MosJan Posted August 13, 2019 Report Share Posted August 13, 2019 https://tondrak.am/hy/odzaberd/?fbclid=IwAR1G48JnH4F-vHmJejU8T6YaLslfe0N6y2yM4C8B-3MAgQbPCcJMpfuBkXI Օձաբերդի պեղումների ֆանտաստիկ արդյունքները Օձաբերդը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև՝ Սևանա լճի հարավային ափին։ Այստեղ 1934 թվականին ստուգողական պեղումներ է կատարել հայտնի հնագետ Բորիս Պիատրովսկին, այնուհետև, միայն 2014 թվականին հնագիտական պեղումները կրկին վերսկսվեցին։ Թոնդրակ.am-ի զրուցակիցը Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեքնածու Միքայել Բադալյանն է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը։ «Հնավայրը բաղկացած է միջնաբերդից, ամրոցից և արտաքին բնակավայրից։ Վերջինիս կառույցները հայտնաբերվեց մեր պեղումների ժամանակ։ Այստեղ գլխավորապես ունենք երկու տիպի ճարտարապետություն․ Մեկը՝ կիկլոպյան և կիսակիկլոպյան շարվածքով, մյուսը շատ նման է ուրարտական ճարտարապետական ավանդույթներով կառուցված շինություններին: Հնավայրում մեր ամենանշանավոր ձեռքբերումներից էր միջնաբերդի պատերին կից թեքահարթակի գոյության փաստումը: Նման թեքահարթակները հատկապես բնորոշ են խեթական ճարտարապետությանը։ 30 աստիճան թեքահարթակը զգալիորեն բարձրացնում է միջնաբերդի պաշտպանվածությունը և տալիս էսթետիկ տեսք»։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 13, 2019 Author Report Share Posted August 13, 2019 «Միջնաբերդը երկու մուտք է ունեցել։ Ամրոցի տարածքում բացված, 2 մետրոնոց բարձրությամբ պատերով տնտեսական նշանակության կառույցներից հայտնաբերել ենք իլիկի գլուխներ, սափոր, ենթադրում ենք, որ ամրոցի կառույցներից մեկը որպես ախոռ է ծառայել, քանզի այն իր կառուցվածքով շատ նման է այժմ էլ շատ գյուղերում առկա ախոռներին: Բացի այդ, այնտեղից գտանք բազմաթիվ գարու ածխացած հատիկներ և կենդանական ոսկորներ։ Արտաքին բնակավայրում հետուրարտական ժամանակաշարջանի պարսպաշարին կից բացվել են խմբային և կարասային թաղումներ։ Այժմ միջնաբերդի հյուսիսային պատին և հյուսիս-արևելյան ամրոցին կից թեքահարթակի վերնամասում դրել ենք մի ստուգողական փոսորակ, որպեսզի փորձենք հասկանալ թեքահարթակի և պարսպաշարի շերտագրական և ժամանակագրական հարաբերակցությունը և պարզենք, թե երբ է կառուցվել միջնաբերդը: Արդեն իսկ նախնական արդյունքները ֆանտաստիկ են: Ըստ երևույթին ունենք պատ, որը կառուցված է ավելի վաղ փուլի աղյուսաշարի վրա: Այստեղ դեռ աշխատանքները շարունակվում են»։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 13, 2019 Author Report Share Posted August 13, 2019 «Այստեղ շատ բան պետք է անեն տեղացիները։ Նրանք պետք է գիտակցեն, որ Օձաբերդը բոլոր նախադրյալները ունի Հայաստանի տուրիստական մեծ կենտրոններից մեկը դառնալու, որը շահութաբեր կլինի նաև տեղացիների համար։» 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.