Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ԱՌԱՋԻՆ ՍԵՐ Ես չգիտեի, թե ինչ է սերը, Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից Ինչու՞ էր երկար թվում գիշերը, Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում Ես չգիտեի, թե ինչ է սերը, Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում, Երբ վազում էին ձեր գիժ հորթերը Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում... Ես չգիտեի, թե ինչ է սերը, Բայց ուզում էի գտնել մի հնար, Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը Ամբողջ օրը մեր կտուրին մնար Ես չգիտեի, թե ինչ է սերը, Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս, Շփոթվում էին սրտիս զարկերը, Եվ պոկվում էի օջախի սալից Բայց երբ գնացի ես հեռուները, Ես չմոռացա նոր սիրո բոցում, Տատիդ փեշերը, դեզի ստվերը, Այն գիժ հորթերը բանջարանոցում Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը... Եվ նոր հասկացա առանց թախծելու, Որ այդ է եղել առաջին սերը Ու երբեք-երբեք չի մոռացվելու Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ Մայրի'կ, ինձ հաճախ Ապտակում էիր Սխալիս համար Եվ սաստում էիր, Որ լաց չլինեմ Բայց ցաված տեղըս Համբուրում էիր Եվ իմ փոխարեն Ինձանից թաքուն Լաց էիր լինում: Ախ, վերջին անգամ, Չեմ իմանում ո՞ր Սխալիս համար Ինձ ապտակեցիր Կորուստով քո մեծ… էլ սաստող չեղավ, Որ լաց չլինեմ, Եվ ցաված տեղըս Համբուրող չեղավ, Եվ իմ փոխարեն Իմ ցավն զգացող Ու լացող չեղավ Ի՜նչ անեմ, մայրի՜կ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ՄԻԱՅՆ ՉԱՐՆ Է ՈՒՐԻՇ Միայն չարն է ուրիշ, Քաղքենին է ուրիշ, Աչքածակն է ուրիշ Պորտաբույծը, հոռին, Անառակն է ուրիշ, Ինքն իրենից փախած Խեղկատակն է ուրիշ Ուրիշ ուրիշ չկա... Մնացածը մենք ենք, Մի հոգի ենք - մի մարդ, Մի ընտանիք — մի տուն — Բազմալեզու, ազնիվ Մի ազգություն... Քեզ օրհնություն, քեզ փառք, Արարչագործ, արդար Միասնություն ----------------------------- ԴՈՒ ՉԼԻՆԵԻՐ Դու չլինեիր այդքան անթերի, Ես չլինեի այսպես ավերակ... Դու չուշանայիր, ես չշտապեի, Եվ աշխարհ գայինք միաժամանակ Եվ այն ժամանակ թող հանդիպեինք, Եվ ի՜նչ կլիներ, տես, այն ժամանակ... ------------------------------------------- ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ԱՆԳԱՄ Եթե մինչև անգամ Ինձ մի կյանք էլ տրվի, Ես այն, իբրև ընծա, Ձեզ կթողնեմ, լեռներ: Առնելիքս առա, Եվ տալիքս տվի, Եվ կարող եմ հիմա Հանգիստ մեռնել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ Քո խոնարհ ջրկիրն եմ եղել, Եղել եմ՝ և տերդ Ինչքան որ ուժերս ներել, Ներել եմ մեղքերդ Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ, Չեմ լքել պատկերդ, Երեսով չեմ տվել երբեք Ուշացած պարտքերդ Երգել ես, լցվել եմ երգով, Իզուր է հերքելդ, Եվ թաքուն այրվել եմ, երբ որ Այրվել են վերքերդ Տվել եմ քեզ բախտս անխառ, Արևս, երկինքս Եվ ինչքս, որ մինչև անգամ Չունեի ես ինքս Տվել եմ,– չեմ առել ոչինչ, Շնորհ էր շիկնելդ, Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, Հերիք էր լինելդ Ինձ համար հերիք էր արդեն Ժպտալդ ու լալդ, Երբ գալդ պարգև էր մի մեծ, Ուր մնաց մնալդ Եվ դարձյալ առնելիք չունեմ, Բայց շատ է տալիքս, Ներիր ինձ, ներիր ինձ, եթե Չների տարիքս Քո խոնարհ ջրկիրն եմ եդել, Եղել եմ և տերդ, Ինչքան որ ուժերս ներել, Ներել եմ մեղքերդ. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ԷԼ ՍԻՐՏՍ ԻՆՉՊԵՍ Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե ինքը իրեն բացել չիմանար Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե լացիդ վրա լացել չիմանար Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե ձեռքդ մթնում բռնել չիմանար Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար, Թե բախտիդ համար մեռնել չիմանար Էլ սիրտս ինչպե՞ս բախտավոր մնար, Եթե չիմանար հալվել, հրկիզվել Գեթ մի աննշան մասունքիդ համար Եվ հավետ պիտի մնար մեղավոր, Թե սիրտս իրեն չզգար մեղավոր՝ Թեկուզ մի կաթիլ արցունքիդ համար: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 Որ ժամին ձեր սիրտը կուզի, Իմ դուոը բաց է Մի նայեք, որ պատուհանիս Լույսը հանգած է Քուն ու արթուն մի հարցրեք, Ներս եկեք, տուն է Մինչև անգամ հույսն էլ քնի, Հոգսը արթուն է Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ՈՉ ՈՒՐԻՇԻ ԹԵՎԵՐՈՎ Ոչ ուրիշի թևերով, Այլ սեփական թևերով Ես լողայի, լողայի Բաց կապույտի մեջ Ոչ ուրիշի շողերով, Այլ սեփական շողերով Ես շողայի, շողայի Մայրամուտի մեջ Ոչ ուրիշի դողերով, Այլ սեփական դողերով Կյա՛նք, դողայի, ղողայի Քո պտույտի մեջ Ոչ ուրիշի կրակով, Այլ սեփական կրակով Լույս անեի, գնայի, Եթե հանկարծ մնայի Մեգ ու մութի մեջ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 Ո՞Վ Է ԱՍՈՒՄ ԲԱՌՆ Է Ո՞վ է ասում բառն է, Ո՞վ է ասում տառն է, Իմ ամեն մի տողը Սրտիս մի պատառն է Իմ ամեն մի տողը Զսպված մի տարերք է, Զարկերակի զարկ է, Եվ արյունի եռք է Ես գրում եմ տողը Եվ ասում եմ «ձերն է», Երբ որ համը տեղն է, Երբ որ աղը տեղն է Եթե մի քիչ սառն է, Եթե մի քիչ դառն է, Մեղավորը ես չեմ, Մեղավորը դարն է Ինչ էլ երգի տողը, Հոգուս մատը խառն է, Մինչև անգամ ծառն էլ Հոգուս մի պատառն է, Իմ ամեն մի տողը Կյանքիս մի պատառն է Իմ բացած ակոսն է, Իմ շուռ տված առն է, Բացվող լույսի շողն է Բացվող ծաղկի ցողն է, Իմ ամեն մի տողը Երկրիս մի բուռ հողն է Իմ ամեն մի տողը Որ իմ սրտի դողն է, Ախ, ինձ ասեին թե Ձեր ականջի օղն է Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ Իմ արմատները... Քարերի մեջ են Իմ արմատները Նախաստեղծ ու բիրտ Հավիտենության Դարերի մեջ են Իմ արմատները Իմ սաղարթները... Սարերի մեջ են Իմ սաղարթները... Անաղարտ ու կիրթ Հավիտենության Արևի մեջ են Իմ սաղարթները Այս ես եմ Այսքանն եմ Ես Հայաստանն եմ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, Քո զգաստությունն էլ իմաստ չունի, Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին. Բնի հաստությունն էլ իմաստ չունի.... Այս եղած-չեղած, մեռաց աշխարհում Հնում իր ուղին շեղած աշխարհում Իմաստունների թիվն այնքան է շատ, Որ իմաստությունն էլ իմաստ չունի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Aratta-Kingdom Posted December 17, 2008 Report Share Posted December 17, 2008 ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ Այնպես ես գալիս, այնպես գնում, Ով դու արարող և ավերիչ, Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝ Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ: Գալիս ես որպես իրարանցում, Եվ անց ես կենում որպես երազ. Կյանք իմ, դու ձրի ներկայացում,— Բայց ինչքան թանկ ես նստում վրաս: ------------------------------------------ ՆԵՂՎՈՒՄ ԵՄ Նեղվում եմ, խփում են կրծքիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, Ներում եմ, նստում են գլխիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ Առնում են ու ետ չեն տալիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, Ես զոհ եմ, իրենք են դժգոհ --------------------------------- Կռիվ տաի անդադար Ու փրփրեի ջրի պես: Թափառեի քարե-քար, Քար փշրեի ջրի պես: Լվանայի քեզ,աշխարհ, Ու մաքրեի ջրի պես: Քչքչաի սարն ի վար, Մարդ ջրեի ջրի պես: Միայն ջելու համար Վիզ ծռեի ջրի պես: Շողեր,շոզեր հագնեի, Ցող ջրեի ջրի պես: Թող գեթ մի օր ապրեի, Բայց ապրեի ջրի պես: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted March 18, 2009 Author Report Share Posted March 18, 2009 Սա իսկապես հրաշք գործ է ... Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի երազանքներով Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։ Բայց դու երկնքի կարիք չունեիր, Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք Իմ կապույտ--կապույտ Արտասուքները սրբելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ վերհուշերի անհուն պաշարով Գնել աշխարհի ծովերը բոլոր Ու տալ քեզ նվեր, Բայց դա ծովերի կարիք չունեիր, Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝ Մազերիդ վրա Մատներիս մեղքը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Անվերջանալի իմ կորուստներով Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։ Դու Հարդագողի կարիք չունեիր, Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝ Վրան քանդակված Իմ ոտնահետքը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի տառապանքներով Գնել յոթ աշխարհ, Հայտնի և անհայտ մայրցամաքներով, Ու տալ քեզ նվեր։ Դու մայրցամաքի կարիք չունեիր, Քեզ մի ածու էր հարկավոր միայն Իմ ցանած հերկը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի հղացումներով Գնել յոթ հազար հավիտենություն Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի, Հավիտենության կարիք չունեիր, Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի Եվ մի արծաթե հարսանիք էր պետք, Քո բախտի վրա և ուսիդ վրա Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե Ինձանից հարուստն աշխարհում չկա Ու չի լինելու։ Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար, Դու, անհատնելի իմ հարստություն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted January 26, 2010 Report Share Posted January 26, 2010 ...Խղճիդ հետ զրույց արա Ամեն օր քնելուց առաջ, Երկնքի հոնքին նայիր Աղունդ փռելուց առաջ: Մի անգամ քեզ ծառ զգա Կացինդ սրելուց առաջ: Քուչակի սիրտ ունեցիր Հայրեններ գրելուց առաջ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
hetanos Posted January 27, 2010 Report Share Posted January 27, 2010 ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,Քարե արցունք է, քարե ժպիտ,Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։ Քարերի վրա քարե վագրեր են,Ուր-որ է պիտի պատռեն իրար։Քարե երգեր են, քարե վանքեր են,Քարե հավքեր են քիվերն ի վար։ Քարե մրրիկ է ու քարե բուք է,Քարե բողոք է ու քարե բերդ,Քարե շեփոր է, քարե թմբուկ է,Քարե թափոր է, քարերի երթ... Քարե ընդվզում, քարե տանջանք է,Քարե ավար է, առևանգում...Քարե զարմանք է ու զարհուրանք է,Քարե թռիչք է, քարե անկում։ Քարե ամպրոպ է ու ծիածան է,Քարե լծկան է ու քարե մաճ.Քարե մագաղաթ, քարե մատյան է,Քարե խորհուրդ է ու քարե խաչ։ Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,Որ մեզ քարերը տվիր նվեր,Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,Ու երկարում է քարերն ի վեր։ Hamo Sahyan Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.