Jump to content

vartahoor

Members
  • Posts

    339
  • Joined

  • Last visited

  • Days Won

    1

Everything posted by vartahoor

  1. Why is the criticism so unpalatable? Arpa, Johanness and others have pointed out to the incorrect phonoloy on numerous occasions and yet it deems it has fallen of deaf ears. vartahoor
  2. Shahan, this is my 3rd request, please tell me where did you get your Armeinian language expertise and for how many years vartahoor
  3. No offense,but where did you get your armnian education? I would appreciate a response. varhahoor
  4. Arpa, You have made excellent points. I am surprised that some people still insist that chur is the right one and not jur, etc. I am of the belief that western armenian schools are to be blamed failing to teach the WA students how to read and pronounce the eastern armenian poetries, stories, etc, in their original forms, qv, Kikosi Mah@. Even today those teachers fail their students in this respectt. Back to the main item "nairi dictiona and spellcheck", the dictionary should give you the option of different spellins, e.g., «սվին, սւին, սուին», whereas in this instance if you don't type «սուին» you will not be able to find the word. This is a major defect. I have personal knowledge that a diction ary/spell check all encompassing software will be on the market in few years. Until then we have to be instrumental in teachin the correct aremenian to our people. vartahoor
  5. http://www.armunicode.org/en/
  6. ՊլպլանPlplan ՏնկվելTnkvel Լղրվել Lghr&vel Լկստված Lkstvats Մկրտվել Mkrtvel Տրտնջուք Trtnjuk Klmndrik ? Խնդմնդալ Khndmndal Լկստված
  7. His two new books viz.,"Anahit" and "Mihr"will be out within the next three months. Do you have the rest of his books? vartahoor
  8. Շնթռկել՝ պառկել շմերի նման, քնել Շնթռկել բառը վիրաւորական ձևով է գործ ածվում, օր.՝ «Ոչիփուչը շնթռկել է», այսպես են արտահայտվում մեկի մասին որի հանդեպ հարգանք չկա, իսկ եթփ շնորհքով պետք է արտահայտվել ապա՝ «նա քնել է» ձևն են օգտագործում: vartahoor
  9. I forgot to change the էրուած to էրւած, however in the first instance also the pronunciation is . I had previously explained the existence of , and . Stepan Malkhatsiants the famous lexicographer belonged to , Iranahays belong to and western aremenians belong to Սուին Սվին Սւին Դուին Դւին Դվին Նուագել նւագել նվագել «Էրուած սրտին ք*ք մխիթար» «էրւած սրտին ք*ք մխիթար», էրված սրտին ք*ք մխիթար» «ուած» is pronounced as and not . vartahoor
  10. If you are going to use the cliche “Այրած սրտի ք*ք մխիթարանք” then use it correctly which is «Այրւած սրտին ք*ք մխիթար» or in its original versioն «Էրված սրտին ք*ք մխիթար»: Your use of the incorrect sentence structure clearly shows your lack of Knowledge in EA armenian grammar. vartahoor
  11. How come this is in funny orthography? Vartahoor
  12. While you are at it, ask them to give you that position. vartahoor
  13. Սիրելի ունկնդիրներ, Այս գիշեր ինձ «Լոս Անջելեսի Իրանահայ Միութեան Գրականութեան և Արւեստի Բաժամունք»-ի կողմից, պարտականութիւն է տրւել ձեզ ներկայացնելու Հովիկ Ներսիսեանի վերջին աշխատանքը, որն է՝ «Հայկական լեռնաշխարը ըստ Զրադաշտի և իր Ա՛ւեստայի»: Իհարկէ ես շատ չեմ խորանալու մանրամասնութեանց վրայ որովհետեւ բովանդակութիւնը հետաքրքրական լինելուց բացի շատ գիտական բնոյթ ունի եւ որի համար պէտք է գիրքը ուշադրութեամբ ընթերցել: Ուրեմն իրաւունք տւէք անցնելու բուն նիւթին: 1. Նախաիսլամական շրջանի պարսիկների դաւանանքը եղել է զրադաշտականութիւնը և Ա՛ւեսթան նրանց սուրբ գիրքը: 2. Ա՛ւեսթային յաջորդող կրօնական գրականութիւնը .գրւած է ա՛ւեստայերէն, և հետագային Սասանեան շրջանի պահլաւերէն (միջին պարսկերէն) տառերով: 3. Միջին պարսկերէնի կրօնական գրականութեան մէջ են մտնում աւեստայի (որը պարսկերէն չէ) առանձին մասերի թարգմանու-թիւնները այդ թւում պէտք է յիշել մի քանիսը ինչպէս՝ 1) Վա՛նդիդադի (վի դա՛եւա՛ դաթա՛) 2) Եա՛սնայի 3) Նէյրա՛նգէստանի և 4) Վիսփրա՛դի մասերը Ա´, ա´ [a as in ask] Այդ շրջանի կրօնական գրականութեան մէջ կարեւորագոյն տեղ են գրաւում յետեւեալ գրքերը՝ 1. Բոնդահեշնը (Բոն + դահէշ) 13,000 բառ 2. Ա՛րթա՛ւիաֆ-նամա՛քը 8800 բառ 3. Դինքա՛րդը 169,000 բառ Բացի այս կարեւորագոյններից կան նաև ուրիշները որոնցից մի քանիսին կարելի է այստեղ յիշել, դրանց շարքին են պատկանում՝ 1. Յիշատակարանները 2. Ռա՛վայա՛թները 3. Փա՛նդանամա՛քները 4. Եօթ ա՛մշասփա՛նդները 5. Մինուխեռա՛դը և այլն որ չենք յիշելու այստեղ: Մի քանի խօսք միջին պարսկերէնի (պահլաւերէնի) մասին Ա՛ւեսթայի գրառումները, կատարւում էր միջին պարսկերէնի, այսպէս կոչւած «պահլաւական» գրութեամբ, որն ունէր շատ անկատար մի այբուբեն և որը տեղի էր տալիս իւրաքանչիւր բառի սխալ ընթերցմանը: Այս գիրը 14 հիմնական տառանշաններ ունի, որոնք պէտք է արտայայտեին նրանց կրկնակի պահլաւերէն հնչիւնական համակարգն ու ա՛ւեսթայի 44 հնչիւնները, հետևաբար որոշ տառեր, արդէն սկզբից ևեթ ստանձնել էին մի քանի հնչիւն արտայայտելու պարտականութիւն: Այսպէս «ը»-ն ոչ միայն արտայայտում է «ա» հնչիւնը, այլ նաև «հ», «խ», «ա՛», «ն»-ն «փ»-ի նշանն է ևայլն, իսկ կարճ ձայնաւորները ընհանրապէս չեն գրւում և տառերը որոնք գրւում են աջից ձախ, բացի մի քանիսից ազատ չեն մնում, այլ միանում են իրար: գրութեան և ընթերցման գործը շատ աւելի է դժւարացնում ևս մի հանգամանք, այն որ տառերը իրար կցւելիս, ենթարկւելով ձևափոխութեան, նմանւում են այբուբենում արդէն իսկ գույութիւն ունեցող որևէ այլ տառի: Այսպէս (ե, ի) և (ա՛, ա, հ, խ) տառերը իրար կցւելով տալիս են մի ձև որը «շ»-ին է նմանւում: Բանաւոր կերպով դարերի բովից անցած և որոշ հնչիւնափոխման ենթարկւած անունները, այս անկատար այբուբենով գրի առնւելով, յաճախ խեղաթիւրւած կերպով է ընթերցւել: Օրինակ Բոնդահեշնի մէջ գրի առնւած Սամի որդի ա՛փա՛րնա՛գ, որը նոյնպէս ընթերցւում է Խւա՛րնա՛գ, պրոֆ. Իւստին կարդում է վա՛րնա՛գ, որը մեր կարծիքով նոյնպէս և կարելի է կարդալ Հուրնակ որն ամենաճիշգրիտը պէտք է համարել (Հուրն բառը + ակ փաղաքշական վերջածանց): Այդ դարաշրջանում, միջին պարսկերէնի (պահլաւերէն) գրանցման համար գործածւում էր մի քանի նշանագրեր: Այդ նշանագրերից ամենաշատ գործածւողը «ամ դեբիրեհ» կամ «համ դեբիրեհ» գիրն էր, որը միջին պարսկերէնի բոլոր հնչիւնները արտայայտելու համար միայն 14 նշանագրեր ունէր: Բացայայտ է, որ նման անկատար գրով անկարելի էր կրօնական սրբազան օրհներգերը և շարականները ճշգրտօրէն գրանցել ու ընթերցել: Ուստի մոգպետներն ու իմաստասէրերը, Սասանեանների հարստութեան վերջին տարիներին (6-7-րդ դարում, ա՛ւեսթայի համար պահլաւերէն «ամ դեբիրէ» գրի հիման վրայ, ստեղծեցին մի նոր գիր «դին-դեբիրէհ=կրօնա-գիր»: Այս գիրը ի զօրու էր ա՛ւեսթայի լեզւի հնչիւնաական համակարգն իր 44 նաշանագրերով արտահայտել: Այս «դին դեբիրէհ» գիրն ևս «ամ դեբիրէհ»-ի նման աջից ձախ է գրւում, բայց տառերը չեն կցւում իրար: Ա՛վեսթայի ուսումնասիրութիւնը հայերի համար կարեւոր է այն տեսակէտից որ հայը կարողանայ այն ինչ-որ իրենն է եղած եւ որը կորցրել է քրիստոնէութիւնը, այդ օտար կրօնը, պարտադրւած ընդսւնելով յանձինս Գրիգոր լուսաւորչի, կամ աւելի շուտ խաւարիչի, ինչպէս Հովիկ Ներսիսեանն է անւանել նրան, հետ վերադարձնի հիմնւելով այդ ուսոմնասիրութեանց վրայ: Աւեստան նա ուսումնասիրել է մանրակրկիտ կերպով եւ այդ ընթացքում յայտնաբերել է որոշ իրողութիւններ որ մինչ այդ եղել են քօղարկւած: Այդ լուսաբանումները կարող ենք համառօտ նշել՝ 1. Ո՞վ է եղել Զրադաշտը 2. Որտե՞ղ է եղել նրա ծննդավայրը 3. Ա՛ւեստան ի՞նչ է 4. Ի՞նչ կարեւոր դեր է կատարել հայերի դիցաբանութիւնը պարսկերէն ա՛վեստայի թարգմանութեան մէջ: 5. նախկինում ինչ անուններով են կոչւել այսօրւայ տեղավայրերը՝ Սեւանայ լիճը, Վանայ ծովը, Արագածը, Մասիսը, Բիւրակնը, Անահիտը, Միհրը եւ մի շարք ուրիշ անուններ որոնք յիշատակ-ւած են Ա՛վեստայում, եւ որոնց մասին հեղինակը շատ գեղեցիկ կերպով բացատրութիւն է տւել, եւ որոնց մասին դուք կարող էք կարդալ հեղինակի գրքում: ԶՐԱԴԱՇՏ 1. Հիմնադիրը զրադաշտական կրօնի, ա՛ւեսթայի մէջ «Զա՛րա՛թ-հուշոա՛», պարսկերէնում «Զա՛րթօշթ, Զա՛րդօշթ» 2. Որովհետև նրա մասին ոչ ա՛ւեսթայոմ և ոչ էլ Եասնաներում (եաս, եաթ այսինքն երգ) ոչինչ չի յիշւում, ոմանք նրան առասպելական մի անձ են նկատել, այդ խմբին են պատկանում աւեստագէտ Husing-ը և որոշ չափով Dermesteter-ը: Ըստ այս երկու աւեստագետների որովհետև Զա՛իրի Վա՛իրին (պրս. Զա՛իրի) և Վիշթասփա՛ն (պրս. ոշթասփ) առասպելական բնոյթ են կրում, ուրեմն Զրադաշտն ևս առասպելական մի անձ է եղել: 3. Ա՛ւեսթայի մէջ այս անունը մեծամասնութեան կողմից «դեղին ուղտ ունեցող» է մեկնաբանւում: Windischman-ը և Muller-ը «զա՛րաթա՛ն» մեկնաբանում են «անվախ» և բառն ինքը «անվախ ուղտ ունեցող»: (Cassel-ը, բելգիացի De Harlez-ն և Bartholomae-ն, «Զա՛րա՛թ» մասնիկը, մեկնաբանում են որպէս՝ «աստղորդի», «ոսկեփայլ և «ծեր» այդ հերթականութեամբ: Ըստ վերջինիս՝ De Harlez-ի Զա՛րաթուշթրան ստուգաբանւում է որպէս «ծեր ուղտ ունեցող» (Զա՛րաթա՝ ծեր և Ushtra ՝ ուղտ): 4. Այս անունը պահլաւական և պարսկական գրականութեան մէջ ներկայացւել է որպէս Զարհոշթ, Զարդհոշթ, Զարթօհօշթ, Զրադա՛շտ, Զրահա՛շթ, Զարթոշթ, Զարդոշտ. վերջին երկուսը պարսկերէնում ամենաընդունւած ձևերն են: Հովիկ Ներսիսեանը իր տքնաջան աշխատանքների շնորհիւ կարողացել է ապացուցել որ Վիշթասպը իրական անձ է եղել, ո´չ, առասպեական: Նա այս կէտը լուսաբանելով կարողացել է Զրադաշտի ծննդեան թւականը մօտաւորապէս տեղադրի մ.թ.ա. 7-8-րդ դդ. (մօտաւորապէս 746 մ.թ.) ԱՎԵՍԹԱ Հնագոյն ձևը (Ուպաստհա բառացի՝ հիմունքներ) Իրանական ժողովուրդների նախաիսլամական կրօնի՝ զրադաշտականութեան սուրբ գիրքը: Ա՛ւեստա-ն ստեղծւել է մ.թ.ա. առաջին հազարամեակի առաջին կէսին, բանաւոր ձևով, հետագայում զգալի չափով վերափոխւել, լրացւել ու գրի է առնւել հին իրանական մի լեզւով որը պայմանականօրէն անւանւում է աւեստայի լեզու: Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքների ժամանակ աւեստան ոչնչացւել է: Սասանեանների օրօք (3-7 դդ) բանաւոր աւանդութիւնների հիման վրայ, կազմւել և օրինականացւել է աւեստայի պահլաւերէն (միջին պարսկերէն) տէկստը, ինչպէս նաև նրա մեկնութիւնը՝ Զէնդը: Այստեղից էլ աւեստան սխալ կերպով կոչւել է նաև Զէնդ-Աւեստա, իսկ աւեստայի լեզուն զէնդերէն: Ա՛ւեստա-ի պահլաւերէն տէկստը բաղկացած է եղել 21 մասերից (Նասքերից)՝ 1. Եօթը աշխարհի ծագման ու մարդկութեան առաջացման 2. Եօթը քաղաքացիական օրէնքների ու կրօնական պարտականութիւն-ների 3. եօթը բժշկութեան, աստղագիտութեան ու բարոյանգիտութեան մասին: Այդ տէկստի մեծ մասը նոյնպէս մեզ չի հասել, նրա միայն ¼-ն է յայտնի, որը պահպանել են փարսիները որոնք արաբական արշաւանքների ժամանակ Հնդկաստան գաղթած պարսիկներն են եղել որ մինչև այժմ էլ հետեւում են զրադաշտականութեանը և օգտագործում են աւեստան): Ներկայումս աւեստան ունի երկու տարբերակ՝ 1. աաջինը իրենից ներկայացնում է աւեստայի տարբեր գրքերից վերցւած աղօթքների ժողովածու, 2. երկրորդը բաղկացած է մի քանի մասերից՝ 2.1. Գասաները կմ. Գաթերը (երգ երգոց)՝ որոնք Ա՛ւեստայի հնագոյն մասն են կազմում , դրանք հիմներ են որ վերագրւում են Զրադաշտին: 2.2. Եա՛սնա՛ (փառաբանութեան հիմներ)՝ կրօնական արարողութիւնների ժամանակ կատարւող աղօթք-երգեր, 2.3. Հաշտեր կմ Եա՛շթեր (զոհաբերութեան հիմներ)՝ զրադաշտական աստւածներին նւիրւած հիմներ 2.4. Վիսփերա՛դ (հանճարեղ տիրողներ) 2.5. Վա՛դիդադ (դևերի դէմ), որը ներկայացնում է կրօնական ու քաղաքացիական պատւիրանների հաւաքածոյ 2.6. Փոքր Աւեստա (Խորդէհ Աւեստա)՝ աղօթքներ: Գասաները հինգ հատ են որոնք պարսկերենում կոչւում են «գահանէ փանջգանէ» որ հայերենում նշանակում է «գահերի հնգեակ», այդ հինգ գասաներն են՝ 1) 28-34 (7) ա՛հունա՛վաիթի (գերագոյն տէր) 2) 43-46 (4) Ուշթա՛վա՛իթի (լուսաշող երջանկութիւն) 3) 47-50 (4) սեփենթա՛ մա՛ինիեու (Դրական ճառագայթում) 4) 51 (1) Վահու-խշա՛արա՛ (բարի թագաւորութիւն) 5) 53 (1) Վահիշթօ-իշթի (հոգ¢որ իմաստութիւն) Աւեստան առանց գաթերի կոչւում է ԽՈՐԴԷ ԱՒԵՍՏԱ (ԿՐՏՍԵՐ ԱՒԵՍՏԱ): Բացի բուն զրադաշտա-կանութեան ուսմունքից, աւեստան պարունակում է աւելի հին հաւատալիքների տարրեր: Ա՛ւեստա-ի կրօնա-փիլիսոփայական գաղափարների համար բնորոշ է ԴՈՒԱԼԻԶՄ-ը (ԵՐԿՒՈՒԹԻՒՆ-ը)՝ բարու և չարի, լոյսի և խաւարի նախասկիզբների, նրանց մշտական պայքարի ընդունումը: Բարու նախասկզբի արտայայտութիւնն է զրադաշտի քարոզած յայտնի սկզբունքը՝ «բարի միտք, բարի խօսք, բարի գործ»: Իր կրօնա-առասպելա-բանական բովանդակութեամբ հանդերձ աւեստան ունի որոշակի գիտական և գեղարւեստական արժէք: Այն ընձեռնում է արժէքաւոր տւեալներ ոչ միայն զրադաշտա-կանութեան ձևաւորման ու էութեան, այլև առհասարակ իրանական ժողովուրդների հոգևոր մշակոյթի ու կենցաղի, նրանց պատմութեան մասին: Ամբողջ աւեստան գրւած է անյանգ, վանկային չափածոյ ընդմիջումներով, հարուստ ասոնանսներով (համահնչունութիւն), անաֆօրաներով (բառակըրկընում) և ալիտերացիներով (ելևէջներով): Աւեստայի Իմաստութիւնը Աւեստայի կրօնը գերազանցօրէն կուլտուրական մարդու կրօն է, ընտանիքի, բազմամարդութեան, առատութեան և մշակման կրօն: Ինչպէս յտեագայում պահլաւերն թէքսթէրի աւանդութեամբ արտայայտւում է տարբեր գրականութեան մէջ, որոնցից մէկը «ԱՆԴԱ'ՐԶՆԱՄէԵէ ԱԹՈՐՓԱԹ»-ը ներկայացնում է այս մեծ փիլիսոփայութիւնը, ասելով՝ էն փազթաք ք Աթօրփաթա ֆրազանդէ թէնքզաթ նէ բութ... Այսինքն՝ այսպէս էր որ Աթօրփաթը զաւակ չունէր օ հաչ ան փաս աւեսթան օ եազդան քարթ, որ նշանակում է՝ և դրա պատճառով Աստծուն ապաւինեց և երկար չտևեց որ Ատօրպատը մի զաւակ ունեցաւ: Էք դուրուսթ խէմի Զարաթուշթ րա Զարանթուշթ նամ նէհաթ: Եւ բարի զաւակին (զարաթուշթ-ին) Զարանթուշթ անւանեց Օ դուք և ասաց խէզ փօսէ ման թա թու րա ֆրահանգ ափար ամուզա՛մ այսինքն՝ ոտքի կաց տղաս որ քեզ կուլտուր սովորեցնեմ Փօսէ ման քէրփաք հանդէշ բաշ մա վէնաս հանդէշ Տղաս բարի մտքով եղիր ոչ թէ վնասակար Եւ այս պատճառով է որ զրադաշտական և միթրայական կրօնները եղել են՝ բարի մտքի, բարի խօսքի և բարի գործի , ռահվիրաները: Ահա թէ ինչ է ասում ա՛հուրա մա՛զդան իր մարգարէ Զրադաշտին, - սուրբ է այն մարդը որ հողի վրայ բնակարան է շինել և այդ բնակարանում պահում է կրակը, կնոջը, զաւակներին, իր անասուններին և լաւ հօտեր: Ով հողին աճեցնել է տալիս ցորեն, ով մշակում է դաշտերի պտուղները, պահպանում է մաքրութիւնը: Երկրագործը համարւում է բարիքների աղբիւր և նա պիտի վարձատրւի թէ՛ այս աշխարհում և թէ՛ հանդերձեալում: Այստեղ պէտք է ԽՎԱՐէնԱ-ի մասին յիշել որից շատ է խոսւում 19-րդ Եաշթի մէջ (Զամեադ Եաշթ): Խւարենան , բախտաւորութեան ճաճանչն է նւիրւած Ահուրա Մազդայի կողմից բարի մարդկանց, յատկապէս նրանց ովքեր ճշմարտախօս են և երբէք սուտ չեն խօսում : Եթէ թագաւորներն անգամ որոշ բերումների առիթով ստի են դիմում, ինչպէս Յամը (Ջամը), կորցնում են այդ յատկանիշը և դժւարութեան մէջ են ընկնում: Այս բոլորը ամբողջովին ներկայացնում է մեզ Ա՛ւեստան որպէս կեանքի սկզբունք: Աւեստան լինելով պարսիկ ժողովրդի ամենա-առաջին ճանապարհը, աւանդւել է բերանացի, սերնդէ-սերունդ և յետագային գրի է առնւել: Ես այն կարծիքին եմ որ Պարսիկ ժողովուրդը իր մտքի մէջ հազարամեակներ շարւնակ, անգամ իսլամական շրջանում , անգիր պահել է աւեստայի խրատները, որոնք շարունակ կրկնեւելով մնացել են ժողովուրդի սրտի մէջ: Ինչպէս վերը յիշեցինք զրադաշտական կրօնին պատկանող պարսիկները, իսլամական շրջանում թողեցին իրենց դարաւոր հայրենիքը ապաստան գտնելով Հնդկաստանում: Այս ապաստանեալները որոնք կոչւում են փարսիներ, իրենց հետ տարան ա՛ւեստայի և նրան առնչւող գրքերի մասնիկներ, որոնք ազատւեցին պատմութեան և ժամանակի հարւածից: Այժմ, ա՛ւեստան բոլոր միւս օտար աղբիւրների նման որոնց թւում կարելի է յիշել՝ ասուրա-բաբելականը, յունականը, պարսկականը և այլն, կարող է նրանց հետ միասին, ծառայել հայ ժողովրդի պատմութեան մաքրագործման և խեղաթիւրումից ազատւելուն: Ի հարկէ նախընտրելի է պեղումները արագացնել և հնադարեան աղբիւրները նորից վերծանել, բայց մինչ այդ ինչ այն որ մեզ կարելի է պիտի կատարենք, որպէսզի մեր պատմութիւնը գիտական ձևով ներկայացւի աշխարհին և յատկապէս մեր նոր սերնդին: Ահա՝ սա այն կարևոր գործն է, ինչ կատարում է Հովիկ Ներսիսեանը: 1. Հեղինակը իր գրքի նախաբանում բացատրում է թէ ինչու ա՛ւեստան պիտի ուսիմնասիրվի հայերի կողմից: 2. Նա յետոյ շարունակում է բացատրութիւն տալ պարսիկ ժողովրդի հաւատքի և կրօնի կարևոր կէտերը, ինչպիսին են՝ Ահուրա Մազդան, ահրիմա՛նը, ամշասփանդները և այլն 3. Գալով ա՛ւեսթային նա բացատրում է թէ ինչպէս առաջացաւ դա և ինչպէս և ում հրամանով հաւաքւեց նրա տառային և բառային կառուցւածքը բանաւոր տարբերակից: Այստեղ նա տալիս է մի քանի նմոյշ ա՛ւեստայի տէքստերից, նրանց թարգմանութեան և արտասանութեան հետ միասին, նոյնպէս տալիս է նմոյշներ նրա հրամաններից և պատւիրաններից. 4. հետզհետէ հեղինակը ծաւալւում է ներկայացնելով այս կրօնի բառերի իմաստը, օրինակ վօհու մանա այսինքն բարի վերաբերմունք կամ կենցաղ. հաօմա խմիչքը կամ կերը, որ սարի վրայից ստանալով, բախտաւորութիւն և առողջութիւն է պարգևում. հրեշտակները, դևերը և այլն բացատրւում են այս գրքում: 5. Այնուհետև նա տալիս է Զրադաշտի անւան մեկնաբանումը, որից յետոյ որպէսզի պարզի Զրադաշտի ծննդավայրը, հայացքն ուղղում է Զրադաշտի ժամանակաշրջանին և իր ժամանակակից թագաւոր Գօշթասբին: Այս կէտից է որ սկսւում է Հովիկ Նէրսիսեանի պրպտումները Զրադաշտի և Աւեսթայի առնչութիւնը հայոց պատմութեան, վայրերի, գրականութեան և կրօնի հեր ծաւալւելով բացայայտում է անունները և՛ վայրերի կապակցութեամբ հարևան ազգերի, ինչպէս ասորիների հարաբերութիւնը այդ հայկական պետութիւնների և իշխանութիւնների հետ: 6. Հ. Ներսիսեանը շատ հետաքրքիր ձևով և առանձնայատուկ համբերոռթեամբ որոնք արդիւնքն են իր երկար տարիների հետազօտական գործի փորձառութեան, բացայայտութիւններ է ի լոյս բերում գիտական ուսանողին տալու և նրանց ովքեր ուզում են տեղեկանան, հայկական հին պատմութեան և հին լեզուներին յատկապէս պարսկական, պատմական, լեզւաբանական, կրօնական և ցեղային հարցերում: Այս գիրքը շատ լայնածաւալ տեղեկութիւններ է տալիս ա՛ւեստային առնչւող թէ աշխարհագրական և թէ լեզւաբանական ոլորտների բացատրութեան մէջ: 7. Այս կարևոր գործը իր լիարժէք աւարտին հասցնելու համար, ոևէ մի անհատ պէտք որ հմտօրէն տեղեակ լինի պարսից պատմութեանն ու լեզւին, պահլաւերենին, աւեստայի լեզւին և բոլոր այն լեզուներին որոնք ունեցել են որևէ ներդրում հին աշխարհի պատմութեան մէջ, և նոյնպէս պիտի տիրապետի հայերէնի աշխարհաբարին ու գրաբարին: Այս բոլորից յետոյ, անհատը որ ցանկանում է զբաղւի այս ուսումնասիրութեամբ պէտք է նաև երկար ժամանակ յատկացնի գտնելու պատմական, ազգային և կրօնական հարաբերութիւնները այս ուղղութեամբ: 8. Գիրք կարդալով և լիովին սերտելով է միայն, որ ոևէ մի անհատ կարող է ձեռք բերել տեղեկութիւնների մի վիթխարի համակարգային գիտութիւն, որով նա կը կարողանայ իր հետազօտութիւնները աւելի հեշտութեամբ շարունակել իր ճամբան, օգտւելով այն տեղեկութիւններից որը գտնւում է այս հաւաքածոյի մէջ: Կուզէի խոսքս վերջացնել մէջբերելով Պարոյր Սևակի «Եւ Այր Մի Մաշտոց» պօէմից հատվածներ որոնք անմիջականօրէն ազգակցական կապ ունեն քննարկւող գրքի դէպքերի և իրադարձութիւնների հետ: ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ Մենք կայինք նաեւ նրանից առաջ, Եւ դարեր առաջ: Մենք բռնութիւնից խոյս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ, Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եւ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով մեզ Հայք... Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, Ձո՜ւկ, Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից Իր փորը վառած՝ Կիսաբաց բերնով Երկնքից անջուր Գոնէ անձրեւի շիթ էր պահանջում: Լեռը ծակելով՝ Մենք նրա միջով ջուր էինք տանում Ու շռայլ բանում Մեր այգիների այրի արգանդին: Իսկ ամուլ կաւին տալիս էինք մենք Ձեւը վարսանդի Եւ կոչում կարաս, Որի մէջ յետոյ լողացնում էինք գարին մեր մաքուր, Եւ մկրտութեան այդ ջուրը դեղին Հարբածութիւնից նոյնիսկ առաւել Զարմանք էր ազդում այն գոռոզներին, Որ մեզ այնուհետ Չէին հանդգնում կոչել «բարբարոս»: Մենք յամառ ոսկուն ստիպում էինք նաեւ մայրանալ՝ Դառնալ դիցուհու արձան անթերի, Եւ այդ հլութիւնն անձնատուր ոսկու Անւանում էինք Մայր զգաստութեանց՝ Մեծն Անահիտ: Մենք տալիս էինք անյատակ վիհին մի նոր խորութիւն, Երկնամուխ կիրճին՝ բարձրութիւն մի նոր Եւ... կոչում Գառնի... Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ: Մեր արքաների եւ իշխանների արածի վրայ չարածը դրած՝ Նրանց գործն էինք դեռ շարունակում Լարերի վրայ բամբ բամբիռների Եւ... դա անւանում Երգ Վիպասանաց... Արշակները մեր՝ Հայրենի հողին ոտքով շփւելով, Լոկ հպարտութեան խօսքերով էին շուրթերը բանում Եւ ըմբերանում տիրակալներին: Մուշեղները մեր՝ Օտար զօրութեանն ընդդիմանալիս Նրանց հարեմը գերի առնելով Ու ձեռք չտալով եւ ոչ մի կնոջ՝ Առնականութեան եւ վեհանձնութեան դաս էին տալիս, Այնպիսի մի դաս, Որ ոսոխն անգամ անգիր էր անում... Այո՛, մենք կայինք նրանի՛ց առաջ: Սակայն աշխարհի լայնքի վրայով Մի չտեսնւած մրրիկ էր անցել: Հրեա մի գունատ՝ Քշւած իր երկրից, Օտարականի ու հիւրի տեսքով, Ինքն իրեն տարաւ աշխարհից-աշխարհ: Զորաւոր էին աստւածները հին, Այնքան զօրաւոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին Եկաւ շաղ տալու խօստումներ օդում, Եկաւ զինավառ գեղեցիկ ստով... Միամիտ էին աստւածները հին, Միամիտ այնքան, Որ ծարաւն իրենց յագեցնում էին լոկ արեամբ զոհի Եւ իրենց քաղցը նոյն զոհի մսով: Իսկ եբրայեցին եկաւ ասելու, «Այս է մարմինն իմ, առէք ու կերէք: Այս է արիւնն իմ ըմպեցէք սիրով»... Ուղղամիտ էին աստւածները հին. Ուղղամիտ էին՝ Պարզ դերձակի պէս. Իրենց հաւատի հանդերձը նրանք Միշտ ձեւում էին ճիշտ կեանքի վրայ: Իսկ եբրայեցին եկաւ կարելու, Մի համընդհանուր կախարդիչ հանդերձ, Որով որ պիտի հաւասարւէին Ե՛ւ վտիտ ու գէր, Ե՛ւ հաստ ու բարակ... Ճշտախօս էին աստւածները հին, Ճշտախօս էին՝ Երեխայի պէս. Մարդկանց մարդ էին նրանք անւանում, Իսկ իրենց՝ աստւած: Իսկ եբրայեցին ասաց, «Մարդ եմ ես», Եւ... դարձաւ աստւած՝ «Մարդ եմ» ասելով... Զօրաւոր էին աստւածները հին, Այնքա՛ն զորաւոր, Որ անկեղծ էին ու չէին ստում: Իսկ պատմութեան մէջ կան ժամանակներ, Երբ ով չի ստում՝ պիտի կործանւի՜... Եւ կործանւեցին աստւածները հին: Մարդիկ, Որ երեկ ունէին տարբեր աստւածներ բազում, Պարտաւոր էին հիմա ունենալ Միայն մի աստւած, Բոլո՛րը լոկ մի՛, միայն մի՛ աստւած: Եւ չգիտէին, Թէ ո՞վ է այդ Մին Եւ ի՞նչ է ուզում... Արամազդների, Միհրերի տեղակ, Բոցբեղ-բոցմօրուք շէկ Վահագներին փոխարինելու Եկաւ մի հրեա սեւմօրւք-սեւբեղ, Եւ Աստղիկների, Անահիտների ու Նանեների Երեկւայ տեղում այսօր հաստատեց Իր մօրը դալո՜ւկ, թէ՞ ամօթահար: Եւ խօսում էին նրանք մի լեզւով, Որ չէ՜ր հասկացւում: Մեհեանների տեղ ու բագինների, Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրայ, Հասակ նետեցին Դեռեւս անծեփ եւ փայտակտուր աղօթատեղիք՝ Իրենց խաչերը սուր մխրճելով Նախ՝ սրտերի՜ մէջ, Ապա՝ երկնքի՛... Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատութեան տեղ Կենտ-կենտ հասկերի չար աղքատութեամբ Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հաւատի, Որ իրեն կոչում կամաւորութիւն, Բայց տարածւում է պչնութեամբ տքնող... ... Առանց հաւատի կեանքում դիւրին չէ նոյնիսկ մեռնելը, Իսկ ապրելն... արդէն անկարելի է: Մարդուց խլեցին իր հաւատը հին, Իսկ հաւատը նոր հաստատւեց խօսքո՜վ, Մի՛միայն խօսքով, -Դեռ նորը չկա՜ր: Աւերւեց հինը ու փլատակւեց, Իսկ նորը միայն կառուցւեց խօսքո՜վ, Մի՛միայն խօսքով - Դեռ նորը չկա՜ր: Եւ այսպէս՝ Յանկարծ Ու դանդաղօրէն Ամէ՜ն ինչ շրջւեց, Տակն ի վեր եղաւ, Եւ կարգի բերել չէր կարող ոչ ոք. - Ինքը շրջողն իսկ չէ՜ր կարող էլ, չէ՜: Յիսուսը, Որ մի հրեա էր ազնիւ, Արդէն շա՜տ վաղուց դարձել էր իրօք Մի բիւզանդացի խորամանկ ու նենգ, Եւ նոր հաւատի եդեմ դրախտի պաճուճանքի տակ Հին բիւզանդիոնը նոր հնարներով Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկրներ, Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մէջքին, Այն խեղճ աշխարհի, Որ զարկի ցաւից նոյնպէս տնքալու իրաւունք չունէր, Եւ տնքոցի տեղ Դեռ «ալէլո՜ւ ա» պիտի որոտար: Բժ. Հրաչ Վարդանեան 17 Սեպտեմբերի, 2006 թ. Գլէնդել, Քալի‎‎‎‎‎ֆորնիա.
  14. ՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՂՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ Գրիշ Դավթյան Պետք է հաշվեհարդարի ենթարկել այս հարցը։ Հարցը ներկայումս գործածվող տարբեր ուղղագրությունների վերացման պահանջն է, միայն մեկ ուղղագրության տիեզերական կիրառության կարիքը հայերենում։ Ուղղագրության հարցին չպիտի խառնել ում-հայերենի (արեւելահայերենի) եւ կը-հայերենի (արեւմտահայերենի) խնդիրները։ Ուղղագրական եւ գրական ու բարբառային հարցերը տարբեր բնագավառներ են այս խնդրում։ Ուղղագրությունը լեզվի հնչյունների նշանագրային, գրական արձանագրության, հնչույթային ձայների եւ ձայնակապակցությունների հնչական արժեքի պատկերային գնահատման բանաձեւումը եւ օրինակարգումն է, եւ չպիտի շփոթել բարբառների արտասանական, ոճային եւ ձեւային տարբերությունների հետ։ Հայերենի ուղղագրության փոփոխության հարցը չստեղծվեց 1922 թվականին, երբ Հայաստանում կիրառվեց ներկայումս այնտեղ գործածվող ուղղագրաձեւը, ծանոթ՝ նոր ուղղագրություն անունով։ Աշխարհաբար հայերենի ուղղագրության խնդիրը առաջացավ հենց աշխարհաբարի գրական ծնունդով։ Բնական է, որ աշխարհաբարը չէր կարող բոլոր դեպքերում հետեւել գրաբարի ուղղագրական կանոններին. եւ չհետեւեց. այդտեղից էլ սկսվեց ուղղագրության հարցը։ Պատմական իրականություն է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է միայն 36 տառ. տարբեր ժամանակներում մուտք են գործել «օ», «ֆ», «ու», «եւ» տառերը. այդպիսով հայերեն այբուբենի տառերի քանակը դարձել է 40։ Ուստի այսօրվա 40 տառ գործածող հին ուղղագրությունը՝ մեսրոպյան 36 տառ գործածող ուղղագրության հետ նույնը չէ։ Այսօրվա հին ուղղագրությունը մեսրոպյան ուղղագրություն չէ։ Ուղղագրության հարցը թեժացավ 19-դարի վերջին տասնամյակից, որ շարունակվեց մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը. սկսվեցին ուղղագրական խոտորումներ։ Ոմանք սկսեցին զեղչել բառավերջի չհնչող «յ» տառը։ Ոմանք սկսեցին բառամիջի «ու» տառը, որ «վ» էր հնչում գրել «վ», նույնիսկ «ւ»։ Բառամիջում եւ բառավերջում շատացավ «օ» տառի գործածությունը աշխարհաբարյան այնպիսի բառերում, որ մատենագրական անցյալ չունեին։ Դա լինելով պատմական իրականությունը իրապաշտորեն պիտի մոտենալ հետագա զարգացումներին։ Դրանք, տարաբախտաբար , իրարամերժ սեւեռումների առարկա դառնալով, միգոտել են կուսակցական, քաղաքական անհարկի նախապաշարումներով, եւ հրապարակագրական միտումնավոր քարոզչությունների տարափի տակ գունավորվել են անհարազատ ստվերներով, հեռացել են գրավոր-լեզվական, ուղղագրական հարց լինելուց։ Արդարեւ, աննախապաշար մոտեցումը արդի հայերենի ուղղագրության հարցին ժամանակի հրատապ պահանջն է այլեւս։ Նայենք համայնապատկերին։ Հայաստանում միահամուռ գործածության մեջ է նոր ուղղագրությունը, որ 1922 թվականի հիմնական փոփոխությունից հետո, ապա ժամանակի ընթացքում եւս մի շարք փոփոխություններից հետո, վերջնական օրինակարգում ստացավ 1940 թվականին։ 1991 թվականի անկախության հռչակումից հետո եղել են աննշան սպրդումներ Հայաստանում, սփյուռքյան ներդրմամբ։ Սփյուռքում գործածության մեջ է... են... այսպես ասած ուղղագրությունների մի խառնիճաղանջ, անհատների կամայական գործածությամբ։ Այդ այսպես կոչված «ուղղագրությունները» թեեւ հիմնականում հետեւում են հին ուղղագրության օրենքներին, սակայն գործածությամբ, մանրամասնությունների մեջ, ծնունդ են տվել այնպիսի զարմանազանությունների, որ ստեղծված պատկերը գերազանցորեն ողբալի է։ Սա զավեշտական ամբաստանություն չէ, այլ, դժբախտաբար, ճշգրիտ հաստատում։ Սփյուռքում եթե մի հայ համայնք մամուլ ունի, այդ դեպքում մամուլը ուղղագրության առաջնորդի մի ինքնակոչ դերով հաճախ ունի, եւ երբեմն էլ չունի, ուղղագրական ընդհանուր եւ հաստատուն օրենքներ։ Սակայն ի՛նչ էլ որ է ուղղագրության վիճակը հայ մամուլի, տվյալ մի համայնքում, նույն համայնքի անհատ մտավորականները որոշ դեպքերում հետեւում, իսկ երբեմն էլ չեն հետեւում իրենց համայնքի մամուլի ուղղագրությանը։ Սփյուռահայ այն համայնքներում, ուր մեկից ավելի թերթեր ու պարբերականներ կան, ուղղագրության ընդհանուր դրությունը ավելի վատ է. «ուղղագրությունները» տարբերվում են մինչեւ անգամ տպարանից տպարան։ Որոշ թերթերում նկատելի են ուղղագրական տարբերություններ՝ հոդվածից հոդված... արդյունքը, տարբեր սրբագրողների, կամ նույնիսկ տարբեր գրաշարների նախասիրությունների...։ Այո, նախասիրությունների, եւ դժբախտություն է դա. դա ցույց է տալիս անտիրություն, որբություն... որբությունը մեր մայրենիքի... սփյուռքում։ Հատ-հատ օրինակներ բերելու հարկ չկա, որովհետեւ եղածը, համաճարակի սփռվածությամբ, մեր աչքերի առաջն է ամենուրեք։ Այնուամենայնիվ, գուցե տեղին է հավաքական անուններով նշել ուղղագրական խոտորումների իրականությունը սփյուռքում։ Այսպես. -Հյունագրություն, վեւագրություն, ուագրություն հին ուղղագրությամբ. օր. փորւած, փորված, փորուած։ Նոր ուղղագրությամբ՝ փորված։ -Յիագրություն, հոյագրություն հին ուղղագրությամբ. օր. յետեւեալ, հետեւեալ. նոր ուղղագրությամբ՝ հետեւյալ։ -Էագրություն, եչագրություն. օր. երբէք, երբեք։ Նոր ուղղագրությամբ՝ երբեք։ Տակավին որոշ բառերի տարբեր ուղղագրություններ հին ուղղագրությամբ. օր. մեկը գրում է տարւայ, մյուսը՝ տարուայ. մեկը հեքիաթ է պատմում, մյուսը հեքեաթով է զմայլվում. ամեն է թե ամէն, «ողջ» թե «եկեղեցական»՝ (թող այդպես լինի), այլեւս մարդ անկարող է ջոկել։ Իսկ ինչ վերաբերում է հատուկ եւ միջազգային աշխարհագրական ու գիտական անունների եւ բառերի ուղղագրությանը, որոնք հաճախ օտար բառեր են, եւ տառադարձվում են, ընդհանուր հին օրենքների բռնաբարումն ու աղճատումը սփյուռքում այլեւս հասել է բացարձակ վայրագության։ Պետք է վերջ տալ լեզվաղարտության այս բարբարոս արշավին սփյուռքում, հանուն մեր անաղարտ մայրենիքի ուղղագրության, հանուն մեր կուչ եկող մայրենիքի տարածմանը սփյուռքում, որ աստիճանաբար դառնում է ավելի հուսահատեցնող։ Ուղղագրական համազգային միանմանությունը միշտ էլ ցանկալի է եղել բոլորի համար, ուր էլ որ եղել է։ Այնուամենայնիվ, սփյուռքում հարցը ժամանակի ընթացքում դրվելով ու լքվելով եկել հասել է այսօրվա թնջուկին։ Ոմանց էլ հասցրել է անտրամաբանական ծայրահեղությունների։ Ինչպե՛ս պիտի լուծել։ Պիտի լուծել իրականության ըմբռնումով, քննելով, ուսումնասիրելով, տրամաբանելով ազգային շահեր ու կարելիություններ նժարելով ու եզրակացնելով։ Այլապես եթե տարվենք նախապաշարումների տենդով ու մոլեռանդությամբ, ծայրահեղություններով ու կամակորությամբ, այնպես որ չկարողանանք նշմարել ուրիշ որեւէ ճառագայթ, այդ դեպքում մեր տքնությունը լինելու է ապարդյուն։ Հայերենի ուղղագրության համահայկական միանմանությունը, միասնությունը ստեղծելու, ավելի ճիշտ՝ միանմանությունը, միասնությունը վերականգնելու համար, բնականաբար, պետք է ընդունենք այսօրվա իրականության փաստը։ Եղած իրականության արժեւորումով կիրառել եղած երկու ուղղագրություններից մեկը միայն, որոնք գործածության մեջ են ներկայումս։ Ճիշտ չի լինի տարվել եղածները համադրելու առաջադրությամբ, որով կստեղծվի մի երրորդ, թե քանիերո՞րդ ուղղագրություն, որով ոչ մի բան հրատարակված չէ։ Ուղղագրության խնդիրներում լավ է լինել պահպանողական, քան թե նորարարական։ Երանի թե 1922 թվականին ուղղագրության բարեփոխում չլիներ։ Եղածը մնար ու կանոնակարգվեր, առաջացած խոտորումները սրբագրելով ու պետականորեն ամրագրվելով։ Երանի թե... Բայց արվել է... եւ մենք այսօրվա իրականության մեջ ենք ապրում։ Դեռեւս 1913 թվականին երբ տոնվում էր հայոց տառերի գյուտի 1500-ամյակը եւ տպագրության 400-ամյակը, մի հանձնախումբ է կյանքի կոչվում հայերենի ուղղագրությունը մշակելու համար։ Պարզ է, որ ուղղագրության խնդիրը համայնավարների ստեղծածը չէ։ Հայաստանի առաջին հանրապետությունը ուղղակի ժամանակ չունեցավ այդ խնդրով զբաղվելու։ Այնուհետեւ նախասովետական նույն հայ լեզվաբանները հարցը լուծեցին ժամանակի պետական ամենազորավոր լծակների միջոցով։ Խնդրի լուծման մեջ ամենազորավոր դերը խաղաց Մանուկ Աբեղյանը։ Ընդհանուր հարցի այդօրինակ առաջադրումը նախատեսում է հարմարագույն ուղղագրության կիրառումը արդի հայերենի համար, մեր այսօրվա գրական հայերենի համար, առանց սկզբնական կողմնակցության՝ հին ուղղագրության, թե նոր ուղղագրության նկատմամբ։ Ազգային ու հասարակական մեր ընթացիկ պայմաններում մեր մայրենիքի ուղղագրության միասնությունը, տիեզերական ծավալով, ներկայի ու ապագայի տեսանկույնից կշռած, շատ ավելի կարեւոր ու կենսական է, շատ ավելի ճակատագրական նշանակություն ունի, քան թե ուրիշ նկատառումներ։ Քան թե հին ուղղագրության վերականգնումը, կամ թե նոր ուղղագրության պահպանումը, թե համադրումը հնի հետ։ Քան թե նոր ուղղագրության ստեղծման պարագաները ու գործադրման պայմանները, ձեւերը։ Քան թե հին ուղղագրության անփոփոխ շարունակման ոմանց կողավերությունը։ Քան թե հին ուղղագրության սրբացումը եւ մեսրոպյան ու մաշտոցյան անվանումները, որ պատմականորեն ճիշտ չէ. «օ», «ու», «եւ», «ֆ» տառերի որդեգրությամբ, կամ մի շարք կապական ու մակբայական բառերի վերջի անհունչ «յ» տառի զեղչումը, օրինակ հիմայ, հիմա. ինչպես նաեւ «ի» տառով վերջացող բառերի հոլովման դեպքում «ի» տառի փոփոխումը «ւ» տառի, որ ոմանք «ու» են գրում, արդեն, հին ուղղագրությունը օտարել են մեսրոպյան ու մաշտոցյան ուղղագրությունից։ Այս հիմնական իրականությունը անկարելի է գերագնահատել, չափազանցել։ Այսօրվա մեր հայրենիքի իմքնիշխան պետականությունը, իր գունագեղ դժվարություններով ու ջանքերով, անկարողություններով ու իրագործումներով, անճարակություններով եւ մասամբ նորին... Սփյուռված հայության հարաբերության կարեւորությունը հայրենիքի հետ... Սփյուռահայության ուծացման դեմ այս քամող պայքարի հուսացվո՞ղ հաջողությունը, այսօրվա կյանքի ու աշխարհի խոյացող վազքի պողպատյա օրենքով, գերազանցաբար, կախում ունեն մեր ներկայի ու ապագայի պարագաներից, պահանջներից, մեր կարելիություններից, որոնք ձեւակերպում են, սահմանում են մեր ցանկությունները։ Մեր առաքինությունը պիտի լինի շարժվել դրանց իրապաշտ տրամաբանությամբ, քան թե հուզականությամբ, եւ դա՝ հօգուտ համազգային գերակա շահերի։ Ավանդական ուղղագրությունը, դարերի ընթացքում, կրել է փոփոխություններ, եւ դա զարմանալի չէ, ո՛չ էլ ցավալի կամ զղջալի։ Կյանքը, լեզուն եւ գրականությունը իրենց պահանջներն են դրել, ու ժողովուրդը ժամանակի ընթացքում հարթել է խորտուբորտությունները։ Դարերի ընթացքում զուրկ լինելով վերահսկող ու պահապան կենտրոնական մի հեղինակության հովանավորությունից, որը պարտադրությամբ նույնիսկ արգելելու էր ուղղագրական խոտորումներ. մյուս կողմից մեր ազգային վիճակի, պատմական, աշխարհագրական եւ այլ գործոնների ազդեցության տակ, հին ուղղագրության օրենքները ենթարկվել են նաեւ ավերումների։ Զարտուղիություններ են ստեղծվել նոր օրենքների մասնակի ու քմահաճ կիրառումով, որոնք երբեմն կիրառվել են, լրացնելու հին ուղղագրության ներգո, կամ ներծին պակասությունները աշխարհաբարի եւ արդի հայերենի գրության պարագաներում։ Այդ բնույթի օրինակներից են հյունագրությունը, ինչպես նաեւ որոշ հատուկ անունների կարճացված ձեւում անվան վերջում «ոյ-ի» փոխարեն «օ» գրելը, հին ուղղագրության մեջ, որը սակայն հոլովման դեպքում փոխվում է «ոյ-ի», օր. Կարօ, Կարոյի, Կարօն կամ Կարոն։ Նման աստանդական իբրթե բարեփոխությունները բացի այն որ արմատապես չեն բուժել վերքը, այլ ստեղծել են անհեթեթություններ. քանի որ նման փոփոխությունները չեն ուսումնասիրվել ուղղագրական ընդհանուր բարեփոխությունների մի ամբողջական ծիրում։ Հաճախ սիրում ենք ակնարկել, մանավանդ օտարալեզու բարեկամների, թե հայերենի ուղղագրությունը զուտ եւ կատարյալ ձայնական-հնչական համակարգ ունի, ծանրաբեռնված չէ հավելյալ, չարտասանվող կամ ձայնափոխ տառերով. այդուհանդերձ իրականությունը տարբեր է։ Արդի հայերենի համար հին ուղղագրության դժվարություններից, իսկապես պակասություններից են. -Դժվարությունը «յ» տառի, որ բառասկզբում հնչում է «հ» (յայտնել), եւ ոչմի օրենք չունի թե ինչու՛. իսկ ձայնավորներից հետո, երկձայն տառակապակցություններում հնչում է «եը» (յայտնել). իսկ որոշ բառերի վերջում, «ա-ից» ու «ո-ից» հետո համր է, չի հնչում (տղայ, երեկոյ)։ Այդպիսով արդի հայերենում բառասկզբային դիրքում «հ» տառի հետ նույնահունչ դառնալով, եւ բառավեջում գրվելով ու չարտասանվելով դարձել է ուղղագրական դժվարություն։ Մենք իսկապես բնորոշաբար չգիտենք, թե «յ» տառը Մեսրոպ Մաշտոցի օրոք ինչպես էր հչվում, այլ միայն ենթադրում ենք։ -Դժվարությունը բառամիջյան «ո» եւ «օ» տառերի։ Մաշտոցը «օ» տառը չի ստեծել եւ չի գործածել։ «Ո» տառը բառավերջում չի գրվել. իսկ չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ո» տառը բառասկզբում եւ բառամիջում ինչպես էր հնչվում։ Արդի հայերենում բառամիջյան «ո» եւ «օ» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն։ Նախապես եղած օրենքի խախտումով, որ «օ» տառը փոխարինում էր «աւ» տառակապակցությանը փակ վանկում, ընթացիկ հին ուղղագրության մեջ «օ» տառի գործածությունը չունի ոչ մի օրենք։ Դա է դժվարությունը։ -Դժվարությունը «ե» եւ «է» տառերի. իսկապես չգիտենք թե Մաշտոցի ժամանակ «ե» տառի հիմնական հնչույթը ինչ է եղել. բառասկզբում եւ բառամիջում ինչպես է հնչել. ձայնավորներից առաջ ինչպես է հնչել. ինչպես է տարբելվել «է» տառից։ Արդի հայերենում բառամիջում «ե» եւ «է» տառերը նույնաձայն են դարձել, դարձել են ուղղագրական դժվարություն։ «Ա» տառից առաջ, եւ Մաշտոցի չստեղծած «օ» տառից առաջ, «ե» տառը դարձել է կիսաձայն «եը», եւ միանալով ձայնավոր «ա» եւ «օ» տառերին կազմել է այդ տառակապակցությունների երկձայնները։ Օր. Դաւթեան, եօթն։ -Դժվարությունը «վ», «ւ» եւ «ու» տառերի. «վ» եւ «ւ» տառերը նույնաձայն են դարձել. «ու» տառը բառամիջյան բաղաձայնից հետո եւ ձայնավորից առաջ «վ» է հնչում։ «Վ» տառը գրվում է միայն բառերի սկզբում, իսկ բառամիջում եւ բառավերջում միայն «ո» տառից հետո։ «Ւ» տառը գրվում է միայն բառամիջում ու վերջում, պայմանով որ «ո» տառին չհաջորդի։ ։ Այդպիսով ունենում ենք երեք տառանիշ նույն հնչյունի համար, այդպիսի պայմաններով. եւ իսկապես չգիտենք, թե Մաշտոցի օրոք «ւ» տառը ինչ հնչույթ ուներ, «ու» տառը երկբարբա՞ռ էր, ի՞նչ հնչույթ ուներ, իսկ այբուբենում չկար։ Նոր ուղղագրության մեջ այս դժվարությունը հարթվել է. բոլոր դեպքերում գրվում է «վ» այդ հնչույթի համար։ Նոր ուղղագրության ամբողջ տարբերությունը հին ուղղագրությունից՝ «ե», «է», «ո», «օ» ձայնավորների, «յ» կիսաձայնի, «վ», «ւ» , «ու» (այս վերջինը բաց վանկում) տառերի, ապա՝ «եա», «եօ», «իւ», «ոյ» երկբարբառների գործածության մեջ է։ Նոր ուղղագրությունը վերացրել է դրանց հարուցած դժվարությունները, կանոնակարգել է դրանց ուղղագրությունը։ Պետք է ի մտի ունենալ, որ նոր ուղղագրությունը գործածվում, եւ գործածական է միայն ու միայն աշխարհաբարի համար. երբեք գրաբարի։ Դասական հայերենում «ե» եւ «է», «ո» եւ «օ» ձայնավորների («օ-ի» դասական գրելաձեւը եղել է «աւ», մի նշան վերեւում, որ կոչվում էր՝ պատիվ), «յ» կիսաձայնի, «վ», «ւ», «ու» բաղաձայնների ( «ու» տառը բաղաձայնի եւ ձայնավորի միջեւ, որ «վ» է հնչում) ձայնական արժեքը, հնչույթը, տարբեր է եղել դրանց ներկա հնչույթից, ըստ մեր ներկայի արտասանության, հնչումի։ Դրանց դասական հնչույթները ունեցել են իրենց յուրահատկությունները, որոնցով տարբերակվում էին «ե» եւ «է» տառերը, «ո» եւ «օ» («աւ») տառերը, բառասկզբային «յ» եւ «հ» տառերը, «վ», «ւ», «ու» (բաղաձայնի եւ ձայնավորի միջեւ, որ «վ» է հնչում) տառերը։ Թե ի՛նչ են եղել այդ տարբերությունները, այժմ չենք կարող ստուգապես ասել, լեզվաբանական համեմատություններով միայն կարողանում ենք ենթադրել։ Արդարեւ, մեր ներկա հնչումով եղած տարբերությունները վերացել են, եւ որպես հետեւանք, դրանք, այդ նույնահունչ տառերը, ուղղագրական դժվարություն են առաջացնում հին ուղղագրության մեջ։ Նոր ուղղագրությունը իսկապես վերացրել է գրաբարից ծագում առած հին ուղղագրությունից արդի հայերենին փոխանցված այդ դժվարությունները, կապված հիշյալ տառերի ուղղագրության հետ։ Նոր ուղղագրության մեջ հիշյալ տառերի գործածությունը կանոնակարգվել է այսպես. -«Ե» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «եէ», օր. երեկո։ Բառամիջում եւ բառավերջում միշտ եւ անփոփոխ գրվում է «ե», որպես «է» հնչույթի տառանիշ։ -«Ո» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ հնչում է «վո», օր. ոտ։ Բառամիջում եւ բառավերջում միշտ եւ անփոփոխ գրվում է «ո», որպես «օ» հնչույթի տառանիշ։ Մեսրոպ Մաշտոցը «ո» տառը ստեղծել է «օ» հնչույթի համար։ -Միշտ եւ անփոփոխ երբ հնչում ենք «վ», գրում ենք «վ»։ Ուստի «ւ», «ու» տառերի «վ» հնչող լծորդային գործածության դժվարությունը վերացվել է։ -Միշտ եւ անփոփոխ գրվում եւ հնչում է «հ» այդ հնչույթի համար։ Բառասկզբի «յ» տառն էլ, որ «հ» է հնչում, գրվում է «հ»։ -Իսկ «յ» տառը վերագտել ու հաստատվել է իր կիսաձայնային հնչույթում (եը)։ Իսկ բառավերջում չհնչող «յ» տառը չի էլ գրվում։ Երկձայների, կամ երկբարբառների ուղղագրությունը, ինչպես ասվեց վերում,օրինակարգվել է նոր ուղղագրության մեջ. «յ» կիսաձայնը միանգամայն եւ ընդմիշտ ստանձնել է «եը» կիսաձայնի ձայնարժեքը։ Ուստի նոր ուղղագրության մեջ այդպես էլ կիրառվում է երկձայների կազմության ժամանակ։ -«Այ» երկձայնը հին ու նոր ուղղագրություններում նույնն է, գրվում է նույն տառակապակցությամբ։ -«Եա» երկձայնը նոր ուղղագրությունում դարձել է «յա»։ Նոր ուղղագրությունում «յ» կիսաձայն տառի հնչույթը «եը» է, եւ ձայնավոր հնչյունների հետ երկձայն է կազմում. ուստի՝ «յա» երկձայնը։ Բացի այդ, «յա» երկբարբառի հնչույթը ճիշտ հակահնչույթն է «այ» երկբարբառի, ուստի տրամաբանական է, որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի. «այ-ի» հակահնչումը՝ «յա»։ Սակայն կարեւոր է եւ այն, որ «յա» երկբարբառը արդեն գոյություն ունի հին ուղղագրությունում. դա առաջանում է անկախաբար։ Օր. հայաստանեան, երբ վանկատում ենք, լինում է հա-յաս-տա-նեան (միշտ մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ վանկին). երկրորդ վանկում այդ «յա» երկբարբառն է, որ անկախաբար առաջանում է։ Բայց նույն բառում «-նեան» վանկում, նույն հնչույթով երկբարբառը գրվում է «եա» տառակապակցությամբ. նույն հնչութը հին ուղղագրությամբ երկու կերպ է գրվում նույն բառում։ Այդ երկվությունը նոր ուղղագրությամբ վերացվում է։ Նոր ուղղագրությամբ գրում ենք հայաստանյան, վանկատում ենք հա-յաս-տա-նյան։ «Յա» նույն տառակապակցությունը նույն երկձայն հնչույթի համար։ (Օրինակներ. ծառայաբար, զգայացունց, երեկոյացաւ)։ -«Ոյ» երկձայնը հին ուղղագրությունում երկու հնչույթ ունի. ձայնավորից առաջ հնչում է «ոյ» («օյ»), օր. գոյական։ Իսկ բաղաձայնից առաջ՝ հնչում է «ույ», օր. լոյս։ Նույն երկձայն տառակապակցությունը տարբեր ձայնարժեքով, տարբեր հնչույթներով։ Այդ երկվությունը վերացվել է նոր ուղղագրության մեջ։ Երբ հնչվում է «ոյ», այդպես էլ գրվում է, օր. գոյական։ Երբ հնչվում է «ույ», այդպես էլ գրվում է, օր. լույս։ -Հին ուղղագրության մեջ «իւ» տառակապակցությունը բաց վանկում հնչում է «իվ», իսկ փակ վանկում հնչում է «յու»։ Արդարեւ, հին ուղղագրության մեջ «յու» երկձայն գոյանում է ինքնաբերաբար, օր. գոյութիւն, վանկատում ենք՝ գո-յու-թիւն. երկրորդ վանկում «յու» երկձայնը «յու» տառակապակցությամբ, իսկ երրորդ վանկում նույն «յու» երկձայնը «իւ» տառակապակցությամբ։ Միաժամանակ «յու» երկձայնը հակահնչույթն է «ույ» երկձայնի, ուստի տրամաբանական է որ տառակապակցությամբ էլ հակառակը գրվի, «ույ-ի» հակառակը՝ «յու»։ Նոր ուղղագրության մեջ երբ հնչում է «իվ» հենց այդպես էլ գրվում է։ Իսկ «յու» հնչույթի համար էլ հենց այդպես էլ գրվում է «յու»։ Օրինակ. հայություն, կայունություն։ -Հին ուղղագրության «եօ» երկձայնը նոր ուղղագրությունում գրվում է «յո»։ Կիսաձայն «յ» բաղաձայնը «ո» ձայնավորի հետ կազմել է «յո» երկձայնը։ Բացի այդ, «յո» երկձայնը հնչույթով հակահնչույթն է «ոյ» հնչույթի. ուստի տրամաբանական է որ «ոյ» տառակապակցության հակառակ տառակապակցությամբ էլ գրվի՝ «յո»։ Երկձայն «յո» տառակապակցությունը առաջանում է նաեւ հին ուղղագրությունում ինքնաբերաբար, օր. հայորդի, երբ վանկատում ենք՝ հա-յոր-դի. երկրորդ վանկում «յո» երկձայնը հին ուղղագրության մեջ առաջացել է ինքնաբերաբար։ Օրինակներ. տղայոց, նայող, խնայող, հմայող։ Երկձայների հնչույթային եւ նույնի հակառակ հնչութային տառակապակցության գրելաձեւային հակադրությունը նոր ուղղագրության մեջ, ինչպես տեսանք, ամրորեն ու տրամաբանորեն հաստատված է բոլոր երկձայների դեպքում։ Դրանք են ահա եղած տարբերությունները հին ու նոր ուղղագրությունների։ Այդ տարբերությունների օրինակարգությամբ ու հաստատումով են ուղղագրական դժվարությունները վերացել նոր ուղղագրության մեջ։ Արդարեւ, ներկա մեր ազգային ու պետական կարելիությունների, հարմարությունների, արդի հայերենի ուղղագրական արտահայտչականության, ինչպես նաեւ հնչաբանական լրիվության տեսակետից, վերի սեղմ քննարկումի ու համեմատության դիտակետից ելնելով, պարզվում է, որ նոր ուղղագրությունը նախընտրելի է արդի հայերենի համար։ Նոր ուղղագրության դեմ վաղուց ի վեր շղթայազերծված եւ վերջերս վերստին աղմկվող սփյուռքյան մի փոքրամասնության պայքարը անտեղի է ու ժամանակավրեպ։ ժամանակին եղած մտահոգությունները, թե արդի հայերենը նոր ուղղագրության հետեւանքով կկտրվի գրաբարից, որը կենսատու աղբյուրն է նրա, արդեն փարատված են, եւ որեւէ հիմք չունեն։ Նոր ուղղագրությունը արդեն ավելի քան ութսունամյա գործածությամբ անցել է փորձնական շրջանից ու համորեն ամրացել է։ Արդի հայերենը հիմա էլ իր սննդառուի անքակտելի երակներով կապված է գրաբարի հետ. բազմաթիվ են գրաբարյան այնպիսի բառեր ու բառակապակցություններ, դարձվածքներ, որ վերահառնելով գրաբարյան դարավոր անգործածությունից նոր փայլ են առել արդի հայերենում, նոր ուղղագրությամբ։ Ոչ թե միայն ուղղագրական, այլ, իսկապես, հայագիտական բոլոր բնագավառներում, Հայաստանը այն անժխտելի կենտրոնն է, որի առաջնորդությանը հետեւում է ամբողջ գիտական աշխարհը։ Հայ սփյուռքը, նաեւ, պետք է խելացիությամբ հետեւի հայրենիքի առաջնորդությանը, եւ ի պահանջել հարկին, իր եւս արժանավոր նպաստը մուծի մայր հայրենիքի զարգացման ու շքեղացման վեհ գործի մեջ, ինչպես անում է հայրենասիրաբար։ Ուղղագրության խնդրում սփյուռքի մի փոքրամասնության ներկա ընթացքը տրամաբանական ու գործնական չէ։ Ի վերջո, փոքրամասնությունը չի կարող ապօրինացնել մեծամասնությանը։ Համազգային նման քվեարկությունը խնդիրը չի վճռահատի հօգուտ փոքրամասնության։ Եվ վերջապես սփյուռված հայաստանահայ հավաքականությունը, որ գրում է նոր ուղղագրությամբ, որակով ու համրանքով էլ փոքրամասնություն չէ այսօրվա սփյուռքում։ Այն մտայնությունը, թե հին ուղղագրությունը պետք է վերականգնել ու վերադառնալ նրան, անգործնական է։ Այդ մտայնությունը դեմ պիտի լինի «օ», «ու», «եւ», «ֆ» տառերի որդեգրմանը մեսրոպյան այբուբենում, մի բան, որ միջնադարյան պահպանողականությունը հանդուրժեց։ Այդ մտայնությունը պիտի դեմ լինի փոքրատառերի գործածությանը, եւ պնդի, որ մեսրոպյան երկաթագիր գործածենք մեր գրություններում։ ժամանակին նույն հետադիմական մտայնությունը դեմ էր աշխարհաբարին. սակայն անկարող եղավ դիմադրելու բարձրացող, առինքնող ալիքին։ Կան նաեւ խզված բացականչություններ, որ պահանջում են հին ու նոր ուղղագրությունները համադրել, փոխադարձաբար զիջումներ անելով... եւ դա ի՛նչ է նշանակում... նշանակում է երրորդ , թե՞ քանիերրորդ ուղղագրություն։ Այն հսկայական ու ահռելի չափերի գրականությունը, քանակով ու որակով, որ լույս են տեսել նոր ուղղագրությամբ, ինչպե՞ս կարելի կլինի փոխարինել վերատպագրումներով... եւ ինչի՞ համար։ Հին ուղղագրությունը մեսրոպյան չէ։ Ուղղագրությունը վերջապես սրբություն չէ։ Սրբությունը ժողովուրդն է իր հայրենիքով, մշակույթով։ Մենք սփյուռքում պետք է շարժվենք խոհեմությամբ, այլեւ իրատեսությամբ, լայնամտությամբ. պետք է տրամաբանենք, ընդունենք։ Ազգային շահը պիտի նկատի ունենանք։ Սփյուռքում ի՞նչ քանակությամբ մարդ է գործում ու իր ապրուստը աշխատում հայերենով։ Սփյուռքում ի՞նչ հաստատություններ ու արխիվներ պետք ունեն վերադասավորման կամ վերակազմության, եթե նոր ուղղագրությունը կիրառեն։ Եվ հարկ էլ չկա նման վերադասավորման ու վերակազմության սփյուռքում ։ Ի՞նչ է սփյուռահայության դպրոցական աշակերտության համրանքը հայրենիքի նույն համրանքի հետ համեմատած։ Սփյուռահայ աշակերտության այսօրվա սերունդը ինչքանո՞վ է ճիշտ ուղղագրությամբ հայերեն գրում, կամ ինչքա՞ն է հայերեն գրում. նույնիսկ մեր ամենափառաբանված ամերիկահայ, իրանահայ ու լիբանանահայ համայնքներում... Սփյուռահայ դպրոցներում հայերեն առարկաների թվանշանը նույնիսկ հաշվի չի առնվում դպրոցական քննություններում, եւ չի էլ արտացոլվում դպրոցական վիճակացույց վկայականներում։ Ինչքա՞ն է հայ մտավորականության որակն ու քանակը սփյուռքում, որ այնպես տիրապետում է հին ուղղագրության օրենքներին. դա երեւում է հրատարակություններից, մամուլից։ Սա թերագնահատում չէ սփյուռյան արժանավորների։ Բայց երեւակայել ուղղագրական փոփոխություն հայրենիքում... Ի~նչ անհասանելի ծավալի վերադասավորման ու վերակազմության անելի առջեւ պիտի կանգնի ամբողջ ժողովուրդը, երկիրն ու պետությունը, որ իր արդի լեզվով ու ուղղագրությամբ է իր օրավուր կյանքի ետեւից վազում... Մոլեգինների վերջին նորույթ քաջագործությունն էլ այն է, որ նոր ուղղագրությունը հին ուղղագրության փոխելու համար հիմնադրամ ստեղծելու շահարկությամբ դրամատնային հաշիվ են բացել ամերիկյան մի ի~նչոր դրամատնում... Նպատակ ունեն դրամը օգտագործել այդ համրանք չունեցող մոլեգինների ճանապարհածախսի եւ այլնի՞ համար... ասում են՝ Հայաստանում կաշառակերությունը տարածված է, ուստի դրամով ու կաշառքով կարելի է պետական, ակադեմական եւ ուսումնական ղեկավարությանը թեքել ի նպաստ հին ուղղագրության վերականգնման... Ինչի~ հետեւից են... Միջազգային ու ազգային այս ժամանակներում ի~նչ պահ են ուզում որսալ... Լավագույն մաղթանքներով ու ցանկություններով էլ, որ նայում ենք ապագա քսանհինգամյա գալիքին, ի~նչ է լինելու սփյուռահայության հայերենագիտական վիճակը... Քանի~ թերթ ու պարբերական կմնա սփյուռքում... Ամերիկահայությունը, իրանահայությունը, լիբանանահայությունը ի~նչ որակ ու քանակ կներկայացնեն... Պարզ ու հայտնի է, որ հայրենիքը ուղղագրության հարց ու դժվարություն չունի։ Հայրենիքը մեկ ազգ, մեկ մշակույթ է։Հայսփյուռն է որ ուղղագրության դժվարություն ունի, եւ պիտի հարթի այդ դժվարությունը հայրենիքի օգնությամբ։ Մոլեգին մի փոքրանմասնություն ոչ թե միայն չի ուզում հայրենիքի օգնությամբ իր դժվարությունը վերացնել, այլեւ ուզում է հայրենիքին նույն դժվարության մեջ գցել։ Տեղին է, որ սփյուռահայ մամուլը հարցի մի ընդհանուր քննարկում բանա իր էջերում, առանց քաղաքական եւ կուսակցական խտրականության. մի ընդհանուր քննարկում կատարվի, մասնակից դառնան մտավորականության ամենալայն շրջանակները, նրանք, ովքեր ուղղագրության մասին գիտական իմացություն ունեն։ Եվ մանավանդ հույժ ցանկալի է, որ օրինակ, մի երկամյա ժամանակամիջոց սահմանելով, եղած ընդհանուր կարծիքները համատեղել, եզրակացնել ու շարժվել... շարժվել դեպի նոր ուղղագրություն։ Գլենդել, Կալիֆորնիա, 2006-08-17։ Այս ուսումնասիրությունը զեկուցվել է Կալիֆորնիայի Հայ րողների Միության հասարակական դռնբաց նիստում, Գլենդելի Հանրային Գրադարանում, 2006 սեպտեմբերի 7-ին։
  15. Who gives you the right to call people "imbecile", "moron", etc. You do not have the required knowledge of Armenian to pass judgement on educated people. It was the reformed orthography that produced all of our intellectual class in Armeni as opposed to the morons and imbeciles in diaspora who have clinged to the traditional orthography and accomplished nothing. Reformed orthography is here to stay and nothing will change it, so eat your hearts out. Spending 10 minutes on an article gives you no insight into the issue, you are a blind individual who berore reading an article has already made up his mind. vartahoor
  16. Parsegh Ganatchian (1885-1967] Parsegh Ganatchian was one of the prominent composers in Western Armenian music. Born in 1885 in Rodosto, Parsegh was part of a shoemakers family. Three years after birth his family moved to Constantinople. Parsegh immediately started to study music at the Getik ***** School. Due to the Armenian massacres of the late 1890’s his family left their country for Bulgaria. First to the town of Aleveh then to Varna. Young Parsegh finished studies and worked as a secretary in a Vanitz Armenian’s business. In Parsegh’s free time he started playing a violin, one that he hand made He did not have the money to buy a real violin or to study music seriously. One day a man visited the shop Parsegh was working at and he saw a real violin. The father noticed his son’s desire to play the violin, so when the Parsegh returned home from work, the violin was there. Parsegh began to study music. He first studied with Natan-Beg Amirkhanian, a graduate of the royal conservatory of Berlin. Parsegh studied musical theory by sight-reading and also sang in the Amirkhanian’s choir. From this point, Parsegh learned how to conduct an orchestra. Parsegh’s family moved once more to Romania, where Parsegh continued his lessons and vocal harmonics. In 1905, during the First Russian Revolution, the policemen accidentally arrested Parsegh in Bucharest. The Russian police hated the Armenians at the time. He was forced to leave and moved to Romania. He worked in the orchestra and he participated in tours and starts practicing music composition. In Varna he saw a play entitled - Labiche by Chukhajian, and meets one of the musicians in the orchestra named Penlian. With Penlian they both leave for Constanza. In 1908 after the Constitution of Ottoman Empire, many Armenian intellectuals longed for and return to Constantinople. Parsegh now begins to give music lessons and creates and conducts a Brass band called Knar. They came from all around the suburbs to hear this band and music. Parsegh composes several pieces for this orchestra, one of them is the Masis Waltz. This song became published. In 1910, Parsegh hears Gomidas for the first time. His impression of Gomidas was fantastic. “When the concert was finished and I came to my senses, my first move was to run to the stage.” Sayid Ganatchian. “Who has written these songs, Vartabed?!” breathlessly and eagerly asking the great Gomidas. Gomidas responds with laughter “Who should have written it?” As Gomidas puts his hand on Parsegh’s shoulder, Parsegh says “I want to learn from you.” Gomidas humbly agrees. From that day on, Parsegh found his call and his teacher, his people, and the art of his people. Reference Note: Gomidas’ other students were: Vartan Sarkisian, Mihran Toumjan, Vagharsahk Servandztian, Haig Semerjian. Parsegh was not exiled from the 1915 Armenian Massacres, instead he is drafted in the Turkish army. His violin in hand, this saved Parsegh’s life from being sent into exile. Eventually he was placed as a paramedic in one of the Turkish hospitals. Ultimately, Parsegh was sent to the war front. As an Armenian, he was harassed and forced into exile. Parsegh was initially sent to Dikranakert, then he became ill and then was sent to Aleppo, Syria. The war is now over and in Aleppo, and with the other people that were exiled, Parsegh creates a choir and gives two Armenian concerts in the area. This makes the exiled people happy, bringing a sort of encouragement to them. Then he goes to Adana (Giligia) and gives two more concerts. Finally Parsegh goes back to Bollis. The remaining student’s of Gomidas in 1919 lived in Bera, and they formed a choir of 300 vocalists. This was a huge success. They toured throughout the suburbs. Gomidas’ students published a three-volume set called Hai Goosan, an Armenian song series. These were the works of Gomidas students. Lyrics were also put to this music in these volumes. This set became popular and were the songs of the village people and new compositions. In the 2nd volume, the famous Oror lullaby was included which later became famous. It was necessary for Gomidas students to continue their studies. Parsegh goes to Paris and studies with the famous Rene’ Lenorman. In 1921, the Armenian ghetto in Egypt, Parsegh recreates his choir work. Seven years later he works at Melkonian College. As a music teacher. In 1933, eventually this wandering soul chooses Beirut as his new home. During his teaching years he wrote: Hoy Nor, Bejnko, Loosnaken Yelav, Ooreen (from Anoush Opera). After that: Razmyerg (War Song), Vartere Hed (With Roses), Nanor, Alvartee Yerazah (from Lalvare Vors), Parsegh wrote an opera on Ancient Gods based on the book by Levon Chant, the famous playwright. Because of Parsegh, an expert conductor, the orchestra does a great job of performing in Syria and maintaining the culture of the Armenians. Every concert made an important statement about the Armenian people. Parsegh collected Arabic folk songs and put them into classical choir music. May 21, 1967 he died. Robert Atayan – Parsegh Ganatchian Solo Songs & Choir Songs. Dec. 7, 1967
  17. ԾՈՎ ԱՉԵՐ Երաժշտ.՝ Բարսեղ Կանաչեան Խօսք՝ Ավետիք Իսահակեան Քընքուշ սրտով ես սիրեցի Լուռ ու խորունկ ծով աչեր, Վըշտով ցօղուած արցունքով լի, Սեւ ու սիրուն հեզ աչեր: Ա՜խ, աչերը սէր խոստացան, Սիրտըս ցոլաց աստղի պէս, Վախ, աչերը ինձ մոռացան, Սիրտըս մարաւ աստղի պէս:
  18. 'ԾԻԾԵՌՆԱկ Երաժշտ.՝ Բարսեղ Կանաչեան Խօսք՝ . Ա. Դոդոխեանց Ծիծեռնակ, ծիծեռնակ, Դու գարնան սիրուն թռչնակ, Դէպի ո±ւր ինձ ասա´, Թռչում ես այդպէս արագ: Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, Ծընած տեղըս Աշտարակ, Անդ շինիր քո բոյնը, Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալեւոր Հայր ունիմ ես սգաւոր, Որ միակ իւր որդուն Սպասում է օրէ օր: Երբ տեսնես դու նորա, Ինձնից շատ բարեւ արա´, Ասա´ թող նստի լայ, Իւր անբախտ որդու վրայ: Դու պատմէ թէ ինչպէս Աստ անտէր ու խեղճ եմ ես, Միշտ լալով ողբալով՝ Կեանքս մաշուել, եղել է կէս: Ինձ համար ցերեկը՝ Մութ է շրջում Արեգը, իշերը թաց աչքիս՝ Քունը մոտ չի գալիս: Շուտով սառ հողի տակ Կը պառկեմ այստեղ մենակ, Թողնելով հօրս սրտում Միշտ ցաւալի յիշատակ: Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ, Հեռացի´ր, թըռի´ր արագ, Դէպ՝ Հայոց երկիրը, Ծընած տեղըս Աշտարակ:
  19. ՊԸՃԻՆԿՕ Երաժշտ.՝ Բարսեղ Կանաչեան խօսք՝ Տիգրան Չիթունի Արեւ ըլլամ՝ ծաթի՜մ, մարի՜մ վերեւէդ, Կամ շուք ըլլամ՝ աճի՜մ, հատնի‘՜մ քեզի հետ, Դէմքիդ մատաղ, ա°յ սիրական, Քայլերուդ հետ՝ ծաղկէ ծաղիկ վէտ ի վէտ: Օ՜յ օ՜յ օ՜յ օ՜յ պըճինկօ՜ պըճի՜նկ պըճինկօ՜ Օ՜յ օ՜յ օ՜յ օ՜յ պըճինկօ՜ պըճի՜նկ պըճինկօ՜: Ես արեգակ՝ դու ես ծովը ծիրանի, Հալինք լեցուինք իրար ծոցը հոլանի, Հովը երգէ ա°յ սիրական, Հազար լարով, հազար անգամ երանի: Օ՜յ օ՜յ օ՜յ օ՜յ պըճինկօ՜ պըճի՜նկ պըճինկօ՜ Օ՜յ օ՜յ օ՜յ օ՜յ պըճինկօ՜ պըճի՜նկ պըճինկօ՜: Արո±ւ թէ էգ, երկո±ւ թէ մէկ մարմին ենք, Արու եւ էգ ձագ ու թոռներ կը հանենք, Մեր աշխարհի չորս ծագերուն Արեւի պէս բոց ու բարի կը շարենք, Օ՜յ օ՜յ օ՜յ օ՜յ պըճինկօ՜ պըճի՜նկ պըճինկօ՜ Օ՜յ օ՜յ օ՜յ օ՜յ պըճինկօ՜ պըճի՜նկ պըճինկօ՜:
  20. Օրօր (Քուն եղիր բալաս) Երաժշտ.՝ Բարսեղ Կանաչեան Խօսք՝ Գամառ Քաթիպա Քուն եղիր, պալաս, աչերդ խուփ արա՛, Նախշուն աչերուդ քուն թող գայ, վըրայ՛ Օր-օր իմ պալաս, օր-օր ու նանի, Իմ անուշիկիս քունը կը տանի՛ Ոսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան, Նարօտ կապել է ծարէն տէրպապան՛ Օր-օր իմ պաալս, օր-օր ու նանի, Իմ անուշիկիս քունը կը տանի՛ Մաուի հիլուններ կախիլ եմ ես ալ, Նազար չիս առնուլ, քուն էղի՛ր, մի՛ լալ՛ Օր-օր իմ պալաս, օր-օր ու նանի, Իմ անուշիկիս քունը կը տանի՛ Աս քանի՞ մօրըդ անքուն աչքովը Անցել է օրեր օրոցքիդ քովը՛ Օր-օր իմ պալաս, օր-օր ու նանի, Իմ անուշիկիս քունը կը տանի՛ Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս, Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս՛ Օր-օր իմ պալաս, օր-օր ու նանի, Իմ անուշիկիս քունը կը տանի՛ Դուն ալ քուն էղիր, ինծի ալ քուն տո՛ւր, Սո՛ւրբ Աստուածամայր, անուշիս քուն տո՛ւր Օր-օր իմ պալաս, օր-օր ու նանի, Իմ անուշիկիս քունը կը տանի՛
  21. Բարսեղ Կանաչյան (1885-1967) Հայ երաժշտական արեւմտյան հատվածի ականվոր գործիչներից է Բարսեղ Կանաչյանը։ Ծնվել է 1885-ին Ռոդոստոյում, համեստ արհեստվորի՝ կոշկակարի ընտանիքում։ Երեք տարուց հետո ընտանիքը տեղափոխվում է կ. Պոլիս։ Շուտով Բարսեղն սկսում է սովորել Կետիկ-Փաշա թաղի ազգային վարժարանում։ Սակսյն 90-ական թվական-ների դեպքերը Կանաչյաններին եւս ստիպում են լքել հայրենական տունը։ Նրանք մեկնում են Բուլզարիա, սկզբում Ալեվեն, հետո՝ Վառնա։ Պատանին ուսումն ավար-տում է եւ հետո մի Վանեցի վաճառականի մոտ գրագրություն է անում, իսկ ազատ ժամերին զբաղվում է ինքնաստեղծ ջութակն ինքնուս նվագելով։ Լրջորեն երաժշտությամ պարապելու հնարավորությունը պատահաբար է ստեղծվում։ Վաճառատուն է այցելում մի մարդ՝ իսկական ջութակ վաճառելու։ Հայրը նկատել էր տղայի՝ իսկական ջութակ ձեռք բերելու ջերմ փափագը։ Նոյն օրն իրենց տանը Բարսեղը գտնում է այդ ջութակը եւ այնուհտեւ ամբողջ հոգով նվիրվում է դրան։ Բեռլինի Արքայական կոնսերվատորիան ավարտած Նաթան-բեկ Ամիրխանյանից, նվագի, երաժշտության տեսության եւ սոլֆեջի դասեր է վերցնում, երգում է նրա խմբում, սովորում նաեւ նվագախումբ վարել։ Մինչ ընտանիքը դարձյալ տեղափոխ-վում է՝ Ռումանիա Շարունակում է դասեր առնել՝ ջութակի, ներդաշնակության։ 1905 թվականի ռուսական առաջին հեղափոխության օրերին ցարական ոստիկան-ները Բուխարեստում պատհաբար ձերբակալում են երիտասարդ ջութակահարին: Ստիպված է հեռանալ Բուխարեստից` նորից Բուլղարիա: Աշխատում է նվագա-խըմբում, մեկնում շրջագայությունների, ստեղծագործելու փորձեր անում: Վառնայում հանդիպում է Չուխաջյանի «Լեբլեբիջի»-ն բեմադրելու եկած Պենլյանին եւ նրա հետ իբրեւ նվագավար մեկնում Կոնստանցա: 1908-ի Օսմանյան սահմանադրությունից հետո բազմաթիվ հայ մտավորակններ կարոտով եւ ապագայի ակնկալություններով վերադառնում են Պոլիս: Կանաչյանն էլ նրանց հետ է: Այժմ ինքն է երաժշտության դասեր տալիս, իր ղեկավարությամբ կազմվում է «Քնար» հայկական փողավոր խումբը, որն արվարձանից արվարձան շրջելով, սպասարկում է բազմաթիվ ունկնդիրների: Նվագախմբի համար հորինում է երաժշտական մի քանի կտորներ, մեկը` «Մասիս-Վալս»-ը, նույնիսկ տպագրվում է: Այսպես` մինչեւ հանդիպումը Կոմիտասի հետ: 1910-ին լսած Կոմիտասյան առաջին համերգի տպավորությունը խորապես ցնցում է նրան: «Երբ համերգը վերջացավ, երբ վերադարձա անձիս, շրջապատիս, առաջին շարժումս եղավ բեմ վազել, _ պատմել է Կանաչյանը: -Այս եղանակները ո՞վ գրած է, վարդապետ, -շնչասպառ հարցրել է դժգույն երիտասարդը, բոցավառված աչքերը սեւեռելով «հրաշագործ» վարդապետի հոգնած դեմքին: -Վա՛յ, քերթենքելե, ո՞վ պիտի գրեր, -պատասխանել է Կոմիտասը ծիծաղելով, սեղմած բռունցքն իջեցնելով արմացած երիտասարդի կռնակին: -Վարդապե՛տ, կուզեմ դասեր առնել, -խոնարհ, ամեն զոհողության պատրաստ, ավելացրել է «Կանաչյանը» : Այդ օրը Կանչյանը գտավ ե´ւ՛ իր կոչումը, -ե´ւ՛ իր ուսուցչին, ե´ւ՛ իր ժողովրդին` ի դեմս նրա արվեստի: Այո՛, Կանաչյանը գտավ իր հարազատ երաժշտությունը` անարատ, անխառն հայ ժողովրդական երգը: Բարսեղ Կանաչյանը «Կոմիտաս վարդապետի հինգ սաներից» ավագն էր: Բացի Կոմիտասի «Գուսան» երգչախմբում երգելուց, մյուսների հետ նա էլ ընդհանուր ներ-դաշնակության եւ հայ ժողովըրդական երգերը ներդաշնակելու առանձին դասեր էր առնում Կոմիտասից, հետեւում նաեւ նրա խմբավարական արվեստին: Այս պարապ-մունքները, բայց առավելապես մոտ երեք տարվա երգեցողությունը երգչախմբում (բաս) եւ այնտեղ ունկնդրած նյութը` Կոմիտասի ստեղծագործությունների նշանա-կալից բաժինը` լավագույն դպրոց հանդիսա-ցան Կանաչյանի համար: Գործնական հաջողությունները, սակայն, համեմատաբար ուշ եկան: Վրա է հասնում համաշխարային պատերազմը, նրա հետեւից էլ` Մեծ Եղեռնը: Ձերբակալությունից ու աքսորից մի կերպ խուսափած` Կանաչյանը կանչվում է թուրքական բանակ: Բնորոշ է` անբաժան ջութակն հետն է վերցնում, իսկ դա երբեմն, դժվարին կացությունների մեջ նրան օգնում է: Նշանակվում է զինվորական հիվան-դանոցում որպես բուժակ աշխատելու: Հետո, այնուամենայնիվ, ուղարկվում է ճակատ, բայց որպես հայ այնտեղ հալածանքի ենթարկվում եւ ի վերջո աքսորվում` Տիգրանակերտ, ապա հիվանդանալու պատճառով մեկնում է Հալեպ: Այստեղ Կանա-չյանի համար ավարտվում է պատերազմը եւ իր մասնակցությունը դրան: Հալեպում հայ աքսորականներից շուտափութ կազմած խմբով տալիս է իր առաջին երկու հայկական խմբական համերգները: Սրանք մեծ մխիթարություն են դառնում տեղահանված ժողովրդի համար, նույնիսկ ոգեւորությւն առաջ բերում: Հետո` դեպի Կիլիկիա, դեպի Ադանա: Նորից երկու արժանահիշատակ համերգներ, եւ վերջապես մեկնում է Պոլիս, որտեղ` Կոմիտասն արդեն չկար: Շուտով հավաքվում են եւ մյուս սաները` Վարդան Սարգսյան, Միհրան Թումաճայան, Վաղարշակ Սրվանձտյան եւ Հայկ Սեմերճյան: 1919-ին Բերայում 300 հոգիանոց միացյալ խմբով Կոմիատասյան սաների համերգը մեծ հաջո-ղությամբ պսակվում եւ կրկնվում է այլ թաղերում: Նրանք նաեւ հրատարակում են «Հայ գուսան» երգաշարը երեք պրակներով (40 անուն), որոնց մեջ կան Կանաչյանի, Սարգսյանի եւ Սրվանձտյանի դաշնակած, այն օրերին սիրված, հայկական կամ հայկականացված երգեր, նաեւ մի քանի ինքնուրույն մեղեդի-ներ: Ի` դեպ երգաշարի 2-րդ պրակի մեջ տեղ է գտել նույն ժամանակ հորինած «Օրոր»-ը, որն հետագայում այնքան պետք է տարածվեր ու ճանաչում բերեր Կանաչյանին: Կոմիտասյան սաներին անհրաժեշտ էր շարունակել թերի մնացած երաժշտական ուսումը: Մյուսների հետ Կանաչյանն եւս մեկնում է Փարիզ, որոշ ժամանակ սովորում Ռենե Լ'նորմանի դասընթացքներում եւ 1921-ի աշնանը արդեն Եգիպտոս է, հայկական գաղութում վերսկսում է իր երգչախըմբային գործը, այնուհետեւ եոթը տարի պաշտոնավարում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում որպէս երաժշտության դասատու: 1933-ին, ակամա թափառումներից արդեն լիովին հոգնած, Կանաչյանը վերջնականապես հաստատվում է Բեյրութում: Երկարատեւ ու անհանգիստ այս դեգերումները տարագիր հայի ճակատագիրն էր, բայց նա ինքն էլ բազմաթիվ նույնաբախտ տարագիրների հետ շըփվելու, նրանց հայրենական երգին հաղորդ անելու բնական ձգտում ուներ: Ստեղծագործական աշխատանքին միայն այդ գեգերումները նպաստել չէին կարող, մինչդեռ այդպիսի աշխատանքի ծարավն էլ մեծ էր: Այս է պատճառը, որ «նստակյած» կյանքն առաջին իսկ տարիներից շոշափելի արդյունք բերեց նաեւ ստեղծագործական բնագավառում: Ինչ խոսք` «նստակեցությունը» բավարար գրավական չէ դեռ: Ուրիշ հանգամանքներ եւս անհրաժեշտ էին` նյութական ապահովություն, վերջապես` ամենակարեւորը` հորինածը կատարելու հնարավորություն: Բեյրութը, ուր շատ հայություն է կուտակված, սփյուռքահայ գաղութներից ամենա-նպաստավորն եղավ Կանաչյանի երգչախմբային գործունեության համար: Նոր կազմված խմբի համերգները հաջողություն գտան թե՛ հայերի, թե՛ օտարների մոտ. եւ Բեյրութում, եւ՛ հեռուներ: Երկու տարվա ընթացքում Կանաչյանի խումբը Բեյրութից բացի, համերգներ տվեց Դամասկոս, Տրիպոլի, Զահլե, Լաթաքիա, Ալեքսանդրետ, Հալեպ եւ այլ վայրերում: 1936-ին կազմվում է մշտական երգչախումբ, որն անվանվում է Կոմիտասի երգչախմբի օրինակով` «Գուսան»: Դա արվեստին ու ղեկավար արվեստագետին անսահմանորեն նվիրված երիտասարդ սիրող երգիչ-երգչուհիների ստվար խումբ էր, որ իր վրա վերցրել էր ոչ միայն գեղարվեստական, այլեւ զանազան կազմակերպչական խնդիրներ: Ահա այդ խումբն ունենալով է, որ Կանչյանը ստեղծագործական աշխատանք է ծավալում: Մի շարք մեներգեր եւ խմբերգեր հորինվել էին դեռեւս Կիպրոսում, ուսուցչական գործի անհրաժեշտությունից բխած: Դրանց թվումն էին` «Հոյնար», «պճինկո», «Լուսնյակն ելավ», «Ուռին» (Հ. Թումանյանի «Անուշ»-ից): Այժմ երեւան են գալիս` «Ռազմերգ» եւ «Վարդերին հետ», «Նանոր» եւ «Ալվարդի երազը» (Վահան Միրաքյանի «Լալվարի որս»-ից): 1938-ին Կանաչյանը գրում է «Աբեղա» երեք արարով օպերան (ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի): Նրա մեներգերն ու խմբերգերը, Կոմիտասի երգերը եւ Սովետական Հայաստանի Կոմպոզիտորների մի շարք հեղինակություններ Կազմում են նոր «Գուսան» երգչախմբի երգացանկը: Երգչախումբն ունենալով հմուտ եւ ստեղծ-գործ ղեկավար, իր բազմաթիվ համերգներով հսկայական գործ է կատարում Լիբանանի եւ Սիրիայի հայության գեղարվեստական սպասարկման, նրանց ազգապահպանության համար: Կանաչյանի երգչախմբի ամեն մի համերգը այդ երկրներում բնակվող բազմահազար հայության համար դառնում է ազգային կյանքի նշանավոր երեւույթ: Հավասարպես կարեւոր գործ է կատարում «Գուսան» խումբը նաեւ տեղի արաբական մշակույթի համար: Կանաչյանը գրի առել եւ ուսոմնասիրել է արաբական ժողովրդական երաժշտություն, բազմաձայն երգչախմբի համար մշակել է նաեւ տեղացի արաբ երաժիշտների միաձայն երգերը (մասնավորապես` Սաբրայի «Լիբանանյան քայլերգը»), ապա նաեւ բուն ժողովրդական երգեր: Կանաչյանի ստեղծած արաբ երաժշտական կտորները մեծագույն հիացմունքով ընդունվել են որպես ազգային ճիշտ նկարագիր ունեցող բարձրավեստ գործեր: Այս միջոցով Կանաչյանը նպաստել է արաբական երաժշտական կենցաղում բազմաձայ-նություն արմատավորելու գործին: «Առաջին անգամն է, որ կլսենք արաբ երգը այդքան հուզիչ եւ առինքնող ձեւով մը տրված», -գրել է Լիբանանի խոշորագույն «Լ'Օրիենտ» լրագրի երաժշտական քննադատը: Արաբական մշակույթի զարգացմանը նպաստող գործունեության համար Կանաչյանը պարգեւատըրվել է տեղական եւ Ֆրանսիական շքանշաններով: Անշուշտ, Կանաչյանն առավել կարեւոր ուժ էր որպես հայ ստեղծագործող: Կանաչյանի ստեղծագործություներն այնուամենայնիվ քանակով շատ չեն «Ընտանիքս պահելու համար ստիպված էի մասնակի դասեր տալ մինչեւ ուշ գիշեր (դաշնակ, ջութակ, ներդաշնակություն), որով քիչ ժամանակ ունեի ստեղծագործելու, այդչափն ալ կպարտիմ երգչախմբիս (Գուսան), որը վարած եմ ամբողջ 30 տարի, ուրեմն մեր համերգներու հայտագիրը լեցնելու համար աշխատած եմ միշտ նորությոններ տալ ժողովըրդին», - գրում է նա իր մի նամակում։ Այդ սակավաթիվ գործերը, սակայն, պատկառելի տեղ են գրավում հայ, մասնավորապես խմբերգային գրականության մեջ։ Կանաչյանի ստեղծագործությունն ընդգրկում է 23 խմբերգ, 7 մեներգ, 19 մանկական երգեր դաշնամուրով եւ «Աբեղա» օպերան։ 1919 թ. հրատարակ-ված պրակների մեջ կան նաեւ 5 անուն խմբական, 1 միայնակ եւ 1 զուգերգ, որոնք պարզագույն դաշնակումներ են։ Հնարավոր է, որ հայտնվեն անյայտ մնացած այս երկերն եւս։ Այդ երգերը տարբեր բովանդակության, տարբեր տրամադրությունների, բայց միշտ հուզականորեն հագեցված, երբեմն մանր, հաճախ բավական խոշոր ստեղծագոր-ծություններ են։ Մեկ մասը հիմքում ունի ժողովրդական երաժշտական նյութ, հանդի-սանում է ժողովրդական երգի (մեծ մասամբ՝ պարերգերի) այս կամ այն ձեւով կատարված մշակում, մյուս մասը լիովին ինքնուրույն հորինված է։ Կանաչյանը երգեր է գրել Պատկանյանի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Շանթի, Միրաքյանի, Շահազիզի եւ ուրիշ հայ բանաստեղծների ոտանավորներով։ Բծախնդիր արվեստագետի մոտեցումով նա Amine ոտանավորները երաժշտակա-նացրել է նուրբ-հուզական մեղեդիներով, որոնք միահյուսվել են բանաստեղծության հետ, ամբողջություն կազմել։ Այս տեսակետից հատկապես աչքի են ընկնում «Օրոր»-ը, «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» եւ ուրիշներ։ Ընդհանրապես, մեղեդիականությունը Կանաչյանի ստեղծագործության համար որոշիչ սկզբունք է եղել եւ բնութագրական է թե՛ նրա բուն երգային եւ թե՛ դասերգային (օր. «Ուռի», «Աբեղա» օպերան եւ այլն) հատվածների համար։ Կանաչյանի գործերը ժամանակագրական կարգով դիտելով, դյուրությամբ կարելի է նկատել հեղինակի ստեղծագործական վարպետու-թյան շարունակական աճը, նրա ոճի (մասնավորա-պես՝ նաեւ ազգային ինքնատիպության տեսակետից) զարգացումը, բյուրեղացումը։ Կանաչյանի կատարած գործը հաճախ գնահատվել է կոմիտասյան ավանդություն-ները շարունակող իր էությամբ։ Հիրավի, Կանաչյանը որպես հայ երաժշտական արվեստում կոմիտասյան ուղղութ-յունը շարունակող կոմպոզիտոր, շոշափելի արժանիքներ ունի։ Այն դեպքում, երբ սփյուռքահայ մի շարք կոմպոզիտորների գործերում ազգայինը ներկայացված է միայն այսպես կոչվող հայ քաղաքային ժողո-վըրդական երգի ոճով, Կանաչյանը այդ ոճն եւս որդեգրելով (առավելապես իր սկզբնական գործերում), լայն տեղ տվեց ինքնատիպության տեսակետից ավելի բնորոշ՝ գեղջուկ երգի մեղեդիական ոճին։ Այն դեպքում երբ մի շարք հեղինակների գործերում ներդաշնակցման միջոցներն ու կերպը, բուն իսկ երաժշտական ֆորմը հայ երգերը դնում էին եվրոպական մի կաղապարի մեջ եւ հաճախ դրանք դառնում էին օրինտալ մեղեդի պարունակող եվրոպական տիպի երաժշտական գործեր, Կանաչյանը գործադրեց այնպիսի միջոցներ, որոնք չխախտեցին նրա ընտրած ժողովրդական մեղեդիների ազգային-ժողովրդական բնույթը, պահպանեցին դրանք որպես իրենց ամբողջության մեջ ազգային տեսակետից յուրօրինակ երկեր։
  22. TEACHING AN OLD DOG NEW TRICKS Many years ago when a certain individual could think logically and express his opinions vividly wrote:. Too bad! That we had to interrupt similar thread on hayastan. Just as we were delving into the real Armenian psyche, just as me, Vahe, Rouben, Hratch et al were seriously dissecting what makes us tick, our self image v how others view us, Ara with his fartings and Gayzag with his senile oblivion spoiled it all for us. I do not regret. I tried. As Hratch put it so aptly this morning, it seems the adage "Can't teach an old dog new tricks" is so true, specially when it comes to "old Armenian dogs". Let us create a new adage; "Anything can be repaired except a damaged Armenian psyche". Or as my son's; "If it ain't broke, break it!", a takeoff on the old; "If it ain't broke, don't fix it!". I wonder who is the old dog now? vartahoor
  23. Arpa I am surprised at your childish statement regarding the use of "funny". You were the one who 8 years ago personally and during a phonc conversation told me that it does not matter which orthography will become the acceptaable standard, that you will abide by it. Now you have chaagened your opinion. I wonder why? Is it a grudge that you are still holding against me? In the diaspora that you have the classical orthography how many individuals can honestly say that they master the armenian language and have read most of our literary works and can speak and write fluently in any variant of our language. Talk is cheap and people can dish out a lot of yezan trik (your words). vartahoor
  24. In EA the grammatical rule states that Խաչատոր, Աարգիս, Դավիթ and a host of other names when accepting the "ian = յան" suffix become խաչատրյան, Սարգսյան, Դաւթյան, և այլն: I hope this explanation will once and for all clarify the issue. vartahoor
×
×
  • Create New...