Yervant1 Posted May 26, 2020 Report Share Posted May 26, 2020 An Incredible Armenian Who Retrieved Armenian Orphans from the Syrian Desert By Harut Sassounian Publisher, The California Courier www.TheCaliforniaCourier.comParnag Shishigyan is a heroic Zeytountsi who retrieved hundreds ofArmenian orphans from Arab families in the Syrian desert after theArmenian Genocide. His name is not known to most Armenians. Thereforeit is worthwhile to focus attention on his life and his good deeds. Heis buried in the little town of Hovdashad, a few miles outside ofYerevan.Last month, Zarmik Sargsyan from Yerevan posted on her Facebook page avery moving tribute to Parnag Shishigyan after visiting his grave. Theonly reference to his unique accomplishment is a booklet published 30years ago by Hagop Jghlyan whose family he had rescued. The book wasaptly titled, “A Life Left in the Shadows.” Sargsyan attempted to takeShishigyan’s life out of the shadows and present him to the public atlarge.From April 10 to May 18, 1915, the heroic town of Zeytoun in Ciliciawas depopulated. The men were herded into the infamous Ottoman Turkish“Labor Battalions.” On the road to Deir Zor, Syria, 14-year-oldParnag, ignoring the snakes and scorpions around him, spent dayscuddling the corpse of his mother who was killed by the sword of aTurkish soldier. He was rescued by a Bedouin Arab from the Shammartribe, who, after digging a grave in the sand for Parnag’s mother withhis dagger, placed the young boy on his horse and took him to hishome.Young Parnag who already knew Armenian, German and Turkish, soon alsolearned Arabic. Besides herding sheep and camels, Parnag, renamedAhmet El Jezza, taught the tribesmen how to write in Arabic. He becamevery popular in the region because of his diligence, humility, andserious demeanor.Soon, in the course of herding sheep, Parnag came across in the desertmany Armenian children adopted by local Arabs. He reminded them oftheir Armenian heritage and began to write down their names and placesof residence in a notebook.In 1924, 23-year-old “Ahmet”, as a trusted and literate young man, wasasked to deliver a herd of sheep bought by wealthy Arabs from Aleppo.Once in Aleppo, he was surprised to see Armenian signs on store frontsand people speaking in Armenian. He was offered a job and a place tostay by local Armenians, but he turned down the offers, saying he hada family in the desert and could not abandon them. He then showed toan Armenian shoemaker his notebook listing the names and places ofArmenian children living in the desert with Arab families. He hadpromised himself to gather these Armenian children, help them marryeach other and find their relatives, if still alive. It was a verydifficult task. Most of the children, having lived with Arab familiesfor several years, did not remember their heritage and did not knowthat there were other Armenians still in existence. But Parnagpersisted despite the obstacles.The shoemaker Panos, President of the Rescue Committee of Armenianorphans from Arab and Kurdish tribes, was stunned. During the last fewmonths, the Committee had barely rescued a couple of children, and nowPanos was seeing an entire notebook full of Armenian names.After returning to his tribe, Parnag kept sending list after list ofArmenian children to Aleppo. The Rescue Committee would then go to thedesert, pay off the tribesmen and take the Armenian children to Aleppoor Beirut.Eventually, the Syrian government allocated two villages in the desertto Armenians. Parnag got married to an Armenian woman by the name ofWadha who later changed her name to Siranoush. Respecting theiradoptive Arab parents, they agreed to have the marriage ceremonyperformed by a Muslim Sheikh. The couple planned to have an Armenianwedding later on. Parnag’s four Arab “brothers” were not happy that hewas leaving them to go and settle in the new Armenian village of TelEl-Brak. They divided the family belongings into five. Parnag tookwith him 100 sheep, five camels, a horse, a rifle, and householditems.Parnag brought the hundreds of Arabized Armenians to his village, gavethem Armenian names and arranged their marriages. He organized theyoung men of the village to collect the bones of Armenian martyrs fromDeir Zor, Raqqa, around the Euphrates and Khabour rivers and thetragic cave of Sheddedeh. Parnag held a memorial ceremony for thesouls of the deceased.The two Armenian villages in the desert soon prospered. They formed asports organization and a music band. In 1947, when Parnag becameaware of the mass migration back to Soviet Armenia he decided toreturn to the homeland! He left all his possessions behind except forone thing, his Arabian horse, which he donated to a horse ranch afterarriving in Armenia.Parnag’s family settled in Hovdashad, a village near Echmiadzin wherehe worked as a farmer. His wife, Siranoush, had five more children inArmenia. Even though Parnag had retrieved hundreds of Armenianchildren, he always thought of the hundreds of other children who werenot, including his wife, Siranoush’s sister.In the Hovdashad cemetery, there is a statue of Parnag in Arabicattire. The house that Parnag built in 1956 in that village is nowlike a museum, where his clothes and his photos are displayed.Facebook writer Zarmik Sargsyan recalls that Parnag’s great-grandsonHagop was married in Los Angeles on April 17, 1997, in the presence ofhis seven siblings. It is ironic that the descendants of the man, whohad sacrificed so much to rescue Armenians and moved to the homeland,now live far away from Armenia, in Los Angeles!Armenians both in Armenia and the Diaspora should visit the village ofHovdashad and Parnag’s grave to pay tribute to the man who retrievedhundreds of Armenian orphans and returned them to their heritage. 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 26, 2020 Report Share Posted May 26, 2020 Ների՛ր ինձ, Փառնա՛կ Շիշիկյան: Քո անծանոթ, բայց հարազատ շիրմին ծաղիկ դնելը՝ իբրև սրբազան պարտք, տարիներով ծանրացած էր առօրյա մանր հոգսերի մեջ խճճված հոգուս վրա: Ների՛ր, որ այսքան երկար տևեց դեպի քեզ բերող, բայց իրականում այսքան կարճ ճանապարհը (պարզվեց, որ քո Հովտաշատը Երևանից ընդամենը… 10 կմ է հեռու): Մեղավորության այս զգացումս թերևս փոքր-ինչ թեթևանա, եթե փորձեմ քո հերոսական կերպարը հիշեցնել իմ կողքին ապրողներին: Թեև այդպիսի փորձ ինձնից առաջ արվել է: Քո մասին պատմել է քո իսկ փրկած Ճղլյան գերդաստանի շառավիղ Հակոբը, ցավոք, արդեն նույնպես հանգուցյալ: Շուրջ 30 տարի առաջ լույս տեսած նրա գրքույկը վերնագրված էր «Ստվերում մնացած կյանք»: Գուցե որոշ ճշմարտություն կար այդ անուրախ խորագրում, սակայն քո հիշատակը չի կարող և չպետք է մնա ստվերում:Էհմեդ էլ ՃեզզաԱյս էր նրա արաբական անունը, որն ակնածանքով էր արտասանում սիրիական անապատների յուրաքանչյուր արաբ, ավազուտներից մինչև Հալեպ ցրված ամեն մի հայ:1915-ի ապրիլի 10-ից մինչև մայիսի 18-ը տխրահռչակ «բանվորական ջոկատների» պատրվակով մաս առ մաս տեղահանվեց անառիկ արծվաբույն Զեյ-թունը: Միջագետքը դարձավ հայոց գերեզմանոց` առանց սահմանների: 14-ամյա Փառնակը Դեյր Էզ Զորի ճամփին, ասկյարի թրից ընկած մոր դիակին փարված, օրեր անցկացրեց դիակների, օձերի ու կարիճների մեջ, մինչև որ այդ կողմերով անցնող շամմառ ցեղի մի քոչվոր արաբ, դաշույնով փոս փորելով և ավազին հանձնելով մոր մարմինը, տղային նստեցրեց ձիուն և տարավ իր տուն:Այսպես է սկսվում Փառնակ Շիշիկյանի կյանքի նոր էջը: Մարաշի կենտրոնական վարժարանում հայերեն, գերմաներեն և արաբատառ թուրքերեն սովորած Փառնակ-Էհմեդը արագորեն սովորեց նաև արաբերեն: Գառներ, ապա ուղտեր արածեցնելուց զատ՝ նա օգնում էր աշիրեթի ռամիկ արաբներին գրել, կարդալ, փաստաթղթերի հետ գործ ունենալիս չխաբվել: Շուտով աշխատասեր, համեստ ու լրջմիտ պատանին դարձավ բոլորի սիրելին, նրա շնորհիվ ընտանիքի համբավը տարածվեց շատ հեռու:Հովվի ցուցակներըՈւղտերի հովիվ Էհմեդը անապատում հանդիպում էր ճիշտ իր նման փրկվածների՝ արաբների հոգեզավակ դարձած ուրիշ հայ պատանիների, և ամեն առիթով նրանց հիշեցնում իրենց ծագումը: Հաճախակի կրկնվող այդպիսի հանդիպումներն էլ նրա մեջ ծնեցին մեծ գործի գաղափարը. նա որոշեց ցուցակագրել «արաբացած» հայ պատանիներին ու աղջիկներին անուն առ անուն…1924 թվին 23-ամյա Էհմեդին՝ որպես գրագետ ու վստահելի անձի, հանձնարարեցին Հալեպ հասցնել քաղաքից եկած արաբ վաճառականների գնած ոչխարի հոտը: Հալեպում նա նախ զարմանքից քարացավ, երբ տեսավ խանութների հայերեն ցուցանակները և լսեց հայերեն խոսք: Հետո հանդիպեց հայրենակիցների, ովքեր տուն-տեղ և աշխատանք առաջարկեցին նրան, սակայն մերժեց. «Ես անապատում շատ հարազատներ ունեմ, չեմ կարող լքել նրանց»: Ապա ծոցից հանեց ու հայ կոշկակարի սեղանին դրեց մի տետրակ, որը թաքուն, համբերությամբ ու հավատով լրացրել էր օրեցօր, տարեցտարի: Այդ տետրում բոլոր այն հայ պատանիների ու աղջիկների անուններն էին, որոնց նա հայտնաբերել էր արաբական անծայրածիր անապատներում: Փառնակը հաստատ վճիռ էր կայացրել հավաքել նրանց, ամուսնացնել իրար հետ, գտնել նրանց հարազատներին, եթե ողջ են:… Կոշկակար Փանոսը, որն արաբների ու քրդերի մոտ ապաստանած հայ որբերին որոնող հանձնաժողովի նախագահն էր, ուղղակի ապշել էր. հայահավաք հանձնաժողովը մի քանի ամսում գտնում էր ընդամենը մեկ-երկու հայ մանուկ, իսկ այստեղ` մի ամբողջ տետր ցուցակ:Եվս երկու տարի Փառնակի ցուցակներն ու քարտեզները հաջորդում էին միմյանց: Հալեպի հայ ազգային ֆոնդը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի նվիրատվությունների շնորհիվ հավաքում (հաճախ գնում) էր հայ երեխաներին, տեղափոխում Հալեպ, Բեյրութ և այդպիսով նրանց փրկում ուծացումից: Իսկ Փառնակը շարունակում էր որոնումները: Հաճախ շատ դժվար էր լինում հասակակից ուղտարած հայ պատանիներին հիշեցնել նրանց հայությունը կամ հավատացնել, որ հայն աշխարհից չի վերացել, որ հայեր կան, ապրում են, հայերեն են խոսում, ամուսնանում և երեխաներ են ունենում: Դժվար էր, սակայն Էհմեդ էլ Ճեզզան հիմնականում հասնո՛ւմ էր իր նպատակին՝ խոսելով և գործելով առանց հոգնության, սրտի արյունով:ԱռաքյալըՆրա երազանքն իրականացավ, երբ ի պատասխան Հալեպի ազգային կենտրոնական խորհրդի խնդրանքի՝ Սիրիայի կառավարությունը հայկական խորհրդին հատկացրեց երկու գյուղ՝ թեկուզև անապատային ծանր պայմաններով: Շուտով Փառնակը գտավ բախտակից մի հայուհու` գեղեցկուհի Վաթհային: Ի հարգանս իրենց արաբ ծնողների՝ նրանք ամուսնացան մոլլայի օրհնությամբ, արաբական բոլոր կանոններով: «Ոչինչ, հետո էլ մի փառահեղ հարսանիք կանենք հայկական եկեղեցում»,- որոշեց Փառնակը: Եղբայրներին, անշուշտ, շատ տխրեցրեց Էհմեդի որոշումը՝ գնալ բնակվելու հայկական նորաստեղծ Թել էլ Պրաք գյուղում: Սակայն նրանք չընդդիմացան, խաղաղությամբ նստեցին ու հինգ մասի բաժանեցին հոր ունեցվածքը: Փառնակ Շիշիկյանը հայկական բնակավայր տեղափոխվեց՝ իր հետ տանելով 100 ոչխար, 5 ուղտ, ձի, հրացան, տան պիտույքներ: Ուղտերից մեկը վաճառեց և լծկան եզներ ու կթու կովեր առավ: Վաթհան դարձավ Սիրանուշ: Փառնակը հավաքեց, իրար հետ ամուսնացրեց, հայկական անուններ տվեց իր վերահայացրած հայուրավոր երիտասարդների: Ու վերստին ծխաց հայ օջախի ծուխը: Իմաստ ունի՞ ասել, թե ինչպիսի հեղինակություն էր գյուղապետ Փառնակ Շիշիկյանը ամբողջ Միջագետքում: Նրա հասցեին միայն օրհնություն էր հնչում, նրան անվանում էին առաքյալ...Ոսկորների հավաքումըՍիրիա-լիբանանյան ազգային խորհրդի մի նամակով նա իր հրացանակիր տղաների խմբի հետ կազմակերպեց հայերի ոսկորների հավաքումը Դեյր Էզ Զորից, Ռաքքայից, Եփրատ ու Խաբուր գետերի շրջակայքից և Շեդդեդիեի եղերական քարանձավից (այստեղից էր քաղել Հիտլերը ողջակիզման իր գլխավոր դասը): Աշխատում էին գիշերները՝ թաքուն, արցունք ու քրտինք իրար խառնած: Երբ վերադարձան տուն, երկու ոչխար մորթեց, հոգեհաց տվեց: Շուտով Բեյրութից նամակ ստացվեց. «Ձեր սխրանքը երբեք չի մոռացվի»:«Դրախտ էլ կանչեին, չէի գնա»Թել էլ Պրաքի Վերի գյուղը (հայկական գյուղերը, ինչպես արդեն ասվեց, երկուսն էին) շուտով ունեցավ իր մարզական միությունը, փողային նվագախումբը: Արաբական աշխարհի այս «հայկական կղզին» բարգավաճում էր, այստեղ թևածում էր հայերեն երգը, եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց՝ վերածնված հայերի շուրթերից այս գյուղում, ո՜վ զարմանք, օրհնություն ու փառաբանություն էր հնչում: Այդ ուրախությունը հասավ գագաթնակետին, երբ պատերազմից հետո սկսվեց հայրենադարձությունը: Փառնակ Շիշիկյանին այդ ժամանակ Հալեպից ու Բեյրութից աշխատանք էին առաջարկում՝ շատ նպաստավոր պայմաններով:«Եթե ինձ առաջարկեին դրախտ էլ գնալ, չէի համաձայնի, բայց ուրիշ է հայրենիքի կանչը». սա էր Փառնակի վճիռը:1947Իր արդար քրտինքով ստեղծած հսկայական հարստությունը՝ ոչխարի հոտ, տասնյակ կովեր, մի քանի զույգ լծկան ջորի, ամբարած ցորեն, գարի, ոսպ, տիկերով յուղ, պանիր ու այլևայլ բարիքներ, նա թողեց առանց ափսոսանքի: Իր հետ հայրենիք բերեց արաբական աշխարհի ամենաթանկ բանը՝ ամբողջ Միջագետքում հռչակված իր ազնվացեղ ձին, սակայն դա էլ իրեն չպահեց. նվիրեց Կոտայքի շրջանի Էլարի ձիաբուծարանին՝ միայն թե զորանա հայրենիքը: Նույն կերպ վարվեցին նրա հետ հայրենիք եկածներից շատերը:Համագյուղացիներով խմբովի բնակություն հաստատեցին Էջմիածնի մերձակա ադրբեջանական մի լքված գյուղում՝ Մեհմանդարում, որը տարիներ անց վերանվանվեց Հովտաշատ: Այստեղ Փառնակը կազմակերպեց կոլտնտեսություն, և նրա ամբողջ ընտանիքը առանց սեթևեթանքի, մոռացած նախկին բարեկեցիկ աղայական կյանքը, լծվեց հողի աշխատանքին: Հերոսուհի մայր Սիրանուշը (հայրենիքում նա ևս 5 երեխա ունեցավ) օրնիբուն աշխատում էր անտրտունջ:Վերջաբանի փոխարեն…Հովտաշատի գերեզմանոցում արաբական տարազով մի մահարձան կա: Դա մեծագույն, համեստագույն մի մարդու՝ արաբական անապատների բեդվին Էհմեդ էլ Ճեզզայի արձանն է, Փառնակ Շիշիկյանի, նրա, ով անապատում հայ որբեր էր որոնում ու գտնում ու նրանց մեկ առ մեկ վերադարձնում իր ժողովրդի գիրկը, ում փրկած հարյուրները հետո հազարներ դարձան, բայց ինքը հաճախ հառաչում էր՝ ինչքան հայեր էլ չգտնվեցին (նրանցից մեկն էլ կնոջ՝ Սիրանուշի քույրն էր), ձուլվեցին, կորան անվերադարձ...* * *... Ահա քո մասին պատմեցի մերոնց՝ այսօրվա հայոց հողի վրա անվտանգ ու ապահով ապրողներին, և հոգիս մի քիչ խաղաղվեց: Երկյուղածությամբ ոտք դրեցի քո տուն, որ կառուցել էիր 1956-ին, մտա թանգարան-մատուռի վերածված քո սենյակը, որտեղ ներկայիս բնակիչները՝ ազգականներդ, պապենական խոշոր սնդուկի մեջ պահել են քո կարմիր կապան ու մյուս շորերы, պատերին քո ազգանվեր կյանքի մասին պատմող լուսանկարներ փակցրել: Այցելեցի գերեզմանիդ«տերերին»՝ աղջկադ՝ Խաթունին, և փեսայիդ՝ թելէլպրաքցու զավակ Սարգիս Մարտիրոսյանին, քո թանկ գերեզմանը հիրավի սրբորեն պահելու համար իմ և սերնդակիցներիս երախտագիտությունը հայտնեցի նրանց: Տխրախառն ուրախությամբ իմացա, որ 50 ճյուղավորում տված գերդաստանիդ Մեծ եղեռնի հերթական տարելիցի նախօրեին ավելանում է ևս մի նոր, հա՛յ ընտանիք, բայց ոչ հայրենի հողի վրա, դեպի ուր քեզ բերեց արյանդ կանչը ավելի քան 70 տարի առաջ: Քեզ ու քո փրկյալներին. 1997-ի ապրիլի 17-ին Հակոբ ծոռանդ հարսանիքն էր քո երազած Հայաստանից շատ հեռու՝ Լոս Անջելեսում, և զավակներիցդ յոթը այնտեղ են՝ Լոսում: Իմացա նաև, որ քո գերմարդկային ճիգերով փրկված, հայացած Մահմեդ-Հարությունի, Ալի Էլ Նասըր-Լևոնի, Իբրահիմ-Աբրահամի, Սուլեյման-Սուրենի և շատ ու շատ ուրիշների ներկայիս սերունդները անգիր գիտեն սխրալից կյանքի պատմությունը:Եվ հիմա քո գերեզմանի մոտ եմ, ո՜վ իսկական հայ: Ների՛ր ինձ հիշատակիդ առջև այսքան ուշացումով գլուխ խոնարհելուս համար: Քո գերեզմանը գեղատեսիլ Արարատյան դաշտում մի դրախտային ծաղկանոցի է նման, որտեղ բուրում են նարդոսը, գնարբուկն ու նարգիզը: Քո հուշաղբյուրի սառնորակ ջուրն ասես ամոքիչ բալասան լինի, իսկ Երևանից քեզ այցի եկողին ամբողջ ճամփին՝ երկու կողմից, իրենց բարձրիկ բներից դիմավորում ու ճանապարհում են հայրենյաց արագիլները:Առնվազն զարմանալ կարելի է. այս չքնաղատեսիլ, պատմական ու միաժամանակ առասպելական անկյունը ինչպե՞ս է վրիպել մեր զբոսաշրջության երթուղիներից: Քանզի օտարերկրացին աշխարհի ուրիշ ոչ մի երկրի ոչ մի անկյունում չի լսի նման ցնցող ու անմոռաց պատմություն, չի հանդիպի այսպիսի լեգենդի՝ վեհատեսիլ Արարատի հովանու ներքո, լացող ուռենու կողքին, վեր հառնող արաբական գլխանոցով մահարձանով՝ վրան քրիստոնեական խաչի քանդակ, պատվանդանին մշտաթարմ ծաղիկներ, վերևում պատվո պահակ արագիլներ…* * *… Դեպի քեզ բերող ճանապարհին մի գյուղում հարցրինք՝ ինչպես գնալ Հովտաշատ: Մի կին ասաց. «Մոլլի գյո՞ւղն եք ուզում, թեքվեք դեպի ձախ, հետո՝ ուղիղ»: Ների՛ր նրան, Փառնա՛կ Շիշիկյան, խեղճն ի՞նչ իմանար, որ զեյթունցի իշխանական տոհմերից մեկի՝ Սուրենյանների ազնիվ արյունն էր հոսում արաբական տարազով ծածկված քո երակներում:Մի առիթով քո մասին խոսք բացեցի մտավորական մի միջավայրում: Հարգարժան մի այր, լսելով անունդ, ասաց. «Մեհմանդարի մոլլա՞ն, գիտե՛մ, գիտե՛մ»:Ների՛ր և նրան, ո՜վ Մեծ Հայ:ԶԱՐՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ https://www.facebook.com/notes/zarmik-sargsyan/%D5%B4%D5%A5%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%AC%D5%AC%D5%A1%D5%B6/1440237366181055/ 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
onjig Posted May 26, 2020 Report Share Posted May 26, 2020 God love him ``` 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
onjig Posted May 28, 2020 Report Share Posted May 28, 2020 (edited) Parnag Shishigyan was clearly a good, a great person ~ he was able to do what we all dreamed of doning ~ saved and returned many of our brothers and sisters ~ thank God for this man and those like him ``` Thank you Yervant for finding and posting this ``` Edited May 28, 2020 by onjig 2 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted May 29, 2020 Author Report Share Posted May 29, 2020 God rest his soul, and give him eternal peace. 2 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.