեղ ավարտվում է կյանքը: Այն, որ այդպես միաձայն պաշտպանեցին մեզ, նշանակում է, որ մեր դիրքորոշումն այստեղ ուժեղ է: - ԵԽԽՎ նախագահը հայտնեց, որ Ադրբեջանում եւ Հայաստանում մոնիտորինգը կդադարեցվի միայն ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում: Ե՞րբ է հնարավոր խնդրի լուծումը: - Ինչքան արագ, այնքան լավ: Ինչքան շուտ լուծվի խնդիրը հօգուտ Հարավային Կովկասի ժողովուրդների, այնքան լավ: Բայց տեսնո՞ւմ եք, չի լինում: Մեկ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես ուզում ենք: Մեկ էլ խնդիրներ են առաջանում, օրինակ` վերջինը սաստիկ հրդեհները: - Դուք պնդո՞ւմ եք, որ հայկական կողմն այդ միտումնավոր է անում: - Իհարկե, մենք նկարահանումներ ենք արել տիեզերքից, Ադրբեջանը հիմա ունի բոլոր հնարավորությունները: - Բայց ինչո՞ւ պետք է հայկական կողմը հրդեհի իր զբաղեցրած տարածքը: - Պատճառները շատ են, օրինակ, որպեսզի մենք այլեւս չդիմանանք: Չէ՞ որ հիմա հրադադար է, իսկ դա ամենամեծ նվաճումն է, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Չէ՞ որ սրան մենք հասել ենք առանց ուրիշների օգնության: - Հայաստանի եւ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ: - Ոչ, պայմանավորվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էր: Ըստ իս, հայկական կողմը ստիպում է Ադրբեջանին խախտել հրադադարը եւ հետո ասել` տես ինչ են անում: Քանզի ադրբեջանական կողմը չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է այրվում հողը: Գուցե ուրիշ պատճառներ կան, բայց ցանկացած պարագայում սա սարսափելի է: Իսկ ընդհանրապես, խնդիրը միայն այստեղ չէ, որովհետեւ միջազգային հանրությունը վաղուց տեղեկացված է, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են: - Եթե այսքան ժամանակ արդյունք չկա, գուցե՞ պետք է փոխել բանակցությունների ձեւաչափը: - Էլի չի լինի, քանի Հայաստանը կարծում է, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ կամ Հայաստանի մաս, ինչը Ադրբեջանն ու աշխարհն անհնար է, որ ընդունեն, քանի որ դրանից աշխարհը կքանդվի, եթե ընդունվի միջազգային օրենքի այդպիսի խախտում: Իսկ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը որ կա, եւս երկար չի կարող շարունակվել: Տեսնո՞ւմ եք, ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչ անում է, ոչինչ չի ստացվում: Քանի դեռ Հայաստանը չի որոշել ազատել օկուպացված տարածքները, առաջընթաց բանակցություններում չի լինի: - Օկուպացված տարածքներ ասելով` ո՞ր շրջանները նկատի ունեք: - Նկատի ունեմ եւ Ղարաբաղը, եւ նրան հարակից յոթ շրջանները: Բայց առաջին փուլում պետք է ազատել յոթ շրջանները, որից հետո եկեք նստենք սեղանի շուրջ եւ խոսենք ԼՂ-ի կարգավիճակի մասին: Հենց սա այն հարցն է, որ Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ վաղուցվանից քննարկվում է: Սա փուլային տարբերակն է եւ սրան համաձայն են մեր հայ գործընկերները: - Եթե փոխզիջում է, ի՞նչ է դրա դիմաց ստանում Հայաստանը: - ԵԽ-ին անդամակցելիս Ադրբեջանը պարտավորվել է այս հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Սա իսկապես փոխզիջում է մեր կողմից: Այն, որ մենք բանակցում ենք, հենց ամենամեծ փոխզիջումն է: - Այդ դեպքում Հայաստանն էլ է փոխզիջում արել` ԵԽ-ին անդամակցելիս նույնը պարտավորվելով: Այդ դեպքում ի՞նչ կասեք: - Ճիշտ է, Հայաստանն էլ կարող է նույնը ասել, բայց եկեք նայենք` ով ում է օկուպացրել: Մենք Հայաստանի ոչ մի քառակուսի մետրն էլ չենք ուզում, բայց մեզ օկուպացրել եք, ասում եք, եկեք գնանք փոխզիջման: Սա լուրջ չէ: Դրա համար էլ այսքան տարի չի գտնվում լուծումը, եւ այստեղ պետք է միջազգային հանրությունը եւս մեկ անգամ ընդունի, թե ինչ է տեղի ունեցել: Զրուցեց Կարինե Ասատրյանը Ստրասբուրգ - http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=40465
  5. մի քիչ պիոներական տոն ունի... համենայն դեպս... =========================== ԽՈՍԵ՞ՆՔ ՀԱՅԵՐԵՆ «Հելանք», «լյոքշա», «նապրիմեր», «սլուչայնի եղավ»: Ահա այդ եւ նմանատիպ ժարգոնային բառերով է ողողված այսօրվա երիտասարդների բառապաշարը: Շատերը ժարգոնով խոսելով փորձում են առանձնանալ մյուսներից: Հայերեն խոսող մարդկանց հաճախ չենք էլ հասկանում, քանի որ նրանց խոսքի մեծ մասը ողողված է ժարգոնով: Ժարգոնը հիմնականում հատուկ է տղաներին: Փողոցում գրեթե չենք հանդիպի տղաների, որոնք չեն կիրառում ժարգոնն իրենց խոսքում: Հարցին, թե ինչո՞ւ են խոսում ժարգոնով, տղաներից մեկը պատասխանեց այսպես. - Հիմա մոդա է այդպես խոսելը, «լավ տղերքը» ժարգոնով են խոսում, եթե այն չես կիրառում, խոսքը կարծես տեղին չի հնչում: ( Արա, 17 տ.) 15 ամյա մի տղա էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է ժարգոնով խոսում: Հարցի պատասխանները նմանատիպ էին: Ինչեւէ, գիտակցելով իրենց սխալը, նրանք այլեւս չեն կարողանում հրաժարվել նման խոսելաձեւից: Որոշ չափով լսելի է տղաների այդպիսի խոսքը, ինչը չի կարելի ասել աղջիկների մասին: Վերջիններս չգիտակցելով խոսում են ժարգոնով եւ արդյունքում կորցնում կանացիությունն ու գեղեցկությունը: Այդ ամենի պատճառը գալիս է բառապաշարի պակասից: Ժարգոն օգտագործողներն արդյոք չգիտե՞ն, որ այն հատուկ է ապադասակարգայնացած տարրերին, ասել է թե գողերին, խաղամոլներին: Այսինքն չգիտակցելով հետեւանքները` փորձում են իրենց խոսքով նմանվել նրանց: Ժարգոնին զուգահեռ երիտասարդները կիրառում են օտար բառեր`«սլուչայնի եղավ», «նապրիմեր», «նակազատ» եւ այլն: Ինչեւէ, գնահատելի է մի քանի լեզվի տիրապետելը, բայց ոչ այն կիրառելը մայրենի լեզվում: Խոսքը գեղեցիկ է, եթե այն զուրկ է նման բառակապակցություններից, անհարկի կրկնություններից, «ուրեմն», «մի խոսքով», «այսպես ասած», «գիտես», «հասկացար» եւ այլն: Ուրեմն որքան խուսափենք նման արտահայտություններից, այնքան մեր խոսքը կհնչի հայերեն, հասկանալի ու կիրթ: ԳԱՅԱՆԵ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ http://www.azg.am/?lang=AR&num=2006080916
  6. փաստորեն՝ դրամահավաքների հետ մեկտեղ մենք պետք ա նայև աշխատեն այն ուղղությամբ, որ օտարերկրյա նախագահները հաճախակի այցելեն Հայաստան, առավելևս շրջաններ... բա... ======================== ԳԱՌՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ Գառնի գյուղում սկսվել են բարենորոգումներ: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ սեպտեմբերին Գառնի է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Փաստորեն բարենորոգման աշխատանքները համընկնում են Ֆրանսիայի նախագահի այցելության հետ: Ինչպես տեղեկացանք գյուղի համայնքապետ Աշոտ Վարդանյանից, բարենորոգումները կատարվում են համայնքի բյուջեի հաշվին: Գյուղի կենտրոնական հատվածները ասֆալտապատում են, տեղադրվելու են աղբարկղեր, փողոցները լինելու են մաքուր եւ բարեկարգ: Բարենորոգման աշխատանքներ են տարվում նաեւ Գառնիի հեթանոսական տաճարում: Տարածքն ամբողջովին սալիկապատում են, շրջակա միջավայրը՝ կանաչապատում: Բացի այս ամենից նորոգում են նաեւ կոյուղիները, կարգավորելու են ճանապարհների լուսավորությունը: Գյուղի համայնքապետի խոսքերով, ասֆալտապատումը շարունակվելու է ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլեւ հարակից հատվածներում եւ փողոցներում: Իսկ շինարարական աշխատանքները ցանկալի է ավարտին հասցնել մինչեւ Ֆրանսիայի նախագահի այցելությունը: ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ http://www.azg.am/?lang=AR&num=2006080904
  7. Anileve may be? http://hyeforum.com/index.php?showtopic=14413
  8. Harut

    Մտքեր

    che, eti im taratsq@ chi... close to 100 flights in 1.5 years... indz tvum a ed titghosin arzhani em...
  9. why do we even waste energy on nonesense like this?
  10. Harut

    Մտքեր

    ha, diplom a harkavor...
  11. asa menak minchev hamerg@ mard@ chmerrni...
  12. Harut

    Մտքեր

    i'm officially an "airport rat"...
  13. i don't like compaq or celeron... other than that , it's good for the price...
  14. yes, my father and his sublings used to call that to their WA-speaking grandparents...
  15. have heard 'metspap'/մեծպապ and 'metstat'/մեծտատ... also, 'nane'/նանե for great-grandmother...
  16. dede nene for grandparents...
  17. please see my previous entry ('api'/ապի for father, thus 'apu'/ապու -> father's)... so, could it be that since he was from sip's father's side, that's why they called him apupapa? in general, though, the word 'apupap'/'apupaper'/ապուպապ/ապուպապեր is used to mean ancestors/նախնիներ... i wonder how much does that have to do with 'abu' of the arabic language?
  18. Դրօ, welcome and thank you for your explanation... i'm sure you had WA in mind when writing this... i don't want to be correcting you, just to let you know that these rules don't apply to current EA... words do end with ա, ո, and ե, and silant յ is never added to the end of any word... in fact, է and օ are ever present in or at the end of any word, unless it's a բարդ or ածանցավոր word: կրկնօրինակ, անօդ, լայնէկրան...
  19. che, Azat jan... gortsers lavatsel a... mer taghum nor "tsitik" a haytnvel... ira mot em gnum...
  20. that's why i don't gamble... i'm afraid i'll hit the jockpot...
  21. you know what... i can't even twist and turn my tongue enough to prounce those words without excessively armenianizing them...
  22. and if i was arpa, i would say, yes, those are loanwords... big emphasis on loan... you know, the kind that you return to the proper owner after using it for a while... which, to be honest, i hope we will do sooner than later...
  23. nairi jan, yertughayin/երթուղային... as in, a taxi that has a yertughi, a defined route... as for taxi, yes i guess it is part of armenian language now...
×
×
  • Create New...