MosJan Posted May 30, 2014 Report Share Posted May 30, 2014 Տարեհաց - Tarehac Տարեհաց1 բ. եռման ջուր1 բ. ձեթ1 բ. շաքարավազ5 բ. ալյուր1/2 բ. մանրացված չրեր1/2 բ. մանրացված ընկուզեղեն1/2 բ. կանեփ1 թ. գ. սոդաԱլյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 30, 2014 Author Report Share Posted May 30, 2014 Տարեհաց.Եվ թող այս տարվա մետաղադրամն իմ ամբողջ ազգին բաժին հասնի և տարվա հաջողակը մենք լինենք ազգովին...http://www.yerakouyn.com/wp-content/uploads/2012/12/%D5%8F%D5%A1%D6%80%D5%A5%D5%B0%D5%A1%D6%81.jpg 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 30, 2014 Author Report Share Posted May 30, 2014 Ամանորյա սեղանին պետք է դրված լինի տարեհացԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/12/20/416727/© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ավագ խոհարար, «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Ավագյանը իր խոսքում նշեց, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագրի նպատակն է խթանել հայկական մշակույթի զարգացումը, նպաստել հասարակության կողմից մշակույթի, որպես զարգացման միջոցի գիտակցման ամրապնդմանը, ներկայացնել և տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները, նոր արժեքներով մատուցել հայկական ավանդական կենցաղը: Ազգագրագետ Սոնիա Թաշչյանը, խոսելով հայկական ավանդական ամանորյա սեղանի առանձնահատկությունների մասին, առանձնացրեց ծիսական տարեհացը, որը լինում է կլոր կամ ձվաձև, մեծությունը` ըստ ընտանիքի անդամների թվի (20-35 սմ տրամագծով): Տարեհացի երեսը սերմերով և մրգերով զարդարելը ընդհանուր երևույթ է և խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Մեջը դնում են «միջինք» լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ: Հայկական ամանորյա սեղանի անբաժանելի մասն են աղանձը, անուշապուրը` եփած ձավարով և մանրացված չրերով, պասուց դոլման, որն իր մեջ պարունակում է 7 տարբեր հատիկներ: Կերակուրը կոչվում է պասուց, քանի որ քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ 7 հատիկները խորհրդանշում են 7 աստվածային թիվը, որի հիմքում ընկած են աշխարհի 7 տարերքները: Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրեցին նաև «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման օրակարգը: Մամլո հաղորդագրությունԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/12/20/416727/© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 30, 2014 Author Report Share Posted May 30, 2014 Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿNon-Governmental Organization (NGO) Սույն թվականի հունիսի 12-ին Երևանի Արգիշտիի հրապարակում, /Էրեբունի թանգարանամերձ հրապարակ/ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ կազմակերպում է արդեն 6-րդ «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը: Փառատոնի ընթացքում մասնակիցները կներկայացնեն հայոց ավանդական ծիսական տոները՝ ուտեստից մինչև ավանդույթ: Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռել այն բանին, թե ինչ դժվարությամբ է ստեղծվում հացը, ի՞նչ ճանապարհ է անցել և ի՞նչ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Որ այն հայի համար ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted May 30, 2014 Report Share Posted May 30, 2014 (edited) Verry Interresting Մենք սրան գիտենք իբր Զաաթար Հաց, Ծոթրին Հաց Zaatar Hats. In Lebanon it is known as Manaqish/Managish Arabic: مناقيش manāqīsh/Mana-*ish; http://en.wikipedia.org/wiki/Manakish Also see the variety with meat. Lahmajun Minced lamb (Arabic: لحم بعجين, lāḥm bi-‘ajīn, "meat with dough", sfiha). Edited May 30, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted May 30, 2014 Report Share Posted May 30, 2014 (edited) Տես թէ միթէ այդ Արաբերէնը Manaqish/ Manaqoush Մանաքիշ, Մանուքաշ Հայերէն Մատնաքաշը չէ? Edited May 30, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.