MosJan Posted July 16, 2015 Report Share Posted July 16, 2015 Հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Ծղուկի ժայռապատկերները. Գունավոր պատկերներ են գտելՀայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Ծղուկի ժայռապատկերները. Գունավոր պատկերներ են գտել16 հուլիսի 2015 - 17:01 AMTPanARMENIAN.Net - Դեռևս 2008-ից իրականացվում է հայ-անգլիական համատեղ նախագիծ, որի շրջանակում հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Սյունիքում գտնվող Ծղուկ լեռան ժայռապատկերները: Այս մասին տեղեկացրել է արշավախմբի հայկական կողմից ղեկավար, հնագետ-արվեստաբան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը և ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները սկսվել են 2002-ից և մինչև օրս ոչ միայն ուսումնասիրություններ են արել Ծղուկում, այլև՝ Քասախում, որը ևս բազմաթիվ ժայռապատկերներ ունի: Մինչև այդ կար տեսակետ, որ այս տարածքներին հատուկ են միայն փորագրությունները, սակայն հայտնաբերվել են նաև գունավոր պատկերներ, գրում է Tert.am-ը:Ծղուկում աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլում աշխատանքներ են տարվելու երկրաբանների հետ, ովքեր իրականացնելու են շերտագրական ուսումնասիրություններ:«Ծղուկի ժայռապատկերների թիվն անցնում է 1000-ը: Եղել են ուսումնասիրություններ նաև Սյունիքում և Գեղամա լեռներում, սակայն դրանք արվել են մասնակի, իսկ հիմա ընդգրկում ենք տարբեր մասնագետների, հնագետների, ովքեր պատասխանատու կլինեն տեղեկատվության հստակ մատուցման համար», - ասել է Չեխոյանը:Նրա խոսքով՝ Ծղուկում կան 12 հազարամյակի վաղեմության ժայռապատկերներ և փորագրություններ, իսկ մինչ այդ եղածները չէին կարող պահպանվել:Չեխոյանը նաև նշել է, որ ուսումնասիրության ընթացքում ամենաբարդ խնդիրներից մեկը պատկերի նշանակությունը պարզելն է. հայտնաբերված պատկերները բազմազան են` կենցաղայինից մինչև դիցաբանական:Գասպարյանն իր հերթին ընդգծել է, որ ժայռապատկերների թվագրումը համաշխարհային առումով բավական բարդ գործընթաց է. մեծ վեճ կա գիտնականների միջև, թե այդ պատկերները ստեղծվել են հոմոսափիենսի՞ կողմից, թե՝ նրանից առաջ:«Մենք պատկերը դիտում ենք ոչ թե միայն որպես պատկեր, այլ ուսումնասիրվում են դրա շուրջ եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը, որ մարդը պետք է ստեղծեր այդ պատկերները», - ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում աշխատանքները նոր են սկսվել, և արդեն հաջողություններ ունեն:Գասպարյանի խոսքով՝ նոր մեթոդները հնարավորություն են տալիս ավելի շատ ինֆորմացիա ստանալ, հնարավորինս ճշգրիտ ֆիքսել այն, ինչ պատկերել է մարդը:Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 -1910-ը. ընդհանուր թվով 20.000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.