MosJan Posted August 16, 2019 Report Share Posted August 16, 2019 Սև խաչ block crosshttp://slim.am/wp-content/uploads/2019/08/68564559_2404544079789802_8289164298618404864_n-1.jpghttp://slim.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/3216051/?fbclid=IwAR0MmsSgDUjAs9QGeeORUw2WVu1_f83cRoDKlkRbHZCCAKzyWHs37J3DZSk Վանում 1877-1879թթ գործում էր ՝՝Սև խաչ՝՝ հայկական գաղտնի կազմակերպությունՆկարիչ Սուքիաս Թորոսյանը տեղեկացնում է .«Վանում 1877-1879թթ գործում էր ՝՝Սև խաչ՝՝գաղտնի կազմակերպություն:Դավաճանների վրա դրվում էր սև խաչ, դատապարտելով մահվան:Լուսանկարը նույն թվականներին է արված, կենտրոնում Խրիմյան Հայրիկն է:Հ.Գ. Հետագայում անդամների մեծ մասը դարձան ՝՝Արմենական՝՝»«Վանում 1877-1879թթ գործում էր ՝՝Սև խաչ՝՝գաղտնի կազմակերպություն:Դավաճանների վրա դրվում էր սև խաչ, դատապարտելով մահվան:Լուսանկարը նույն թվականներին է արված, կենտրոնում Խրիմյան Հայրիկն է:Հ.Գ. Հետագայում անդամների մեծ մասը դարձան ՝՝Արմենական՝՝» Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 16, 2019 Author Report Share Posted August 16, 2019 Սև խաչ, հայ ազգային-ազատագրական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, Վանում հայերի ունեցվածքը քուրդ, թուրք բեկերի կողոպուտից զերծ պահելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Ըստ կանոնադրության, անդամները պետք է գործեին անձնվիրաբար և խիստ գաղտնի, դավաճանների վրա դրվելու էր «սև խաչ» (որից էլ ծագել է կազմակերպության անվանումը), այսինքն՝ դատապարտվելու էին մահվան։ Սերտ կապ է հաստատել Կարինի «Պաշտպան Հայրենյաց» գաղտնի կազմակերպության հետ։ Աջակցություն է ստացել Վանի ռուսական փոխհյուպատոս Կ. Կամսարականից։ Ունեցել է ակումբ (կազմակերպվել են դասախոսություններ, ազգային երգի երեկոներ և այլն), «Զինակիր» անունով երիտասարդական խումբ (որը 1882 թվականի մայիսին, Ազգային սահմանադրության 22-րդ տարեդարձի առթիվ, զինված երթ է կազմակերպել մինչև Վարագա վանքը)։ Կարինի «Պաշտպան Հայրենյաց»-ի ջախջախումից հետո (1982 թվականի վերջին) թուրքական իշխանությունները ձերբակալություններ են սկսել նաև Վանում։ Ենթադրվում է, որ «Սև խաչը»-ը գոյատևել է մինչև 1880-ական թվականների կեսը։ «Սև խաչ»-ի անդամների մեծ մասը մասնակցել է հայ առաջին քաղաքական կուսակցության՝ «Արմենական կազմակերպության» հիմնադրմանը։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 16, 2019 Author Report Share Posted August 16, 2019 http://www.armin.am/armeniansgenocide/am/Encyclopedia_Of_armenian_genocide_sev_xach «ՍԵՎ ԽԱՉ», ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպություն: Հիմնվել է Վանում, 1878-79-ին՝ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու, զենք հայթայթելու և ժողովրդին զինավարժելը ապահովելու նպատակով: Կազմակերպությունն ուներ իր լեգալ և անլեգալ մարմինները, լեգալը Վանում հաստատված կիրակնօրյա լսարաններն ու ակումբներն էին, որպես հռետորներ հռչակվել են Ավետիս Պարթևյանն ու Ս. Փորթուգալյանը, որոնք ձգտում էին ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, բալկանյան ժողովուրդների ա-զատագրական պայքարի օրինակով ցույց տալ ազատագրվելու միակ ճիշտ ուղին: Անլեգալ օրգանը «Զինակիր» ընկերությունն էր, որն զբաղվում էր զենք հայթայթելով (զենքի մեծ մասը գնում էին թուրք, բանակից ու զինվորներից): 1880-ի Վանի սովի ժամանակ կազմակերպվել է զինված հարձակում հացահատիկի կառավարական պահեստների վրա, հափշտակվել դրամ (մեծահարուստներից) կազմակերպության կարիքների համար: 1880, 1881 և 1882-ին «Ա.խ.» նշել է Ազգային սահմանադրության տարեդարձերը: Կազմակերպությանը հովանավորել և սատարել են այն ժամանակ Վանի հոգևոր առաջնորդ Ս. Խրիմյանը, Վանի ռուս, փոխհյուպատոս Կ. Կամսարականը և Վանի Կեդր. վարժարանի տնօրեն Ս. Փորթուգալյանը: 1884-ին Խրիմյանին և Կամսարականին Վանից հեռացնելուց հետո կառավարությունը փակել է նաև Կենդրոնական վարժարանը, ցրել աշակերտներին: Դա առաջ է բերել հայ ժողովրդի հուզումը, որը «Ս.խ.» վերածել է զինված ելույթի: Բանտարկվել են կազմակերպության աչքի ընկնող անդամներ Խ. Աոլախյանն ու Շիրակյանը, աքսորվել Ս. Նաթանյանը, Ք. Փանոս յանը: «Ս. խ.» գոյատևել է մինչև 1880- ական թթ. կեսը: Գրականության ցանկ՝Հայկական հարց, 1996թ., Երևան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 2, 2023 Author Report Share Posted October 2, 2023 haw to de revive Sev Khack ??? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.