Yervant1 Posted August 22, 2013 Author Report Share Posted August 22, 2013 16:24 22/08/2013 » Society Catholicos Karekin II applies to Azeri spiritual leader to help release Armenian captiveSupreme Patriarch and Catholicos of All Armenians Karekin II has applied to Azeri spiritual leader Sheikh-ul-Islam Haji Allahshukur *****zadeh to secure the release of Armenian soldier Hakob Injighulyan who was captured while accidentally wandering past the Azeri border on August 8, said Fr. Vahram Melikyan, Head of Information Services at the Mother See of Holy Etchmiadzin.Separately, His Holiness Karekin II sent a message to Patriarch of Moscow and All Russia Kirill asking him to petition the Azeri authorities over the matter.On the night of August 7, Hakob Injighulyan, an Armenian citizen and an army conscript, crossed the Azeri border and was subsequently captured by Azeri soldiers. According to preliminary information, Injighulyan had lost his bearings on the terrain and inadvertently crossed the line of contact.Armenia offered to free an Azerbaijani prisoner of war last week as it continued trying to secure the release of the Armenian soldier.Deputy Defense Minister Davit Tonoyan said that Firuz Farajev, an Azerbaijani soldier who crossed into Armenia a year ago, has “changed his mind and expressed a desire to return to Azerbaijan.”There has been no official response to the offer from Azerbaijan yet. Source: Panorama.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 23, 2013 Report Share Posted August 23, 2013 Աչքիս առաջ է եղել գերի ընկած 18-20 ամյա երիտասարդների հոգեվիճակը. Հակոբը էշություններ է խոսում պայմաններից ելնելովԱյսօր - 21:31 Չէի ցանկանա այս թեմայով խոսել։ Ստիպված եմ։ 1995-97թ. բանտարկությանս տարիներին տեսել եմ մի քանի ադրբեջանցի գերի զինվորական։ Նրանցից որոշները խցումս անցկացրել են թերեւս մի քանի քանի ամիս։ Մեկը կար, որ իրոք չէր ուզում վերադառնալ։ Անգամ, երբ տեղեկացավ, որ ուղարկում են ետ՝ որոշեց էլեկտրահարվել։ Բարեբախտաբար հսկիչը փրկեց ու ՙՉՊՙ չեկավ։ Աչքիս առաջ է եղել գերի ընկած 18-20 ամյա երիտասարդների հոգեվիճակը։ Ու առավել եւս՝ (ասում եմ առանց քաշվելու) նրանք նվաստացման չեն ենթարկվել. ոչ մեր խցում, ոչ էլ՝ իրավապահների կողմից։ Նրանք ռազմագերի էին։ Հակոբի շուրջ մեկնաբանությունները ուղղակի տխուր են։ ԿԱՆԳ առեք։ Փակեք թեման։ Այդ տղան էշություններ է խոսում պայմաններից ելնելով։ Նա անգամ որեւէ դիրքի մասին չի խոսում։ ՙԲլթացնումՙ է։ Էհ թող ՙբլթացնիՙ։ Դավաճանության մեջ չեք մեղադրում, չէ՞ այն պաշտոնյային, ով սուտ բաներ է առավոտից գիշեր խոսում։ Դավաճան չեք հռչակում չէ՞ այն շարքային քաղաքացուն, ով ընտրություններին կաշառքով քվեարկելուց հետո պաշտոնական տեսախցիկի առաջ հայտնում է իր սերն ու նվիրվածությունը առ իշխանություն։ Հապա ինչու՞ եք դավաճան հռչակում գերության մեջ հայտնված շարքայինին։ Եթե անարգանքի սյունին գամելու մոլուցք կա, ապա կարելի է գնալ Երեւանի կենտրոնի ցանկացած թանկարժեք սրճարան, մոտենալ այցելած սեւ վերնաշապիկով, թանկարժեք օծանելիքով նստած հղպացած ու իրավաբանականում կամ միջազգային հարաբերություններում սովորող երիտասարդի, կամ ՙջիպավորՙ երեսառած ամեն մի երիտասարդի մեքենայի ու հայհոյել, նրանց կոչել դավաճան, քանի որ չեն գնացել բանակ։ Չեն եղել Ղարաբաղա-ադրբեջանական մարտական դիրքում ու չեն հայտնվել ճիշտ այն դիտակետում, որտեղ ծառայել է Հակոբը։ Բայց դա արդեն ՖԲ-յան անշառ գրառում չէ։ Դա իրականությունն է։ Ու ինչպես շատերը խուսափում են ծառայությունից, այնպես էլ նման քայլ անելուց։ Դա ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է այլեւս լինելու։ Սակայն շատերը փորձում են վիրտուալությամբ ապահովել իրենց իրական աշխարհում ապրելու անզորությունը ցուցադրել։ Կամ կարող են նրանցից շատերը, պիկետ անել նաեւ Կարմիր խաչի շենքի դիմաց։ Ի վերջո նրանք են գլոբալ պատասխանատուները այս իրավիճակներում։ Բայց ոչ։ Բավական է ՖԲ-ն ու հայհոյանքը։Հ.Գ. Չէի ցանկանա տեսնել այդ հայհոյողներից մեկի մոտ այն հայացքը, որ ունենում էր ադրբեջանցի զինվորը, երբ մտնում էր թշնամի (իր համար՝ Հայաստանը) երկրի անվտանգության ծառայության (Նալբադյան 103) բանտի ինչ որ խուց, ուր թշնամի ազգի (հայ) կալանավորներ են նստած։ Գրելուց առաջ այս իրավիճակը պատկերացրեք, հակառակ ճամբարում։ Աստված մի արասցե, սա տեսնեք ԻՐԱԿԱՆ կյանքում։ Ապեք ձեր ՖԲ-ով։ Բայց մի հայհոյեք։ Խնդրում եմ։ Հաքիմին, Ախմադին, Զաուրինի, ու եւս մի քանի հոգու հաց ու սիգարետ, երբեմն՝ հագուստ տված մարդ եմ ասում։Գեղամ Մանուկյան Ֆեյսբուք Quote Link to comment Share on other sites More sharing options...
ED Posted August 24, 2013 Report Share Posted August 24, 2013 (edited) ay en jamanak vor Vazgene merav, srpazan Parqev Martirosyane pid entrver katoxikos, levone ira kextot gortse arets u sran nshanakets katoxikos vore harpetsox, knamol, kasharaker u el chem giti inch e Edited August 24, 2013 by ED Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 26, 2013 Report Share Posted August 26, 2013 Ադրբեջանի պետհանձնաժողովը հերթական անգամ հայտնել է Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու պատրաստակամության մասին Օգոստոս 26, 2013 | 13:57 Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հերթական անգամ հայտնել է Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու պատրաստակամության մասին:ԱՊԱ-ի հետ հարցազրույցում Պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել է, թե «վճիռ կայացնելը բացառապես Հակոբի իրավունքն է: Եթե նա որոշի հայրենիք վերադառնալ, Ադրբեջանի Հանրապետությունը նրան կօգնի այդ հարցում: Ընդհանրապես, պետական հանձնաժողովը գերիներին եւ պատանդներին երկար ժամանակով պահելու կողմնակից չէ»:Ըստ Շահին Սայիլովի` Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու մասին ԿԽՄԿ-ն արագ տեղեկացվել էր, եւ նրան միջազգային կանոններին համապատասխան պայմաններ էին ապահովել: «Ինչպես Ձեզ հայտնի է, օգոստոսի 20-ին կոմիտեի աշխատակիցներն այցելել են նրան: Ինջիղուլյանի առողջական վիճակը եւ պայմանները լավ են», - հայտնել է կոմիտեի քարտուղարը: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի գիշերը զինվոր Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ-ի տարածքում: Մեկ օր անց նա Բաքու էր տեղափոխվել: 12 օր Ադրբեջանի իշխանությունները գերու մոտ թույլ չէին տալիս ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին` չնայած որ այդ ընթացքում նրանից «հարցազրույց» էին վերցրել:Պատասխանելով Ֆիրուզ Ֆարաջեւին Ադրբեջան վերադարձնելու մասին հարցին` Շահին Սայիլովը հայտնել է, որ «չեզոք միջնորդ ԿԽՄԿ-ի կողմից դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չի ստացվել: Եթե հանձնաժողովը նման տեղեկություն ունենա, մենք կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ աշխատանք կիրականացնենք Ֆարաջեւին ազատելու համար»: 2012թ. հուլիսի լույս 26-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսարեւելյան շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի սահմանը եւ հանձնվել: Մինչեւ վերջերս գերին հրաժարվում էր հայրենիք վերադառնալուց։ Սակայն օրերս գերին հայրենիք վերադառնալու ցանկություն էր հայտնել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 30, 2013 Report Share Posted August 30, 2013 Հայաստանն ադրբեջանցի ռազմագերուն բարեհաջող հանձնել է երրորդ երկրի http://img.newsam.com/news/168997.jpgՕգոստոս 30, 2013 | 19:09 Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը օգոստոսի 30-ին հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին:ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ:ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին եւ հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ եւ ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:Իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջեւը 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Հայաստանում գտնվելու ընթացքում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բազմիցս անարգել հանդիպել են նրան: Երրորդ երկիր փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է հիմնվելով Ֆարաջեւի ազատ կամահայտնության վրա, ուսումնասիրելով փաստական հանգամանքները, ինչպես նաեւ հստակ պատկերացնելով Ադրբեջանում տիրող բարքերը եւ ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագիրը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 30, 2013 Report Share Posted August 30, 2013 de hima teseq te inchpes yev yerb e veradarnalu mer zinvor@ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 18, 2013 Report Share Posted September 18, 2013 Սեյրան Օհանյանը՝ Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի մասինԱյսօր - 13:01 Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի Հակոբ Ինջիղուլանը վերադառնա Հայաստան: Այս մասին այսօր ԵՊՀ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարն ասաց, որ Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադառնալուն խոչընդոտում երկու երկրի միջև պետական կապի բացակայությունը: Այդ ամենն արվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու տարբերակով: Ըստ նախարարի՝ հենց այդ պատճառով է վերադարձման գործընթացը դանդաղում: Ժամանակի ընթացքում կերևա, թե ինչ իրավիճակ կլինի: Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ ժամկետային զինծառայողի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի: «Մինչև այսօր էլ մենք չգիտենք, թե ինչպիսի ճնշումների է ենթարկվում նա, բայց կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ճնշումներ կարող են լինել ադրբեջանցիների կողմից»,-նշեց Պաշտպանության նախարարը: Խոսելով այն մասին, որ Հակոբը բացասական կարծիք է հայտնել ՀՀ Զինվախ ուժերի մասին, նախարարն ասաց, որ Հակոբի ծնողներն այլ բան են պնդում՝ Հակոբը երբեք բանակի մասին վատը չի խոսել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.