Jump to content

2024 European Wrestling Championship


MosJan

Recommended Posts

🥇 Եզրափակիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանը 7։0 հաշվով պարտության մատնեց թուրք Յունուս Բասարին և երրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

 

 

https://hetq.am/hy/article/164236?fbclid=IwAR30pzIEmMwTAUwssYuEdhn7qGliydu79mkMiNnoEG50gHEfew0kBuXuV-g

 

 

 

 

  • Like 1
Link to comment
Share on other sites

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ (81+115) քաշով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն.

  • Like 1
Link to comment
Share on other sites

https://hetq.am/hy/article/164270?fbclid=IwAR3wKRLjJHE-ywLHVQPqGHWjJ8qH0lK2OLi_4dRkuXuR03wZ9D2UScDK1hk

 

 

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում յոթերորդ անգամ չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում պարտության մատնելով չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին։

32-ամյա հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ առանց դժվարությունների 9։1 հաշվով հաղթեց թուրք Բեյթուլահ Քայիսդաղին։ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Ստերկենբուրգի դեմ և առավելության հասավ 8։3 հաշվով։ Կիսաեզրափակչում էլ Արթուր Ալեքսանյանին փորձեց դիմակայել չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուսցի Աբուբաքար Խասլախանովը, հայ ըմբիշը պարտության մատնեց նրան 5։1 հաշվով։

Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը Մագոմեդ Մուրթազալիևն էր, սակայն վերջինս նույնպես չկարողացավ գերազանցել հայ ըմբիշին։ Ալեքսանյանը հաղթեց 6։3 հաշվով և իր կարիերայում 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 32-ամյա ըմբիշը Եվրոպայում լավագույնն էր դարձել նաև 2012, 2013, 2014, 2018, 2020 և 2023 թվականներին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 77 կգ քաշային կարգում չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը, իսկ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Link to comment
Share on other sites

https://en.armradio.am/2024/02/14/wrestling-armenias-artur-aleksanyan-crowned-champion-of-europe-for-7th-time/

 

Armenian Greco-Roman wrestler Artur Aleksanyan beat Russia’s Magomed Murtazaliyev in the finals to clinch the gold at the European Championships under way in Bucharest, Romania.

Aleksanyan made it to the final, defeating Belarusian Abubakar Khaslakhanav in the semi-final with a score of 5:1. The Armenian wrestler started the fight from the 1/8 finals, where he beat Beitula Kaisdagin of Turkey 9:1, and in the quarterfinals he won 8:3 over the representative of the Netherlands, Tyrone Stenkerburg.

Earlier, member of the Armenian national team, Malkhas Amoyan, was crowned European champion for the third time in his career, achieving a 7-0 advantage in the finals over the world bronze medalist, two-time European vice-champion, Turkish Yunus Basar.

  • Like 1
Link to comment
Share on other sites

Արսեն Հարությունյանը ընդամենը 1 րոպե 28 վայրկյանում՝ 10-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ կպայքարի Եվրոպայի 4-րդ չեմպիոնության համար...‍♂️

Link to comment
Share on other sites

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն

 

 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը 7։3 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցչին։

 

 

BpAyGdGbm4Mu6lEC1E4r.jpg

Link to comment
Share on other sites

Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն


Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի քառակի չեմպիոն:

 

 

5Z5v2TA6ojsGygl57urT.jpg

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...