MosJan Posted March 1, 2014 Report Share Posted March 1, 2014 Artur Abraham v Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսըԳերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերադարձրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:Գերմանական Մագդեբուրգում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում Աբրահամը միավորներով դժվարին հաղթանակ տարավ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:Մեկնարկային ռաունդներում մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող Շտիգլիցն ավելի ակտիվ էր, բայց 34-ամյա Աբրահամը վատ չէր պաշտպանվում՝ դիմելով պատասխան գրոհների: Գրեթե բոլոր ռաունդները նման էին իրար: 32-ամյա գերմանացին շատ ակտիվ էր սկսում ռաունդը, իսկ Արթուրն ակտիվանում էր վերջնամասում: Ակտիվության շնորհիվ գերմանացին չնչին առավելություն էր ստացել միավորների հաշվարկում: Մենամարտի վերջնամասում Շտիգլիցի մոտ հոգնածություն էր նկատվում. նա դժվարությամբ էր մնում ոտքերի վրա, բայց Աբրահամը չէր կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Այնուամենայնիվ, վերջին՝ 12-րդ ռաունդում գերմանացին հայտնվեց նոկդաունում: Մենամարտի ավարտին 25 վայրկյան էր մնում, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի կանգնել եւ դիմանալ մինչեւ ավարտը: Միեւնույն է գերմանացին չարդարացրեց բուքմեյքերների սպասելիքները. հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին:Սա Աբրահամի եւ Շտիգլիցի երրորդ հանդիպումն էր ռինգում: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Արթուր Աբրահամը տարավ 39-րդ հաղթանակը (28 նոկաուտ): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted March 2, 2014 Report Share Posted March 2, 2014 (edited) Wht the he hekk kind of "armenian" is this? Սուպերմիջում պրոֆեսիոնալ եւ չեմպիոն? Anyone still espik armanski? and stupid. Those clowns in Yerevan who pretend to speak Armenian!!!! Edited March 2, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.