Jump to content

Armenia joining Customs Union


Yervant1

Recommended Posts

18:52 03/09/2013 » Topic of the day

Armenia joining Customs Union

As we reported earlier, Armenian President Serzh Sargsyan, who is in Russia on working visit, met today in Moscow with Russian President Vladimir Putin.

The Kremlin's official website reports that during the meeting, President Serzh Sargsyan announced that Armenia has made a decision to join the Customs Union, to take the necessary steps in that direction and to participate in the formation of the Eurasian Economic Union in the future.

Russian President Vladimir Putin supported Armenia’s decision and expressed Russia’s readiness to assist that process in every way possible.

According to the press service of the Armenian President, prior to the negotiations with his counterpart, President Serzh Sargsyan in his opening remarks expressed gratitude to Vladimir Putin for the invitation and noted that there are many issues to be discussed.

“Relations between Armenia and Russia are based on the centuries-long traditions of friendship and brotherhood of our two nations. I am confident that these relations will continue to develop in the spirit of mutual understanding, in line with the Agreement on Friendship, Cooperation and Mutual Assistance. I am certain that each generation of the Armenians and citizens of the Russian Federation should bring their contribution to the history of these relations. We cherish these relations and we will do our best to develop them. It is an absolute priority to us. Nevertheless, there are, of course, issues which should be solved in a manner which will elevate our relations to a new, higher level, and that’s the purpose of my visit to Moscow,” Serzh Sargsyan said.

In welcoming his counterpart in Moscow, Vladimir Putin thanked President Sargsyan for accepting the invitation and for the visit. “This is your second visit recently. I am very glad that our relations are developing dynamically in almost every direction. Our parliaments, governments and business structures also maintain frequent contacts. Honestly, in this regard too, I hope the results are positive. The turnover in our economy has reached 23 percent. Russia remains Armenia’s number one trade partner, and that tendency continues,” the Russian President said.

 

Source: Panorama.am

Link to comment
Share on other sites

Ashot posted :)

 

 

Սեպտեմբեր 03, 2013 | 19:03
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ:

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի եւ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների համար:

Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում:

Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների եւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես եւս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների եւ տարրերի հիման վրա:

Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:

Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա եւ՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, եւ՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի եւ հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:

Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում:

20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձեւավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձեւաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:

Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:

Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

Link to comment
Share on other sites

Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ. Սերժ Սարգսյան

 

Սեպտեմբեր 03, 2013 | 19:03

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ:

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի եւ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների համար:

Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում:

Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների եւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես եւս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների եւ տարրերի հիման վրա:

Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:

Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա եւ՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, եւ՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի եւ հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:

Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաեւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, եւ ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում:

20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձեւավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձեւաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:

Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:

Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության եւ ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

 

 

Link to comment
Share on other sites

Հայաստանը պետք է ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ լինի, այլ չպետք է լինի հակաամերիկական, կամ հակառուսական

Այսօր - 02:17

 

Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որեւէ գերտերության: Մենք ոչ արեւմտամետ պիտի լինենք, ոչ ռուսամետ, միակ կողմնորոշումը որեւէ ազգի դեռ բարիք չի բերել, որովհետեւ դա ստեղծել է որոշ բարեկամներ, բայց ստեղծել է նաեւ բազմաթիվ թշնամիներ:Կործանարար է ինչպես միակողմանի արեւմտամետ, այնպես նաեւ ռուսամետ կողմնորոշումը, բայց ավելի կործանարար կլինի հակաամերիկանությունը, կամ հակառուսականությունը: Ուրեմն, Հայաստանը պետք է ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ լինի, այլ' չպետք է լինի հակաամերիկական, կամ հակառուսական:
Լևոն Տեր-Պետրոսյան

Link to comment
Share on other sites

It was expected, logical and justified. What is the big deal about it. Russia is the biggest trade partner of Armenia. Half of Armenian population resides in Russia. Just consider the ease of tax, customs issues. Armenia would be placed in better export possition towards countries which enjoy relaxed trade relations with Russia and where Armenian goods are marketable. ..more over the large chunk of money transfers comes from Russia. Not to mention the security issues. All in all it is good.

Link to comment
Share on other sites

այաստան-ՌԴ. Ամեն ինչ պայմանավորված է ՀԱՊԿ-ով

Միակ բանը, որը չի տեղավորվում սխեմայի մեջ, դա ընդհանուր սահմանի բացակայությունն է, սակայն ԵՄ հետ Հայաստանը ևս ընդհանուր սահման չունի

 

Ճիշտն ասած, ոչ մի անսպասելի բան տեղի չունեցավ Մոսկվայում. Հայաստանը ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից: Պատճառները մի քանիսն են, բայց գլխավորը Հայաստանի պաշտպանունակությունն է, որի կարիքը Ռուսաստանից բացի, առանձնապես ոչ ոք չի զգում: ՆԱՏՕ Հայաստանին չեն ընդունի, Երևանն էլ առանձնապես դրան չի ձգտում, հիանալի հասկանալով, որ գինը շատ թանկ է լինելու:

http://static.pn.am/images/l_art1_arm.gif 4 սեպտեմբերի 2013

PanARMENIAN.Net - Ի դեպ, Եվրոպայի համար նախազգուշական զանգը հնչեց արդեն այն ժամանակ երբ աղմկահարույց օրենքից հանվեց գենդեր բառը, թեև դրա շուրջ քչերը մտորեցին: Անլուրջ կլիներ այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում, հանգեցնել Ռուսաստանի ու ԵՄ միջև դիմակայությանը իր «ուղեծրում» Հայաստանին ընդգրկելու նպատակով: Ի վերջո, երկիրն այնքան մեծ արժեք չի ներկայացնում և գլխացավանքից բացի ոչինչ չի խոստանում: Դա Ադրբեջանը չէ ածխաջրածիններով, ոչ էլ Վրաստանը տարանցիկ տարածքով, ծովով ու հստակ արևմտյան ուղղվածությամբ:Ինչ վերաբերում է «տեղեկատվական հիստերիային» հայկական ԶԼՄ-ներում ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին Մոսկվայում ստորագրված փաստաթղթի շուրջ, ապա գրողների մեծ մասը չգիտի, կամ ձևացնում է, թե չգիտի, որ Հայաստանի ողջ արդյունաբերությունը, ներառյալ կապն ու էներգետիկան Մոսկվայի ձեռքում են և այս դեպքում նախագահն ընտրություն չուներ: Նրան պետք էլ չէր ընտրություն կատարել, քանի որ, ինչպես արդեն ասացինք, ամեն ինչ գալիս է ՀԱՊԿ-ից:

Ուրեմն ի՞նչ է իրենից ներկայցնում Մաքսային միությունը (ՄՄ): Պաշտոնական սահմանումով, դա Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է, որը նախատեսում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում չեն կիրառվում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ, բացառությամբ հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրները օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներ երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնք հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն: ՄՄ ստեղծումից Ռուսաստանը կարող է ստանալ 400 մլրդ դոլար, իսկ Բելառուսն ու Ղազախստանը՝ 16-ական մլդր դոլար 2015թ.: Մաքսային միության պոտենցիալի ամբողջական օգտագործումը կարող է հանգեցնել բեռնափոխադրումների ժամկետների կրճատման Չինաստանից դեպի Եվրոպա գրեթե 4 անգամ: ՌԳԱ Ժողովրդական տնտեսագիտական կանխատեսման ինստիտուտի գիտնականների հաշվարկներով, Մաքսային միության ստեղծումը թույլ կտա խթանել տնտեսական զարգացումն ու ՀՆԱ լրացուցիչ 15 տոկոսի աճ ապահովել մասնակից երկրների համար 2015թ.:

Այս տեքստում կա մի կետ, որ վերաբերում է Հայաստանին, այն է՝ այլ երկրներում գտնվող ՄՄ անդամ պետությունների տարածքները: Բելառուսի ու Ղազախստանի հետ ամեն ինչ պարզ է՝ Հայաստանում նրանք ոչինչ չունեն, սակայն Ռուսաստանն ունի 102-րդ ռազմակայանը, պարտքի դիմաց նրան հանձնված ձեռնարկություններ և էլի շատ բան, ներառյալ Մոսկվայի տունը: Ինկ ի՞նչ ունի ԵՄ-ն: Մեկ ինստիտուտ և կարծես թե վերջ: Միակ բանը, որը չի տեղավորվում սխեմայի մեջ, դա ընդհանուր սահմանի բացակայությունն է, սակայն ԵՄ հետ Հայաստանը ևս ընդհանուր սահման չունի, հասկանալի է, որ Թուրքիան հաշիվ չէ:

Հավանաբար, Երևանը Վիլնյուսում չի նախաստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը, թեև ամեն ինչ հնարավոր է. զուր չէր նախագահ Սարգսյանը անցած ամիս այցելում Խորվաթիա, որտեղ խոսքը ամենևին էլ Ադրիատիկի տեսարանների մասին չէր գնում:

«Կարծես թե Հայաստանը խզում է Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ու փոխարենը ինտեգրվում Ռուսաստանի հետ: 180 տոկոսի շրջադարձ»,-գրել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Twitter-ում: Եվրոպայի մյուս առաջնորդները դեռևս լռում են՝ նրանք զբաղված են Սիրիայով, և գործ չունեն փոքր Հայաստանի հետ, որը Եվրոպայի համար առանձնակի արժեք էլ չունի, որքան էլ դա ցանկալի լիներ որոշ հայ քաղաքական գործիչների համար:

 

Link to comment
Share on other sites

Moscow Talks Fallout: Armenian political parties react to Yerevan’s decision to join Russia-led Customs Union

http://www.armenianow.com/sites/default/files/img/imagecache/600x400/Eurasec_map_logo.jpg

By Siranuysh Gevorgyan

ArmeniaNow reporter

Representatives of some political parties in Armenia have already reacted to the Tuesday announcement of the government’s decision for the country to join the Russia-led Customs Union.

 

Of them, so far only representatives of the opposition Heritage Party have pronounced categorically against the prospect.

 

In a joint statement with Russian President Vladimir Putin following their talks in Moscow on Tuesday Armenian President Serzh Sargsyan announced that Armenia has decided to join the Customs Union and later participate in the formation of the Eurasian Economic Union, a Russia-led economic integration project at this moment also involving Belarus and Kazakhstan.

 

Heritage Party representative Stepan Safaryan believes that “the unexpected announcement of the intent to join the Customs Union not only jeopardizes Armenia’s independence (as no one is so naive as to believe that the Eurasian Economic Union is a purely economic and not a geopolitical project), but also deprives Armenia of its best prospect of entering European markets and space, and, furthermore, of the possibility of having a more sustainable and democratic state.”

 

“And it is Russia and not Armenia that will gain from the big geopolitical game. Economically, Armenia will not gain anything more than it can get from Russia today,” added Safaryan.

 

Meanwhile, Eduard Sharmazanov, the spokesman for the ruling Republican Party of Armenia (RPA), says that Armenia continues to remain committed to European integration and deepening strategic relations with Russia and joining the Customs Union does not mean that Armenia gives up its dialogue with European structures.

 

The RPA’s former coalition partner, Prosperous Armenia (PAP), still refrains from expressing its formal position on the development, even though in the past the party appeared to favor Armenia’s move towards the Customs Union. The party’s spokesman, MP Tigran Urikhanyan says the PAP will express its official position only after having relevant discussions.

 

The decision to join the Customs Union was taken with great enthusiasm by one of its ardent advocates in Armenia, the Constitutional Rights Union party (CRU). Its chairman Hayk Babukhanyan is a deputy elected on the RPA proportional list and is a member of the RPA parliament faction at present. The CRU believes that this decision meets Armenia’s best state and national interests.

 

“In the Eurasian Union Armenia not only will maintain its security system, but will also be able to develop its economy, culture, and preserve national identity, will keep away from alien elements, anti-national manifestations and impositions. The platform of Eurasian civilization is closer and more understandable to us,” says Babakhanyan.

 

The opposition Armenian National Congress (ANC) and the Armenian Revolutionary Federation (ARF) have not expressed their official positions on the matter yet. Member of the ANC faction, chairwoman of the Social-Democratic Hunchak Party Lyudmila Sargsyan (no relation to the president) only said that cooperation with Russia needs to be expanded in all areas, but before making the decision on joining the Customs Union the issue should have been discussed with the people and the country’s political forces.

 

Armenia’s former foreign minister, opposition figure Alexander Arzumanyan told RFE/RL’s Armenian Service that the decision is “totally unacceptable” for Armenia. He said President Sargsyan owes an explanation when he returns to Armenia.

 

Meanwhile, a new Facebook group opposed to Armenia’s joining the Customs Union has been created. It called on all people who are against the move to converge for a protest in Baghramyan Avenue in Yerevan (where the Presidential Palace is situated) on Wednesday afternoon.

Link to comment
Share on other sites

It was expected, logical and justified. What is the big deal about it. Russia is the biggest trade partner of Armenia. Half of Armenian population resides in Russia. Just consider the ease of tax, customs issues. Armenia would be placed in better export possition towards countries which enjoy relaxed trade relations with Russia and where Armenian goods are marketable. ..more over the large chunk of money transfers comes from Russia. Not to mention the security issues. All in all it is good.

 

I think the outrange is less economic and more social and political issue... the distrust toward Russia is totally understandable, taking into account Russia's aggressive grab of almost all of Armenia's infrastructural and energy sectors... and who do we have in the union? central Asian countries, Russia, Belarus, Ukraine? countries that score less-than-free in pretty much all socioeconomic and political indexes? who wants to be associated with them? now if we had much more progressive country, with solid foundation, independent mindset, embracing free and fair social and political ideals, and with a position to dictate its will, and this union was to be of purely economic benefit, then it would have not been such a big deal. unfortunately, that is not the case with our country.

 

it's like having your teenage daughter justifying her friendship with a druggy degenerate just because it's very convenient for her to carpool with him... you very well know where that friendship is going to take her...

Link to comment
Share on other sites

Yes, but look around our neighbors. All of these would have been valid if Armenia was somewhere in Central Europe. I'm afraid it is not matter of choice but cold calculation. EU failed miserably in her "neighborhood" policy being too flimsy and too slow. EU used to be proactive in the Balkans and very opportunistic in the Caucasus. EU has been maintaining subtly anti - Armenian stance on most of issues that are of our concern. First, not to displease Turkey and second, not to disappoint Azerbaijan. And this stance will continue in the future no matter what they say.

Link to comment
Share on other sites

Armenia is like an orphaned young girl caught between two ruthless pimps, who to choose? One gives you minimum security in order not to lose you, but rapes you at will at any time of it's choosing. The second one gives you little more money,more comfort but very unfaithful and it will discard you the minute it finds a better looking girl. Of course just by miracle if you free yourself from the pimps don't worry, our own pimping oligarchs will take over. Very sad outcome either way. :(
Link to comment
Share on other sites

 

Սերժ Սարգսյանը կանխում է տարածաշրջանային պատերազմըԱյսօր - 17:39

Ոմանք ցավագին գնահատականներ ու մեկնաբանություններ կտան սույն մտորումիս, գուցե ինձ դավաճան էլ կոչեն, սակայն, ըստ էության, դեմ լինելով Ռուսաստանի կողմից Հայաստանի ստրկացման քայլերին, այնուհանդերձ, Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ ճիշտ և տեղին՝ թելադրված Հայաստանի և Արցախի շահերով...

Բացատրեմ միտքս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի վրա հարձակվելու ամերիկյան ծրագիրը: Սա նպատակ է հետապնդում տրոհելու Սիրիան, ձևավորելու Քրդական պետություն, որն էլ դառնալու է ամերիկյան հանձնակատար, տարածաշրջանում ստանձնելու է ոստիկանի պարտականությունները... Բայց խնդիրը միայն Սիրիայով չի պայմանավորված: ԱՄՆ գերագույն ցանկությունն է տրոհել նաև Իրանը, Թուրքիան, Իրաքը... Այսինքն, ԱՄՆ-ը ոչնչացնում է հզոր տերությունները, միաժամանակ կամենում է հարված հասցնել Ռուսաստանին:

Սիրիային, ըստ ամերիկյան ծրագրի, հաջորդելու է Իրանը, բայց հիմա ԱՄՆ-ը հայտնվում է բավական ծանր կացության մեջ, որովհետև Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի ստեղծվի հակաամերիկյան բլոկ, որի գոյությունն էլ կկանխի ամերիկյան շատ քայլեր... Արդեն հայտնի է դարձել, որ իր վարձկաններին ուղարկելով Սիրիա, Ադրբեջանը կամեցել է մեծացնել նրանց փորձառությունը՝ հայ-ադրբեջանական պատերազմում նրանց օգտագործելու, նրանց հետ միասին այսպես կոչված սիրիական ապստամբներին Հայաստանի և Ղարաբաղի դեմ օգտագործելու համար: Կա նաև ծրագիր՝ Թուրքիայի կողմից Ղարաբաղի դեմ գործողություններին մասնակցելու և Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին: Եթե Հայաստանը մերժում էր Մաքսային միության հրավերն ու միակ ճանապարհը համարում էր Եվրոպան, ապա Ադրբեջանն ու Թուրքիան շատ ավելի համարձակ էին դառնում՝ գիտենալով, որ այս դեպքում Հայաստանը չի ունենալու Ռուսաստանի գործուն աջակցությունը, իսկ Եվրոպան, իր «շպարը» չփչացնելու և ժանեկազարդ զգեստները չկեղտոտելու համար, երբեք չէր ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ՝ հանուն Հայաստանի: Ավելին, Ղարաբաղը հայտնվելու է կրակե օղակի մեջ... Ադրբեջանահայկական պատերազմն իր օղակի մեջ կառներ նաև Վրաստանը... Հետևաբար, Սերժ Սարգսյանը խառնեց շատ հաշիվներ, ստիպեց Ադրբեջանին և Թուրքիային մտածել նոր մարտավարության մասին, Իրանը հասկացավ, որ այսպես Ռուսաստանը, Հայաստանի միջոցով, ավելի է մոտենում իրեն: Նշանակում է, տարածաշրջանային պատերազմը, որն ԱՄՆ-ի միջոցով հրահրում է Իսրայելը, դառնում է ոչ իրական: Սա նաև ուժ է տալիս Սիրիային, որը, ամերիկյան ռմբակոծությունների դեպքում, կբացի երկրորդ ճակատն ու կսկսի Իսրայելի ոչնչացումը: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը Իսրայելի թուլացման դեպքում, երբեք չեն ձգտի Հայաստանի դեմ ագրեսիայի...

 

Լևոն Մութաֆյան

 

Link to comment
Share on other sites

Մաքսային միություն. Տարբեր քաղաքական ուժերի տեսակետները երբեմն համընկնում են

Դեռ նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետը կարծում էր, որ Հայաստանի համար Մաքսային միություն ընդգրկվելն իմաստազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով

 

Սոցիալական ցանցերում, փողոցում, խանութում, երթուղայինում, դրսում, ներսում, մի խոսքով՝ ամենուրեք արդեն երկու օր է՝ բոլորը քննարկում են Մոսկվայում ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, ինչպես նաև հետագայում մասնակցել ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը: Խոսակցությունները շարունակվեցին նաև երեկ, արդեն ավելի մեծ մասշտաբով։ Ոմանք որոշեցին իրենց կարծիքն արտահայտել սոցիալական կայքերում, քաղաքական որոշ ուժեր իրենց տեսակետները տարածեցին հայտարարությամբ, ոմանք էլ որոշեցին դեռևս ձեռնպահ մնալ։ Այսպիսով, արդեն կարելի է ամփոփել քաղաքական դաշտի կարծիքը Մաքսային միությանը միանալու մասին։

http://static.pn.am/images/l_art1_arm.gif 5 սեպտեմբերի 2013

PanARMENIAN.Net - Քննարկումից հետո առաջիններից ընդհանուր կարծիք հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմինը։ Դաշնակցականները խնդիրը տեսնում են նրանում, որ մինչև ՌԴ-ում հանդիպումը ՀՀ իշխանություններն անհրաժեշտ տեղեկություն չէին փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին:

«Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։ Սա ևս պատասխանատվություն է և այս փուլում՝ առնչվող ազգային-պետական հիմքերին։ Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման և տնտեսական համարկման և զարգացման համար»:

ՀՅԴ-ն կարծում է, որ նման «ճակատագրական որոշումներ» կայացնելիս անհրաժեշտ է տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։

Մեկ այլ քաղաքական գործիչ՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կնախընտրեր, որ հարցը լուծվեր հանրաքվեի միջոցով։ Այդ մասին նա ասել է երեկ նախագահի նստավայրի դիմաց ՄՄ անդամակցելու դեմ կազմակերպված բողոքի ակցիային։ Ըստ նրա, նախագահ Սարգսյանը «շատ բան կարող է հայտարարել, բացի Հայաստանի Հանրապետության ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»:

Հայրիկյանի հետ համակարծիք է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով պնդում է, որ թե Մաքսային միության, թե Ասոցացման համաձայնագրի հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով։

«Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու կամ էլ խայտառակվելու ենք»։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում խուսափեց մեկնաբանել նախագահների երեկվա հանդիպումը` նշելով, որ իր կարծիքը կհայտնի, երբ որոշ ժամանակ անց տեղեկատվությունն ավելի համապարփակ կլինի ու կպարզվեն մանրամասները։ Մինասյանի հետ համակարծիք է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի, երբ պարզ լինեն համակողմանի գործացկության մանրամասները։

Վերադառնալով ՀՀԿ տեսակետներին։ Ինչպես երեկ Սիվիլնեթին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Մաքսային միությանը միանալու որոշումը նորություն չէր։ Նույն Սահակյանը նախաստորագրումից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ վստահ է՝ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի, քանի որ այն «հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում»։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ցավում է մոսկովյան բանակցությունների արդյունքի համար։ Այդ մասին նա գրել էր Facebook-ի իր էջում.

«Միշտ առաջնորդվել եմ «դուխով» կարգախոսով, ու ես ու ընկերներս շարունակելու ենք աշխատանքը ՀՀ-ի քաղաքակիրթ զարգացման համար: Հուսամ, որ այսօրվա հայտարարությունները չեն ազդի Ասոցացման համաձայնագրի ստորագրման վրա՝ գիտակցելով նաև, որ մի բան ջարդվեց այնուամենայնիվ: Մենք սպասում ենք հարցերի պատասխանների»:

Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը դատապարտում է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ինչպես ասվում է հաղոդագրությունում, «Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն ու ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ»։

Հաշվի առնելով Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների (մասնավորապես` Ռուսաստանի) հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը և ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, ՕԵԿ քաղխորհուրդը գտնում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են ՀՀ շահերը, ինչպես նաևհամահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին»:

«Հայաստանին և Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդն ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին»:

Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին, ապա ինչպես մեզ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անհրաժեշտ է, որ քաղաքական գործոնից բացի ուշադրություն դարձվի նաև տնտեսականին, այսինքն.

«Հայաստանը բավականին բարձր գին է վճարում։ Լուրջ կորուստներ են լինելու պետբյուջեի եկամտային մասից, քանի որ գաղտնիք չէ, որ մաքսատուրքերը, որոնք գանձվում են ապրանքի ներմուծումից, այլևս չեն գործի, ինչից կտուժի պետբյուջեն: Պետք է մեզ հարց տանք՝ ինչո՞վ ենք փոխհատուցելու եկամուտների այն մասը, որոնք գնում էին ֆինանսավորելու ծախսային մասը, առաջին հերթին՝ բանակը, սոցիալական ծախսերը, առողջապահությունը և այլն։ Այնպես որ տնտեսական մասով այս պահին կարող ենք ավելի մեծ վնասներ կրել: Չեմ բացառում, որ տնտեսական օգուտներ էլ կլինեն, ամեն դեպքում մեխանիզմների ձևավորումը պետք է լինի այնպիսինը, որ դրանք շահավետ լինեն բոլոր երկրների համար»:

Վերջում միայն հավելենք, որ դեռ նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետը, օրինակ, կարծում էր, որ Հայաստանի համար Մաքսային միություն ընդգրկվելն իմաստազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ ընդհանուր սահմաններ չկան: Բայց երևի «Հայաստանի ու ՄՄ գործակցության հատուկ ձևը», որն առաջարկվել էր մշակել, փոխել է կարծիքները

Link to comment
Share on other sites

ԵՄ-ն նահանջո՞ւմ է. Ասոցացման համաձայնագիրը համատեղելի է ԱՊՀ անդամների հետ գործակցության հետ, հայտարարել են Բրյուսելում
http://media.pn.am/media/issue/169/600/photo/169600.jpg
5 սեպտեմբերի 2013 - 16:17 AMT

PanARMENIAN.Net - Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ, ասվում է ԵՄ պաշտոնական կայքում զետեղված Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-մեջբերում է հայտարարությունը «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթղթում նշվում է, որ հուլիսին 3,5 տարվա աշխատանքից հետո ավարտվեցին բանակցությունները Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի, այդ թվում նաև Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) վերաբերյալ: «Այդ համաձայնագրերը թույլ կտան Հայաստանին ԵՄ աջակցությամբ առաջ մղել բարեփոխումների ու համալիր արդիականացման ծրագիրը, հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

 

Link to comment
Share on other sites

RUSSIA EITHER FORCED OR MADE HUGE PROMISES TO ARMENIA - AMERICAN ANALYST

September 06, 2013 | 10:33

Moscow either forced Armenia to join the Customs Union, or Putin made
huge promises to Serzh Sargsyan; let's say, he pledged to recognize
the independence of Nagorno-Karabakh.

David Phillips, Director of the Program on Peace-building and Rights
at Columbia University's Institute for the Study of Human Rights in
the US, told the aforesaid to the Voice of America Armenian service.

Phillips stated that he was very much surprised by Armenian President
Serzh Sargsyan's announcement on Armenia joining the Customs Union.

As for several analysts' view that Turkey and Russia should assume a
main role in resolving the Nagorno-Karabakh conflict, Phillips noted
that neither Turkey nor Russia is impartial in this matter.

David Phillips also believes that the Armenians and the Turks can
find new avenues for reconciliation, and the some existing business
relations and the cultural cooperation are positive and visible
processes in this direction.

News from Armenia - NEWS.am

Link to comment
Share on other sites

Մաքսային միության գինը, արժեքը եւ հետեւանքները

Սեպ 10, 2013

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է 2014 թվականի գարնանը ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ նախաստորագրումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 28-29-ին՝ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Ճիշտ նույն ժամանակ էր նախատեսվում նաև Հայաստանի նախաստորագրումը, որը փաստացի առկախվեց Մոսկվայում Մաքսային միությանը միանալու որոշմամբ: Վրաստանը Հայաստանին Մաքսային միության հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Սա նշանակում է, որ բացառապես Վրաստանով է պայմանավորված, թե որքանով կարող է Մաքսային միության սահմանած միասնական հարկային և մաքսային ռեժիմը գործող մեխանիզմ դառնալ Հայաստանում: Ավելին. եթե Վրաստանը դառնում է Ասոցացման անդամ, որը համարվում է Մաքսային միության գլխավոր տնտեսական մրացկիցը, ապա Հայաստանի համար ուղղակի անհնար է դառնում Մաքսային միության կոդեքսի իրականացումը: Նախ ի՞նչ է ենթադրում Մաքսային միության անդամությունը:

Համաձայն Մաքսային միության կոդեքսի, որը հաստատվել է 2009 թվականի նոյեմբերին, անդամ երկրների միջև ամբողջ ծավալով գործում է ազատ առեւտրի ռեժիմ, սահմանվելու են միասնական մաքսային սակագներ, ապրանքների, ծառայությունների առեւտրի ընդհանուր կանոններ՝ ապահովելով հավասար պայմաններ և ազատ ելք դեպի արտաքին շուկաներ: Ներդրվելու է արտարժույթի կարգավորման եւ վերահսկման միասնականացված համակարգ: Նախատեսվում է սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի մշակում, մասնավորապես ընդհանուր էներգետիկ և տրանսպորտային շուկա, միասնական տրանսպորտային համակարգ, հավասար պայմաններ՝ արտադրության եւ ձեռնարկատիրական գործունեության համար, միասնական, հավասար պայմաններ՝ օտարերկրյա ներդրումների համար և այլն: Նախատեսվում է, որ մի քանի տարվա ընթացքում տեղի է ունենալու ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում և միասնականացում, ընդհուպ մինչև ակցիզային և ավելացված արժեքների հարկի մասին օրենքերի միասնական կամ փոխհամաձայնեցվեծ տարիֆների կիրառում:

Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ ասել է՝ միասնական էներգետիկ կամ տրանսպորտային շուկա, օրինակ՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի կամ Ղազախստանի համար: Նախ էներգակիրները Հայաստան են մտնելու Վրաստանով՝ ճանապարհային տարիֆը ո՞վ է վճարելու. եթե Հայաստանը, ապա դա կնշանակի, որ Հայաստանի համար էներգետիկայի արտադրության ինքնարժեքը մեխանիկորեն թանկանում է, հետևաբար ի՞նչ միասնական շուկայի մասին է խոսքը: Օրինակ՝ ի՞նչ է ենթադրում միասնական տրանսպորտային շուկան կամ դեպի արտաքին շուկա հավասար պայմանների ստեղծումը: Եթե Հայաստանի համար արտաքին շուկան Մաքսային միության տարածքն է, ենթադրենք Հնդկաստանը, որը նույնպես միացել է Միությանը, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ՌԴ-ից ու Հայաստանից ապրանքը նույն պայմաններով հասնի Հնդկաստան. չէ՞ որ Վրաստանը, անկախ ամեն ինչից, իր մաքսատուրքը կգանձի, իսկ այդ դեպքում մեր ապրանքի հարկումը կլինի այլ ռեժիմով և կդառնա ավելի թանկ, հետևաբար նաև պակաս մրցունակ: Ինչ վերաբերում է ներկրմանը, օրինակ, եթե ՌԴ-ն, սեփական արտադրողին խրախուսելու համար, որոշի բարձր մաքսատուրք սահմանել եվրոպական արտադրության մեքենաների վրա, Հայաստանը ևս պարտավոր է սահմանել նույն մաքսատուրքը: Հետևանքը լինելու է այն, որ Հայաստանի քաղաքացին ստիպված կլինի ներմուծել միայն ռուսական կամ բելառուսական մեքենաներ, որովհետև եվրոպական մակինիշները մի քանի անգամ ավելի թանկ կլինեն: Նույնը կարելիէ ասել նաև ցանկացած տեսակի ներկրվող այլ ապրանքների մասին՝ ներքին շուկան կդառնա խիստ ռուսական:

Իսկ արտաքին շուկա ելքի հնարավորությունները բարելավվելու որևէ շանս ևս չենք ունենա, քանի որ Ասոցացման անդամ երկրները, ամենայն հավանականությամբ, ներքին շուկան պաշտպանելու բանաձևեր կկիրառեն, և չի բացառվում, որ Մաքսային միության անդամ երկրների համար բարձր մաքսատուրքեր և սանկցիաներ կսահմանվեն: Այս դեպքում նույնպես առաջին հարվածը մենք ենք կրելու, քանի որ ստիպված ենք լինելու օգտվել Վրաստանի ճանապարհից, որը Ասոցացման անդամ է: Մյուս հարևաններից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն չունենք, միակ պահուստային տարբերակը մնում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավաիճակում գտնվող Իրանը, որն այսօր խնդիր ունի մի կողմից հստակեցնելու հարաբերությունները ՌԴ-ի, մյուս կողմից կարգավորել հարաբերությունենրը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ:

Պահուստային հաջորդ՝ Հայաստանի համար առավել շահեկան տարբերակը, անշուշտ, Սերժ Սարգսյանի նախապես հայտարարած «և՛,և՛» տարբերակի իրագործումն է, որը փաստացի անիրատեսական է: Ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպան Հայաստանին զրկեց այդ շանսից, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն ինքն էլ չի ընդունում «և՛, և՛»-ը: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սպառնացել է Ուկրաինային՝ հայտարարելով, որ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելը կփակի Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն: «Իրավիճակը բավական պարզ է`ԵՄ-ի պետությունների հետ Ասոցացված անդամակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու դեպքում, փաստացի, մեր ուկրաինացի դաշնակիցների համար մուտքը Մաքսային միություն փակ կլինի», -ասել է Մեդվեդևը:

Հայաստանի համար սա նշանակում է՝ կո՛ւժ, քեզ ասեմ, կո՛ւլա, դու հասկացի՛ր:

Հասկանալի է, որ ՌԴ-ի համար Հայաստանի շուկան, իբրև սպառման վայր, լուրջ հետաքրքրություն չէր կարող ներկայացնել, հետևաբար ռուսական շանտաժի հիմքում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնն է ընկած: Իսկ Մաքսային միությունը վաղ թե ուշ տնտեսականից վերածվելու է քաղաքական կառույցի:

Կարինե Սարիբեկյան

Link to comment
Share on other sites

Նույն հին ծուղակը կամ Ռուսաստանի Մաքսային միություն բլեֆը

http://hetq.am/static/news/b/2013/09/29197.jpg10:12, 9 սեպտեմբերի, 2013

Դիպուկ է ասված՝ «ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու»: Ահա այսօր «Մաքսային միության» անդամ երկրները. Եվրոպայի վերջին դիկտատուրա Բելառուսը, թյուրքալեզու-դինաստային սուլթանատ Ղազախստանը և ֆեոդալա-կլանային Ռուսաստանը: Հավանաբար ապագայում նաև մի քանի թյուրքալեզու միջինասիական միապետություններ:

Այս ԲՈԼՈՐ երկրները բռնատիրական, կիսաֆեոդալական-կլանային, հումք արտահանող երկրներ են: Եթե սրան գումարենք այն, որ Հայաստանը այս երկրներից և ոչ մեկի հետ սահման ՉՈԻՆԻ ու չի ունենալու,ապա լրիվ տրամաբանորեն առաջ է գալիս հետևյալ հարցը. Հայաստանն ապա ԻՆ՞ՉՈՒ է ցանկանում միանալ այս ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՑՈՂ խմբին: Հայաստանն այսօր էլ այս երկրների հետ առևտուր է անում՝ երկկողմ պայմանագրերի հիման վրա: Ո՞ՐՆ է այս հումք արտահանող երկրների հետ մաքսային միություն կազմելու Հայաստանի երկարաժամկետ կամ գոնե կարճաժամկետ) ՇԱՀԸ այդ դեպքում: Պատասխանն այն է, որ Հայաստանը ՈՉ ՄԻ շահ էլ չունի. լրիվ հակառակը:

Այս «Մաքսային միություն» / «Եվրասիական միություն» կոչեցյալն ոչ այլ ինչ է քան ֆեոդալա-պուտինյան Ռուսաստանի Սովետական միությունը վերականգնելու նոստալգիական մի ագրեսիվ փորձ, որը Հայաստանի վրա ՇԱՏ ԹԱՆԿ կարող է նստել: Եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն / Եվրասիական միություն,ապա ՊԱՐՏԱՎՈՐ է լինելու Հայաստանին վերաբերող շատ (տնտեսական) որոշումներ կայացնելու իրավունքը ՄԵԿԸՆԴՄԻՇՏ փոխանցել վերպետական մի օրգանի (supranational organ), որի որոշումները Հայաստանի համար իրավաբանորեն պարտադիր են լինելու: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր այս կարևոր օրգաններում որոշումները կայացնելու են ռուսները, որովհետև Մաքսային միության ոչ մի երկիր Ռուսաստանի հետ չի կարողանալու մրցել: Այսինքն՝ չի լինելու հորիզոնական համագործակցություն, այլ լինելու է վերտիկալ-վասալային մի բան՝ նեոսովետական դե ֆակտո մի կայսրություն:

Սրա հետևյանքը ՄԻԱՆՇԱՆԱԿ լինելու է այն, որ ժամանակի ընթացքում նաև Հայաստանի կենտրոնական բանկը կլանվելու է Ռուսաստանի կողմից: Արդյունքում՝ Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես ԼՐԻՎՈԻԹՅԱՄԲ կլանվելու է Ռուսաստանի կողմից: Սրանից հետո, անկախ Հայաստանին տված խոստումներից, Ռուսաստանը Ղարաբաղը (մաս-մաս) նվիրելու է Ադրբեջանին՝ թուրքալեզու աշխարհի հետ իր տնտեսական շահերը զարգացնելու համար: Իսկ Հայաստանին, ԱՄԵՆ ԳՆՈՎ, թույլ ՉԻ տալու զարգանալ-հզորանալ, որպեսզի վերջինս անվերջ մնա իր զորքերի ֆորպոստ:

Ժամանակին չեկիստ-բոլշևիկները պայթեցնում էին Հայաստան հացահատիկ ու զենք բերող գնացքները և զինում թաթար-ազերիներին: Ու հայերին հացահատիկ էին խոստանում ՝ կարմիր-սովետական դառնալու համար:

Նույն հին ծուղակը՝ գումարած Գազպրոմի կարմիր «գազը»:

Հայաստանը ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ անելու նախաշեմին է. բայց դեռ ժամանակ կա այն շտկելու:

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի «սարսափելի-անդիմադրելի ճնշումը» PR-ԲԼԵՖ է՝ հատկապես Բրյուսելի դեմքը փրկելու փորձ, քանի որ վերջիններս միամտորեն հավատացին Հայաստանի օլիգարխային իշխանություններին: Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ընտրեց Մաքսային-Եվրասիական միությունը, որովհետև Եվրամիությունը խոստացված փողի դիմաց իրենցից պահանջում էր կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ ԿՈՆԿՐԵՏ քայլեր, որը կնշանակեր կրակել սեփական իսկ ոտքի վրա: Վառ ապացույցը՝ Լիսկային չձերբակալելը: Իսկ Ռուսաստանն իրենց համար ապահով է, որովհետև նույն կլանային-օլիգարխային երկիրն է:

Բայց ոչ մի անհատ ԻՐԱՎՈԻՆՔ ՉՈՒՆԻ ազգի անունից այսպիսի ճակատագրական որոշում կայացնել. դա պիտի անի միայն ԱԶԳԸ:

Հայաստանի օլիգարխային իշխանությունների մյուս ԲԼԵՖՆ էլ այն է, որ իբր թե հնարավոր է լինել Մաքսային միության անդամ ու շարունակել Եվրամիության հետ համապարփակ ընդլայնված համագործակցությունը: Սա ՍՈԻՏ է, և Հայաստանի օլիգարխային իշխանությունների իրենց երեսը փրկելու ուշացած-պրիմիտիվ տրյուկ:

Վարազ Սյունի, Ամստերդամ

լուսանկարը` president.am

Link to comment
Share on other sites

Ռուսաստանը մխիթարում է Հայաստանին

Այսօր - 11:17

 

Հայաստանը Կլինինգրադ-2 դարձնելու գործընթացը սկսելուց հետո արդեն, երբ Հայաստանի համար թերևս անհավանականի շարքում է հետդարձի ճանապարհը, հատկապես, որ Արևմուտքն արդեն «ցտեսություն» է ասում պաշտոնական Երևանին, Ռուսաստանն անցել է մխիթարանքներին, որոնցից առաջինը հնչեց երեկ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի բերանով: Վերջինս փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ողջունելի է, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին. «Մենք Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի ստեղծման հենց սկզբից ասել ենք, որ այս նախագիծը բաց է մեր բոլոր գործընկերների և նախ և առաջ ԱՊՀ գործընկերների համար: Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների' ՄՄ-ի միանալու որոշմանը: Մենք չափազանց սերտ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, էլ չեմ խոսում քաղաքական և այլ կապերի մասին: Իրականացվում են համատեղ նախագծեր, և, իհարկե, Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին հավելյալ հնարավորություններ կընձեռի»:

Միաժամանակ Մեդվեդևը նկատել է, որ քանի որ Հայաստանը Մաքսային միության անդամ պետությունների հետ չունի որևիցե սահման, անհրաժեշտ է հատուկ միջոցառումներ իրականացնել: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում լավագույնը հենց մխիթարանքն էր, որ կարող էր Հայաստանի համար հույս հանդիասնալ:

Արսեն Լևոնյան

Link to comment
Share on other sites

Դիվանագիտական բլեֆ
http://www.galatv.am/them/galatv/img/news/size225/1378733442,4064.jpeg

Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունը այլեւս փակված թեմա է Հայաստանի համար, խոսքը բովանդակային ինտեգրացիայի մասին է: Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո հայկական կողմը հուսահատ ճիգեր է գործադրում, սակայն դա արվում է ավելի շատ դեմքը փրկելու համար, քան թե բովանդակային արդյունքի հասնելու համար: Այս անգամ գործող իշխանությունը դիվանագիտական բլեֆի մատուցման համար ընտրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վերջինս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ իշխանությունների քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ «Իհարկե, հայտնի է այն կարծիքը և մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին։ ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Բնականաբար Վիգեն Սարգսյանը չէր կարող խոստովանել, որ ի սկզբանե բլեֆի վրա հիմնված Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը կատարյալ ֆիասկո է կրել: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ինչ-որ կերպ փրկել իրավիճակը եւ ներկայացնել այնպես, որ Սերժ Սարգսյանի «հմուտ» քաղաքականության հետեւաքով Հայաստանը տնտեսապես ինտեգրվում է Մաքսային միությանը, իսկ քաղաքական առումով մաս է կազմելու եվրաինտեգրացիոն գործընթացներին:

Սա միակ ճանապարհն է, որի դեպքում Սերժ Սարգսյանը որպես լիդեր գոնե մակերեսորեն կարող է փրկել դեմքը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նվաստացուցիչ հայտարարություն անելուց հետո: Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր նախաստորագրելու շեմին Սերժ Սարգսյանի նման կտրուկ շրջադարձը միջազգային ասպարեզում զրոյացրեց գործող նախագահի առանց այն էլ խիստ ցածր հեղինակությունը, եւ հատկապես Արեւմուտքի կողմից նա սկսում է ընկալվել առավել քան անվստահելի գործընկեր:

Վիգեն Սարգսյանի ներկայացրած այսպես ասած «ճանապարհային քարտեզը» նպատակ ունի Սերժ Սարգսյանին գոնե փրկել այդ դիվանագիտական խայտառակությունից: Բոլորի համար էլ հասկանալի է, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում նախատեսվում էր նախաստորագրել Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, որոնք թեւ առանձին փաստաթղթեր են, սակայն բովանդակային առումով մեկ ամբողջություն են: Այս համատեքստում կարեւորը տնտեսական բաղադրիչն է, եւ առանց դրա քաղաքական մասը ընդամենը բուտաֆորիա է: Եթե անգամ Վիլնյուսում ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, ապա իրական կյանքում այն գրոշի արժեք չի ունենա ու կմնա թղթի վրա: Իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես Սերժ Սարգսյանի հաղթանակ, ով կարողացավ Մաքսային միությանը ինտեգրվելուն զուգահեռ ոտք դնել նաեւ Եվրաինտեգրացիայի պլատֆորմ: Եվրամիությունը դեռեւս դիմադրում է ՀՀ գործող իշխանությունների նախաձեռնած դիվանագիտական այդ բլեֆին:

Սեպտեմբերի 6-ին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր.

«Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման համատեքստում դժվար է պատկերացնել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ քննարկվել է բանակցությունների ժամանակ: Հիմնվելով այն տեղեկությունների վրա, որը մենք այս պահին ունենք՝ ՄՄ-ում ստանձնած պարտավորությունների համատեղումը Ասոցացման համաձայնագրի հետ խնդրահարույց է»:

Սակայն չի բացառվում, որ Եվրամիությունը եւս մաս կազմի Վիգեն Սարգսյանի միջոցով բարձրաձայնված դիվանագիտական այդ աճպարարությանը: Եվրամիության չինովնիկները եւս դեմք փրկելու խնդիր ունեն, քանի որ տարիներ տեւած բանակցություններից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը զրոյացրեց նրանց ջանքերը, եւ նրանք հայտվեցին հիմար իրավիճակում: Առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, Ասոցացման պայմանագրի ստորագրումը նաեւ եվրաչինովնիկների համար կարող է լինել իրավիճակից մաքրված դուրս գալու գրեթե միակ փրկօղակը: Սակայն մինչեւ նոյեմբեր շատ հնարավոր է, որ Մոսկվան եւս մի անգամ տհաճ անակնկալ մատուցի Սերժ Սարգսյանին՝ նրան ստիպելով ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը ի չիք կդարձնի նույնիսկ միայն Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունը կդառնա Մոսկվայի վասալը:

 

Դերենիկ Մալխասյան

 

Link to comment
Share on other sites

Heritage leader Hovannisian slams decision to join Customs Union
http://media.pn.am/media/issue/170/079/photo/170079.jpg
September 17, 2013 - 15:20 AMT

PanARMENIAN.Net - Heritage opposition party leader, former presidential candidate Raffi Hovannisian slammed Armenian leader Serzh Sargsyan’s decision to join the Customs Union, comparing the move to the 1921 deal between the Turks and Bolsheviks.

According to Hovannisian, the country’s accession to the CU limits its sovereignty, with the President obligated to quit over his actions, Novosti-Armenia said.

The Armenia-EU ties have cooled down following President Sargsyan’s voicing Armenia’s readiness to join Customs Union, with further plans to be involved in formation of Eurasian Economic Union.

However, later the European Commission said that the Association Agreement (including a Deep and Comprehensive Free Trade Area) with Armenia can be compatible with economic cooperation with the members of the Commonwealth of Independent States.

When in St. Petersburg to attend the G20 summit, European Council President Herman Van Rompuy said that Armenia, Moldova, and, if possible, Ukraine will hopefully sign the Association Agreement at the Vilnius Summit in November 2013.

“This is a political agreement. The Agreement would allow Armenia to go through comprehensive change both politically and economically. Therefore, after getting the news about Armenia’s plans of joining the Custom’s Union the EU expects to hear from Armenia what her further plans are. We have not received official explanations from Armenia, yet we don’t think this is a zero sum game and the same refers to Ukraine. Some benchmarks will be necessary to meet. There are some outstanding issues but we hope to see results in Vilnius. We are still engaged with these countries and still expect to sign the Association Agreements,” he said.

Meanwhile, a spokesman for Stefan Fule, the European Commissioner for Enlargement and European Neighborhood Policy, said that the European Parliament is not going to initialize either the Associated Agreement or the Deep and Comprehensive Free Trade Area with Armenia, as it’s not compatible with membership in the Customs Union.

 

Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...
«Հայաստանի նախագահն ունեցել է գնացուցակը, և ըստ այդմ` պարզ հաշվարկ է կատարել» Մարինե Մարտիրոսյան

 

արցազրույց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ

-Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո սփյուռքից որևէ լուրջ արձագանք չի եղել փորձագիտական մակարդակով: Դուք բնակվում եք Նյու Յորքում, և հետաքրքիր է իմանալ, թե ինչով է պայմանավորված սփյուռքի նման պասիվ կեցվածքը Հայաստանի համար շրջադարձային այս փուլում:

-Սփյուռքի այդ պասիվ վարքագիծը երկու բացատրություն ունի: Առաջինը նույն այդ սփյուռքի որակն է: Հայկական սփյուռքն այժմ ամենուր լրջագույն դեգրադացիայի է ենթարկվում: Երկրորդը` սփյուռքահայ մասնագետների` թեմայով չհետաքրքվածությունն է:

-Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն անակնկա՞լ էր Ձեզ համար:

-Թերևս` ակնկալվող անակնկալ:

-Եվրամիության հետ 3,5 տարի բանակցություններից հետո Հայաստանն ընտրել է ռուսական վեկտորը: Այս տարիներին իշխանությունները շարունակ խոսում էին եվրաինտերգրացիայի մասին: ՄՄ-ին միանալու որոշմամբ՝ Հայաստանը կորցրե՞լ է վստահելի և կանխատեսելի գործընկեր կոչվելու հնարավորությունը Արևմուտքում:

-Ո՛չ: Ընդհակառակը` ձեռք է բերել: Հիմա ամեն ինչ ավելի քան կանխատեսելի է: Հայաստանը շատ որոշակի մի տիրույթում է: Կա՞ արդյոք առավել կանխատեսելի մի իրադրություն:

-Եվրամիության դիրքորոշումը քիչ թե շատ պարզ է Հայաստանի ընտրության վերաբերյալ, սակայն դեռևս հայտնի չէ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Արդյո՞ք Վաշինգտոնը սպասում է Վիլնյուսի գագաթնաժողովին:

-ԱՄՆ-ը Հայաստանով հետաքրքրվում է նախևառաջ որպես աշխարհագրական տարածք: Չնայած պատմության ընթացքում մեր ահռելի կորուստներին` մենք դեռևս մնացել ենք աշխարհաքաղաքական գետերի խառնարանում: Իրանն ու Սիրիան այսօրվա համաշխարհային քաղաքականության հետաքրքրության առանցքն են, և Հայաստանի աշխարհագրական մերձավորությունն այդ երկու երկրներին, ինչպես նաև դիրքն ընդհանրապես, երկիրը դարձյալ կարևոր են դարձրել ԱՄՆ-ի համար: Սիրիական արհավիրքի հետ կապված` սրացել են ռուս-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ում ավելի ու ավելի ուժեղ են լսվում հակառուսական ձայները: Սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ում իր ելույթում, անգամ նախագահ Օբաման ակնարկով պատասխանեց նախագահ Պուտինի՝ «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրականին: Պարզ է, որ այս համատեքստում ԱՄՆ-ը չի կարող դրական գնահատել իր դաշնակից Եվրոպայից դեպի իր հակառակորդ Ռուսաստան կատարած Հայաստանի ցատկը:

-Հայաստանի քաղաքական շրջանակներում Մաքսային միությանը միանալը պայմանավորում են գլխավորապես անվտանգության գործոնով: Ձեր կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցությունը իսկապե՞ս նվազեցնում է ԼՂՀ-ում պատերազմի վերսկսման ռիսկերը:

-Ո՛չ, այն չի նվազեցնում պատերազմի վերսկսման ռիսկերը, սակայն նվազեցնում է պատերազմի շուտափույթության և հայկական կողմի ծանրագույն կորուստների ռիսկերը: Պատերազմն, իմ խորին համոզմամբ, անխուսափելի է: Խնդիրը մեզ ցուցաբերվող աջակցության մեջ է: Աջակցություն ստանալու հույսերը դրանով մնում են կենդանի:

-Ռուսաստանցի մի շարք վերլուծաբաններ սարկազմով արտահայտվեցին Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանք չուներ: Այսուհետև, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

-Մի քանի տարի առաջ Կրեմլին մոտ կանգնած հայտնի քաղաքական գործիչ և քաղաքագետ, այժմ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովն ինձ ասաց, որ թեև Ռուսաստանում շատերը կարծում են թե Հայաստանն այլընտրանք չունի և չի կարող իրենց վերահսկողությունից դուրս գալ, սակայն դա այդպես չէ: Կարծում եմ` այսօր Պուշկովը բոլորովին այլ կարծիք ունի: Հետևաբար` վերաբերմունքը կլինի այնպես, ինչպես վերաբերվում են այլընտրանք չունեցող երկրին:

-Եվ ի՞նչ գին կվճարի Հայաստանն իր ընտրության համար:

-Դժվար է ասելը: Համենայնդեպս, այդ հաճույքը մեզ էժան չի արժենա: Չեմ կարծում, սակայն թե էժան կարժենար նաև Ասոցացման պայմանագրի ստորագրումը: Ակնհայտորեն Հայաստանի նախագահն ունեցել է գնացուցակը, և ըստ այդմ` պարզ հաշվարկ է կատարել: Այլ կերպ` տեղի ունեցածը դժվար է բացատրելը:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի (Հ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից)

Link to comment
Share on other sites

  • 3 years later...

Lragir,, Armenia

Aug 21 2017
Unexpected Proposal to Turkey: Opportunity Opens Up for Armenia

Lragir.am
Politics - Monday, 21 August 2017, 16:54

 

 


http://www.lragir.am/upload/img/eng150332006287.JPG
The Turkish minister of economy Nihat Zeybekci has announced that Turkey wishes to sign an agreement with the Eurasian Economic Union. During the opening ceremony of an international expo in Izmir the Turkish minister said they have received a proposal on signing a customs agreement with the Eurasian Economic Union but they need to ensure it does not contradict other agreements they have signed with the EU.

 

Commenting on this statement, the Armenian foreign ministry said a consensus of all member states is needed to sign an agreement with the Eurasian Economic Union.

 

In addition, the deputy minister of foreign affairs of Armenia Shavarsh Kocharyan said: “First, the possibility of joining the Eurasian Economic Union’s customs area is not envisaged by the EAEU agreement. Besides, it is funny when Turkey speaks about joining the EAEU customs area which has unilaterally blocked the Armenian-Turkish border, the only border between Turkey and the EAEU customs area.”

 

The Turkish minister says they have received a proposal but it is hard to tell how serious Ankara is with this proposal. It is possible that this issue is one of the topics circulated in the Russian-Turkish relations which the sides use to “tempt” each other.

 

Nevertheless, if Turkey intends to sign an agreement with the EAEU and join the Customs area, it takes Armenia’s consent. Ostensibly, Armenia should put forth preconditions, such as opening the border without any preconditions.

 

The Armenian side says “it is funny when Turkey speaks about joining the EAEU customs area which has unilaterally blocked the Armenian-Turkish border, the only border between Turkey and the EAEU customs area”. However, it may no longer be funny if Turkey signs the agreement, opening the only border with the EAEU.

 

On the other hand, it is interesting whether in case of signing the agreement with the EAEU the border will not open automatically. In this case, Turkey will save its face with Azerbaijan because it has closed the border in support to Azerbaijan.

 

It is clear that Turkey will put forth its own conditions, trying to settle some issues with Russia, ostensibly also the Armenian issues, including the Karabakh issue.

 

What is the stance of the other EAEU member states going to be? They will certainly welcome Turkey. Russia will also put forth conditions to Turkey, and it is interesting whether these will be part of the Armenian “resistance” or have a broader scope.

 

The political leadership of Armenia will thus get a possibility for a new game which is both risky and contains huge potential for political maneuvers.
Link to comment
Share on other sites

Aravot, Armenia

Aug 21 2017
Is Turkey joining EAEU? PR campaign or a new threat to Armenia?
http://www.aravot-en.am/wp-content/uploads/2017/08/EAEU.jpg

Shirak Torosyan, a member of the National Assembly Standing Committee on Foreign Relations, member of the RPA faction, believes that Turkey’s statements on joining the EAEU are propagandistic, and have some purpose to sting the EU partners.

Earlier, Turkish Economy Minister Naghayt Zeybekchi recently announced that Turkey plans to sign a membership agreement with the Eurasian Economic Union. Soon the negotiations will start. It should be noted that the “Expo-2017” world exhibition will be held in Astana on August 24-26. During the “Eurasian Week” forum, the participants will also discuss issues related to the foreign trade relations of the EAEU member states.

The Turkish minister noted that the trade turnover between Turkey and Russia increased by 30 percent last year. He also stated that there is successful cooperation in petrochemical industry, agriculture, and other spheres, and that Turkey is seeking a new quality partnership with Russia. The Turkish minister also said that Turkey’s cooperation with the EAEU also implies investments.

Shirak Torosyan, a member of the National Assembly Foreign Relations Committee, a member of the RPA faction, in an interview with Aravot.am before evaluating Turkey’s possible membership to EAEU or referring to its consequences, reminds that the issues in the EAEU are resolved by consensus: all the member countries must vote “for” in order to have a new member of the union. In addition, Armenian MP says that among countries of the Eurasian Economic Union, Turkey has a common border only with Armenia, whose border is closed: “Turkey has blockaded Armenia, Eurasian Economic Union member state since 1993”.

It should be reminded, however, that Armenia, which is an EAEU member state, has no border with any of the EAEU member states. Turkey has a maritime border with Russia in the Black Sea.

Shirak Torosyan also stresses Turkey’s biased position on Artsakh issue, which is fundamental to Armenia, and notes, “Many impossibilities arise in connection with Turkey’s accession to the Eurasian Economic Union. So, it’s more of a PR-targeted statement from Turkey than reality. By doing so, Turkey probably wants to exert pressure on its western allies, considering the profound contradictions in recent times that have arisen between Turkey and its western partner countries”.

In response to the remark of Aravot.am, that maybe the Armenian side will consider the probability of the opening of the Armenian-Turkish border in the context of Turkey’s accession to the EAEU, or solving the remaining problems between the two countries, Shirak Torosyan said, “I do not think that the matter will reach Turkey’s membership to the EAEU. But if this issue begins to be seriously discussed, then naturally, interesting discussions, suggestions, analyses and perhaps agreements will also arise. But for now, I think, this is simply Turkey’s PR action”.

Let’s remind, official Yerevan also responded to the statement of the Turkish minister. Deputy Foreign Minister of Armenia Shavarsh Kocharyan said on this occasion that the possibility of joining the EAEU customs territory is not envisaged by the EAEU contract. “Moreover, it is ridiculous when Turkey talks about joining the EAEU customs territory, which has unilaterally closed the border, the only land border between Turkey and the Eurasian Economic customs territory”.

Nelly GRIGORYAN

http://www.aravot-en.am/2017/08/21/198507/

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...