man Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 Why Do Armenians Celebrate Christmas on January 6th?http://youtu.be/UH29nKUcmY8http://youtu.be/JDEf6h5UMlI Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 see http://yevaylen.wordpress.com/2011/12/22/why-do-armenians-celebrate-christmas-on-january-6th/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի168 Ժամ | 19:58 | Հունվար 5 2014Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը ՔրիստոսիՍուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը քրիստոնյա հավատացյալի սիրած և գլխավոր տոներից է: Մինչև չորրորդ դար քրիստոնյա բոլոր եկեղեցիները Աստվածահայտնությունը տոնում էին միասին` հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած արևմտյան եկեղեցիները Սուրբ Ծնունդը սկսեցին տոնել դեկտեմբերի 25-ին: Թե ինչու է կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում դեկտեմբերին, իսկ ուղղափառները` հունվարին, տարբեր բացատրություններ կան:Ս. Ծննդյան տոնի մասին ամենահին հիշատակությունները թվագրվում են երկրորդ դար: Ըստ այդ հիշատակությունների, 2-րդ դարում Եգիպտոսի քրիստոնյաները հունվարի 6 – 10-ն ընկնող հատվածում էին տոնում Քրիստոսի ծնունդը և մկրտությունը: Հետագա տեղեկությունների համաձայն բոլոր քրիստոնյաները Ծնունդը և մկրտությունը տոնում էին հունվարի 6-ին:Հին հիշատակություններում նկարագրվում է, թե ինչպես քրիստոնյաները առավոտ կանուխ հավաքվում էին Բեթղեհեմում, տոնում Սուրբ ծնունդը և շտապում դեպի Հորդանան գետը` 13 կմ հեռու: Երեկոյան հասնում էին այնտեղ և հիշատակում մկրտությունը:Այդ տարիներին Արևմտյան աշխարհում մեծ ժողովրդականություն էր վայելում դեկտեմբերի 25-ին նշվող արևին փառաբանող տոնը: Կաթոլիկ եկեղեցին փոխելով տոնի անունը` փոխում է նաև նշանակությունը` արևի ծնունդը փոխարինվում է ճշմարիտ Աստծո` Հիսուս Քրիստոսի ծննդյամբ: Եվ այսպես 336թ-ից ի վեր Կաթոլիկ եկեղեցին Ս.Ծնունդը տոնում է դեկտեմբերի 25-ին:Հայ եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելահաստատ կանոնին, շարունակեց Աստվածորդու ծնունդը տոնել հունվարի 6-ին:Հունվարի 5-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագի ավարտին կատարվում է նախատոնակ և հնչում Փրկչի Ծննդյան ավետիսը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:http://168.am/2014/01/05/314865.html Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Մկրտությունը տոնում է Հունվարի 6-ին:Հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին, մենք միմյանց կողջունենք. «Քրիստոս Ծնավ եւՀայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս», եւ կստանանք հետեւյալ պատասխանը. «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 http://armenia-am.blogspot.com/2013/01/httpwww.html ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի. Նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի: (Եսայի 9:6)Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Մկրտությունը տոնում է Հունվարի 6-ին:Հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին, մենք միմյանց կողջունենք. «Քրիստոս Ծնավ եւՀայտնեցավ. մեզ եւ ձեզ մեծ ավետիս», եւ կստանանք հետեւյալ պատասխանը. «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:Փրկչի Ծնունդը մարդկության պատմության մեջ եղած ամենամեծ հրաշքն էր, որ տեղի ունեցավ: Եսայի մարգարեն հրաշալի կերպով ներկայացնում է Արարչի Ծնունդը՝ Նրան անվանելով մեծ խորհրդի հրեշտակ, Աստված հզոր, հանդերձյալ կյանքի Հայր: Այո՛, Աստված ծնվեց, որպեսզի մարդուն աստվածացնի, Աստված ծնվեց, որպեսզի մարդուն սրբացնի, ինչպես, որ Ինքը՝ Տերն է ասում. «Սո՛ւրբ եղեք, որովհետեւ Սուրբ Եմ Ես»: Աստված Ծնվեց, որպեսզի մեզ՝ հողեղեններիս, հավիտենական կյանք պարգեւի: Հիսուսի Ծննդյամբ մարդկանց հեռացած որդիների համար սկսվեց մի նոր` վերադարձի դարաշըրջան: Նա եկավ աշխարհ, որպեսզի Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Նա աշխարհ եկավ՝ որպես աշխարհի լույս, ինչպես որ Տերն ինքն է վկայում՝ ասելով. «Ես Եկա աշխարհ՝ որպես լույս, ով հավատում է Ինձ, խավարի մեջ չի մնա»: Այսօր մեզանից շատերը դեռ չեն թոթափել իրենց վրայից անաստվածության փոշին եւ շարունակում են մնալ հոգեւոր խավարի մեջ: Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը մի նոր առիթ է մեզ համար՝ թոթափելու մեղքի խավարը եւ մերձենալու Լույսին՝ Օծյալ Փրկչին՝ Ուխտը վերահաստատելու մեր Փրկիչ Աստծո հետ:Հիսուս նորից կգա, Լույսը դարձյալ կգա` դատապարտելու խավարը: Նա նորից չի գա` ինչպես առաջին անգամ` որպես անօթեւան մի մանուկ,այլ կգա Հոր փառքով` դատելու Իրեն մերժող խավարասեր աշխարհը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 ՋՐՕՐՀՆԵՔՀունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի Մկրտությունը: Հատուկ աղոթքներով եւ շարականների հնչողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, սուրբ Խաչով եւ սրբագործվում Սրբալույս Մյուռոնով: Սուրբ Խաչը, ի նշանավորումն Տիրոջ մկրտության, ջուրն է իջեցվում, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, այդպես էլ այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը՝ այն ընդունակ դարձնելով մեղքերից լվանալու եւ հիվանդներին բժշկելու: Օրհնելուց հետո հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 ՏՆՕՐՀՆԵՔՍուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաեւ Տնօրհնեքի արարողություն: Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ հոգեւորականին իրենց տուն եւ աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը եւ աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Սուրբ Ծննդյան տնօրհնեքին քահանան օրհնում նաեւ տունը, հացը, ջուրը եւ աղը, որոնք կարեւոր նախապայման են մարդու գոյության համար, ապա օրհնում է տան անդամներին եւ ընտանիքի անդամների համար պահպանություն հայցում Արարչից: Տնօրհնեք կատարվում է նաեւ այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը, կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 ՄԵՌԵԼՈՑ«Ողորմութեան շնորհը թող բաշ խուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ» (Սիրաքի իմ. 8;37):Սուրբ Ծննդյան հաջորդ օրը՝ հունվարի 7-ին, ննջեցյալների հիշատակի օրն է: Եկեղեցում, ի հիշատակ բոլոր ննջեցյալների, մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Այդ օրը յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի պարտքն է, որ հարգելով իր ննջեցյալին՝ մասնակցի Սուրբ եւ Կենարար Պատարագին, իրեն հարազատ ննջեցյալի անուն ազգանունը ներկայացնի պատարագիչ քահանային, որպեսզի քահանան իր աղոթքներում Տիրոջ առջեւ հիշատակի նրա անունը: Այնուհետեւ այցելի գերեզման՝ Տիրոջ Ծննդյան ավետիսը տանելով ննջեցյալին: Շատ կարեւոր է քահանայի հետ այցելել գերեզման՝ հոգեհանգստյան կարգ կատարելու համար:Աղբյուր`http://ter-hambardzum.com Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 (edited) ՋՐՕՐՀՆԵՔ Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի Մկրտությունը: Հատուկ աղոթքներով եւ շարականների հնչողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, սուրբ Խաչով եւ սրբագործվում Սրբալույս Մյուռոնով: Սուրբ Խաչը, ի նշանավորումն Տիրոջ մկրտության, ջուրն է իջեցվում, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, այդպես էլ այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով սրբի ջուրը՝ այն ընդունակ դարձնելով մեղքերից լվանալու եւ հիվանդներին բժշկելու: Օրհնելուց հետո հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի:Այդ Յորդանան գետը Հայաստանի որ՞ շրջանում կը հոսի: Կամ թէ սա ուղղագրական վրիպակէ,իմա Հորդառատ՞՝ Edited January 5, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 5, 2014 Report Share Posted January 5, 2014 (edited) Why Do Armenians Celebrate Christmas on January 6th? http://youtu.be/UH29nKUcmY8 http://youtu.be/JDEf6h5UMlIWe are such hypocrites. We celebrate the New Year by the Julian Calendar on January 1. Not March/Nowrouz, nor Navasard in August, but we celebrate Christmas Vardananq and Easter according to the hebrew calendar. Christmas did not happen neither in December or January. Read the Bible again and see the passage- "There were shepherds abiding in the fields". Shepherds don't abide in the fields in the cold of winter. Edited January 5, 2014 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.