Jump to content

Hamshni Barekh


MosJan

Recommended Posts

ՀԱՄՇԵՆԻ ԲԵՐԵԽ - Hamshna Barekh
☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆
Բազմադարյա խոհարարական ավանդույթի վերածնունդ ...
Հայկական ազգային և ավանդական խոհանոցի կատարելագործված նոր աշխարհը:
☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆
Հայոց ազգային տոնածիսական խոհանոցի կերակրատեսակներից է։
Մեծ տարածում ունի համշենահայերի խոհանոցում։
Ծաղկազարդին (ծառզարդարին) պատրաստվող Կուտապի տեսակ է։
Ունի ինչպես՝ պասավոր, նաեւ ուտիս տարբերակները։
ԲԵՐԵԽ
************************************************
ալյուր - 200գր.
հավկիթ - 2հատ
աղ
բուսայուղ
ջուր
սոխ - 2գլուխ
սխտոր 1-պճեղ
կանաչ սոխ
մաղադանոս
համեմ
խաշած բրինձ -200գր.
աղ սեւ փոշի պղպեղ
պանիր - 50-100գր.
անարատ յուղ -50-100գր
Խմորի համար՝
նախապես մաղած ալյուրին խառնում ենք երկու հատ հավկիթը, ավելացնում ենք քիչ բուսայուղը, աղը ու ջուրը։
Ձեռքերով հունցում ենք խմորը եւ թողնում, որպեսզի հանգստանա։
Խճողակի համար՝
թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղը, այնուհետեւ նախապես կտրտած գլուխ սոխը, սխտորը, կտրտած կանաչեղենը։
Մի փոքր տապակելուց հետո՝ ավելացնում ենք նախապես խաշած բրինձը, համեմում ենք աղով , սեւ փոշի պղպեղով։
Խմորը բաժանել 6-8 մասի, առանձին հունցել, բացել գրտնակով եւ լցոնել։
Խճողակը լցնելուց՝ վրան ցանել նախապես քերած պանիրը։
Խմորի մեկ կողմը բերել եւ կպցնել մյուս կողմին։
Խմորի եզրերը լավ ամրացնել՝ մատների կամ պատառաքաղի օգնությամբ։
Պատրաստի կուտապները թխել նախապես տաքացրած թավայի մեջ։
Այնուհետեւ, նույն թավաի մեջ ավելացնել արդար յուղը եւ թխած կուտապները տապակել յուղի մեջ։
Մինչ յուղի մեջ տապակելը, բերեխները ցողել թույլ աղաջրով։
Մատուցել մածունի հետ։
☆☆☆☆☆ ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ ☆☆☆☆☆

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...